Գրադարան
Դաս 104. Ա Կորնթացիս 3-4


Դաս 104

Ա Կորնթացիս 3-4

Նախաբան

Պողոսը բացատրեց Կորնթացի Սրբերին Աստծո թագավորությունը կառուցելիս միսիոներների դերի մասին: Նա ուսուցանեց, որ նրանց ժողովները այնպիսի վայրեր էին, որտեղ կարող էր բնակվել Հոգին և հորդորեց նրանց չմտածել, որ որոշ մարդիկ ավելի լավն են, քան մյուսները: (Նշում. Վարդապետությունը, որ մեր ֆիզիկական մարմինները տաճարներ են, կլուսաբանվեն Ա Կորնթացիս 6-ում ):

Ուսուցման առաջարկներ

Ա Կորնթացիս 3

Պողոսը բացատրում է Աստծո թագավորությունը կառուցելիս միսիոներների դերի և Եկեղեցու անդամների մասին:

Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ ձեր ընկերներից մեկը որոշում է կայացրել հաճախել բարձր մակարդակի մաթեմատիկական դասընթացների, ինչպես՝ հաշվարկը, բայց չի անցել անհրաժեշտ կուրսեր՝ օրինակ տարրական հանրահաշվի:

  • Ձեր կարծիքով որքա՞ն հաջողակ կարող է լինել ձեր ընկերը ` բարձր մակարդակի մաթեմատիկական դասընթացներ հաճախելիս: Ինչո՞ւ:

  • Ինչո՞ւ է անհրաժեշտ հասկանալ առարկայի տարրական գաղափարները՝ նախքան ավելի բարձր մակարդակի հասկացություններին տիրապետելը:

Հրավիրեք մի ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 3.1-3-ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով համանմանություն, որը օգտագործել էր Պողոսը ցույց տալու Կորնթոսի Սրբերին, որ նրանք դեռևս պատրաստ չէին ավետարանի ավելի բարձր մակարդակի ճշմարտություններին: Բացատրեք, որ «այլ ինչպես մարմնաւորների հետ» արտահայտությունը հատված 1-ում վերաբերում է բնական մարդուն կամ «մի մարդու, ով նախընտրում է ղեկավարվել կրքերով, ցանկություններով, ախորժակով և ավելի շատ մարմնական ցանկություններով, քան Սուրբ Հոգու հուշումներով: Նման մարդը կարող է հասկանալ ֆիզիկական, բայց ոչ հոգևոր բաներ» (Սուրբ գրությունների տեղեկագիրք, «Բնական մարդ», scriptures.lds.org):

Գրատախտակին գրեք կաթ և միս բառերը:

  • Այդ ուտելիքներից որո՞վ դուք կկերակրեք երեխային: Ինչո՞ւ:

  • Ի՞նչ է արտահայտությունը «մանուկների հետ Քրիստոսումը» հատված 1-ում նշանակում կորնթացի Սրբերի հոգևոր հասունության մասին:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ Սրբերը դեռևս պատրաստ չէին ստանալ ավելի մեծ ճշմարտություններ, հիշեցրեք նրանց, որ Կորնթոսի Սրբերը միավորված չէին և նրանցից ոմանք՝ ներառյալ հեթանոս (անաստված) հավատներն ու գործունեությունները, իրենց ավետարանի պահպանման նպատակ ունեին: Բացատրեք, որ Պողոսն օգտագործել է մի քանի փոխաբերություններ այդ Սրբերին ուսուցանելու միասնական լինելու կարևորությունը, ուղղելու սուտ հավատներն ու գործունեությունները և զորացնելու նրանց հավատն առ Հիսուս Քրիստոս:

Ուսանողներին բաժանեք երեք խմբի: Յուրաքանչյուր խմբի ուսանողի տվեք մեկական օրինակ հետևյալ համառոտ շարադրանքի։ Յուրաքանչյուր ուսանողի բաժանեք իրեն հանձնարարված ուսուցողական թերթիկը և թույլ տվեք մի քանի րոպե ընթերցել այն: Բավարար ժամանակ տրամադրելուց հետո յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք, օգտագործելով իր թերթիկը, ուսուցանել խմբի մյուս երկու անդամներին: (Եթե հնարավոր չէ կազմել երեք հոգուց բաղկացած խմբեր, կարող եք բաժանել ուսանողներին զույգերի և յուրաքանչյուր զույգից մեկ ուսանողի հանձնեք երկու ուսուցողական թերթիկներ):

Նկար
Թերթիկ

Ուսանող 1

Սեմինարիայի ուսուցչի Նոր Կտակարանի դասագիրք.Դաս 104

Ձեր խմբին հրավիրեք պատկերացնել, որ նրանք մասնակցել են հաղորդության ժողովի, որտեղ վերադարձած միսիոները խոսել է իր միսիայի մասին: Իր ելույթի ժամանակ նա պատմեց, որ մկրտել էր մի քանի մարդու: Մեկ շաբաթ անց մեկ այլ վերադարձած միսիոներ իր միսիայի մասին ելույթ ունեցավ հաղորդության ժողովին և պատմեց, որ ուսուցանել էր շատ մարդկանց, ովքեր վերջում մկրտվել էին այն բանից հետո, երբ նրան տեղափոխել էին ուրիշ տարածքներ:

  • Դուք ի՞նչ կպատասխանեիք, եթե որևէ մեկը ասեր, որ այն միսիոները, ով մկրտել էր մի քանի մարդու իր միսիայի ընթացքում ավելի հաջողակ էր, քան մյուս միսիոները, ում լսողները չէին մկրտվել, մինչև նա չէր հեռացել տարածքից:

Գրեք տնկեց և ջրեց բառերը մի թղթի վրա ու ցույց տվեք այն ձեր խմբին: Բացատրեք, որ Պողոսը համեմատեց միսիոներներին այն մարդկանց հետ, ովքեր սերմեր են տնկում և բերքեր ջրում: Հիշեցրեք ձեր խմբին, որ Կորնթոսի Սրբերը խմբերի էին բաժանվում, հիմնվելով այն բանի վրա, թե ով էր նրանց մկրտել: Նրանք հավատում էին, թե Եկեղեցում նրանց կարգավիճակը վճռվում էր այն անձնավորության կարևորությամբ, ով մկրտում էր իրենց: (Տես Ա Կորնթացիս 1.10–16):

Հրավիրեք ձեր խմբի անդամներին հերթով բարձրաձայն կարդալ Ա Կորնթացիս 3.4-9-ը: Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ ասաց Պողոսը միսիոներների մասին, ովքեր ուսուցանել և մկրտել են Կորնթոսի մարդկանց:

  • Ըստ 5-րդ հատվածի, ի՞նչ ասաց Պողոսը, թե ովքե՞ր էին Ապողոսը և նա: (Նշեք հատված 5, ծանոթագրություն ա-ն, և բացատրեք, որ նախարարներ նշանակում է ծառաներ):

  • Համաձայն հատվածներ 6-7-ի, Պողոսը ի՞նչ ասաց միսիոներների մասին՝ ովքեր ցանում են ավետարանի սերմերը և այն միսիոներների՝ ովքեր օգնում են, որ այդ սերմերը աճեն:

Անհրաժեշտության դեպքում, նշեք արտահայտությունները «ոչ տնկողն է մի բան, ոչ էլ ջուր տուողը» հատված 7-ում և բացատրեք, որ Պողոսը այդ արտահայտությունները օգտագործել է ուսուցանելու, որ այդ դերերից ոչ մեկը ավելի կարևոր չէ, քան Աստծո դերը:

  • Ի՞նչ է «Աստուած մեծացրեց» արտահայտությունը (հատված 7-ում) նշանակում: (Աստվածն է, որ Սուրբ Հոգու միջոցով, փոփոխություններ է մտցնում մարդկանց սրտերում, որը բերում է դարձի, այլ ոչ նրանց, ովքեր ուսուցանում են և մկրտում):

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել Ա Կորնթացիս 3.6–7-ից մեր և Աստծո դերի մասին, որ օգնենք մյուսներին դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը : (Ձեր խմբակային պատասխաններից հետո հրավիրեք նրանց հետևյալ ճշմարտությունը գրել իրենց սուրբ գրությունների կողքին Ա Կորնթացիս 3.6-7: Օգնելով մյուսներին սովորել Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին, հասկանում ենք, որ Սուրբ Հոգու զորության միջոցով է, որ մարդիկ դարձի են գալիս):

Պարզաբանեք, որ որպեսզի մարդիկ ստանան Սուրբ Հոգին և դարձի գան, նրանք պետք է կատարեն իրենց հասանելիքը՝ հավատ գործադրելով և հետևելով Աստծո պատվիրաններին:

  • Ձեր կարծիքով այդ ճշմարտությունն իմանալը կարո՞ղ էր օգնել կորնթացի Սրբերին ավելի միասնական դառնալ:

Հարցրեք ձեր խմբին, թե ինչպե՞ս կարող է այդ ճշմարտությունն օգնել նրանց պատասխանել այդ սցենարում երկու վերադարձած միսիոներների մասին հարցերին:

  • Ինչո՞ւ է կարևոր մեզ համար հասկանալ, որ Սուրբ Հոգին է, այլ ոչ մեր սեփական ուժը, որ դարձի է բերում:

Նկար
Թերթիկ

Ուսանող 2

Սեմինարիայի ուսուցչի Նոր Կտակարանի դասագիրք.Դաս 104

Գրեք հիմք բառը թղթի վրա և ցույց տվեք այն ձեր խմբին:

  • Ինչո՞ւ է հիմքը շենքի կարևոր մասը:

  • Ի՞նչ կարող է պատահել, եթե խնդիր կա հիմքի հետ:

Հանձնարարեք ձեր խմբի անդամներից մեկին կարդալ Ա Կորնթացիս 3.10-ը բարձրաձայն, և խնդրեք խմբի մյուս անդամներին ուշադրություն դարձնել, թե ինչ ասաց Պողոսը կորնթացիների մեջ իր միսիոներական աշխատանքների մասին:

  • Ի՞նչ ասաց Պողոսը, որ նա արել է Կորնթոսում որպես միսիոներ ծառայելիս:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ նկատի ուներ Պողոսը, երբ նա ասաց. «ուրիշ հիմք չէ կարող դնել»:

Հանձնարարեք ձեր խմբի մի այլ անդամի կարդալ Ա Կորնթացիս 3.11-ը բարձրաձայն և խնդրեք դասարանի մյուս անդամներին փնտրել, թե Պողոսը ինչ հիմք դրեց Կորնթոսի Սրբերի համար:

  • Պողոսը ի՞նչ հիմք դրեց, մինչ ուսուցանում էր Կորնթոսում:

  • Ըստ 11-րդ հատվածի, ո՞վ պետք է լինի մեր կյանքի հիմքը: (Համոզվեք, որ ուսանողները բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․ «Հիսուս Քրիստոսը հիմքն է, որի վրա մենք պետք է կառուցենք: Գուցե առաջարկեք ձեր խմբին նշել այդ ճշմարտությունը հատված 11-ում)։

  • Հիսուս Քրիստոսի հիմքի վրա կառուցելը ինչո՞վ կարող է օգնել մեզ դիմանալ գայթակղություններին ու փորձություններին: (Տես նաև Հելաման 5.12):

  • Ի՞նչպես կարող ենք մենք ապահովել մեր կյանքը, կառուցելով այն Հիսուս Քրիստոսի հիմքի վրա:

Հրավիրեք ձեր խմբի մի անդամի կիսվել ինչ-որ մեկի մասին, ում կյանքը Հիսուս Քրիստոսի հիմքի վրա կառուցված լինելու արտացոլումն է: Հրավիրեք այդ ուսանողին բացատրել, թե ինչպես է Քրիստոսի հիմքի վրա կառուցելը օրհնել այդ անձնավորությանը:

Հրավիրեք յուրաքանչյուր խմբի անդամի նպատակ դնել, որը կօգնի նրան կառուցել Հիսուս Քրիստոսի հիմքի վրա:

Նկար
Թերթիկ

Ուսանող 3

Սեմինարիայի ուսուցչի Նոր Կտակարանի դասագիրք.Դաս 104

Գրեք տաճար բառը մի թղթի վրա և ցույց տվեք այն ձեր խմբին: Բացատրեք, որ Պողոսը հաճախ է հիշատակում տաճարը փոխաբերական իմաստով: Ինչպես գրի է առնված Ա Կորնթացիս 3.16-17-ում, նա օգտագործել է տաճար բառը նկատի ունենալով Եկեղեցական ժողովները:

Հրավիրեք ձեր խմբի անդամներից մեկին կարդալ Ա Կորնթացիս 3.16–17-ը բարձրաձայն: Խնդրեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ըստ Պողոսի,Կորնթոսի Եկեղեցու անդամները ինչ պիտի հասկանային: Բացատրեք, որ դուք-ը (հատված 16-ում) վերաբերում է Եկեղեցու ժողովներին և «եթե մեկն Աստուծոյ տաճարն ապականէ» արտահայտությունը (հատված 17-ում) վերաբերում է մեկին, ով աշխատում է ոչնչացնել Աստծո մարդկանց:

  • Համաձայն հատված 16-ի, ի՞նչ էր Պողոսը ցանկանում, որ Եկեղեցու անդամները հասկանան իրենց ժողովների վերաբերյալ:

Ա Կորնթացիս 3.16-17-ը հավանաբար վերաբերում է Եկեղեցու մարմնին՝ որպես ժողովի, սակայն այդ հատվածները կարող են նաև վերաբերել մեր ֆիզիկական մարմիններին:

  • Ինչո՞վ է Ա Կորնթացիս 3.16-17-ը վերաբերվում նաև մեր ֆիզիկական մարմիններին: Որո՞ն ք են մեր մարմինները պղծելու հետևանքները:

Ամփոփեք Ա Կորնթացիս 3.18–23-ը` բացատրելով ձեր խմբին, որ Պողոսը ուսուցանեց Սրբերին, որ ճշմարիտ իմաստություն կարելի է գտնել միայն Հիսուս Քրիստոսում և աշխարհիկ իմաստությունը «յիմարութիւն է Աստուծոյ առաջին» (հատված 19):

Բավարար ժամանակ հատկացնելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների զեկուցել, թե ինչ են սովորել իրենց խմբերում և արդյունքում ինչպես կվարվեն այն ամենի հետ, ինչ սովորել են:

Ա Կորնթացիս 4

Պողոսը ասում է Կորնթոսի Սրբերին չմտածել, որ որոշ մարդիկ ավելի լավն են, քան մյուսները:

Բացատրեք, որ հենվելով Պողոսի խորհրդի վրա՝ գրի առնված 1 Կորնթացիս 4.1-3-ում,պարզվում է, որ Կորնթոսի Եկեղեցու որոշ անդամներ դատել էին Պողոսի գործունեությունը՝ որպես միսիոների և Եկեղեցու առաջնորդի: Հավանաբար նրանք կասկածի են ենթարկել Պողոսի կարծիքը կամ մտածել են, որ մեկ ուրիշը ավելի լավ կաշխատեր:

Հրավիրեք մի ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 4.3–5-ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել ՝ փնտրելով, թե Պողոսը ինչպես պատասխանեց նրանց դատողություններին։

  • Պողոսը ինչպե՞ս պատասխանեց նրանց դատողություններին։

  • Պողոսը ինչո՞ւ մտահոգված չէր մյուսների դատողությամբ:

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել հատված 5-ից այն մասին, թե ինչպե՞ս Տերը մեզ կդատի։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանք անշուշտ կբացահայտեն մի ճշմարտություն համահունչ հետևյալին: Տերը արդարացիորեն կդատի մեզ, որովհետև նա գիտի բոլոր բաները, ներառյալ մեր մտքերն ու սրտերի ցանկությունները):

  • Հավատալով այդ ճշմարտությանը ինչպե՞ս կարող ենք օգնել մեկին, ով դատվել է անարդարացիորեն:

Հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Ա Կորնթացիս 4.6-7-ը բարձրաձայն և խնդրեք դասարանին փնտրել, թե Պողոսը ինչ ուսուցանեց Սրբերին իրենց հարաբերությունների մասին ուրիշԵկեղեցու անդամների հետ` ներառյալ Եկեղեցու ղեկավարների :

  • Համաձայն հատված 6-ի, Պողոսն ի՞նչ հրահանգեց Սրբերին չանել, երբ նրանք նկատեցին տարբերությունները միսիոներների և Եկեղեցու ղեկավարների միջև: (Նրանք չպիտի «փքվեն» հպարտությամբ և մտածեն, որ որոշ մարդիկ ավելի լավն են, քան մյուսները):

  • Հիմնվելով Պողոսի հարցերի վրա, գրի առնված հատված 7-ում, ո՞վ էր տալիս մարդկանց տարբեր տաղանդներ և ունակություններ:

  • Ինչպե՞ս կարող է Պողոսի խորհուրդը օգնել մեզ մեր Եկեղեցու առաջնորդների և ուսուցիչների մասին մտածելիս:

Ամփոփեք Ա Կորնթացիս 4.8-21-ը բացատրելով, որ Պողոսը ասաց Կորնթոսի Սրբերին, որ Հիսուս Քրիստոսի Առաքյալները կանչված են տառապել աշխարհի չարության պատճառով: Աշխարհը համարում է Առաքյալներին և Եկեղեցու մյուս առաջնորդներին, «հիմարներ» (հատված 10) քանի որ ձգտում են հետևել Քրիստոսին:

Ամփոփեք` բերելով ձեր վկայությունը այս դասին ուսուցանված սկզբունքների վերաբերյալ:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ա Կորնթացիս 3.16-17: «Դուք Աստծո տաճար եք»

«Պողոսը ուսուցանեց, «Չգիտէ՞ք որ դուք Աստուծոյ տաճար էք» (Ա Կորնթացիս 3.16): Այդ հատվածում Պողոսը օգտագործեց դուք հոգնակի դերանունը, նկատի ունենալով հավաքականորեն կորնթացի Սրբերին՝ որպես Աստծո տաճար: Պողոսը ցանկանում էր ասել, որ Եկեղեցու ժողովները գործում էին որպես տաճարներ, որտեղ Աստծո Ոգին կարող էր բնակվել (տես Բ Կորնթացիս 6.16, Եփեսացիս 2.21): Այդ նմանությունը մեղմ ասած տարբեր է այն մեկից, որ Պողոսը օգտագործեց ավելի ուշ Ա Կորնթացիս 6.19-ում, որտեղ նա համեմատեց անհատի ֆիզիկական մարմինը տաճարի հետ» (Նոր Կտակարանի ուսանողական ձեռնարկ [Եկեղեցական կրթական համակարգի ձեռնարկ, 2014], 365):

1 Կորնթացիս 4.9–10: Առաքյալների մահը

«Երբ Պողոսը ուսուցանեց, որ Առաքյալները «սահմանվել էին մահվան» (Ա Կորնթացիս 4.9-ում), նա ակնարկեց, որ նրա կոչումը, որպես Առաքյալ, կառաջնորդեր իրեն դեպի իր մահը: Նա նաև նկատի ուներ, որ շատերը Կորնթոսում համարում էին իրենց իմաստուն ու զորեղ, մինչդեռ Պողոսին և մյուս Առաքյալներին՝ հիմար, թույլ և արհամարհված (տես Ա Կորնթացիս 4.10-ում): Այդ երկուփաստարկները`Առաքյալի մահը և Եկեղեցու անդամների առաքելական իշխանության մերժումը, ի վերջո կաջակցի Մեծ Ուխտադրժությանը (Նոր Կտակարանի ուսանողական ձեռնարկ [Եկեղեցական կրթական համակարգի ձեռնարկ, 2014], 365):