Գրադարան
Դաս 43. Ղուկաս 1


Դաս 43

Ղուկաս 1

Նախաբան

Գաբրիել հրեշտակը հայտնվեց Զաքարիային և հայտարարեց, որ Զաքարիան և նրա կինը` Եղիսաբեթը, կունենան մի որդի, ում նրանք պիտի անվանեն Հովհաննես: Վեց ամիս անց նույն հրեշտակը հայտնվեց Մարիամին և հայտարարեց, որ նա լինելու է Աստծո Որդու մայրը: Մարիամն այցելեց Եղիսաբեթին, և նրանք ուրախացան Փրկիչի գալուստով: Երեք ամիս անց Եղիսաբեթը ծնեց Հովհաննեսին:

Ուսուցման առաջարկներ

Ղուկաս 1.1-4

Ղուկասը բացատրում է իր ավետարանը գրելու պատճառները

Ցուցադրեք հետևյալ նկարները և խնդրեք ուսանողներին բացատրել, թե ինչ է տեղի ունենում դրանցից յուրաքանչյուրում. «Հովսեփն ու Մարիամը ճամփորդում են Բեթլեհեմ» (Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 29, տես նաև LDS.org), «Հրեշտակները հայտնվում են հովիվներին» (հմր. 31), «Սիմեոնը մեծարում է մանուկ Քրիստոսին» (հմր. 32), «Պատանի Հիսուսը Տաճարում» (հմր. 34), «Բարի Սամարացին» (հմր. 44), «Մարթան և Մարիամը» (հմր. 45) և «Տասը բորոտները» (հմր. 46): Նշեք, որ այս և շատ այլ իրադարձություններ ու ուսմունքներ Փրկիչի մահկանացու կյանքի ծառայությունից գրի են առնվել Ղուկասի կողմից, բայց դրանք չկան Մատթեոսի, Մարկոսի և Հովհաննեսի ավետարաններում:

Նկար
Հովսեփն ու Մարիամը ճամփորդում են Բեթլեհեմ
Նկար
Հրեշտակը հայտնվում է հովիվներին
Նկար
Սիմեոնը մեծարում է մանուկ Քրիստոսին
Նկար
Քրիստոսը տաճարում

«Քրիստոսը Տաճարում», Հեյնրիխ Հոֆման: Տրամադրված է Ք. Հարիսոն Քոնրոյ Co., Inc.-ի կողմից:

Նկար
Բարի Սամարացին
Նկար
Մարիամը և Մարթան
Նկար
Տասը բորոտները

© Providence Collection/Licensed from GoodSalt.com

Հակիրճ ներկայացրեք Ղուկասի ավետարանը` բացատրելով, որ Ղուկասը սկսել է իր ավետարանը` դիմելով «Թէոփիլէ» անունով մեկին (հատված 3) և բացատրել է գրելու իր պատճառները: Թէոփիլէ նշանակում է «Աստծո ընկեր» (Աստվածաշնչի բառարան “Theophilus”): Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկաս 1.1-4 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել` փնտրելով Ղուկասի պատճառները գրելու համար:

  • Որո՞նք են այն մի քանի պատճառները, ըստ որոնց Ղուկասը գրել է այս պատմությունը:

  • Հիմնվելով Ղուկասի 1.4 հատվածի վրա, Ղուկասի ավետարանի ուսումնասիրությունը ի՞նչ կարող է անել մեզ համար:

Երբ ուսանողներն ուսումնասիրեն Ղուկասի ավետարանը, հավաստիացրեք նրանց, որ կարող են «իմանալ ստուգութիւնը» (հատված 4) այն ճշմարտությունների, որոնք նրանց ուսուցանել են Հիսուս Քրիստոսի մասին:

Ղուկաս 1.5-25

Գաբրիել հրեշտակը Զաքարիային հայտնում է Հովհաննեսի գալիք ծննդյան և Եղիսաբեթի հղիության մասին:

Խնդրեք ուսանողներին խորհել որևէ օրհնության կամ պատասխանի մասին, որը նրանք սպասում են Աստծուց կամ որի համար հույս ունեն: Հրավիրեք ուսանողներին ուշադրություն դարձնել ճշմարտություններին, երբ ուսումնասիրում են Ղուկասի 1 գլուխը, որոնք կօգնեն նրանց, երբ նրանք սպասում են Աստծուց եկող որևէ օրհնության կամ պատասխանի:

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Ղուկասի 1․5-7 հատվածները և խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ովքեր էին հատուկ օրհնության սպասել իրենց կյանքի մեծ մասը։

  • Ի՞նչ մանրամասնություններ ենք սովորում Զաքարիայի ու Եղիսաբեթի մասին այս հատվածներից:

Ամփոփեք Ղուկասի 1.8-10 հատվածները, բացատրելով, որ Զաքարիան նշանակված էր Երուսաղեմի տաճարում խնկարկություն անելու, մի պատվավոր կոչում, որը քահանային տրվում է կյանքում միայն մեկ անգամ:

Ուսանողներին խնդրեք մտքում կարդալ Ղուկասի 1․11–13, ուշադրություն դարձնելով, թե ինչ պատահեց, մինչ Զաքարիան տաճարում էր:

  • Ըստ 13-րդ հատվածի, Զաքարիան ու Եղիսաբեթը ո՞ր աղոթքի պատասխանը պիտի ստանային։ (Նշեք, որ Զաքարիան ու Եղիսաբեթը հավանաբար երկար տարիներ աղոթել էին երեխա ունենալու համար: Կարող եք առաջարկել, որ ուսանողներն իրենց սուրբ գրություններում նշեն «քո աղոթքը լսուեցավ» արտահայտությունը։)

  • Ի՞նչ զգաց Զաքարիան, երբ լսեց, որ ինքը և Եղիսաբեթը որդի պիտի ունենային, չնայած այն բանին, որ նրանք «իրանց օրերը անց էին կացրել»: (հատված 7):

Ամփոփեք Ղուկասի 1.14-17-ը, բացատրելով, որ Գաբրիել հրեշտակը ասաց Զաքարիային, որ նա և Եղիսաբեթը «ուրախութիւն և ցնծութիւն» կունենան (հատված 14), և որ նրանց որդին շատ մարդկանց կպատրաստի Տիրոջ համար:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ղուկասի 1.18-20 հատվածները և խնդրեք դասարանին առանձնացնել, թե Զաքարիան ինչպես պատասխանեց հրեշտակին: Հրավիրեք ուսանողներին հաղորդել իրենց գտածի մասին:

  • Ի՞նչ պատահեց Զաքարիային հրեշտակի խոսքերը կասկածի տակ առնելու արդյունքում:

  • Համաձայն հատված 20-ի, հրեշտակն ի՞նչ ասաց, որ տեղի կունենար այն խոստումների հետ, որոնք ինքը տվեց Զաքարիային: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց համոզվեք, որ նրանք առանձնացնում են հետևյալ ճշմարտությունը. Իր ծառաների միջոցով տրված խոստումները կկատարվեն իրենց ժամանակին: Գրեք այդ ճշմարտությունը գրատախտակին:)

  • Ի՞նչ է նշանակում «իրանց ժամանակին» արտահայտությունը: (Համաձայն Տիրոջ ժամանակի:)

Ցույց տալով գրատախտակին գրված արտահայտությունը` հարցրեք․

  • Այս ճշմարտության իմացությունը ինչպե՞ս կարող է ազդել այն եղանակի վրա, որով մենք արձագանքում ենք Տիրոջ խոստումներին։ (Ուսանողների պատասխանից հետո վերանայեք գրատախտակին գրված ճշմարտությունը հետևյալ հայտարարությունը կազմելու համար. Մենք կարող ենք վստահել Տիրոջ խոստումներին, որովհետև Նրա խոսքերը կկատարվեն իրենց ժամանակին:)

  • Ինչպե՞ս կարող է այս ճշմարտությունն օգնել մեկին, ով փափագում է, որ աստվածային խոստումը կատարվի։

Ամփոփեք Ղուկասի 1․21-24 հատվածները` բացատրելով, որ երբ Զաքարիան հեռացավ տաճարից, նա չէր կարողանում խոսել։ Ավելի ուշ Եղիսաբեթը հղիացավ, ինչպես հրեշտակը խոստացել էր:

Խնդրեք մի ուսանողի (նախընտրելի է մի երիտասարդ կնոջ) կարդալ Եղիսաբեթի խոսքերը Ղուկասի 1.25 հատվածից: Հրավիրեք ուսանողներին մտածել, թե Եղիսաբեթն ինչպես էր զգում, երբ նա պատրաստվում էր զավակ ունենալ: Կարող եք բացատրել, որ Եղիսաբեթի խոսքերը, որ Տերը «[իր] նախատինքը մարդկանց միջից վէր կառնէ», կարող է վերաբերել այն ամոթին, որը նա զգում էր հին մշակույթներում տարածված սխալ տեսակետի պատճառով, թե անպտղաբերությունը պատիժ է Աստծո կողմից:

Ղուկաս 1.26-38

Գաբրիել հրեշտակը Մարիամին հայտնում է Հիսուսի առաջիկա ծնունդի մասին

Նկար
Գաբրիել հրեշտակը հայտնվում է Մարիամին

Գաբրիել հրեշտակը հայտնվում է Մարիամին

Ցուցադրեք «Ավետիս. Գաբրիել հրեշտակը հայտնվում է Մարիամին» (Ավետարանի նկարների գիրք, հմր. 28, տես նաև LDS.org) նկարը և խնդրեք ուսանողներին պատկերացնել, թե ինչ կլինի, եթե հրեշտակը անսպասելիորեն հայտնվի նրանց: Ամփոփեք Ղուկասի 1.26-27 հատվածները` բացատրելով, որ Եղիսաբեթի հղիության վեցերորդ ամսում Գաբրիել հրեշտակն ուղարկվեց Մարիամին, ով մի երիտասարդ կին էր Նազարեթից։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկաս 1․28-33 հատվածները։ Դասարանին խնդրեք հետևել և գտնել այն արտահայտությունները, որոնք օգնեցին Մարիամին հասկանալ այն հանձնարարության կարևորությունը, որը Աստված տալիս էր իրեն:

  • Ո՞ր արտահայտություններն օգնեցին Մարիամին հասկանալ այն հանձնարարության կարևորությունը, որը Աստված տալիս էր իրեն։

  • Ի՞նչ է նշանակում «Բարձրեալի Որդի» տիտղոսը (հատված 32): (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց պիտի առանձնացնեն հետևյալ վարդապետությունը. Հիսուս Քրիստոսը Հայր Աստծո Որդին է:)

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Ղուկասի 1.34 հատվածը, փնտրելով Մարիամի հարցը: Խնդրեք նրանց ասել, թե ինչ գտան: Բացատրեք, որ Մարիամի հայտարարությունը. «Ես այր չգիտեմ», նշանակում է, որ նա կույս էր:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկասի 1.35-37 հատվածները և խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել Մարիամի հարցին տված հրեշտակների պատասխանին:

Բացատրեք, որ բացի սուրբ գրությունների պատմություններից մենք չգիտենք, թե Հիսուս Քրիստոսի արարման հրաշքն ինչպես է պատահել. մեզ պարզապես ասել են, որ դա հրաշք էր, և երեխան, ով պիտի ծնվեր, կլիներ Աստծո Որդին:

  • Ինչպես գրված է Ղուկասի 1.37 հատվածում, ի՞նչ հաստատեց հրեշտակը, որն օգնում է բացատրել այս հրաշք իրադարձությունը: (Ուսանողները պիտի առանձնացնեն հետևյալ ճշմարտությունը. Աստուծո հետ ոչ մի բան անկարելի չէ: Կարող եք առաջարկել, որ ուսանողներն իրենց սուրբ գրություններում նշեն այդ ճշմարտությունը։)

  • Ըստ ձեզ, Մարիամը կամ Եղիսաբեթը ի՞նչ կասեին մեզ քաջալերելու համար, եթե մենք զգայինք, որ ինչ-որ բան, որին մենք հույսով սպասում ենք, անհնար է:

  • Ո՞րն է այն փորձառությունը, որն ամրացրել է ձեր հավատն այն մասին, որ Աստծո հետ ոչ մի բան անկարելի չէ:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ղուկասի 1.38 հատվածը` փնտրելով, թե Մարիամն ինչ պատասխանեց հրեշտակին:

  • Ի՞նչ վկայություն եք տեսնում այս հատվածում, թե Մարիամը հավատաց հրեշտակի խոսքերին:

  • Մարիամի կողմից հրեշտակի խոսքերի ընկալումն ինչո՞վ է տարբերվում Զաքարիայի պատասխանից, որով նա արձագանքեց հրեշտակի հայտարարությանը տաճարում:

Խրախուսեք ուսանողներին հետևել Մարիամի և Եղիսաբեթի օրինակներին` հավատալով, որ եթե Աստված խնդրի նրանցից, իրենց կյանքում Նրա հետ ոչ մի բան անկարելի չէ:

Ղուկաս 1.39–56

Մարիամն այցելում է Եղիսաբեթին և երկու կանայք վկայում են Փրկիչի մասին

Նկար
Մարիամը և Եղիսաբեթը

Մարիամն այցելում է Եղիսաբեթին

Եթե հնարավոր է, ցուցադրեք նկարը, որտեղ Մարիամն այցելում է Եղիսաբեթին` վերջինիս հղիության ժամանակ: Հարցրեք ուսանողներին, թե ովքեր են պատկերված նկարում և ինչ է տեղի ունենում:

  • Մարիամն ու Եղիսաբեթը, կարծես, սովորական կանայք են, բայց ինչպե՞ս էին նրանք իրագործում այն կարևոր դերերը, որոնք կփոխեին աշխարհը:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկաս 1․41-45 հատվածները։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել` առանձնացնելով Եղիսաբեթի վկայությունը, որով կիսվեց Մարիամի հետ:

  • Եղիսաբեթն ի՞նչ էր հասկացել Մարիամի վերաբերյալ:

Հանձնարարեք որևէ ուսանողի (նախընտրելի է մի երիտասարդ կնոջ) բարձրաձայն կարդալ Ղուկաս 1․46-49 հատվածները։ Դասարանին խնդրեք հետևել նրան՝ փնտրելով, թե Մարիամն ինչպես էր գովաբանում Տիրոջը։

  • Հատված 49-ում տրված ո՞ր արտահայտությունն է Մարիամն օգտագործում նկարագրելու, թե Տերն ի՞նչ է արել իր համար: («Մեծամեծ բաներ»:)

Ուսանողներին հրավիրեք մտքում վերընթերցել Ղուկասի 1.38, 45-46 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե Մարիամն ինչ էր արել, որը թույլ էր տվել Տիրոջը «մեծամեծ բաներ» անել նրա համար։

  • Մարիամն ի՞նչ էր արել, որը թույլ էր տվել Տիրոջը «մեծամեծ բաներ» անել նրա համար։

Նշեք, որ ինչպես Զաքարիան, Եղիսաբեթն ու Մարիամն էլ իրենց դերեն ունեին կատարելու աստվածային ծրագրում, մենք նույնպես ունենք կարևոր դերեր, որոնք նախորոշված են Տիրոջ կողմից:

  • Հիմնվելով Մարիամի օրինակի վրա, ի՞նչ տեղի կունենա մեր կյանքում, եթե մենք փորձենք հավատարմորեն կատարել այն պարտականությունները, որոնք Տերն ունի մեզ համար: (Օգնեք ուսանողներին առանձնացնել հետևյալ սկզբունքը. Եթե մենք փորձենք հավատարմորեն կատարել այն դերերը, որոնք Տերն ունի մեզ համար, Նա կարող է մեծ բաներ կատարել մեր կյանքում:)

  • Որո՞նք են այն մի քանի դերերը, որոնք Տերը ցանկանում է, որ մենք կատարենք Իր ծրագրում:

  • Ի՞նչ կարող է պատահել ձեր կյանքում, եթե դուք պատասխանեք Տիրոջը, ինչպես Մարիամը պատասխանեց:

Ղուկաս 1.57-80

Ծնվեց Հովհաննես Մկրտիչը

Ամփոփեք Ղուկասի 1․57-80` բացատրելով, որ Եղիսաբեթի ծննդաբերությունից հետո Զաքարիան հաստատեց, որ երեխային պիտի անվանեն Հովհաննես։ Երբ նա այդպես վարվեց, անմիջապես վերականգնվեց նրա խոսելու ընդունակությունը, և նա մարգարեացավ Հիսուս Քրիստոսի և Հովհաննեսի առաքելության մասին:

Վկայեք, որ երբ մենք կատարում ենք մեզ աստվածայնորեն տրված դերերը, ինչպես դա արեցին Զաքարիան, Եղիսաբեթն ու Մարիամը, Տերը կարող է մեծ բաներ անել մեզ համար և մեր միջոցով: Խրախուսեք ուսանողներին կատարել իրենց սեփական դերերը Տիրոջ ծրագրում։

Բացատրական և պատմական տեղեկություն

Ղուկաս 1.34–35 Հիսուս Քրիստոսի ծագումը

Երբ ուսուցանեք Ղուկասի 1.34-35 հատվածները, կարող են հարցեր ծագել Հիսուս Քրիստոսի ծագման վերաբերյալ: Եթե իսկապես հարցեր ծագեն, հիշեք այս նախազգուշացումը Նախագահ Լիի կողմից.

«Եթե ուսուցիչները իմաստուն լինեին [Հիսուս Քրիստոսի արարման մասին] խոսելիս, որի մասին Տերը շատ քիչ բան է ասել, նրանք կավարտեին իրենց քննարկումը այս թեմայի վերաբերյալ միայն Ղուկասի 1.34-35-ում այս թեմայի մասին գրված բառերով: …

Թող Տերն ավարտի Իր գործը այս հայտարարությամբ և սպասեք, մինչև Նա հարմար գտնի ասել մեզ ավելին» (The Teachings of Harold B. Lee, ed. Clyde J. Williams [1996], 14):

Ղուկասի 1.38 «Թող քո խոսքի պէս լինի ինձ»

Ղուկասի կողմից Մարիամի բառերի հունարեն վերարտադրումը արտացոլում է նրա որոշման ուժը: Նա ոչ թե դժկամորեն հնազանդվեց, այլ վճռականորեն ընդունեց իր դերը փրկության ծրագրում, կարծես ասելով. «Անպայման այո: Ես կլինեմ Տիրոջ ծառան, ինչպես դուք ասացիք»: (Մարիամի պատասխանի վերաբերյալ ավելին իմանալու համար տես Ղուկասի 1.38 հատվածին վերաբերող մեկնաբանությունը Նոր Կտակարանի ուսանողի ձեռնարկում (Եկեղեցու Կրթական Համակարգի ձեռնարկ, 2014), 142:)

Ղուկաս 1.76 «Բարձրեալի մարգարէ»

Զաքարիան ու Եղիսաբեթը երկուսն էլ Ահարոնի հետնորդներն էին, ում տոհմածառից սերում են Իսրայելի բոլոր քահանաներն ու քահանայապետերը: Հետևաբար Հովհաննեսը Ահարոնյան Քահանայության և դրա առաջնորդության բնածին ժառանգորդն էր: Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Հովհաննեսը քահանա էր իր հոր անունով և կրում էր Ահարոնյան Քահանայության բանալիները» (History of the Church, 5:257):