Գրադարան
Պողոս Առաքյալի թուղթը առ Փիլիմոն. նախաբան


Պողոս Առաքյալի թուղթը առ Փիլիմոն. նախաբան

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Փիլիմոնին ուղղված թուղթն անձնական խորհուրդ է Պողոսի կողմից, որը վերաբերում է Փիլիմոնի ստրուկ Ոնեսիմոսին առնչվող իրավիճակին։ Երբ ուսանողներն ուսումնասիրեն այս թուղթը, նրանք կսովորեն, որ երբ մարդիկ միանում են Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն, նրանք դառնում են քույրեր և եղբայրներ ավետարանով (տես Փիլիմոն 1․16)։ Ուսանողները նաև կհասկանան այն պարտականության կարևորությունը, որ Հիսուս Քրիստոսի աշակերտները պետք է ողորմածություն և ներողամտություն դրսևորեն ուրիշների հանդեպ (տես Փիլիմոն 1․16–17

Ո՞վ է գրել այս գիրքը:

Պողոսն է գրել Թուղթ առ Փիլիմոնը (տես Փիլիմոն 1․1

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Փիլիմոնին ուղղված թուղթը գրվել է Պողոսի կողմից, երբ Առաքյալն առաջին անգամ բանտարկված է եղել Հռոմում, մոտավորապես՝ Ք․ծ․հ 60–62թթ․ (տես Փիլիմոն 1․1, 9, Սուրբ գրքերի ուղեցույց, «Պողոսի թղթերը», scriptures.lds.org

Ո՞ւմ համար էր այն գրված և ինչո՞ւ:

«Այդ թուղթն անձնական նամակ է Ոնեսիմոսի մասին, մի ստրուկի, ով թալանել էր իր տիրոջը՝ Փիլիմոնին և փախել Հռոմ» (Bible Dictionary, “Pauline Epistles”)։ Հավանաբար, Փիլիմոնը հույն նորադարձ էր և բնակվում էր Կողոսիայում (տես Կողոսացիս 4․9)։ Նա թույլ էր տալիս, որ Եկեղեցու հավաքները անցկացվեին իր տանը (տես Փիլիմոն 1․2, 5)։ Փախուստից հետո Ոնեսիմոսը միացավ Եկեղեցուն և դարձավ «սիրելի եղբայր … Տիրոջ կողմանե» (Փիլիմոն 1․16, տես Փիլիմոն 1․10–12

Պողոսը գրեց Փիլիմոնին, որպեսզի հորդորեր նրան հետ վերցնել Ոնեսիմոսին` որպես եղբայր ավետարանով և չենթարկել խիստ պատժամիջոցների, որոնք սովորաբար սահմանված էին փախուստի դիմած ստրուկների դեպքում (տես Փիլիմոն 1:17). Պողոսը նույնիսկ առաջարկեց փոխհատուցել ցանկացած ֆինանսական կորուստ, որը Փիլիմոնը կրել էր Ոնեսիմոսի պատճառով (տես Փիլիմոն 1․18–19

Որո՞նք են այս գրքի հատկանշական առանձնահատկությունները:

Փիլիմոնի գիրքը ամենակարճն է և, հավանաբար, ամենախիստ անձնականը Պողոսի թղթերի մեջ։ Այն մի նամակ է, որն ուղղված է անհատի, և որպես այդպիսին, այն չի պարունակում վարդապետական մեծ բովանդակություն։ Այնուամենայնիվ, Պողոսի խնդրանքը Փիլիմոնին` հաշտվելու ծառա Ոնեսիմոսի հետ, լուսաբանում է, թե ինչպես են ավետարանի վարդապետությունները կիրառվում առօրյա կյանքում, այս դեպքում ցույց տալով, որ Հիսուս Քրիստոսի հետ ունեցած մեր հարաբերությունները ընտանեկան կապ են ստեղծում Քրիստոսի բոլոր հետևորդների հետ և ընդգծում են ողորմածության և ներողամտության կարևորությունը։

Համառոտ շարադրանք

Փիլիմոն 1 Պողոսը գովում է Փիլիմոնին Սրբերի հանդեպ ցուցաբերած իր սիրո համար։ Պողոսը պատմում է Փիլիմոնին, որ նրա փախուստի դիմած ստրուկը` Ոնեսիմոսը, դարձի էր եկել դեպի ավետարանը։ Պողոսը խնդրում է Փիլիմոնին Ոնեսիմոսին հետ ընդունել որպես եղբայր Տիրոջով։ Պողոսը առաջարկում է փոխհատուցել ցանկացած ֆինանսական կորուստ, որը Փիլիմոնը կրել էր Ոնեսիմոսի պատճառով։