Գրադարան
Դաս 73. Հովհաննես 13


Դաս 73

Հովհաննես 13

Նախաբան

Զատկի ուտելիքն ուտելուց հետո Հիսուսը լվաց իր առաքյալների ոտքերը և բացահայտեց Հուդային, որպես Իր մատնիչը: Չնայած Իր մահկանացու առաքելության վերջին անհանգիստ շաբաթվան, Հիսուսը կենտրոնացրեց Իր ուսմունքները հնազանդության, ծառայության և սիրո վրա՝ հատկանիշների, որոնք որակում էին Նրա կյանքը և պետք է որակեին Նրա աշակերտների կյանքը բոլոր ժամանակներում:

Ուսուցման առաջարկներ

Հովհաննես 13․1-17

Հիսուսը լվանում է Իր Առաքյալների ոտքերը։

Դասից առաջ արտագծեք հետևյալ գծապատկերը գրատախտակին.

Նկար
happiness continuum

Բարձրաձայն կարդացեք հետևյալ հարցերը և խնդրեք ուսանողներին խորհել, թե ինչպես կպատասխանեին (բացատրեք, որ նրանք բարձրաձայն չեն պատասխանելու).

  • Որտե՞ղ կտեղադրեիք ձեզ այս գծապատկերում:

  • Դուք կցանկանա՞ք ավելի երջանիկ լինել, քան այժմ եք:

  • Կարո՞ղ եք մտածել մեկի մասին, ում դուք կցանկանայիք օգնել, որ ավելի երջանիկ լինի:

Խնդրեք ուսանողներին Հովհաննես 13 գլուխն ուսումնասիրելիս փնտրեն մի սկզբունք, որը կօգնի նրանց իմանալ, թե ինչ կարող են անել, որպեսզի ավելի երջանիկ լինեն:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Հովհաննես 13 համատեքստը, հիշեցրեք նրանց, որ Հիսուսը նշում էր Զատկի տոնն Իր Առաքյալների հետ: Ամփոփեք Հովհաննես 13.1–3 հատվածները, բացատրելով, որ Հիսուսն Իր Առաքյալների հետ մասնակցում էր այս վերջին ընթրիքին՝ Իր խաչելությունից առաջ, Նա գիտեր, որ շուտով սպանվելու է և վերադառնալու Իր Երկնային Հոր մոտ:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հովհաննես 13:4–5 հատվածները, և խնդրեք դասարանին հետևել, տեսնելով, թե Հիսուսն ինչ արեց, երբ Ինքն ու Իր Առաքյալներն ավարտեցին Զատկի ուտելիքն ուտելը: Բացատրեք, որ հանդերձները վայր դրավ արտահայտությունը հատված 4-ում նշանակում է, որ Հիսուսը հանեց վրայի հանդերձը, ոնց-որ մեր օրերում մեկը հանի իր բաճկոնը:

  • Ի՞նչ ծառայություն կատարեց Փրկիչն Իր աշակերտների համար:

Բացատրեք, որ «Նոր Կտակարանի ժամանակներում, մարդիկ հագնում էին բաց սանդալներ, քայլում էին հիմնականում հողոտ ճանապարհներով, որտեղ կուտակված էր գազանների արտաթորանքը և լոգանքի ջրի հնարավորություն միշտ չէ որ ունեին: Նրանց ոտքերը շատ էին կեղտոտվում և ուրիշի ոտքերը լվալը մի տհաճ անելիք էր: … Այս հյուրընկալության ավանդույթը սովորաբար իրականացվում էր ամենացածր մակարդակի ծառաների կողմից» (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 242): Այս վերջին ընթրիքի ժամանակ, «Քրիստոսը հանգիստ վեր կացավ, գոտևորվեց ստրուկի կամ ծառայի պես, և ծնկի իջավ՝ լվանալու Առաքյալների ոտքերը» (Jeffrey R. Holland, “He Loved Them unto the End,” Ensign, Nov. 1989, 25):

Նկար
Հիսուսը լվանում է Առաքյալների ոտքերը

Ցուցադրեք նկարները. Jesus Washing the Apostles’ Feet (Gospel Art Book [2009], no. 55; տես նաև LDS.org):

  • Եթե դուք այնտեղ լինեիք, երբ Հիսուսը լվանում էր Իր Առաքյալների ոտքերը, ինչպե՞ս կարձագանքեիք, եթե Հիսուսը սկսեր լվանալ ձեր ոտքերը:

  • Ի՞նչ է ասում մեզ Հիսուսի բնավորության մասին՝ Իր Առաքյալների ոտքերը լվանալու գործողությունը:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 13.8-ը (Աստվածաշնչի հավելվածում): Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե ինչ ասաց Պետրոսը, երբ Փրկիչը սկսեց լվալ նրա ոտքերը:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 13.9-10-ը (Աստվածաշնչի հավելվածում): Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե ինչպես արձագանքեց Պետրոսը Տիրոջ ասածին:

  • Ի՞նչ ենք սովորում Պետրոսի մասին 9-րդ հատվածում Տիրոջ ասածին վերաբերյալ նրա պատասխանից: (Պետրոսը վստահում էր Տիրոջը և ցանկանում էր անմնացորդ հետևել Նրան):

Բացատրեք, որ լվալով Իր Առաքյալների ոտքերը Փրկիչը ոչ միայն ծառայության մի գեղեցիկ արարք կատարեց, այլ Նա նաև կատարեց Մովսեսի օրենքը և հիմնադրեց մի սուրբ արարողություն (տես Bruce R. McConkie, Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:708–9): Այս արարողությունը վերականգնվել է մեր տնտեսությունում՝ մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով (տես ՎևՈւ 88.74–75, 137–41):

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հովհաննես 13.11 հատվածը, և խնդրեք դասարանին հետևել, տեսնելով, թե ինչո՞ւ Հիսուսն ասաց Առաքյալներին «ոչ թէ ամենքդ մաքուր էք»:

  • Ո՞ւմ էր ակնարկում Փրկիչը, երբ ասաց Առաքյալներին «ոչ թէ ամենքդ մաքուր էք»: (Հուդա Իսկարիովտացուն, ով շուտով պիտի մատներ Իրեն):

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հովհաննես 13.12–17 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե ինչ ուսուցանեց Փրկիչն Իր Առաքյալներին, նրանից հետո, երբ լվաց նրանց ոտքերը:

  • Համաձայն 13-16 հատվածների, ի՞նչ օրինակ ցույց տվեց Փրկիչը և հրավիրեց Իր Առաքյալներին հետևել այդ օրինակին: (Թեև Փրկիչը «Վարդապետ եւ Տէր» էր, [հատված 13] և բոլորից մեծը, Նա ծառայեց մյուսներին):

  • Հաշվի առնելով Փրկչի խոստումը, տրված Իր Առաքյալներին հատված 17-ում, ի՞նչ օրհնություններ մենք կստանանք, եթե հետևենք մյուսներին ծառայելու Նրա օրինակին: (Չնայած ուսանողները կարող են օգտագործել տարբեր խոսքեր, նրանք պետք է հասկանան հետևյալ սկզբունքը. Երբ հետևում ենք Փրկչի օրինակին՝ ծառայելու մյուսներին, մենք ավելի երջանիկ կլինենք։)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ մենք ավելի երջանիկ կլինենք, եթե ծառայենք մյուսներին, ինչպես Փրկիչն էր անում:

Հրավիրեք ուսանողներին մտածել այն ժամանակի մասին, երբ նրանք ավելի երջանիկ են եղել, քանի որ հետևել են Փրկչի օրինակին՝ ծառայելով մյուսներին: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց փորձառություններով դասարանի հետ: Դուք ևս կարող եք կիսվել ձեր փորձառություններից մեկով:

Որպեսզի օգնեք ուսանողներին սովորել մի եղանակ, թե ինչպես կարող են կիրառել այս սկզբունքը, հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդի հետևյալ խոսքը.

Նկար
Երեց Մ. Ռասսել Բալլարդ

«Ձեր ամենօրյա առավոտյան աղոթքում խնդրեք Երկնային Հորը առաջնորդել ձեզ, որպեսզի գտնեք Իր թանկագին զավակներից որևէ մեկին ծառայելու հնարավորություն: Ապա զբաղվեք ձեր գործերով ձեր սիրտը լի հավատքով և սիրով, փնտրելով որևէ մեկին, որ օգնեք: Այդ ժամանակ, ձեր հոգևոր զգայունությունը կուժեղանա, և դուք կհայտնաբերեք ծառայելու հնարավորություններ, որ երբեք նախկինում չեք նկատել» («Եռանդուն ներգրավված», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 31):

  • Համաձայն Երեց Բալլարդի, ինչպե՞ս մենք կարող ենք մյուսներին ծառայելու հնարավորություններ գտնել:

Քաջալերեք ուսանողներին հետևել Փրկչի օրինակին՝ ծառայելով մյուսներին: Կարող եք հրավիրել ուսանողներին պատրաստ լինել հաջորդ մի քանի դասերի ընթացքում պատմելու ուրիշներին ծառայելու իրենց փորձառությունների մասին:

Հովհաննես 13.18–30

Հիսուսը բացահայտում է Իր մատնիչին

Ամփոփեք Հովհաննես 13.18–30-ը բացատրելով, որ երբ Հիսուսն ուսուցանեց Իր Առաքյալներին, որ նրանք երջանիկ կլինեն, եթե ծառայեն մյուսներին, Նա ասաց, որ նրանցից մեկը մատնելու է Իրեն: Երբ Հովհաննեսը հարցրեց Հիսուսին, թե ով է մատնելու Նրան, Հիսուսը նշեց, որ Իր Առաքյալներից մեկը (Հուդան) կմատնի Իրեն:

Հովհաննես 13.31–38

Հիսուսն ուսուցանում է Իր աշակերտներին՝ սիրել միմյանց

Հարցրեք ուսանողներին, թե արդյոք պատահե՞լ է, որ ինչ-որ մեկը մեղադրի նրանց, որ իրենց քրիստոնյա չեն, կամ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտներ չեն, այն պատճառով, որ իրենք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ են: Եթե կան ձեռք բարձրացրած ուսանողներ, հարցրեք նրանց, թե ինչպես են արձագանքել այդ մեղադրանքին՝ թե իրենք քրիստոնյա չեն: Եթե ոչ մի ուսանող չի ունեցել այս փորձառությունը, հարցրեք.

  • Ինչպե՞ս կարձագանքեք, եթե մեկն ասի ձեզ, որ դուք քրիստոնյա չեք:

Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 13.34–35 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան, տեսնելով, թե Հիսուսն ի՞նչ ասաց, ինչպե՞ս մարդիկ կիմանան, որ Առաքյալները Հիսուս Քրիստոսի աշակերտներն են:

  • Ըստ 34-րդ հատվածի, ի՞նչ պատվիրան տվեց Հիսուսն Իր Առաքյալներին:

  • Ըստ 35-րդ հատվածի, ի՞նչ կիմանան մյուսները, եթե Առաքյալները սիրեն միմյանց, ինչպես Հիսուսն էր նրանց սիրում:

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Իր Առաքյալներին ուղղված Փրկչի ուսուցանող խոսքերից: (Չնայած ուսանողները կարող են օգտագործել տարբեր խոսքեր, նրանք պետք է հասկանան հետևյալ սկզբունքը. Եթե մենք սիրենք միմյանց, ինչպես Հիսուս Քրիստոսն է սիրում մեզ, մյուսները կիմանան, որ մենք Նրա աշակերտներն ենք:)

  • Համաձայն այս տարի Հիսուս Քրիստոսի մասին ձեր սովորած նյութերի՝ ինչպե՞ս է Հիսուսը ցույց տալիս, որ սիրում է մարդկանց:

Որպեսզի օգնեք ուսանողներին զգալ նոր հնչած սկզբունքի կարևորությունը, հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Յոթանասունից Երեց Փոլ Ե. Քոլիքերի պատմածը.

Նկար
Երեց Փոլ Ե. Քոլիքեր

«Երկու երիտասարդ միսիոներներ թակեցին մի դուռ, հուսալով գտնել մեկին, ով կընդուներ իրենց ուղերձը: Դուռը բացվեց և բավականին խոշոր մի տղամարդ բարևեց նրանց ոչ ընկերական ձայնով. «Կարծում եմ ասել եմ ձեզ, որ իմ դուռը կրկին չթակեք: Ես զգուշացրել էի ձեզ, որ եթե դուք երբևէ վերադառնաք, դա հաճելի փորձառություն չի լինի: Այժմ ինձ հանգիստ թողեք»: Նա շտապ փակեց դուռը:

Մինչ երեցները հեռանում էին, ավելի փորձառու ավագ միսիոները իր ձեռքը դրեց կրտսեր միսիոների ուսին, որ մխիթարեր և քաջալերեր նրան: Տղամարդը պատուհանից աննկատելիորեն նայում էր նրանց՝ համոզվելու համար, որ նրանք հասկացել էին իր ասածը: Նա միանգամայն ակնկալում էր տեսնել նրանց ծիծաղելիս և ծաղրելիս իր անբարյացակամ վերաբերմունքը ի պատասխան իրենց այցելության: Ինչևիցե, երբ նա տեսավ բարության արտահայտություն երկու միսիոներների միջև, նրա սիրտը անմիջապես փափկեց: Նա կրկին բացեց դուռը և խնդրեց միսիոներներին վերադառնալ և կիսել իրենց ուղերձը իր հետ:

… Իրար հանդեպ սեր ունենալու այս սկզբունքը և քրիստոսակենտրոն ունակություն զարգացնելը մեր մտածելու, խոսքի և վարքի մեջ հիմնարար դեր ունի Քրիստոսի աշակերտ և Նրա ավետարանի ուսուցիչներ դառնալու գործում» («Նա իսկապես սիրում է մեզ», Ensign կամ Լիահոնա, մայ. 2012, 17):

  • Այս պատմության մեջ նկարագրված միսիոներներն ինչպե՞ս էին հետևում Տիրոջ խորհրդին՝ սիրել միմյանց:

Հրավիրեք ուսանողներին երգել «Սիրեք բոլորին» (Հիմներ, համ. 308), և խնդրեք նրանց մտածել մեկի մասին, ով հեշտությամբ է ճանաչվում որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ, քանի որ սեր է ցուցաբերում մյուսների հանդեպ: Հիմնը երգելուց հետո հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց մտաբերած մարդկանց անուններով, և բացատրել, թե ինչ կերպ են այս մարդիկ ցուցաբերում սեր մյուսների հանդեպ: Դուք նույնպես կարող եք պատմել դասարանին ձեր մտաբերած մարդու մասին:

Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային տետրերում գրի առնել, թե ինչ նրանք կանեն, որպեսզի ավելի լավ սիրեն մյուսներին, ինչպես Փրկիչն է իրենց սիրում:

Ամփոփեք Հովհաննես 13.36-38 հատվածները բացատրելով, որ այն բանից հետո, երբ Պետրոսը հայտարարեց, որ իր կյանքը կտա Հիսուս Քրիստոսի համար, Հիսուսը Պետրոսին ասաց, որ դեռ աքաղաղը չկանչած երեք անգամ կուրանա իրեն:

Նկար
scripture mastery icon
Սերտման սուրբ գրության կրկնություն

Առաջնորդեք ուսանողներին, որ արագ գտնեն սուրբ գրությունները, օգտագործելով հուշումներ, որոնք կօգնեն նրանց վարժվել իրենց սուրբ գրություններում հատվածներն արագ գտնելու գործում: Որպես հուշումներ կարող եք օգտագործել գլխավոր բառերը, նախադասություններ համատեքստից, վարդապետություններ ու սկզբունքներ, և կիրառման գաղափարներ սերտման սուրբ գրությունների քարտերից: Կարող եք նաև ինքներդ հուշումներ պատրաստել: Սուրբ գրություններն արագ գտնելու վարժությունները, որոնք կատարելիս ուսանողները մրցում են հատվածները գտնելում, կարող են օգնել նրանց ակտիվորեն ներգրավվել սերտման սուրբ գրությունների հատվածները սովորելու մեջ: Երբ օգտագործում եք սուրբ գրություններն արագ գտնելու վարժություններ, այնպես արեք, որ չվիրավորեք ոչ մեկի զգացմունքները կամ Սուրբ Հոգուն: Օգնեք ուսանողներին խուսափել իրենց սուրբ գրություններին անհարգալից վերաբերվելուց կամ չափից դուրս մրցակցային լինելուց: Կարող եք հրավիրել ուսանողներին, որ մրցեն չափանիշի հետ, այլ ոչ թե՝ իրար: Օրինակ, ուսանողները կարող են մրցել ուսուցչի հետ, կամ դուք կարող եք այնպես անել, որ նրանք մրցեն՝ տեսնելու, թե դասարանի քանի՞ տոկոսը կարող է գտնել որոշակի հատվածները նշված ժամանակահատվածում:

Բացատրական և պատմական տեղեկություն

Հովհաննես 13.1–17: Փրկիչը լվանում է Իր աշակերտների ոտքերը

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրել է, որ այն, որ Փրկիչը լվանում է Իր աշակերտների ոտքերը, ցույց է տալիս Նրա անսպառ նվիրվածությունն Իր աշակերտներին:

Այս [վերջին ընթրիքի] ժամանակ, Քրիստոսը հանգիստ վեր կացավ, գոտևորվեց ստրուկի կամ ծառայի պես, և ծնկի իջավ՝ լվանալու Առաքյալների ոտքերը: (Տես Հովհաննես 13.3–17:) Այս փոքրիկ թագավորության նեղ շրջանակով այս հավատացյալները ամենասաստիկ փորձության շեմին էին, այնպես որ Նա մի կողմ դրեց իր սեփական աճող տառապանքը, որպեսզի կարողանար դեռ մեկ անգամ ևս ծառայել ու ամրապնդել նրանց: Կարևոր չէր, որ ոչ մեկ չէր լվացել նրա ոտքերը: Անսահման խոնարհությամբ նա կշարունակեր սովորեցնել և մաքրագործել նրանց: Մոտենում էր Նրա վերջին ժամը, սակայն Նա նրանց օգնող ծառան էր» (“He Loved Them unto the End,” Ensign, Nov. 1989, 25):

Հովհաննես 13.4–12: Ոտքեր լվալը ավետարանական արարողություն է

Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը լրացուցիչ պատկերացում է տալիս աշակերտների ոտքերը լվանալու իմաստի մասին. «Արդ, սա հրեաների սովորույթն էր՝ ըստ իրենց օրենքի. ուստի, Հիսուսն արեց դա, որպեսզի օրենքը կատարվի» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 13.10 [Աստվածաշնչի հավելված]):

Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին՝ Տասներկու Առաքյալների Քվորումից ուսուցանել է.

«Այս բանի ողջ կարևորությունն ակնհայտ չէ պատահական ընթերցողին, ոչ էլ պետք է լինի, քանի որ ոտնլվան սուրբ արարողություն է, վերապահված արվելու սուրբ տեղերում, նրանց համար, ովքեր իրենց արժանի են դարձրել: Ակնհայտ է, թերևս, որ հրեաները նույնպես ունեցել են սուրբ արարողություններ, որոնք կատարվել են նրանց տաճարներում, ինչի մասին գիտելիքը չի պահպանվել, ոչ էլ այդ մասին կա մեզ հասած որևէ գրականության մեջ» (The Mortal Messiah, 4 vols. [1979–81], 4:38–39):

Զգուշացում. Դուք չպետք է Երեց Մակքոնկիի ասածը մանրամասնեք՝ տաճարներում կատարվող ոտնլվայի սուրբ արարողության վերաբերյալ, «նրանց համար, ովքեր իրենց արժանի են դարձրել»: Հիշեք Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի այս հիշեցումը.

«Երբեմն մարդը հարցեր է տալիս կամ փորձում է խոսել արարողությունների մասին, որոնք վեր են նրա գիտելիքից և դուրս են նրա պատասխանատվությունից: Ուսուցիչը վնաս է տալիս իր ուսանողներին, երբ խթանում է հետաքրքրությունը, կամ խրախուսում է քննարկել այն բաների մասին, որոնք նրանց կյանքի կամ նրանց փորձառության մասը չեն. որոշակի օրհնությունների, որոնց մասին ակնարկվում է սուրբ գրություններում, որոշակի հնարավորությունների, որոնք սահմանափակ են և տրվում են հատուկ դեպքերում, միայն հատուկ իշխանություն ունեցողների կողմից: … Անշուշտ իմաստուն կլինի մեր ուսուցիչների կողմից՝ թողնել այդ թեմաները և չանհանգստանալ դրանց մասին, ոչ էլ անհանգստացնել ուսանողներին դրանց վերաբերյալ» (“The Ordinances of the Gospel” [address to seminary and institute of religion faculty, June 18, 1962], 2–3):

Հովհաննես 13.17: «Երանելի էք՝ թէ որ այս անէք»

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է, որ երջանկությունը գալիս է մյուսներին ծառայելուց.

«Որպեսզի գտնենք իրական երջանկությունը, մենք պետք է փնտրենք այն մեզանից հեռու կենտրոնանալով: Ոչ ոք չի հասկացել ապրելու իմաստը, մինչև որ չի հրաժարվել իր եսից՝ իր մերձավորին ծառայելու նպատակով: Մյուսներին ծառայելը նման է պարտականության, որի կատարումը բերում է իսկական ուրախություն» (“Guideposts for Life’s Journey” [Brigham Young University devotional, Nov. 13, 2007], 4, speeches.byu.edu):

Հովհաննես 13.23: «Եւ նորա աշակերտներից մէկը Յիսուսի գոգին նստած էր»:

«Նոր Կտակարանի ժամանակներում նրանք, ովքեր պաշտոնական ճաշի էին մասնակցում, հաճախ հենվում էին սեղանի շուրջ տեղադրված ցածր թախտի վրա, հենվելով ձախ արմունկով, գլուխներն ուղղված դեպի սեղանը, իսկ ոտքերը՝ սեղանից հեռու: Հետևաբար, հյուրը նստում էր տանտիրոջ աջ կողմում և թեքվում էր դեպի տանտերը: Այս դիրքում էր Հովհաննես Առաքյալը` «Հիսուսի գոգին նստած», կամ թեքված դեպի Հիսուսը ընթրիքի ժամանակ (համեմատեք Ղուկաս 16.22): Այս դիրքը թույլ կտար Հովհաննեսին, այն աշակերտին, «որին Հիսուսը սիրում էր», առանձնազրույցներ ունենալ Փրկչի հետ, որոնք չէին լսվի մյուս սեղանակիցների կողմից, օրինակ՝ Հուդայի մատնության վերաբերյալ (տես Հովհաննես 13.23–28)», (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 242):

Հովհաննես 13.34-35: «Իրար սիրէք»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը խոսել է սիրո և աշակերտության կարևորության մասին.

«Սերը աշակերտության ճանապարհի սկիզբն է, մեջտեղը և վերջը: … Ի վերջո, սերը մեզ տանում է դեպի հավերժական կյանքի փառքն ու վեհությունը: …

Երբ Հիսուսը տվեց Իր աշակերտներին նոր պատվիրան՝ «իրար սիրէք. ինչպէս ես ձեզ սիրեցի», [Հովհաննես 13.34], Նա տվեց նրանց մեծ բանալի դեպի երջանկություն այս կյանքում և փառք՝ հաջորդում:

Սերը բոլոր պատվիրաններից ամենամեծն է, մյուս բոլորը կախված են սրանից: Դա այն է, ինչի վրա մենք պետք է կենտրոնանանք որպես կենդանի Քրիստոսի հետևորդներ» (“The Great Commandment,” Ensign կամ Liahona, Nov. 2007, 28–29, 30–31):

Հովհաննես 13.34–35 հատվածները մեջբերելուց հետո, Երեց Մ. Ռասսել Բալլարդը սովորեցրել է.

«Փրկչի նկարագրած սերը գործող սեր է: Այն չի դրսևորվում մեծ ու հերոսական արարքներով, այլ բարության ու ծառայության պարզ գործողություններով» (“Finding Joy through Loving Service,” Ensign կամ Liahona, May 2011, 47):

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը՝ Առաջին Նախագահությունից, ասել է.

«Սերը Քրիստոսի աշակերտին բնորոշ հատկանիշ է» (“The Great Commandment,” Ensign կամ Liahona, Nov. 2009, 28–29, 22–31):