Գրադարան
Դաս 62. Հովհաննես 3


Դաս 62

Հովհաննես 3

Նախաբան

Մի երեկո Նիկոդեմոս անունով մի Փարիսեցի մոտեցավ Հիսուսին և զրուցեց Նրա հետ։ Հիսուսն ուսուցանեց Նիկոդեմոսին, որ բոլոր մարդիկ պետք է վերստին ծնվեն Աստծո արքայություն մտնելու համար։ Ավելի ուշ, Հովհաննես Մկրտիչն իր աշակերտներին բացատրեց, որ իր դերը Հիսուս Քրիստոսի առաջ ուղի պատրաստելն էր։

Ուսուցման առաջարկներ

Հովհաննես 3․1-21

Հիսուսը Նիկոդեմոսին ուսուցանում է հոգևոր ճշմարտություններ

Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ մի օր իրենց ընկերների հետ կրոնի մասին զրուցելիս նրանցից մեկն ասում է․ «Քանի դեռ ես լավ մարդ եմ, ես կարող եմ երկինք գնալ»։ Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչպես կպատասխանեին այդ ընկերոջը։

Հորդորեք ուսանողներին Հովհաննես 3 գլխի մեջ փնտրել, թե մենք ինչ պետք է անենք Աստծո արքայություն մտնելու համար։

Բացատրեք, որ Իր ծառայության սկզբում Փրկիչը գնաց Երուսաղեմ՝ Զատիկը նշելու համար։ Երուսաղեմում շատերը հավատացին Հիսուսին՝ տեսնելով Նրա կատարած հրաշքները (տես Հովհաննես 2․23–25

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 3․1-2 հատվածները։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ պատահեց Փրկիչին Երուսաղեմում գտնվելու ժամանակ:

  • Ո՞վ այցելեց Հիսուսին։

Բացատրեք, որ «Հրեաների իշխան» (Հովհաննես 3․1) Նիկոդեմոսը Սինեդրինի անդամ էր։ Սինեդրինը փարիսեցիներից ու սադուկեցիներից բաղկացած կառավարող խորհուրդ էր, որը ղեկավարում էր հրեա ժողովրդի քաղաքացիական և կրոնական բազմաթիվ գործեր։

Նկար
Nicodemus and Jesus

Նիկոդեմոսն այցելում է Հիսուսին

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր Նիկոդեմոսը Քրիստոսին այցելել երեկոյան։

  • Ըստ հատված 2-ի, ի՞նչն էր Նիկոդեմոսն ընդունում Հիսուսի մեջ։

Բացատրեք, որ այն փաստը, որ Նիկոդեմոսը Հիսուսին ընդունեց «Աստվածանից Վարդապետ» (հատված 2) ցույց է տալիս, որ Նիկոդեմոսը ցանկանում էր սովորել Հիսուսից։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 3․3–5 հատվածները։ Դասարանին խնդրեք հետևել նրան՝ փնտրելով, թե ինչ Փրկիչն ուսուցանեց Նիկոդեմոսին։

  • Ըստ հատված 3-ի, ի՞նչ Փրկիչն ուսուցանեց Նիկոդեմոսին։

  • Նիկոդեմոսի կարծիքով, ի՞նչ նկատի ուներ Փրկիչը` ասելով, «վերստին ծնվել» (հատված 3

Բացատրեք, որ վերստին ծնվել նշանակում է «Տիրոջ Հոգու ներգործությամբ մարդու սրտում կատարված այնպիսի զորեղ փոփոխություն, որի հետևանքով նա այլևս չի ցանկանում չարիք գործել, այլ ավելի շուտ ցանկանում է փնտրել Աստծո բաները» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Վերստին ծնված, Աստծուց ծնված» scriptures.lds.org, տես նաև Մոսիա 5․2, Ալմա 5․14–15, Մովսես 6․59

  • Ըստ 5-րդ հատվածի, Նիկոդեմոսին ուսուցանած ո՞ր երկու բանն է անհրաժեշտ Աստծո արքայություն մտնելու համար։ Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում լինել «ծնված լինել ջրից ու Հոգուց»:

  • Ինչպե՞ս կամփոփեիք այս հատվածները՝ մեկնաբանելով, թե ինչ է անհրաժեշտ հոգևոր առումով վերստին ծնվելու և սելեստիալ արքայություն մտնելու համար։ (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին՝ օգտվելով ուսանողների բառերից․ Մկրտությունը և Սուրբ Հոգու պարգևն անհրաժեշտություն է հոգևոր առումով վերստին ծնվելու և սելեստիալ արքայությունում վեհացում ստանալու համար։)

Հիշեցրեք ուսանողներին ընկերոջ հետ ունեցած ենթադրյալ զրույցի մասին։ Դասարանը բաժանեք զույգերի: Յուրաքանչյուր զույգից մեկական ուսանողի հրավիրեք լինելու այդ ընկերը, ով կարծում է, որ Աստծո արքայություն մտնելու համար միայն լավ մարդ լինելը բավական է։ Զույգերի մյուս ուսանողին հրավիրեք վարժվել և հստակեցնել այդ թյուրիմացությունը՝ օգտվելով Հովհաննես 3․5-ից։

Ամփոփեք Հովհաննես 3․6–12 հատվածները և բացատրեք, որ Նիկոդեմոսը հարցրել էր Հիսուսին, թե ինչպես կարող է մարդ վերստին ծնվել։ Ի պատասխան Հիսուսը հարցրեց նրան, թե ինչպե՞ս է, որ Նիկոդեմոսը` լինելով կրոնական առաջնորդ և ուսուցիչ Իսրայելում, չգիտեր, որ հոգևոր վերածնունդն անհրաժեշտ էր, և ինչպես կարող էր դա կատարվել։

Հովհաննես 3․13–21 հատվածներում կարդում ենք, որ Փրկիչը Նիկոդեմոսին բացատրեց, թե ինչպես կարող էր մարդ վերստին ծնվել։ Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հովհաննես 3.13-15 հատվածները: Դասարանին հորդորեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչպես Հիսուսը պատասխանեց Նիկոդեմոսի հարցին։

  • Ի՞նչ ասաց Փրկիչն Իր մասին Հովհաննես 3․13-ում։ (Նա ասաց, որ ինքն Աստծո Որդին է, ով ցած է իջել երկնքից։)

Նկար
Moses and the Brass Serpent

Ցուցադրեք Մովսեսը և պղնձե օձը (Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 16, տես նաև LDS.org)։ Հանձնարարեք ուսանողներին մեկնաբանել սուրբ գրությունների տվյալ պատմությունը, որի մասին լուսաբանում է այդ նկարը։ Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ Մովսեսի ժամանակ Տերը թունավոր օձեր ուղարկեց, որոնք Աստծո դեմ Իսրայելացիների մեղանչման հետևանք էին։ Իսրայելացիները թունավորվում էին, երբ օձերը խայթում էին նրանց։ Տերը Մովսեսին պատվիրեց ձողի վրա կանգնեցնել մի պղնձե օձ և խոստացավ, որ այն իսրայելացիները, ովքեր կնայեն ձողի այդ օձին՝ կբժշկվեն։ (Տես Թվոց 21․4–9։)

Նկար
Խաչելությունը

Ցուցադրեք Խաչելության նկարը (Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 57, տես նաև LDS.org

  • Ըստ 15-րդ հատվածի, ի՞նչ օրհնություններ են ստանում նրանք, ովքեր նայում են Փրկիչին։

  • Ի՞նչ վարդապետություն կարող ենք սովորել այս հատվածներից Հիսուս Քրիստոսի Քավության վերաբերյալ։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով բացատրել, սակայն համոզվեք, որ նշել եք հետևյալ ճշմարտությունը․ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ բոլոր մարդիկ կարող են ձեռք բերել հավերժական կյանք։ Գրեք այս սկզբունքը գրատախտակին:)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 3․16–17 հատվածները։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և փնտրել այն վարդապետությունը, որը մենք կարող ենք սովորել Երկնային Հոր մասին։

  • Ինչի՞ համար Երկնային Հայրն Իր Որդուն ուղարկեց։

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այս հատվածներից Երկնային Հոր մասին: (Հետևյալ սկզբունքը բացահայտելիս` ուսանողները կարող են տարբեր կերպ բացատրել․ Երկնային Հայրն Իր զավակներին այնքան շատ է սիրում, որ ուղարկեց Իր միակ Որդուն՝ տանջվելու նրանց մեղքերի համար։ Այս վարդապետությունն ավելացրեք գրատախտակին գրվածների ցանկում։)

  • Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, ուղարկելով երկիր, ինչպե՞ս Երկնային Հայրը ցույց տվեց Իր սերը բոլորիս հանդեպ։

Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ միտքը: Խնդրեք դասարանին մտածել, թե ինչպես են իրենք զգում՝ իմանալով իրենց հանդեպ Երկնային Հոր սիրո մասին։

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Չկա ավելի մեծ ապացույց Աստծո անսահման զորության և սիրո մասին, քան հայտարարվել է Հովհաննես Առաքյալի կողմից [Հովհաննես 3․16-ում]։ … Մտածեք, թե որքան վշտալի էր մեր Երկնային Հոր համար, երբ Իր Որդուն ուղարկեց աննկարագրելի տառապանքներ կրել մեր մեղքերի համար։ Դա յուրաքանչյուրիս համար Նրա սիրո ամենամեծ ապացույցն է»։ (“Love and Law,” Ensign or Liahona, Nov. 2009, 26)։

  • Ինչպե՞ս եք զգում այն մտքից, որ Երկնային Հայրը ձեզ այնքան է սիրում, որ ուղարկեց Իր միակ Որդուն՝ տառապելու և մեռնելու ձեզ համար։

  • Համաձայն Հովհաննես 3․16–17-ի, ինչպե՞ս կարող ենք փրկվել Քավության միջոցով։ (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին․ Եթե հավատանք Հիսուս Քրիստոսին, որն իր մեջ ներառում է մեր մեղքերից ապաշխարումը և Նրա խոսքերին հնազանդվելը, մենք կարող ենք հավիտենական կյանք ունենալ Նրա Քավության միջոցով։)

Հանձնարարեք ուսանողներին վերանայել գրատախտակին թվարկված այն ճշմարտությունները, որոնք Հիսուսն ուսուցանեց Նիկոդեմոսին։

  • Ինչպե՞ս են այդ ճշմարտություններն առնչվում միմյանց հետ։

  • Ի՞նչ ճանապարհներով մենք կարող ենք մեր հավատքը ցուցադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ։

Վկայեք, որ ապաշխարելով, հետևելով և մեր հավատքը ցուցադրելով Հիսուս Քրիստոսի հանդեպ, մենք կարող ենք փրկվել և հավերժական կյանք ստանալ Քավության միջոցով։

Գրատախտակին գրեք հետևյալ արտահայտությունը. Ես ցույց կտամ Հիսուս Քրիստոսի հանդեպ իմ հավատքը՝ … Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային տետրերում ավարտել հետևյալ արտահայտությունը՝ գրելով, թե ինչ կանեն` իրենց հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ ցուցադրելու համար։

Հովհաննես 3․22–36

Հովհաննես Մկրտիչն ուսուցանում է, որ Հիսուսը Քրիստոսն է

Ցուցադրեք մաքուր ջրով լցված մի տարա։ Մեկ կամ երկու կաթիլ սննդի ներկ ավելացնել ջրի մեջ։

  • Սննդի ներկը ինչո՞վ է նման ուրիշների վրա մեր ազդեցությանը։

Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Նախագահ Դեյվիդ Օ․ Մակքեյի հետևյալ հայտարարությունը։ Խնդրեք դասարանի անդամներին ուշադրություն դարձնել, թե ինչ կարող ենք սովորել ուրիշների վրա մեր ազդեցության մասին։

Նկար
Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյ

«Այս աշխարհում ապրող յուրաքանչյուր ոք ենթարկվում է ներգործության՝ լինեն դրանք բարի, թե չար (Teachings of Presidents of the Church: David O. McKay [2003], 227

Մեր խոսքերի և արարքների ազդեցությունը վիթխարի է այս աշխարհում։ Կյանքի յուրաքանչյուր պահին դուք որոշակի աստիճանով փոխում եք աշխարհի մարդկանց կյանքը» (Teachings: David O. McKay, 227

Հորդորեք ուսանողներին Հովհաննես 3․22–36 հատվածներում փնտրել մի սկզբունք, որն ուսուցանում է, թե ինչպես կարող ենք լավ իմաստով ներգործություն ունենալ ուրիշների վրա։

Ամփոփեք Հովհաննես 3․22–26 հատվածները և բացատրեք, որ Հովհաննես Մկրտիչի աշակերտներից մի քանիսը մտահոգված էին, քանի որ մարդիկ հետևում էին Հիսուսին՝ Հովհաննես Մկրտիչի փոխարեն։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 3․27–30 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով, թե Հիսուս Քրիստոսի առնչությամբ, ինչ հասկացավ Հովհաննես Մկրտիչն իր դերի մասին։

  • Ի՞նչ էր Հովհաննես Մկրտիչը ցանկանում, որ իր աշակերտները հասկանան իր դերի մասին։ (Նա ուղարկված էր Հիսուս Քրիստոսի առաջից, որպեսզի ուրիշներին պատրաստեր Նրա համար։)

  • Ի՞նչ համանմանություն օգտագործեց Հովհաննես Մկրտիչը (հատված 29

Բացատրեք, որ փեսան խորհրդանշում է Հիսուսին, հարսը կարող է խորհրդանշել նրանց, ովքեր գալիս են դեպի Քրիստոսը, իսկ փեսայի բարեկամը խորհրդանշում է Հովհաննես Մկրտիչին։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ նկատի ուներ Հովհաննես Մկրտիչը, երբ ասաց «Նորան պէտք է աճել, եւ ինձ փոքրանալ» (հատված 30)։ Ի՞նչ է սա ասում Հովհաննես Մկրտիչի բնավորության մասին։

  • Ի՞նչ կարող էր Հիսուս Քրիստոսն անել մարդկանց համար, որը չէր կարող անել Հովհաննես Մկրտիչը։

  • Ի՞նչ կարող ենք սովորել Հովհաննես Մկրտիչի օրինակից, թե ինչ կարող ենք անել ուրիշների վրա լավ ներգործություն ունենալու համար։ (Ուսանողները տարբեր ճշմարտություններ կարող են բացահայտել, սակայն համոզվեք, որ նրանք հասկացել են, որ մենք կարող ենք ուրիշների վրա լավ ներգործություն ունենալ՝ ուղղորդելով նրանց դեպի Հիսուս Քրիստոսը։)

  • Ինչու՞ է կարևոր, որ մեր ներգործությամբ ուրիշներին ուղղորդենք դեպի Հիսուս Քրիստոսը։

  • Ե՞րբ եք տեսել, որ ինչ-որ մեկը մյուսներին ուղղորդել է դեպի Փրկիչը։

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչպես կարող են ուրիշներին ուղղորդել դեպի Փրկիչը։ Խրախուսեք նրանց դա անելիս փնտրել Սուրբ Հոգու առաջնորդությունը։

Ամփոփեք Հովհաննես 3․31–36 հատվածները և բացատրեք, որ Հովհաննես Մկրտիչը հայտարարեց, որ Հիսուսն ուղարկվել էր Աստծո կողմից և բոլոր նրանք, ովքեր կհավատան Նրան, կստանան հավիտենական կյանք։

Նկար
scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտման հատված—Հովհաննես 3․5

Որպեսզի օգնեք ուսանողներին մտապահել Հովհաննես 3․5 հատվածը, հրավիրեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել հատվածի յուրաքանչյուր բառի առաջին տառը։ Հորդորեք ուսանողներին վարժվել՝ առաջին տառերի օգնությամբ անգիր ասելով հատվածը և անհրաժեշտության դեպքում նայելով սուրբ գրությունները։ Երբ ուսանողներն առաջին տառերի օգնությամբ կարողանան արտասանել ողջ հատվածը, հրավիրեք նրանց հիշելով անգիր արտասանել հատվածը։ Մի քանի օր շարունակ կարող եք հրավիրել նրանց անգիր արտասանել այս հատվածը յուրաքանչյուր դասի սկզբում կամ վերջում։

Բացատրական և պատմական տեղեկություն

Հովհաննես 3․3 Վերստին ծնվել

Նիկոդեմոսի նման որոշ մարդիկ կարող են հետաքրքրվել, թե ինչպես ծնվել վերստին ։ Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն ուսուցանել է. «Բացի մկրտության ֆիզիկական արարողությունից ու ձեռնադրումից, մարդ պետք է վերստին ծնվի Հոգուց, որպեսզի ձեռք բերի վեհացում և հավերժական կյանք» (“Born of God,” Ensign, July 1989, 2–4)։ Հետևաբար, վերստին ծնվելու համար մկրտությունն ու հաստատումը պարզապես բավարար չեն։ Վերստին ծնվելու համար մարդ պետք է այնպես ապրի, որ Սուրբ Հոգին փոխի սիրտը։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․

«Վերստին ծնվելու ընթացքը մենք սկսում ենք նրանից, որ հավատք ենք գործադրում առ Քրիստոս, ապաշխարում ենք մեր մեղքերից և մկրտվում ենք ընկղմամբ` մեր մեղքերի թողության համար քահանայության իշխանություն ունեցողի կողմից: …

«Ամբողջովին ընկղմումը և հագեցումը Փրկիչի ավետարանում կարևոր քայլերն են վերստին ծնվելու գործընթացում» («Դուք պետք է վերստին ծնվեք», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 21)։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը բացատրել է, որ վերստին ծնվելը մի գործընթաց է, որը ժամանակ է պահանջում․

«Հնարավոր է հարցնեք․ «Ինչո՞ւ այդ փոփոխությունն ավելի արագ չի կատարվում ինձ հետ»։ … Մեզանից շատերի համար փոփոխություններն ավելի շուտ աստիճանական են և տեղի են ունենում ժամանակի ընթացքում։ Վերստին ծնվելը, ի տարբերություն մեր ֆիզիկական ծննդի, ավելի շուտ ընթացք է, քան իրադարձություն։ Եվ այդ գործընթացի մեջ մտնելը մահկանացու կյանքի առանցքային նպատակն է:

Միևնույն ժամանակ եկեք անփույթ ջանքերով չարդարացնենք մեզ։ Եկեք չբավարարվենք՝ չարիք գործելու ինչ-որ հակվածություն պահելով: Եկեք արժանավորությամբ ճաշակենք հաղորդությունից ամեն շաբաթ և շարունակենք մոտենալ Սուրբ Հոգուն՝ արմատախիլ անելով մեր միջի անմաքրության վերջին մոլախոտերը։ Ես վկայում եմ, որ եթե դուք շարունակեք մնալ հոգևոր վերածննդի ճանապարհին, Հիսուս Քրիստոսի քավիչ շնորհը կհեռացնի ձեր մեղքերը և այդ մեղքերի բծերը․ գայթակղությունները կկորցնեն իրենց տեսքը և Քրիստոսի միջոցով դուք կդառնաք սուրբ, ինչպես որ Նա և մեր Հայրն են սուրբ» («Վերստին ծնված», Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 78)։

Հովհաննես 3․5 Փրկություն ձեռք բերելու համար մենք արարողությունների կարիքն ունենք

Հովհաննես 3․5 հատվածների Փրկիչի ուսմունքները հաստատում են, որ արարողություններն անհրաժեշտ են Աստծո արքայություն մտնելու համար։ Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է․ «Կրկին ծնվելը գալիս է Աստծո Հոգով՝ արարողությունների միջոցով» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 103

Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Կ․ Փաքերը նմանատիպ արտահայտություն է արել. «Մարդկանց բարի արարքներն առանց ավետարանի արարողությունների չեն փրկագնի և չեն վեհացնի նրանց․ ուխտերն ու արարողություններն անհրաժեշտ են» (“The Only True Church,” Ensign, Nov. 1985, 82)։

Հովհաննես 3․7–8 Ինչո՞ւ Հիսուսը «վերստին ծնվելը» համեմատեց քամու հետ։

Վերստին ծնվելու վերաբերյալ Նիկոդեմոսի շփոթմունքին ի պատասխան Փրկիչը Հոգուց ծնվելը համեմատեց քամու հետ։ (Հոգի բառի հունարեն տարբերակը pneuma բառն է, որը նաև թարգմանվում է, որպես շունչ կամ քամի։) Այնպես, ինչպես քամին է դժվար տեսանելի, այնպես էլ դժվար է տեսնել վերստին ծնվելու գործընթացը։ Մենք կարող ենք տեսնել քամու ազդեցությունը, սակայն դժվար է նշմարել, թե երբ այն սկսվեց, երբ վերջացավ կամ որտեղից այն եկավ։ Նմանատիպ հետևության կարող ենք հանգել վերստին ծնվելու գործընթացի վերաբերյալ։ Դժվար է տեսնել, թե երբ այն սկսվեց կամ երբ ավարտվեց, սակայն դրա ազդեցությունն ակնհայտ է, երբ արարքներն ու ցանկությունները փոխվում են։

Հովհաննես 3․16 «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը»

Այս հատվածի վերաբերյալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին հայտարարել է․

«Հավանաբար, սա ամենահայտնի և ամենահզոր եզակի հատվածն է, որ երբևէ ասվել է: Այն ամփոփում է ողջ փրկության ծրագիրը, միմյանց կապելով Հորը, Որդուն, Նրա քավող զոհաբերությունը, Նրա հանդեպ այն հավատքը, որը կանխատեսում է արդար գործեր, իսկ վերջում՝ հավերժական վեհացում հավատարիմների համար։

… Նմանապես, մեր Տերը, «ով այնպես սիրեց աշխարհը, որ տվեց իր կյանքը, որ բոլոր նրանք, ովքեր կհավատան, դառնան Աստծո որդիներ» (ՎևՈւ 34․3)» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:144)։