Գրադարան
Սուրբ Հովհաննես Աստվածաբանի հայտնության նախաբանը


Սուրբ Հովհաննես Աստվածաբանի հայտնության նախաբանը

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Որպես «Հիսուսը Քրիստոսի հայտնությունը» (Հայտնություն 1․1), այս գիրքը, երբեմն, կոչվում է Ապոկալիպս, որը հունարենից թարգմանաբար նշանակում է հայտնություն, մերկացում կամ ծածուկ բաների բացահայտում տես Սուրբ Գրքերի Ուղեցույց(Bible Dictionary), «Հովհաննեսի հայտնությունը»)։ Այս գիրքը բացահայտում է Տեր Հիսուս Քրիստոսին, հայտնում է Նրա իշխանության, զորության և Հոր փրկության ծրագրում Նրա դերի մասին։ Գիրքը նաև կարևոր տեղեկություն է տրամադրում Երկրորդ Գալուստին և հազարամյակին նախորդող իրադարձությունների մասին։

Հայտնության գրքի ուսումնասիրությունը կօգնի ուսանողներին ավելի լավ հասկանալ Աստծո հարություն առած և փառավորված Որդուն և երկրի պատմության դարերի ընթացքում և հատկապես վերջին օրերում Նրա կատարած գործերն Աստծո զավակների հետ։ Այս գիրքը հույս է ներշնչում արդարներին և խրախուսում է ուսանողներին հալածանքների և փորձությունների մեջ հավատարիմ մնալ Փրկիչի մասին իրենց վկայություններին։

Ո՞վ է գրել այս գիրքը:

Հովհաննես Առաքյալը` Հիսուս Քրիստոսի սիրելի աշակերտը, հեղինակն է այս գրքի։ Մորմոնի Գիրքը հաստատում է, որ նախասահմանված է եղել, որ Հովհաննեսը կգրի Հայտնության գրքի մեջ տեղ գտած բաները (տես 1 Նեփի 14․18–27, Եթեր 4․16

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Հայտնության գիրքը գրվել է այն ժամանակ, երբ քրիստոնյաները բախվում էին կեղծ ուսմունքների, անտարբերության և դաժան հալածանքների (տես Հայտնություն 1․9, 2․4, 10, 14–15, 3․16, 6․9)։ Ամենայն հավանականությամբ, հալածանքները գալիս էին հռոմեական պաշտոնյաների կողմից ք.ծ.հ․. Առաջին դարի վերջին երկու տասնամյակում։ Հովհաննեսը գրել է Էգեյան ծովի Պատմոս կղզուց, որը գտնվում է Եփեսոսից մոտ 60 մղոն (100 կիլոմետր) հարավ-արևմուտք (տես Հայտնություն 1․9

Ո՞ւմ համար էր գրվել այն և ինչո՞ւ։

Հովհաննեսը հույսի ու քաջալերման ուղերձ գրեց իր ժամանակներում (տես Հայտնություն 1․4, 11) և վերջին օրերում ապրող Սրբերին։ Հայտնության գրքի առաջին երեք գլուխները հատկապես ուղղված էին Փոքր Ասիայի Եկեղեցու ճյուղերին (տես Հայտնություն 1․4, 11, 2–3)։ Ուժգին հալածանքների պատճառով Սրբերը մեծապես կարիք ունեին Հայտնության մեջ գտնվող քաջալերանքի ուղերձին։ Բացի դրանից, Նեփի մարգարեն վկայեց, որ «Աստված կարգել է [Հովհաննես] առաքյալին», որ գրի աշխարհի վերջի մասին (1 Նեփի 14․25), և որ նրա խոսքերը վերջին օրերին առաջ կգան հեթանոսների և Իսրայելի մնացորդին (տես 1 Նեփի 13․20–24, 38, 14․19–27

Որո՞նք են այս գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտարարեց, որ «Հայտնության գիրքն ամենապարզ գրքերից մեկն է, որ Աստված երբևէ գրել է» (History of the Church, 5:342)։ Թեև այն հարուստ է պատկերներով և խորհրդանիշերով, որոնք միշտ չէ, որ ժամանակակից ընթերցողները կարող են հասկանալ, այս գրքի թեմաները պարզ ու ոգեշնչող են։

Հովհաննեսը նկարագրեց Եկեղեցու վիճակն իր օրոք (տես Հայտնություն 2–3) և գրեց անցյալ ու ապագա իրադարձությունների մասին (տես Հայտնություն 4–22)։ Հայտնության գրքում են գտնվում Երկնքում տեղի ունեցած պատերազմը նկարագրող եզակի հատվածները (տես Հայտնություն 12․7–11) և կրկին անգամ ոգեշնչված պատմում է աշխարհի պատմությունը, հատկապես կենտրոնանալով վերջին օրերի և հազարամյակի վրա։ Դրա հիմնական թեմաների թվում են՝ Աստծո ծրագիրն իրականացնելու համար Հիսուս Քրիստոսի դերը, երկրի պատմության մեջ ներգրավված Աստծո աջը, Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը և չարի կործանումը և այն խոստումը, որ ի վերջո երկիրը կդառնա սելեստիալ։ Գրքում նաև բացատրվում է, որ կլինի «չարի ու բարու վերջնական հաղթանակ… [և] Աստծո արքայության հաղթանակ` մարդու և սատանայի թագավորությունների վրա» (Սուրբ գրքերի ուղեցույց (Bible Dictionary), «Հովհաննեսի հայտնություն»

Համառոտ շարադրանք

Հայտնություն 1–3 Հովհաննեսը Հիսուս Քրիստոսի մասին տեսիլք է տեսնում։ Նա առանձին ուղերձներ է գրում Ասիայի յոթ եկեղեցիներին։ Այդ ուղերձներում նա գովում, հորդորում և խոստումներ է տալիս բոլոր ճյուղերի հավատարիմ Սրբերին։

Հայտնություն 4–11-ում Հովհաննեսը մի տեսիլք է տեսնում սելեստիալ արքայությունում գահի վրա նստած Աստծո, Աստծո Գառի և յոթ կնիքներով կնքված գրքի մասին։ Հովհաննեսը տեսիլքները տեսնում է յոթ կնիքներից յուրաքանչյուրի բացման ժամանակ։ Վերջին օրերում այն մարդիկ, ովքեր իրենց ճակատի վրա կունենան Աստծո կնիքը, կպաշտպանվեն Աստծո կողմից։ Հովհաննեսը տեսնում է պատերազմներ, պատուհասներ և շատ այլ իրադարձություններ, որոնք վերջին օրերում կնախորդեն Տիրոջ Երկրորդ Գալուստին։

Հայտնություն 12–16-ում Հովհաննեսը տեսնում է երկնքում տեղի ունեցած պատերազմը և դրա շարունակությունը երկրի վրա։ Նա ուսուցանում է, որ չար ուժերը ձգտում են կործանել Աստծո թագավորությունը երկրի վրա։ Վերջին օրերին ավետարանն իր լրիվությամբ կվերականգնվի երկրի վրա՝ հրեշտակային ծառայության շնորհիվ։ Արմագեդոնի պատերազմի համար նախապատրաստություն կլինի։

Հայտնություն 17–22 Հոգևոր Բաբելոնը կտարածվի երկրի վրա։ Երբ արդար Սրբերը հավաքվեն, Բաբելոնը կընկնի և նրան աջակցողները կսգան այն։ Արդարները կհրավիրվեն Աստծո Գառի հարսանիքի ընթրիքին։ Սատանան կապված կլինի, Հազարամյակը կսկսվի և Քրիստոսն անձամբ կթագավորի երկրի վրա։ Մահացածները կդատվեն։ Երկիրը կստանա իր սելեստիալ փառքը։