Գրադարան
Դաս 40. Մարկոս 9.30-50


Դաս 40

Մարկոս 9.30-50

Նախաբան

Հիսուսը պատմեց Իր աշակերտներին Իր մոտալոտ մահվան ու Հարության մասին և ուսուցանեց նրանց, թե ով է լինելու առաջինը Աստծո արքայությունում: Նա նախազգուշացրեց ուրիշներին դեպի մեղքը տանելու հետևանքների մասին և հրահանգեց Իր աշակերտներին հեռու մնալ այն ազդեցություններից, որոնք նրանց կտանեն դեպի մեղքը:

Ուսուցման առաջարկներ

Մարկոս 9.30-37

Հիսուսը կանխագուշակում է Իր մահը և Հարությունը և ուսուցանում է այն մասին, թե ով պիտի լինի առաջինը Աստծո արքայությունում

Դասարան բերեք յուրահատուկ հոտ ունեցող մի առարկա, որը ուսանողները կճանաչեն (ինչպես օրինակ` նոր կտրած նարինջ, սոխ կամ թարմ հաց): Նախքան դասի սկսելը առարկան դրեք դասասենյակում` ուսանողների աչքից հեռու:

Սկսեք դասը, ուսանողներին հարցնելով, արդյոք նրանք զգացին նոր բուրմունքը, երբ դասասենյակ մտան:

  • Եթե դուք ճանաչեիք այս բուրմունքը, ի՞նչ կմտածեիք կամ կանեիք դրա ազդեցության տակ, եթե անելու լինեիք որևէ բան:

Նշեք, որ ինչպես բուրմունքը կարող է ազդել մեզ վրա, այնպես էլ մենք կարող ենք ներգործել ուրիշների մտքերի և վարքագծի վրա: Հրավիրեք ուսանողներին Մարկոս 9.30-50 հատվածներում փնտրել ճշմարտություններ, որոնք կարող են օգնել նրանց վերանայել իրենց ազդեցությունը ուրիշների` Փրկիչին հետևելու ջանքերի վրա, ինչպես նաև ուրիշների ներգործությունն իրենց վրա:

Բացատրեք, որ երբ երիտասարդ տղամարդու միջից հանեց չար ոգին (տես Մարկոսի 9.17–29), Փրկիչն Իր աշակերտների հետ անցավ Գալիլեայի միջով: Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մարկոսի 9.31-32 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել` առանձնացնելով այն իրադարձությունները, որոնց մասին Փրկիչը մարգարեացավ:

  • Ո՞ր իրադարձությունների մասին մարգարեացավ Փրկիչը:

Ամփոփեք Մարկոսի 9.33-37 հատվածները` բացատրելով, որ երբ Հիսուսը եկավ Կափառնա, Իր աշակերտներին ուսուցանեց, թե ով է լինելու առաջինը Աստծո արքայությունում։ Նա նաև հրահանգեց նրանց Եկեղեցի ընդունել մարդկանց, ովքեր խոնարհվում են` ինչպես երեխաները և ընդունում Իրեն (տես Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն 9.34–35 [Մարկոս 9.37, ծանոթագրություն ա]): (Նշում. Այս ուսմունքներն ավելի մանրամասն կքննարկվեն Ղուկասի 10-րդ գլխին նվիրված դասում:)

Մարկոս 9.38-50

Հիսուսը նախազգուշացնում է այն ազդեցությունից, որն ուրիշներին տանում է դեպի մեղքը, նաև զգուշացնում է չխուսափել ազատվել չար ազդեցություններից:

Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Մարկոս 9.38 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել` առանձնացնելով այն իրավիճակը, որի մասին Հովհաննես Առաքյալը պատմեց Փրկիչին:

  • Հովհաննեսը ի՞նչ պատմեց Փրկիչին:

Բացատրեք, որ Առաքյալները արգելել էին այս մարդուն դևեր հանել, որովհետև նա չէր ընկերակցում Տասներկու Առաքյալներին ճամփորդության ժամանակ: Սակայն Փրկիչը հանձնարարեց նրանց չարգելել մարդուն (նշելով, որ նա արդար մարդ էր, ով իշխանություն ուներ) և ուսուցանեց, որ մարդիկ, ովքեր օգնում են Իր ներկայացուցիչներին, կստանան իրենց հատուցումը (տես Մարկոս 9.39–41):

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մարկոսի 9.42 հատվածը: Դասարանի անդամներին խնդրեք հետևել, փնտրելով Տիրոջ նախազգուշացումը: Բացատրեք, որ այս համատեքստում իշխել բառը նշանակում է ազդել, որ ուրիշները սխալվեն, սայթաքեն, նաև նշանակում է ազդեցությամբ ինչ-որ մեկին ուղղորդել դեպի մեղքը կամ հավատից հրաժարվել:

  • Փրկիչը ո՞ր խմբի մարդկանց մասին էր նախազգուշացնում, ովքեր դրդում էին մեղք գործել: (Բացատրեք, որ «այս փոքրներից մէկին, որ [Հիսուսին] հաւատում են» արտահայտությունը ներառում է նրանց, ովքեր երիտասարդ են հավատի մեջ, ինչպես օրինակ երիտասարդներն ու նորադարձները, Իր խոնարհ ու դյուրահավատ ցանկացած տարիքի աշակերտները:)

  • Ո՞րն էր Հիսուսի նախազգուշացումն այն ազդեցությունից, որն Իր աշակերտներին կուղղորդի դեպի մեղքը: (Նա նշեց, որ ավելի լավ կլիներ մեռնել, քան կրել այն ուժգին տառապանքն ու բաժանումը Աստծուց, որը մենք կզգանք, եթե մեր ազդեցությամբ ուրիշները մեղք գործեն:)

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել 42-րդ հատվածի Տիրոջ նախազգուշացումից։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց նրանք պիտի առանձնացնեն հետևյալ սկզբունքը. Եթե մարդիկ, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին, մեր ազդեցությամբ մեղք են գործում, մենք պատասխանատու կլինենք Աստծո առաջ:)

  • Ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկը ներգործել, որ Հիսուս Քրիստոսին հավատացող մարդիկ մեղք գործեն:

Հիշեցրեք ուսանողներին այն բուրմունքի մասին, որը տարածվել էր դասարանում և այն փաստի մասին, որ ինչպես այս բուրմունքը, մենք ևս ունենում ենք դրական կամ բացասական ազդեցություն ուրիշների վրա: Խնդրեք ուսանողներին մտածել այն ազդեցության մասին, որ իրենք ունեն Հիսուս Քրիստոսին հավատացող մարդկանց վրա:

Որպեսզի նախապատրաստեք ուսանողներին առանձնացնել Փրկիչի ուսուցանած մեկ այլ սկզբունք, հրավիրեք մի կամավորի, ով հագին ունի քուղերով կոշիկներ, կանգնել դասարանի առաջ: Հրահանգեք ուսանողին քանդել կամ կապել իր կոշիկներից մեկը` օգտագործելով միայն մեկ ձեռքը: Մինչ ուսանողը փորձում է անել այս, դասարանին հարց տվեք.

  • Ի՞նչ դժվարություններ կունենայիք, եթե կորցնեիք ձեր ձեռքերից մեկը։

  • Արդյոք կա՞ ինչ-որ բան, որի համար արժե կորցնել ձեռքը:

Բացատրեք, որ մարմնի մասերից մեկի նպատակային հեռացումը հայտնի է որպես անդամահատում և կարող է կատարվել, երբ մարմնի այդ մասը լրջորեն վնասված է, վարակված կամ հիվանդ: Չնայած անդամահատումը և դրան հաջորդող վերականգնումը կարող է լինել ցավոտ և տրավմատիկ, այս ընթացքը կարող է կանխարգելել վարակի տարածումը մարմնով մեկ և կանխել հետագա վնասները կամ մահը:

Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Մարկոսի 9.43 հատվածը: Խնդրեք դասարանին հետևել` փնտրելով Փրկիչի ուսուցանածն այն մասին, թե ե՞րբ ավելի լավ կլինի կորցնել մի ձեռքը, քան պահպանել երկուսը:

  • Ե՞րբ ավելի լավ կլինի կորցնել մի ձեռքը, քան պահպանել երկուսը:

  • Ըստ ձեզ, արդյո՞ք մենք պիտի ընդունենք այս ուսմունքը բառացիորեն և կտրենք այն ձեռքը, որը «գայթակղել» է մեզ կամ ազդել մեզ վրա, որ մեղք գործենք: (Կարող եք բացատրել, որ Փրկիչը չէր ասում, որ մարդիկ պիտի բառացիորեն կտրեն իրենց ձեռքերը:) Ավելի շուտ, Նա օգտագործում էր խոսելու այդ եղանակը, որպեսզի շեշտեր Իր ուսուցանածի կարևորությունը:)

Հրավիրեք մի ուսանողի գրատախտակին նկարել որևէ մարդու նկար: Մինչ ուսանողը նկարում է, բացատրեք, որ Մարկոս 9.43-48-ի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը կարող է մեծացնել այս հատվածի մեր ըմբռնումը: Այս հատվածներից մենք սովորում ենք, որ Փրկիչն օգտագործում էր ձեռքը, ոտքը և աչքը` խորհրդանշելով այն ազդեցությունները մեր կյանքում, որոնք կարող են տանել մեզ մեղքի: Հրահանգեք նկարող ուսանողին նկարի վրա շրջանակի մեջ առնել մի ձեռքը, ոտքը և աչքը: Ապա խնդրեք ուսանողին նստել իր տեղը։

Խրախուսեք մի քանի ուսանողների հերթով կարդալ Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Մարկոս 9.40-48-ը (Աստվածաշնչի հավելվածում): Դասարանին հանձնարարեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Հիսուսն ի՞նչը նմանեցրեց ձեռքին, ոտքին և աչքին, որոնք «գայթակղում» են մարդուն կամ դրդում մեղքի։ Կարող եք բացատրել, որ կյանք բառը Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Մարկոսի 9.40-41, 43 հատվածներում վերաբերում է հավերժական կյանքին։

  • Համաձայն այս թարգմանության, ի՞նչ են ներկայացնում գայթակղեցնող ձեռքը, ոտքը և աչքը: (Ձեռքը ներկայացնում է մեր ընտանիքի անդամներին և ընկերներին, ոտքը ներկայացնում է այն մարդկանց, ումից օրինակ ենք վերցնում, թե ինչպես մտածենք ու գործենք, իսկ աչքը ներկայացնում է մեր ղեկավարներին:)

Պիտակավորեք մարմնի այս մասերը գրատախտակի նկարի վրա:

  • Ըստ Փրկիչի ուսուցանածի, մենք ի՞նչ պիտի անենք չարի ազդեցության կամ դեպի մեղքը դրդող ազդեցությունների հետ:

  • Չարի ազդեցությունից հեռու մնալն ինչ՞ով է նման ձեռքի կամ ոտքի անդամահատմանը:

  • Ի՞նչ կարող է պատահել, եթե մենք հեռու չմնանք չարի ազդեցությունից: Ինչո՞ւ:

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այս հատվածներում տրված Տիրոջ ուսմունքներից։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն պիտի հնչեցնեն նմանատիպ մի սկզբունք. Ավելի լավ է հեռու մնալ չարի ազդեցությունից, քան ի վերջո հեռանալ Աստծուց: Օգտագործելով ուսանողների բառերը, գրեք այդ ճշմարտությունը գրատախտակին։)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Յոթանասունի Քվորումից Երեց Վոլթեր Ֆ․ Գոնզալեսի հետևյալ խոսքերը. Դասարանին խնդրեք առանձնացնել այլ ազդեցությունները, որոնցից հեռու պիտի մնանք:

Նկար
Երեց Վոլթեր Ֆ. Գոնզալես

«Հետևաբար, այդպիսի անդամահատումը վերաբերում է ոչ միայն ընկերներին, այլ յուրաքանչյուր վատ ազդեցության, ինչպես օրինակ` անպատշաճ հեռուստատեսային ներկայացումներին, ինտերնետ կայքերին, ֆիլմերին, գրականությանը, խաղերին կամ երաժշտությանը: Այս սկզբունքների փորագրումը մեր հոգիներում կօգնի մեզ դիմադրել ցանկացած վատ ազդեցության ենթարկվելու գայթակղությանը» («Այսօր է ժամանակը» Ensign կամ Լիահոնա նոյեմբեր 2007, 55):

  • Մենք ի՞նչ դժվարությունների կհանդիպենք` հեռու մնալով չարի ազդեցությունից:

  • Ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե ո՞րն է վատ ազդեցություններից խուսափելու համապատասխան ճանապարհը:

Բացատրեք, որ վատ ազդեցություններից խուսափելը չի նշանակում կոպիտ վերաբերվել ուրիշներին, դատապարտել նրանց կամ հրաժարվել մարդկանց հետ հաղորդակցումից, ովքեր Եկեղեցու հավատարիմ անդամներ չեն: Մենք ավելի շուտ պիտի հեռու մնանք կամ խուսափենք սերտորեն շփվել այն մարդկանց հետ, ովքեր մեզ կտանեն դեպի մեղքը: Չնայած մենք չենք կարող խուսափել յուրաքանչյուր ազդեցությունից, որը տանում է դեպի մեղքը կամ հեռացնել դրանք, Տերը կօրհնի մեզ, երբ մենք փորձենք որքան հնարավոր է հեռու մնալ չար ազդեցություններից, և երբ մենք փորձենք զարգացնել ինքնակառավարում` խուսափելու այն ազդեցություններից, որոնք մենք չենք կարող ամբողջովին վերացնել:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս ճշմարտությունը, հրավիրեք երկու ուսանողների կանգնել դասարանի առաջ: Հանձնարարեք ուսանողներից յուրաքանչյուրին բարձրաձայն կարդալ հետևյալ սցենարներից մեկը և դասարանին ուղղել դրա հետ կապված հարցեր։ Հրավիրեք ուսանողներին պատասխանել այն հարցերին, որոնք հիմնված են Մարկոսի 9.43-48 հատվածներում տրված ճշմարտության վրա։

Սցենար 1. Ես ունեմ ընկերներ, ովքեր հաճախ խրախուսում են ինձ մասնակցել միջոցառումների, որոնք խախտում են Աստծո պատվիրանները: Սակայն ես կարծում եմ, որ կարող եմ լավ ազդեցություն ունենալ նրանց վրա, եթե շարունակեմ ժամանակ անցկացնել նրանց հետ:

  • Արդյո՞ք ես չեմ կորցնի այս ընկերների վրա ազդելու կարողությունն ընդհանրապես, եթե առանձնանամ նրանցից: Ես ինչպիսի՞ հարաբերությունների մեջ պիտի լինեմ նրանց հետ:

  • Ես ի՞նչ պիտի ասեմ կամ անեմ, որպեսզի պատշաճ հեռավորության վրա լինեմ այս ընկերներից:

Սցենար 2. Մի քանի տարի է, ինչ ես մի հայտնի խմբի երկրպագու եմ: Իրենց վերջին մի քանի երգերում և հարցազրույցներում նրանք քաջալերում են այնպիսի վարքագիծ և գաղափարներ, որոնք դեմ են Տիրոջ չափանիշներին ու ուսմունքներին:

  • Դրանք ընդամենը երաժշտություն ու բառեր են, այդպես չէ՞: Ուստի ի՞նչ վտանգ կա, որ ես շարունակեմ լսել նրանց երաժշտությունը և հետևել նրանց սոցիալական կայքերում:

Շնորհակալություն հայտնեք կամավորներին իրենց օգնության համար և հրավիրեք նրանց նստել: Հարցրեք դասարանին.

  • Չնայած երբեմն դժվար է հեռու մնալ ազդեցություններից, որոնք տանում են դեպի մեղքը, մենք ի՞նչ կարող ենք ձեռք բերել այս զոհաբերության միջոցով: (Շատ օրհնություններ, ներառյալ հավերժական կյանքը:) Ինչո՞ւ արժե գնալ ցանկացած զոհաբերության այս պարգևի համար:

  • Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթներից մեկը իր ընտրությամբ հրաժարվել անարդար ազդեցություններից: (Հիշեցրեք ուսանողներին չկիսվել այն փորձառություններով, որոնք խիստ անձնական են կամ գաղտնի:) Ո՞րն էր դժվարությունը այդ ազդեցությունից հրաժարվելիս: Ի՞նչ օրհնություններ եկան արդյունքում:

Խնդրեք ուսանողներին մտածել, թե նրանց կյանքում կա արդյոք որևէ ազդեցություն, որը նրանց կարող է տանել դեպի մեղքը: Հրավիրեք նրանց իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում գրել, թե նրանք ինչպես կազատվեն այս ազդեցություններից։

Ամփոփեք Մարկոսի 9.49-50-ը` բացատրելով, որ Փրկիչն Իր աշակերտներին հրահանգեց խաղաղ հարաբերություններ պահպանել միմյանց հետ։

Եզրափակեք` խրախուսելով նրանց գործել ըստ այս դասի ընթացքում ստացած իրենց ցանկացած հուշման:

Բացատրական և պատմական տեղեկություն

Մարկոս 9.31 «Մարդի Որդին»

«Մարդի Որդին» այն տիտղոսն է, որը Հիսուս Քրիստոսն օգտագործեց Իր մասին խոսելիս (Ղուկաս 9․22, 21.36): Այն նշանակում էր Սրբության Մարդու Որդին։ Սրբության մարդը Հայր Աստծո անուններից մեկն է: Իրեն կոչելով Մարդու Որդի, Հիսուսը բացեիբաց հայտարարեց Հոր հետ ունեցած Իր աստվածային կապի մասին: Այս տիտղոսը հաճախ է հանդիպում ավետարաններում: Վերջին օրերի հայտնությունը հաստատում է Փրկիչի այս անվան յուրահատուկ իմաստն ու սրբությունը (ՎևՈւ 45.39, 49.6, 22, 58.65, Մովսես 6.57)» (Սուրբ գրությունների ուղեցույց, «Մարդու Որդին»scriptures.lds.org):

Մարկոս 9.38–40 Մարդը, ով դևերին դուրս էր քշում Փրկիչի անունով

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին բացատրել է, որ Հովհաննես Առաքյալը մտահոգ էր այն մարդու մասին, ով դևերին դուրս էր քշում Փրկիչի անունով, քանի որ հավանաբար նա «մեկը չէր առաքյալների շրջանակից, ով ճամփորդում էր, ճաշում էր, քնում էր և մշտապես հաղորդակցվում Փրկիչի հետ: Ղուկասն այդ մասին ասում է. «Մեզ հետ ման չէ գալիս»` այսինքն նա մեզ հետ ճամփորդող ուղեկիցներից մեկը չէ: Բայց Տիրոջ պատասխանից ակնհայտ է, որ նա արքայության անդամ էր, օրինական կառավարիչ, ով գործում էր քահանայության իշխանությամբ և հավատքի զորությամբ: Կամ Հովհաննեսը չէր ճանաչում նրան, ով հետևաբար թյուրիմացաբար ենթադրում էր, որ վերջինս իշխանություն չուներ, կամ էլ Հովհաննեսը սխալմամբ ենթադրում էր, որ դևերին հանելու իշխանությունը սահմանափակ էր` տրված լինելով միայն Տասներկու Առաքյալներին և չէր տարածվում բոլոր հավատարիմ քահանայություն կրողների վրա: Միանգամայն հնարավոր է, որ այն մարդը, ով հանում էր դևերին, յոթանասուական էր: Նոր Կտակարանում որևէ գրանցում չկա յոթանասունի առաջին քվորումի մասին, բայց երբ Հիսուսը (վերջին օրում) յոթանասունի երկրորդ քվորումին կանչեց ծառայության, նրանց հստակորեն դևերին դուրս քշելու իշխանություն տվեց (Ղուկաս 10.1-20)» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:417):

«Փրկիչի պատասխանը Հովհաննեսին, գրանցված Մարկոսի 9.40 հատվածում, վստահեցրեց Հովհաննեսին և Տասներկու Առաքյալներին, որ մարդը աշակերտ էր իշխանությամբ, չնայած Առաքյալ չէր» (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 125

Մարկոս 9.42 «Աւելի լաւ է նորան, որ նորա վզիցը մի ջաղացի քար անցնուի»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին ուսուցանել է Մարկոսի 9.42 հատվածում տրված Փրկիչի զգուշացման մասին.

«Քիչ հանցագործություններ կան, որոնք նույնքան ծանր են, որքան կեղծ վարդապետության ուսուցումը կամ հոգիներին Աստծուց ու փրկությունից հեռացնելը: … Եթե հավերժական ուրախությունը հատուցումն է, տրված նրանց, ովքեր ճշմարտությունն են ուսուցանում և հոգիներին բերում դեպի փրկություն, արդյո՞ք նրանք, ովքեր ուսուցանում են կեղծ վարդապետություններ և հոգիներին տանում դեպի դատապարտում, չեն ստանա իրենց հատուցումը` որպես հավերժական զղջում: ( ՎևՈւ 18.10-16:)

…Ավելի լավ է մեռնել և հրաժարվել շարունակվող մահկանացու գոյության օրհնություններից, քան ապրել և հոգիներին հեռացնել ճշմարտությունից, այսպիսով ձեռք բերելով հավերժական դատապարտում» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1.420):

Մարկոս 9.43–48 Տարանջատելով մեզ այնպիսի ազդեցություններից, որոնք մեզ կտանեն դեպի մեղքը

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է այն մասին, թե երբ է պատշաճ հեռու մնալ նրանցից, ովքեր կտանեն մեզ դեպի մեղքը.

«Դուք ու՞մ հետ եք նախընտրում հաղորդակցվել:

Դուք կշփվեք շատ լավ մարդկանց հետ, ովքեր նույնպես հավատում են Աստծուն: Անկախ այն բանից` նրանք հրեա են, կաթոլիկ, բողոքական կամ մուսուլման, հավատացյալները գիտեն, որ իրականում կա բացարձակ ճշմարտություն: …

Ձեր կյանքի ընթացքում դուք կծանոթանաք նաև այնպիսի մարդկանց հետ, ովքեր չեն հավատում Աստծուն: Նրանցից շատերը դեռ չեն գտել աստվածային ճշմարտությունը և չգիտեն` որտեղ փնտրել այն: Բայց դուք` ազնվազարմ երիտասարդներ, գալիս եք նրանց օգնության: …

Երբ դուք շփվեք ոչ հավատացյալների հետ, իմացեք, որ երևի կլինեն մի քանիսը, ովքեր սրտի խորքում չունեն ձեր լավագույն հետաքրքրությունները (տես ՎևՈւ 1.16, 89.4): Հենց որ դուք նկատեք դա, հեռու փախեք նրանցից արագ և ընդմիշտ (տես 1 Տիմոթեոս 6.5–6, 11)» («Ի՞նչ կընտրեիք դուք» Ensign, Jan. 2015, 33, կամ Լիահոնա, հունվար 2015, 21):

Մարկոս 9.43–48 Գնալ « գեհեն … որտեղ նորանց որդը չէ մեռնում` և կրակը չէ անցնում»

Դժոխք բառը Մարկոսի 9.43, 45, 47 հատվածներում գեհեն բառի թարգմանությունն է, որը եբրայերեն գե հիննոմ բառի հունարեն ձևն է, որ նշանակում է «Ենովմի ձոր»: Երուսաղեմի հարավային մասում գտնվող այս խորը ձորում «կռապաշտ հրեաներն առաջարկում էին իրենց զավակներին [որպես զոհաբերություն] [հեթանոս աստված] Մողոքին (2 Մնացորդաց 28.3, 33.6, Երեմիա 7.31, 19.2–6)» (Աստվածաշնչի բառարան, «Դժոխք»): Երբ ՅՅովսիա թագավորը վերջ տվեց այս սովորությանը, ձորն «օգտագործվեց որպես քաղաքի թափոնները այրելու տեղ (Դ Թագավորաց 23.10)` այդպիսով դառնալով չարչարանքների վայր (Մատթեոս 5.22, 29–30, 10.28, 18.9, 23.15, 33, Մարկոս 9.43, 45, 47, Ղուկաս 12.5, Հակոբոս 3.6): «Դժոխքի կրակներին» վերաբերող արտահայտությունները հավանաբար մարդկանց մտքերում տպավորվել են այդ անդադար կրակի տեսարանի պատճառով և փոխաբերական իմաստով խորհրդանշում են նրանց չարչարանքները, ովքեր ինքնակամորեն չէին հնազանդվում Աստծուն» (Աստվածաշնչի բառարան, «Դժոխք»):

Մարկոս 9.44, 46 վերաբերում է ապստամբներին, ում «որդը չէ մեռնում»: Որդերի որոշ տեսակներ կրծում անցնում են թափոնների միջով: Մակաբույծ որդերը վխտում են կենդանի մարմիններում` պատճառելով տարբեր հիվանդություններ և ուժեղ ցավ: Ուստի որդը, որը «չէ մեռնում», ներկայացնում է ապստամբների հիշողություններն ու խղճի խայթերը, որոնք մշտապես կկրծեն և կչարչարեն նրանց հաջորդ կյանքում: