Տնային ուսումնասիրության դաս
Բ Տիմոթէոս 1-Եբրայեցիս 4 (Մաս 27)
Նախապատրաստական նյութ տնային ուսումնասիրության ուսուցչի համար
Տնային ուսումնասիրության ամենօրյա դասերի ամփոփում
Բ Տիմոթէոս 1-Եբրայեցիս 4-ի (մաս 27) ուսումնասիրության ժամանակ ուսանողների սովորած իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը նախատեսված չէ ուսուցանել որպես ձեր դասի մի մաս: Ձեր ուսուցանած դասը կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Ձեր ուսանողների կարիքների շուրջ խորհելիս հետևեք Սուրբ Հոգու հուշումներին:
Օր 1 (Բ Պետրոս )
Տիմոթէոսին ուղղված Պողոսի այս թղթից ուսանողները սովորեցին հետևյալ ճշմարտությունները. երբ մենք ջերմեռանդորեն ձգտում ենք մեզ հետ ունենալ Սուրբ Հոգին, կարողանում ենք հաղթահարել վախն ու չամաչել Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայությունից: Երբ մենք հաղթահարում ենք դժվարություններն ու հավատարիմ ենք մնում Տիրոջը, կարողանում ենք օգնել ինքներս մեզ և ուրիշներին` Հիսուս Քրիստոսի միջոցով ձեռք բերել փրկություն: Եթե մենք մաքրվենք մեղքից, մենք ավելի լավ կկարողանանք ծառայել Տիրոջը: Եթե մենք հավատարիմ մնանք այն ամենում, ինչ Տերը պահանջում է մեզանից, մենք կստանանք արդարության պսակը: Ուսանողները նաև սովորեցին մեր օրերի վտանգների և սուրբ գրությունների արժեքի մասին:
Օր 2 (Տիտոս)
Երբ ուսանողներն ուսումնասիրեցին Կրետեի Եկեղեցու առաջնորդ Տիտոսին ուղղված Պողոսի այս թուղթը, սովորեցին, որ եթե մենք ամուր կառչենք Աստծո խոսքից, մենք կկարողանանք կիրառել ճիշտ վարդապետություն` ուրիշներին Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրել խրախուսելիս և հերքել նրանց, ովքեր հակառակվում են դրան: Պողոսը Հիսուս Քրիստոսի հետևորդներին խրախուսում էր լավ օրինակ լինել ուրիշների համար: Նա նաև վկայում էր, որ Հիսուս Քրիստոսն Իր կյանքը մեզ համար տվեց, որպեսզի կարողանար փրկագնել ու մաքրագործել մեզ:
Օր 3 (Փիլիմոն)
Փիլիմոնին ուղղված Պողոսի խնդրանքն ուսումնասիրելիս, որն էր փախուստի դիմած նորադարձ ծառային համարել որպես եղբայր ավետարանով, ուսանողները սովորեցին, որ մենք եղբայրներ ու քույրեր ենք ավետարանով: Նրանք նաև սովորեցին, որ Հիսուս Քրիստոսի հետևորդները ողորմածություն ու ներում են ցուցաբերում ուրիշների նկատմամբ:
Օր 4 (Եբրայեցիս 1-4)
Եբրայեցիներին ուղղված Պողոսի թուղթն ուսումնասիրելիս` ուսանողները Փրկիչի մասին մի շարք վարդապետություններ սովորեցին, ներառյալ որպես Արարիչ Նրա դերի ու Երկնային Հորը Նրա նմանության մասին: Այս վարդապետությունները թույլ տվեցին, որ ուսանողները հասկանան այն ճշմարտությունը, որ Հիսուս Քրիստոսը մեր փրկության առաջնորդն է: Նրանք նաև սովորեցին, որ քանի որ Հիսուս Քրիստոսը տանջվել ու բոլոր բաներում փորձության է ենթարկվել, Նա մեզ հասկանում է կատարելապես ու կարող է օգնել, երբ կարիքի մեջ լինենք:
Նախաբան
Այս դասը վերլուծում է Պողոսի մարգարեությունները վտանգների մասին, որոնք տեղի կունենան վերջին օրերում, ինչպես նաև իր օրերում: Տիմոթէոսին և ապագա ընթերցողներին Պողոսը հորդորեց այդ վտանգների մեջ հավատարիմ մնալ իրենց արդեն իսկ սովորած ճշմարտություններին և կիրառել սուրբ գրությունները` որպես հասկացողության, ուղղման և ուսուցման աղբյուր:
Ուսուցման առաջարկներ
Բ. Տիմոթեոս 3
Պողոսը նկարագրում է վերջին օրերի վտանգավոր ժամանակները
Նախքան դասի սկսվելը, խնդրեք արդեն ներկայացած առաջին երկու կամ երեք ուսանողներից յուրաքանչյուրին գրատախտակին նկարել վտանգավոր կամ երկյուղալի մի իրավիճակ: Դասը սկսվելուց հետո դասարանին հարցրեք հետևյալը.
-
Ինչպիսի՞ բառեր կօգտագործեիք գրատախտակին նկարված իրավիճակը նկարագրելու համար:
Բացատրեք, որ Տիմոթէոսին ուղղված Երկրորդ Թղթի մի մասում Պողոսը մարգարեացել է իր ու մեր օրերի հանգամանքների մասին: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Բ Տիմոթէոս 3.1-ը: Դասարանին հրավիրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Պողոսն ինչպես է նկարագրել մեր օրերը:
-
Ինչպե՞ս է Պողոսը նկարագրել մեր օրերը: (Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ չար բառը նշանակում է վտանգով կամ երկյուղով լի):
-
Որո՞նք են այն մի քանի բարոյական կամ հոգևոր չարիքները կամ վտանգները, որոնց դուք հանդիպել եք ձեր օրերում:
Ուսանողներին բաժանեք զույգերի: Յուրաքանչյուր զույգի տրամադրեք հետևյալ աղյուսակի մեկական օրինակ։ Յուրաքանչյուր զույգի հանձնարարեք կարդալ Բ Տիմոթէոս 3.2-7 հատվածները և պատասխանել աղյուսակում նշված հարցերին: Հորդորեք նրանց բարդ բառերը հասկանալու համար կիրառել ծանոթագրությունները:
Բ Տիմոթեոս 3.2-7
Նոր Կտակարանի սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ—Տնային ուսումնասիրման դաս (Մաս 27)
|
Որո՞նք են Պողոսի նկարագրած վերջին օրերի իրավիճակների որոշ օրինակները։ |
Այս իրավիճակներից որո՞նց եք հանդիպել մեր օրերում: (Նշեք դրանցից երկուսը կամ երեքը): Ինչո՞ւ են այս իրավիճակները դժվար: |
© 2015 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են:
Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք ուսանողներին դասարանի հետ կիսվել, թե ինչպես պատասխանեցին աղյուսակում գտնվող հարցերին` ներառյալ այն, թե ինչու են այս իրավիճակներն այդքան վտանգավոր:
Խնդրեք ուսանողներին խորհել, արդյոք նրանք երբևէ անհանգստանում են, որ իրենց ուսումնասիրած հատվածներում Պողոսի նշած վտանգներից մի քանիսը կարող են ազդել իրենց վրա:
-
Համաձայն Բ Տիմոթէոս 3.5-ի վերջին մասի` Պողոսը Տիմոթէոսին ի՞նչ խրախուսեց անել, որը նաև կօգնի մեզ մեր օրերում: (Մենք պետք է հեռու մնանք ամբարշտությունից):
Բացատրեք, որ չնայած այս անհանգստացնող իրավիճակների լրջությանը, մենք կարող ենք գտնել օգնություն ու պաշտպանություն: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Բ. Տիմոթէոս 3.14-15 հատվածները: Դասարանին հրավիրեք հետևել` ուշադրություն դարձնելով, որ Պողոսի ուսմունքը կարող է օգնել մեզ հեռու մնալ այդ վտանգներից:
-
Պողոսն ի՞նչ ուսուցանեց իր նկարագրած վտանգներին դիմակայելու մասին:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «հաստատ կաց նորանցում, որ սովորեցիր և հավատացիր» արտահայտությունը 14-րդ հատվածում:
Հրավիրեք ուսանողներին Բ Տիմոթէոս 3.14-15 հատվածներից մի սկզբունք բացահայտել այն մասին, թե ինչպես հաղթահարել վերջին օրերի հոգևոր վտանգները: (Ուսանողների պատասխաններից հետո գրեք հետևյալը գրատախտակի վրա. եթե մենք շարունակում ենք ապրել ճշմարիտ աղբյուրներից և սուրբ գրություններից սովորած ճշմարտություններով, մենք կկարողանանք հաղթահարել վերջին օրերի հոգևոր վտանգները):
-
Ինչպե՞ս կարող է սուրբ գրություններին և մեր սովորած ճշմարտություններին ապավինելն օգնել մեզ հաղթահարել մեր օրերի վտանգները։
-
Ե՞րբ եք ընտրել ապավինել ձեր սովորած ճշմարտություններին: Ինչպե՞ս եք օրհնվել այդպես վարվելով: (Դուք կարող եք թույլ տալ, որ ուսանողները սկզբում պատասխանեն այս հարցերին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային տետրերում, իսկ այնուհետև հրավիրել մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել իրենց գրածով):
Հիշեցրեք ուսանողներին, որ Բ Տիմոթէոս 3.15-17 հատվածները սերտման սուրբ գրության հատվածներ են: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Բ Տիմոթէոս 3․15-17 հատվածները և խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչ է Պողոսն ուսուցանել սուրբ գրությունների մասին։ Կարող եք առաջարկել, որ նրանք նշեն իրենց գտած նյութերը։
-
Պողոսն ի՞նչ է սովորեցրել սուրբ գրությունների ուսումնասիրության վերաբերյալ, որը կարող է օգնել մեզ մեր օրերում: (Դասարանին օգնեք բացահայտել հետևյալ սկզբունքը. երբ մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները, կարող ենք սովորել վարդապետությունը և ստանալ ուղղում ու ուղղորդում, որը մեզ կօգնի աճել դեպի կատարելությունը: Գրեք այս սկզբունքը գրատախտակին):
Հրավիրեք ուսանողներին մտածել մի ժամանակի մասին, երբ սուրբ գրությունները, գուցե Նոր Կտակարանում ընթերցած մի հատված, օգնել է իրենց հետևյալ եղանակներից մեկով.
-
Հասկանալ ավետարանի վարդապետությունները
-
Իրենց սխալ մտածելակերպի, ընտրությունների կամ վարքագծի մեջ հանդիմանություն կամ ուղղում առաջարկելով
-
Աղոթքին պատասխան տրամադրելով կամ խնդրի լուծման համար հրահանգ տալով
Ուսանողներին ժամանակ տվեք, որպեսզի խորհեն փորձառությունների մասին, իսկ այնուհետև հրավիրեք մի քանի ուսանողի կիսվել իրենց մտքերով դասարանի հետ:
-
Հաշվի առնելով այն, ինչ մենք սովորել ենք սուրբ գրությունների նշանակության մասին, ձեր կարծիքով ինչո՞ւ է մեզ խրախուսվում կարդալ դրանք ամեն օր:
Ուսանողներին տրամադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հետևյալ խոսքերի մեկական օրինակ։ Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ այն և խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել Երեց Սքոթի` սուրբ գրությունների ուսումնասիրման հետ առնչվող խորհուրդին ու խոստումին:
«Տեղի մի տվեք սատանայի ստին, թե դուք ժամանակ չունեք ուսումնասիրելու սուրբ գրությունները: Որոշեք ժամանակ գտնել դրանց ուսումնասիրության համար: Ամեն օր Աստծո խոսքով սնվելն ավելի կարևոր է, քան քունը, դպրոցը, աշխատանքը, հեռուստատեսային շոուները, տեսախաղերը կամ սոցիալական մեդիան: Դուք պետք է ճանաչեք ձեր առաջնահերթությունները` ժամանակ գտնելով Աստծո խոսքն ուսումնասիրելու համար: Եթե դա այդպես է, ապա արեք այդպես:
«… Եթե դուք ամեն օր ժամանակ տրամադրեք անհատապես ու ձեր ընտանիքի հետ Աստծո խոսքերի ուսումնասիրությանը, խաղաղություն կտիրի ձեր կյանքում» («Հավատքի գործադրումը դարձրեք ձեր առաջնահերթությունը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, 93):
Վկայեք այն ապահովության ու խաղաղության մասին, որ զգում են նրանք, ովքեր շարունակում են ապրել սուրբ գրություններում եղած ճշմարտություններով:
Հրավիրեք ուսանողներին թուղթը բաժանել երեք մասի` ստեղծելով երեք սյունակ: Խնդրեք նրանց բացել թուղթը և առաջին սյունակի վերին մասում գրել Վարդապետություն, երկրորդ սյունակի վերին մասում գրել Հանդիմանություն և ուղղում, իսկ երրորդ սյունակի վերին հատվածում գրել Ուղղորդում դեպի արդարակեցություն:
Ուսանողներին հրավիրեք մի շաբաթ շարունակ օգտագործել այս թուղթը որպես էջանիշ իրենց սուրբ գրությունների համար` ամեն անգամ այս նպատակներից մեկն իրականացնող սուրբ գրության հատված կարդալիս գրել այն համապատասխան բաժնում: Օրինակ` «Վարդապետություն» վերնագրի տակ ուսանողները կարող են գրել սուրբ գրության հղումն ու վարդապետությունը կամ սկզբունքը, որ նրանք սովորել են այդ հղումից: «Հանդիմանություն և ուղղում» վերնագրի տակ նրանք կարող են գրել սուրբ գրության հղումը, և թե ինչպես է այդ հատվածն ուղղում սխալ գաղափարները: «Ուղղորդում դեպի արդարակեցություն» վերնագրի տակ նրանք կարող են նշել այն հատվածները, որոնք օգնում են հասկանալ, թե ինչ բարի գործեր կարող են անել:
Խրախուսեք ուսանողներին մի շաբաթ անց դասարան բերել թղթերը իրենց փորձառությունների մասին զեկուցելու համար: Համառոտ քննարկում անցկացնելու համար դուք կարող եք հիշեցման թերթիկ դնել ձեր սուրբ գրություններում կամ ձեռնարկում` վերանայելով, թե նրանք ինչպես կիրառեցին սուրբ գրության սերտման այս հատվածը:
Հաջորդ Մասը (Եբրայեցիս 5–Հակոբոս 1)
Հաջորդ մասն ուսումնասիրելիս խրախուսեք ուսանողներին գտնել հետևյալ հարցերի պատասխանները. Ինչպե՞ս են երիտասարդ տղամարդիկ քահանայություն ստանում: Եբրայեցիս գրքում ո՞ւմ մասին է ասվում, որ մեծ հավատք ունի: Ճանաչո՞ւմ եք տղամարդկանցից և կանանցից որևէ մեկին, ում մասին սովորում եք այս մասում: Ջոզեֆ Սմիթը սուրբ գրությունների ո՞ր հատվածը կարդաց, որն առաջնորդեց նրան «խնդրէլ Աստուածանից», որի արդյունքում եղավ Առաջին տեսիլքը: Ի՞նչ է նշանակում մաքուր կրոն: