Գրադարան
Կորնթացիներին գրված Պողոսի երկրորդ նամակի նախաբան


Կորնթացիներին գրված Պողոսի երկրորդ նամակի նախաբան

Ինչո՞ւ ուսումնասիրել այդ գիրքը:

Պողոսի երկրորդ նամակը կորնթացիներին առանձնանում է տրտմության մեջ իր սփոփող թեմաներով՝ թուլության մեջ ուժի, (Պողոսի կողմից օրինակ բերված) ճշմարիտ ուսուցչին կեղծից զատելու: Պողոսի օրինակը և ուսմունքները գրի առնված Բ Կորնթացիսում կարող են ոգեշնչել ուսանողներին մնալ ճշմարիտ ու հավատարիմ հավերժական ուխտերին, որ կապել են Աստծո՝, Հավերժական Հոր հետ, նշանակություն չունեն հետևանքները կամ հանգամանքները:

Ո՞վ է գրել այդ գիրքը:

Պողոսը գրեց իր երկրորդ նամակն առ կորնթացիս (տես Բ Կորնթացիս 1.1-ում):

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Պողոսի Ա Կորնթացիս գրելուց կարճ ժամանակ անց, Եփեսոսում խռովություն եղավ ի դեմ նրա ուսմունքների (տես Գործք 19.23–41), և նա մեկնեց Մակեդոնիա (տես Գործք 20.1, Բ Կորնթացիս 2.13, 7.5): Պարզվում է, որ մինչ նա Մակեդոնիայում էր, գրեց Բ Կորնթացիս, մոտ մ.թ. 55–57թ.թ. (տես Աստվածաշնչի Բառարան, «Պողոսի Նամակները», Սուրբ գրությունների ուղեցույց, «Պողոսի Նամակները,» scriptures.lds.org):

Ո՞ւմ համար է գրված այդ գիրքը և ինչո՞ւ:

Բ Կորնթացիս գիրքը գրվել է կորնթոսի Եկեղեցու անդամներին: Մինչ Պողոսը Մակեդոնիայում էր իր երրորդ միսիոներական ճանապարհորդության ժամանակ, Տիտոսը կորնթոսից նորություններ բերեց նրան, որտեղ գրված էր, որ նրա ավելի վաղ ուղարկած նամակը Սրբերը բարեհաջող ստացել էին (տես Բ Կորնթացիս 7.6-13): Կորնթացիների ճյուղը առաջընթաց էր ապրում, բայց Պողոսը նաև տեղեկացավ այնտեղի սուտ ուսուցիչների մասին, ովքեր այլասերում էին Քրիստոսի անարատ վարդապետությունները: Պողոսի կորնթոս կատարած նախնական՝ հավանաբար երկրորդ այցից որոշ ժամանակ անց (Բ Կորնթացիս 1.15–16), երբ Պողոսը թվում է թե պատժել էր Սրբերից ոմանց (տես Բ Կորնթացիս 2.1; 12.21), Երուսաղեմի տարածքի քարոզիչները եկել էին կորնթոս և սկսել ուսուցանել Սրբերին , որ նրանք պետք է ընդունեն Հրեական սովորությունները, ի հակադրություն Պողոսի ուսմունքների: Բ Կորնթացիսի մեծ մասը ուղղված է այն խնդիրներին, որ առաջացրել են այդ սուտ ուսուցիչները:

Պողոսի նամակը ուղղված էր երկուստեք՝ նրանց, ովքեր ցանկանում էին ավելի շատ լսել նրա խոսքերը (տես Բ Կորնթացիս 1–9) և նրանց, ովքեր դժկամությամբ էին ընդունում նրա ուսմունքը (տես Բ Կորնթացիս 10–13): Ընդհանուր առմամբ, Բ Կորնթացիսի տեքստը բացահայտում է այդ նամակի մի քանի նպատակները:

  1. Երախտագիտություն արտահայտել և զորացնել այն Սրբերին, ովքեր իր նախորդ նամակին բարյացկամորեն են պատասխանել

  2. Զգուշացնել սուտ ուսուցիչների մասին, ովքեր այլասերում էին Քրիստոսի անարատ վարդապետությունը:

  3. Պաշտպանել նրա անձնական բնավորությունը և հեղինակությունը որպես Հիսուս Քրիստոսի Առաքյալ (տես Բ Կորնթացիս 10-13)

  4. Քաջալերելու Կորնթացի Սրբերին շռայլ ֆինանսական ընծա կատարել Երուսաղեմի աղքատացած Սրբերին (տես Բ Կորնթացիս 8-9)

Որո՞նք են այդ գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:

Մինչ Պողոսի նամակներից շատերը կենտրոնանում են վարդապետության վրա, այդ նամակի մեծ մասն ընդգծում է Պողոսի հարաբերությունը կորնթացի Սրբերի հետ ու նրա սերն ու հոգատարությունը նրանց նկատմամբ: Չնայած Պողոսը կայուն էր քննադատների նկատմամբ իր ունեցած հակադրությամբ, Կորնթացիս 2-ի ողջ ընթացքում մենք տեսնում ենք նրան որպես մի նրբանկատ քահանայության առաջնորդի, ով հոգ է տանում Սրբերի երջանկության և բարեկեցության համար: Պողոսը նաև կիսվում է իր կյանքի որոշ ինքնակենսագրական մանրամասներով և գրում իր «մարմնի համար խայթի» մասին (Բ Կորնթացիս 12.7-ում):

Տեսիլքներում ու յայտնութիւններում գրի առնված Բ Կորնթացիս 12.2-4-ում, Պողոսը նկարագրեց իրեն որպես «մարդ Քրիստոսումը» ով «յափըշտակուեցաւ մինչեւ երրորդ երկինքը,» որտեղ նա անասելի բաներ լսեց ու տեսավ: Հարություն առած մարմինների փառքերի տարբերության վերաբերյալ այդ տեսիլքը, իր նախկին վարդապետական հայտարարության հետ միասին՝ (տես Ա Կորնթացիս 15.35–44-ում), կարող է դիտվել որպես աստվածաշնչյան զուգահեռ տեսիլքին՝ գրի առնված Վարդապետություն Եվ Ուխտեր 76-ում:

Համառոտ շարադրանք

Բ Կորնթացիս 1-5-ում Պողոսը վկայում է, որ Աստված մխիթարում է իր երեխաներին իրենց բոլոր դժբախտությունների մեջ: Նա հորդորում է Սրբերին սիրել և ներել մեկը մյուսին: Ավետարանը և Տիրոջ Հոգու գործերը ավելի փառապանծ են, քան Մովսեսի օրենքի գրինը: Պողոսը քաջալերում է իր ընթերցողներին իրենց թշվառության պահերին և հիշեցնում նրանց Աստծո սիրո ու փառքի հավերժական բնույթի մասին: Նա օգնում է ընթերցողներին հասկանալ, որ իրենք կարիք ունեն հաշտվել Աստծո հետ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:

Բ Կորնթացիս 6-13 Սուտ ուսուցիչների կողմից քննադատության և ընդդիմության ենթարկվելիս, Պողոսը պաշտպանում է իր ապահովությունը որպես Տիրոջ ծառա ու հրավիրում իր ընթերցողներին առանձնանալ աշխարհից: Նա ուսուցանում է «Աստուծոյ ուզած կերպով տրտմությունը» (տես Բ Կորնթացիս 7.10): Պողոսը Երուսաղեմի աղքատներին իրենց ներդրումների համար շնորհակալություն է հայտնում կորնթացի Սրբերին ու քաջալերում նրանց շարունակել տալ առատաձեռնորեն: Նա խիստ քննադատության ենթարկեց «սուտ առաքյալներին» (Բ Կորնթացիս 11.13): Պողոսը փառաբանում է Տիրոջը և կիսվում իր ձախորդությունների և առ Հիսուս Քրիստոս հավատքի կենսագրական մանրամասներով: Նա գրում է երրորդ երկնքում իր տեսիլքի մասին: Պողոսը հրավիրում է Սրբերին քննության ենթարկել իրենց և ապացուցել, որ իրենք հավատարիմ են: