Գրադարան
Դաս 131. Բ Տիմոթեոս 1-2


Դաս 131

Բ Տիմոթեոս 1-2

Նախաբան

Տիմոթեոսին ուղղված իր երկրորդ թղթում, Պողոսն ուսուցանեց, որ վախն Աստծուց չէ և խորհուրդ տվեց Տիմոթեոսին չամաչել Հիսուս Քրիստոսի մասին ունեցած իր վկայությունից։ Պողոսը խրախուսեց Տիմոթեոսին հավատարմությամբ դիմանալ փորձություններին և հրահանգեց, որ նա Սրբերին ուսուցանի ապաշխարել։

Ուսուցման առաջարկներ

Բ Տիմոթեոս 1

Պողոսը պատվիրում է Տիմոթեոսին չամաչել ավետարանից

Գրատախտակին գրեք Վախ բառը և խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչպես է վախը ներգործում մեզ վրա։ Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի հետևյալ հայտարարությունը․

Նկար
Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

«Մեզանից ո՞վ կարող է ասել, որ երբեք չի վախեցել։ Ես այդպիսի մարդու չեմ ճանաչում։ Անշուշտ, ոմանք ավելի մեծ վախ կարող են զգալ, քան մյուսները։ Ոմանք ունակ են արագ հաղթահարել այդ վախը, իսկ մյուսները հայտնվել թակարդում, թուլանալ և պարտվել։ Մենք վախենում ենք ծաղրից, ձախողումից, միայնությունից և անտեղյակությունից։ Ոմանք վախենում են ներկայից, ոմանք՝ ապագայից։ Ոմանք կրում են մեղքի բեռը և գրեթե ամեն ինչ կտան, որպեսզի ազատվեն այդ բեռից, սակայն վախենում են փոխել իրենց կյանքը» (“God Hath Not Given Us the Spirit of Fear,” Ensign, Oct. 1984, 2)։

  • Ըստ Նախագահ Հինքլիի խոսքերի, ինչպե՞ս կարող է վախը ներգործել մեզ վրա։

  • Ինչպե՞ս կարող է վախն ազդել ավետարանով ապրելու մեր ունակության վրա։

Հանձնարարեք ուսանողներին Բ Տիմոթեոս 1 գլուխն ուսումնասիրելիս փնտրել մի սկզբունք, որը կարող է օգնել նրանց հաղթահարել վախը։

Բացատրեք, որ Պողոսի մահից անմիջապես առաջ, նա իր երկրորդ թուղթը գրեց Տիմոթեոսին՝ մինչ բանտարկված էր Հռոմում։ Ամփոփեք Բ Տիմոթեոս 1․1–5 հատվածները և բացատրեք, որ Պողոսը ցանկություն հայտնեց տեսնել Տիմոթեոսին և վերհիշեց Տիմոթեոսի անկեղծ հավատքը։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Բ Տիմոթեոս 1․6 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե Պողոսն ինչ հիշեցրեց Տիմոթեոսին անել։

  • Պողոսն ի՞նչ հիշեցրեց Տիմոթեոսին անել։

Բացատրեք, որ հավանաբար, ձեռնադրությամբ «Աստծո այն շնորհքը» ստանալը վերաբերում է Սուրբ Հոգուն։ «Արծարծել» բառը նշանակում է խթանել կամ վերակենդանացնել (տես 6-րդ հատված, ծանոթագրություն ա)։ Պողոսը հորդորում է Տիմոթեոսին խթանել Սուրբ Հոգու պարգևը կամ ջանասիրաբար ձգտել, որպեսզի Սուրբ Հոգին ունենա իր հետ։

Գրատախտակի վրա գրեք հետևյալ անավարտ նախադասությունը. Երբ ջանասիրաբար ձգտենք, որպեսզի Հոգին մեզ հետ ունենանք, …

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Բ Տիմոթեոս 1․7–8 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել այն օրհնություններին, որոնք կարող ենք ստանալ, եթե Հոգին մեզ հետ ունենանք։

  • Ըստ 7-րդ հատվածի, ի՞նչ օրհնություններ կարող ենք ստանալ, եթե Հոգին մեզ հետ ունենանք։

  • Ի՞նչ կարող ենք հաղթահարել այդ օրհնությունների շնորհիվ։

Բացատրեք, որ Պողոսը նկատի ուներ աշխարհիկ վախը, ինչը առաջացնում է անհանգստություն, անորոշություն, տագնապ և տարբերվում է սուրբ գրությունների «Տիրոջ վախից» (Առակաց 9․10)։ Վախենալ Տիրոջից նշանակում է «ակնածանք և պատկառանք ունենալ նրա հանդեպ և հնազանդվել նրա պատվիրաններին» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Վախ», scriptures.lds.org

  • Համաձայն 8-րդ հատվածի, ի՞նչ հորդորեց Պողոսը Տիմոթեոսին անել՝ իմանալով, որ Հոգին կօգնի նրան հաղթահարել վախը։

Հարցրեք ուսանողներին, թե ինչպես կլրացնեն գրատախտակին գրված նախադասությունը՝ օգտվելով 7–8 հատվածների Պողոսի ուսմունքներից։ Ուսանողների խոսքերով ավարտեք նախադասությունն այնպես, որ այն արտահայտի հետևյալ սկզբունքը․ Երբ ջանասիրաբար ձգտենք, որպեսզի Հոգին մեզ հետ ունենանք, մենք կհաղթահարենք վախը և չենք ամաչի Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայությունից։

  • Ինչպե՞ս կարող է աստվածային զորությունը, սերը և Հոգու կողմից ստացված ճիշտ որոշումն օգնել մեզ հաղթահարելու վախը։

  • Որո՞նք են այն գործողությունները, որոնց միջոցով մենք կարող ենք ցույց տալ, որ մենք չենք ամաչում Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայությունից։

  • Ե՞րբ է Հոգին օգնել ձեզ հաղթահարել վախը կամ խիզախություն տվել ձեզ ամուր կանգնել Հիսուս Քրիստոսի վկայության մեջ։

Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչ կարող են անել, որպեսզի Հոգին իրենց հետ ունենան, որպեսզի կարողանան հաղթահարել վախը և չամաչեն Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայությունից։

Ամփոփեք Բ Տիմոթեոս 1․9–18 հատվածները և բացատրեք, որ Պողոսը հորդորեց Տիմոթեոսին հավատարիմ մնալ ճշմարիտ վարդապետությանը։ Պողոսը նաև հաստատեց, որ համատարած ուրացություն է տեղի ունենում Եկեղեցում (տես Բ Տիմոթեոս 1․15

Բ Տիմոթեոս 2

Պողոսը հրահանգում է Տիմոթեոսին հավատարմությամբ դիմանալ դժվարություններին

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Բ Տիմոթեոս 2․1 հատվածը և ուշադրություն դարձնել Տիմոթեոսին տրված Պողոսի ցուցումին։

  • Ո՞րն էր Տիմոթեոսին տրված Պողոսի ցուցումը։ (Բացատրեք, որ հավատի շնորհիվ ենք ստանում Հիսուս Քրիստոսի աստվածային օգնությունը կամ շնորհը [տես Հռովմայեցիս 5․2]։)

  • Ինչո՞ւ է ոմանց համար դժվար ամուր մնալ Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատում։

Բացատրեք, որ Պողոսը պատվիրեց Տիմոթեոսին Հիսուս Քրիստոսի շնորհի միջոցով ամուր մնալ, քանի որ նա գիտեր, որ Պողոսը չարչարանքների և հալածանքների կենթարկվեր՝ Քրիստոսի աշակերտը լինելու պատճառով։

Ցուցադրեք զինվորի, մարզիկի և հողատիրոջ նկարներ։ (Կամ կարող եք խնդրել ուսանողներին այդ երեք կերպարները նկարել գրատախտակին։)

Նկար
drawings, soldier, hurdler, farmer

Բացատրեք, որ Պողոսն օգտագործեց զինվորի, մարզիկի և հողագործի (կամ ֆերմերի) օրինակները, որպեսզի ուսուցանի Տիմոթեոսին, թե ինչպես ամուր մնալ հավատքում՝ անկախ դժվարություններից։

Հետևյալ աղյուսակը արտագրեք գրատախտակին։ Հանձնարարեք ուսանողներին արտագրել աղյուսակը իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ բաժանեք այն թերթիկների տեսքով։

Փոխաբերություն

Նկարագրություն

Ի՞նչ են այդ օրինակներն ուսուցանում հավատքում ամուր մնալու վերաբերյալ

Զինվոր





Մարզիկ





Հողագործ





Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Բ Տիմոթեոս 2․3–6 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչպես Պողոսը նկարագրեց զինվորին, մարզիկին ու հողագործին։ Բացատրեք, որ նեղություններ բառը (հատված 3) վերաբերում է չարչարանքներին ու դժվարություններին (տես հատված 3, ծանոթագրություն ա), իսկ «մրցել» բառը (հատված 5) վերաբերում է մարզական մրցույթում մրցակցելուն (տես հատված 5, ծանոթագրություն ա

  • Ըստ 3–4 հատվածների Պողոսի ուսմունքների, ի՞նչ է անում լավ զինվորը։ (Աղյուսակի առաջին վանդակում գրեք հետևյալը՝ «Նկարագրություն» վերնագրի տակ․ Լավ զինվորը պարտաճանաչ կերպով դիմանում է դժվարություններին և մի կողմ է դնում այլ գործերը, որպեսզի գոհացնի իր ղեկավարին։)

  • Ի՞նչ է նշանակում 5-րդ հատվածում այն, որ մարզիկը «պսակ» չի ստանա, մինչև նա «օրինավորապես» չձգտի կամ չմրցի։ (Աղյուսակի երկրորդ վանդակում գրեք հետևյալը՝ «Նկարագրություն» վերնագրի տակ․ Մարզիկը կարող է հաղթել, միայն եթե նա հնազանդվի կանոններին։)

  • Ըստ հատված 6, ո՞րն է հողագործի մրցանակը, ով տքնաջան աշխատում է իր բերքը հնձելու համար։ (Աղյուսակի երրորդ վանդակում գրեք հետևյալը՝ «Նկարագրություն» վերնագրի տակ․ Հողագործը պետք է շատ աշխատի, որպեսզի վայելի իր աշխատանքի պտուղը։)

Հանձնարարեք ուսանողներին լրացնել իրենց աղյուսակները՝ երրորդ սյունակում գրելով, թե յուրաքանչյուր օրինակն ինչ է ուսուցանում հավատքում ամուր մնալու վերաբերյալ։ Մի քանի ուսանողների հրավիրեք կիսվել իրենց մտքերով:

Բացատրեք, որ Պողոսն ասաց, որ բազմաթիվ փորձությունների է հանդիպել Քրիստոսի աշակերտ լինելու ժամանակ (տես Բ Տիմոթեոս 2․9)։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Բ Տիմոթեոս 2․10–12 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ըստ Պողոսի խոսքերի, ինչու էր նա հանդիպել նման դժվարությունների։ Բացատրեք, որ «ընտրվածներ» (հատված 10) վերաբերում է Եկեղեցու հավատարիմ անդամներին, իսկ համբերենք բառը հատված 12-ում վերաբերում է համբերելուն և հաստատուն մնալուն (տես հատված 12, ծանոթագրություն ա

  • Ելնելով 10 և 12-րդ հատվածների Պողոսի խոսքերից, ինչո՞ւ էր նա հոժարակամ դիմանում դժվարություններին և հավատարիմ մնում Հիսուս Քրիստոսին։

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Պողոսից այն մասին, թե ինչ կպատահի, եթե դիմանանք դժվարություններին և հավատարիմ մնանք Տիրոջը։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն պետք է բացահայտեն նմանատիպ մի սկզբունք․ Եթե դիմանանք դժվարություններին և հավատարիմ մնանք Տիրոջը, մենք կարող ենք օգնել ինքներս մեզ և ուրիշներին՝ ձեռք բերելու փրկություն Հիսուս Քրիստոսի միջոցով։ Գրեք այս սկզբունքը գրատախտակին:)

  • Ինչպե՞ս կարող ենք մեր փորձություններին հավատարմությամբ դիմանալով` օգնել ուրիշներին ձեռք բերել փրկություն Հիսուս Քրիստոսի միջոցով։

Ամփոփեք Բ Տիմոթեոս 2․13–19 հատվածները և բացատրեք, որ Պողոսը խորհուրդ տվեց Տիմոթեոսին հիշեցնել Սրբերին, որ հեռու մնան հակառակությունից և «ետ կենայ անիրավությունից» (19-րդ հատված

Ցուցադրեք տարբեր տարաներ, օրինակ՝ մի թաս, բաժակ կամ ծաղկաման։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Բ Տիմոթեոս 2․20 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչ տեսակ անոթներ կան «մեծ տան մեջ»։

  • Համաձայն Պողոսի խոսքերի, ի՞նչ տեսակ անոթներ կան «մեծ տան մեջ»։

Բացատրեք, որ Պողոսը փոխաբերական իմաստով օգտվեց տարբեր տեսակի անոթներից ու տարաներից, որպեսզի նկարագրի ընտանիքի կամ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամներին։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Բ Տիմոթեոս 2․21 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և գտնել, թե ինչն է մարդուն դարձնում համապատասխան «անոթ … իր Տիրոջն օգտակար»։

  • Համաձայն Պողոսի խոսքերի, ի՞նչ կարող ենք անել, որպեսզի «Տիրոջն օգտակար» լինենք։

Նշեք, որ «իր անձը մաքրե այդպիսիններից» արտահայտությունը (հատված 21) նշանակում է լիովին մաքրվել անիրավությունից (տես հատված 19

  • Ելնելով անոթների մասին Պողոսի բերած օրինակից, ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այն մասին, թե ինչ կարող ենք անել, որպեսզի ավելի լավ ծառայենք Տիրոջը։ (Ուսանողները պետք է բացահայտեն նմանատիպ մի սկզբունք. Եթե մաքրվենք անիրավությունից, մենք կարող ենք ավելի լավ ծառայել Տիրոջը։)

  • Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի մաքրվենք անիրավությունից։

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Բ Տիմոթեոս 2․22 հատվածները և ուշադրություն դարձնել, թե ուրիշ ինչ կարող ենք անել անիրավությունից մաքրվելու համար։ Հանձնարարեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով:

  • Ինչպե՞ս կարող ենք անիրավությունից մաքրվելով ավելի լավ ծառայել Տիրոջը։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը: Հորդորեք ուսանողներին լսել, թե ինչպես է այդ սկզբունքը կիրառելի այն մարդկանց համար, ովքեր Տիրոջը ծառայում են որպես միսիոներներ․

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Ոչ մի միսիոներ, առանց ապաշխարելու սեռական մեղքը, անվայել բառապաշարի օգտագործումը և պոռնոգրաֆիայի հանդուրժումը, չի կարող կոչ անել ուրիշներին` ապաշխարել հենց նույն մեղքերը: Դուք չեք կարող անել այդ: Հոգին ձեզ հետ չի լինի, իսկ բառերը կմնան ձեր կոկորդում, երբ դուք արտասանեք դրանք: Դուք չեք կարող քայլել Լեքիի ասած «արգելված ճանապարհներով» [1 Նեփի 8․28] և հույս ունենալ, որ կկարողանաք ուրիշներին առաջնորդել «նեղ և անձուկ» [2 Նեփի 31․18] արահետով՝ դա անհնարին է»։

… Ով էլ որ դու լինես, ինչ էլ որ դու արած լինես, դու կարող ես ներվել: … Դա ներման հրաշքն է, դա Տեր Հիսուս Քրիստոսի Քավության հրաշքն է: Սակայն դուք չեք կարող անել դա առանց ավետարանի հանդեպ ակտիվ հանձնառության և չեք կարող անել դա առանց ապաշխարության, որտեղ որ այն պահանջվի: Ես խնդրում եմ ձեզ … լինել ակտիվ և լինել մաքուր։ Եթե պահանջվում է, ես խնդրում եմ ձեզ դառնալ ակտիվ և դառնալ մաքուր» («Մենք բոլորս զինվորագրված ենք», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 45)։

  • Ինչու՞ է կարևոր ավետարանը քարոզելիս մաքուր լինել մեղքից։

Ամփոփեք ձեր վկայությունը բերելով այս սկզբունքի ճշմարտացիության մասին: Հորդորեք ուսանողներին վերհիշել որևէ մեղք, որը նրանք կարող են ապաշխարել, որպեսզի ավելի լավ ծառայեն Տիրոջը։

Բացատրական և պատմական տեղեկություն

Բ Տիմոթեոս 1․7 «Որովհետև Աստուած չտուավ մեզ երկչոտության հոգի»

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ուսուցանել է վախի պատճառների և հետևանքների մասին․

«Եկեք հասկանանք, որ վախը չի բխում Աստծուց, այլ այդ քայքայիչ, կործանարար տարրը բխում է ճշմարտության և արդարության հակառակորդից։ Վախը հավատքի հակադրույթն է [հակադրությունը]։ Դրա հետևանքները քայքայիչ են և նույնիսկ մահացու։

«Որովհետև Աստուած չտուավ մեզ երկչոտության հոգի, այլ զորության և սերի և զգաստության» [Բ Տիմոթեոս 1․7

Այդ սկզբունքներն ուժեղ հակաթույն են վախի դեմ, որը զրկում է մեզ ուժից, իսկ, երբեմն, տապալում ու պարտության է մատնում մեզ։ Դրանք մեզ զորություն են տալիս։

Ի՞նչ զորություն։ Ավետարանի զորությունը, ճշմարտության զորությունը, հավատքի զորությունը, քահանայության զորությունը» (“God Hath Not Given Us the Spirit of Fear,” Ensign, Oct. 1984, 2)։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է, թե ինչպես է աստվածային վախը տարբերվում աշխարհիկ վախից․

Վախերը, որ մենք հաճախ զգում ենք, տարբերվում են կամ կապված են այն բանի հետ, ինչը սուրբ գրություններում հաճախ նկարագրված է որպես «վախ աստծուց» (Եբրայեցիս 12․28) կամ «Տիրոջ երկյուղը» (Հոբ 28․28, Առակաց 16․6, Եսայիա 11․2–3)։ Ի տարբերություն երկրային վախի, որն առաջացնում է տագնապ և անհանգստություն, վախը աստծուց խաղաղության, երաշխիքի և վստահության աղբյուր է:

Բայց ինչպե՞ս կարող է վախի հետ զուգորդվող որևէ բան լինել ուսուցողական կամ հոգևոր առումով օգտակար:

Արդար վախը, որ ես փորձում եմ նկարագրել, ընդգրկում է ակնածանքի, հարգանքի և պատկառանքի խորը զգացմունք Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ, (տես Սաղմոս 33․8, 96․4), հնազանդություն Նրա պատվիրաններին, (տես Երկրորդ Օրինաց 5․29, 8․6, 10․12, 13․4, Սաղմոս 112․1), և Նրա կողմից եկող Վերջին Դատաստանի և արդարության ակնկալիքը» («Հետևաբար նրանք զսպեցին իրենց վախը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 48)։

Բ Տիմոթեոս 1.7-8 «Ուրեմն ամոթ մի համարիր մեր Տիրոջ վկայությունը»

Երիտասարդ Կանանց գերագույն նախագահ Բոննի Լ․ Օսկարսոնը կիսվել է Մերի Մադելին Քարդոնի հետևյալ պատմությամբ, ով մի երիտասարդ նորադարձ էր Իտալիայից, ով խիզախություն ցուցաբերելով պաշտպանեց իր նոր հավատքը․

«Ես վերջերս կարդացի Մերի Մադելին Քարդոնի պատմությունը, ով 1850թ-ին իր ընտանիքի հետ միասին ստացել էր Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ուղերձը՝ Իտալիայում ծառայության կանչված առաջին միսիոներներից։ Նա 17-18 տարեկան երիտասարդ աղջիկ էր, երբ նրանք մկրտվեցին։ Մի կիրակի, մինչ երկրպագության ծառայություն էր անցկացվում իրենց տանը, հյուսիսային Իտալիայի բարձր Ալպերում, տղամարդկանց զայրացած ամբոխը տեղի մի քանի քահանաների հետ միասին հավաքվեցին տան շուրջը և սկսեցին աղաղակել, գոռգոռալ և պահանջել, որ միսիոներներին դուրս բերեն։ Չեմ կարծում, թե նրանք ցանկանում էին սովորել ավետարանը, նրանք մտադրված էին մարմնական վնասներ հասցնել։ Երիտասարդ Մերին վճռական քայլերով դուրս եկավ տանից՝ ամբոխի հետ երես առ երես հանդիպելու համար։

Նրանք շարունակեցին իրենց կատաղի գոռգոռոցներով պահանջել, որ միսիոներներին դուրս բերեն։ Մերին բարձրացրեց իր Աստվածաշունչը և հրամայեց նրանց հեռանալ։ Նա ասաց նրանց, որ երեցները գտնվում էին իր պաշտպանության ներքո, և որ նրանք չէին կարող դիպչել նրանց գլխի մեկ մազին անգամ։ Լսեք նրա խոսքերը․ «Բոլորն ապշած կանգնել էին։ …Աստված ինձ հետ էր։ Նա դրեց այդ խոսքերն իմ բերանում, այլապես ես չէի կարող ասել դրանք։ Մի ակնթարթում ամեն բան խաղաղվեց։ Այդ վայրագ տղամարդկանց խումբն անօգնական կանգնել էր թույլ, դողացող, սակայն անվախ աղջկա առաջ»։ Քահանաները խնդրեցին ամբոխին հեռանալ, ինչը նրանք լուռ արեցին՝ ամոթով, վախով և զղջումով։ Փոքրիկ խումբը խաղաղ պայմաններում ավարտին հասցրեց իր ժողովը։

Կարո՞ղ եք պարզապես պատկերացնել այդ խիզախ երիտասարդ աղջկան, ձեզանից շատերի տարիքին, կանգնած ամբոխի առաջ, խիզախությամբ ու վստահությամբ պաշտպանելով իր նոր գտած համոզմունքները։ («Ընտանիքի վերաբերյալ հայտարարության պաշտպանները», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 14)։