Գրադարան
Պողոս Առաքյալի թուղթը առ Եփեսացիս. նախաբան


Պողոս Առաքյալի թուղթը առ Եփեսացիս. նախաբան

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

«Եփեսացիս թուղթը ողջ աշխարհի համար է՝ հրեայի և հեթանոսի, ամուսնու և կնոջ, ծնողների ու զավակների, տիրոջ և ծառայի։ Պողոսի օրերում դա Տիրոջ մտադրությունն ու կամքն էր, մեր օրերում դա ոգեշնչման ձայն է, դա համընդհանուր կոչի ու կիրառության թուղթ է։

… Այն պարունակում է Պողոսի լավագույն գրվածքներից մի քանիսը, որոնք առնչվում են հիմունքներին, Աստծո ավետարանին՝ իր ողջ փրկարար փառքով» (Bruce R. McConkie, Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 2:489)։

Եփեսացիս թուղթն ուսումնասիրելով, ուսանողները մի կողմ կդնեն աշխարհիկը և կաճեն հոգևոր առումով ու կսովորեն ավելի լիարժեք մասնակից լինել Եկեղեցու միասնությանը և ընկերակցությանը։

Ո՞վ է գրել այս գիրքը:

Պողոս Առաքյալն է գրել Թուղթ առ Եփեսացիս (տես Եփեսացիս 1․1

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Պողոսը նշել է, որ Թուղթ առ Եփեսացիս գրել է բանտարկության ժամանակ (տես Եփեսացիս 3․1, 4․1, 6․20)։ Եփեսացիս թուղթը, հնարավոր է, գրվել է այն ժամանակ, երբ Պողոսն առաջին անգամ բանտարկված է եղել Հռոմում, մոտավորապես Ք.ծ.հ 60–62թթ․ (տես Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Պողոսի թղթերը», scriptures.lds.org)։ Այդ ընթացքում Պողոսը գտնվում էր տնային կալանքի տակ, սակայն նրան կարող էին այցելել, և նա կարող էր ուսուցանել ավետարանը (տես Գործք 28․16–31

Ո՞ւմ համար է այն գրված և ինչո՞ւ:

Հակոբոս թագավորի Աստվածաշնչյան տարբերակում Եփեսացիս 1․1 հատվածում նշվում է, որ Թուղթ առ Եփեսացիս ուղղված է «այն սրբերին որ Եփեսոսումն են»։ Սակայն ավելի վաղ արձանագրություններում չկան «որ Եփեսոսումն են» խոսքերը։ Դա ենթադրում է, որ հնարավոր է, Պողոսն այդ թուղթը չէր գրել հատկապես Եփեսացիների համար, այլ Սրբերի մի քանի խմբերի, այդ թվում՝ Եփեսոսում գտնվողների։ Եփեսոսը հանդիսանում էր Պողոսի նստավայրը նրա երրորդ միսիոներական ճամփորդության ժամանակ (տես Գործք 19․9–10, 20․31), և նա մեծ ազդեցություն էր թողել այդ մարդկանց վրա (տես Գործք 20․17, 34–38

Այդ նամակում Պողոսը դիմեց Եկեղեցու հեթանոս անդամներին (տես Եփեսացիս 2․11), ովքեր հավանաբար նորադարձներ էին (տես Եփեսացիս 1․15)։ Նա գրեց, որպեսզի զարգացնի նրանց հոգևորը և վկայությունները, ովքեր արդեն անդամ էին։ Նրա հիմնական նպատակը այդ նորադարձների Աստծո և Եկեղեցու մասին հոգևոր գիտելիքի զարգացումն էր (տես Եփեսացիս 1․15–18, 3․14–19), միասնությունը խթանելն էր, հատկապես, հրեա և հեթանոս Սրբերի միջև (տես Եփեսացիս 2․11–22, 4․1–16, 5․19–6․9), և խրախուսել Սրբերին դիմանալ չարի զորություններին (տես Եփեսացիս 4․17–5․18, 6․10–18)։ Եփեսոսում ապրող Սրբերից շատերը արժանի էին կնքվելու հավերժական կյանքի համար (տես Եփեսացիս 1․13, Bruce R. McConkie, Doctrinal New Testament Commentary, 2:493–94)։

Որո՞նք են այս գրքի հատկանշական առանձնահատկությունները:

Եփեսացիս գիրքը պարունակում է Վերջին Օրերի Սրբերին ծանոթ բազմաթիվ ուսմունքներ և գաղափարներ, այդ թվում՝ նախասահմանվածությունը, ժամանակների լրության տնտեսությունը, Խոստումի Սուրբ Հոգին, մարգարեների և առաքյալների կարևորությունը, ճշմարիտ և միակ Եկեղեցու գաղափարը և Եկեղեցու կազմակերպության մեջ տարբեր պաշտոնները, կոչումներն ու դերերը։ Այդ նամակն իր մեջ ընդգրկում է նաև ընտանիքին վերաբերող մի քանի վսեմ ուսմունքներ, որոնք կարելի գտնել սուրբ գրությունների բազմաթիվ հատվածներում։

Համառոտ շարադրանք

Եփեսացիս 1․1–4․16-ում Պողոսը գրում է ավետարանը ստանալու Սրբերի նախասահմանվածության, ժամանակների լրության տնտեսության, Խոստումի Սուրբ Հոգով կնքվելու, շնորհով փրկվելու, Եկեղեցու հեթանոս և հրեա Սրբերի միավորման, «մեկ Տեր, մեկ հավատք, մեկ մկրտություն» գաղափարի, Եկեղեցու նպատակի և մարգարեների ու առաքյալների հիմքի վրա կառուցված Եկեղեցու կազմակերպության մասին, որտեղ գլխավոր անկյունաքարը Հիսուս Քրիստոսն է։ Պողոսն ուսուցանում է, որ ժամանակների լրության տնտեսության ժամանակ Աստված ամեն ինչ Քրիստոսում կհավաքի մեկ տեղ։

Եփեսացիս 4․17–6․24-ում Պողոսը խրախուսում է Սրբերին կիրառել ճշմարիտ վարդապետությունն իրենց առօրյա կյանքում։ Նա խրախուսում է նրանց հանել հին մարդուն (իրենց նախկին մեղքերը) և հագնել նոր մարդուն, որ նրանք դառնում են Քրիստոսի շնորհիվ։ Նա խորհուրդ է տալիս կանանց, ամուսիններին, երեխաներին, ծնողներին, ծառաներին, տերերին և համայնքներին։ Նա խրախուսում է Սրբերին «հագնել Աստծո ողջ սպառազինությունը» (Եփեսացիս 6․11