Գրադարան
Դաս 78. Հովհաննես 18-19


Դաս 78

Հովհաննես 18-19

Նախաբան

Հիսուսին ձերբակալելուց և հարցաքննելուց հետո հրեա առաջնորդները Նրան հանձնեցին Պիղատոսին՝ դատվելու և դատապարտվելու համար: Պիղատոսը համաձայնվեց Հիսուսի Խաչելությանը, չնայած նա համոզված էր Հիսուսի անմեղության մեջ: Երբ Փրկիչը խաչի վրա էր, Իր մորը հանձնեց Հովհաննես Առաքյալի խնամքին: Խաչվելուց հետո Հիսուսի մարմինը դրվեց գերեզման:

Ուսուցման առաջարկներ

Հովհաննես 18․1-32

Հիսուսը ձերբակալվում է և հարցաքննվում հրեա առաջնորդների կողմից, ովքեր Նրան այնուհետև բերում են Պիղատոսի առջև

Գրատախտակին գրեք հետևյալ հարցերը.

Ե՞րբ է ամենադժվար ժամանակը, որ հոգ տարվի ուրիշների բսրօրության համար:

Հրավիրեք մի քանի ուսանողների բացատրել, թե ինչպես նրանք կպատասխանեին գրատախտակի հարցերին:

Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսը և հռոմեացի կառավարիչ Պիղատոսը ընտրեցին առաջնահերթությունը տալ տարբեր բաների կամ գնահատել դրանք այն իրադարձությունների ընթացքում, որոնք նկարագրվում են Հովհաննես 18-19 հատվածներում: Գրեք Հիսուս Քրիստոսի մտահոգությունները և Պիղատոսի մտահոգությունները գրատախտակի հակադիր կողմերում: Խնդրեք ուսանողներին այսօրվա դասի ընթացքում փնտրել մի ճշմարտություն, երբ ուսումնասիրեն Հովհաննես 18–19 հատվածները, որոնք կօգնեն նրանց հասկանալ, թե որ մտահոգությունները պետք է առաջնահերթ լինեն իրենց կյանքում:

Ամփոփեք Հովհաննես 18.1–3-ը` բացատրելով, որ հետո, երբ Հիսուսը չարչարվեց Գեթսեմանի Պարտեզում, Հուդա Իսկարիովտացին տեղ հասավ քահանայապետերի և փարիսեցիների կողմից ուղարկված անձնակազմի հետ՝ Հիսուսին ձերբակալելու համար:

  • Եթե դուք իմանայիք, որ զինված պաշտոնյաների խումբը մոտենում էր ձերբակալելու և ի վերջո մահվան դատապարտելու ձեզ, ինչպիսին կլիներ ձեր արձագանքը:

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հովհաննես 18․4-11և Ղուկաս 22.50–51 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով, թե Հիսուս Քրիստոսն ինչպես արձագանքեց, երբ այդ խումբը տեղ հասավ:

  • Հիսուսն ի՞նչ ասաց նրանց, ովքեր եկել էին Իրեն ձերբակալելու: (Գուցե կամենաք բացատրել, որ դորանց բառը Հովհաննես 18.8-ում և նորանց բառը Հովհաննես 18.9-ում վերաբերում են Առաքյալներին, ովքեր Հիսուսի հետ էին:)

  • Համաձայն այս հատվածների, ինչի՞ մասին էր մտահոգվում Հիսուս Քրիստոսը: (Երբ ուսանողները պատասխանեն, հետևյալ արտահայտությունները գրեք գրատախտակին «Հիսուս Քրիստոսի մտահոգությունները» վերնագրի ներքո․ Իր աշակերտներին պաշտպանելը, ծառայի ականջը բժշկելը, Երկնային Հոր կամքը կատարելը:

Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հովհաննես 18.12–32 հատվածները.

Հիսուսը թույլ տվեց պաշտոնյաներին Իրեն ձերբակալել: Նրանք Հիսուսին տարան Աննայի` հրեա առաջնորդներից մեկի մոտ, իսկ հետո Կայիափայի քահանայապետի մոտ, ով ձգտում էր Հիսուսին դատապարտել մահվան: Պետրոսը և մեկ ուրիշ աշակերտ հետևեցին Հիսուսին: Երբ երեք տարբեր մարդիկ հարցրին Պետրոսին, թե արդյոք նա Հիսուսի աշակերտներից մեկն էր, Պետրոսն ամեն անգամ հերքեց, որ ճանաչում էր Նրան: Երբ Կայիափան Հիսուսին հարցաքննեց, հրեա առաջնորդները տարան Հիսուսին Պիղատոսի՝ Հուդայի տարածաշրջանի հռոմեացի կառավարիչի մոտ, որպեսզի դատվեր և մահվան դատապարտվեր: Երուսաղեմում միայն հռոմեացիները իրավունք ունեին իրականացնել մահապատիժը:

Բացատրեք, որ այս դատավարությունը հավանաբար տեղի ունեցավ տաճարի մոտ գտնվող Անտոնիա ամրոցում: (Գուցե մտածեք հրավիրել ուսանողներին բացել Աստվածաշնչի 12 քարտեզը, «Երուսաղեմը Հիսուսի ժամանակներում», Աստվածաշնչի հավելվածում և փնտրեք Անտոնիա ամրոցը [համար 3-ը քարտեզի վրա]:)

Հովհաննես 18.33-19.16

Հիսուս Քրիստոսը դատվում է Պիղատոսի առջև

Հանձնարարեք երկու ուսանողի բարձրաձայն կարդալ Փրկիչի և Պիղատոսի խոսքերը, որոնք համապատասխանաբար արձանագրվել են Հովհաննես 18.33–37 հատվածներում: (Գուցե հրավիրեք այդ ուսանողներին մինչև դասը սկսելը գտնել տողերը, որոնք իրենք պետք է կարդան:) Կամ ինքներդ ստանձնեք պատմողի դերը, կամ հրավիրեք մեկ ուրիշ ուսանողի լինել պատմողը: Երբ այդ ուսանողները կարդան իրենց մասերը, խնդրեք, որ դասարանը հետևի, փնտրելով թե ինչ էր ուզում Պիղատոսն իմանալ Հիսուսի մասին:

Բացատրեք, որ հրեա առաջնորդները մեղադրեցին Հիսուսին՝ հրեաների թագավոր լինելու հավակնության համար, որովհետև, եթե Հիսուսը հավակնում էր թագավոր լինել, Նա կարող էր մեղադրվել հռոմեական կառավարության դեմ խռովության կամ դավաճանության մեջ (տես Հովհաննես 19.12), մի հանցագործություն, որը պատժվում էր մահվամբ:

  • Ի՞նչ բացատրեց Հիսուսը Պիղատոսին: (Նրա թագավորությունը «այս աշխարհքիցը չէր» [Հովհաննես 18.36], և Նա երկիր էր եկել «ճշմարտությունը վկայելու» [Հովհաննես 18.37]:)

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Հովհաննես 18:38–40` փնտրելով, թե ինչ եզրակացության հանգեց Պիղատոսը Հիսուսի մասին:

  • Ի՞նչ եզրակացության եկավ Պիղատոսը Հիսուսի մասին: (Նա ասաց, որ «ոչ մի յանցանք չեմ գտնում նորանում» [հատված 38]:)

  • Ըստ 39-րդ հատվածի, ի՞նչ արեց Պիղատոսը` փորձելով Հիսուսին ազատել։

Ամփոփեք Հովհաննես 19.1–5 հատվածները` բացատրելով, որ հռոմեացի զինվորները մտրակեցին և ծաղրեցին Հիսուսին: Այնուհետև Պիղատոսը Հիսուսին ներկայացրեց ժողովրդին:

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Հովհաննես 19.4,6 հատվածները` փնտրելով, թե Պիղատոսն ի՞նչ կրկնեց հրեաներին («Ես ոչ մի յանցանք չեմ գտնում նորանում»):

  • Պիղատոսի պնդման վրա հիմնվելով, որ Հիսուսը ոչ մի հանցանք չէր գործել, ինչի՞ն էր Պիղատոսը հավանաբար հավատում, որ ճիշտ կլիներ անել:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 19․7 հատվածը։ Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե ինչ ասացին հրեա առաջնորդները Պիղատոսին Հիսուսի մասին:

Հրավիրեք ուսանողներին կարդալ Պիղատոսի խոսքերը Հիսուսին, իսկ պատմողը վերսկսի նրանց դերերը և բարձրաձայն կարդա Հովհաննես 19.8–11 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել` փնտրելով Պիղատոսի պատասխանը, երբ լսեց, որ Հիսուսն ասաց, թե Ինքն Աստծո Որդին էր:

  • Ինչպե՞ս արձագանքեց Պիղատոսը, երբ հրեա առաջնորդներն ասացին նրան, որ Հիսուսն ասել էր, որ Ինքը Աստծո Որդին էր:

  • Եթե դուք լինեիք Պիղատոսի փոխարեն, ինչպե՞ս կզգայիք դուք, լսելով այն, ինչ Հիսուսն ասաց որպես կառավարիչ ձեր իշխանության մասին: Ինչո՞ւ:

Բացատրեք, որ Հիսուսի հայտարարությունը, որն արձանագրված է հատված 11-ում հրեա առաջնորդների մասին, «ավելի մեծ մեղք ունենալու» մասին, նշանակում էր, որ եթե Պիղատոսը ենթարկվեր բազմության պահանջին և հրամայեր, որ Հիսուսը խաչվեր, Պիղատոսը հանցավոր կլիներ մեղքի համար, բայց ոչ այն աստիճանի, ինչպես նրանք, ովքեր ակտիվորեն որոնում էին Հիսուսի մահը:

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Մատթեոս 27.19 հատվածը` ուշադրություն դարձնելով, թե Պիղատոսի կինը ի՞նչ խորհուրդ տվեց նրան անել: Խնդրեք ուսանողներին զեկուցելիրենց գտածի մասին:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 19.12–15 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե ինչ էր ձգտում անել Պիղատոսը Հիսուսին և ինչպե՞ս արձագանքեցին հրեաները:

  • Ըստ 12-րդ հատվածի, ի՞նչ էր ձգտում անել Պիղատոսը։

  • Ի՞նչ ասացին հրեա առաջնորդները Պիղատոսին, երբ իմացան, որ նա ուզում էր Հիսուսին ազատ արձակել:

Հիշեցրեք ուսանողներին, որ Կեսարը հռոմեացի կայսր էր, ով Պիղատոսին էր շնորհել նրա պաշտոնը` որպես Հուդայի կառավարիչ: Մի քանի նախորդ դեպքերում Պիղատոսը հրամայել էր հռոմեացի զինվորներին կոտորել հրեաներին և պղծել էր նրանց մի քանի կրոնական ավանդույթները: Պիղատոսի արարքների մասին հաղորդվել էր Կեսարին և Կեսարը նախատել էր Պիղատոսին (see chap. James E. Talmage, Jesus the Christ, 3rd ed. (1916), 648–49):

  • Ի՞նչ կարող էր պատահել Պիղատոսին, եթե հրեաները հաղորդեին, որ նա Կեսարի «ընկերը» չէ (հատված 12): (Եթե Կեսարը կասկածեր Պիղատոսին իր հանդեպ անհավատարմության մեջ, նա կհեռացներ Պիղատոսին իր պաշտոնից և կառավարիչի իր իշխանությունից:)

Նշեք, որ Պիղատոսը ստիպված էր ընտրություն կատարել իր սեփական շահերը պաշտպանելու և Փրկիչին արձակելու միջև, ում մասին նա գիտեր, որ անմեղ էր:

Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Հովհաննես 19.16 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե Պիղատոսն ինչ ընտրեց անել:

  • Ի՞նչ ընտրեց Պիղատոսն անել:

  • Ի՞նչ էր ցույց տալիս այդ ընտրությունը, թե ինչի՞ համար էր ամենաշատը Պիղատոսը մտահոգված: (Ուսանողների պատասխաններից հետո գրատախտակին գրեք հետևյալ արտահայտությունները «Պիղատոսի մտահոգությունները» վերնագրի ներքո: ինքը, իր պաշտոնը և իշխանությունը:

  • Մենք ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Պիղատոսի որոշումից՝ գերադասել իր շահերը Փրկչին ազատելուց, ում մասին գիտեր, որ անմեղ էր: (Ուսանողների պատասխաններից հետո գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին. Մեր սեփական շահերը վեր դասելով նրանից, ինչը ճիշտ է, մեզ կտանի դեպի մեղք:)

  • Որո՞նք են այն իրավիճակները, որոնց ժամանակ մենք գուցե գայթակղվենք վեր դասելոււ մեր սեփական շահերը նրանից, ինչը ճիշտ է:

  • Եթե մենք գերադասում ենք մեր սեփական շահերը նրանից, ինչը ճիշտ է, ապա այդ գայթակղությունը հաղթահարելու համար ի՞նչ կարող ենք անել:

Հրավիրեք ուսանողներին փնտրել այն, ինչ կարող են սովորել Քրիստոսի բնավորության մասին` համեմատելով Պիղատոսի բնավորության հետ, երբ նրանք ուսումնասիրում են Հիսուս Քրիստոսի մահկանացու կյանքի վերջին պահերը:

Հովհաննես 19.17–42

Հիսուսը խաչվում է, և Նրա մարմինը գերեզման է դրվում

Ամփոփեք Հովհաննես 19.17–24 հատվածները՝ բացատրելով, որ Հիսուսը տարավ Իր խաչը դեպի Գողգոթա, որտեղ Նա խաչվեց:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 19.25–27 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել , ուշադրություն դարձնելով, թե ով էր ներկա, երբ Հիսուսը խաչվեց։

  • Ո՞վ էր կանգնած խաչի մոտ, երբ Հիսուսը խաչվեց: (Ուսանողների պատասխանելուց հետո, բացատրեք, որ «աշակերտը… ում [Հիսուսը] սիրում էր» [հատված 26] վերաբերում է Հովհաննես Առաքյալին, ով հայտնի է նաև որպես Հովհաննես Սիրելի:)

  • Համաձայն հատվածներ 26–27-ի, ու՞մ համար էր մտահոգվում Հիսուսը, երբ Նա կախված էր խաչից: Նա ի՞նչ պատվիրեց Հովհաննեսին անել: (Հոգ տանել Իր մոր մասին, կարծես նա Հովհաննեսի սեփական մայրն էր: Գրատախատակի «Հիսուս Քրիստոսի մտահոգությունները» վերնագրի ներքո գրեք Իր մոր բարօրությունը:)

Հնարավորության դեպքում յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերը։ Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ նրա խոսքերը:

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Բնավորությունը բացահայտվում է … այն ուժի մեջ, որը հասկանում է մյուս մարդկանց տառապանքը, երբ մենք ինքներս ենք տառապում, ուրիշների քաղցը նկատելու ունակության մեջ, երբ մենք ենք սոված, և զորություն օգնության հասնելու և կարեկցանք ցուցաբերելու ուրիշների հոգևոր հոգևարքի հանդեպ, երբ մենք ենք գտնվում մեր իսկ հոգևոր աղետի մեջ: Այսպիսով, բնավորությունը բացահայտվում է նայելով և հասնելով ուրիշներին, երբ բնական և բնազդական արձագանքը պետք է լինի ինքնամփոփ և դեպի ներս ուղղված: Եթե այդպիսի կարողությունը իսկապես բարոյական հատկանիշի բարձրագույն չափանիշն է, ապա աշխարհի Փրկիչը այդպիսի հետևողական և գթառատ բնավորության կատարյալ օրինակն է» (“The Character of Christ” [Brigham Young University–Idaho Religion Symposium, Jan. 25, 2003], 2–3):

  • Համաձայն նրա, ինչ մենք սովորեցինք Հովհաննես 18–19 հատվածներում Փրկիչի բնավորության մասին, ի՞նչ կարող ենք անել հետևելու Նրա օրինակին: Ուսանողների պատասխաններից հետոհետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին. Մենք կարող ենք հետևել Փրկիչի օրինակին՝ ընտրելով օգնել ուրիշներին, նույնիսկ, երբ մենք ինքներս ենք կարիքի մեջ:)

  • Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել գլխավորապես մեզանով մտահոգվելու ցանկությունը և ընտրել օգնել ուրիշներին, նույնիսկ, երբ մենք ինքներս ենք կարիքի մեջ:

  • Երբ եք տեսել, որ ինչ-որ մեկը հետևել է Փրկիչի օրինակին` ընտրելով օգնել ուրիշներին, նույնիսկ, երբ ինքն է կարիքի մեջ եղել:

Գուցե կամենաք կիսվել ձեր վկայությամբ Հիսուս Քրիստոսի մասին և այն կատարյալ օրինակի, որ Նա է տվել՝ դնելով ուրիշների կարիքները Իր կարիքներից առաջ: Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային տետրերում գրի առնել, թե ինչ են իրենք անելու Փրկիչի օրինակին հետևելու համար:

Ամփոփեք Հովհաննես 19.28–42-ը` բացատրելով, որ Հիսուսի մահից հետո Արիմաթիացի Հովսեփը խնդրեց Պիղատոսին, որ Հիսուսի մարմինը վեր առնի: Հովսեփը և Նիկոդեմոսը այդ ժամանակ պատրաստեցին Փրկիչի մարմինը և դրեցին մի գերեզմանում, որը Հովսեփն էր նվիրաբերել:

Բացատրական և պատմական տեղեկություն

Հովհաննես 18․5-8 «Ես եմ [նա]»

«Այս խոսքերը [Ես եմ նա] թարգմանվել են հունարեն egō eimi, արտահայտությունից, որն օգտագործվում է բազմաթիվ այլ տեղերում Հովհաննեսի ավետարանում` Հիսուս Քրիստոսի աստվածության առնչությամբ: … Երբ Փրկիչն ասաց այս խոսքերը մարդիկ և պաշտոնյաները «ետ ետ գնացին, եւ գետնի վերայ ընկան» (Հովհաննես 18.6), «ակնհայտորեն չկարողանալով իշխանություն գործադրել Հիսուսի վրա, մինչև չթույլատրվեր անելու այդ» (Bruce R. McConkie, Doctrinal New Testament Commentary, 1:780): «Պարզ արժանապատվությունը և մեղմ, բայց Քրիստոսի ներկայության ազդեցիկ ուժը ապացուցեց, որ ավելի ուժեղ էր քան ուժեղ ձեռքերը և բռնության զենքերը» (James E. Talmage, Jesus the Christ, 3rd ed. [1916], 615): Այս մանրամասը ցույց է տալիս, որ Փրկիչն ուներ կարողություն հաղթելու Իր գերեվարողներին, բայց կամավոր ենթարկվեց ձերբակալության և խաչելության» (Նոր Կտակարանի ուսանողի ձեռնարկ [Եկեղեցու կրթական համակարգի ձեռնարկ, 2014], 256):

Հովհաննես 19.12, 16: Ինչո՞ւ Պիղատոսը ընդունեց մի որոշում, որն ըստ նրա սխալ էր:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեյմս Ի. Թալմիջը տվել է այս օգտակար գաղափարը, թե ինչու Պիղատոսն ընդունեց որոշում, որն, ըստ նրա, սխալ էր:

«Ո՞րն էր Պիղատոսի թուլության պատճառը: Նա կայսրի ներկայացուցիչն էր, գերագույն դատավորը` խաչելու կամ փրկելու իշխանությամբ, պաշտոնապես նա ինքնիշխան էր: Քրիստոսի անմեղության նրա համոզվածությունը և ցանկությունը փրկելու Նրան խաչից, կասկածից վեր է: Ինչո՞ւ Պիղատոսը տատանվեց, երերաց, վարանեց և ի վերջո անձնատուր եղավ՝ հակառակ իր խղճի և կամքի: Որովհետև, ի վերջո, նա ավելի շուտ ստրուկ էր, քան ազատ մարդ: Նա իր անցյալի գերին էր: Նա գիտեր, որ եթե բողոք ուղարկվեր Հռոմ, նրա կաշառակերությունը և դաժանությունները, նրա շորթումները և անարդարացի կոտորածը, որը նա էր կազմակերպել, բոլորը կբերվեր նրա դեմ: Նա հռոմեացի կառավարիչ էր, բայց մարդիկ, ում վրա նա գործադրում էր իշխանություն, հրճվում էին՝ տեսնելով նրան նվաստացած, երբ նրանք անսպասելի դաժան ձևով ճայթեցնում էին նրա գլխին իր մասին կայսերական տիրակալ Տիբերիուսին զեկույց ուղարկելու սպառնալի մտրակը» (Jesus the Christ, 3rd ed. [1916], 641):

Երեց Թալմիջը հետագայում նկատում է. «Պիղատոսը գիտեր, թե ինչն էր ճիշտ, բայց դա անելու բարոյական քաջությունից զուրկ էր» (chap. 34, note 7 in Jesus the Christ, 648):

Հովհաննես 19.31–36: «Հրեաները … աղաչեցին որ նորանց սրունքները ջարդեն»

Խաչման զոհերը երբեմն մի քանի օր ապրում էին տանջանքով, մինչև մեռնելը: Խաչված անձանց մահանալուց հետո հռոմեացիները սովորաբար մարմինները թողնում էին խաչերի վրա, որպեսզի մյուս հանցագորներին կանխեին: Սակայն Մովսեսի օրենքն արգելում էր, որ հանցագործների մարմինները մնային ծառից կախված գիշերվա ընթացքում (տես Երկրորդ Օրինաց 21.22–23): Նաև, Հիսուս Քրիստոսի խաչելության դեպքում, հաջորդ օրը Շաբաթն էր: Հետևաբար հրեա առաջնորդները, կամենալով մարմինները հեռացնել խաչերի վրայից մինչև Շաբաթ օրվա սկսելը մայրամուտից հետո, ձգտեցին արագացնել երեք մարդկանց մահը խաչերի վրա՝ խնդրելով, որ նրանց սրունքները ջարդեն: Սա կստիպեր զոհերին տանել կրծքավանդակի կծկում և շնչառության սահմանափակում, որովհետև նրանք այլևս չէին կարողանում օգտագործել իրենց ոտքերը՝ իրենց ծանրությունը պահելու համար: Երկու մյուս խաչված մարդկանց սրունքները ջարդելուց հետո հռոմեացի զինվորները Հիսուսին գտան արդեն մահացած և այսպիսով կարիք չեղավ Նրա սրունքները ջարդելու:

Այս կարևոր պահը խաչի վրա իրականացրեց Հին Կտակարանի մարգարեությունը. «Նա պահում է նորա ամեն ոսկորները, որ նորանցից ոչ մեկն էլ չկոտրուի» (Սաղմոս 34.20): Բացի այդ, Տերը հրահանգել էր Իսրայելին, որ Զատիկի գառների ոսկորները, որոնք նախանշում էին Հիսուսի զոհաբերությունը որպես Աստծո Գառ, չպիտի կոտրեին (տես Ելից 12.46):