Գրադարան
Դաս 154․ Հայտնություն 6–11, Մաս 1


Դաս 154

Հայտնություն 6–11, Մաս 1

Նախաբան

Հովհաննեսը տեսիլքում տեսավ Աստծո Գառին, ով բացեց կնքված գրքի առաջին վեց կնիքները։ Վեցերորդ կնիքը բացելիս Հովհաննեսը տեսավ Աստծո ծառաներին, ովքեր «իրենց հանդերձները լվացին … Գառի արյամբ» (Հայտնություն 7․14

Ուսուցման առաջարկներ

Հայտնություն 6

Հովհաննեսը տեսավ Աստծո Գառին, ով բացեց կնքված գրքի առաջին վեց կնիքները։

Հրավիրեք ուսանողներին կիսվել այս վերջին օրերում ապրելու մտահոգություններով։ Նրանց պատասխանները գրեք գրատախտակին:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետևյալ հայտարարությունը։ Ուսանողների ուշադրությունը հրավիրեք այն բանին, թե ինչպես են հնագույն մարգարեները մտածել մեր օրերի մասին․

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Մարգարեները, քահանաները և թագավորները … ուրախ ակնկալիքով անհամբեր սպասել են այն օրվան, որում մենք ապրում ենք և ոգեշնչված երկնային և ուրախության ակնկալիքներով, նրանք երգել են, գրել և մարգարեացել մեր այս օրվա համար» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 197):

  • Ինչպե՞ս են հնագույն մարգարեները մտածել մեր օրերի մասին։

Նշեք, որ Հովհաննես Հայտնողն այն մարգարեներից մեկն էր, ով տեղյակ էր վերջին օրերի իրադարձությունների մասին և ուրախ ակնկալիքով մարգարեացել էր մեր օրերի մասին։

Հանձնարարեք ուսանողներին Հայտնություն 6-7 գլուխներն ուսումնասիրելիս փնտրել այն պատճառները, թե ինչու են հնագույն մարգարեներն անհամբեր սպասել մեր օրվան և ուրախացել դրանով։

Հիշեցրեք ուսանողներին, որ համաձայն Հայտնություն 5․1–5 հատվածների, Հովհաննեսը տեսավ մի գիրք, որն ուներ յոթ կնիք, որոնք միայն Գառն էր արժանի բացելու։ Բացատրեք, որ իր տեսիլքում Հովհաննեսը տեսավ, թե ինչպես էին յոթ կնիքներից յուրաքանչյուրը ներկայացնում մեկ հազարամյակ և խորհրդանշական կերպով ներկայացնում դրանցում տեղի ունեցող հիմնական իրադարձությունները։

Հետևյալ ցուցակն արտագրեք գրատախտակին (կարող եք դա անել դասից առաջ)․

Առաջին կնիք (Հայտնություն 6․1–2)

Երկրորդ կնիք (Հայտնություն 6․3–4)

Երրորդ կնիք (Հայտնություն 6․5–6)

Չորրորդ կնիք (Հայտնություն 6․7-8)

Հինգերորդ կնիք (Հայտնություն 6․9-11)

Յուրաքանչյուր ուսանողի տվեք մեկական թուղթ։ Յուրաքանչյուր ուսանողին հանձնարարեք մեկական կնիք (յուրաքանչյուր կնիք կարող է հանձնարարվել մեկից ավելի ուսանողի)։ Խնդրեք ուսանողներին կարդալ իրենց հանձնարարված կնիքներին համապատասխան հղումները և նկարել այդ կնիքին վերաբերող Հովհաննեսը տեսած իրադարձություններից մի քանիսը։

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք ուսանողներին հերթականությամբ ցուցադրել իրենց նկարները դասարանին՝ սկսելով այն ուսանողներից, ում հանձնարարված էր առաջին կնիքը։ Յուրաքանչյուր խմբից մեկական ուսանողի հրավիրեք իր նկարի օգնությամբ բացատրել, թե Հովհաննեսն ինչ տեսավ, երբ կնիքը բացվեց։ Ուսանողների պատասխաններից հետո կիսվեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնքիի հետևյալ մեկնաբանություններով։ Կարող եք խրախուսել ուսանողներին գրի առնել այդ տեղեկությունն իրենց սուրբ գրություններում, տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում։

Առաջին կնիք

(Մ․թ․ա․ 4000-3000թթ․)

Սպիտակ ձի = Հաղթանակ

Աղեղ = Պատերազմ

Պսակ = Հաղթող

Երեց Մակքոնկին ասել է, որ 1–2 հատվածները նկարագրում են Ենովքի օրերը և ձիավորը ներկայացնում է Ենովքին (տես Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1966–73], 3:476–78)։

Երկրորդ կնիք

(Մ․թ․ա․ 3000-2000թթ․)

Կարմիր ձի = Արյունահեղություն

Սուր = Պատերազմ և կործանում

Երեց Մակքոնկին ասել է, որ 3–4 հատվածներ նկարագրում են Նոյի օրերը, երբ ամբարշտությունը պատեց երկիրը։ Կարմիր ձիու ձիավորը կարող է լինել հենց դևը կամ միգուցե «մի մարդ, որը ներկայացնում է բազմաթիվ մարդասպան ռազմիկների» (Doctrinal New Testament Commentary, 3:478–79)։

Երրորդ կնիք

(Մ․թ․ա․ 2000-1000թթ․)

Սև ձի = Սով

Կշեռք = Սննդի բարձր գին

Երեց Մակքոնկին ասել է, որ 5-6 հատվածները նկարագրում են Աբրահամի օրերը, երբ շատերը սովից մահացան (տես Doctrinal New Testament Commentary, 3:479–80). Մարդն իր ողջ օրվա աշխատավարձով կարող էր գնել այնքան ուտելիք, որով կարող էր գոյատևել, դրանով ցույց տալով սովի բարձր գները։

Չորրորդ կնիք

(Մ․թ․ա․ 1000 թվից մինչև Քրիստոսի ծնունդը)

Դեղնականաչ ձի = Մահ

Մահ և դժոխք = Ամբարիշտների կործանումը և նրանց հոգևոր բանտ ուղարկելը (տես Եսայիա 5․14)

Երեց Մակքոնկին ասել է, որ 7–8 հատվածները վերաբերում են «այն մեծ թագավորությունների և ազգերի հազարամյակին, որոնց պատերազմներն ու դավաճանությունները կրկին ու կրկին անգամներ չարչարեցին ու ասպատակեցին [Իսրայելը]» (Doctrinal New Testament Commentary, 3:481)։ Այդ ազգերի թվում էին Բաբելոնը, Պարսկաստանը, Եգիպտոսը, Հունաստանը և Հռոմը։

Հինգերորդ կնիք

(Քրիստոսի ծնվելուց հետո մինչև ք․ծ․հ․ 1000 թվականը)

Զոհասեղան = Զոհաբերություն

Հոգիներ = Նահատակներ, Քրիստոնյաները սպանվեցին իրենց հավատքի համար

Երեց Մակքոնկին ասել է, որ 9–11 հատվածները վերաբերում են վաղ շրջանի Քրիստոնյաներին, այդ թվում՝ սկզբնական Առաքյալներին, ովքեր մահացան որպես նահատակներ (տես Doctrinal New Testament Commentary, 3:482–83)։ Քանի որ այդ սրբերն իրենց կյանքը տվեցին «Աստծո խոսքի և այն վկայության համար, որ ունեին» (Հայտնություն 6․9), նրանց տրվեց «սպիտակ հանդերձներ», որը խորհրդանշում էր մաքրությունը (տես Հայտնություն 7․13–14, 3 Նեփի 27․19

Երբ բոլոր խմբերը ներկայացնեն, բացատրեք, որ վեցերորդ կնիքը խորհրդանշում է մեր ժամանակները և Հազարամյակին նախորդող իրադարձությունները, երբ Հիսուս Քրիստոսն ինքը կթագավորի երկրի վրա (տես Doctrinal New Testament Commentary 3:485–86)։

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հայտնություն 6․12–17 հատվածները, այդ թվում՝ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը, 14-րդ հատվածի տողատակի գրառում ա։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել Հովհաննեսի կանխատեսած իրադարձություններին։

  • Երբ վեցերորդ կնիքը բացվեց, ի՞նչ իրադարձություններ Հովհաննեսը տեսավ։ (Բացատրեք, որ այդ աղետալի իրադարձությունները վերջին օրերի նշաններն են։)

  • Համաձայն 16-րդ հատվածի, ի՞նչ էին ցանկանում Աստծո «բարկությունից» փախչողները։

  • Ի՞նչ հարց է գրված 17-րդ հատվածում։

Գրատախտակին գրեք հետևյալ հարցը. Ո՞վ կկարողանա կանգնել։

Բացատրեք, որ Հայտնություն 7 գլուխն օգնում է մեզ հասկանալ, թե ով կկարողանա դիմակայել կամ վերապրել վեցերորդ կնիքի աղետները։

Հայտնություն 7

Հովհաննեսը տեսավ Աստծո ծառաներին, ովքեր իրենց հանդերձները լվացին Գառի արյամբ

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հայտնություն 7․1 հատվածը, իսկ մեկ այլ ուսանողի հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 77․8 հատվածը: Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե Հովհաննեսն ուրիշ ինչ տեսավ վեցերորդ կնիքում։

  • Ի՞նչ էին անում չորս հրեշտակները։ (Նշեք, որ նրանց բռնած քամիներն ի զորու էին կործանել կյանքը երկրի վրա։ Տես նաև ՎևՈւ 86․5-7:)

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հայտնություն 7․2-3 հատվածները, իսկ մեկ այլ ուսանողի հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 77․9 հատվածները: Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչ ասաց մյուս հրեշտակն այդ չորս հրեշտակներին։

Բացատրեք, որ այդ նախադասության մեջ Եղիասը «մի տիտղոս է նրանց համար, ում առաքելությունը վերջին տնտեսությունում բանալիներն ու զորությունները մարդկանց հանձնելն է» (Doctrinal New Testament Commentary, 3:491–92, տես նաև Սուրբ գրքերի ուղեցույց, «Եղիաս»

  • Ի՞նչ հայտնեց այդ հրեշտակը չորս հրեշտակներին։

Բացատրեք, որ «Աստծո ծառաների ճակատներին» կնիք կամ նշան դնելը փոխաբերական իմաստով նշանակում է առանձնացնել նրանց նվիրվածությունը, ծառայությունը և Աստծուն հնազանդվելը (Հայտնություն 7․3, տես նաև Հայտնություն 9․4, 14․1)։ …

«Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ հավատարիմների ճակատներին նշան դնելը «կարևորում է օրհնության կնքումը նրանց գլխին, ինչը նշանակում է հավիտենական ուխտը, դրանով իսկ դարձնելով նրանց կոչումն ու ընտրությունը հաստատ» (History of the Church, 5:530)» (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 544

Բացատրեք, որ ինչպես գրված է Հայտնություն 9-ում, Հովհաննեսը տեսավ, թե ինչ կպատահի այն մարդկանց հետ, ովքեր չեն կրում այդ կնիքը։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 9․3–4 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել այն մարդկանց վիճակին, ովքեր չունեն այդ կնիքը։ Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով։

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Հայտնություն 7․4 հատվածները և ուշադրություն դարձնել, թե քանի մարդ կնքվեց այդ հրեշտակի կողմից։ Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով։

Բացատրեք, որ Տերն ասաց Մարգարե Ջոզեֆ Սմիթին, որ «Հայտնություն 7․4–8 հատվածների մեջ նշված 144000 թիվն Իսրայելի տասներկու ցեղերի մեջ կարգված քահանայապետերի թիվն է, ովքեր կօգնեն մյուսներին հասնելու վեհացման [տես ՎևՈւ 77․11]։ Դա այն մարդկանց ընդհանուր թիվը չէ, ինչպես ոմանք են կարծում, ովքեր վեհացում կունենան» (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 544

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 7․9–10 հատվածները։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ուրիշ ում տեսավ Հովհաննեսը։

  • Ո՞ւմ տեսավ Հովհաննեսը։

  • Ի՞նչ հագուստ էր կրում այդ բազմությունը և ինչ կար նրանց ձեռքին։ (Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ արմավենիները խորհրդանշում են հաղթանակ և ուրախություն։)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 7.13-17 հատվածները: Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ իմացավ Հովհաննեսն այդ մարդկանց մասին։

  • Ինչպե՞ս էին այդ մարդիկ տառապել։

  • Նրանց հանդերձներն ինչպե՞ս սպիտակ դարձան։ («Գառան արյունով», որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի Քավությունը։)

  • Համաձայն 15–17 հատվածների, ի՞նչ օրհնություններ ստացան այդ մարդիկ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մաքրվելու շնորհիվ։ (Կարող եք նշել, որ այդ հատվածները նկարագրում են այն մարդկանց ուրախությունը, խաղաղությունը և նվիրվածությունը, ովքեր կժառանգեն սելեստիալ փառքը։)

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք բացահայտել այդ հատվածներից այն մասին, թե ինչպես կարող ենք ժառանգել սելեստիալ փառքը։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն համոզվեք, որ նրանք բացահայտեն նմանատիպ մի սկզբունք․ Եթե մենք նեղություններին հավատարմորեն դիմանանք և մաքրվենք Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով, մենք Աստծո հետ կվայելենք սելեստիալ փառքը։ Գրեք այս սկզբունքը գրատախտակին:)

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչի նման կլինի և ինչպես իրենք կզգան, եթե մաքուր կանգնեն Աստծո ներկայության մեջ։

  • Ինչպե՞ս կարելի է այդ զգացմունքները համեմատել Հայտնություն 6․16 հատվածի մարդկանց զգացմունքների հետ։

  • Մենք ի՞նչ պետք է անենք, որպեսզի Փրկիչը մեզ մաքրի Իր Քավության միջոցով։

  • Ինչպե՞ս են սելեստիալ փառքի օրհնությունների մասին հիշողություններն օգնել ձեզ նեղություններին դիմանալու և մաքուր դառնալու ձեր ջանքերում։

Ուսանողներին հիշեցրեք այն մտահոգությունների ցուցակի մասին, որոնք գրել էիք գրատախտակին դասի սկզբում: Թող նրանք մտածեն, թե ինչպես է գրատախտակին գրված սկզբունքն օգնել նրանց, երբ մտահոգվել են վերջին օրերում ապրելու մասին։ Հրավիրեք մի քանի կամավոր ուսանողների` դասարանի հետ կիսվելու իրենց պատասխաններով։

Հրավիրեք ուսանողներին մի քանի րոպե խորհել այն մասին, թե ինչպես կարող են մեր օրերում կիրառել իրենց սովորած սկզբունքը։ Խրախուսեք նրանց գրել իրենց ոգեշնչումները։

Բացատրական և պատմական տեղեկություն

Հայտնություն 6–11 Ապրել վերջին օրերում

Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Ք. Փաքերը հետևյալն է սովորեցրել վերջին օրերում ապրելու մասին․

«Երբեմն դեռահասները մտածում են․ «Ի՞նչ օգուտ։ Աշխարհը շուտով կտոր-կտոր կլինի և կանհետանա»։ Այդ զգացումը գալիս է վախից, ոչ թե հավատից։ Ոչ ոք չգիտի ժամն ու օրը (տես ՎևՈւ 49․7), սակայն այդ վերջը չի կարող գալ, մինչև Տիրոջ բոլոր նպատակներն իրագործվեն։ Այն ամենն, ինչ սովորել եմ հայտնություններից և կյանքից, հավաստիացնում է ինձ, որ երկար ժամանակ կա երկար կյանքին մանրակրկիտ պատրաստվելու համար» (“To Young Women and Men,” Ensign, May 1989, 59)։

Հայտնություն 7․1–3 Արդարները կունենան փորձություններ և տառապանքներ

«Հովհաննես Առաքյալը տեսավ, որ Երկրորդ Գալուստին նախորդող բնական աղետները չեն կործանի ողջ երկիրը կամ նրա բնակիչներին, «բայց միայն այն մարդկանց, որ Աստծո կնիքը չունեն իրենց ճակատների վրա» (Հայտնություն 9․4)։ Սա համապատասխանում է սուրբ գրությունների այլ խոստումներին, որ վերջին օրերում հավատարիմ մարդիկ ի վերջո կպաշտպանվեն (տես 1 Նեփի 22․17–19, ՎևՈւ 115․5–6)։ …

«Թեև Տերը վերջին օրերին Սրբերին պաշտպանելու խոստումներ է տվել, Մարգարե Ջոզեֆ Սմիթը բացատրել է, որ արդարներից ոմանք իրենց կյանքը կկորցնեն վերջին օրերի փորձությունների և աղետների մեջ․ «[Ես] բացատրեցի Մարդու Որդու գալուստի վերաբերյալ նույնպես, որ դա կեղծ միտք է, որ Սրբերը կխուսափեն բոլոր դատաստաններից, մինչ ամբարիշտները տառապում են, քանի որ ողջ մարմնականը պետք է տառապի և «արդարները դժվարությամբ խույս կտան» [տես ՎևՈւ 63․34], սակայն, Սրբերից շատերը կազատվեն, քանի որ արդարները կապրեն հավատքով [տես Ամբակում 2․4]․ այնուամենայնիվ, արդարներից շատերը մարմնի թուլության պատճառով զոհ կդառնան հիվանդություններին, պատուհասներին և այլն, սակայն կփրկվեն Աստծո արքայությունում» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 269)» (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 547

Հայտնություն 7․2 Եղիաս

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին բացատրել է Եղիաս կոչումը․

«Շատ ծառայող հրեշտակներ ուղարկվել են փառքի դատարաններից՝ բանալիներն ու զորությունները և կրկին անգամ իրենց տնտեսություններն ու փառքերը երկրի մարդկանց շնորհելու համար։ Առնվազն հետևյալ անձինք եկել են․ Մորոնի, Հովհաննես Մկրտիչ, Պետրոս, Հակոբոս, Հովհաննես, Մովսես, Եղիաս, Եղիա, Գաբրիել, Ռաֆայել և Միքայել: (ՎևՈւ 13, 110, 128․19–21։) Քանի որ ակնհայտ է, որ ոչ մի սուրհանդակ չի կրել վերականգնման ողջ բեռը, ավելի շուտ նրանցից յուրաքանչյուրը եկել է ի վերուստ տրված իրեն առանձնահատուկ շնորհքով, ապա պարզ է դառնում, որ Եղիասը կոչում է, որը վերաբերում է տարբեր մարդկանց։ Այդ արտահայտությունը պետք է ընկալվի որպես անուն և տիտղոս նրանց համար, որոնց առաքելությունը բանալիներն ու զորություններն այս վերջին տնտեսության ժամանակ մարդկանց շնորհնելն է։ ([Տես Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ,] Doctrines of Salvation, հատոր. 1, էջեր՝ 170–174)»։ (Mormon Doctrine, 2-րդ հրատ. [1966], 221)։ Տես նաև Bible Dictionary, «Elias»։