Գրադարան
Դաս 99. Հռովմայեցիս 1-3


Դաս 99

Հռովմայեցիս 1-3

Նախաբան

Պողոսը նամակ գրեց Հռոմի Սրբերին, հայտարարելով, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը Աստծո զորությունն է դեպի փրկություն: Նա բացատրեց, որ ոչ մեկը չի կարող փրկվել իր գործերով. նրանք պետք է փրկվեն Հիսուս Քրիստոսի շնորհով, որը մատչելի է դարձել Նրա քավության միջոցով:

Ուսուցման առաջարկներ

Հռովմայեցիս 1.1-17

Պողոսը հայտարարում է, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը Աստծո զորությունն է դեպի փրկություն։

Կարդացեք բարձրաձայն Յոթանասունից Երեց Լարի Էքո Հոքի հետևյալ խոսքերը: Բացատրեք, որ որպես երիտասարդ տղամարդ, Երեց Լարի Էքո Հոքը զինվորագրվել էր Միացյալ Նահանգների Նավատորմի Կորպուսին:

Նկար
Երեց Լարի Էքո Հոք

«Ես հանդիպեցի իմ հրահանգիչին՝ կռվում կոփված մի վետերանի, երբ նա ոտքի հարվածով բացեց զորանոցի դուռը և ներս մտավ, անհարգալից արտահայտություններ բղավելով:

Սարսափազդու առաջաբանից հետո նա սկսեց զորանոցի մի ծայրից ու դեմ առ դեմ կանգնելով յուրաքանչյուր հավաքագրվածի՝ հարցեր էր տալիս: Իրեն հատուկ ձևով հրահանգիչը առանց բացառության ինչ-որ բան գտավ յուրաքանչյուր հավաքագրվածի վրա, որ ծաղրի բարձր, անպատշաճ խոսքերով: Նա անցնում էր շարքի առջևով, իր ետևում լսելով ծովային հետևակի յուրաքանչյուր զինվորի պատասխանը`ինչպես կարգադրված է. «Այո» կամ «Ոչ, Սերժանտ հրահանգիչ»: Երբ հասավ իմ հերթը, համարյա խլեց իմ պայուսակը, դատարկելով պարունակությունը ներքնակիս վրա, իմ ետևում: Նա փորփրեց իմ ունեցածը, այնուհետև հետ վերադարձավ, որպեսզի ինձ դիմի: Ես նախապատրաստվեցի նրա հարձակմանը: Նրա ձեռքում իմ Մորմոնի Գիրքն էր» («Come unto Me, O Ye House of Israel,» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2012, 32):

  • Ինչպե՞ս կզգայիք, եթե Երեց Էքո Հոքի իրավիճակում գտնվեիք:

  • Ձեր կարծիքով ի՞նչ էր պատրաստվում անել սերժանտ հրահանգիչը:

  • Դուք երբևէ եղել եք այնպիսի իրավիճակում, երբ մտահոգվել եք, որ ձեր համոզմունքները ծաղրի կենթարկվեն: (Կարող եք հրավիրել մի քանի ուսանողների` կիսվել իրենց փորձառությամբ դասարանի հետ):

Հրավիրեք ուսանողներին ուշադրություն դարձնել ճշմարտություններին, երբ ուսումնասիրում են Հռովմայեցիս 1-ը, որոնք կօգնեն նրանց, եթե նրանք ծաղրի կամ հալածանքի ենթարկվեն իրենց համոզմունքների և չափանիշների համար:

Հակիրճ ներկայացրեք Հռովմայեցիս գիրքը, հրավիրելով մի ուսանողի բարձրաձայն ընթերցել հետևյալ պարբերությունը.

Հռովմայեցիս գիրքը նամակ է, որը Պողոսը գրեց Հռոմի Սրբերին իր միսիոներական ճամփորդությունների ավարտին: Նա Հոմեացի Սրբերին գրեց՝ պատրաստվել իր ժամանմանը, պարզաբանել և պաշտպանել իր ուսմունքները և խթանել Հրեա ու հեթանոս Եկեղեցու անդամների միասնությունը: Հռոմը` Հռոմեական Կայսրության մայրաքաղաքը,հագեցած էր աշխարհիկ փիլիսոփայություններով և հավանաբար դժվար վայր լիներ Հիսուս Քրիստոսի ավետարանը քարոզելու համար:

Ամփոփեք Հռովմայեցիս 1.1-14-ը` բացատրելով, որ Պողոսը սկսեց նամակը, վկայելով Հիսուս Քրիստոսի մասին և արտահայտելով իր ցանկությունը` այցելել Հռոմի Սրբերին:

Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Հռովմայեցիս 1.15-17-ը բարձրաձայն։ Դասարանին հրավիրեք հետևել նրան և փնտրել, թե Պողոսը ինչ ուսուցանեց Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին Հռովմայեցի Սրբերին:

  • Ըստ Պողոսի, ի՞նչ էր Հիսուս Քրիստոսի ավետարանը: (Ուսանողները պետք է ներկայացնեն նմանատիպ մի ճշմարտություն. Հիսուս Քրիստոսի ավետարանը Աստծո զորությունն է դեպի փրկություն բոլորի համար, ովքեր հավատ ունեն առ Հիսուս Քրիստոս: Հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին։ Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն բառերն ու արտահայտությունները, որոնք ուսուցանում են այդ ճշմարտությունը):

  • Ինչի՞ց է Հիսուս Քրիստոսի ավետարանը մեզ թույլ տալիս փրկվել։ (Ֆիզիկական և հոգևոր մահից)

  • Ինչո՞ւ մենք պետք է հավատ գործադրենք առ Հիսուս Քրիստոսը, ավետարանի միջոցով փրկության օրհնությունները ստանալու համար: (Հիսուս Քրիստոսը իրագործեց Քավությունը, որ հնարավոր դարձնի մեր փրկությունը):

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ բացատրությունը, թե ինչ է նշանակում հավատալ Հիսուս Քրիստոսին և հավատ գործադրել Նրա հանդեպ:

Պողոսի կողմից օգտագործված հավատ և կրոնական հավատ եզրույթները նշանակում են ոչ թե պարզապես մտավոր համաձայնություն, որ Հիսուս Քրիստոսը Աստծո որդին է, այլ այդ ամենի անկեղծ ընդունում և հավատ Նրա հանդեպ, որպես մեկի, ով իրեն առաջարկեց մեր մեղքերի քավության համար: Այս խորը հավատը առաջնորդում է դեպի հավատարիմ կյանք` դրսևորված մեղքերի համար ապաշխարանքով , մկրտվելով և Հիսուս Քրիստոսի ուսուցանածի համաձայն ապրելով (տես Գործք 16.30-33, Հռովմայեցիս 6.1-11, 1 Կորնթացիս 6.9-11-ը): «Հավատն առ Հիսուս Քրիստոս … դրսևորվում է ավետարանի օրենքներին և արարողություններին հնազանդ կյանքով ապրելով և Քրիստոսին ծառայելով» (Սուրբ գրությունների ուղեցույց, «Փրկություն», scriptures.lds.org):

  • Քանի որ Պողոսը գիտեր, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը Աստծո զորությունն է առ փրկություն բոլոր նրանց, ովքեր հավատում են, ապա ի՞նչ էր նա զգում այն քարոզելու վերաբերյալ: (Նա չէր ամաչում [տես Հռովմայեցիս 1.16]):

  • Ավետարանի զորության վկայություն ունենալը ինչպե՞ս կարող է ազդել ուրիշների հետ կիսվելու ձեր ցանկության վրա։ (Ուսանողների պատասխաններից հետո, գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Ձեռք բերելով վկայություն, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը զորություն ունի փրկել մեզ, մենք չենք ամաչի դրանով կիսվել ուրիշներիհետ):

  • Ինչպե՞ս կարող է այդ սկզբունքն օգնել ձեզ, երբ դուք հանդիպում եք հալածանքի կամ ծաղրի ենթարկվում ձեր հավատի համար։

Մի ուսանողի հրավիրեք բարձրաձայն կարդալ Երեց Էքո Հոքի պատմության շարունակությունը և խնդրեք դասարանին լսել, թե ինչպե՞ս նա պատասխանեց սերժանտ հրահանգչին:

Նկար
Երեց Լարի Էքո Հոք

«Ես սպասում էի, որ նա կբղավի ինձ վրա, փոխարենը՝ նա ինձ մոտեցավ և շշնջաց. «Դու Մորմո՞ն ես»:

«Ինչպես կարգադրված էր, ես բղավեցի,- «Այո, Սերժանտ հրահանգիչ»:

Կրկին ես ակնկալում էի ամենավատը : Փոխարենը, նա դադար տվեց և բարձրացրեց իր ձեռքը, որը բռնել էր իմ Մորմոնի Գիրքը և շշուկով ավելացրեց. «Դու հավատո՞ւմ ես այս գրքին»:

Կրկին ես բղավեցի. «Այո, Սերժանտ հրահանգիչ» («Եկեք Ինձ Մոտ, Ով Դուք, Իսրայելի Տուն»,  32):

  • Ինչո՞վ է Երեց Էքո Հոքի պատասխանը ուսուցանված որպես սկզբունքի լավ օրինակ Հռովմայեցիս 1.16-ում:

Բացատրեք, որ Երեց Էքո Հոքին ծաղրելու փոխարեն, սերժանտ հրահանգիչը զգուշորեն ցած դրեց Մորմոնի Գիրքը և շարունակեց ներքև իջնել` նորակոչիկների շարքի ուղղությամբ: Բարձրաձայն ընթերցեք Երեց Էքո Հոքի պատմության շարունակությունը.

Նկար
Երեց Լարի Էքո Հոք

«Ինձ հաճախ է հետաքրքրել, թե ինչու Նավատորմի Կորպուսի այդ կոշտ սերժանտը ինձ խնայեց այդ օրը: Բայց ես երախտապարտ եմ, որ կարողացա ասել առանց տատանվելու,-«Այո, ես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եմ» և «Այո, ես գիտեմ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է»: Այս վկայությունը Սուրբ Հոգու միջոցով ինձ տրված արժեքավոր պարգև է» («Եկեք Ինձ Մոտ, Ով Դուք, Իսրայելի Տուն,» 32):

  • Ե՞րբ եք դուք կամ ձեր որևէ ծանոթը ցույց տվել, որ չեք ամաչում կիսվել Հիսուս Քրիստոսի ավետարանով:

Խրախուսեք ուսանողներին մտածել, թե որքան ուժեղ են նրանք զգում Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին իրենց վկայությունները և ինչ կարող են անել այդ վկայությունները ավելի ուժեղացնելու համար։ Հորդորեք նրանց նպատակ դնել այդպես վարվելու համար։

Հռովմայեցիս 1.18-3.23

Պողոսը ուսուցանում է, որ ամենքը մեղանչեցին, և Աստուծոյ փառքիցը պակասուած են

Բացատրեք, որ Պողոսի օրերում որոշ Հեթանոս Քրիստոնյաներ հակված են ներել անբարոյական կամ մեղավոր վարքագիծը՝ շեշտելով Աստծո ողորմածությունը և անտեսելով Նրա կատարյալ արդարադատությունը: Որոշ հրեա քրիստոնյաներ նաև հավատում էին, որ Մովսեսի օրենքի պահպանումը անհրաժեշտ էր իրենց փրկության համար: Պողոսը ձգտում էր ուղղել այդ երկու թյուր կարծիքները:

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հռովմայեցիս 1.18-32-ը: Դասարանին հրավիրեք հետևել` ուշադրություն դարձնելով մեղքերի վրա, որոնք, ըստ Պողոսի, լայն տարածված էին իր ժամանակ։ Կարող եք օգնել ուսանողներին սահմանել հատվածներ 18-32-ի բառերն ու արտահայտությունները, որպեսզի օգնեք նրանց հասկանալ Պողոսի` Հռոմեացի Սրբերին տված զգուշացումները: Օրինակ` ուղղեք հետևյալ հարցը.

  • Ըստ ձեզ, 25-րդ հատվածում «երկրպագեցին եւ պաշտեցին ստեղծուածներին քան թէ Ստեղծողին» ի՞նչ է նշանակում:

Մատնանշեք, որ Հռովմայեցիս 1.18-32-ում մենք սովորում ենք, որ մարգարեները և առաքյալները մեզ ուսուցանում են վարքագծերի ու վերաբերմունքի մասին, որոնք Աստծո համար տհաճ են:

Բացատրեք, որ արտահայտություններ «բնական գործածութիւնը փոխեցին անբնականի հետ» հատված 26-ում և «կնոջ բնական գործածութիւնը թողելով» հատված 27-ում վերաբերում է համասեռամոլ վարքագծին: Դուք կարող եք բացատրել, որ սկզբից և հետևողականորեն բոլոր սուրբ գրություններում, Տերը դատապարտել է մաքրաբարոյության օրենքի խախտումները՝ ներառյալ համասեռամոլ վարքագիծը:

Ուշադրություն. Միևնույն սեռի ձգողականության թեման պահանջում է մեծ դյուրազգացություն: Երբ ձեր դասարանը քննարկի այդ վիճահարույց հարցը, երաշխավորվեք, որ դա կարվի բարությամբ, կարեկցանքով և հարգալից:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Եկեղեցու դրիքորոշումը համասեռամոլ վարքագծի նկատմամբ բարձրաձայն ընթերցեք հետևյալ հայտարարությունը․

«Մաքրաբարոյության օրենքի խախտումը լուրջ մեղք է: Եթե դուք պայքարում եք նույն սեռի հանդեպ հակվածության դեմ կամ եթե ձեզ համոզել են ոչ պատշաճ գործողության մասնակցել, խորհուրդ փնտրեք ձեր ծնողներից և եպիսկոպոսից: Նրանք կօգնեն ձեզ» (For the Strength of Youth [գրքույկ, 2011], 36):

«Եկեղեցու վարդապետական դիրքորոշումը պարզ է. Սեռական գործողությունը պետք է տեղի ունենա միայն ամուսնացած տղամարդու և կնոջ միջև: Ինչևիցե, դա երբեք չպետք է օգտագործվի որպես անգթության հիմնավորում: Հիսուս Քրիստոսը, ում հետևորդներն ենք մենք, պարզ էր իր սեռական անբարոյականության դատապարտման մեջ՝ բայց երբեք դաժան չէր: Նրա հետաքրքրությունը միշտ անհատին բարձրացնելն է, ոչ երբեք՝ տապալելը: …

Եկեղեցին տարբերակում է միևնույն սեռի հանդեպ հակվածությունը և վարքը։ Չնայած նույն սեռի հանդեպ զգացմունքներ և հավակնություններ պահպանելն ըստ էության մեղք չի հանդիսանում, համասեռամոլ վարքագիծը հակասում է «վարդապետական սկզբունքին՝ հիմնված սուրբ գրության վրա … որ տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը կարևոր է Արարիչի ծրագրում իր զավակների հավերժական ճակատագրի համար» [«Առաջին Նախագահության հայտարարությունը միասեռ ամուսնությունների վերաբերյալ», mormonnewsroom.org]» (“Same-Sex Attraction,” Gospel Topics, lds.org/topics):

  • Ինչո՞ւ է մեզ համար կարևոր հասկանալ համասեռամոլ վարքին վերաբերող Տիրոջ մարգարեների և առաքյալների ուսմունքները:

  • Ինչպե՞ս կարող ենք բարություն և կարեկցանք ցույց տալ նրանց նկատմամբ, ովքեր միևնույն սեռի հանդեպ հակվածություն են ցուցաբերում, մինչդեռ դեռևս սատարում են համասեռամոլ վարքին վերաբերող Եկեղեցու դիրքորոշումը:

Ամփոփեք Հռովմայեցիս 2.1-3.8-ը` բացատրելով, որ Պողոսը ուսուցանեց, որ բոլոր մարդիկ կդատվեն իրենց գործերի համաձայն, և որ հրեաների անիրավությունը ոչ թե ներքուստ, այլ արտաքուստ Մովսեսի օրենքով ապրելուց էր:

Հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Հռովմայեցիս 3.9-12, 23-ը բարձրաձայն և խնդրեք դասարանին փնտրել, թե ըստ Պողոսի, ով էր ընկել մեղքի ազդեցության տակ:

  • Ըստ Պողոսի, ո՞վ էր ընկել ազդեցության տակ: Ինչպե՞ս են մեր մեղքերն ազդում մեզ վրա: (Ուսանողների պատասխանից հետո գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը. Բոլոր պատասխանատու մարդիկ մեղք են գործում և Աստծո ներման կարիքն ունեն):

  • Ինչպե՞ս է այս տեղեկությունը օգնում մեզ ավելի լավ հասկանալ, թե մենք ինչո՞ւ Հիսուս Քրիստոսի կարիքն ունենք:

Հռովմայեցիս 3.24-31

Ողջ մարդկությունը կարող է արդարացվել հավատարմորեն ընդունելով Փրկիչի Քավությունը

Բացատրեք, որ Հռովմայեցիս 3-ի մնացած հատվածներում Պողոսը ուսուցանեց, թե Հիսուս Քրիստոսը ինչպես է մեր ունեցած խնդիրը հաղթահարում`այսինքն, որ Աստված մեղքը չի ընդունում, և որ յուրաքանչյուր պատասխանատու մարդ մեղք է գործում: Այդ հատվածները հասկանալու համար ուսանողները պետք է հասկանան հետևյալ բառերի իմաստը. արդարացում (լինել «ներված մեղքի համար պատժվելուց և հայտարարված անմեղ» [Սուրբ գրությունների ուղեցույց, «Արդարացում, Արդարացնել» scriptures. lds.org]) համամասնություն (քավող զոհաբերություն և գթության աղբյուր), և շնորհ («աստվածային օգնության կամ զորության միջոց, տրված Հիսուս Քրիստոսի լիառատ գթության և սիրո միջոցով» [Աստվածաշնչի Բառարան, «Շնորհ»]): Գրեք այս բառերի սահմանումները գրատախտակին կամ յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք նյութեր հետևյալ պայմաններով :

Խնդրեք ուսանողներից մեկին կարդալ Հռովմայեցիս 3.24-26-ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել` պարզելով, թե մենք ինչպես կարող ենք արժանի դառնալ Աստծո ներկայությանը։

  • Համաձայն Հռովմայեցիս 3.24-ի, մենք ինչպե՞ս ենք արդարացվել կամ հայտարարվել արժանի Աստծո ներկայության մեջ լինելու համար:

Նշեք, որ Ջոզեֆ Սմիթի Թարգմանության մեջ Հռովմայեցիս 3.24-ի ազատորեն բառը փոխարինվում է միայն բառով (տես ծանոթագրություն ա): Բացատրեք, որ նշանակություն չունի, թե որքան լավ բան ենք անում այս կյանքում, մենք չենք կարող ինքներս վաստակել կամ արժանի լինել փրկության, որովհետև ինչպես Պողոսն է ուսուցանել, մենք բոլորս էլ մեղք ենք գործել, ուստի չենք կարող փրկվել (տես Հռովմայեցիս 3.23): Դա միայն Աստծո շնորհով է,Նրա Աստվածային ուժով և զորության շնորհով,որ մենք փրկվում ենք (տես նաև Մորոնի 10.32-33):

  • Համաձայն հատված 26-ի, ու՞մ է Աստված արդարացնում շնորհով: (Նրանց, ովքեր հավատում են Քրիստոսին):

Հիշեցրեք ուսանողներին, թե Պողոսը ինչպես օգտագործեց վստահություն և հավատ եզրույթները, ինչպես ավելի վաղ քննարկվել էր դասարանում:

  • Այդ հատվածներն ի՞նչ սկզբունք են ուսուցանում Հիսուս Քրիստոսի Քավության ընդունման արդյունքի մասին: (Ուսանողները կարող են նշել հետևյալ սկզբունքները. Հիսուս Քրիստոսի Քավությունը ընդունելով հավատարմությամբ, ողջ մարդկությունը կարող է արդարացվել և փրկություն ստանալ):

  • Մենք ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ հավատարմությամբ ընդունել ենք Փրկիչի Քավությունը։

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե որքանով են նրանք զգում Փրկիչ Հիսուս Քրիստոսի կարիքը, և ինչ կարող են անել, Նրա Քավությունը հավատարմությամբ ընդունելու համար: Հրավիրեք ուսանողներին գրել իրենց զգացմունքների մասին դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: Հորդորեք մի քանի ուսանողների կիսվել Փրկիչի մասին իրենց ունեցած զգացումներով և վկայություններով դասարանի հետ:

Ամփոփեք Հռովմայեցիս 3.27-30-ը, բացատրելով, որ Պողոսը կրկնակի անգամ շեշտեց, որ մարդը ավելի շատ արդարացվում է հավատով առ Հիսուս Քրիստոս, քան Մովսեսի օրենքը պահպանելով:

Բացատրական և պատմական տեղեկություն

Հռովմայեցիս 1.1: «Աստծո ավետարանը»

Հիսուս Քրիստոսի ավետարանը փաստորեն Աստծո ավետարանն է, որը նշանակում է Հայր Աստծո ավետարանը։ Այն հայտնի դարձավ որպես «Հիսուս Քրիստոսի ավետարան», քանի որ Քրիստոսը դարձավ Հոր ծրագրի գլխավոր պաշտպանն ու կողմնակիցը:

Հռովմայեցիս 1.16: «Քանի որ ես չեմ ամաչում Քրիստոսի ավետարանից»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ.Օուքսը նշել է, որ մենք միայն մի եղանակով կարող ենք ցույց տալ, որ չենք ամաչում ավետարանից` նրանով ուրիշների հետ կիսվել.

«Մեզանից յուրաքանչյուրը շատ հնարավորություններ ունի հայտնել մեր հավատի մասին ընկերներին և հարևաններին, աշխատակիցներին և պատահական ծանոթներին: Հույս ունեմ, որ մենք կօգտվենք այդ հնարավորություններից, որ արտահայտենք մեր սերը Փրկիչի նկատմամբ, մեր վկայությունը իր աստվածային առաքելության վերաբերյալ և մեր վճռականությունը` ծառայել նրան:

«Եթե մենք այս ամենը անենք, ապա կարող ենք ասել, ինչպես Պողոս Առաքյալը «Ես չեմ ամաչում Քրիստոսի ավետարանից. քանի որ այն Աստծո զորությունն է դեպի փրկություն յուրաքանչյուրի համար, ով հավատում է»: (Հռովմ. 1.16)»: (“Witnesses of Christ,” Ensign, Նոյ. 1990, 32):

Որպես օրինակ մեկի, ով չի ամաչում Հիսուս Քրիստոսի ավետարանից, տես հատված Երեց Ռիչարդ Գ.Սքոթ-ի մասին հարցազրույցից, որն անց է կացրել Կապիտան Հիման Գ. Ռիքովերը (Մարվին Ք.Գարդներ-ում,«Երեց Ռիչարդ Գ. Սքոթ. «The Real Power Comes from the Lord,» Ensign, հունվար 1989, 8–9):

Հռովմայեցիս 1.26-32: Համասեռամոլի վարքագիծը լուրջ մեղք է:

Համասեռամոլ վարքի և միևնույն սեռի ձգողականության վերաբերյալ Եկեղեցու դիրքորոշման մասին ավելի շատ տեղեկության համար, տես «Միևնույն սեռի ձգողականություն» on lds.org/topics:

Հռովմայեցիս 3.24: «Անսահմանակ արդարացված իր շնորհով»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը ուսուցանել է հետևյալը արդարացում բառի վերաբերյալ:

«Իր քավիչ զոհաբերության անսահման հատկության» շնորհիվ Հիսուս Քրիստոսը կարող է բավարարել օրենքի պահանջները մեզ համար: Ներումը տրվում է Նրա շնորհով, ով բավարարել է արդարադատության պահանջները Իր իսկ տառապանքների միջոցով: … Նա հեռացնում է մեր դատապարտությունը առանց հեռացնելու օրենքը: Մենք ներում ենք ստանում և հայտնվում Նրա հետ արդարակեցության վիճակում: Մենք դառնում ենք Նրա նման՝ առանց մեղքի: Մենք սատարվում և պաշտպանվում ենք օրենքով, արդարադատությամբ: Մենք, մի խոսքով, արդարացված ենք:

«Այդպիսով մենք կարող ենք խոսել մեկի մասին, ով արդարացված կամ ներված է, առանց մեղքի, անմեղ» («Justification and Sanctification,» Ensign, Հունիս 2001, 20):