Գրադարան
Դաս 157․ Հայտնություն 14-16


Դաս 157

Հայտնություն 14–16

Նախաբան

Տեսիլքի մեջ Հովհաննես Առաքյալը տեսնում է, որ մի հրեշտակ վերականգնում է Հիսուս Քրիստոսի ավետարանը վերջին օրերում։ Նա նաև լսեց մի ձայն երկնքից, որը նկարագրում էր այն օրհնությունները, որոնք ստանում են բոլոր նրանք, ովքեր հավատարիմ են եղել Տիրոջը։ Հովհաննեսը տեսավ արդարների և ամբարիշտների ժողովումը վերջին օրերում և Աստծո դատաստանները, որոնք թափվեցին ամբարիշտների վրա։

Ուսուցման առաջարկներ

Հայտնություն 14

Հովհաննեսը տեսնում է ավետարանի վերականգնումը և արդարների ու ամբարիշտների ժողովումը

Հետևյալ նախադասությունը գրեք գրատախտակին․ Հնարավոր է արդյո՞ք խաղաղություն ունենալ, երբ աշխարհը լի է ամբարշտություններով, աղետներով և բռնություններով։

Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց պատասխաններով և մեկնաբանել դրանք։

Հանձնարարեք ուսանողներին Հայտնություն 14–16 գլուխներն ուսումնասիրելիս փնտրել այնպիսի ճշմարտություններ, որոնք մինչև Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը կարող են խաղաղություն պարգևել նրանց այս չար ու աղմկոտ աշխարհում։

Բացատրեք, որ ինչպես գրված է Հայտնություն 1-13, Հովհաննես Առաքյալը մի տեսիլք տեսավ վերջին օրերի մասին։ Իր տեսիլքում նա տեսավ աղետներ, որոնք կգան ամբարիշտների վրա։ Նա նաև տեսավ, թե ինչի շնորհիվ արդարները խաղաղություն կունենան։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 14․1–5 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ըստ Հովհաննեսի տեսիլքի, ինչ էր տեղի ունենում վերջին օրերում։

  • Ըստ Հովհաննեսի տեսիլքի, ի՞նչ էր տեղի ունենում վերջին օրերում։

Հիշեցրեք ուսանողներին, որ 144000 հոգին Իսրայելի տասներկու ցեղերի այն քահանայապետերն են, ովքեր կկարգվեն բոլոր ազգերի միջից, որպեսզի սպասավորեն ավետարանը և մարդկանց բերեն դեպի Եկեղեցին (տես Հայտնություն 7․4–8, ՎևՈւ 77․11

  • Համաձայն 4-5 հատվածների, ինչպե՞ս Հովհաննեսը նկարագրեց 144000 քահանայապետերին, ովքեր կսպասավորեին ավետարանը ողջ երկրով մեկ։ (Բացատրեք, որ «կանանց հետ չխառնվեցան» արտահայտությունը [4-րդ հատված] նշանակում է, որ նրանք մաքրաբարո էին, «նրանց բերանում նենգություն չգտնվեցավ» արտահայտությունը [5-րդ հատված] նշանակում է, որ նրանք ազնիվ ու անկեղծ էին, իսկ «անարատ են» [5-րդ հատված] նշանակում է, որ նրանք մաքուր էին մեղքից։)

  • Ձեր կարծիքով, մաքրաբարո, ազնիվ և մաքուր լինելն ինչպե՞ս կարող էր օգնել 144000 քահանայապետերին տանել ավետարանը ուրիշներին։

Բացատրեք, որ վերջին օրերի մասին տեսած տեսիլքում Հովհաննեսը տեսավ երեք հրեշտակների։ Հանձնարարեք երեք ուսանողների ներկայացնել երեք հրեշտակների (այդ ուսանողները կարող են մնալ իրենց տեղերում)։ Հանձնարարեք առաջին հրեշտակին ներկայացնող ուսանողին բարձրաձայն կարդալ Հայտնություն 14․6 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչ ուներ հրեշտակը։

  • Ի՞նչ ուներ հրեշտակը։

Առաջին հրեշտակին ներկայացնող ուսանողին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 133․36–37 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչ արեց հրեշտակը հավիտենական ավետարանի հետ։

  • Ի՞նչ արեց հրեշտակը հավիտենական ավետարանի հետ։

Նկար
Մորոնին հայտնվում է Ջոզեֆ Սմիթին իր սենյակում

Ցուցադրեք Մորոնին հայտնվում է Ջոզեֆ Սմիթին իր սենյակում նկարը (Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 91, տես նաև LDS.org)։ Հրավիրեք որևէ ուսանողի վերհիշել, թե ինչ պատահեց Ջոզեֆ Սմիթին Մորոնիի առաջին այցելության ժամանակ։ (Եթե ուսանողներն այդ իրադարձությունները հիշելու կարիք ունեն, կարող եք հրավիրել որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․29–35 հատվածները։)

  • Աստծո ղեկավարությամբ, ի՞նչ տվեց Մորոնին Ջոզեֆ Սմիթին, որն օգնեց վերականգնելու ավետարանը երկրի վրա։ (Մորմոնի Գիրքը պարունակող գրանցումները։)

Նկար
Սոլթ Լեյքի տաճար

Ցուցադրեք մի տաճարի նկար, որն իր վերևում ունի Մորոնի հրեշտակի արձանը, ինչպես օրինակ Սոլթ Լեյքի Տաճարի նկարը, որը գտնվում է Ավետարանի նկարների գրքում (հմր. 119, տես նաև LDS.org

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Մորոնի հրեշտակի արձանը տեղադրված մեր տաճարների շատերի վրա։

Բացատրեք, որ համաժողովի իր ելույթի ժամանակ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին մեջբերեց Հայտնություն 14․6 հատվածը և ապա հայտարարեց, որ «Հրեշտակը եկավ։ Նրա անունը Մորոնի է»։ (“Stay the Course—Keep the Faith,” Ensign, Nov. 1995, 70)։ Հրեշտակը նաև կարող է խորհրդանշել երկնային բազմաթիվ սուրհանդակներին միասին վերցրած, այդ թվում՝ Մորոնիին, ով աջակցել է Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնմանը վերջին օրերում (տես Բրյուս Ռ․ Մակքոնկի, Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 3․529–31, տես նաև ՎևՈւ 13, 110․11–16, 128․20–21

Հանձնարարեք առաջին հրեշտակին ներկայացնող ուսանողին բարձրաձայն կարդալ Հայտնություն 14․7 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել հրեշտակի խոսքերին։

  • Ի՞նչ ասաց հրեշտակը։

  • Ո՞րն է «նրա դատաստանի ժամը եկավ» արտահայտության իմաստը։ (Ժամանակը կգա և Հիսուս Քրիստոսը կդատի երկրի բոլոր մարդկանց։ Նրա դատաստանը կգործի և Երկրորդ Գալուստի ժամանակ [տես Մաղաքիա 3․1–5], և Վերջին Դատաստանի ժամանակ [տես 2 Նեփի 9․15]։)

  • Ելնելով մեր սովորածից, ո՞րն է Հիսուս Քրիստոսի ավետարանը վերականգնելու Աստծո պատճառներից մեկը։ (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Աստված վերականգնել է Հիսուս Քրիստոսի ավետարանը, որպեսզի նախապատրաստի երկրի բնակիչներին Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին։)

  • Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի ավետարանը մարդկանց նախապատրաստում Նրա Երկրորդ Գալուստին։

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը խաղաղություն պարգևել նրանց, մինչ ապրում են այս չար ու աղմկոտ աշխարհում։ Հրավիրեք մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել իրենց մտքերով:

Հանձնարարեք երկրորդ հրեշտակին ներկայացնող ուսանողին բարձրաձայն կարդալ Հայտնություն 14․8, իսկ երրորդ հրեշտակին ներկայացնող ուսանողին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Հայտնություն 14․9–11 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչ ասացին հրեշտակները։

  • Ըստ 8-րդ հատվածի, ի՞նչ ասաց երկրորդ հրեշտակը։ (Բացատրեք, որ «Բաբելոնն ընկավ» արտահայտության իմաստներից մեկն այն է, որ օրը կգա և աշխարհի ամբարշտությունը կավարտվի։)

  • Ինչպե՞ս կարող ենք խաղաղություն զգալ այն մտքից, որ աշխարհի ամբարշտությունը կավարտվի։

  • Համաձայն 9–11 հատվածների, ի՞նչ ասաց երրորդ հրեշտակն այն մասին, թե ինչ կպատահի «գազանին» (9-րդ հատված) կամ սատանային հետևողներին։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետևյալ մտքերը։ Դասարանին հրավիրեք ուշադրություն դարձնել, թե ինչպես է Մարգարեն բացատրում այն տանջանքը, որն ամբարիշտները կունենան իրենց մահից հետո։

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Հեռացած հոգիների մեծ դժբախտությունը հոգիների աշխարհում, որտեղ նրանք գնում են մահից հետոայն է, որ նրանք գիտեն, որ կտրվել են այն փառքից, որը վայելում են ուրիշները, որը կարող էին իրենք վայելել, և իրենք իրենց մեղադրողներն են» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 239

«Մարդը ինքն է իրեն տանջողն ու իրեն դատապարտողը: Դրա համար էլ ասվել է` նրանք կգցվեն կրակով և ծծմբով վառվող լիճը [տես Հայտնություն 21․8]։ Հիասթափության տանջանքը մարդու մտքում նույնքան սուր է, որքան կրակով և ծծմբով վառվող լիճը» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ, 239

  • Համաձայն Մարգարե Ջոզեֆ Սմիթի խոսքերի, ո՞րն է լինելու այն տանջանքը, որ ամբարիշտները կունենան իրենց մահից հետո։

Նշեք, որ իմանալով, թե ինչ կպատահի ամբարիշտներին մահից հետո, Հովհաննեսը երկնքից մի ձայն լսեց, որը նկարագրում էր, թե ինչ կպատահեր արդարներին մահից հետո։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 14.12-13 հատվածները: Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչ կպատահի արդարների հետ նրանց մահից հետո։

  • Ի՞նչ կպատահի արդարների հետ նրանց մահից հետո։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում այն, որ «իրենց աշխատանքից հանգիստ կառնեն»։ (հատված 13):

  • Որպես սկզբունք ինչպե՞ս կամփոփեիք 12-13 հատվածների Հովհաննեսի ուսմունքները։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն համոզվեք, որ նրանք բացահայտեն նմանատիպ մի սկզբունք․ Եթե մենք ապրենք արդար կյանքով, ապա կօրհնվենք մեր գործերի համար և կհանգստանանք մեր աշխատանքից, երբ մեռնենք։

  • Այդ սկզբունքի շնորհիվ ինչպե՞ս կարող ենք խաղաղություն ունենալ, երբ մենք շրջապատված ենք ամբարշտությամբ։

Կարող եք կիսվել ձեր վկայությամբ՝ ամբարշտությամբ լցված աշխարհում արդար ապրելու կարևորության մասին։ Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչ կարող են անել իրենց կյանքում, որպեսզի հավաստիանան, որ չեն տանջվի ամբարիշտների չարչարանքներով, այլ կվայելեն արդարների խաղաղությունը։ Խրախուսեք նրանց գործել ըստ իրենց ստացած ցանկացած հուշման:

Ամփոփեք Հայտնություն 14․14–20 հատվածները և բացատրեք, որ Հովհաննեսը նկարագրեց երկու հունձք։ Իր տեսիլքում Հովհաննեսը տեսավ, որ առաջին հունձի ժամանակ արդարները հավաքվեցին ամբարիշտներից (տես 14–16 հատվածներ), իսկ երկրորդ հունձի ժամանակ ամբարիշտները կհավաքվեն և ի վերջո կոչնչացվեն (տես 17–20 հատվածներ

Հայտնություն 15–16

Հովհաննեսը տեսնում է արդարներին սելեստիալ արքայությունում և յոթ պատուհաս վերջին օրերում

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 15․1 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե Հովհաննեսն ուրիշ ինչ տեսավ, որ պատահեց վերջին օրերում։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով:

Բացատրեք, որ ինչպես գրված է Հայտնություն 15-16 գլուխներում, Հովհաննեսը նկարագրեց յոթ պատուհաս, որոնք կտանջեն ամբարիշտներին վերջին օրերում։ Սակայն այդ պատուհասները նկարագրելուց առաջ Հովհաննեսը դադար է տալիս, որպեսզի կրկնի այն օրհնությունները, որոնք արդարները կստանան։ Ամփոփեք Հայտնություն 15․2–4 հատվածները և բացատրեք, որ Հովհաննեսը մի տեսիլք տեսավ այն մարդկանց մասին, ովքեր կհաղթեն սատանային և կփառաբանեն Աստծուն սելեստիալ արքայությունում։

Գրատախտակին նկարեք յոթ սկավառակներ կամ գնդեր և համարակալեք 1-ից 7 (կամ պարզապես գրատախտակին գրեք թվերը)։ Բացատրեք, որ իր տեսիլքում Հովհաննեսը տեսավ յոթ սկավառակներ կամ գնդեր, որոնք պարունակում էին յոթ պատուհասները։

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հայտնություն 16․2–4, 8–12, 16–21 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչպես Հովհաննեսը նկարագրեց յոթ պատուհասները։ Յուրաքանչյուր պատուհասը նկարագրելուց հետո հրավիրեք որևէ ուսանողի գրատախտակին գրել պատուհասը՝ համապատասխան սկավառակի (կամ թվի) տակ։

Երբ ուսանողը կարդա երրորդ պատուհասի մասին Հովհաննեսի նկարագրությունը, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 16․6 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք ուշադրություն դարձնել, թե վերջին օրերում մարդիկ ինչ պատճառներով կենթարկվեն այդ պատուհասին։

  • Ո՞րն է պատճառներից մեկը, թե ինչու մարդիկ կենթարկվեն այդ պատուհասին։

Երբ այդ ուսանողը կարդա վեցերորդ պատուհասի նկարագրությունը, բացատրեք, որ այդ պատուհասի ժամանակ Եփրատ գետը կցամաքի՝ որպես նախապատրաստություն աշխարհների թագավորների հավաքվելուն՝ Արմագեդոնի պատերազմի համար (տես Հայտնություն 16․12–16, տես նաև Զաքարիա 12․11)։ Այդ պատերազմի վերջում Փրկիչը կհայտնվի մարդկանց Երուսաղեմում (տես ՎևՈւ 45․47–53) և երկրի բոլոր մարդկանց (տես Մատթեոս 24․30, ՎևՈւ 101․23

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 16․15 հատվածը և դասարանի ուշադրությունը հրավիրեք, թե ինչ կարող ենք անել, որպեսզի պատրաստվենք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին։ Բացատրեք, որ «իր հանդերձները պահում է, որ մերկ ման չգա» արտահայտությունը վերաբերում է հոգևոր առումով պատրաստ լինելուն։

  • Ըստ հատված 15-ի, մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի պատրաստ լինենք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին։ (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը․ Եթե մենք լինենք զգոն և հոգևոր առումով պատրաստ, ապա պատրաստ կլինենք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին։)

  • Ինչպե՞ս կարող ենք դառնալ հոգևոր առումով պատրաստ։

Վկայեք, որ Տերը սիրում է Իր ժողովրդին և ցանկանում է, որ մենք պատրաստվենք Նրա Երկրորդ Գալուստին։ Խրախուսեք ուսանողներին լինել զգոն և հոգևոր առումով պատրաստ, որպեսզի կարողանան ստանալ Տիրոջ օրհնությունները:

Բացատրական և պատմական տեղեկություն

Հայտնություն 14․8 «Բաբելոն մեծ քաղաքը»

«Բաբելոնը հիմնվել է Նեբրովթի կողմից և եղել է Միջագետքի կամ Սենաարի ամենահին քաղաքներից մեկը (Ծն․ 10․8–10)։ Բաբելոնի աշտարակը կառուցելու ժամանակ Տերը խառնեց լեզուները (Ծն. 11․1–9, Եթեր 1․3–5, 33–35)։ Հետագայում Բաբելոնը դարձավ Նաբուգոդոնոսորի մայրաքաղաքը։ Նա մի հսկայական քաղաք կառուցեց, որի ավերակները դեռ մնում են։ Բաբելոնը դարձավ շատ ամբարիշտ քաղաք և այդ ժամանակից ի վեր դարձավ աշխարհի ամբարշտության խորհրդանիշը» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Բաբելոն», scriptures.lds.org

Հայտնություն 16.15 «Երանի նրան որ արթուն է և իր հանդերձները պահում է»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկին «հանդերձները պահում է» արտահայտությունը (Հայտնություն 16․15) կիրառեց «տաճարային հանդերձներին, սուրբ քահանայության հանդերձների, որը խորհրդանշում է արդարության թիկնոցները, որոնք պետք է հագնեն սրբերը, եթե ձեռք բերեն հավերժական կյանքը»։ Ապա նա հետևյալն ուսուցանեց այդ արտահայտության մասին․

«Թե՛ տառացիորեն, թե՛ փոխաբերական իմաստով ինչ-որ մեկի հանդերձները պղծելը նշանակում է չենթարկվել Տիրոջ օրենքին, իսկ պահել հանդերձը (Հայտ. 16․15) նշանակում է պահել պատվիրանները և արժանանալ արդարության թիկնոցներին, որոնք հագնում են սելեստիալ էակները» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 3:454–55, տես նաև Հայտնություն 3․3–5

Հայտնություն 16․16 Հավաքվել Արմագեդոնում

«Արմագեդոն անունը սերվել է Եբրայերեն Հար Մեգիդդոն, արտահայտությունից, որը նշանակում է «Մակեդդովի լեռ»։ Մակեդդովի հովիտը Եզդրելոնի հարթավայրի արևմտյան մասում է, Երուսաղեմից ութսուն կիլոմետր դեպի հյուսիս, և համարվում է Հին Կտակարանի ժամանակների մի շարք վճռական ճակատամարտերի վայրը։ Մեծ և վերջին ընդհարումը, որը տեղի կունենա Տիրոջ Երկրորդ Գալուստի ժամանակ, կոչվում է Արմագեդոնի ճակատամարտ, որովհետև այն կսկսվի նույն վայրում։ (Տես Եզեկ. 39․11, Զաք. 12–14, հատկապես 12․11, Հայտ. 16․14–21)»։ (Սուրբ գրքերի ուղեցույց, «Արմագեդոն», scriptures.lds.org)։ Հար Մեգիդդոնում սկսված ճակատամարտը կձգվի մինչև Երուսաղեմ։