Գրադարան
Դաս 129․ Բ Թեսաղոնիկեցիս


Դաս 129

Բ Թեսաղոնիկեցիս

Նախաբան

Թեսաղոնիկեի Սրբերին իր առաջին թուղթը գրելուց շատ չանցած Պողոսը գրեց իր երկրորդ թուղթը, որի մեջ նա պարզաբանեց Երկրորդ Գալուստին վերաբերող ճշմարտություններ։ Նա ուսուցանեց, որ Փրկիչը կրկին չի հայտնվի այնքան ժամանակ, մինչև ուրացություն տեղի չունենա։ Այնուհետև, Պողոսը քարոզեց ծուլության դեմ և խորհուրդ տվեց Սրբերին «չձանձրանալ բարիք գործելուց» (Բ Թեսաղոնիկեցիս 3․13

Ուսուցման առաջարկներ

Բ Թեսաղոնիկեցիս 1-2

Պողոսը խրախուսում է Սրբերին՝ մարգարեանալով Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստյան մասին

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Ես դիմում եմ բոլորին և հատկապես Եկեղեցու երիտասարդությանը, որ եթե դուք դեռ չեք կանչվել, դուք մի օր կկանչվեք` պաշտպանելու ձեր հավատը կամ, հավանաբար, դիմանալու անձնական անարգանքի, պարզապես այն բանի համար, որ դուք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եք» («Աշակերտ լինելու գինը և օրհնությունները», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 6)։

Խնդրեք ուսանողներին բարձրացնել ձեռքերը, եթե նրանք երբևէ ստիպված են եղել պաշտպանել իրենց հավատը կամ դիմանալ ընդդիմությանը Եկեղեցու անդամ լինելու պատճառով։ Մի քանի ուսանողների հրավիրեք կիսվել իրենց փորձառություններով:

Բացատրեք, որ Պողոսն իր երկրորդ նամակը գրեց Թեսաղոնիկեի Սրբերին, հասցեագրելով մի քանի թեմաներ, այդ թվում՝ ընդդիմությանը, որի հետ բախվում էին Սրբերը։ Հանձնարարեք ուսանողներին Բ Թեսաղոնիկեցիս 1 գլուխն ուսումնասիրելիս փնտրել այն սկզբունքը, որը կօգնի նրանց դիմանալ ընդդիմությանը և ձախորդությանը, որոնց նրանք միգուցե կհանդիպեն որպես Եկեղեցու անդամներ։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Բ Թեսաղոնիկեցիս 1.3–5 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչու Պողոսը փառաբանեց Թեսաղոնիկեի Սրբերին։

  • Պողոսն ի՞նչու փառաբանեց Թեսաղոնիկեի Սրբերին։

  • Ըստ 5-րդ հատվածի, ի՞նչ պարգև կստանան Սրբերը, եթե ընդդիմությանն ու ձախորդությանը դիմանան «համբերությամբ ու հավատքով»։

  • Ի՞նչ սկզբունքներ կարող ենք սովորել այս հատվածներից այն մասին, թե ինչպես մենք կօրհնվենք, եթե համբերությամբ ու հավատով դիմանանք ընդդիմությանն ու ձախորդությանը։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն պետք է բացահայտեն նմանատիպ մի սկզբունք․ Եթե համբերությամբ ու հավատով դիմանանք ընդդիմությանն ու ձախորդությանը, մենք արժանի կհամարվենք Աստծո արքայության համար։)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հետևյալ խոսքերը. Դասարանին խնդրեք ուշադրություն դարձնել, թե ինչ է նշանակում համբերությամբ դիմանալ․

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Համբերությունը ճակատագրին պասիվորեն հնազանդվելը կամ մեր երկյուղների պատճառով չգործելը չէ։ Համբերություն նշանակում է ակտիվ սպասել և տոկալ: Դա նշանակում է համառորեն դիմանալ և մեր ուժերի սահմաններում անել ամեն ինչ՝ աշխատել, հույս տածել և հավատք գործադրել և տոկալով կրել դժվարությունները՝ անգամ երբ մեր սրտի ցանկությունները ձգձգվում են։ Համբերությունը պարզապես դիմանալը չէ. դա լավ դիմանալն է»: (“Continue in Patience,” Ensign or Liahona, May 2010, 57)։

  • Ըստ Նախագահ Ուխդորֆի, ի՞նչ է նշանակում համբերատար դիմանալ։

  • Ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ հավատ՝ ընդդիմությանը կամ ձախորդությանը համբերատար դիմանալու համար։

Հրավիրեք ուսանողներին մտածել իրենց ճանաչած մարդկանցից կամ սուրբ գրություններից ծանոթ մեկի մասին, ով հավատարմությամբ և համբերատար դիմացել է ընդդիմությանը կամ ձախորդությանը։

  • Ո՞ւմ մասին մտածեցիք, և ինչպես է նա ընդդիմությանը կամ ձախորդությանը հավատարմությամբ և համբերատար դիմանալու օրինակ ծառայել։

Հրավիրեք ուսանողներին մտածել այն ընդդիմության կամ ձախորդության մասին, որոնք նրանք միգուցե ներկայումս ունեն և որոշեն, թե ինչպես կարող են համբերությամբ ու հավատով դիմանալ այդ դժվարություններին։ Խրախուսեք նրանց աղոթել օգնության համար։

Բացատրեք, որ ինչպես գրված է Բ Թեսաղոնիկեցիս 1․6–10 հատվածներում, Պողոսը մարգարեացավ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի մասին։ Ուսանողներին բաժանեք երկու կամ երեք հոգանոց խմբերի: Հանձնարարեք յուրաքանչյուր խմբին միասին կարդալ Բ Թեսաղոնիկեցիս 1․6–10 հատվածները և քննարկել հետևյալ հարցերը։ (Դուք կարող եք գրել այս հարցերը գրատախտակին կամ բաժանել տպված թերթիկների տեսքով:) Խնդրեք ուսանողներին գրել իրենց պատասխանները դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:

  • Ի՞նչ բառեր և արտահայտություններ օգտագործեց Պողոսը՝ Երկրորդ Գալուստը նկարագրելու համար:

  • Ի՞նչ է տեղի ունենալու արդարների հետ Երկրորդ Գալուստի ժամանակ:

  • Ի՞նչ է տեղի ունենալու ամբարիշտների հետ Երկրորդ Գալուստի ժամանակ:

Բավարար ժամանակ հատկացնելուց հետո հրավիրեք ուսանողներից մի քանիսին իրենց խմբերի մտքերով կիսվել դասարանի հետ։ Հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին. Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի ժամանակ արդարները կհանգստանան, իսկ ամբարիշտները կկործանվեն։

  • Ձեր կարծիքով, ինչի՞ց կհանգստանան արդարները։

  • Ինչպե՞ս կարող է այս վարդապետությունը սփոփել այն մարդկանց, ովքեր ներկայումս դիմանում են դժվարություններին, քանի որ նվիրված են Հիսուս Քրիստոսին։

Խնդրեք ուսանողներին բարձրացնել ձեռքերը, եթե նրանք երբևէ մտածել են, թե երբ տեղի կունենա Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը։ Բացատրեք, որ Թեսաղոնիկեի Սրբերն այդ մասին նույնպես մտածում էին, և Պողոսը մտահոգված էր, որ նրանց միգուցե մոլորեցրել էին։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Բ Թեսաղոնիկեցիս 2․1–2 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ըստ Պողոսի, Թեսաղոնիկեի Սրբերը ինչ էին եզրակացրել Երկրորդ Գալստյան ժամանակի մասին։

  • Ըստ Պողոսի, Թեսաղոնիկեցիներն ինչի՞ն չպիտի հավատային Երկրորդ Գալստյան հետ կապված։ (Որ այն շուտ չի լինի։)

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Բ Թեսաղոնիկեցիս 2․3 հատվածը և ուշադրություն դարձնել, թե ըստ Պողոսի խոսքերի, ինչ կպատահի Երկրորդ Գալուստից առաջ։ Բացատրեք, որ «նա» վերաբերում է Երկրորդ Գալուստին և «ապստամբությունը» վերաբերում է ուրացությանը։

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այս հատվածներից այն մասին, թե ի՞նչ կպատահի նախքան Երկրորդ Գալուստը։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն պետք է բացահայտեն նմանատիպ մի ճշմարտություն․ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստից առաջ տեղի կունենա ուրացություն։)

Նշեք, որ այդ հատվածներում Պողոսն առաջարկում է, որ իր օրոք Եկեղեցու անդամներն ավելի շատ պետք է մտահոգվեն այն ուրացության համար, որն արդեն տեղի էր ունենում իրենց մեջ, քան Տիրոջ Երկրորդ Գալուստի ժամի համար։

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ ուրացության էությունը, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ բացատրությունը․

«Հիսուս Քրիստոսի մահից հետո ամբարիշտ մարդիկ հալածեցին Առաքյալներին ու Եկեղեցու անդամներին և սպանեցին նրանցից շատերին։ Առաքյալների մահվան հետ քահանայության բանալիները և նախագահող քահանայության իշխանությունը վերցվեցին երկրի վրայից: Առաքյալները ավետարանի վարդապետությունները պահել էին մաքուր և պահպանել էին Եկեղեցու անդամների արժանավորության կարգն ու չափանիշները։ Առանց Առաքյալների ժամանակի ընթացքում վարդապետությունները աղավաղվեցին և անթույլատրելի փոփոխություններ կատարվեցին Եկեղեցու կազմակերպության և քահանայության արարողությունների մեջ, ինչպես օրինակ՝ մկրտությունը և Սուրբ Հոգու պարգև շնորհելը» (Քարոզիր իմ ավետարանը․ Միսիոներական ծառայության ուղեցույց [2004], 37

  • Ելնելով ուրացության մասին այս մեկնաբանությունից, ինչո՞ւ էր Հիսուս Քրիստոսի ավետարանի ու Նրա Եկեղեցու վերականգնումն անհրաժեշտություն։

Բացատրեք, որ Բ Թեսաղոնիկեցիս 2․3 հատվածի «անօրենության մարդը» վերաբերում է սատանային։ Ավետարանի վերականգնումը, ինչպես նաև Մորմոնի Գրքի ի հայտ գալը «հայտնեցին» (հատված 3) սատանայի և նրա հետևորդների խաբեությունները։

Ամփոփեք Բ Թեսաղոնիկեցիս 2․4-17 հատվածները և բացատրեք, որ ըստ Պողոսի մարգարեության, Տերը թույլ կտա, որ սատանան խաբի երկրի բնակիչներին մինչև Երկրորդ Գալուստը։ Պողոսը խրախուսում է Սրբերին «հաստատ կենալ» իրենց սովորածում (հատված 15

Բ Թեսաղոնիկեցիս 3

Պողոսը զգուշացնում է նրանց մասին, ովքեր անկարգապահ են և քարոզում են ինքնապահովում

Բացատրեք, որ այն ժամանակ, երբ Պողոսն իր երկրորդ թուղթը գրեց Թեսաղոնիկեցիներին, Եկեղեցու անդամները հաղորդություն ընդունելու հետ համատեղ, պարբերաբար խնջույք էին կազմակերպում։ Սակայն, Թեսաղոնիկեի անդամներից ոմանք հաճախում էին խնջույքին ուտելու համար, բայց չէին ցանկանում ապահովել կամ պատրաստել ուտելիքը։

  • Ի՞նչ խնդիրներ կարող էին ծագել այդ իրավիճակում։

Ամփոփեք Բ Թեսաղոնիկեցիս 3․1–9 հատվածները և բացատրեք, որ Պողոսը գովեց հավատարիմ Սրբերին և զգուշացրեց նրանց հեռու մնալ այն անդամներից, ովքեր «անկարգ» կամ անկարգապահ էին (հատված 6)։ Պողոսը նաև գրեց, որ ինքն ու իր զուգընկերները օրինակ են հանդիսացել նյութական ինքնապահովման համար և աշխատել են, որպեսզի ապահովեն իրենց։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Բ Թեսաղոնիկեցիս 3․10–13 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ըստ Պողոսի ցուցումների, ինչպես պետք է Սրբերը վարվեն այն մարդկանց հետ, ովքեր չէին ցանկանում աշխատել։

  • Ըստ 12-րդ հատվածի, Պողոսը ի՞նչ ցուցում տվեց այն մարդկանց, ովքեր չէին ցանկանում աշխատել։ («Աշխատել և իրենց հացն ուտել» կամ լինել ինքնապահով և բավարարել իրենց կարիքները։)

  • Ըստ 13-րդ հատվածի, Պողոսը ի՞նչ լրացուցիչ ցուցում տվեց հավատարիմ Սրբերին։

  • Ի՞նչ է նշանակում «մի ձանձրացեք բարիք գործելուց»։

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այս հատվածներից: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն պետք է բացահայտեն նմանատիպ մի ճշմարտություն․ Մեզ պատվիրված է ձգտել ինքնապահովման և օգնել ուրիշներին։)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ հայտարարությունը «Երիտասարդներին զորացնելու համար» գրքույկից: Դասարանին հորդորեք ուշադրություն դարձնել, թե ինչպես կարող ենք ձգտել ինքնապահովման։

«Աշխատանքի օրհնություններից մեկն ինքնապահովում զարգացնելն է։ Երբ դուք ինքնապահով եք, դուք օգտվում եք օրհնություններից և ունակություններից, որոնք Աստված տվել է ձեզ՝ ձեր և ձեր ընտանիքի մասին հոգ տանելու և ձեր սեփական խնդիրների լուծումները գտնելու համար: Ինքնապահումը չի նշանակում, որ դուք պետք է կարողանանք ամեն-ինչ միայնակ անել։ Իրական ինքնապահովման դեպքում դուք պետք է սովորեք աշխատել մյուսների հետ և դիմել Տիրոջը Նրա օգնության և ուժի համար։

Հիշեք, որ Աստված մեծ աշխատանք ունի ձեզ համար: Նա կօրհնի ձեզ այդ աշխատանքը կատարելիս» («Երիտասարդներին զորացնելու համար» [գրքույկ, 2011], 41

  • Ինչպե՞ս կարող ենք ձգտել ինքնապահովման։

  • Որո՞նք են ինքնապահովման օրհնություններից մի քանիսը։

Վկայեք, որ երբ մենք ձգտենք ինքնապահովման, Տերը կօգնի մեզ և կբավարարի մեր կարիքները և կօգնի մեզ գտնելու մեր խնդիրների լուծումները։

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչ կարող են անել, որպեսզի դառնան ավելի ինքնապահով և շարունակեն մնալ այդպիսին։ Հորդորեք նրանց նպատակ դնել ավելի ինքնապահով դառնալու համար և խրախուսեք նրանց փնտրել Տիրոջը օգնությունը այդ նպատակին հասնելու ճանապարհին։

Ամփոփեք Բ Թեսաղոնիկեցիս 3․14–18 հատվածները և բացատրեք, որ Պողոսն ավարտեց իր թուղթը՝ պատվիրելով Սրբերին ատել ծուլությունը և հեռու մնալ անբան ու քայքայիչ մարդկանցից։ Սակայն, Սրբերը չպիտի նրանց վերաբերվեն թշնամիների նման, այլ եղբոր կամ քրոջ նման խրատեն նրանց։

Ամփոփեք ձեր վկայությունը, բերելով այս դասին ուսուցանված ճշմարտությունների մասին:

Նկար
scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտում՝ Բ Թեսաղոնիկեցիս 2․1–3

Հրավիրեք բոլոր ուսանողներին օգտվել սուրբ գրությունների ուսումնասիրության օգտակար նյութերից (օրինակ, ծանոթագրություններ, Սուրբ գրքերի ուղեցույց, կամ Թեմաների ցանկից), որպեսզի գտնեն Բ Թեսաղոնիկեցիս 2․1–3 հատվածներից տարբերվող մեկ այլ հատված, որն ուսուցանում է ուրացության մասին։ Բավարար ժամանակ հատկացնելուց հետո մի քանի ուսանողի հրավիրեք կիսվել իրենց գտած հատվածներով և բացատրել, թե ինչ են այդ հատվածներն ուսուցանում ուրացության մասին։ Կարող եք գրատախտակին գրել նրանց թվարկած հղումները։ Հրավիրեք ուսանողներին ընտրել մի հատված և խաչաձև հղում անել Բ Թեսաղոնիկեցիս 2․1–3 հատվածների հետ։ Կարող եք խորհուրդ տալ, որ նրանք գրեն այդ հղումը իրենց սուրբ գրությունների լուսանցքում՝ Բ Թեսաղոնիկեցիս 2.1-3 հատվածների կողքին: Բացատրեք, որ սերտման այդ հատվածը հաճախ կիրառվում է ուրացության և Վերականգնման անհրաժեշտության մասին ուսուցանելու դեպքում։) Հանձնարարեք ուսանողներին Բ Թեսաղոնիկեցիս 2․1–3 հատվածների և գրատախտակին գրված հղումներից մեկի օգնությամբ իրենց զուգընկերոջն ուսուցանեն ուրացության մասին։

Բացատրական և պատմական տեղեկություն

Բ Թեսաղոնիկեցիս 2․3 Ուրացություն

««Ապստամբությունը» հունարեն apostasia բառի թարգմանությունն է, որն իմաստով մոտ է «խռովություն» բառին։ Հետևաբար, Պողոսն ավելի շուտ խոսում էր Հիսուս Քրիստոսի ավետարանի դեմ դիտավորյալ պայքարի մասին, քան դրանից աստիճանաբար հեռանալու մասին։ Մորմոնի Գրքում ապագայի վերաբերյալ Նեփիի տեսիլքն ուսուցանեց նրան, որ «Իսրայելի տունը» միացավ մեծ ու ընդարձակ շենքում գտնվող մարդկանց՝ «կռվելու Գառի տասներկու առաքյալների դեմ» (1 Նեփի 11․35)։ Հաճախ ուրացությունը պարզապես պասիվ կերպով ճշմարտությունից հեռանալը չէ, այլ ակտիվ կերպով ապստամբելը, որը սկիզբ է առնում ուխտյալ համայնքի շրջանակներում» (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 453

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Բալլարդը բացատրեց, որ ուրացությունը տեղի ունեցավ, որովհետև մարդիկ մերժեցին Քրիստոսին և Նրա Առաքյալներին․

«Համեմատաբար կարճ ժամանակահատվածում, ըստ Նոր Կտակարանի, … մարդիկ դեմ կանգնեցին Քրիստոսին և Նրա Առաքյալներին։ Անկումն այնքան մեծ էր, որ մեզ հայտնի է Մեծ Ուրացություն անվամբ, որը դարեր շարունակ հանգեցրեց հոգևոր լճացման և անտեղյակության՝ հայտնի լինելով, որպես Խավար Դարեր։

«Այժմ ես պետք է շատ հստակ լինեմ ուրացության և հոգևոր խավարի այս պատմականորեն կրկնվող ժամանակաշրջանների վերաբերյալ։ Երկնային Հայրը սիրում է Իր բոլոր զավակներին, և Նա ցանկանում է, որ բոլորն էլ իրենց կյանքում ունենան ավետարանի օրհնությունները։ Հոգևոր լույսը չի կորում այն բանից, որ Աստված մեջքով է շրջվում դեպի Իր զավակները։ Ավելի շուտ հոգևոր խավարն արդյունք է այն բանի, որ Իր զավակները միասնական կերպով մեջքով են շրջվում դեպի Նա» («Սովորել անցյալի դասերը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 32)։

Բ Թեսաղոնիկեցիս 2․3 Բարեփոխումը և վերականգնումը

Շատերը, ովքեր ապրեցին Առաքյալների մահից հետ, շարունակեցին հետևել Տիրոջը։ Նրանց նվիրվածությունը Տիրոջն այնքան ուժեղ էր, որ նրանք հոժարակամ կրեցին հալածանքներ և նույնիսկ մահ՝ իրենց համոզմունքների պատճառով։ Բարեփոխման շրջանում բազմաթիվ մարդիկ ընդունեցին, որ Քրիստոնեության որոշ ուսմունքներ փոխվել են և չեն համապատասխանում Աստվածաշնչի ուսմունքներին։ Այդ բարեփոխիչները ձգտեցին Քրիստոնեությունը հարմարեցնել սուրբ գրությունների հետ։ Նախագահ Ջոն Թեյլորը պատմել է հետևյալն այն մարդկանց մասին, ովքեր Խավարի Դարերում ճշմարտություն էին որոնում․

«Այդ խավարի դարերում կային մարդիկ, ովքեր կարող էին հաղորդակցվել Աստծո հետ, և ովքեր հավատի ուժով կարող էին մի կողմ քաշել հավերժության վարագույրը և հայացք գցել անտեսանելի աշխարհի վրա[,] … ունենալ հրեշտակների սպասավորությունը և բացահայտել աշխարհի ապագա ճակատագիրը։ Եթե դրանք խավարի դարերն էին, ես աղոթում եմ, որ Աստված ինձ մի քիչ խավար պարգևեր և ինձ ազատեր մեր օրերում գերիշխող լույսից ու բանականությունից» (in Journal of Discourses, 16:197)։ (Այդ բարեփոխիչների հավատարիմ ջանքերի մասին լրացուցիչ տեղեկության համար, տես Թոմաս Ս․ Մոնսոն, “The Way Home,” Ensign, May 1975, 15–16, տես նաև Քարոզիր իմ ավետարանը․ Միսիոներական ծառայության ուղեցույց [2004], 37-38։)

Այդ բարեփոխիչների և Աստծո մյուս հավատարիմ հետևորդների ջանքերի շնորհիվ Երկնային Հոր և Նրա ծրագրի մասին ճշմարտությունները պահպանվեցին ուրացության ժամանակ և կարելի է հանդիպել Երկրի վրա գոյություն ունեցող տարբեր կրոններում։ Սակայն մեր փրկության համար անհրաժեշտ ճշմարտությունները կորան, ինչպես նաև այն քահանայության իշխանությունը, որն անհրաժեշտ էր աշխատանքն առաջնորդելու և փրկության արարողությունները ղեկավարելու համար։ Տերը վստահեցրել է մյուս կրոնների մարդկանց, որ Եկեղեցու և Մորմոնի Գրքի վերականգնումը չեն պնդում, որ նրանց բոլոր ուսմունքները սխալ են․ «Ահա, ես դա չեմ բերում՝ կործանելու այն, ինչը նրանք ստացել են, այլ՝ կառուցելու» (ՎևՈւ 10․52)։ Այդ առիթով Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին հրավիրել է աշխարհի բոլոր մարդկանց «բերել ձեզ հետ այն ամեն բարին ու ճշմարիտը, անկախ այն բանից, թե որ աղբյուրից եք այն ստացել և եկեք տեսնենք, թե արդյոք մենք կարող ենք ինչ-որ բան ավելացնել դրան» (“The Marvelous Foundation of Our Faith,” Ensign or Liahona, Nov. 2002, 81)։