Գրադարան
Դաս 68. Հովհաննես 8:31–59


Դաս 68

Հովհաննես 8:31–59

Նախաբան

Փրկիչը շարունակեց ուսուցանել տաճարում Տաղավարահարաց տոնից հետո: Նա ուսուցանեց մեղքից ազատ լինելու մասին: Երբ Հիսուս Քրիստոսը քարոզեց, որ Նա մեծ Եհովան է, հրեաները փորձեցին քարկոծել Նրան:

Ուսուցման առաջարկներ

Հովհաննես 8.31–36

Հիսուսն ուսուցանում է մեղքից ազատ լինելու մասին։

Որպեսզի օգնեք ուսանողներին հիշել, թե ինչ են սովորել նախորդ դասին ցույց տվեք մի փոքրիկ քար: Հրավիրեք ուսանողներին հակիրճ ամփոփել, թե ինչպես արձագանքեց Փրկիչը, երբ որոշ դպիրներ և փարիսեցիներ Նրա մոտ մի կին բերեցին, որը շնություն էր գործել, և ինչ Նա սովորեցրեց դրանից հետո (տես Հովհաննես 8.1–30): (Փրկիչը չդատապարտեց այդ կնոջը և ասաց նրան՝ «այսուհետև մեղք մի գործիր» [հատված 11]: Հետո Հիսուսն ուսուցանեց, որ Ինքն է «աշխարհքի լույսը» [հատված 12] և երբ մենք հավատում ենք Նրան և հնազանդվում Նրա ուսմունքներին, մենք սկսում ենք ճանաչել Հորը:)

  • Համաձայն Հովհաննես 8.30 հատվածի, ի՞նչ ազդեցություն էին թողնում Հիսուսի խոսքերն ու գործերը հրեաներից շատերի վրա:

Նշեք, որ թեև հրեաներից շատերը հավատում էին Հիսուսին, որոշ հրեաներ շարունակում էին վիճարկել, քանի որ նա սովորեցնում էր ժողովրդին աշակերտ լինելու, ճշմարտության և ազատության մասին՝ ընդդեմ կախվածության:

Գրատախտակին գծեք հետևյալ գծապատկերը.

Նկար
diagram, blanks to freedom

Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 8.31–32 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե Հիսուսն ինչ ասաց, որ մենք անենք, որպեսզի ազատ լինենք:

Հրավիրեք ուսանողներին գալ գրատախտակի մոտ և լրացնել դատարկ տեղերը, ելնելով նրանից, թե Հիսուսն ինչ ասաց, որ մենք անենք, որպեսզի ազատ լինենք: Լրացված գծապատկերը պետք է այսպիսի տեսք ունենա.

Նկար
completed diagram, freedom
  • Ի՞նչ է նշանակում «[Հիսուսի] խոսքի մեջ կենալ»: (հատված 31):

  • Ինչպե՞ս կամփոփեիք սկզբունքի տեսքով Հիսուս Քրիստոսի ուսմունքները, որոնք գրված են հատվածներ 31-32-ում: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն համոզվեք, որ պարզորոշ արտահայտվում է այն միտքը, որ Եթե կենանք Հիսուս Քրիստոսի խոսքի մեջ, ապա մենք կլինենք Նրա աշակերտները և կիմանանք ճշմարտությունը, որը մեզ ազատ կդարձնի:) Կարող եք գրել այս սկզբունքը գրատախտակին: Դուք կարող եք նաև նշել, որ Հովհաննես 8.36 հատվածը շեշտում է, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ է, որ մենք կարող ենք ազատ լինել:)

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկիի հետևյալ խոսքը. Դասարանին խնդրեք լսել, թե մենք ինչից կարող ենք ազատ լինել, եթե ապրենք ըստ Փրկչի խոսքի.

Նկար
Երեց Բրուս Ռ. Մակքոնկի

«Ազատ՝ կեղծ վարդապետության նզովյալ իշխանությունից, ազատ՝ ախորժակի ու տենչանքի գերությունից, մեղքի կապանքներից, ամեն չար ու ապականված ազդեցությունից և ամեն սահմանափակող ու կրճատող իշխանությունից, ազատ՝ գնալու դեպի անսահմանափակ ազատություն, որը կարող են լիարժեք կերպով վայելել միայն վեհացած էակները» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:456–57):

Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Հովհաննես 8.33 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե ինչին էին հավատում հրեաները, որ իրենց ազատ կդարձնի:

  • Ի՞նչն էր, որ հրեաների համոզմամբ նրանց ազատ կդարձներ: (Նրանք սխալմամբ մտածում էին, որ պարզապես Աբրահամի հետնորդներ և աբրահամյան ուխտի ժառանգներ լինելը նրանց հոգևոր ազատության իրավունք է տալիս):

Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 8.34–36 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե Հիսուսն ինչից նշեց, որ մարդիկ պետք է ազատվեն:

  • Համաձայն 34 հատվածի, Փրկիչն ինչի՞ց նշեց, որ մարդիկ պետք է ազատվեն:

Նշեք, որ հունական բայը, որ թարգմանվել է որպես գործել 34 հատվածում ավելի շատ մեղքի մեջ մնալու գաղափար է պարունակում, քան ապաշխարելու:

  • Մենք ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել հատված 34-ից: (Ուսանողների պատասխաններից հետո, գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Եթե մենք մեղք ենք գործում և չենք ապաշխարում, ապա մենք դառնում ենք մեղքի ծառաները:)

  • Ի՞նչ է նշանակում լինել «մեղքի ծառաներ»: (Կարող եք նշել, որ «ծառա» թարգմանված բառը կարող է նաև մեկնաբանվել որպես «ստրուկ»):

Որպեսզի օգնեք ուսանողներին պատկերացնել նրանց բացահայտած երկու սկզբունքների կապը գրատախտակին գծեք հետևյալ գծապատկերը:

Նկար
diagram, choice and consequences
  • Ինչո՞ւ որոշ մարդիկ այսօր կարող են շփոթել այս ճշմարտությունները, հավատալով, որ Փրկչին հետևելը ստրկության է մեզ տանում, իսկ մեղք գործելը՝ ազատության:

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ հայտնաբերված այդ երկու սկզբունքները, հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքը.

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«[Սատանայի] գայթակղություններին տեղի տալը հանգեցնում է ընտրությունների ավելի ու ավելի նեղ հնարավորությունների, մինչև որ դրանցից ոչ մեկը չի մնում, և կախվածությունների, որոնք մեզ անզոր են դարձնում դիմադրելու հանդեպ: …

… Աշխարհը նայում է բաներին Կորիհորի լինզաների միջով՝ «ճորտություն» համարելով Աստծո օրենքներին և արարողություններին հնազանդվելը (Ալմա 30.24, 27): …

… Արդյոք որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ ամբողջ լույսն ու ճշմարտությունն ունենալու արդյունքում, Աստված ունի լիակատար ազատությունը՝ լինելու և գործելու:

Նմանապես, ավետարանի վարդապետության և սկզբունքների մեր հասկացողության աճի հետ ընդլայնվում է մեր ազատ կամքը: Նախ, մենք ավելի շատ ընտրություններ ունենք և կարող ենք նվաճել ու ստանալ ավելի մեծ օրհնություններ, քանի որ ավելի շատ օրենքների կարող ենք հնազանդվել: … Երկրորդ, ընդլայնված հասկացողությամբ մենք կարող ենք ավելի խելամիտ ընտրություններ անել, քանի որ մենք հստակ տեսնում ենք ոչ միայն այլընտրանքները, այլ նաև իրենց հնարավոր հետևանքները» (“Moral Agency,” Ensign, June 2009, 49, 50–51):

Ուսանողներին զույգերի բաժանեք: Հանձնարարեք յուրաքանչյուր զույգին ուսումնասիրել հանձնարարված բաժինը՝ Երիտասարդներին զորացնելու համար (գրքույկ, 2011): Խնդրեք ուսանողներին գծել այս աղյուսակը սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց օրագրերում կամ դասարանային տետրերում (դուք կարող եք գծել այն գրատախտակին): Հանձնարարեք յուրաքանչյուր զույգին միասին կարդալ իրենց հանձնարարված բաժինը՝ Երիտասարդներին զորացնելու համար գրքույկից և լրացնել աղյուսակը:

Երիտասարդներին զորացնելու համար, գրքույկում քննարկվող չափանիշը.

Ինչպե՞ս կարող է ազատություն բերել այս չափանիշի համաձայն ապրելը:

Ինչպե՞ս կարող է ստրկություն բերել թերանալը՝ ապրել ըստ այս չափանիշի:

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո, հրավիրեք զույգերին փոխվել զուգընկերներով մյուս զույգերի հետ և ուսուցանել, թե ինչ են սովորել չափանիշի մասին: Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, հրավիրեք մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել իրենց սովորածով:

  • Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում խոստացված ազատություններից որո՞նք եք դուք անձամբ ունեցել:

Խնդրեք ուսանողներին գրի առնել մի կոնկրետ եղանակ, թե ինչպես իրենք կձգտեն ազատ լինել ապրելով Փրկչի խոսքին համաձայն:

Հովհաննես 8.37–59

Հիսուսը վկայում է Իր աստվածայնության մասին

Ուսանողներին հրավիրեք հակիրճ պատասխանել հետևյալ հարցին․

  • Ո՞ւմ եք ճանաչում, ով շատ նման է իր հորը:

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հովհաննես 8.37–40, 44–45 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, տեսնելով, թե հրեա առաջնորդներն, ովքեր դեմ էին Տիրոջը, ինչքան էին տարբերվում Հին Կտակարանի մարգարե Աբրահամից, ում նրանք համարում էին իրենց հայրը:

  • Համաձայն 39 հատվածի, Տերն ի՞նչ ասաց, որ նրանք պետք է անեն, լինելով Աբրահամի զավակները:

  • Համաձայն 40 հատվածի, ի՞նչ էին նրանք ձգտում անել, որ Աբրահամը երբեք չէր անի:

  • Ըստ 44-45 հատվածների, ի՞նչ ասաց Հիսուսը՝ թե ո՞վ է նրանց հայրը: (Դևը): Ինչպե՞ս էին նրանք հետևում դևին:

Ամփոփեք Հովհաննես 8.46–50 հատվածները, բացատրելով, որ Փրկիչն ուսուցանել է, որ նրանք, ովքեր Աստծուց են, ընդունում են Նրա խոսքը: Հրեա առաջնորդները փորձում էին վիրավորել Հիսուսին, անվանելով Նրան սամարացի (քանի որ սամարացիները արհամարհված էին հրեաների կողմից) և պնդելով, թե նա իր մեջ դև ունի:

Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 8.51–53 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե հրեա առաջնորդներն ինչ հարց տվեցին Հիսուսին:

  • Ի՞նչ հարց տվեցին նրանք Հիսուսին: (Կարող եք հրավիրել ուսանողներին նշել 53 հատվածի «Մի՞թե դու ավելի մեծ ես քան մեր հայր Աբրահամը» հարցը։)

Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 8.56–58 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե ինչպես պատասխանեց Հիսուսը հրեաների հարցին:

  • Ինչպիսի՞ն էր Հիսուսի պատասխանը «Մի՞թե դու ավելի մեծ ես քան մեր հայր Աբրահամը» հարցին: (Կարող եք առաջարկել ուսանողներին, որ նշեն 58 հատվածի «Աբրահամի լինելուց առաջ եմ ես» արտահայտությունը։)

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Հովհաննես 8.58, ծանոթագրություն բ, փնտրելով «ես եմ» եզրի նշանակությունը: Ապա տվեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ է նշանակում «ես եմ» եզրը: (Եզրը բացահայտում է Եհովային, Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստծուն: Կարող եք նաև բացատրել, որ Յոթանասնիցը (Septuagint) Հին Կտակարանի հունարեն թարգմանությունն է: Կարող եք հրավիրել ուսանողներին գրել իրենց սուրբ գրություններում հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսը Եհովան է, Հին Կտակարանի Աստվածը։)

  • 58 հատվածից սովորածի հիման վրա ասեք, թե ի՞նչ պատասխանեց Հիսուսն այն հարցին, թե արդյո՞ք Նա մեծ է Աբրահամից:

Նկար
Երեք տղամարդ բոցավառ հնոցում
Նկար
Դանիելը առյուծների գուբի մեջ

Ցուցադրեք մի քանի նկարներ Gospel Art Book ([2009]; տես նաև LDS.org կայքը) որոնք պատկերում են Հին Կտակարանում գրված հրաշքները (ինչպես օրինակ, Երեք տղամարդ բոցավառ հնոցում, համ. 25; կամ Դանիելը առյուծների գուբի մեջ, համ. 26):

  • Եթե դուք լինեիք կանգնած Հիսուսի առաջ և լսեիք, թե ինչպես է Նա հայտարարում, որ եղել է մեկը, ով գործել է Հին Կտակարանում արձանագրված հրաշքները, ինչպես կարձագանքեիք Նրան:

Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Հովհաննես 8.59 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե ինչպես արձագանքեցին հրեա առաջնորդները Հիսուսի այն հայտարարությանը, որ Ինքն էր Եհովան: Հանձնարարեք ուսանողներին պատմել, թե ինչ գտան:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր մեզ համար իմանալ, որ Հիսուս Քրիստոսն է Եհովան՝ Հին Կտակարանի Աստվածը:

Կարող եք հրավիրել մի քանի ուսանողի դասարանի հետ կիսվել իրենց վկայություններով Հիսուս Քրիստոսի մասին: Կարող եք եզրափակել կիսվելով նաև ձեր վկայությամբ:

Նկար
scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտման հատվածների վերանայում

Հարցեր և ստուգարքներ. Ուսանողներին հնարավորություն տվեք ստուգելու, թե ինչպես են նրանք հիշում սերտման սուրբ գրությունների հատվածները: Հուշումները կարող են ներառել գլխավոր բառեր կամ սուրբ գրությունների հղումներ, հատվածներից մեջբերումներ կամ հնարավոր դեպքեր, որոնք ներկայացնում են հատվածներում ուսուցանված ճշմարտությունները: Հարցերը և ստուգարքները կարող են տրվել բանավոր, գրատախտակին կամ թղթի վրա: Հարցերին պատասխանելուց կամ ստուգարքին մասնակցելուց հետո զույգեր կազմեք, որոնք բաղկացած են բարձր միավորներ վաստակած ուսանողներից և ավելի ցածր միավորներ ունեցողներից: Բարձր միավորներ վաստակած ուսանողը կարող է ուսուցչի դեր կատարել, որ օգնի ավելի ցածր միավորներ ունեցող ուսանողին սովորել և առաջադիմել: (Այդ ընթացքում, ուշադիր եղեք, որպեսզի ցածր միավորներով ուսանողներն իրենց վատ չզգան։)

Բացատրական և պատմական տեղեկություն

Հովհաննես 8.33: «Մենք Աբրահամի զավակ ենք»։

Հրեաների հայտարարությունը, թե նրանք Աբրահամի զարմն են, ցույց է տալիս տարածված թյուր կարծիքը աբրահամյան ուխտի և նախասահմանվածության վարդապետության վերաբերյալ: Աստվածաշնչի բառարանում հետևյալ բացատրությունը պարզաբանում է Աբրահամի սերնդին տրված խոստումները և նրանց պարտականությունները:

«Աբրահամն առաջին անգամ ստացավ ավետարանը մկրտությամբ (որը փրկության ուխտն է): Այնուհետև նրան շնորհվեց բարձրագույն քահանայություն, և նա մտավ սելեստիալ ամուսնության մեջ (որը վեհացման ուխտն է), այդպիսով վաստակելով հավաստիացում, որ նա կունենա հավերժական աճ: Վերջապես նա խոստում ստացավ, որ այդ բոլոր օրհնությունները կառաջարկվեն իր մահկանացու բոլոր սերունդներին (ՎևՈւ 132.29-50; Աբր. 2.6–11): … Աբրահամի սերունդը պիտի ստանա որոշակի հողեր որպես հավիտենական ժառանգություն (Ծննդ. 17; 22.15–18; Գաղ. 3; Աբր. 2): Այդ խոստումները` բոլորը միասին կոչվում են Աբրահամյան ուխտ: …

Անձնական փրկությանն ու հավերժական աճին վերաբերող ուխտի մասերը նորացվում են ամեն մի անհատի դեպքում, երբ նա ստանում է սելեստիալ ամուսնության արարողությունը (տես ՎևՈւ 132.29–33): Նրանք, ովքեր ոչ իսրայելական ծագում ունեն, սովորաբար հայտնի են որպես հեթանոսներ, որդեգրվում են իսրայելի տանը և դառնում են ուխտի ժառանգները և Աբրահամի սերունդը՝ ավետարանի արարողությունների միջոցով (Գաղ. 3.26–29):

Աբրահամյան ուխտի ժառանգ լինելը չի դարձնում անձին «ընտրյալ անձ» որպես այդպիսին, բայց վկայում է, որ այսպիսիք պատասխանատվություն ունեն տանելու ավետարանը աշխարհի բոլոր մարդկանց: Աբրահամի զարմը միսիոներական միջոցառում է իրականացնում բոլոր ազգերի մեջ, սկսած Աբրահամի օրերից: (Մատթ. 3.9; Աբր. 2.9–11)” (Աստվածաշնչի բառարան, «Աբրահամ, Աբրահամյան Ուխտ»):

Հովհաննես 8.58: Ի՞նչ է նշանակում «Աբրահամի լինելուց առաջ եմ ես» արտահայտությունը:

Երեց Ռասսել Մ. Նելսոնը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից բացատրել է «ես եմ» եզրի նշանակությունն ու կարևորությունը:

«Հիսուսը Եհովան էր … (տես Ել. 6.3; Սաղ. 83.18; Եսայ. 12.2; Եսայ. 26.4): Այս սուրբ անվան օգտագործումը հաստատվում է նաև ժամանակակից սուրբ գրություններում (տես Մորոն. 10.34; ՎևՈւ 109.68; ՎևՈւ 110.3; ՎևՈւ 128.9): Եհովան առաջացել է եբրայերեն hayah բառից, որը նշանակում է «լինել» կամ «գոյություն ունենալ»: hayah բառը Հին Կտակարանի եբրայերեն տեքստում թարգմանվել էր որպես ԵՍ ԵՄ (տես Ել. 3.14):

Նշանակալից է, որ ԵՍ ԵՄ-ը օգտագործվել է Եհովայի կողմից որպես Իր անունը (տես ՎևՈւ 29.1; ՎևՈւ 38.1; ՎևՈւ 39.1): Կարդացեք հետևյալ հետաքրքրաշարժ երկխոսությունը Հին Կտակարանից: Մովսեսը նոր էր ստացել աստվածային նշանակումը, որին չէր ձգտում՝ իսրայելի զավակներին ստրկությունից դուրս հանելու պարտավորությունը Տեսարանը տեղի է ունենում Սինայ սարի վրա.

«Եւ Մովսէսն ասեց Աստուծոյն. Ես ո՞վ եմ որ Փարաւոնի մօտ գնամ, եւ Իսրայէլի որդիքը Եգիպտոսիցը հանեմ»:

Անկասկած, Մովսեսն իրեն անհամապատասխան էր զգում այդ կանչին, ինչպես ես կամ դուք կզգայինք, եթե մեզ մի դժվարին հանձնարարություն տրվեր:

«Եւ Մովսէսն ասեց Աստուծոյն. Ահա ես գնում եմ Իսրայէլի որդիների մօտ, եւ կասեմ նորանց. Ձեր հայրերի Ստուածն ինձ ձեզ մօտ է ուղարկել. եւ երբոր ինձ ասեն. թէ ի՞նչ է նորա անունը, ես ի՞նչ ասեմ նորանց:

Եւ Աստուած ասեց Մովսէսին. Ես եմ ՈՐ ԵՄ. Եւ ասեց. Այսպէս ասիր Իսրայէլի որդիներին. Ինձ ԵՄը ուղարկեց ձեզ մօտ:

Նաեւ Աստուած ասեց Մովսէսին. Այսպէս ասիր Իսրայէլի որդիներին. Ձեր հայրերի Եհովայ Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը ինձ ձեզ մօտ ուղարկեց, այս է իմ անունը յաւիտեան» (Ել. 3.11, 13–15):

Եհովան այդպիսով հայտնեց Մովսեսին այս անունը, որը Նա խոնարհաբար և համեստորեն ընտրել էր որպես նախաերկրային Իր անձի հաստատումը. ԵՍ ԵՄ» (“Jesus the Christ: Our Master and More,” Ensign, Apr. 2000, 6–7).