Գրադարան
Դաս 143. Հակոբոս 4-5


Դաս 143

Հակոբոս 4-5

Նախաբան

Հակոբոսը խորհուրդ տվեց Սրբերին Փրկիչի Երկրորդ Գալուստին սպասելիս դիմադրել դևին, մոտենալ Աստծուն և համբերությամբ տանել չարչարանքները: Նա ուսուցանել է, որ ով հիվանդ է, պետք է «եկեղեցու երէցներին կանչէ, որ նորա վերայ աղօթք անեն» (Հակոբոս 5.14) իրեն սպասավորելու համար: Հակոբոսը նաև ուսուցանել է մեղավորներին օգնելու կարևորության մասին, որպեսզի նրանք ապաշխարեն:

Ուսուցման առաջարկներ

Հակոբոս 4

Հակոբոսը խորհուրդ է տալիս Սրբերին մոտենալ Աստծուն և դիմադրել դևին

Հրավիրեք ուսանողներին մտածել ընտանիքի անդամներից կամ մտերիմ ընկերներից մեկի մասին:

  • Ո՞ւմ մասին մտածեցիք: Ինչո՞ւ եք մտերիմ այդ մարդու հետ:

  • Ինչպե՞ս մտերմացաք այդ մարդու հետ:

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե որքան մտերիմ են իրենց զգում Աստծո հետ:

  • Աստծո հետ ամուր հարաբերության մեջ լինելն ինչպե՞ս կարող է օրհնել մեր կյանքը:

Հրավիրեք ուսանողներին Հակոբոս 4-րդ գլուխն ուսումնասիրելիս գտնել ճշմարտություններ, որոնք կարող են օգնել նրանց ամրացնել իրենց հարաբերությունն Աստծո հետ:

Ամփոփեք Հակոբոս 4.1-3 հատվածները` բացատրելով, որ Հակոբոսը նախատում էր Սրբերին աշխարհիկ ցանկություններին տեղի տալու համար:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հակոբոս 4.4 հատվածը: Խնդրեք դասարանին հետևել` ուշադրություն դարձնելով, թե Հակոբոսն ինչպիսի բարեկամության մասին զգուշացրեց Սրբերին: Բացատրեք, որ թշնամութիւն նշանակում է հակառակություն կամ ատելություն:

  • Հակոբոսն ինչպիսի՞ բարեկամության մասին զգուշացրեց Սրբերին:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «աշխարհքի բարեկամ լինել»: (Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ 4-րդ հատվածում Հակոբոսի խորհուրդը չի նշանակում, որ մենք պետք է խուսափենք շփվել այն անհատների հետ, ովքեր Եկեղեցու անդամներ չեն: Ավելի շուտ մենք պետք է խուսափենք կեղծ ուսմունքներին և անարդար ցանկություններին, չափանիշներին ու աշխարհիկ գործունեություններին հարելուց):

  • Համաձայն Հակոբոսի, ի՞նչ է տեղի ունենում ինչ-որ մեկի հետ, ով բարեկամանում է աշխարհի հետ:

Ուսանողներին հրավիրեք մտքում կարդալ Հակոբոս 4․6-8 հատվածները` ուշադրություն դարձնելով, թե Հակոբոսն ինչ խորհուրդ տվեց անել Սրբերին :

  • Ըստ Հակոբոսի խորհրդի, ի՞նչ պիտի անեին Սրբերը:

  • Ինչպե՞ս կարող է Աստծուն հնազանդվելն օգնել մեզ դիմադրել դևին:

  • Համաձայն 8-րդ հատվածի` ի՞նչ կարող ենք անել, եթե մենք ուզում ենք մոտենալ Աստծուն: (Ուսանողների պատասխաններից հետո գրատախտակի վրա գրեք հետևյալ սկզբունքը. եթե մենք մոտենանք Աստծուն, Նա կմոտենա մեզ):

  • Ի՞նչ կարող ենք անել Աստծուն մոտենալու համար: (Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին):

Որպեսզի ուսանողներին օգնեք հասկանալ մի եղանակ, որի միջոցով կարող ենք մոտենալ Աստծուն, նշեք Պողոսի «սրբեք ձեր ձեռքերը» և «ձեր սրտերը մաքրեցէք» հրահանգը (Հակոբոս 4.8): Բացատրեք, որ ինչպես ասվում է սուրբ գրություններում, ձեռքերը կարող են ներկայացնել մեր գործողությունները, իսկ սիրտը կարող է ներկայացնել մեր ցանկությունները:

  • Ձեր կարծիքով, մաքուր ձեռքեր և մաքուր սիրտ ունենալն ինչպե՞ս կարող է օգնել մեզ մոտենալ Աստծուն:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հակոբոս 4.9–12, 17 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել` փնտրելով լրացուցիչ խորհուրդ, որ Հակոբոսը տվեց Սրբերին, որպեսզի օգներ նրանց մոտենալ Աստծուն: Բացատրեք, որ «ձեր ծիծաղը թող սուգ դառնա» արտահայտությունը (9-րդ հատված) վերաբերում է մեղքի համար աստվածային ափսոսանք ունենալուն:

  • Հակոբոսն ի՞նչ լրացուցիչ խորհուրդ տվեց, որը կարող է օգնել ինչ-որ մեկին մոտենալ Աստծուն:

  • Ըստ 17-րդ հատվածի` Հակոբոսն ի՞նչ էր ուսուցանում մեղքի վերաբերյալ: (Ուսանողների պատասխաններից հետո գրատախտակի վրա գրեք հետևյալ սկզբունքը. եթե մենք գիտենք ինչպես բարիք գործել, սակայն ընտրում ենք չանել այն, ապա մենք մեղք ենք գործում):

  • Ձեր կարծիքով ինչո՞ւ է մեղք համարվում, երբ մենք գիտենք, թե ինչ է բարի գործեր անելը, սակայն ընտրում ենք չանել դրանք:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստի հետևյալ արտահայտությունը, ով ծառայել է Առաջին Նախագահությունում.

Նկար
Նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստ

«Ես վախենում եմ, որ մեր ամենամեծ մեղքերից մի քանիսը ինչ-որ բան չանելու մեղքեր են: Սրանք օրենքի որոշ ծանրակշիռ մասերն են, որոնք, ըստ Փրկիչի, չպետք է թողնենք անավարտ [տես Մատթէոս 23.23]: Սրանք խոհուն, հոգատար արարքներն են, որ մենք թերանում ենք կատարել և այնքան մեղավոր ենք զգում դրանք բարձիթողի մատնելու համար:

Երբ փոքր տղա էի, հիշում եմ, թե ինչպես ֆերմայում իմ տատիկ Մերի Ֆինլինսոնը ամռան կիզիչ արևի տակ փայտի տաք վառարանի վրա համեղ կերակուրներ էր եփում: Երբ վառարանի կողքին գտնվող փայտի արկղը դատարկվում էր, տատիկս լուռ վերցնում էր արկղը, լցնում դրսում գտնվող եղևնափայտով ու ծանր բեռնված արկղը հետ էր բերում տուն: Ես այնքան անտարբեր էի և այնքան հետաքրքրված խոհանոցի զրույցով, որ նստում էի այնտեղ` թույլ տալով, որ իմ սիրելի տատիկը լցներ խոհանոցի փայտի արկղը: Ես ինձանից ամաչում եմ ու ողջ կյանքում փոշմանել եմ դա չանելու համար: Հուսով եմ, որ մի օր նրանից ներողություն կխնդրեմ» (“The Weightier Matters of the Law: Judgment, Mercy, and Faith,” Ensign, Nov. 1997, 59):

  • Որպես երիտասարդ տղա, ինչպիսի՞ բարի գործ անուշադրության մատնեց Նախագահ Ֆաուստը: Որպես արդյունք` ինչպե՞ս էր զգում իրեն:

  • Որո՞նք են ինչ-որ բան չանելու մեղքերի օրինակները, որ մեզ կարող են հետ պահել Աստծուն մոտենալուց:

  • Ի՞նչը կարող է մեզ հետ պահել այն բարի գործերը կատարելուց, որ Հիսուս Քրիստոսի ավետարանն է մեզ ուսուցանում կատարել:

  • Ե՞րբ եք մոտեցել Աստծուն` կատարելով այն բարի գործերը, որոնք ձեզ ուսուցանվել է անել:

Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային տետրերում գրի առնել, թե ինչ կանեն Աստծուն մոտենալու համար: Խրախուսեք նրանց գործել ըստ իրենց ստացած ցանկացած հուշման:

Հակոբոս 5

Հակոբոսն ուսուցանում է սրբերին համբերությամբ տանել չարչարանքներն ու հրահանգում է հիվանդներին կանչել երեցներին

Ամփոփեք Հակոբոս 5.1-6-րդ հատվածները` բացատրելով, որ Հակոբոսը դատապարտում էր հարուստներին, ովքեր սխալ էին օգտագործում իրենց ունեցվածքն ու հալածում էին արդարներին: Նա զգուշացրել է, որ նրանց սպասվում է թշվառություն ու դատաստան:

Հրավիրեք ուսանողներից մի քանիսին հերթով բարձրաձայն կարդալ Հակոբոս 5․7-11 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Հակոբոսն ինչ հրահանգեց անել Սրբերին, երբ նրանք չարչարվում էին` Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին սպասելիս։

  • Ըստ 7-րդ հատվածի` Հակոբոսն ի՞նչ խորհուրդ տվեց անել Սրբերին` մինչ նրանք սպասում էին Փրկիչի Երկրորդ Գալուստին։

  • Համաձայն 10-րդ հատվածի` Սրբերն ո՞ւմ կարող էին օրինակ համարել, ովքեր համբերությամբ դիմացան չարչարանքներին:

  • Ո՞րոնք են այն մարգարեների օրինակները սուրբ գրություններից, ովքեր համբերությամբ դիմացան չարչարանքներին:

Բացատրեք, որ Հակոբոս 5.13-16 հատվածները հիշատակում են Հակոբոսի խորհուրդը հիվանդներին ու նեղյալներին: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ սյուժեն․

Մի ընկեր ասում է. «Ես շատ վատ եմ զգում: Մի շաբաթից ավել է, ինչ հիվանդ եմ: Ես այցելել եմ բժիշկի և դեղորայք եմ ընդունում, սակայն դեռ լավ չեմ զգում: Չգիտեմ էլ ինչ անեմ»:

Խնդրեք ուսանողներին խորհել, թե ինչ կասեին այս ընկերոջը: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հակոբոս 5.13–16 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Հակոբոսն ինչ խորհուրդ տվեց անել հիվանդներին ու նեղյալներին:

  • Հակոբոսն ի՞նչ խորհուրդ տվեց անել հիվանդներին ու նեղյալներին:

  • Հակոբոսն ի՞նչ հրահանգեց երեցներին անել հիվանդների համար: (Քահանայության զորությամբ սպասավորել հիվանդներին և յուղով օծել նրանց):

Բացատրեք, որ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է, որ «երբ երեցներն օծում են հիվանդ մարդուն և կնքում են այդ օծումը, նրանք բացում են երկնքի պատուհանները, որպեսզի Տերը հեղի Իր կամեցած օրհնությունն այդ նեղյալ անձնավորության վրա» («Հիվանդների բժշկությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 48):

  • Քահանայության զորության հետ մեկտեղ, ըստ Հակոբոսի, էլ ի՞նչը կփրկի կամ կբժշկի հիվանդներին: («Հավատքով աղոթքը» [Հակոբոս 5.15]):

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել Հակոբոսից այն մասին, թե հիվանդներն ինչպես կարող են ապաքինվել: (Ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, սակայն համոզվեք, որ նրանք հասկացել են հետևյալ ճշմարտությունը․ հավատքով աղոթքի և քահանայության զորության միջոցով հիվանդները կարող են ապաքինվել): Գրեք այս ճշմարտությունը գրատախտակին):

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս վարդապետությունը, նրանց տրամադրեք Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքերը. Ուսանողներին բաժանեք զույգերի և յուրաքանչյուր զույգի խնդրեք միասին բարձրաձայն կարդալ այդ խոսքերը: Խնդրեք նրանց ուշադրություն դարձնել, թե Երեց Օուքսն ինչ է ուսուցանել հավատքով աղոթքի և քահանայության բժշկող զորության մասին:

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Երբ գործադրում ենք Աստծո քահանայության անառարկելի իշխանությունը և թանկ ենք գնահատում Նրա խոստումը, որ Նա կլսի և կպատասխանի հավատքի աղոթքին, մենք պետք է միշտ հիշենք, որ հավատքը և քահանայության բուժիչ զորությունը չեն կարող հանգեցնել մի արդյունքի, որը հակառակ է կամքին Նրա, ում քահանայությունը մենք կրում ենք: …

… Անգամ Տիրոջ ծառաները, որոնք գործածում են Նրա աստվածային զորությունն այնպիսի պայմաններում, երբ բավականաչափ հավատք կա բժշկվելու, չեն կարող այնպիսի քահանայության օրհնություն տալ, որը կբժշկի մարդուն, եթե այդ բժշկումը Տիրոջ կամքը չէ:

Որպես Աստծո զավակներ, իմանալով Նրա մեծ սիրո և Նրա անսահման գիտելիքի մասին, թե որն է լավագույնը մեր հավերժական բարօրության համար, մենք ապավինում ենք Նրան: Ավետարանի առաջին սկզբունքը հավատքն է Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ, իսկ հավատք նշանակում է վստահություն: … Ես զգացել եմ այդ նույն վստահությունը քաղցկեղից մահացած մեկ այլ ընտրյալ աղջնակի հոր խոսքերում: Նա հայտարարեց. «Մեր ընտանիքի հավատքն առ Հիսուս Քրիստոս է, և այն կախված չէ արդյունքից»: Այդ ուսմունքները ճշմարտանման են հնչում ինձ համար: Հարազատի բժշկության համար մենք անում ենք այն ամենն, ինչ կարող ենք, իսկ հետո վերջնական արդյունքի համար ապավինում ենք Տիրոջը» («Հիվանդների բժշկությունը», 50):

  • Ինչպե՞ս են Երեց Օուքսի ուսմունքներն օգնում մեզ հասկանալ քահանայության բուժիչ զորությունը:

  • Ինչո՞ւ է կարևոր, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը կախված չլինի քահանայության օրհնության արդյունքից:

Հրավիրեք ուսանողներին խորհել այն փորձառությունների մասին, երբ իրենք կամ իրենց ծանոթները օրհնվել են հավատքով աղոթքից և քահանայության զորությունից: Խնդրեք ուսանողներին կիսվել, թե ինչպես են այս փորձառություններն ամրացրել իրենց հավատքն ու վկայությունը: (Հիշեցրեք նրանց չկիսվել խիստ անձնական կամ նվիրական փորձառությամբ):

Նշեք 15-րդ հատվածում տրված հիվանդների բժշկման և մեղքի ներման միջև եղած հարաբերության մասին: Այն հնազանդությունն ու հավատքը, որն անհրաժեշտ է մեզ ֆիզիկապես ապաքինվելու համար, նույն հնազանդությունն ու հավատքն է, որն անհրաժեշտ է մեզ ներում ստանալու համար (տես Bruce R. McConkie, Mormon Doctrine, 2nd ed. [1966], 297–98):

Ամփոփեք Հակոբոս 5.17-20 հատվածները` բացատրելով, որ Հակոբոսը նկարագրել է Եղիա մարգարեին որպես ջերմեռանդ աղոթքի զորությունն օգտագործող մարդու օրինակ: Նա նաև խորհուրդ է տվել Սրբերին օգնել մեղավորներին ապաշխարել:

Ամփոփեք` վկայելով այս դասին ուսուցանված ճշմարտությունների մասին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Հակոբոս 4.8: «Սրբեցէք ձեր ձեռքերը … և ձեր սրտերը մաքրեցէք»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է, թե մենք ինչպես կարող ենք ունենալ մաքուր ձեռքեր ու մաքուր սիրտ.

«Ձեռքերը մաքրվում են բնական մարդուն հանելու և մեղքն ու մեր կյանքի չար ազդեցությունները Փրկիչի Քավության միջոցով հաղթահարելու եղանակով: Սրտերը մաքրվում են, երբ մենք ստանում ենք Նրա ամրացնող զորությունը բարին անելու և ավելի լավը դառնալու համար» («Սրբեցէք ձեր ձեռքերը և ձեր սրտերը մաքրեցէք», Ensign կամ Լիահոնա, Նոյ. 2007, 82):

Հակոբոս 5.15: «Եթէ մեղք գործած լինի, կթողուի նորան»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին բացատրել է հիվանդի բուժման և մեղքի ներման միջև եղած կապը.

«Այն անձնավորությունը, ով հավատքով, նվիրվածությամբ, արդարակեցությամբ ու անձնական արժանավորությամբ ունի ապաքինվելու կարիք, նա նաև ունի Սուրբ Հոգու արդարացնող հաստատման կարիքն իր կյանքի համար, և նրա մեղքերը ներվում են` ի ապացույց այն փաստի, որ նա ստանում է Սուրբ Հոգու ընկերակցությունը, որը նա չէր կարողանա ունենալ, եթե արժանի չլիներ» (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 297–98):

Հակոբոս 5.20: «Մեղքերի շատութիւնը կծածկե»

«Հակոբոսն ուսուցանել է, որ երբ մեղսավորը դարձի է գալիս և ստանում է փրկության արարողությունները, նրա մեղքերը Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով «[ծածկվում են]»` կոծկվում կամ ներվում, և նա փրկվում է հոգևոր մահից» (Նոր Կտակարանի ուսանողի ձեռնարկ [Եկեղեցու Կրթական համակարգի ձեռնարկ, 2014], 499):

Նմանապես, նա, ով օգնում է ինչ-որ մեկին դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը, նույնպես մեծ օրհնություններ է ստանում: Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալն ուսուցանել է հետևյալը.

«Ուրիշների հոգիները փրկելու այս միսիոներական աշխատանքի միջոցով մարդն ինքն է փրկվում ու սրբագործվում: …

Ցանկացած տեսակի միսիոներական աշխատանքի, ինչպես նաև Եկեղեցական բոլոր ծառայությունների շարժառիթն, իհարկե, մերձավորի նկատմամբ սերն է, սակայն նման աշխատանքը միշտ էլ իր հետևանքն ունի այդ մարդու կյանքում: Այսպիսով, երբ մենք Աստծո ձեռքում գործիքներ ենք դառնում ուրիշների կյանքը փոխելու համար, մեր սեփական կյանքը չի կարող չշենանալ: Մարդը չի կարող օգնել մեկ ուրիշին բարձրանալ բլրի գագաթը առանց ինքն այնտեղ բարձրանալու» (The Miracle of Forgiveness [1969], 205):