Գրադարան
Դաս 117. Բ Կորնթացիս 10-13


Դաս 117

Բ Կորնթացիս 10-13

Նախաբան

Պողոս Առաքյալը ուսուցանեց հոգևոր պատերազմի մասին, որտեղ ընդգրկված են Աստծո զավակները: Նա պաշտպանվեց իրեն հակադրվողներից: Նա պատմեց, թե ինչպես ինքը հափշտակվել էր երրորդ երկինք և նկարագրեց, որ իր թուլությունները պարզվել էին, որ օրհնություն էին : Նախքան իր նամակը ավարտելը, Պողոսը կորնթոսի Սրբերին հորդորեց քննել իրենց և ապացուցել իրենց հավատարմությունը:

Ուսուցման առաջարկներ

Բ Կորնթացիս 10-11

Պողոսը գրում է հոգևոր պատերազմի, ատանայի խաբեությունների ու իր սեփական ձախորդությունների մասին:

Գրատախտակին գրեք պատերազմ բառը:

  • Ի՞նչ եղանակներով ենք մենք ընդգրկված սատանայի դեմ պատերազմում:

  • Որո՞նք են ամենադժվար ճակատամարտներից մի քանիսը, որ մենք հանդիպում ենք այդ հոգևոր պատերազմում:

Հրավիրեք մի ուսանողի կարդալ Բ Կորնթացիս 10.3-6-ը բարձրաձայն: Դասարանին հանձնարարեք հետևել` փնտրելով, թե ինչ ուսուցանեց Պողոսը, որ մենք անենք, որպեսզի հաջողակ լինենք սատանայի դեմ այդ պատերազմում։

  • Ի՞նչ պետք է անենք, որպեսզի հաջողակ լինենք սատանայի դեմ այդ պատերազմում ։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «եւ գերի ենք բռնում ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար»: (հատված 5):

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել հատված 5-ից, թե ինչպես հաջողակ լինել սատանայի դեմ մղած պատերազմում: Ուսանողների պատասխաններից հետո, հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին. Եթե մենք կառավարում ենք մեր մտքերը հնազանդվելով Հիսուս Քրիստոսին, ապա ավելի հաջողակ կլինենք սատանայի դեմ մղած պատերազմում):

  • Ի՞նչ կարող ենք անել մեր մտքերը կառավարելու համար: (Ուրիշ բաներից զատ, մենք կարող ենք աղոթել, սուրբ գրություններն անգիր անել և երգել կամ մտապահել օրհներգերը):

Կարող եք ցանկանալ նաև կիսվել փորձառությամբ, որը լուսաբանում է, թե ինչպես է ձեր մտքերը կառավարելը՝ հնազանդվելով Հիսուս Քրիստոսին, օգնել ձեզ հաղթահարել սատանայի ազդեցությունը: Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց փորձառություններով, որոնք չափից ավելի սուրբ կամ անձնական չեն։ Հրավիրեք ուսանողներին Փրկիչին հնազանդվելով նպատակ դնել ավելի լավ կառավարել իրենց մտքերը:

Հանձնարարեք ուսանողներից որևէ մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ համառոտ շարադրանքը.

Մենք Բ Կորնթացիս 10.7-18-ում ծանոթանում ենք, որ Պողոսը ցնծում էր Տիրոջով և ուսուցանում, որ իր սեփական թուլությունները չպետք է օգտագործվեին, որ արդարացնեին իրեն չլսելը: Մենք Բ Կորնթացիս 11-ում կարդում ենք, որ Պողոսը նշում է հավելյալ եղանակներ, որոնցով սատանան փնտրում է կաշառել մեր մտքերը և առաջնորդել մեզ Հիսուս Քրիստոսից հեռու՝ ընդգրկելով կեղծ Քրիստոսներ և Առաքյալներ: Պողոսը պատմում է տառապանքի մասին, որ նա տարել է, որպես Փրկիչի ճշմարիտ Առաքյալ:

Բ Կորնթացիս 12

Պողոսը պատմում է, որ երկինք է հափշտակվել և ուսուցանում, թե մեր թուլություններն ընդունելն ինչպես կարող է մեզ օգուտ բերել

Դասարան բերեք մի փուշ, կամ գրատախտակին նկարեք մի նկար՝ փշի նկար, նման այն մեկին, որը ցուցադրված է: Խնդրեք ուսանողներին մտածել այն ժամանակների մասին, երբ նրանք վնասվել են փշից:

Նկար
Փշերով ճյուղ
  • Ի՞նչ եղանակներով կարող են փշերը կյանքը դժվարացնել:

Բացատրեք, որ Պողոսը օգտագործել է փշի հասկացությունը խորհրդանշելով փորձությունը, կամ թուլությունը, որ նա ունեցել է:

Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ միտքը. Դասարանին խնդրեք լսել և մտածել, թե ինչպիսի փորձություններ կամ թուլություններ են ունեցել իրենք կամ իրենց կողմից սիրված մարդիկ:

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Ոմանք խնամել են անդամալույծին, կամ կորցրել հարազատին: Ոմանց բաժանությունն է ցավ պատճառել: … Ուրիշներն ունեն խեղված ֆիզիկական կամ մտավոր խանգարումներ: Ոմանք ենթակա են միևնույն սեռի հանդեպ ձգողականության: Մյուսներն ունեն ճնշվածության կամ անհամապատասխանության ահավոր զգացողություն: Մեկ կամ ուրիշ եղանակով, շատերը բեռնված են («He Heals the Heavy Laden,»Ensign կամԼիահոնա,Նոյ.2006, 6):

Ուսանողներին հրավիրեք 2 Corinthians 12-ը սովորելիս փնտրել ճշմարտություններ, որոնք կարող է օգնել նրանց փորձություններ ու թուլություններ տանելիս:

Հրավիրեք մի ուսանողի կարդալ Բ Կորնթացիս 12.1-4-ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել նրան, և փնտրել Պողոսի տեսիլքը: (Բացատրեք, որ այդ բանաստեղծությունները վերաբերում են Պողոսին երրորդ դեմքով):

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում Պողոսը «հայտնվել էր երրորդ երկնքում»: (հատված 2): (Նա սելեստիալ արքայության տեսիլք էր տեսել):

Բացատրեք, որ արտահայտություն «թե մարմնով էր՝ չ՝գիտեմ, եւ թե առանց մարմնի էր՝ չգիտեմ» (հատված 2-ում) նշանակում է, որ Պողոսը չգիտեր, թե արդյոք նրան տարել էին սելեստիալ արքայություն, թե տեսիլք էր տեսել դրա մասին:

Հրավիրեք մի ուսանողի կարդալ Բ Կորնթացիս 12.5-6-ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել, տեսնելով, թե ինչպես պատասխանեց Պողոսը այդ տեսիլքին:

  • Պողոսը ինչպե՞ս պատասխանեց այդ տեսիլքին:

  • Պողոսը անհանգստանում էր, թե ի՞նչ տեղի կունենար, եթե նա հրճվեր իրենով: (Պողոսը անհանգստացած էր, որ մյուսները կարող էին շատ բարձր կարծիք ունենալ իր մասին, երբ նա դեռևս մահկանացու պայքար ուներ հաղթահարելու):

Հրավիրեք մի ուսանողի կարդալ Բ Կորնթացիս 12.7-8-ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել նրան՝ փնտրելով, թե Տերը ինչպես օգնեց Պողոսին հնազանդ մնալ: Կարող եք բացատրել, որ «առաւելութեամբը չհպարտանամ»-ը (հատված 7-ում) նշանակում է գոռոզ լինել:

  • Տերն ինչպե՞ս օգնեց Պողոսին հնազանդ մնալ:

  • Քանի՞ անգամ աղոթեց Պողոսը, որ այդ «մարմնի միջի փուշը» հանվի:

Նշեք, որ չնայած Պողոսի աղոթքներին , թվում է, թե Տերը ընտրեց չհանել Պողոսի «մարմնի միջի փուշը»:

  • Ի՞նչ կարող ենք սովորել Պողոսից այն մասին, թե ինչո՞ւ Տերը կարող է թույլ տալ մեզ տանել փորձություններ ու թուլություններ: (Ուսանողները կարող են տարբեր խոսքերով բացատրել, սակայն համոզված եղեք, որ նրանք կբացահայտեն հետևյալ ճշմարտությունը. Տերը կարող է թույլ տալ, որ մենք փորձություններ ու թերություններ տանենք, որպեսզի սովորենք լինել հնազանդ: Գրեք այդ ճշմարտությունը գրատախտակին):

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Բ Կորնթացիս 12.9-10-ը և ուշադրություն դարձնել ճշմարտությանը, որ Պողոսը սովորեց և որը օգնեց նրան հանդուրժել իր թուլությունները: Հետո խնդրեք ուսանողներին` իրենց դասարանական տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել ճշմարտությունները, որ նրանք բացահայտում են:

  • Ի՞նչ ճշմարտություններ սովորեց Պողոսը, որն օգնեց նրան հաղթահարել թերությունները: (Ուսանողները կարող են բացահայտել մի քանի ճշմարտություններ, ինչպես հետևյալը. Հիսուս Քրիստոսի շնորհը բավարար է, որ զորացնի մեզ մեր թուլություններում: Տերը միշտ չէ որ հեռացնում է մեզանից մեր մարտահրավերները, սակայն Նա կզորացնի մեզ, եթե մենք հանդուրժենք նրանց հավատարմորեն):

Հիշեցրեք ուսանողներին , որ շնորհ -ը «օգնության կամ զորության աստվածային միջոց է», որը հնարավոր է դարձել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով (Աստվածաշնչի բառարան, «Շնորհ»):

  • Ի՞նչ է նշանակում, որ Փրկիչի շնորհը բավարար է, որ մեզ զորացնի մեր թուլություններում: ( Փրկիչից ստացած մեր զորության միջոցով, մենք կարող ենք անել այն ամենը, որ Նա խնդրում է մեզ անել:)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Երեց Դալլին Հ Օուքսի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի բուժիչ զորությունը,— անկախ նրանից, հեռացնում է այն մեր բեռը, թե ուժեղացնում մեզ, որ դիմանանք և ապրենք այդ բեռով ինչպես Պողոս Առաքյալը—հասանելի է մահկանացու կյանքի ցանկացած դժվարության դեպքում» («He Heals the Heavy Laden,» 8):

  • Ինչպե՞ս կարող է մեր բացահայտած ճշմարտությունը հատվածներ 9-10-ում օգնել մեզ, երբ մենք փորձությունների ու թուլությունների մեջ ենք։

  • Ե՞րբ եք դուք, կամ ձեր ծանոթներից որևէ մեկը Փրկիչի կողմից այդպես զորացվել: (Հիշեցրեք ուսանողներին չկիսվել որևէ բանով, որը շատ անձնական է կամ մասնավոր): Ինչպե՞ս էր այդ փորձը օրհնություն եղել ձեր կամ նրանց համար:

Բ Կորնթացիս 13

Պողոսը հորդորեց Սրբերին քննել իրենց և ապացուցել իրենց հավատարմությունը:

Հիշեցրեք ուսանողներին, որ Կորնթացի Սրբերի մեջ կային սուտ ուսուցիչներ, ովքեր Պողոսին և նրա լիազորությանը որպես Առաքյալի, մարտահրավեր էին նետում:

  • Բերեք որոշ օրինակներ, թե ինչպե՞ս մարդիկ այսօր մարտահրավեր պետք է նետեն նրանց, ովքեր Եկեղեցում կանչվել են առաջնորդող դիրքերի։

Հրավիրեք մի ուսանողի կարդալ Բ Կորնթացիս 13.3-ը բարձրաձայն: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, փնտրելով, թե ինչպիսի ապացույց են փնտրվում Կորնթոսի Եկեղեցու անդամները:

  • Ինչպիսի՞ ապացույց են փնտրում Կորնթոսի Եկեղեցու անդամները:

Հրավիրեք մի ուսանողի կարդալ Բ Կորնթացիս 13.5-6 -ը բարձրաձայն: Դասարանին հանձնարարեք հետևել` ուշադրություն դարձնելով , թե Պողոսն ինչ հորդորեց Կորնթացի Սրբերին անել հարցնելու փոխարեն, թե արդյոք Տերը որպես Առաքյալի՝ նրա միջոցով խոսեց: Բացատրեք, որ պիղծ-ը կաշառված կամ այլասերված անձնավորություն է:

  • Համաձայն 5-րդ հատվածի, ի՞նչ հորդորեց Պողոսը կորնթացի Սրբերին անել: (Կարող եք հորդորել ուսանողներին նշել բայեր հարցնել, ապացուցել, և իմանալ-ը այդ հատվածում):

  • Ի՞նչ ասաց Պողոսը, որ այդ Սրբերը կարիք ունեին իրենց մասին հարցնելու: (Բացատրեք, որ «Հավատքի մեջ լինելը» [հատված 5-ում] նշանակում է հավատարիմ լինել Տիրոջ Եկեղեցուն):

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այդ հատվածներից այն մասին, թե մենք ի՞նչ պիտի անենք Եկեղեցու առաջնոդներին քննադատելու փոխարեն։ (Ուսանողները պիտի բացահայտեն մի սկզբունք նման հետևյալին. Եկեղեցու առաջնորդներին քննադատելու փոխարեն, Եկեղեցու անդամները պետք է քննեն իրենց սեփական հավատարմությունը):

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետևյալ խոսքը.

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«[Եթե մի մարդ] իր ձայնն է բարձրացնում, որ դատապարտի ուրիշներին, մեղավոր համարելով Եկեղեցուն՝ ասելով, որ նրանք շեղվել են ճանապարհից, մինչդեռ ինքը արդարացի է, ապա համոզված եղեք, որ այդ մարդը դավաճանության ճանապարհն է բռնել, և եթե նա չապաշխարի, քանի Աստված կենդանի է, ուրացության մեջ կլինի: (Teachings of Presidents of the Church: Ջոզեֆ Սմիթ [2007], 318):

  • Ի՞նչ կպատահի, եթե մենք քննադատենք մեր առաջնորդներին՝ մեր հավատարմությունը քննելու փոխարեն:

Որպեսզի օգնեք ուսանողներին քննել իրենց հավատարմությունն ու վերաբերմունքը Եկեղեցու առաջնորդների նկատմամբ ապահովեք նրանց հետևյալ հարցերի կրկնօրինակներով: Ուսանողներին ժամանակ հատկացրեք, որպեսզի կարդան և լուռ պատասխանեն հարցերին:

Նկար
օժանդակ նյութ

Սեմինարիայի ուսուցչի Նոր Կտակարանի ուսուցանման դասագիրք --- 117

  1. Գնահատելով 1-10-ը սանդղակի նժարի համաձայն (10-ը կատարելապես է), որքանով կարող եք հետևել Եկեղեցու առաջնորդների խորհրդին:

  2. Ո՞րն է այն չափանիշը ուսուցանված մարգարեների ու առաքյալների կողմից, որոնց դուք կարող եք հետևել ավելի հավատարմորեն:

  3. 1-10-ը սանդղակի նժարի համաձայն (10-ը յուրաքանչյուր հնարավորությունն է, որ դուք ունեք), որքա՞ն հաճախ եք դուք արտահայտում ձեր երախտագիտությունը ձեր Եկեղեցու առաջնորդների համար, անձնապես, կամ աղոթքով:

  4. Ի՞նչ կարող եք անել, որ ավելի մեծ գնահատանք ցույց տաք զոհաբերության ու ջանքի համար, որ ձեր առաջնորդները կատարել են ձեզ համար:

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո, հարցրեք.

  • Ի՞նչ օրհնություններ կարող են գալ կանոնավոր կերպով այսօրինակ հոգևոր քննություն անց կացնելուց հետո:

Ամփոփեք 2 Կորնթացիս 13.7-14-ը բացատրելով, որ Պողոսը հորդորել է Սրբերին խուսափել չարից և ճիգ գործադրել կատարյալ դառնալու համար:

Վկայեք այս դասին քննարկված ճշմարտությունների մասին: Առաջարկեք ուսանողներին, որ նրանք գրեն իրենց մի հատուկ նպատակի մասին և թե ինչպես են նրանք պատրաստվում կիրառել այդ ճշմարտություններից մեկը իրենց կյանքում։

Նկար
Սուրբ գրությունների սերտման պատկերակ
Սուրբ գրությունների սերտման հատվածների կրկնություն

Ուսանողների ըմբռնումը սուրբ գրությունների հատվածների վերաբերյալ կմեծանա, քանի որ նրանք ստեղծում են իրենց ուրույն հարցերը այդ հատվածների վերաբերյալ: Դասարանը բաժանեք երկու (կամ ավելի) թիմերի: Հրավիրեք թիմերին բանալիներ գրել, որոնք մատնանշում են սորբ գրությունների հատուկ սերտման հատվածները: (Կարող եք նշել հատվածների մի խումբ, որոնք կցանկանայիք, որ ուսանողները սովորեին կամ վերանայեին): Հանձնարարեք ուսանողներին շատ դժվար բանալիներ չգրել: Բավարար ժամանակ տալուց հետո, հրավիրեք թիմերին հերթով ընթերցել իրենց բանալիները բարձրաձայն, որպեսզի տեսնեն, թե արդյոք մյուս թիմը կարող է գտնել ճիշտ հատվածը:

Նշում. Եթե դուք ժամանակ չունեք, որ օգտագործեք այդ միջոցառումը որպես այդ դասի մաս, կարող եք օգտագործել այն մեկ այլ օր: (Հաջորդ դասը բավականին կարճ է: Այնուհետև կարող է ժամանակ ունենաք կատարել այդ վարժությունը): Կրկնության այլ վարժություններ կարող եք գտնել այս ձեռնարկի վերջում`հավելվածի մեջ:

Բացատրական և պատմական տեղեկություն

Բ Կորնթացիս 12.4-ը: «Մարդի պետք չէ նրանց խօսել»

Ինչպես Պողոսը, ով «անասելի բաներ լսեց՝ որ մարդի պետք չէ նրանց խօսել» երբ նա յափշտակուեցաւ մինչեւ երրորդ երկինքը (Բ Կորնթացիս 12.2, 4), մենք նույնպես կարող է ունենանք հոգևոր փորձառություններ, որոնցով կարող ենք կիսվել միայն, երբ Հոգու թելադրանքն է: Բոյդ Ք. Փաքերը՝ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահն ուսուցանել է.

«Ես նույնպես սկսել եմ հավատալ, որ խոհեմ չի լինի անընդհատ խոսել անսովոր հոգևոր փորձառությունների մասին: Նրանք խնամքով պետք է պահպանվեն և նրանցով պետք է կիսվել միայն այն ժամանակ, երբ ինքը՝ Հոգին ձեզ հուշում է օգտագործել նրանց մյուսների օրհնության համար» [«The Candle of the Lord,» Ensign, Հունվ. 1983, 53]» (Նոր Կտակարանի ուսանողական ձեռնարկ [Եկեղեցու կրթական համակարգի ձեռնարկ , 2014], 407):

Բ Կորնթացիս 12.7: Ի՞նչ էր «փուշը» որ անհանգստացրեց Պողոս Առաքյալին:

Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին Տասներկու Առաքյալների Քվորումից ասաց, որ Պողոսի փուշը պետք է որ եղած լինի «ինչ-որ անանուն ֆիզիկական թուլություն, ըստ երևույթին մի ծանր բան, որից Առաքյալը տառապել է շարունակաբար կամ պարբերաբար»(Doctrinal New Testament Commentary, 3 հատ. [1965-73], 2.448):

Բ Կորնթացիս 12.9: «Իմ զօրութիւնը տկարութեան մեջ է կատարվում»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հոլսը ֆիզիկական մարտահրավերների վերաբերյալ իր անձնական փորձառությունից ելնելով բացատրեց, որ Փրկիչի շնորհը կարող է մեզ զորացնել տկարության մեջ.

«Անցած երկու տարիների ընթացքում, ես ակնկալել եմ Տիրոջից , որ մահկանացու դասեր ուսուցանի ֆիզիկական ցավերի, մտավոր տառապանքի և խորհելու ընթացքում: Ես սովորեցի, որ կայուն, ուժեղ ցավը մեծ օրհնյալ զտիչ է, որը հնազանդեցնում է մեզ և մոտեցնում Աստծո Հոգուն: Եթե մենք լսենք և հնազանդվենք, կառաջնորդվենք Իր Հոգով և կկատարենք Նրա կամքը մեր ամենօրյա գործած ջանքերում:

«Եղել են ժամանակներ, երբ իմ աղոթքներում տվել եմ մի քանի ուղղակի հարցեր, այսպես օրինակ,- «Դուք ինչ դասեր եք կամենում, որ ես սովորեմ այդ փորձառություններից»:

«Սուրբ գրություններն ուսումնասիրելիս իմ կյանքի այդ վճռական շրջանում, քողը բարակ էր և պատասխանները ինձ տրվել էին այնպես, ինչպես նրանք արձանագրվել էին ուրիշների կյանքում, ովքեր անցել էին նույնիսկ ավելի դաժան փորձություններով: …

« Մի քանի առիթներով, ես պատմեցի Տիրոջը, որ անշուշտ սովորել էի ուսուցանված դասերը և որ անհրաժեշտ չի լինի տանել ավելի տառապանք : Այդպիսի աղերսանքները թվում է թե պիտանի չէին, քանի որ ինձ համար պարզ էր դարձել, որ այդ ստուգման մաքրող գործնթացը պետք է հանդուրժվեր Տիրոջ ժամանակում և Տիրոջ ձևով: Մի բան է ուսուցանելը,- «քո կամքը լինի» (Մատթ. 26.42): Մեկ ուրիշ բան է ապրել դրան համաձայն: Ես նաև սովորեցի, որ ինձ միայնակ չեն թողնի, որ տանեմ այդ փորձություններն ու փորձանքները, սակայն այդ պահապան հրեշտակները կուղեկցեն ինձ: …

Վերջին երկու տարիների փորձառություններն ինձ ավելի հոգով ուժեղ են դարձրել և քաջություն են տվել վկայել աշխարհին ավելի համարձակորեն իմ սրտի խորը զգացմունքները» («The Covenant of Baptism: To Be in the Kingdom and of the Kingdom,” Ensign, Նոյ. 2000, 6):