Գրադարան
Դաս 102. Հռովմայեցիս 12-16


Դաս 102

Հռովմայեցիս 12-16

Նախաբան

Պողոսը ուսուցանեց Հռոմի Եկեղեցու անդամներին ներկայացնել Աստծուն իրենց մարմինները՝որպես կենդանի զոհեր և հնազանդվել պատվիրաններին: Պողոսը նաև ուսուցանեց Սրբերին ինչպես խաղաղություն պահպանել, երբ անձնական նախապատվության պատճառով տարբերություններ էին առաջանում: Այդ նամակը ավարտելիս՝Պողոսը պատվիրեց զգուշանալ ստախոսներից:

Ուսուցման առաջարկներ

Հռովմայեցիս 12-13

Պողոսը ուսուցանում է Սրբերին նվիրաբերել իրենց մարմինները Աստծուն՝ որպես կենդանի զոհաբերություններ, և հնազանդվել Աստծո պատվիրաններին:

Դասարան բերեք տարբեր ձևերի երկու տարաներ և մի բաժակ ջուր։ Ցույց տվեք մեկ տարան և ջուրը:

  • Եթե ես լցնեմ ջուրը տարայի մեջ, ջրի ձևը ինչպե՞ս կփոխվի: (Այն կընդունի տարայի ձևը):

Ջուրը լցրեք տարայի մեջ: Այնուհետև ջուրը լցրեք երկրորդ տարայի մեջ և ցույց տվեք, թե ինչպես այն կրկին ընդունեց տարայի ձևը:

Բացատրեք, որ այդ ցուցադրության ժամանակ ջուրը՝ ներկայացնում է մարդկանց, իսկ տարաները՝ տարբեր աշխարհիկ հավատամքներ և գործողություններ:

  • Աշխարհիկ հավատամքներն ու գործողությունները շարունակաբար ընդունելն ի՞նչ վտանգներ կարող է առաջացնել:

Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Հռովմայեցիս 12.1–2-ը բարձրաձայն: Դասարանին հրավիրեք հետևել նրան և փնտրել, թե Պողոսն ինչ հորդորեց Հռոմի Եկեղեցու անդամներին անել:

  • Պողոսը ի՞նչ հորդորեց այդ Եկեղեցու անդամներին անել:

Բացատրեք, որ Եկեղեցու անդամներին աղերսելով իրենց մարմինները նվիրաբերել, որպես «կենդանի պատարագ» (հատված 1-ում), Պողոսը զուգահեռ էր անցկացնում Հին Կտակարանի կենդանիներին զոհաբերելու հետ: Այդ կենդանիները Աստծուն նվիրաբերություններ էին:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ ի նկատի ուներ Պողոսը, երբ գրեց. «որ ձեր մարմինները ներկայացնէք կենդանի, սուրբ եւ Աստծեյ ընդունելի պատարագ»: (հատված 1): (Եկեղեցու անդամները պետք է ամբողջապես նվիրաբերեն իրենց Աստծուն՝ հրաժարվելով մեղավոր ցանկություններից):

  • Հիմնվելով Պողոսի հորդորանքի վրա հատվածներ 1-2-ում, ի՞նչ է Աստված մեզանից սպասում: (Օգնեք ուսանողներին հաստատել հետևյալ ճշմարտությունը. Աստված ակնկալում է մեզանից, որ Նրան նվիրաբերենք մեր կյանքերը և չկերպարանուինք այս աշխարհքի կերպարանքովը: Այդ ճշմարտությունը գրեք գրատախտակին):

Բացատրեք, որ Հռովմայեցիս 12-13-ում, Պողոսը Եկեղեցու անդամներին շատ սկզբունքներ ուսուցանեց, որոնք կօգնեին նրանց նվիրաբերել իրենց կյանքերը Աստծուն և չկերպարանուէին այս աշխարհքի կերպարանքովը: Որպեսզի օգնեք ուսանողներին ուսումնասիրել այդ սկզբունքներից մի քանիսը, ապա բաժանեք նրանց երեք խմբերի: Յուրաքանչյուր ուսանողի տվեք մեկական օրինակ թուղթ, որը ներառում է հետևյալը հրահանգներ թղթի վերևի մասում։ (Դասից առաջ, յուրաքանչյուր թղթի վրա շրջանի մեջ առեք երեք սուրբ գրությունների հղումներից մեկը: Համոզվեք, որ յուրաքանչյուր խմբի ամեն մի ուսանող կստանա մեկ թուղթ՝ շրջանի մեջ առնված տարբեր սուրբ գրության հղումով):

Նկար
Թերթիկ

Սեմինարիայի ուսուցչի Նոր Կտակարանի ուսուցանման դասագիրք -- Դաս 102

Հռովմայեցիս 12.9-16

Հռովմայեցիս 12.17-21

Հռովմայեցիս 13.8-13

  1. Կարդացեք թղթի վերևի մասում շրջանի մեջ առնված սուրբ գրության հատվածը:

  2. Ընտրեք չափածո խոսքերով Պողոսի ձեր ընթերցած ուսմունքներից մեկը և գրեք այն ներքևի ազատ տարածքում: Նաև գրեք, թե ինչպես այդ ուսմունքով ապրելը, կարող է օգնել մեզ նվիրաբերել մեր կյանքերը Աստծուն և չկերպարանուել այս աշխարհքի կերպարանքովը: ( Եթե դուք առաջին մարդը չեք, ով ստացել է այդ թուղթը, ապա կամ ավելացրեք ձեր մտքերը ներքևում նախորդ գրվածներին, կամ էլ գրեք չափածո խոսքերով շրջանի մեջ առնված մեկ այլ ուսմունքի մասին):

Բացատրեք ուսանողներին, որ նրանց կտրամադրվի երեք րոպե թղթերը լրացնելու համար, ինչպես որ իրենց ցուցումներ են տրված թղթի վրա: Երեք րոպեն ավարտվելու պահին, հանձնարարեք նրանց փոխանցել իրենց թուղթը խմբի մեկ այլ ուսանողի: Կրկնեք այդ միջոցառումը այնպես, որ յուրաքանչյուր ուսանող կարդա և մեկնաբանի բոլոր երեք սուրբ գրությունների հատվածները: Համոզվեք, որ ուսանողները ետ են ստացել իրենց սկզբնական թուղթը:

Ուսանողներին ժամանակ տվեք ամփոփել իրենց մեկնաբանությունները թղթերի վրա: Մի քանի ուսանողների հրավիրեք զեկուցել ինչ-որ բան, որ նրանք սովորել են այն մասին, թե ինչպես մենք կարող ենք նվիրաբերել մեր կյանքերը Աստծուն և չկերպարանուել այս աշխարհքի կերպարանքովը:

Հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Հռովմայեցիս 13.14-ը բարձրաձայն։ Դասարանին հրավիրեք հետևել նրան և փնտրել, թե ինչ խորհուրդ տվեց անել Պողոսը Սրբերին։

  • Ձեր կարծիքով ի՞նչ էր ուզում ասել Պողոսը «Տէր Յիսուս Քրիստոսին հագէք» արտահայտությամբ:

  • Ինչպե՞ս կարող են ուսմունքները, որ մենք սովորել ենք Հռովմայեցիս 12-13-ում օգնել մեզ նմանվել Հիսուս Քրիստոսին։ (Ուսանողների պատասխաններից հետո, վերանայեք գրատախտակի վրա նախորոք գրված ճշմարտությունը հետևյալ շարադրությամբ. Եթե մենք նվիրաբերենք մեր կյանքերը Աստծուն և չկերպարանուինք այս աշխարհքի կերպարանքովը, ավելի կնվիրվենք Հիսուս Քրիստոսին):

  • Ինչո՞վ է Փրկիչը օրինակ, որպես իր կյանքը Աստծուն նվիրաբերող և չկերպարանուող այս աշխարհքի կերպարանքովը:

  • Ինչպե՞ս կարող ենք չկերպարանուինք այս աշխարհքի կերպարանքի չափանիշներովը: ( Հնարավոր է ցանկանաք որոշ ուրույն օրինակներ բերել՝ այսպես օրինակ Շաբաթ օրը պահելը, հագուստի ոճը, կամ թերևս մշակութային, հասարակական հիմնախնդիրների տեսակետները, որոնք հակադիր են ավետարանի սկզբունքներին):

Հանձնարարեք ուսանողներին մտածել մեկ հոգու մասին, ում նրանք ճանաչում են, ով ջանք է գործադրում նվիրաբերելու իր կյանքը Աստծուն և չկերպարանուելու այս աշխարհքի կերպարանքովը։

  • Ո՞ւմ մասին եք մտածել: Ինչո՞ւ:

  • Ի՞նչ եղանակներով է այդ անձնավորությունը ավելի նման դարձել Փրկիչին:

Հրավիրեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում գրել մի եղանակի մասին, որով նրանք կարող են նվիրաբերել իրենց կյանքերը Աստծուն և չկերպարանուին այս աշխարհքի կերպարանքովը: Խրախուսեք ուսանողներին` կիրառել այն, ինչ գրեցին:

Հռովմայեցիս 14.1-15.3

Պողոսը խորհուրդ է տալիս Եկեղեցու անդամներին անձնական նախապատվության խնդրում խուսափել տարաձայնություններից

Հորդորեք ուսանողներին բարձրացնել իրենց ձեռքերը, եթե նրանք ցանկանում են դրական պատասխան տալ այդ հարցերից որևէ մեկին: Կարող եք փոխել այդ հարցերից մի քանիսը, որպեսզի նրանք ավելի լավ արտացոլեն այն մշակույթը, որտեղ դուք ապրում եք: Եթե այդպես վարվեք, ընտրեք օրինակներ, որոնք պարզորոշ սահմանված պատվիրաններին հնազանդվելու հարցեր չեն, այլ անձնական ընտրության: Այդ բոլոր հարցերի պատասխանները պետք է «այո» լինեն:

  • Վերջին Օրրերի Սրբերին ընդունելի՞ է (1) հետևել բուսակերության սննդակարգին: (2) ճաշակել շոկոլա՞դ: (3) հասարակության մեջ կրել մինչև ծնկները հասնող տաբա՞տ: (4) շաբաթ օրը օգտագործել տեխնոլոգիա՞: (5) մասնակցել կիրակնօրյա տոնակատարություններին, որոնք ստեղծվել են ուրիշ կրոնական կամ մշակութային ավանդույթներո՞ւմ:

Բացատրեք, որ մինչ որոշ վարքագծեր պարզորոշ կերպով պահանջվում կամ արգելվում են Տիրոջ կողմից տրված պատվիրաններով, մյուսները թողնվում են անհատ Եկեղեցու անդամների գերադասությանը կամ հայեցողությանը: Այդ իրավիճակները կարող են ներառել տարածքներում որոշ ընտրություններ ինչպես՝ ժամանցը, հագուստը, սննդակարգը, Շաբաթ օրը պահելոը և երեխաների համար ծնողական կանոնները: Տերը տվել է չափանիշներ և պատվիրաններ, որ որոշ հարցերում ուղեկցեն մեր ընտրություններին, օրինակ համեստ կարճ տաբատներ կրելը, սակայն որոշ որոշումներ թողնվել են անձնական հայեցողությանը: Անդամները հնարավոր է երբեմն որոշումներ կայացնեն նմանատիպ ոլորտներում՝ ոգեշնչվելով իրենց կոնկրետ իրավիճակներից կամ կարիքներից:

Սովորելիս հանձնարարեք ուսանողնորին ընթերցել Հռովմայեցիս 14.1-15-3-ը ուշադրություն դարձնելով ճշմարտություններին, որոնք Պողոսը ուսուցանում է, թե ինչպես մենք պետք է վարվենք անձնական նախապատվության խնդիրներին Եկեղեցում:

Համառոտագրեք Հռովմայեցիս 14.1-5-ը բացատրելով, որ անձնական նախընտրության խնդիրներից մեկը Պողոսի ժամանակում, որին Եկեղեցու անդամները ծանոթացան, վերաբերում է մարդու սննդակարգին: Որոշ մարդիկ սննդակարգի սահմանափակում չէին կատարում: Մյուսները ձեռնպահ էին մնում մսից և ուտում միայն բանջարեղեն, որպես սննդակարգի օրենքների շարունակություն՝ Մովսեսի օրենքի ներքո, չնայած այն բանին, որ այս սահմանափակումները այլևս չէին պահանջվում (տես հատված 2, ծանոթագրություն ա): Ի հավելումն այդ ամենի որոշ Եկեղեցու անդամներ շարունակում էին պահպանել Հրեական սովորությունները, գործունեությունները և տոները:

  • Ձեր կարծիքով ի՞նչ խնդիրներ հնարավոր է, որ ծագած լինեին Եկեղեցում, քանի որ այդ հարցերում անդամները կայացնում էին տարբեր անձնական որոշումներ:

Հրավիրեք ուսանողներին կարդալ Հռովմայեցիս 14.3-ը մտքում, և գտնել, թե սննդակարգի անձնական նախընտրություններն ի՞նչ են մղել Եկեղեցու անդամներին անել:

  • Ի՞նչ խնդիրների առաջ էին կանգնում Եկեղեցու անդամները: (Որոշ Եկեղեցու անդամներ արհամարհում և դատում էին մյուս անդամներին, որոնց ընտրությունները տարբերվում էին իրենցից:)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ պատճառով էր դա տեղի ունենում։

Գրատախտակին գրեք հետևյալ սուրբ գրությունների հղումները. Հռովմայեցիս 14.10–13, 15, 21: Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ այդ հատվածներից: Դասարանին հրավիրեք հետևել նրանց և փնտրել, թե Պողոսը անձնական նախընտրության խնդրում ինչից ուսուցանեց Եկեղեցու անդամներին հետ կանգնել: Դիմեք ուսանողին, ով կկարդա հատված 15-ը նաև կարդալ Ջոզեֆ Սմիթի Թարգմանության հատվածը Հռովմայեցիս 14.15-ի ( Հռովմայեցիս 14.15, ծանոթություն ա):

  • Հիմնվելով Պողոսի ուսուցանածի վրա հատված 13-ում, ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել, թե ի՞նչից պետք է հետ կանգնենք այն գործերն անելիս, որոնք հատուկ պատվիրանների մեջ չեն մտնում: (Ուսանողների պատասխանները պետք է ներառեն հետևյալ ճշմարտությունը․ Հատուկ պատվիրանների մեջ չմտնող հարցերում, մենք պետք է հետ կանգնենք մյուսների ընտրությունները դատելուց):

  • Ինչո՞ւ է խնդիր առաջանում, երբ Եկեղեցու անդամները վերևից են նայում կամ դատապարտում Եկեղեցու մյուս անդամներին, ովքեր տարբեր ընտրություններ են կատարում այն գործերում, որտեղ ոչ մի պատվիրան չի պահանջում կամ արգելում ինչ-որ վարքագիծ:

Նշեք հետևյալ արտահայտությունը`«գլորում կամ գայթակղութիւն չդնէք» հատված 13-ում: Բացատրեք, որ դա վերաբերում է որևէ մեկի վրա ազդելուն, հոգևոր սխալ գործելուն կամ սայթաքելուն՝ ջանքեր գործադրելիս ճանաչել Հիսուս Քրիստոսին և ապրել Նրա ավետարանով:

  • Ինչպե՞ս է հնարավոր, որ Եկեղեցու անդամները, ովքեր սնվում են որոշակի ուտելիքներով, ազդեցություն գործեն մյուսների վրա, որ նրանք հոգևոր սխալներ գործեն կամ սայթաքեն:

  • Պողոսը ի՞նչ խորհուրդ տվեց Եկեղեցու անդամներին անել, երբ նրանց սննդակարգի ընտրությունը կարող էր հոգևոր վնաս պատճառել մեկ ուրիշին: (Պողոսը խորհուրդ տվեց Սրբերին լինել նրբանկատ ուրիշների վրա իրենց անձնական գործունեության ներգործությամբ և պատրաստակամ հրաժարվելու գործողություններից, որոնք կարող են նպաստել ուրիշներին հոգևոր սխալ թույլ տալուն:)

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք մենք սովորել Պողոսի ուսուցումից, որը վերաբերվում է մեր գործողություններին այն գործերում, որ պատվիրաններին ճշգրիտ չեն վերաբերում: (Օգնեք ուսանողներին առանձնացնել հետևյալը ճշմարտությունը. Գործերում, որ պատվիրաններին ճշգրիտ չեն վերաբերում, մենք պետք է ուշադիր լինենք, թե ինչպես են մեր ընտրությունները ազդում մյուսների վրա: Ուշադրություն: Այդ ուսմունքներն ավելի մանրամասն կքննարկվեն 1 Կորնթացիս 8-ում):

Հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Հռովմայեցիս 14.19-ը բարձրաձայն։ Դասարանին հրավիրեք հետևել նրան և փնտրել, թե Պողոսը ինչին հորդորեց հետամուտ լինել Եկեղեցու անդամներին։

  • Ինչո՞վ կարող է անձնական նախընտրանքի գործերին վերաբերող Պողոսի խորհրդին հետևելը, ազդել Եկեղեցու անդամների խաղաղության և հորդորանքի վրա:

Հիշեցրեք ուսանողներին անձնական նախընտրանքի գործերի մասին, որոնք ներկայացվեցին դասի սկզբում: Ուսանողներին հարցրեք նկարագրել, թե ինչպես Եկեղեցու անդամները կարող են հետևել Պողոսի խորհրդին նմանատիպ գործերում:

Հռովմայեցիս 15․4-16.27

Պողոսը ամփոփում է Հռոմեացիներին գրված իր նամակը

Բացատրեք, որ Պողոսը հասնելով նամակի ամփոփմանը, մեկ այլ խորհուրդ տվեց Հռոմի Եկեղեցու անդամներին: Հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Հռովմայեցիսացիս 15.4-ը բարձրաձայն: Դասարանին հրավիրեք հետևել նրան և փնտրել, թե Պողոսը ինչ ուսուցանեց սուրբ գրությունները գրելու նպատակների մասին:

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել հատված 4-ից այն մասին, թե ինչո՞ւ էին սուրբ գրությունները գրվել։ (Ուսանողների պատասխանները պետք է ներառեն հետևյալ ճշմարտությունը․ Սուրբ գրությունները գրվել են, որ մեզ ուսուցանեն և հույս տան):

Բացատրեք, որ այնուհետև Պողոսը լուսաբանեց այդ ճշմարտությունը ցիտելով մի քանի Հին Կտակարանի գրություններից՝ հավաստիացնելու Սրբերին, որ միսիոներական աշխատանքը Հեթանոսների մեջ Աստծո ծրագրին համապատասխան էր (տես Հռովմայեցիս 15.9-12):

Ամփոփեք Հռովմայեցիս 15-16ը բացատրելով, որ Պողոսը ավարտեց նամակը նկարագրելով իր ջանքերը ավետարանը քարոզելու նպատակով: Նա նաև զգուշացրեց նրանց մասին, ովքեր պառակտությունների պատճառ են դառնում, ուսուցանում սուտ վարդապետություններ, և խաբում մյուսներին (տես Հռովմայեցիս 16.17-18):

Հետո դուք կարող եք ամփոփել` վկայելով այն ճշմարտությունների մասին, որոնք քննարկվեցին այս դասին։

Բացատրական և պատմական տեղեկություն

Հռովմայեցիս 12.1: «Ներկայացրեք ձեր մարմինները որպես կենդանի զոհ»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանեց զոհաբերության տեսակի մասին, որը կարող ենք մատուցել Աստծուն:

«Մեզ մինչև այժմ պատվիրված է զոհաբերել, բայց ոչ կենդանիների արյունը թափելով: Զոհաբերության բարձրագույն զգացողությանը մենք հասնում ենք, երբ դառնում ենք ավելի հեգևոր և սուրբ: Մենք հասնում ենք դրան Աստծո պատվիրաններին հնազանդվելով: Այսպիսով, հնազանդության և զոհաբերության օրենքները անջնջելիորեն միահյուսված են: … Ենթարկվելով սրանց և մյուս պատվիրաններին, ինչ-որ հոյակապ բան է կատարվում մեզ հետ: Մենք դառնում ենք կարգապահ! Մենք դառնում ենք հետևորդներ! Մենք դառնում ենք ավելի հոգևոր և սուրբ -- ինչպես մեր Տերը!» (“Lessons from Eve,” Ensign, նոյ. 1987, 88).

Հռովմայեցիս 13.1–7: «Հնազանդէ բարձր իշխանութիւններին»

Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը Հռովմայեցիս 13.1-7-ի նշանակում է, որ Պողոսի այդ հատվածներում ասածը վերաբերում է ոչ միայն քաղաքային իշխանություններին, բայց նաև Եկեղեցական առաջնորդներին: Օրինակ, Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունում, Հռովմայեցիս 13.1, Մարգարե Ջոզեֆ Սմիթը ավելացրել է բառ «եկեղեցում»-ը. «Չկա իշխանություն եկեղեցում բացի Աստծուց»:

Ջոզեֆ Սմիթի Թարգմանության մեջ, Հռովմայեցիս 13.4, «սուր»-ը փոխարինված էր «ձող»-ով: Եվ Ջոզեֆ Սմիթի Թարգմանության մեջ, Հռովմայեցիս 13.6, «տուրք» (հարկեր)-ը փոխարինվել էր «ձեր նվիրաբերում»-ով:

Պողոսի խորհուրդը «Ամեն անձը թող հնազանդէ բարձր իշխանութիւններին» (Հռովմայեցիս 13.1-ում) արտացոլում է Հավատո Հանգանակի տասներկուերորդ սկզբունքը. Մենք հավատում ենք թագավորներին, նախագահներին, կառավարիչներին և մյուս իշխանավորներին հպատակվելուն, օրենքին հնազանդվելուն, այն հարգելուն և պաշտպանելուն: Նկարագրելով քաղաքացիական իշխանավորներին որպես «Աստուածանից կարգուած» և «Աստուծոյ սպասաւորներ» (Հռովմայեցիս 13.1, 6), Պողոսը հաստատեց, որ բոլորը, ովքեր իշխանավոր են պատասխանատու են Աստծուն, և նրանք այնքան իշխանություն ունեն, որքան Աստված թույլ է տալիս (տես Հովհաննես 19.11): Պողոսը նաև հիշեցրեց Սրբերին, որ կատարելով լավ աշխատանքներ, նրանք առաջնորդների իշխանությունից՝որոնց ենթակա էին, վախենալու կարիք չունեին: Ավելի շուտ «բարին գործիր»-ով, Սրբերը իշխանութիւնից գովասանք կստանային (տես Հռովմոացիս 13.2-4):

Հռովմայեցիս 13.1-15: Գործեր որոնց համար հատուկ պատվիրաններ չեն տրվել

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսը ասել է, որ որոշ գործերում հատուկ կանոններ ուսուցանելուց ավելի, Եկեղեցու առաջնորդները և ուսուցիչները ուսուցանում են ավետարանի վարդապետությունները և սկզբունքները: Այնուհետև նա ասաց հետևյալը.

«Ուսուցիչները … ընդհանրապես հրաժարվում էին հատուկ կանոնները կամ նրանց կիրառումները ուսուցանելուց: Օրինակ, նրանք չէին ուսուցանում կանոններ որպեսզի պարզեին թե ինչ է լիարժեք տասանորդ վճարելը, և նրանք չէին ապահովում Շաբաթ օրը սուրբ պահելուևչպահելու ցուցակը: Մի անգամ մի ուսուցիչ ուսուցանել է վարդապետությունը և դրան զուգորդող սկզբունքները սուրբ գրություններից և կենդանի մարգարեներից, սակայն այդպիսի հատուկ կիրառումները կամ կանոնները սովորաբար ընտանիքների և անհատների պատասխանատվության ներքո են» («Ավետարանի ուսուցում,»Ensign, նոյ. 1999, 79):

Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆը զգուշացրել է ավետարանի սկզբունքների անհատական չափազանցումների վտանգների մասին, որոնք կդառնան մյուսների համար ակնկալիքներ.

«Երբեմն, աստվածային սկզբունքների բարի-մտադրություններով չափազանցումները--որոնցից շատերը գալիս են չոգեշնչված աղբյուրներից--հետագայում դժվարացնում են գործերը՝ աստվածային ճշմարտության անարատությունը թուլացնելով արհեստական հավելվածով: Մեկ մարդու լավ գաղափարը-- որևէ-բան, որը կարող է օգտակար լինել նրա համար-- արմատանում է և դառնում ակնկալիք: Եվ աստիճանաբար հավերժական սկզբունքները կարող են կորչել լավ գաղափարների լաբիրինթում (“The Love of God,” Ensign կամ Liahona, Նոյ. 2009, 21):