Դաս 56
Ղուկաս 18-21
Նախաբան
Երբ Հիսուս Քրիստոսն Իր մահկանացու կյանքում վերջին անգամ ճամփորդեց Երուսաղեմ, Նա ուսուցանեց Իր ավետարանը և հրաշքներ գործեց մարդկանց մեջ: Նա հանդիսավոր մտավ Երուսաղեմ, կրկին մաքրեց տաճարը և այնտեղ ուսուցանեց մարդկանց:
Ուսուցման առաջարկներ
Ղուկաս 18-21
Փրկիչն ուսուցանում է Երուսաղեմ գնալու ճանապարհին։
Բացատրեք ուսանողներին, որ նրանք արդեն սովորել են Ղուկասի 18-21 գլուխներում գրանցված շատ իրադարձությունների մասին, երբ ուսումնասիրում էին Մատթեոսի և Մարկոսի ավետարանները: Այս իրադարձություններից երկուսը վերանայելու համար ցուցադրեք հետևյալ նկարները. «Քրիստոսը և հարուստ երիտասարդ իշխանը» (Ավետարանի նկարների գիրք [2009], համար 48, տես նաև LDS.org) և «Հանդիսավոր մուտքը» (Ավետարանի նկարների գիրքը, համար 50): Հրավիրեք ուսանողներին ամփոփել այս պատմությունները դասարանի համար և բացատրել, թե իրենք ինչ են հիշում այդ պատմությունների իրենց սովորածից:
Կարող եք օգտագործել Ղուկասի 18-21 գլուխների հետևյալ ամփոփումը, եթե ուսանողները այս պատմությունները հիշելու համար օգնության կարիք ունեն: (Նշում. Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե այս դասում նկարագրված իրադարձությունները երբ են տեղի ունեցել Փրկիչի կյանքում, կարող եք ուսանողներին ցույց տալ «Հիսուս Քրիստոսի մահկանացու ծառայությունը մի հայացքով» գրաֆիկական պատկերը, որը տրված է այս ձեռնարկի հավելվածում:)
Երբ Հիսուսն իր մահկանացու կյանքում վերջին անգամ ճամփորդեց դեպի Երուսաղեմ, Նա ուսուցանեց մի քանի առակներ և բուժեց շատ մարդկանց: Նա երիտասարդ հարուստ իշխանին հրավիրեց ամեն ինչ բաժանել աղքատներին և հետևել Իրեն: Նա բուժեց մի կույր մարդու: Անտեսելով ծաղրը` Նա ճաշեց Երիքովի գլխավոր մաքսավորների հետ:
Նա հասավ Երուսաղեմ, և գովեստի բացականչությունների միջով` ավանակի վրա նստած մտավ քաղաք: Նա կրկին տաճարից դուրս քշեց դրամափոխներին, այնտեղ ուսուցանեց ժողովրդին և պատասխանեց քահանայապետերի ու դպիրների հարցերին: Նա գովեց մի այրի կնոջ, ով զոհաբերեց իր երկու լուման տաճարի գանձանակին: Նա աշակերտներին ուսուցանեց նաև Իր Երկրորդ Գալուստի մասին:
Բացատրեք, որ նկարագրությունների մեծ մասը, որոնք ուսանողները կսովորեն, հատուկ են միայն Ղուկասի ավետարանին:
Որպեսզի նախապատրաստեք ուսանողներին ուսումնասիրելու այս նկարագրությունները, գրատախտակինգրեք հետևյալ հարցերը.
Ո՞ր գործողություններ են ցույց տալիս, որ մարդն անկեղծորեն ցանկանում է մոտենալ Տիրոջը:
Ինչպիսի՞ վարքագիծ է նա դրսևորում, որը ցույց է տալիս, որ նա իրոք ուզում է ներված լինել կամ հայցում է Տիրոջ օգնությունը:
Խնդրեք ուսանողներին խորհել այս հարցերի շուրջ, երբ ուսումնասիրեն հետևյալ պատմությունները Ղուկասի գրվածքներից:
Գրատախտակին գրեք հետևյալ սուրբ գրությունների հղումները. Ղուկասի 18.1-8, Ղուկասի18.35-43, Ղուկասի 18.35-43, Ղուկասի 19.1-10: Բացատրեք, որ սուրբ գրությունների այս հատվածները ներառում են առակներ և իրադարձություններ Փրկիչի մահկանացու կյանքից` Երուսաղեմ կատարած վերջին ուղևորության ընթացքում:
Յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք գրատախտակին գրված հատվածներից մեկը կամ դասարանը բաժանեք չորս խմբի և յուրաքանչյուր խմբի հանձնարարեք գրատախտակին գրված հատվածներից մեկը: Հրավիրեք յուրաքանչյուր ուսանողի կամ խմբի կարդալ նշանակված սուրբ գրության հատվածը և պատրաստվել ներկայացնել պատմության կամ առակի բեմականացումը, որն այն պարունակում է։ (Եթե դուք չեք բաժանում ուսանողներին խմբերի, ապա դասարանով ներկայացրեք յուրաքանչյուր պատմության բեմականացումը: Եթե դուք ընտրում եք չբեմականացնել այս պատմությունները, ապա կարող եք հրավիրել ուսանողներին ուսումնասիրել հանձնարարված հատվածներն անհատապես` օգտագործելով հետևյալ հարցերը, իսկ հետո միմյանց ուսուցանել իրենց սովորածը:) Բացատրեք, որ դասարանում կամ յուրաքանչյուր խմբում մի ուսանող պիտի կատարի պատմողի դերը և կարդա սուրբ գրության պատմությունը, մինչ դասարանի կամ խմբի մնացած մասը կատարում են իրենց դերեըը: Ելնելով Փրկիչի հանդեպ ունեցած ակնածանքից և հարգանքից, հրահանգեք նրանց, ովքեր կներկայացնեն Ղուկասի 18.35-53 և Ղուկասի 19.1-10 հատվածները, դերախաղում չընդգրկել որևէ մեկին, ով կներկայացնի Հիսուս Քրիստոսին: Հրավիրեք պատմողին կարդալ Հիսուսի խոսքերը, իսկ ընտրված դերակատարներին` արձագանքել այնպես, կարծես Նա բեմի վրա է:
Երբ խմբերը պատրաստվում են, հրավիրեք նրանց միասին քննարկել հետևյալ հարցերը և պատրաստ լինել հաղորդել իրենց պատասխանները դասարանին բեմականացումն ավարտելուց հետո: (Կարող եք գրել այս հարցերը գրատախտակին կամ պատրաստել դրանք թերթիկների տեսքով:)
-
Ի՞նչ էր ցանկանում այս պատմության գլխավոր կերպարը (այրին, մաքսավորը, կույր մարդը կամ Զաքեոսը):
-
Ի՞նչ էր անում գլխավոր կերպարը, որը ցույց էր տալիս, որ նրա ցանկությունն անկեղծ էր :
-
Ի՞նչ տեղի ունեցավ գլխավոր կերպարի հավատարիմ գործողությունների շնորհիվ:
-
Ի՞նչ սկզբունքներ կամ վարդապետություններ կարող եք առանձնացնել այս պատմության մեջ:
Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք դասարանին կամ յուրաքանչյուր խմբի ներկայացնել իրենց պատմությունը, երբ պատմողը կարդում է հատվածները։ Երբ դասարանը դիտում է կամ հետևում իրենց սուրբ գրություններով, խնդրեք ուսանողներին խորհել, թե յուրաքանչյուր պատմությունը ինչ կարող է սովորեցնել մեզ Տիրոջ հանդեպ հավատք գործադրելու մասին: Յուրաքանչյուր բեմականացումից հետո խնդրեք դասարանին կամ խմբին հաղորդել իրենց պատասխանները նախորդ հարցերին: Խնդրեք նրանց գրատախտակին թվարկել իրենց առանձնացրած վարդապետություններն ու սկզբունքները :
Երբ ուսանողները բավականաչափ ժամանակ ունենան այդ աղյուսակը լրացնելու համար, տվեք հետևյալ հարցերը․
-
Ի՞նչ նմանություններ եք նկատում գլխավոր կերպարներից յուրաքանչյուրի գործողություններում։ (Նրանցից յուրաքանչյուրը ցուցաբերեց հաստատակամություն և անկեղծություն, երբ փորձում էին ձեռք բերել իրենց ցանկացածը:)
-
Այս գործողություններն ի՞նչ կարող են սովորեցնել մեզ Տիրոջ հանդեպ հավատք գործադրելու մասին:
-
Ի՞նչ նմանություններ նկատեցիք այն ամենի մեջ, ինչ ստացան գլխավոր կերպարները իրենց գործողությունների արդյունքում: (Յուրաքանչյուրը ստացավ օգնություն կամ ողորմածություն:)
Խնդրեք ուսանողներին առանձնացնել մի սկզբունք այս պատմությունների նմանություններից։ Ուսանողները կարող են առաջարկել տարբեր սկզբունքներ, սակայն համոզվեք, որ շեշտադրվում է, որ եթե մենք անկեղծորեն և հետևողականորեն հավատք գործադրենք Տիրոջ հանդեպ, մենք կարող ենք ստանալ Նրա ողորմածությունը։ Գրեք այս սկզբունքը գրատախտակին:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերը. Դասարանին խնդրեք ուշադրություն դարձնել, թե ի՞նչն է ցույց տալիս, որ մարդը հավատք է գործադրում առ Տերը:
«Ճշմարիտ հավատքը կենտրոնացած է Տեր Հիսուս Քրիստոսի վրա և միշտ առաջնորդում է դեպի արդար գործողության» («Խնդրեք հավատքով» Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 95–96)։
Ուսանողների ուշադրությունը հրավիրեք այն հարցերի վրա, որոնք գրել էիք գրատախտակին դասի սկզբում: Ուսանողներին խնդրեք շրջվել դեպի զուգընկերը և քննարկել հարցերի պատասխանները:
-
Որո՞նք են այն մի քանի ուղիները, որոնցով մենք կարող ենք հավատք գործադրել առ Աստված այսօր:
Մի ուսանողի հրավիրեք բարձրաձայն կարդալ Երեց Բեդնարի հետևյալ խոսքերը, իսկ հետո դասարանին խնդրեք ուշադրություն դարձնել, թե ի՞նչ է նշանակում զգալ Տիրոջ ողորմածությունը.
«Տիրոջ գորովագութ ողորմությունները շատ անձնական և անհատական օրհնություններ են` ուժ, պաշտպանություն, հավաստիացում, առաջնորդություն, սիրառատ բարություն, սփոփանք, աջակցություն և հոգևոր պարգևներ, որոնք մենք ստանում ենք Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» («Տիրոջ գորովագութ ողորմությունները» Ensign կամ Լիահոնա, մայիս 2005, 99):
Հրավիրեք ուսանողներին գրել հետևյալ հարցերի պատասխաններն իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: (Կարող եք գրատախտակին գրել հարցը:)
-
Ինչո՞վ է արտահայտվում ձեր կամ ձեր ծանոթի հավատի գործադրումը Հիսուս Քրիստոսի նկատմամբ: Արդյունքում ինչպիսի՞ ողորմածություն զգացիք դուք կամ նրանք:
-
Խորհեք, թե ի՞նչ ուղիներով եք դուք ցանկանում ստանալ Տիրոջ օգնությունն ու ողորմածությունը ձեր կյանքում: Ի՞նչ կանեք դուք, որպեսզի գործադրեք ձեր հավատն առ Տերը` Նրա ողորմածությունը ստանալու համար:
Հրավիրեք մի քանի ուսանողների, ովքեր ազատ են զգում կիսվելու իրենց գրածով: Հիշեցրեք նրանց չկիսվել խիստ անձնական փորձառությամբ: Կարող եք կիսվել նաև այս սկզբունքին առնչվող ձեր փորձառությամբ և վկայել դրա ճշմարտացիության վերաբերյալ։
Բացատրական և պատմական տեղեկություն
Ղուկաս 18.1–8: Թախանձող այրի կնոջ և անիրավ դատավորի առակը
«Ղուկասը ձևակերպել է թախանձող որբևայրու և անիրավ դատավորի առակի հիմնական ուղերձը. «մարդիկ ամէն ժամ պետք է աղոթեն ու չձանձրանան» (Ղուկաս 18.1): Հունարեն բառը, թարգմանված որպես «ձանձրանալ», նշանակում է հուսահատվել, հոգնել կամ ձանձրանալ ինչ-որ բանից: Առակում անընդմեջ աղոթելը ներկայացված է մի այրու կողմից, ով բազմիցս դիմում է դատավորին անարդարությունը ուղղելու համար: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.
«Երբ մենության, ցրտի ու ծանր ժամանակները գան, մենք պիտի տոկանք, մենք պիտի առաջ գնանք, մենք պիտի դիմանանք: Սա էր Փրկիչի ուղերձը թախանձող այրի կնոջ առակում: …Շարունակեք թակել այդ դուռը: Շարունակեք խնդրել: Միաժամանակ իմացեք, որ Աստված լսում է ձեր աղերսները և գիտե ձեր վշտի մասին: Նա ձեր Հայրն է, և դուք Նրա զավակն եք» (‘Lessons from Liberty Jail,’ Ensign, Sept. 2009, 30)։
«Հաստատակամությունը արմատավորված է ավետարանի հավատքի և հույսի հիմնարար սկզբունքներում: Հաստատակամությունն արտացոլում է մեր հավատքը, որ մեր գործողությունները մեր կյանք կբերեն Տիրոջ օրհնությունները» Նոր Կտակարանի ուսանողի ձեռնարկ (Եկեղեցու Կրթական Համակարգի ձեռնարկ, 2014), 177):
Ղուկաս 18.9–14: Փարիսեցու և մաքսավորի առակը
Նախագահ Հովարդ Վ․ Հանթերը մեկնաբանել է Փարիսեցու և մաքսավորի աղոթքների միջև եղած տարբերությունները.
«Մի՞թե կարող էր ավելի մեծ հակադրություն լինել երկու մարդկանց աղոթքներում: Փարիսեցին առանձին էր կանգնած, որովհետև նա կարծում էր, որ ինքն ավելի լավ մարդ էր« քան մյուս մարդը, ում նա համարում էր սովորական: Մաքսավորը նույնպես առանձին էր կանգնած, քանի որ նա իրեն անարժան էր զգում: Փարիսեցին բացի իրենից ուրիշ ոչ մեկի մասին չէր մտածում և մնացած բոլորին վերաբերվում էր որպես մեղավորների, մինչդեռ մաքսավորը ուրիշների մասին մտածում էր որպես արդարների, երբ համեմատում իր հետ` որպես մեղավորի: Փարիսեցին ոչինչ չէր խնդրում Աստծուց, բացի իր սեփական արդարակեցությանն ապավինելուց: Մաքսավորը դիմում էր Աստծուն` իր մեղքերի համար ողորմություն և ներում խնդրելով:
…Մաքսավորը` արհամարհված հարկահանը, «արդարացած իջավ իր տունը, քան թե մյուսը»: (Ղուկաս 18.14:) Այլ խոսքերով, Տերն ասաց, որ նա ազատված, ներված կամ արդարացված էր: …
«Խոնարհությունը աստվածայնության հատկությունն է, որն ունեն ճշմարիտ Սրբերը: Հեշտ է հասկանալ, թե ինչու է հպարտ մարդը ձախողվում: Նա բավարարվում է` ապավինելով միայն իրեն: … Հպարտ մարդը դադարում է շփվել Աստծո հետ, և երբ նա անում է այդ, այլևս դադարում է ապրել լույսի մեջ: …
…Պատմության գրանցումները ցույց են տալիս, որ նրանք, ովքեր իրենց բարձրացնում են` կխոնարհվեն, բայց խոնարհները կբարձրանան: Ամեն մի բանուկ փողոցում կան փարիսեցիներ և մաքսավորներ: Նրանցից մեկը կարող է կրել մեր անունը» (“The Pharisee and the Publican,” Ensign, May 1984, 65–66)։
Ղուկաս 18.35–43: Կույր մարդու բժշկումը
Բարտիմէոս անունով կույր մարդու հավատն ու հաստատակամությունը երևում է, երբ նա ձայն է տալիս Հիսուս Քրիստոսին` ողորմածություն խնդրելով. նա շարունակում էր բացականչել անգամ, երբ շատ մարդիկ սաստում էին նրան` լուռ մնալ (տես Մարկոս 10.47–48):
Ղուկաս 18.1–8, 35–43: Հավատքով խնդրեք
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը կիսվել է մի օրինակով, որը վերաբերում է հաստատակամություն ցուցաբերելու կարևորությանը` հավատքի փորձությունների միջոցով.
«Մի քանի տարի առաջ մի ընտանիք ճամփորդում էր Միացյալ Նահանգներից Եվրոպա: Ժամանելուց մի փոքր անց 13 տարեկան որդին ծանր հիվանդացավ: Մայրն ու հայրը սկզբում մտածեցին, թե նրա ստամոքսի խանգարումը երկար թռիչքից հոգնելու հետևանք էր, և ընտանիքը շարունակեց իր ճանապարհորդությունը:
Օրվա ընթացքում որդու վիճակը վատացավ: Ջրազրկումը շարունակվում էր: Հայրը որդուն քահանայական օրհնություն տվեց, սակայն անմիջապես ոչ մի բարելավում չհետևեց:
Մի քանի ժամ անց տղայի մայրը ծնկի իջավ նրա կողքին, աղոթքով աղերսելով Երկնային Հորը, որ իր տղան ապաքինվի: Նրանք տնից հեռու էին` անծանոթ մի երկրում և չգիտեին, ինչպես բժշկական օգնություն ստանալ:
Մայրը որդուն հարցրեց, թե արդյոք նա չի ցանկանում աղոթել իր հետ: Նա գիտեր, որ ուղղակի ակնկալվող օրհնության սպասելը բավական չէր, նրանք պետք է շարունակեին գործել: Բացատրելով, որ ստացած օրհնությունը դեռ ուժի մեջ է, նա առաջարկեց խնդրել աղոթքով, ինչպես անում էին հին Առաքյալները. «Տեր, մեր հավատքն ավելացրու» (Ղուկաս 17.5): Աղոթքում արտահայտվում էր վստահություն` քահանայության զորության հանդեպ և պարտավորություն` շարունակելու անել այն, ինչ կպահանջվի օրհնությունը պատվելու համար, եթե այդ օրհնությունն այդ պահին համապատասխանում էր Աստծո կամքին: Այս պարզ աղոթքն ասելուց քիչ ժամանակ անց որդու վիճակը բարելավվեց:
Մոր և նրա որդու հավատով լի այդ գործողությունն օգնեց հրավիրել խոստացված քահանայության զորությունը: …13-ամյա տղայի բուժումը տեղի չունեցավ «նախքան նրանց հավատքը» և իրականացավ միայն «իրենց աղոթքներում ունեցած հավատքի համաձայն» (ՎևՈւ 10.47)» («Խնդրեք հավատքով» Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 96):
Ղուկաս 19.1-10: Զաքէոս, մաքսապետ
Զաքէոսի մասին ավելին իմանալու համար, տես Նոր Կտակարանի ուսանողի ձեռնարկ (Եկեղեցու կրթական համակարգի ձեռնարկ, 2014), 177):