Գրադարան
Դաս 127. Ա Թեսաղոնիկեցիս 1-2


Դաս 127

Ա Թեսաղոնիկեցիս 1-2

Նախաբան

Իմանալով, որ հալածվելիս Թեսաղոնիկեի Սրբերը հավատարիմ էին եղել ավետարանին, Պողոսը նամակ գրեց նրանց։ Նա բարձր գնահատեց ավետարանն ուսուցանելու նրանց հավատարմությունն ու պատրաստակամությունը։ Պողոսը նկարագրեց այն պատճառը, թե ինչու նա քարոզեց Թեսաղոնիկեի Սրբերին։

Ուսուցման առաջարկներ

Ա Թեսաղոնիկեցիս 1

Պողոսը գովեց Թեսաղոնիկեի Սրբերի հավատարմությունը, երբ նրանք չարչարանքների մեջ էին

Հրավիրեք ուսանողներին կիսվել այն դրական փորձառություններով, որոնք նրանք ունեցել են ավետարանով ուրիշների հետ կիսվելիս։

  • Որո՞նք են այն դժվարությունները, որոնք կարող են ծագել ավետարանով կիսվելիս։

Հրավիրեք ուսանողներին Ա Թեսաղոնիկեցիս 1–2 գլուխներն ուսումնասիրելիս փնտրել այն ճշմարտությունները, որոնք կօգնեն նրանց կիսվել ավետարանով։

Կարող եք հանձնարարել ուսանողներին գտնել Թեսաղոնիկեն Աստվածաշնչյան քարտեզներում, հմր. 13, «Պողոս Առաքյալի միսիոներական ճամփորդությունները», որը գտնվում է Աստվածաշնչի հավելվածում։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Թեսաղոնիկեում գտնվող Սրբերի հետևյալ նկարագրությունը․

Թեսաղոնիկեի Սրբերը Եկեղեցում ամենավաղ եվրոպացի նորադարձներն էին։ Պողոսը, Շիղան ու Տիմոթեոսը Պողոսի երկրորդ միսիոներական ճամփորդության ժամանակ սկզբում քարոզեցին այնտեղ, սակայն մի քանի հրեա առաջնորդներ նրանց քաղաքից վտարեցին (տես Գործք Առաքելոց 17․5–15)։ Թեսաղոնիկեի Սրբերին շարունակեցին հալածել նույնիսկ այն բանից հետո, երբ Պողոսն ու իր զուգընկերները հեռացան այդտեղից։ Ավելի ուշ Պողոսը այդ Սրբերի համար գրեց իր թուղթը, որպեսզի խրախուսի նրանց հալածանքների ժամանակ։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ա Թեսաղոնիկեցիս 1․2–4 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչու Պողոսն ուրախացավ Թեսաղոնիկեի Սրբերի համար։

  • Ի՞նչու Պողոսն ուրախացավ Թեսաղոնիկեի Սրբերի համար։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ա Թեսաղոնիկեցիս 1․5–6 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչպես էր Պողոսն իր նախորդ այցելության ժամանակ ուսուցանել ավետարանը թեսաղոնիկեցիներին։

  • Ըստ 5-րդ հատվածի, ինչպե՞ս էր Պողոսն ուսուցանել ավետարանը թեսաղոնիկեցիներին։ (Աստծո խոսքով և զորությամբ։)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկիի հետևյալ խոսքերը․ Դասարանի անդամներին խնդրեք ուշադրություն դարձնել, թե ինչին են վերաբերում ավետարանի խոսքն ու զորությունը։

Նկար
Elder Bruce R. McConkie

«Ճշմարիտ ավետարանը բաղկացած է երկու մասից․ Խոսքից և զորությունից։ Ցանկացած մարդ կարող է ստանալ խոսքը․ այն գրքերը, որտեղ դրանք գրված են, հասանելի են ամբողջ աշխարհում։ Բայց զորությունը պետք է գա Աստծուց, այն իր կամքի ու մտքի համաձայն պետք է բաշխվի այն մարդկանց միջև, ովքեր հետևում են այն օրենքին, որն իրավունք է տալիս ստանալու այդ զորությունը։

Ավետարանի խոսքը գրավոր ու բանավոր պատմություն է այն մասին, թե մարդիկ ինչ պիտի անեն, որպեսզի փրկվեն։ …

Սակայն իրական փրկությունը գալիս է միայն այն ժամանակ, երբ Աստծո զորությունը ստացվում և կիրառվում է, և այդ զորությունը քահանայության զորությունն ու Սուրբ Հոգու զորությունն է» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 3:42–43)։

  • Համաձայն Երեց Մակքոնկիի, ինչի՞ն է վերաբերում ավետարանի խոսքը։ Ինչի՞ն է վերաբերում ավետարանի զորությունը։

  • Ըստ 6-րդ հատվածի, ի՞նչ արեցին թեսաղոնիկեցիներն այն բանից հետո, երբ ուսուցանվեցին Աստծո խոսքով ու զորությամբ։ (Նրանք դարձան Տիրոջ ու Նրա ծառաների հետևորդները։)

  • Որպես սկզբունք, ինչպե՞ս կամփոփեիք 5–6 հատվածների Պողոսի ուսմունքները։ (Ուսանողները կարող են տարբեր խոսքերով բացատրել, սակայն պետք է նշեն հետևյալ սկզբունքը. Երբ մենք Հիսուս Քրիստոսի ավետարանն ուսուցանենք Աստծո խոսքով և զորությամբ, մենք կօգնենք մյուսներին դառնալու Տիրոջ հետևորդները և Նրա ծառաները։)

  • Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի պատրաստվենք ուսուցանելու ավետարանն Աստծո խոսքով և զորությամբ։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ա Թեսաղոնիկեցիս 1․7–9 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ուրիշ ինչ արեցին Թեսաղոնիկեի Սրբերը ավետարանը ստանալուց հետո։

  • Ուրիշ ի՞նչ արեցին Թեսաղոնիկեի Սրբերը ավետարանը ստանալուց հետո։ Ինչպե՞ս նրանց օրինակն ազդեց իրենց շրջապատի հավատացյալների վրա։

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այս հատվածներից այն մասին, թե ինչպես կարող ենք կիսվել ավետարանով։ (Ուսանողները կարող են տարբեր խոսքերով բացատրել, սակայն պետք է նշեն հետևյալ ճշմարտությունը. Մեր օրինակի շնորհիվ մենք կարող ենք կիսվել ավետարանով։)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս ճշմարտությունը, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ խոսքերը․

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Ավետարանը քարոզելու ամենաազդեցիկ ուղին օրինակի միջոցով է։ Եթե մենք ապրենք համաձայն մեր հավատքի, մարդիկ կնկատեն դա։ Եթե Հիսուս Քրիստոսի դեմքը փայլի մեր կյանքում [տես Ալմա 5․14], եթե մենք ուրախ ու ներդաշնակ ենք աշխարհի հետ, մարդիկ կուզենան իմանալ պատճառը։ Ամենամեծ քարոզներից մեկը, որ երբևէ հնչել է միսիոներական աշխատանքի մասին, այս պարզ միտքն է, որը վերագրվում է Սբ. Ֆրենսիսին՝ Ասիզեից․ «Քարոզեք ավետարանը ամբողջ ժամանակ և, անհրաժեշտության դեպքում, օգտագործեք խոսքեր» [in William Fay and Linda Evans Shepherd, Share Jesus without Fear (1999), 22]» («Սպասելով դեպի Դամասկոս տանող ճանապարհին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 77)։

  • Ավետարանը քարոզելու համար օրինակ ծառայելն ինչո՞ւ է ավելի արդյունավետ միջոց, քան սոսկ ավետարանի մասին զրուցելը։

  • Որևէ մեկի օրինակն ինչպե՞ս է օգնել ձեզ ընդունել ավետարանը կամ ավելի լիարժեք ապրել ավետարանով։

Ա Թեսաղոնիկեցիս 2

Պողոսը նկարագրում է, թե ինչպես է րինքն իր զուգընկերների հետ ծառայում թեսաղոնիկեցիներին

Բացատրեք, որ երբ Պողոսը գովաբանեց Թեսաղոնիկեի Սրբերին իրենց արդար օրինակի համար, հիշեցրեց նրանց հանդեպ իր սիրո մասին և այն օրինակի համար, որը նա ցույց էր տվել այն ժամանակ, երբ նախորդ անգամ քարոզեց ավետարանը նրանց։

Սուրբ գրության հետևյալ հղումը գրեք գրատախտակին․

Ա Թեսաղոնիկեցիս 2.1-13

  • Ո՞ր բառերն ու արտահայտություններն են նկարագրում այն արդարակյաց օրինակը, որը Պողոսն ու իր զուգընկերները հաստատեցին թեսաղոնիկեցիների մեջ։

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ա Թեսաղոնիկեցիս 2․1–13 հատվածները, իսկ դասարանին՝ հետևել նրանց։ Կամ ուսանողներին բարձրաձայն կարդալ հանձնարարելու փոխարեն կարող եք հանձնարարել նրանց ուսումնասիրել այդ հատվածները փոքր խմբերով, զույգերով կամ անհատապես։ Խնդրեք ուսանողներին փնտրել այն բառերն ու արտահայտությունները, որոնք նկարագրում են այն արդարակյաց օրինակը, որը Պողոսն ու իր զուգընկերները հաստատեցին թեսաղոնիկեցիների մեջ։ Կարող եք առաջարկել ուսանողներին գրքում նշել այն, ինչ գտան:

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո, հրավիրեք ուսանողներին գրատախտակի մոտ` թվարկելու իրենց գտած մեկ, երկու բառեր կամ արտահայտություններ։ Խնդրեք նրանց բացատրել, թե ինչպես կարող են այդ բառերն ու արտահայտություններն օգնել, որպեսզի արդար օրինակ ծառայեն ուրիշներին։

Ամփոփեք Ա Թեսաղոնիկեցիս 2․14–18 հատվածները և բացատրեք, որ ըստ Պողոսի,Թեսաղոնիկեի Սրբերը հալածվում էին ավետարանն ընդունելու պատճառով։ Նա ասաց Սրբերին, որ մեկ անգամ ևս փորձել էր այցելել նրանց, սակայն չարը «խափանեց» նրան (հատված 18

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ա Թեսաղոնիկեցիս 2․19–20 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և փնտրել, Պողոսն ում անվանեց իր «հույսը, ուրախությունը կամ … պարծանքը» (հատված 19

  • Պողոսն ո՞ւմ անվանեց իր «հույսը, ուրախությունը կամ … պարծանքը»։

  • Ինչպե՞ս է Պողոսի հույսը, ուրախությունը և պարծանքն արտացոլում Երկնային Հոր հույսը, ուրախությունը և պարծանքը մեզ համար։

Ավարտեք՝ վկայելով այն ճշմարտությունների մասին, որոնք բացահայտվեցին այս դասին։ Հորդորեք ուսանողներին մտածել, թե ինչպես կարող են կիսվել ավետարանով՝ խոսելով դրա մասին և արդար օրինակ ծառայելով։ Խրախուսեք նրանց գործել ըստ իրենց ստացած հուշումների։

Բացատրական և պատմական տեղեկություն

Ա Թեսաղոնիկեցիս 1․1, 3 «Աստուած Հօրումը եւ Տէր Յիսուս Քրիստոսումը»

Պողոսը հաճախ էր իր թղթերը սկսում Հայր Աստծո և Տեր Հիսուս Քրիստոսի մասին հայտարարություններով, հաստատելով այն վարդապետությունը, որ Հայրը և Որդին առանձին էակներ են։

Ա Թեսաղոնիկեցիս 1․4 «Աստուածանից … ձեր ընտրութիւն»

Ընտրություն բառը Ա Թեսաղոնիկեցիս 1․4 հատվածում, վերաբերում է Տիրոջից ընտրված լինելուն՝ կախված նախաերկրային կյանքում արժանավորությունից, որպեսզի համարվեն Իր ուխտյալ ժողովրդի թվում։ Ընտրյալներին «տրվում են հատուկ օրհնություններ և պարտականություններ, որպեսզի նրանք կարողանան օրհնել աշխարհի ազգերին» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Ընտրություն», scriptures.lds.org

Ա Թեսաղոնիկեցիս 1․6–9 «Դուք օրինակ եղաք ամեն հաւատացեալներին»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը բացատրել է, թե ինչու է Պողոսն ուրախացել Թեսաղոնիկեի Սրբերով․

«Պողոսն ուրախացավ այն փաստից, որ իր ասածները թեսաղոնիկեցիներին անիմաստ խոսքեր չէին նրանց համար, քանի որ նրանք լսել էին մեծ հետաքրքրությամբ և այն, ինչ նրանց ուսուցանվել էր, նրանց կյանքում առաջ էր բերել արդարակեցության զորեղ ցանկություն։ … Պողոսը գոհ էր, որ ավետարանի ուղերձն ընդունվել էր այդպիսի ուրախությամբ ու երջանկությամբ, չնայած բազմաթիվ դժվարություններին։ Վերջապես, նա նշել էր, թե ինչը պետք է լիներ նրանց մեծագույն նվաճումը. նրանք ոգեշնչող օրինակ էին իրենց բոլոր հարևանների համար, և նրանցից Տիրոջ խոսքը տարածվեց ուրիշներին ամենուր՝ իրենց սահմաններից շատ հեռու։ Պողոսը հարգանքի տուրք մատուցեց նրանց, երբ պատմեց նրանց, որ որտեղ էլ գնացել էր, մարդիկ իրեն պատմել էին իրենց ուշագրավ և բարի գործերի ու Աստծո հանդեպ հավատի մասին» (“There Am I in the Midst of Them,” Ensign, May 1976, 56–57)։