Գրադարան
Դաս 45. Ղուկաս 3-4


Դաս 45

Ղուկաս 3-4

Նախաբան

Հովհաննես Մկրտիչը քարոզում էր ապաշխարություն և վկայում Մեսիայի գալուստի մասին: Հիսուս Քրիստոսը մկրտվեց Հովհաննեսի կողմից, իսկ հետո 40 օր ծոմ պահեց անապատում: Գալիլեա ճամփորդելուց հետո Նազարեթում Հիսուսը հայտարարեց, որ Ինքը Մեսիան է: Նազարեթի ժողովուրդը մերժեց նրան, և Նա գնաց Կափառնա, որտեղ բժշկեց մի հիվանդի և դուրս քշեց դևերին:

Ուսուցման առաջարկներ

Ղուկաս 3.1-22

Հովհաննես Մկրտիչը մարգարեանում է Հիսուս Քրիստոսի մասին

Նախքան դասի սկսվելը մի ուսանողի խնդրեք ուսումնասիրել Եղիայի և Սարեփթացի այրի կնոջ պատմությունը Գ Թագավորաց 17.1-16 հատվածներում, իսկ մեկ այլ ուսանողի` ուսումնասիրել Նեմանի և Եղիսեի պատմությունը Դ Թագավորաց 5.1-15 հատվածներում: Բացատրեք, որ դասի վերջում նրանք համառոտ կամփոփեն այս պատմությունները: Խնդրեք նրանց շեշտել, թե ինչ արեցին Նեմանը և Սարեփթացի այրի կինը, որպեսզի ցույց տան իրենց հավատը և նշեք, որ երկուսն էլ հեթանոսներ էին (ոչ Իսրայելի տնից):

Դասը սկսելիս ուսանողներին խնդրեք թղթի վրա գրել մի ժամանակի մասին, երբ նրանք անջատ կամ մեկուսի էին զգում իրենց շրջապատողներից այն բանի համար, որ ապրում էին Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանով (խնդրեք նրանց թղթի վրա չնշել իրենց անունները). Բավարար ժամանակից հետո խնդրեք ուսանողներին ձեզ տալ թղթերը: Կարդացեք մի քանի փորձառություններ դասարանի համար:

Հրավիրեք ուսանողներին Ղուկասի 3.1-22 հատվածներն ուսումնասիրելիս առանձնացնել ճշմարտություններ, որոնք կարող են բացատրել, թե ինչու այն մարդիկ, ովքեր ապրում են ավետարանով, երբեմն կարող են առանձնացված զգալ ուրիշներից:

Բացատրեք, որ Մովսեսի օրենքով քահանայապետը գործում էր որպես Ահարոնյան Քահանայության նախագահող պաշտոնյա և Իսրայելի ժողովրդի քաղաքական ղեկավար: Բացատրեք, որ նախքան Փրկիչի ծառայության ժամանակը քահանայապետի պաշտոնը ապականվել էր: Աստծո կողմից ընտրված լինելու փոխարեն, քահանայապետերը ընտրվում էին մարդկանց կողմից, ինչպես օրինակ Հերովդեսի և այլ հռոմեական պաշտոնյաների կողմից (տես Աստվածաշնչի բառարան, “High priest”):

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկասի 3.2-6 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե Աստված ում հետ խոսեց` քահանայապետերի հետ խոսելու փոխարեն։

  • Ո՞ւմ ուղղվեց Տիրոջ խոսքը քահանայապետերի փոխարեն: («Զաքարիայի որդի Հովհաննեսին», ով նաև հայտնի է որպես Հովհաննես Մկրտիչ:)

  • Ի՞նչ էր ուսուցանում Հովհաննես Մկրտիչը:

Բացատրեք, որ Հովհաննեսի ժամանակ որոշ մարդիկ հավատում էին, քանի որ իրենք Աբրահամի հետնորդներն էին` ավելի լավն էին կամ Աստծո կողմից ավելի սիրված, քան ոչ Իսրայելացիները: Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Ղուկասի 3․7-9 հատվածները, իսկ դասարանին խնդրեք ուշադրություն դարձնել, թե ըստ Հովհաննես Մկրտիչի` հրեաներն ինչ պիտի անեին Աստծուն գոհացնելու համար։

  • Հովհաննես Մկրտիչն ի՞նչ ուսուցանեց, որ հրեաները անեին Աստծուն գոհացնելու համար: (Բացատրեք, որ «պտուղը» մեր կատարած ընտրությունների արդյունքն է:)

  • Համաձայն հատված 9-ի, ի՞նչ կպատահի նրանց, ովքեր «բարի պտուղ» չեն բերում կամ չեն ապրում արդարակյաց կյանքով:

Ամփոփեք Ղուկասի 3.10-15 հատվածները` բացատրելով, որ Հովհաննեսն ուսուցանեց հրեաների հատուկ խմբի, թե նրանք ինչպես կարող են լավ բարի պտուղ բերել: Հովհաննեսի ծառայությունն այնքան տպավորիչ էր, որ ոմանք կարծում էին, թե նա էր Մեսիան:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ղուկասի 3.16-17 հատվածը և հարցրեք դասարանին, թե ըստ Հովհաննեսի, Մեսիան ի՞նչ պիտի աներ, երբ գար:

  • Ըստ Հովհաննեսի, ի՞նչ կաներ եկող Մեսիան:

Բացատրեք, որ «նա ձեզ Սուրբ Հոգով ու կրակով կմկրտէ» (հատված 16), վերաբերում է Սուրբ Հոգու պարգևը ստանալու մաքրող ու սրբագործող ազդեցությանը:

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ հատված 17-ը, ցուցադրեք մի բուռ հատիկ կամ մանր խճաքար և մի քիչ թեփ կամ թղթի մանր կտորներ: Խառնեք հատիկն ու թեփը միասին և խառնուրդը դրեք ոչ խորը սկուտեղի վրա:

  • Ինչպե՞ս կարող ենք հատիկը բաժանել թեփից:

Բացատրեք, որ երբ ցորենը հավաքում և կալսում են (երբ ցորենն առանձնացվում է բույսի մնացած մասերից), հատիկը պիտի քամհարվի: Քամհարումը հնագույն մեթոդ է, որն օգտագործվում էր ցորենի հատիկը թեփից (արտաքին կեղևից) և ծղոտից առանձնացնելու համար: Քամհարողն օգտագործում էր մեծ թիակ կամ փայտե պատառաքաղ (սուրբ գրություններում թարգմանված որպես «եղան»), որպեսզի կալսված ցորենը օդ նետեին: Ապա զեփյուռը քշում, տանում էր ավելի թեթև, ոչ անհրաժեշտ հարդը, իսկ ավելի ծանր ցորենի հատիկները ընկնում էին գետնին և կիտվում կալատեղում:

Որպեսզի պարզաբանեք այս հասկացողությունը, ցուցադրեք ձեռքի մի եղան (կարող եք օգտագործել ծանր թուղթ, ստվարաթուղթ կամ թղթե հովհար, եթե անհրաժեշտ է): Հրավիրեք մեկ այլ ուսանողի կանգնել դասարանի առաջ և խնդրեք նրան թափահարել եղանը հատիկների ու թեփի վրա: Երբ ուսանողը թափահարում է եղանը, զգուշորեն նետեք խառնուրդն այնպես, որ շարժվող օդը հեռու քշի թեփը, մինչ հատիկներն ընկնեն ետ` սկուտեղի վրա: Ուսանողին խնդրեք նստել:

  • Ի՞նչ են խորհրդանշում ցորենը և հարդը: (Ցորենը խորհրդանշում է արդարներներին, իսկ պատյանը` ամբարիշտներին:)

  • Ըստ 16-17-րդ հատվածների, ո՞վ է բաժանում արդարներին ամբարիշտներից։ (Ուսանողների պատասխաններից հետո գրատախտակին գրեք հետևյալ անավարտ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսը բաժանում է արդարներին ամբարիշտներից:)

  • Չնայած արդարների վերջնական բաժանումն ամբարիշտներից տեղի կունենա Դատաստանի օրը, Հիսուս Քրիստոսին հետևելը և Նրա ավետարանով ապրելն ինչպե՞ս կարող է պատճառ հանդիսանալ այն բանի, որ Նրա աշակերտները այժմ զատվեն ուրիշներից:

  • Մենք ինչո՞ւ պիտի հասկանանք, որ Հիսուս Քրիստոսին հետևելու ձգտումը և Նրա ավետարանով ապրելը կարող է հիմք հանդիսանալ, որ մենք ուրիշներից զատված զգանք մեզ:

Ամփոփեք Ղուկասի 3.18-22 հատվածները` բացատրելով, որ Հիսուսը եկավ, որ մկրտվի Հովհաննես Մկրտիչի կողմից։ Ավելի ուշ Հովհաննես Մկրտիչը բանտարկվեց Հերովդեսի հրամանով:

Ղուկաս 3.23-38

Ներկայացվում է Հիսուսի տոհմածառը

Ամփոփեք Ղուկասի 9.23-38 հատվածները` բացատրելով, որ Ղուկասը ներառել է Հիսուսի տոհմաբանությունը և վկայել, որ Հովսեփը «ենթադրյալ» (ոչ իսկական) հայրն էր Հիսուսի, ով Աստծո Որդին է։

Ղուկաս 4.1-13

Հիսուսն անապատում փորձվում է սատանայի կողմից

Բացատրեք, որ Ղուկասի 4․1-13 հատվածները ընդգրում են այն պատմությունը, որտեղ նկարագրվում է, թե Հիսուսն ինչպես 40 օր ծոմ պահեց անապատում և մերժեց սատանայի փորձություննեըը:

Ղուկաս 4.14-30

Հիսուսը հայտարարում է, որ Ինքը Մեսիան է

Գրատախտակին թվարկեք կոտրված, խոցված, գերի, աղքատ և կույր բառերը: Խնդրեք ուսանողներին խորհել մի ժամանակի մասին, երբ այս բառերից մեկը կամ ավելին կնկարագրեր, թե նրանք ինչպես էին իրենց զգում։ Երբ ուսանողներն ուսումնասիրեն Ղուկասի 4.14-30 հատվածները, հրավիրեք նրանց գտնել, թե նրանք ինչպես սփոփանք կգտնեին այս զգացմունքներից:

Ամփոփեք Ղուկասի 4.14-17 հատվածները` բացատրելով, որ անապատից վերադառնալուց հետո Հիսուսը սկսեց քարոզել Գալիլեայի ժողովարաններում։ Շուտով Նա վերադարձավ Իր հայրենի Նազարեթ քաղաքը: Երբ այնտեղ էր, Նա կանգնեց ժողովարանում և կարդաց Եսայիայի գիրքը։

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ղուկասի 4.18-21 հատվածները և խնդրեք դասարանին առանձնացնել, թե Եսայիան ինչ ուսուցանեց Մեսիայի աստվածային առաքելության մասին:

  • Հիսուսն ի՞նչ վկայեց Իր հայրենի քաղաք Նազարեթի ժողովրդին: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց համոզվեք, որ նրանք առանձնացնեն հետևյալ ճշմարտությունը. Հիսուսը Մեսիան է, ով ուղարկվեց բժշկելու սրտով կոտրվածներին և ազատելու հոգով գերվածներին:)

  • Ինչպիսի՞ փորձառություններ եք ունեցել, որոնք ցույց են տվել, որ Հիսուս Քրիստոսը շարունակում է բժշկել և ազատել մեզ ներկայումս:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ղուկասի 4.22-ը և խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե Նազարեթի ժողովուրդն ինչպես արձագանքեց Հիսուսի այն համարձակ հայտարարությանը, թե Ինքն է երկար սպասված Մեսիան:

  • Ժողովուրդն ինչպե՞ս արձագանքեց Հիսուսի հայտարարությանը:

  • Հիմնվելով հատված 22-ի վրա, ի՞նչ եք կարծում, Նազարեթի ժողովուրդն ինչո՞ւ էր դժվարանում հավատալ, որ Հիսուսը Մեսիան է:

Ամփոփեք Ղուկասի 4.23 հատվածը` բացատրելով, որ Հիսուսը գիտեր, որ Նազարեթի ժողովուրդը Իրենից կպահանջեր ապացուցել, որ Ինքը Մեսիան է` կրկնելով այն հրաշքները, որոնք Նա գործեց Կափառնայում:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ղուկասի 4.24-27 հատվածները`փնտրելով, թե Հին Կտակարանի երկու պատմությունները, որոնք Փրկիչը վկայակոչեց, երբ պատասխանում էր Նազարեթի ժողովրդին: (Կարող եք հստակեցնել, որ խոսքը Եղիայի ու Եղիսեի մասին է:) Խնդրեք ուսանողներին` կիսվել իրենց գտած նյութով:

Խնդրեք երկու ուսանողների, ում նախապես հրավիրել էիք ուսումնասիրել այս պատմությունները, հիմա ներկայացնել իրենց ամփոփումները: Այնուհետև բացատրեք, որ Հիսուսն ուսուցանեց Նազարեթի ժողովրդին, որ չնայած կային Իսրայելացի այրիներ ու բորոտներ, երկու ոչ Իսրայելացիները (հեթանոսները) ճաշակեցին հրաշքները:

  • Նեմանը և Սարեփթացի այրի կինը ինչպե՞ս դրսևորեցին իրենց հավատքը:

  • Այրի կնոջ և Նեմանի հավատն ինչո՞վ էր տարբերվում Նազարեթի մարդկանց հավատից:

Նշեք, որ Հիսուսը այդ նույն հրաշքը կատարեց Նազարեթում, որովհետև մարդիկ այնտեղ հիմնականում հավատի պակաս ունեին Նրա նկատմամբ (տես Մատթեոսի 13.54–58, Մարկոսի 6.1–6):

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել հավատի մասին, երբ հակադրենք Նազարեթի ժողովրդին այրի կնոջ ու Նեմանի հետ։ (Օգնեք ուսանողներին առանձնացնել նմանատիպ մի սկզբունք. Երբ մենք ցուցադրենք մեր հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ, մենք ականատես կլինենք հրաշքների:)

Խնդրեք ուսանողներին մոտենալ գրատախտակին և թվարկել այն եղանակները, որոնցով մենք կարող ենք ցույց տալ մեր հավատն առ այն, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է: Երբ ուսանողներն ավարտեն ցուցակը, հարցրեք.

  • Որո՞նք են օրհնությունների ու հրաշքների այն օրինակները, որոնք գալիս են, երբ մենք ինքներս ենք առաջինը գործում հավատքով:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ղուկասի 4.28-30 հատվածները և խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ժողովարանում գտնվողներն ինչպե՞ս արձագանքեցին Հիսուսին: Հանձնարարեք ուսանողներին կիսվել իրենց գտածով։

  • Այս պատմությունն ինչպե՞ս է պարզաբանում այն փաստը, թե Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս կառանձնացնի ամբարիշտներին արդարներից: (Sես Ղուկաս 3.17:)

Ղուկաս 4.31-44

Հիսուսը դուրս է քշում դևերին և բժշկում է հիվանդներին

Ուսանողներին բաժանեք զույգերի։ Հրավիրեք նրանց բարձրաձայն կարդալ Ղուկասի 4.31-44 հատվածներն իրենց զուգընկերների հետ և առանձնացնել այն օրհնությունները, որոնք ստացան Կափառնայի ժողովուրդը Նազարեթի ժողովրդի ստացած օրհնությունների համեմատ: Երբ ավարտեն ընթերցումը, հրավիրեք ուսանողներին իրենց զուգընկերների հետ քննարկել հետևյալ հարցերին տված իրենց պատասխանները (կարող եք հարցերը գրել գրատախտակին):

  • Հիսուսին տված Կափառնայի ժողովրդի պատասխանը ինչո՞վ էր տարբերվում Նազարեթի ժողովրդի տված պատասխանից:

  • Կափառնայի մարդիկ ի՞նչ օրհնություններ ստացան Նազարեթի մարդկանց ստացած օրհնությունների համեմատ:

  • Այս պատմություններն ինչպե՞ս են պարզաբանում այն սկզբունքը, որ եթե մենք հավատ ցուցաբերենք Հիսուս Քրիստոսի հանդեպ, ականատես կլինենք հրաշքների:

Հանձնարարեք մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել վերջին երկու հարցերին տված իրենց պատասխաններով:

Եզրափակեք դասը` կիսվելով Հիսուս Քրիստոսի և այն օրհնությունների մասին վկայությամբ, որոնք դուք ստացել եք, երբ ցուցադրել եք ձեր հավատը Նրա հանդեպ։ Հրավիրեք ուսանողներին իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում թվարկել մի քանի ուղիներ, որոնցով կարող են ցուցադրել իրենց հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ: Հրավիրեք նրանց նպատակ սահմանել իրենց գրի առած քայլերը կատարելու համար։

Բացատրական և պատմական տեղեկություն

Ղուկասի 3.17: «Եվ [Նա] ցորենն իր ամբարը կժողովէ»

Ամբարի, որի մեջ կհավաքվեն ցորենը կամ արդարները, մեկնաբանություններից մեկն այն է, որ այն ներկայացնում է տաճարը: Մեջբերելով նույնատիպ համանամանություն (տես Ալմայի 26.5), ինչպես տրված է Ղուկասի 3.17 հատվածում, Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ասել է հետևյալը.

Ամբարները սուրբ տաճարներն են: Երեց Նիլ Ա. Մաքսվելը բացատրել է. «Անշուշտ, երբ մենք մկրտվում ենք, մեր աչքերը պետք է նայեն մկրտության ավազանից այն կողմ՝ դեպի սուրբ տաճարը: Մեծ ամբարը, որտեղ որաները պիտի հավաքվեն, սուրբ տաճարն է» (in John L. Hart, ‘Make Calling Focus of Your Mission,’ Church News, Sept. 17, 1994, 4): Այս ցուցումը պարզաբանում և շեշտում է տաճարային սուրբ արարողությունների և ուխտերի կարևորությունը, որպեսզի որաները չկորչեն» («Պատվավոր անուն ու դիրք կունենա», Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 97):

Ղուկաս 4.25-27: Նեմանը և Սարեփթացի այրի կինը

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին հետևյալ մեկնաբանությունն է տվել այն հավատքին, որը ցուցաբերեցին Սարեփթացի այրի կինը և Նեմանը համեմատած այն հավատքի հետ, որը Նազարեթի ժողովուրդն ուներ Հիսուսի ժամանակներում.

«Որտեղ հավատք կա, այնտեղ հրաշք կա, որտեղ հավատք չկա, ոչ մի հրաշք չի կատարվում: Եվ եթե հին մարգարեները դուրս էին գալիս Իսրայելի հոտից գտնելու նրանց, ովքեր արժանի էին իրենց ծառայությանը, ուրեմն Հիսուսը ևս կգնար Նազարեթից դուրս` գտնելու ընկալունակ հոգիների, ովքեր կհավատային Իրեն և կընդունեին այն օրհնությունները, որոնք Նա եկել էր բաժանելու: Արդյո՞ք Նազարեթի մարդիկ պիտի ցանկանային տեսնել հրաշալի գործերը, որոնք արվում էին այլուր, ապա թույլ տային իրենց` ընդունելու Նրան, ով այժմ քարոզում էր իրենց ժողովարանում, և իրենք ևս ստանային երկնքի օրհնությունները» (The Mortal Messiah, 4 vols. [1979–81], 2:26):