Գրադարան
Դաս 52. Ղուկաս 13-14


Դաս 52

Ղուկաս 13-14

Նախաբան

Հիսուս Քրիստոսը ուսուցանեց քավության և Աստծո արքայության մասին, և Նա բժշկեց Հանգստության օրը: Նա նաև օգտագործեց առակները, որպեսզի ուսուցանի համեստության մասին և աշակերտության գինը:

Ուսուցման առաջարկներ

Ղուկաս 13.1-14.14

Հիսուսը բժշկում է Հանգստության օրը և ուսուցանում խոնարհության մասին և չքավորներին հոգ տանելու մասին

Բարձրաձայն կարդացեք հետևյալ սցենարը. Դուք ճաշի եք նստած մի քանի ընկերների հետ, և նրանք նկատում են մի վատ հագնված ուսանողի, ով մենակ է նստած: Ձեր խմբից մեկը կոպիտ դիտողություն է անում ուսանողի արտաքինի վերաբերյալ, և ձեր ընկերները ծիծաղում են:

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե նրանք ինչպես կզգային այս իրավիճակում:

  • Որո՞նք են այն մի քանի տարբեր եղանակները, որոնցով դուք կարձագանքեիք այս իրավիճակին:

Հրավիրեք ուսանողներին վերանայել Ղուկասի 13-14 գլուխները` պարզելու, թե Փրկիչն ինչ սովորեցրեց այն մարդկանց հետ հաղորդակցվելու վերաբերյալ, ովքեր ավելի կարիքավոր են, քան մենք:

Ամփոփեք Ղուկասի 13.1-14.6 հատվածները` բացատրելով, որ Փրկիչը պատմեց թզենու առակը, որը պետք է կտրվի, եթե այն պտուղ չի տալիս, ինչն ուսուցանում է, որ մենք կկործանվենք եթե չապաշխարենք: Նա բժշկեց մի կնոջ շաբաթ օրը և պատմեց Աստծո արքայության և նրանց մասին, ում կթույլատրվի մուտք գործել այնտեղ: Նա նաև սգաց Երուսաղեմին մոտեցող կործանումը: Ղուկասի 14.1-6 հատվածներում մենք կարդում ենք, որ շաբաթ օրը Փրկիչը հրավիրված էր փարիսեցիների իշխաններից մեկի տանը ճաշելու: Ճաշից առաջ Փրկիչը բժշկեց այն մարդուն, ով տառապում էր ջրգողությունից, որը մի հիվանդություն է, երբ մարդու մարմինն այտուցվում է հեղուկից:

Ուսանողներին բաժանեք զույգերի. Խնդրեք յուրաքանչյուր զույգից մի ուսանողի մտքում կարդալ Ղուկասի 13.15–16, իսկ մյուսին՝ Ղուկասի 14.5-6 հատվածները: Խնդրեք ուսանողներին փնտրել Փրկիչի պատասխանները փարիսեցիներին, երբ վերջիններս մեղադրեցին Նրան Հանգստության օրվա կանոնը խախտելու համար` բժշկելով այս մարդկանց: Հրավիրեք ուսանողներին իրենց զուգընկերներին պատմել, թե ինչ գտան:

Բավարար ժամանակ հատկացնելուց հետո հարցրեք դասարանին.

  • Ո՞ր արտահայտություններն են նկարագրում այն գործերը, որոնք փարիսեցիները կանեին իրենց կենդանիների համար օրը: (Արձակել նրանց կապերը և դուրս հանել ջրհորից:)

  • Մենք ի՞նչ կարող ենք սովորել Փրկիչի օրինակից` Հանգստության օրը պատվելու և սուրբ պահելու մասին: (Կարիքավոր մարդկանց սպասավորելը պատշաճ է շաբաթ օրը: Փրկիչի արդարացի օրինակը հակադրվում է որոշ փարիսեցիների դիրքորոշմանը, որոնք ճիշտ են համարում շաբաթ օրը օգնել կենդանիներին` այլ ոչ մարդկանց:)

Ամփոփեք Ղուկասի 14.7-11 հատվածները` բացատրելով, որ ջրգողությունից տառապող տղամարդուն բժշկելուց հետո Փրկիչը խրատեց ճաշին հրավիրված մյուս հյուրերին իրենց մեծարելու համար` իշխանին մոտ պատվավոր աթոռներին նստելով:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկասի 14․12-14 հատվածները։ Խնդրեք դասարանին հետևել` փնտրելով, թե Փրկիչն ի՞նչ ուսուցանեց փարիսեցուն, ով Իրեն հրավիրել էր ճաշի:

  • Ի՞նչ խորհուրդ տվեց Փրկիչն այս փարիսեցուն։

  • Որոնք են հնարավոր պատճառները, որ մարդիկ ճաշի են հրավիրում են իրենց ընկերներին և հարուստ հարևաններին:

Բացատրեք, որ Փրկիչի օրերում նրանք, ովքեր հաշմանդամ, կաղ կամ կույր էին, հիմնականում պայքարում էին իրենց գոյատևման համար և որպես հետևանք` աղքատ էին: Որոշ փարիսեցիներ վերևից էին նայում այս մարդկանց (տես Ղուկասի 16.14-31 հատվածները)

  • Նշեք մի քանի պատճառներ, թե ինչո՞ւ են մարդիկ այսօր վերևից նայում մյուսներին:

  • Մենք ի՞նչ սկզբունքներ կարող ենք սովորել Ղուկասի14.14 հատվածից` օգնելու մարդկանց, ովքեր ավելի կարիքավոր են, քան մենք: (Հետևյալը մի սկզբունք է որը ուսանողները կարող են կռահել. Եթե մենք փորձենք օգնել մարդկանց, ովքեր կարիքավոր են, քան մենք, Տերը կհատուցի մեզ Հարության ժամանակ:)

Նշեք նաև, որ Հարության ժամանակ մեզ հատուցելուց բացի, Տերը կօրհնի մեզ նաև այս կյանքում, երբ մենք փորձենք օգնել մարդկանց, ովքեր ավելի կարիքավոր են, քան մենք:

  • Մենք ինչպե՞ս կարող ենք օգնել մարդկանց, ովքեր ավելի կարիքավոր են, քան մենք։

  • Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթը օրհնվել՝ փորձելով օգնել մարդկանց, ովքեր չքավոր են:

Ուսանողներին խնդրեք մտածել այն մասին, թե նրանք ինչպես կարող են օգնել մարդկանց, ովքեր ավելի կարիքավոր են, քան նրանք: Խրախուսեք նրանց իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում գրել մի նպատակ` ծառայելու նրանց, ովքեր ավելի կարիքավոր են, քան նրանք։

Ղուկաս 14.15-35

Հիսուսը պատմում է մեծ ընթրիքի առակը և ուսուցանում է աշակերտության գինը

Հրավիրեք ուսանողներին գրատախտակին գրել որոշ բաներ, որոնք նրանցից կպահանջվի զոհաբերել կամ հրաժարվել դրանցից` որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ:

  • Որո՞նք են այն մի քանի արդարացումները, որոնք կարելի է փորձել օգտագործել, որպեսզի խուսափենք այս զոհաբերությունները կատարելուց:

Դասարանին խնդրեք Ղուկասի 14 գլխի ուսումնասիրության ընթացքում գտնել այն սկզբունքները, որոնք սովորեցնում են, թե Հիսուսն ինչ է պահանջում Իր աշակերտներից:

Բացատրեք, որ երբ Փրկիչը խորհուրդ տվեց Փարիսեցիներին հրավիրել ճաշի չքավորներին, ինչ-որ մեկը սենյակում ասաց Նրան. «Երանի նորան, որ Աստուծոյ արքայութիւնումը հաց կուտէ» (Ղուկասի 14.15): Այս հայտարարությանն ի պատասխան, Փրկիչը պատմեց մեծ ընթրիքի առակը:

Հրավիրեք ուսանողներին բարձրաձայն կարդալ Ղուկասի 14.16-24 հատվածները դասի սկզբից ընտրված իրենց զուգընկերների հետ։ Խնդրեք յուրաքանչյուր զույգից մի ուսանողի գտնել հրավերը, որը ստացան մարդիկ այս առակում: Հրավիրեք զույգի մյուս ուսանողին գտնել այն արդարացումները, որոնք բերեցին մարդիկ, ովքեր մերժեցին առաջարկը: Բավարար ժամանակ հատկացնելուց հետո հարցրեք դասարանին.

  • Ինչո՞վ է Հիսուս Քրիստոսի ավետարանը նման մեծ ընթրիքին: (Պատասխանները կարող են ներառել հետևյալը. ավետարանը մեզ համար պատրաստված պարգև է, այն կարող է լցնել մեր հոգիները և բավարարել մեր կարիքները, մենք հրավիրված ենք ճաշակելու դրանից, և մենք կարող ենք ընդունել կամ մերժել այն ճաշակելու հրավերը:)

  • Ի՞նչ արդարացումներ բերվեցին այն մարդկանց կողմից, ովքեր չէին ընդունել մեծ ընթրիքի հրավերը:

  • Այս արդարացումներն ի՞նչ են բացահայտում այս մարդկանց առաջնահերթությունների մասին:

Համաձայն հատված 24-ի, ո՞րն է հետևանքը, երբ այլ առաջնահերթությունները գերադասվում են Տիրոջից ու Նրա ավետարանից : (Ուսանողները կարող են նշել հետևյալ սկզբունքը. Եթե մենք այլ առաջնահերթությունները բարձր դասենք Տիրոջից ու Նրա ավետարանից, կկորցնենք օրհնությունները, որոնք կարող էինք ստանալ:)

Հրավիրեք ուսանողներին նայել գրատախտակին գրված այն զոհաբերությունների ցուցակին, որ նրանցից կխնդրվի կատարել` որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ:

  • Ի՞նչ օրհնություններ կկորցնեինք մենք, եթե չկամենայինք կատարել այս զոհաբերությունները:

Բացատրեք, որ այս առակն ուսուցանելուց հետո Փրկիչը բազմության հետ խոսեց այն մասին, թե Նա ինչ էր պահանջում Իր աշակերտներից: Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկասի 14․25-27 հատվածները։ Հրահանգեք նրան կարդալ նաև Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն հատված 26-ը (Ղուկասի 14:26, ծանոթագրություն բ) և հատված 27-ը (Ղուկասի 14:27, ծանոթագրություն բ): Դասարանին հանձնարարեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Փրկիչն ինչ ասաց, որ Իր աշակերտները պիտի պատրաստ լինեն անել։

  • Ի՞նչ ասաց Փրկիչը, որ Իր աշակերտները պիտի պատրաստակամ կատարեն:

Բացատրեք, որ հունարեն բառի սահմանումը, թարգմանված որպես ատել, «պակաս սիրելն» է (James Strong, The Exhaustive Concordance of the Bible [1890], “misĕō,” 48): Փրկիչը բացատրում էր, որ Իր աշակերտների համար ընտանիքին կամ նույնիսկ սեփական կյանքին նվիրվելը պիտի լինի Իրեն նվիրվելուց հետո (տես նաև Մատթեոս 10.37): Իր խաչն առնելը վերաբերում է խաչելությանը և ներկայացնում է պահանջված պատրաստակամությունը կյանքը տալու Քրիստոսի համար, ով Իր կյանքը տվեց մեզ համար (տես նաև Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 16.26 [Մատթոս 16.24, ծանոթագրություն ե]):

  • Հիսուս Քրիստոսի աշակերտը լինելու մասին ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել այս հատվածներից: (Ուսանողները կարող են զանազան ճշմարտություններ նշել, բայց համոզվեք, որ նրանք առանձնացնեն նման մի ճշմարտություն. Հիսուս Քրիստոսի աշակերտները պետք է պատրաստ լինեն զոհաբերել ամեն բան Նրան հետևելու համար։ Դուք կարող եք հրավիրել ուսանողներին գրել այս ճշմարտությունը լուսանցքում` Ղուկասի 14.25-27 հատվածների կողքին:)

  • Ձեր կարծիքով Հիսուս Քրիստոսի աշակերտները ինչո՞ւ պիտի պատրաստակամ լինեն Նրան բարձր դասելու բոլոր բաներից` ներառյալ իրենց ընտանիքի անդամներից և իրենց սեփական կյանքից:

Գրատախտակին գրեք հետևյալ արտահայտությունը «Արդ ձեր սրտի մեջ դրեք» (հատված 27, ծանոթագրություն բ)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «արդ ձեր սրտի մեջ դրեք» արտահայտությունը: (Բացատրեք, որ այս համատեքստում արդ ձեր սրտի մեջ դրեք արտահայտությունը նշանակում է վճռել կամ հաստատապես որոշել:)

  • Տերն ինչ է ցանկանում, որ մենք հիմնենք մեր սրտերում:

  • Մենք ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Ղուկասի 14.27-ի հատվածի Ջոզեֆ Սմիթ թարգմանությունից: (Ուսանողները պիտի առանձնացնեն նմանատիպ մի սկզբունք. Երբ մենք մեր սրտերում դնում ենք այն, ինչ Հիսուս Քրիստոսն ուսուցանում ու պատվիրում է մեզ, մենք դառնում ենք Նրա աշակերտները:)

Յուրաքանչյուր ուսանողի տվեք Յոթանասունի Քվորումից Երեց Լարի Վ. Գիբոնսի հետևյալ հայտարարության մի օրինակ։ Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այդ խոսքերը: Դասարանին խնդրեք հետևել` պարզելով, թե մենք ինչ պիտի անենք, որպեսզի կարողանանք ապրել այդ սկզբունքով։

Նկար
Երեց Լարի Վ. Գիբոնս

«Երբ դուք սկսում եք կարգավորել առաջնահերթությունները ձեր կյանքում, միակ ճշմարիտ ապահովությունը կյանքում պատվիրաններով ապրելն է: …

… Ինչ հրաշալի բան է` կյանքի սկզբում որոշել մեկ անգամ և ընդմիշտ, թե դուք ինչ պիտի անեք և ինչ չպիտի անեք այն բաների հետ կապված, որոնք վերաբերում են ազնվությանը, համեստությանը, մաքրաբարոյությանը, Իմաստության Խոսքին և տաճարային ամուսնությանը:

Եղբայրներ և քույրեր, մնացեք նեղ ու անձուկ արահետի վրա: Ոչ, մնացեք նեղ ու անձուկ արահետի կենտրոնում: Մի շեղվեք. մի հեռացեք. մակերեսորեն մի վերաբերվեք դրանց հետ. եղեք զգույշ:

…Պատվիրաններով ապրելը կբերի ձեզ երջանկություն, որը շատերը փնտրում են այլ վայրերում» («Արդ ձեր սրտի մեջ դրեք» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2006, 103, 104):

  • Ո՞րն է այն պատվիրանը, որին դուք հաստատապես որոշել եք հնազանդվել: Ինչպե՞ս եք դուք օրհնվել` որոշում կայացնելով հնազանդվել այդ պատվիրանին:

Խրախուսեք ուսանողներին իրենց սրտերում դնել, «թե նրանք ինչ պիտի անեն … և … ինչ չպիտի անեն այն բաների հետ կապված, որոնք վերաբերում են ազնվությանը, համեստությանը, մաքրաբարոյությանը, Իմաստության Խոսքին և տաճարային ամուսնությանը»: Կարող եք առաջարկել ուսանողներին գրի առնել իրենց որոշումներն իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում:

Բացատրեք, որ աշակերտությանը վերաբերող այս սկզբունքներն ուսուցանելուց հետո Փրկիչը տվեց երկու համանմանություններ: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ղուկասի 14.28-30 հատվածները, իսկ մեկ այլ ուսանողի`Ղուկասի 14.31-33 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` խորհելով, թե այս երկու համանմանություններն ի՞նչ են լուսաբանում։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ են լուսաբանում այս երկու համանմանությունները:

Բացատրեք, որ երկու համանմանությունները լուսաբանում են հաշվարկի կարևորությունը կամ գործողության ընթացքի գնի որոշումը` նախքան այն սկսելը, որպեսզի վճռեք, թե արդյո՞ք դուք ի վիճակի կլինեք ավարտել այն: Փրկիչը ցանկանում էր, որ Իր աշակերտները խորամտորեն կշռադատեն, թե արդո՞ք նրանք հոժարակամ էին զոհաբերելու այն, ինչ անհրաժեշտ էր, որպեսզի կարողանային շարունակել մինչև վերջ` որպես Իր աշակերտներ: (Տես նաև Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Ղուկաս 12.34 [Ղուկասի 14:30, ծանոթագրությունը ա]:)

Խնդրեք ուսանողներին վերանայել գրատախտակին գրված զոհաբերությունների ցուցակը: Հրավիրեք նրանցից մի քանիսին բացատրել, թե նրանք ինչո՞ւ են պատրաստ կատարել այս զոհաբերությունները` որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ:

Հրավիրեք ուսանողներին նշել 33-րդ հատվածը, որը տալիս է այս գլխում բերված Փրկիչի ուսմունքների պարզ ամփոփումը։ Բերեք այսօր քննարկված ճշմարտությունների մասին ձեր վկայությունը։

Բացատրական և պատմական տեղեկություն

Ղուկաս 14.12-14: Եթե մենք փորձենք օգնել մարդկանց, ովքեր ավելի կարիքավոր են, քան մենք, Տերը կօգնի մեզ:

Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆը մեկնաբանել է մի քանիսն այն օրհնություններից, որոնք մենք կարող ենք ստանալ ուրիշներին օգնելու արդյունքում․

«Եթե մենք Քրիստոսանման սիրով տոգորված ձեռք ենք մեկնում ուրիշներին և բացում ենք մեր սրտերը նրանց համար, մի հրաշալի բան է պատահում մեզ: Մեր հոգիները բժշկվում են, դառնում ավելի մաքուր և ուժեղ: «Մենք դառնում ենք ավելի երջանիկ, ավելի խաղաղ և ավելի ընկալունակ Սուրբ հոգու շշունջների հանդեպ» («Դուք եք իմ ձեռքերը» Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 75–69):

Ղուկաս 14.15-24: Մեծ ընթրիքի առակը

Մեծ ընթրիքի այս առակի մասին ավելին իմանալու համար, տես մեկնաբանությունը Նոր Կտակարանի ուսանողի ձեռնարկում (Եկեղեցու Կրթական Համակարգի ձեռնարկ, 2014), 164):