Գրադարան
Դաս 133․ Տիտոս


Դաս 133

Տիտոս

Նախաբան

Կրետեի Եկեղեցու ղեկավար Տիտոսին ուղղված իր թղթում Պողոսը հորդորեց որ նա ողջամիտ վարդապետություն ուսուցանի և խրատի մյուսներին։ Պողոսը նաև խորհուրդ տվեց Տիտոսին ուսուցանել Սրբերին լինել արդարակյաց օրինակներ, Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ փրկագնման հույս ունենալ և շարունակել բարիք գործել։ (Նշում․ Այս դասի նախապատրաստության համար օգտակար կլինի վերանայել seektruth.lds.org կայքի սկզբունքները։)

Ուսուցման առաջարկներ

Տիտոս 1

Պողոսը հորդորում է Տիտոսին ուսուցանել ողջամիտ վարդապետություն և խրատել Կրետեի Սրբերին և մյուսներին

Հրավիրեք ուսանողներին վերհիշել, երբ ինչ-որ մեկը Եկեղեցու և նրա վարդապետության մասին դեմ է արտահայտվել։

  • Ո՞րն է Եկեղեցին և նրա վարդապետությունը պաշտպանելու պատշաճ եղանակը, երբ ինչ-որ մեկը դեմ է արտահայտվում։

Հրավիրեք ուսանողներին Տիտոսի գիրքն ուսումնասիրելիս փնտրել այն ճշմարտությունները, որոնց օգնությամբ նրանք կիմանան, թե ինչպես պատշաճ ձևով պաշտպանեն Եկեղեցին և նրա վարդապետությունը, երբ ինչ-որ մեկը դեմ է արտահայտվում։

Հրավիրեք ուսանողներին գտնել Կրետե կղզին Աստվածաշնչյան քարտեզներում, հմր. 13, «Պողոս Առաքյալի միսիոներական ճամփորդությունները»։) Բացատրեք, որ Պողոսն իր կյանքի վերջին օրերին մի նամակ գրեց Տիտոսին, ով ծառայում էր Կրետեում որպես Եկեղեցու ղեկավար։ Տիտոսը Պողոսի կողմից դարձի էր եկել մի քանի տարի առաջ և իր մկրտությունից հետո ունեցել էր բազմաթիվ հանձնարարություններ։ Իր թղթում Պողոսը խրախուսեց Տիտոսին և խորհուրդներ տվեց նրա ծառայության վերաբերյալ։

Ամփոփեք Տիտոս 1․1–6 հատվածները և բացատրեք, որ Պողոսը վկայեց հավերժական կյանքի հանդեպ իր ունեցած հույսի մասին, քանի որ Աստված խոստումներ էր տվել մեր նախամահկանացու գոյության ժամանակ։ Պողոսը նաև բացատրեց, որ ինքը Տիտոսին ուղարկել էր Կրետե կղզի, որպեսզի կարգուկանոն հաստատեր այնտեղի Եկեղեցում։ Պարտականություններից մեկը, որն ուներ Տիտոսը, այն էր, որ տղամարդկանց կանչեր ծառայելու որպես եպիսկոպոսներ։

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Տիտոս 1․7–8 հատվածները և ուշադրություն դարձնել այն հատկանիշներին, որոնք անհրաժեշտ էին եպիսկոպոսին։ (Դուք կարող եք խրախուսել ուսանողներին նշել այն, ինչ իրենք կգտնեն:)

  • Ըստ այդ հատվածների, ի՞նչ հատկանիշներ պետք է ունենար եպիսկոպոսը։ (Կարող եք բացատրել, որ հանդուգն նշանակում է ինքնահավան կամ ամբարտավան, իսկ «պիղծ շահ սիրող» վերաբերում է այն փողերին, որոնք ձեռք են բերվել անազնիվ կամ այլ անարդար ճանապարհներով։)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են այդ հատկանիշներն անհրաժեշտ եպիսկոպոսների համար։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տիտոս 1․9 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել մյուս հատկանիշին, որը պետք է եպիսկոպոսներն ունենան։ Բացատրեք, որ «ողջամիտ վարդապետությունը» վերաբերում է ճշմարիտ վարդապետությանը։

  • Ո՞րն է մյուս հատկանիշը, որը եպիսկոպոսները պիտի ունենան։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «[ամուր] բռնվել» Աստծո խոսքից:

  • Համաձայն 9-րդ հատվածի, ինչո՞ւ է կարևոր, որ եպիսկոպոսներն ամուր բռնվեն Աստծո խոսքից։ (Որպեսզի կարողանան օգտագործել ճշմարիտ վարդապետությունը, խրախուսեն ուրիշներին ապրել ավետարանով և հանդիմանեն «հակառակորդներին»։ Հակառակորդն այն մարդն է, ով դեմ է արտահայտվում կամ մերժում է գաղափարը [այս դեպքում՝ ավետարանի ճշմարտացիությունը]։ Հակառակորդները կարող են լինել և Եկեղեցու անդամներ, և ոչ անդամներ։)

  • Ի՞նչ կարող ենք անել եպիսկոպոսների նման , երբ ամուր բռնվենք Աստծո խոսքից։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն կարևոր է, որ նրանք նշեն հետևյալ սկզբունքը. Երբ մենք ամուր բռնվենք Աստծո խոսքից, կկարողանանք ճշմարիտ վարդապետության օգնությամբ խրախուսել ուրիշներին ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով և հանդիմանել նրանց, ովքեր հակառակվում են դրան։ Գրատախտակին գրեք այս սկզբունքը:)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Ք․ Փաքերի խոսքերը. Դասարանի անդամներին խնդրեք ուշադրություն դարձնել ճշմարիտ վարդապետության այն զորության վրա, որով կարող է օգնել անհատներին ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով։

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Ճշմարիտ վարդապետությունը, երբ ընկալվում է, փոխում է վերաբերմունքը և վարքը:

Ավետարանի վարդապետությունների ուսումնասիրությունն ավելի արագ կբարելավի վարքը, քան վարքի ուսումնասիրությունը կփոխի վարքը: … Այդ պատճառով մենք այդքան խիստ ենք կարևորում ավետարանի վարդապետությունների ուսումնասիրությունը» (“Little Children,” Ensign, Nov. 1986, 17)։

  • Ըստ Նախագահ Փաքերի խոսքերի, ինչո՞ւ է այդքան կարևոր, որ ուսումնասիրենք և սովորենք ճշմարիտ վարդապետությունը։

Դասարանի անդամներին բաժանեք երկու-երեք հոգանոց խմբերի։ Հանձնարարեք խմբերին աշխատել միասին և պատասխանել հետևյալ հարցերին՝ գրելով պատասխանները դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում: Կարող եք հարցերը գրել գրատախտակին։

  1. Ի՞նչ կարող ենք անել, որ պատրաստ լինենք ուսուցանելու ճշմարիտ վարդապետությունը, որպեսզի խրախուսենք ուրիշներին ապրել ավետարանով։ (Տես Ալմա 17․2–4։)

  2. Սուրբ գրություններից որո՞նք են այն օրինակները, երբ մեկը ճշմարիտ վարդապետություն է ուսուցանել մյուսին, ով կասկած կամ թշնամանք է տածել Եկեղեցու կամ նրա վարդապետության նկատմամբ։ (Ընդգրկեք առնվազն մեկ օրինակ, երբ ինչ-որ մեկն ապաշխարել է ճշմարիտ վարդապետությունն ուսուցանելու շնորհիվ։)

  3. Ե՞րբ է ճշմարիտ վարդապետության մասին գիտելիքը համոզել ձեզ կամ ձեր ճանաչած որևէ մեկին, ավելի լիարժեք ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով։

Բավարար ժամանակ հատկացնելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների իրենց պատասխաններով կիսվել դասարանի հետ։ Այնուհետև բացատրեք, որ չնայած ճշմարիտ վարդապետությունն օգնում է մեզ խրախուսել մյուսներին ապրելու ավետարանով և հանդիմանել նրանց, ովքեր ընդդիմանում են Եկեղեցուն, ոչ բոլոր մարդիկ կստանան ճշմարտությունը։ Քանի որ բոլոր մարդիկ ունեն ազատ կամք, նրանք կարող են ընդունել կամ մերժել Հիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետությունը։

Հրավիրեք ուսանողներին վերհիշել այս տարի մինչ այժմ նրանց սովորած սուրբ գրությունների սերտման հատվածները։

  • Սուրբ գրությունների սերտման ո՞ր հատվածները հատկապես օգտակար կլինեն՝ խրախուսելու ուրիշներին ապրել ավետարանով։

  • Սուրբ գրության սերտման ո՞ր հատվածները կօգնեն հանդիմանել նրանց, ովքեր ընդդիմանում են Եկեղեցուն։

Խրախուսեք ուսանողներին շարունակել սերտել սուրբ գրությունների կարևոր հատվածները, որպեսզի պատրաստված լինեն ուսուցանելու ճշմարիտ վարդապետությունը մյուսներին։

Ամփոփեք Տիտոս 1․10–16 հատվածները և բացատրեք, որ Պողոսն ուսուցանեց Տիտոսին, որ եպիսկոպոսները պետք է ապավինեն ճշմարիտ վարդապետությանը, որովհետև նրանց մեջ կային շատ խաբեբաներ ու կեղծ ուսուցիչներ։ Նա խորհուրդ տվեց Տիտոսին հանդիմանել կեղծ ուսուցիչներին, որպեսզի նրանք թողնեին իրենց սխալները և «առողջ լինեն հավատքում» (13-րդ հատված)։ Պողոսը նաև բացատրեց, որ նրանք ովքեր պիղծ են, ձևացնում են, որ ճանաչում են Աստծուն, բայց իրենց գործերով մերժում են Նրան։

Տիտոս 2

Պողոսը պատվիրում է Տիտոսին ուսուցանել Կրետեում ապրող Սրբերին՝ ապրելու ճշմարիտ վարդապետությամբ։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տիտոս 2․1 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե Պողոսն ուրիշ ինչ հրահանգեց, որ Տիտոսն աներ ճշմարիտ վարդապետության հետ։

  • Պողոսն ուրիշ ի՞նչ հրահանգեց, որ Տիտոսն աներ ճշմարիտ վարդապետության հետ։ (Ուսուցանել այն Կրետեի Սրբերին։)

Գրատախտակին գրեք հետևյալ բառերը. Տղամարդիկ, Կանայք, Երիտասարդ Կանայք և Երիտասարդ Տղամարդիկ։

Դասարանի երիտասարդ կանանց հանձնարարեք մտքում կարդալ Տիտոս 2․3–5 հատվածները և փնտրել Պողոսի խորհուրդն այն մասին, թե ինչպես պետք է ծեր կանայք ապրեն, և ինչ պետք է ուսուցանեն երիտասարդ կանանց։ Երիտասարդ տղամարդկանց հանձնարարեք մտքում կարդալ Տիտոս 2․2, 6–8 հատվածները և փնտրել Պողոսի խորհուրդն այն մասին, թե ինչպես պետք է ապրեն ծեր և երիտասարդ տղամարդիկ։

Նշում. Եթե հարցեր առաջանան «իրենց մարդկանց հնազանդ» կանանց վերաբերյալ (հատված 5), կարող եք անդրադառնալ Եփեսացիս 5–6-ի դասի նյութերին։

  • Ըստ Պողոսի ուսմունքների, ինչպե՞ս պետք է ապրեն ծեր տղամարդիկ, ծեր կանայք, երիտասարդ կանայք, երիտասարդ տղամարդիկ։ (Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին՝ համապատասխան վերնագրերի տակ կամ ուսանողներին հրավիրեք գրատախտակի մոտ իրենց պատասխանները գրելու համար։ Միգուցե անհրաժեշտություն առաջանա բացատրել որոշ բառերի նշանակությունը։ Օրինակ, զգաստ նշանակում է հանգիստ կամ լուրջ, խոհեմ նշանակում է ինքնակառավարելի, իսկ անկեղծություն նշանակում է հարգալից։)

  • Ո՞րն է «Ամեն կողմանէ քո անձը բարի գործերի օրինակ դնելով» արտահայտության նշանակությունը։ (հատված 7)։ (Ավետարանով ապրելու լավ օրինակ ծառայել։)

  • Ելնելով Տիտոսին տված Պողոսի խորհրդից, ի՞նչ պետք է անեն Հիսուս Քրիստոսի հետևորդները։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն կարևոր է, որ նրանք նշեն հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսի հետևորդները պետք է լավ օրինակ լինեն ուրիշների համար։)

Հրավիրեք ուսանողներին մտածել իրենց ծխից կամ ճյուղից մի ծեր մարդու մասին, ով ավետարանով ապրելու լավ օրինակ է ծառայել և եղել է նվիրված դրան։ Խնդրեք ուսանողներին պատմել այդ մարդու մասին և բացատրել, թե ինչպես է այդ մարդու օրինակն օգնել իրենց։

Հրավիրեք ուսանողներին ընտրել գրատախտակին թվարկված վարքագծերից մեկը և նպատակ դնել այդ վարքագիծն ընդօրինակել իրենց կյանքում, որպեսզի նրանց լավ օրինակն օրհնի մյուսներին։

Ամփոփեք Տիտոս 2․9–10 հատվածները և բացատրեք, որ Պողոսը խորհուրդ տվեց Տիտոսին ուսուցանել Եկեղեցու այն անդամներին, ովքեր ծառաներ էին, լինել ազնիվ և ամեն բանի մեջ համաձայն իրենց տերերի հետ։ Լինելով ազնիվ և հնազանդ, Եկեղեցու այդ անդամները կպատվեին Տիրոջը և լավ օրինակներ կլինեին իրենց տերերի համար։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տիտոս 2․11–15 հատվածները։ Խնդրեք այդ ուսանողին նաև կարդալ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը, Տիտոս 2․11 (Տիտոս 2․11, տողատակի ծանոթագրություն բ)։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե բոլոր մարդկանց համար ինչը հնարավոր դարձրեց Աստծո շնորհը, և ինչ արեց Քրիստոսը մեզ բոլորիս համար։

  • Աստծո շնորհը ի՞նչը հնարավոր դարձրեց բոլոր մարդկանց համար։

  • Համաձայն 12-րդ հատվածի, ի՞նչ պետք է անենք, որ արժանի լինենք Աստծո շնորհին։

  • Ի՞նչ ենք սովորում 14-րդ հատվածի Պողոսի ուսմունքներից այն մասին, թե ինչ արեց մեզ համար Հիսուս Քրիստոսը։ (Ուսանողները պետք է բացահայտեն նմանատիպ մի ճշմարտություն. Հիսուս Քրիստոսն Իր անձը տվեց մեզ համար, որպեսզի կարողանա փրկագնել և մաքրագործել մեզ։ Կարող եք առաջարկել ուսանողներին նշել 14-րդ հատվածի այն արտահայտությունները, որոնք ուսուցանում են այս ճշմարտությունը։)

Նշեք, որ «հատուկ ժողովուրդ» արտահայտությունը (հատված 14) վերաբերում է Տիրոջ թանկագին ժողովրդին, ում նա գնել կամ փրկագնել է (տես Ա Պետրոս 1․18–19, 2․9) և ովքեր ուխտել են պահել Նրա պատվիրանները (տես Ելից 19․5–6

Տիտոս 3

Պողոսն ասում է Տիտոսին, թե ինչ պետք է անեն Կրետեում ապրող Սրբերն իրենց մկրտությունից հետո։

Ամփոփեք Տիտոս 3․1-2 հատվածները և բացատրեք, որ Պողոսը խորհուրդ տվեց Տիտոսին ուսուցանել Կրետեում ապրող Սրբերին հնազանդվել երկրի օրենքներին և լինել բարի ու հեզ ուրիշների հետ ունեցած իրենց հարաբերություններում։

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Տիտոս 3․3–8 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ըստ Պողոսի խոսքերի, ինչպե՞ս էր Հիսուս Քրիստոսի ավետարանը փոխել իրեն և Կրետեի Սրբերին։

  • Ըստ 3-րդ հատվածի, ինչպե՞ս Պողոսը բնութագրեց իրեն և Եկեղեցու մյուս անդամներին՝ նախքան Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին իմանալը։

  • Ըստ 5-6-րդ հատվածների, ի՞նչը փոխեց մարդկանց։

  • Ըստ 7-րդ հատվածի, ի՞նչ կպատահի մարդկանց հետ՝ Հիսուս Քրիստոսի շնորհի միջոցով նրանցհետ տեղի ունեցած փոփոխության արդյունքում։

Խնդրեք ուսանողներին խորհել այն մասին, թե ինչպես են իրենք փոխվել Հիսուս Քրիստոսի ավետարանի շնորհիվ:

  • Ըստ 8-րդ հատվածի, ի՞նչ խորհուրդ տվեց Պողոսը, որ Սրբերն անեն իրենց փոխվելուց և մկրտվելուց հետո։

Ամփոփեք Տիտոս 3․9-15 հատվածները և բացատրեք, որ Պողոսը խորհուրդ տվեց Սրբերին հեռու մնալ պառակտող մարդկանց հետ վիճելուց։ Պողոսը նաև խնդրեց, որ Տիտոսն իրեն այցելության գար Մակեդոնիայում։

Ավարտեք՝ վկայելով այն ճշմարտությունների մասին, որոնք բացահայտվեցին այս դասին։

Բացատրական և պատմական տեղեկություն

Տիտոս 1–3 Դժվար հարցերին պատասխանելու նյութեր

«Ոչ անսովոր է, ոչ էլ անցանկալի, հարցեր ունենալ ավետարանի վարդապետությունների, պատմության կամ հասարակական հարցերի դիրքորոշման վերաբերյալ։ Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը Առաջին Նախագահությունից հաստատում է. «Հարցեր ունենալը բնական երևույթ է: … Քիչ անդամներ կան Եկեղեցու, ովքեր այս կամ այն ձևով չեն գոտեմարտել լուրջ կամ նուրբ հարցերի առնչությամբ» («Եկեք, միացեք մեզ», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2013, 23)։ Ուստի ուսուցիչների համար կարևոր է սովորել, թե ինչպես պատշաճորեն պատասխանել ուսանողների հարցերին: Երեց Փոլ Վ. Ջոնսոնը Յոթանասունից ուսուցանել է. «Մեր մոտեցումը ուսանողներին կասկածներով կարող է ճակատագրական լինել այն առումով, թե ինչպես նրանք կպատասխանեն» (‘A Pattern for Learning Spiritual Things’ [Seminaries and Institutes of Religion satellite broadcast, Aug. 7, 2012])։ Երբ ուսուցիչները հետևում են՝ լսելու, վկայելու, հրավիրելու և հետևողական լինելու գործառույթներին, նրանք ավելի հավանական է, որ օգնեն ուսանողներին պահպանել հավատը և գտնել պատասխաններ իրենց հարցերին» (seektruth.lds.org

Տիտոս 2․1–12 «Ողջամիտ վարդապետության» ազդեցությունը

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսը ուսուցանել է ավետարանի վարդապետության ուսուցման արժեքը.

«Լավ ուսուցանված վարդապետություններն ու սկզբունքներն ավելի զորեղ ազդեցություն են թողնում վարքի վրա, քան կանոնները։ Երբ մենք ուսուցանենք ավետարանի վարդապետությունն ու սկզբունքները, մենք կարժանանանք Հոգու վկայությանն ու առաջնորդությանը՝ մեր ուսուցումն ամրապնդելու համար» (“Gospel Teaching,” Ensign, Nov. 1999, 79)։