Գրադարան
Դաս 15․ Մատթեոս 13․1-23


Դաս 15

Մատթեոս 13․1-23

Նախաբան

Երբ Փրկիչը գտնվում էր Գալիլեայում, մեծ թվով բազմություն եկավ Նրա մոտ։ Փրկիչը մարդկանց ուսուցանեց առակների միջոցով՝ սկսելով սերմնացանի առակով։

Ուսուցանման առաջարկներ

Մատթեոս 13․1-17

Փրկիչը սկսեց առակներով ուսուցանումը

Ուսանողներին ցույց տվեք հողով լի մի փոքր տարա։

  • Որո՞նք են պարարտ հողի որոշ առանձնահատկությունները։ Որո՞նք են ոչ պարարտ հողի որոշ առանձնահատկությունները։

Բացատրեք, որ Մատթեոսի 13․1–23 հատվածներում, մենք կարդում ենք, որ Փրկիչը տարբեր տեսակի հողը համեմատում է մարդկանց սրտերի անկեղծության կամ հոգևոր ընկալունակության տարբեր աստիճանների հետ։ Այդ հատվածներն ուսումնասիրելու ժամանակ հրավիրեք ուսանողներին մտածել, թե որ տեսակի հողն է ամենայն հավանականությամբ համապատասխանում իրենց սրտի ներկայիս վիճակին։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 13․1-3 հատվածները։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչպես Հիսուսը Գալիլեայում ուսուցանեց բազմությանը։

  • Ինչպե՞ս Հիսուսն ուսուցանեց բազմությանը: (Առակներով։)

Հրավիրեք ուսանողներին Աստվածաշնչի բառարանից մտքում կարդալ «Առակներ» վերնագրի առաջին երկու պարբերությունները։

  • Ի՞նչ է առակը։

Բացատրեք, որ առակը «պարզ պատմություն է, որն օգտագործվում է հոգևոր ճշմարտություն կամ սկզբունք լուսաբանելու և ուսուցանելու համար։ Առակը հիմնված է հասարակ մի առարկա կամ մի իրադարձություն ճշմարտության հետ համեմատելու վրա» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Առակ», scriptures.lds.org

  • Համաձայն Մատթեոսի 13․3 հատվածի, ինչի՞ մասին էր Փրկչի առակը։ (Բացատրեք, որ սերմել նշանակում է շաղ տալ կամ ցանել սերմը։)

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մատթեոսի 13․4–9 հատվածները։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել նրանց՝ ուշադրություն դարձնելով այն չորս տեսակի հողին, որի վրա սերմնացանի սերմերն ընկան։

  • Ի՞նչ տեսակի հողի վրա սերմնացանի սերմերն ընկան։

Նկար
illustrations of plants in rocks, soil

Գրատախտակին նկարեք պատկերներ, որոնք պատկերում են չորս տեսակի հողը և հրավիրեք ուսանողներին նույն բանը նկարել իրենց դասարանային նոթատետրերում կամ ձեր բաժանած թղթերի վրա։

Բացատրեք, որ «ճանապարհին մոտը» մի արահետ է, որը մարդկանց քայլելու հետևանքով կարծրանում է։ Ճանապարհի մոտի կարծրությունը խոչընդոտում է սերմերի արմատավորումը հողի մեջ։ Քարքարոտ տեղերն այն քարքարոտ մակերեսն է, որը ծածկված է հողի բարակ շերտով։ Թեև սերմերը կարող են թույլ արմատներ տալ, այն քարը, որն ընկած է հողի մակերեսի տակ, խոչընդոտում է արմատների աճը։ Փշերով հողը պարարտ հող է, սակայն փշերը շրջափակում են բույսը զրկելով նրան լույսից, ջրից և անհրաժեշտ սննդանյութերից։ Բարի գետինը պարարտ հողն է, որի խորությունը բավարար է առողջ արմատներ աճելու համար։

Ամփոփեք Մատթեոսի 13․10-13 հատվածները և բացատրեք, որ Փրկչի աշակերտները հարցրեցին Նրան, թե ինչու էր նա առակներով ուսուցանում։ Փրկիչը բացատրեց, որ առակները բացահայտում են երկնքի արքայության խորհուրդները կամ ճշմարտությունները նրանց, ովքեր պատրաստ են ընդունելու դրանք և թաքցնելու դրանց նշանակությունը նրանցից, ովքեր հոգևոր առումով անպատրաստ են (տես Նոր Կտակարանի ուսանողի ձեռնարկ [Եկեղեցու Կրթական Համակարգի ձեռնարկ, 2014], 45

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոսի 13․14-15 հատվածները և դասարանի անդամներին խնդրեք ուշադրություն դարձնել, թե ինչը խանգարեց մարդկանց հասկանալ Փրկչի ուսուցանած ճշմարտությունները։

  • Փրկչի ասելով, ի՞նչն էր խանգարում մարդկանց տեսնել, լսել և հասկանալ Նրա ուսուցանած ճշմարտությունները։ (Բացատրեք, որ «թանձրացավ այս ժողովրդի սիրտը» արտահայտությունը նշանակում է, որ մարդկանց սրտերը կարծրացան և դարձան ոչ զգայուն։)

Գրատախտակի վրա՝ ճանապարհի մոտի հողի նկարի կողքին, գրեք հետևյալ անավարտ նախադասությունը․ Եթե մենք կարծրացնում ենք մեր սրտերը, ապա ․․․

  • Համաձայն հատված 15-ի, ի՞նչ օրհնություններ մենք կարող ենք կորցնել, եթե կարծրացնենք մեր սրտերը։ (Ուսանողների պատասխաններից հետո, լրացրեք գրատախտակին գրված նախադասությունն այնպես, որ արտահայտի հետևյալ սկզբունքը․ Եթե մենք կարծրացնենք մեր սրտերը, ապա մենք չենք հասկանա Աստծո խոսքը, դարձի չենք գա դեպի Փրկիչը և չենք բժշկվի Նրա կողմից։)

  • Ի՞նչ է նշանակում դարձի գալ դեպի Փրկիչը և բժշկվել։ (Այնպես փոխվել և մաքրվել Նրա Քավության շնորհիվ, որ մեր համոզմունքները, սիրտը և կյանքը ներդաշնակ լինեն Երկնային Հոր կամքին և մենք ազատվենք մեղքի բեռից։)

Ամփոփեք Մատթեոսի 13․16-17 հատվածները և բացատրեք, որ Հիսուսն ասաց Իր աշակերտներին, որ նրանք օրհնված են, քանի որ նրանք ունեն աչքեր՝ որ տեսնում են և ականջներ՝ որ լսում են։

Մատթեոսի 13․18–23

Փրկիչը տալիս է սերմնացանի առակի մեկնաբանությունը։

Անդրադարձեք կրկին գրատախտակին նկարված ճանապարհի մոտի հողին։ Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոսի 13.18-19 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով նրան, թե ինչի հետ Փրկիչը համեմատեց Մատթեոսի 13․4 հատվածում նշված սերմը, ճանապարհի մոտը և թռչուններին։

  • Ի՞նչ է խորհրդանշում սերմը։ (Սերմի նկարը պիտակավորեք՝ Աստծո խոսքը։)

  • Ի՞նչ տեսակի սիրտ է ճանապարհի մոտը խորհրդանշում։ (Ճանապարհի մոտի նկարը պիտակավորեք՝ Չի հասկացել ճշմարտությունը [կարծր սիրտ]։)

  • Ի՞նչ են խորհրդանշում թռչունները։ Ո՞վ է «չարը»։ (Թռչունների նկարը պիտակավորեք՝ սատանան և նրա ծառաները։)

  • Ինչպե՞ս կարող էր ճանապարհի մոտի պատմության Փրկչի ուսմունքներն օգնել մեզ ավելի լավ հասկանալ այն սկզբունքը, որ եթե մենք կարծրացնենք մեր սրտերը, ապա մենք չենք հասկանա Աստծո խոսքը, դարձի չենք գա դեպի Փրկիչը և չենք բժշկվի Նրա կողմից։

Անդրադարձեք գրատախտակին նկարված քարքարոտ հողին։

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մատթեոսի 13․20–21 և Ղուկասի 8․13 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրանց՝ ուշադրություն դարձնելով քարքարոտ տեղերի Փրկչի մեկնաբանությանը։

  • Ի՞նչ են խորհրդանշում քարքարոտ տեղերում աճող բույսերը։ (Քարքարոտ տեղերում աճող բույսերի նկարը պիտակավորեք՝ Վկայություն, որը խորապես չի արմատավորվել։)

  • Ի՞նչ է խորհրդանշում արևի տաքանալը։ (Թույլ արմատներ ունեցող բույսերի նկարի վերևում, գրեք՝ Ձախորդություններ, հալածանքներ և գայթակղություններ։)

Հետևյալ անավարտ նախադասությունը գրեք գրատախտակին՝ անմիջապես քարքարոտ հողի նկարի կողքին․ Եթե մենք չենք ձգտում ավելի խորացնել մեր վկայությունները, ․․․։

  • Ելնելով Մատթեոսի 13․20–21 և Ղուկասի 8․13 հատվածների ձեր սովորածից, ինչպե՞ս կավարտեիք այդ նախադասությունը։ (Երբ ուսանողները պատասխանեն, լրացրեք գրատախտակին գրված նախադասությունն այնպես, որ արտահայտի հետևյալ սկզբունքը․ Եթե մենք չենք ձգտում ավելի խորացնել մեր վկայությունները, հնարավոր է, մենք անհրաժեշտ ուժը չունենանք՝ ձախորդությունները, հալածանքները և գայթակղությունները դիմակայելու համար։)

Անդրադարձեք գրատախտակին նկարված փշերով հողին։ Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Մատթեոսի 13․22 հատվածը և փնտրել, թե ինչ են խորհրդանշում փշերը։

  • Ի՞նչ են խորհրդանշում փշերը։ (Փշերի նկարը պիտակավորեք՝ Աշխարհի հոգսերը։)

  • Որո՞նք են «աշխարհի հոգսերի» որոշ օրինակները։ (Աշխարհիկը, ագահությունը կամ նյութական խառնակությունը, որոնք հեռացնում են մեզ Աստծուց։)

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այս հատվածից այն մասին, թե ինչ կարող են անել աշխարհի հոգսերը մեր հավատքի և վկայության հետ։ (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին՝ անմիջապես փշոտ հողի նկարի կողքին․ Աշխարհի հոգսերը կարող են շեղել մեզ, հեռացնել մեր ուշադրությունը Տիրոջից և խեղդել Աստծո խոսքի մասին մեր հավատքը և վկայությունը։)

Անդրադարձեք գրատախտակին նկարված բարի հողին։ Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոսի 13․23 և Ջոզեֆ Սմիթի Թարգմանության Մատթեոսի 13․21 հատվածները, որոնք գտնվում են Մատթեոս 13․23 հատվածի տողատակի գրառում բ-ում։ Հրավիրեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ է խորհրդանշում բարի հողը։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Մատթեոսի 13․21 հատվածի Ջոզեֆ Սմիթի Թարգմանության համբերել բառի կարևորությունը, նշեք, որ բարի հողի բույսերը ենթարկվում են այդ նույն արևի տաքացմանը (որը խորհրդանշում էր ձախորդություններ, հալածանքներ և գայթակղություններ), որին ենթարկվում էին քարքարոտ հողի թոռոմած բույսերը։

  • Ինչպե՞ս կամփոփեք այն, թե ինչ է խորհրդանշում բարի հողը։ (Բարի հողի նկարը պիտակավորեք՝ Մարդ, ով լսում և հասկանում է Աստծո խոսքը և համբերում է ձախորդություններին, հալածանքներին և գայթակղություններին։)

  • Ելնելով Մատթեոսի 13․15 հատվածի մեր սովորածից, ի՞նչ կարող էր խորհրդանշել 23-րդ հատվածի պտուղը։ (Դարձը դեպի Հիսուս Քրիստոսը։)

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել բարի հողի մասին Փրկչի ուսմունքներից։ (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին՝ անմիջապես բարի հողի նկարի կողքին․ Երբ մենք ընդունենք Աստծո խոսքը, հասկանանք այն և համբերենք ձախորդություններին, հալածանքներին և գայթակղություններին, մենք դարձի կգանք դեպի Փրկիչը։)

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ իրենց բացահայտած սկզբունքները, հրավիրեք չորս ուսանողի հերթականությամբ բարձրաձայն կարդալ հետևյալ իրավիճակները։ Յուրաքանչյուր իրավիճակը կարդալուց հետո, հրավիրեք դասարանի անդամներին բացատրել, թե որ սկզբունքն է լուսաբանում տվյալ իրավիճակը․

  1. Մի երիտասարդ տղա իր ժամանակի մեծ մասը ծախսում է ուսման վրա, որպեսզի կարողանա ընդունվել մի հեղինակավոր համալսարան։ Երբ նա չի սովորում, նա աշխատում է։ Նա ասում է, որ ժամանակ չունի սուրբ գրությունները կարդալու, աղոթելու կամ Եկեղեցի հաճախելու համար։

  2. Մի երիտասարդ աղջիկ սիրում էր Եկեղեցի հաճախել ամեն կիրակի։ Սակայն, երբ նա մեծացավ նրա ընկերներից ոմանք սկսեցին ծաղրել նրան՝ իր չափանիշների համար։ Նա սկսեց խախտել պատվիրանները։ Նա այլևս վստահ չէր զգում եկեղեցում և չէր ցանկանում հաճախել եկեղեցի։

  3. Մի երիտասարդ տղա կանոնավոր կերպով հաճախում է եկեղեցի, սակայն նա հազվադեպ է մասնակից լինում և իր սիրտը բացում Սուրբ Հոգու ազդեցության համար։ Նա կարդում էր այլ տեղեկություններ համացանցում, որոնք կասկածի տակ էին դնում Եկեղեցու կարևոր վարդապետությունները և նա երկմտանքի առաջ էր կանգնած, թե արդյոք պետք է շարունակի հավատալ ավետարանի ճշմարտացիությանը։

  4. Մի երիտասարդ աղջիկ հաճախում է եկեղեցի և լուռ աղոթում է, որպեսզի ընկալունակ լինի Սուրբ Հոգու հուշումներին։ Երբ նա ստանում է հուշումները, նա կատարում է դրանք։ Նա մոտ է զգում Տիրոջը և երախտապարտ է այն բանի համար, որ ոգեշնչված է եղել հաղթահարելու գայթակղությունը։

Բացատրեք ուսանողներին, որ, հողի նման, սրտերը կարող են փոխվել և բարելավվել։ Գրեք հետևյալ հարցերը գրատախտակին կամ թղթերի վրա տրամադրեք դրանք ուսանողներին։ Հրավիրեք ուսանողներին կարդալ և քննարկել հարցերն իրենց զուգընկերոջ հետ.

Ի՞նչ կարելի անել յուրաքանչյուր տեսակի հողը փոխելու կամ պահպանելու համար, որպեսզի այն բարենպաստ վայր լինի առողջ և պտղաբեր բույսերի աճի համար։

Ինչպե՞ս կարող ենք յուրաքանչյուր հողի բարելավվումը նմանեցնել նրան, թե ինչ կարող ենք անել, որպեսզի ավելի ընկալունակ լինենք Տիրոջ խոսքին։

Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, հրավիրեք մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել իրենց պատասխաններով:

  • Ինչպե՞ս է Աստծո խոսքն ընդունելու և հասկանալու ձեր ձգտումն օգնել ձեզ դեպի Փրկիչը ավելի խորը դարձի գալուն։

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ներկա պահին, որ հողն է լավագույնս ներկայացնում իրենց սրտի վիճակը։ Հրավիրեք ուսանողներին նպատակ դնել անելու այն, ինչը կօգնի նրանց ավելի լավ ընդունել և հասկանալ Աստծո խոսքը և համբերել ձախորդություններին, հալածանքներին ու գայթակղություններին։ Եթե ժամանակը թույլ է տալիս, հրավիրեք ուսանողներին իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել իրենց նպատակների մասին։

Բացատրական և պատմական տեղեկություն

Մատթեոս 13․3–8, 18–23 Սերմնացանի առակը

Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ի․ Ֆաուստն ուսուցանել է, թե ինչ կարող ենք անել, որպեսզի մեր սրտերն ավելի ընկալունակ դարձնենք Աստծո խոսքի հանդեպ․

«Որպեսզի հավատքի սերմերը ծիլեր տան, մենք պետք է խուսափենք սատանայի վերահսկողությունից։

Մենք նաև պետք է նախապատրաստենք հավատքի մեր ջերմոցը։ Դա անելու համար մենք պետք է փխրեցնենք հողը՝ ամենօրյա խոնարհ աղոթքների և ուժ ու ներում խնդրելու միջոցով։ Հպարտության մեր զգացմունքները հաղթահարելով մենք պետք է փխրեցնենք [թուլացնենք] հողը։ Պահելով պատվիրանները մեր ողջ ուժով, մենք պետք է նախապատրաստենք ջերմոցը» (“Of Seeds and Soils,” Ensign, Nov. 1999, 48)։

Մատթեոս 13․6, 21 «Եւ որովհետեւ արմատ չ’ունէին՝ չորացան»

Արևի լույսն անհրաժեշտ է բույսն աճելու համար, սակայն եթե բույսի արմատները խորը չեն, արևը կչորացնի և կկործանի բույսը։ Նմանապես՝ փորձությունները, հալածանքները և ընդդիմությունն իրականում կարող են օգնել մեզ զարգանալ, եթե մենք թույլ ենք տալիս, որ Աստծո խոսքը մեր սրտերում խորը արմատներ գցի․ եթե թույլ չենք տալիս, ապա նման փորձառությունները կարող են թուլացնել և չորացնել վկայությունները։

Մատթեոս 13․21, 23 Ամուր արմատավորված ավետարանում

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է վկայությունն ավետարանին ամուր արմատավորելու օրհնությունների մասին․

«Եթե ձեր վկայության արմատները խորը չեն գնացել, դժվար կլինի դիմակայել նրանց ծաղրանքին, ովքեր կասկածի են ենթարկում ձեր հավատքը: Եթե ավետարանի, Փրկչի և մեր Երկնային Հոր մասին վկայությունը խորը արմատներ են գցել, ապա դրանք կազդեն այն ամենի վրա, որ կանեք ձեր կյանքում» (“May You Have Courage,” Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 126)։