Գրադարան
Դաս 120․ Եփեսացիս 1


Դաս 120

Եփեսացիս 1

Նախաբան

Պողոսը նամակ գրեց Եփեսոսում ապրող սրբերին այն մասին, որ ի սկզբանե սահմանված էր, որ նրանք ընդունեին ավետարանը ։ Նա գրեց վերջին տնտեսության կամ այն տնտեսության մասին, որի մեջ այժմ ապրում ենք։ Պողոսն ուսուցանեց, որ մենք հայտնության միջոցով կարող ենք ճանաչել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։

Ուսուցման առաջարկներ

Եփեսացիս 1․1–8

Պողոսն ուսուցանում է Սրբերին այն մասին, որ ի սկզբանե սահմանված էր, որ նրանք ընդունեին ավետարանը

Հանձնարարեք ուսանողներին վերհիշել մի դեպք, երբ նրանք կարևոր պարտականություն են հանձն առել և այդ առաջադրանքը կատարելու համար նրանց խոստացվել էր պարգևատրում։

  • Երբ առաջադրանքը դժվարացավ, ինչպես կարողացաք դիմանալ այն մտքին, որ դուք հանձն եք առել այդ առաջադրանքը, և ինչ-որ մեկը վստահել է այն ձեզ։

  • Ինչպե՞ս եք օրհնվել կամ պարգևատրվել ձեր պարտականությունը կատարելիս։

Բացատրեք, որ Եփեսացիս 1–6 գլուխների իր թղթում Պողոս Առաքյալը դիմեց Եփեսոսում և մոտակա տարածքներում գտնվող Սրբերին։ Նրա նպատակն էր զորացնել նրանց, ովքեր արդեն Եկեղեցու անդամ էին և օգնել նորադարձներին՝ զարգացնելու իրենց հոգևոր գիտելիքը և մնալ հավատարիմ իրենց ուխտերին։

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Եփեսացիս 1․3–8 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել այն ճշմարտություններին, որոնք Պողոսն ուսուցանեց Սրբերին, որպեսզի օգնի նրանց հավատարիմ մնալ իրենց ուխտերին։

  • Պողոսն ի՞նչ ճշմարտություններ ուսուցանեց Սրբերին, որպեսզի օգնի նրանց հավատարիմ մնալ իրենց ուխտերին։ (Երբ ուսանողները պատասխանեն, կարող եք խնդրել նրանց բացատրել, թե ինչպես կարող էին նրանց նշած ճշմարտություններն օգնել Սրբերին հավատարիմ մնալ։)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում 4-րդ հատվածի այն արտահայտությունը, որ Աստված ընտրել է ոմանց «աշխարհքի ստեղծումից առաջ»։

Բացատրեք, որ այս արտահայտությունը՝ առաջուց սահմանելով և «որդեգիր լինենք Յիսուս Քրիստոսի ձեռովն» հատված 5-ի արտահայտությունների հետ համատեղ վերաբերում է նրանց, ովքեր ընտրվել կամ նախասահմանված են եղել նախաերկրային կյանքում ավետարանն ընդունելու համար։ Հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին. Աստծո զավակների համար նախասահմանված է ստանալ ավետարանի օրհնությունները։ Այդ օրհնությունների ստացումը պայմանավորված է այս կյանքում մեր հավատարմությունից։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ ճշմարտությունը, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ խոսքերը․

«Նախաերկրային հոգևոր աշխարհում Աստված նշանակեց որոշ հոգիների իրենց մահկանացու կյանքում կատարել հատուկ առաքելություններ: Սա կոչվում է նախասահմանվածություն:

Նախասահմանվածությունը չի երաշխավորում, որ անհատները կստանան որոշակի կոչումներ կամ պարտականություններ: Այդպիսի հնարավորությունները այս կյանք են գալիս ազատ կամքի արդար օգտագործման արդյունքում, ճիշտ ինչպես արդարակյաց նախաերկրային գոյության արդյունքում եկավ նախասահմանվածությունը: …

Նախասահմանվածության վարդապետությունը վերաբերում է ոչ միայն Փրկչին և Նրա մարգարեներին, այլև Եկեղեցու բոլոր անդամներին։ Նախքան երկրի ստեղծումը, հավատարիմ կանանց տրվեց որոշակի պարտականություններ, իսկ հավատարիմ տղամարդկանց համար նախասահմանվեցին քահանայության որոշակի պարտականություններ։ Չնայած դուք չեք հիշում այդ ժամանակը, դուք, անկասկած, համաձայնվեցիք կատարել կարևոր հանձնարարություններ ձեր Հոր ծառայության մեջ։ Երբ դուք ապացուցեք, որ արժանի եք, ձեզ կտրվի հնարավորություններ կատարելու այն հանձնարարությունները, որոնք այն ժամանակ ստացաք» (Հավատքին հավատարիմ․ Ավետարանական վկայակոչում [2004], 154–155

  • Այն միտքը, որ մենք նախասահմանված ենք եղել՝ ընդունելու ավետարանը և դրա բազմաթիվ օրհնությունները, ինչպե՞ս է օգնել մեզ հավատարիմ մնալ մեր ուխտերին։

Եփեսացիս 1․9-12

Պողոսը խոսում է ժամանակների լրության տնտեսության մասին

Նկար
drawing, rivers going to lake

Նկարեք ջրային ավազանի մեջ լցվող մի քանի տարբեր գետերի մի պարզ նկար։ Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ յուրաքանչյուր գետն իրենից ներկայացնում է ավետարանի մի տնտեսություն։

  • Ի՞նչ է ավետարանի տնտեսությունը։

Կարող եք վերանայել ավետարանի տնտեսության սահմանումը՝ հրավիրելով որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Աստվածաշնչի բառարանից հետևյալ հայտարարությունը։

«Ավետարանի տնտեսությունը մի ժամանակաշրջան է, որի ընթացքում Տերը երկրի վրա ունենում է առնվազն մեկ լիազորված ծառա, որը կրում է սուրբ քահանայության բանալիները և աստվածային հանձնարարություն է կատարում՝ տարածելով ավետարանը երկրի բնակիչների մեջ։ Երբ դա տեղի է ունենում, ավետարանը հայտնի է դարձվում նորովի, որպեսզի այդ տնտեսության մարդիկ ստիպված չլինեն հիմնականում կախված լինել փրկության ծրագրի անցյալ տնտեսությունների գիտելիքից։ Ի սկզբանե գոյություն են ունեցել ավետարանի բազմաթիվ տնտեսություններ։ Աստվածաշունչն առաջարկում է առնվազն մեկ տնտեսություն, որը նույնացվում է Ադամի հետ, մեկ ուրիշը` Ենովսի, Նոյի և այդպես շարունակ` Աբրահամի, Մովսեսի, Հիսուսի և Իր Առաքյալների հետ, ժամանակի գագաթնակետին» (Bible Dictionary, “Dispensations”

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Եփեսացիս 1․9–10 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե որ տնտեսության մասին էր Պողոսը խոսում։ Բացատրեք, որ 9-րդ հատվածի «իր կամքի խորհուրդը» վերաբերում է Աստծո ծրագրերին և նպատակներին։

Նշեք, որ ժամանակների լրության տնտեսությունն այն տնտեսությունն է, որտեղ մենք այժմ ապրում ենք։

  • Ինչո՞վ է ժամանակների լրության տնտեսությունը նման ջրային ավազանին՝ իր մեջ թափվող գետերով։

  • Ըստ Պողոսի մարգարեության, ի՞նչ կպատահի ժամանակների լրության տնտեսության ժամանակ։ (Բացատրեք, որ երբ Պողոսը գրեց, որ «ամեն բան Քրիստոսումը» թե՛ երկնային թե երկրային բաները պետք է «բովանդակուի» միասին [հատված 10], նա նկատի ուներ աշխարհի ստեղծումից ի վեր Իր զավակներին տրված բոլոր բանալիների, զորությունների և Աստծո խոստումների վերականգնումն ու համախմբումը, ինչպես նաև մյուս գիտելիքները, որոնք այդպես էլ չեն բացահայտվել [տես ՎևՈւ 128․18]։ Գրատախտակին գրեք հետևյալ վարդապետությունը. Ժամանակների լրության տնտեսության ժամանակ նախկին տնտեսությունների բոլոր բաները կվերականգնվեն։)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Յոթանասունից Երեց Բ․ Հ․ Ռոբերտսի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Բ. Հ. Ռոբերտս

«Սա ժամանակների լրության տնտեսությունն է, և մենք տեսնում ենք, թե ինչպես են օվկիանոսը հեղեղող հուժկու գետակների նման նախկին տնտեսությունները լցվում դրա մեջ՝ մեզ դարձնելով դրանց մասնակիցը և տեսնում ենք, որ Աստված ի սկզբանե մի մեծ նպատակ էր հետապնդել և այդ նպատակը Իր զավակների փրկությունն էր։ Այժմ, մոտեցել է վերջին օրը՝ վերջին տնտեսության ժամանակը, երբ ճշմարտությունը, լույսն ու արդարակեցությունը կողողեն երկիրը» (in Conference Report, Oct. 1904, 73)։

Հրավիրեք ուսանողներին գրատախտակի մոտ և խնդրեք նրանց նախկին տնտեսություններից նկարված գետակները պիտակավորել՝ ճշմարտություն, սուրբ գրություններ, ուխտեր և զորություններ, որոնք վերականգնվել կամ առաջ են բերվել ժամանակների լրության տնտեսության մեջ։ (Պիտակների անուններ կարող են լինել նաև՝ կնքման զորություն, փրկող արարողություններ, Մորմոնի Գիրքը և այլն։ Անհրաժեշտության դեպքում ուսանողները կարող են լրացուցիչ գետակներ նկարել։)

  • Ժամանակների լրության տնտեսության մեջ ապրելն ինչպե՞ս է ձեր համար օրհնություն հանդիսանում։

  • Ըստ Երեց Ռոբերտսի հայտարարության, ի՞նչ կպատահի այս տնտեսության ժամանակ։ (Ճշմարտությունը, լույսը և արդարակեցությունը կողողեն երկիրը։)

  • Մեր տնտեսության ժամանակ, ո՞ր միջոցներն են հնարավորություն տալիս մեզ ողողել երկիրն ավետարանի ճշմարտությամբ և լույսով։

Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, այն ինչ մինչ այժմ ձեռք է բերվել այս տնտեսության ժամանակ՝ հաղորդելով ավետարանի ուղերձները սոցիալական լրատվամիջոցներով, լավ սկիզբ է, սակայն միայն մի բարակ շիթ է։ Այժմ կոչ եմ անում ձեզ, որ այդ բարակ շիթը ձեր օգնությամբ փոխակերպենք հեղեղի։ … Հորդորում եմ ձեզ երկիրը ողողել այնպիսի ուղերձներով, որոնք լի են արդարությամբ և ճշմարտությամբ, ուղերձներ, որոնք իրական, ուսուցանող և ողջունելի են, և բառիս բուն իմաստով երկիրը ողողեք հեղեղով» (“To Sweep the Earth as with a Flood” [Brigham Young University Campus Education Week devotional, Aug. 19, 2014], LDS.org

Հրավիրեք ուսանողներին կիսվել, թե ինչ են անում, որպեսզի երկիրը ողողեն արդարությամբ ու ճշմարտությամբ լի ուղերձներով։

Ամփոփեք Եփեսացիս 1․11–12 հատվածները և բացատրեք, որ Պողոսն ուսուցանեց, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ Սրբերը ստացան «ժառանգություն» (հատված 11) Աստծո արքայությունում։

Եփեսացիս 1․13–23

Պողոսն ուսուցանում է Խոստումի Սուրբ Հոգու մասին

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Եփեսացիս 1․13–14 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ օրհնություն ստացան Սրբերը՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատարմության, վստահության և հավատքի շնորհիվ։

  • Ըստ 13-րդ հատվածի, ի՞նչ օրհնություն ստացան Սրբերը։ (Նրանք «խոստմունքի Սուրբ Հոգովը կնքուեցաք»։)

Բացատրեք, որ «խոստմունքի Սուրբ Հոգովը կնքված [լինելը]» նշանակում է, որ Սուրբ Հոգին «Հորը վկայում է, որ փրկության արարողությունները կատարվել են պատշաճ ձևով, և որ դրանց հետ կապված ուխտերը պահպանվել են» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Խոստումի Սուրբ Հոգի», scriptures.lds.org): Հոգին «մեր ժառանգութեան գրաւն է» (հատված 14)։ Դա նշանակում է, որ Սուրբ Հոգու ներկայությունը մեր կյանքում խորհրդանիշ, հիշեցում և նշան է Աստծուց, որ եթե մենք հավատարիմ մնանք, մենք կստանանք հավերժական կյանք։

Ամփոփեք Եփեսացիս 1․15–16 հատվածները և բացատրեք, որ Պողոսն ասաց Սրբերին, որ նա անընդհատ շնորհակալություն է հայտնում Աստծուն նրանց հավատարմության համար։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Եփեսացիս 1․17-18 հատվածները: Դասարանի անդամներին խնդրեք հետևել ` ուշադրություն դարձնելով, թե ըստ Պողոսի աղոթքի, Աստված ինչ էր տալու Սրբերին։

  • Ըստ Պողոսի աղոթքի, Աստված ի՞նչ էր տալու Սրբերին։

  • Ի՞նչ են այս հատվածները սովորեցնում այն մասին, թե ինչպե՞ս կարող ենք ճանաչել Երկնային Հորը։ (Իրենց իսկ բառերով ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Հայտնության ոգու շնորհիվ մենք կարող ենք ճանաչել Երկնային Հորը։)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչ է հայտնության ոգին, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարի հետևյալ խոսքերը։ Հորդորեք ուսանողներին ուշադիր լսել, թե ինչ է հայտնության ոգին։

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Հայտնությունը հաղորդակցություն է Աստծուց երկրի վրա գտնվող Իր զավակներին և մեծագույն օրհնություններից մեկը, կապված Սուրբ Հոգու պարգևի և մշտական ընկերակցության հետ։ Մարգարե Ջոզեֆ Սմիթը սովորեցրել է. «Սուրբ Հոգին հայտնողն է», և «ոչ ոք չի կարող ստանալ Սուրբ Հոգին` առանց հայտնություններ ստանալու» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 268

Հայտնության Հոգին հասանելի է յուրաքանչյուր անձնավորության, ով քահանայության պատշաճ իշխանությամբ մեղքերի թողության համար ստանում է ընկղմումով մկրտության և Սուրբ Հոգու պարգևի համար ձեռնադրման փրկող արարողությունները, և ով հավատով գործում է իրականացնելու «ստացիր Սուրբ Հոգին» քահանայական հրամանը» (“The Spirit of Revelation,” Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 87)։

  • Ի՞նչ է հայտնության ոգին:

  • Ինչպե՞ս կարող է Սուրբ Հոգու միջոցով ստացված հայտնությունն օգնել մեզ ճանաչել Երկնային Հորը։

Կարող եք հրավիրել ուսանողներին, որ նրանք կիսվեն, թե ինչպե՞ս է Սուրբ Հոգու միջոցով ստացված հայտնությունն օգնել նրանց ավելի լավ ճանաչել Երկնային Հորը։ Կարող եք կիսվել նաև անձնական փորձառությամբ։ Խրախուսեք ուսանողներին ձգտել արժանի լինել Սուրբ Հոգու ընկերակցությանը, որպեսզի նրանք ավելի լավ ճանաչեն Երկնային Հորը։

Ամփոփեք Եփեսացիս 1․19–23 հատվածները և բացատրեք, որ Պողոսը շարունակեց ուսուցանել Սրբերին խոստացված ժառանգության և որպես Իր Եկեղեցու գլուխ՝ Հիսուս Քրիստոսի դերի մասին։

Բացատրական և պատմական տեղեկություն

Եփեսացիս 1․13 «Խոստմունքի Սուրբ [Հոգին]»

Խոստումի Սուրբ Հոգին Սուրբ Հոգու մեկ այլ անվանումն է։ Այն կիրառվում է նշելու համար Սուրբ Հոգու կնքող և հաստատող զորությունը (տես ՎևՈւ 76․53, 132․7

Խոստումի Սուրբ Հոգին հաստատում է մարդկանց արդար գործերի, արարողությունների և ուխտերի ընդունելի լինելն Աստծո կողմից։ Խոստումի Սուրբ Հոգին Հորը վկայում է, որ փրկության արարողությունները կատարվել են պատշաճ ձևով, և որ դրանց հետ կապված ուխտերը պահպանվել են։

Նրանք, ովքեր կնքվում են Խոստումի Սուրբ Հոգով, ստանում են այն ամենը, ինչ ունի Հայրը [տես Եփես. 1․13–14, ՎևՈւ 76․51–60]։ Բոլոր ուխտերն ու կատարումները պետք է կնքվեն Խոստումի Սուրբ Հոգով, որպեսզի ուժ ունենան այս կյանքից հետո [տես ՎևՈւ 132․7, 18–19, 26]» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Խոստումի Սուրբ Հոգին», scriptures.lds.org

Երբ Պողոսը գրեց, որ Սրբերը «կնքվեցին Խոստումի Սուրբ Հոգով» (Եփեսացիս 1․13), նա նկատի ուներ հավերժական կյանքի խոստումը, որը մահկանացու կյանքում տրվել էր հավատարիմ Սրբերին։ Երբ մարդիկ կնքվում են Խոստումի Սուրբ Հոգով, Սուրբ Հոգին հաստատում է նրանց սելեստիալ ժառանգ լինելը՝ անկախ նրանց մահկանացու լինելուց։ Այդ վարդապետությունը երբեմն հիշատակվում է որպես որևէ մեկի կոչումն ու ընտրված լինելը «հաստատ անել» (տես Բ Պետրոս 1․4–19, ՎևՈւ 131․5–6, ՎևՈւ 132․6–7, Bruce R. McConkie, Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 2:493–95; History of the Church, 3:379–80)։

Խոստումի Սուրբ Հոգու վերաբերյալ Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ասել է։

«Խոստումի Սուրբ Հոգին այն Սուրբ Հոգին է, ով վավերացման կնիք է դնում յուրաքանչյուր արարողության վրա՝ մկրտություն, հաստատում, կարգում, ամուսնություն։ Խոստումն այն է, որ հավատարմության միջոցով օրհնությունները կստացվեն։

Եթե անձը խախտում է ուխտը, լինի դա մկրտության, կարգման, ամուսնության կամ ցանկացած այլ բան, Հոգին հետ է վերցնում վավերացման կնիքը և օրհնությունները չեն ստացվում։

Ցանկացած արարողություն կնքվում է պարգևատրման խոստմամբ՝ կախված հավատարմությունից։ Սուրբ հոգին հետ է վերցնում վավերացման կնիքն այնտեղից, որտեղ ուխտերը խախտվել են [տես ՎևՈւ 76․52–53, 132․7]» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 1:45)։

Եփեսացիս 1․13–14 «Մեր ժառանգութեան գրաւն է»

«Մեր ժառանգութեան գրաւն է» արտահայտությունը՝ Եփեսացիս 1․14 հատվածում նշանակում է, որ երբ հավատարիմ Սրբերը կնքվեն Խոստումի Սուրբ Հոգով, նրանք անձնական հավաստիացում կստանան, որ կժառանգեն սելեստիալ արքայությունը։ Այստեղ գրավ բառը նշանակում է «գալիք բաների նշան» (Merriam-Webster’s Collegiate Dictionary, 11th ed. [2003], “earnest”)։ «Սուրբ Հոգու պարգևը Երկնային Հոր ամենաթանկ պարգևներից մեկն է։ … Այս պարգևը հավերժական ուրախության և հավերժական կյանքի խոստման կանխավայելումն է» (Քարոզիր իմ ավետարանը․ Միսիոներական ծառայության ուղեցույց [2004], 71)։