Գրադարան
Հուդայի ընդհանրական թղթի նախաբանը


Հուդայի ընդհանրական թղթի նախաբանը

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Հուդայի ընդհանրական թուղթը նկարագրում է ուրացության այն ուժերը, որոնք գործում էին վաղ Եկեղեցում։ Երբ ուսանողներն ուսումնասիրեն այս թուղթը, նրանք կսովորեն, թե ինչպես տարբերել այն մարդկանց, ովքեր փորձում են Հիսուս Քրիստոսի աշակերտներին հեռացնել հավատից։ Ուսանողները նաև կզգան հավատի համար ջանասիրաբար մրցելու և դրան հավատարիմ մնալու կարևորությունը։

Ո՞վ է գրել այս գիրքը:

Այս թղթի հեղինակն իրեն կոչում է «Հուդա Հիսուս Քրիստոսի ծառա և Հակոբոսի եղբայր» (Հուդա 1․1)։ Պատմության մեջ հեղինակը հայտնի է Հուդա անունով՝ Հիսուս Քրիստոսի արյունակից եղբայրը (տես Մատթեոս 13․55, Մարկոս 6․3, Սորբ գրքերի ուղեցույց/Bible Dictionary, «Հուդա»)։ Ակնհայտ է, որ Հուդան բարձր հարգանքի արժանի Եկեղեցու անդամ էր Երուսաղեմում, ով միգուցե միսիոներական ճամփորդություն էր կատարել (տես Գործք 1․13–14, Ա Կորնթացիս 9․5)։ Որևէ նշում չկա, թե քահանայության ինչ պաշտոն էր զբաղեցնում Հուդան, սակայն թղթում ասվում է, որ նա իշխանություն և լիազորություն ուներ գրել խորհուրդ պարունակող նամակներ գրել։

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Մենք չգիտենք, որտեղ է Հուդայի թուղթը գրվել: Եթե այս նամակի հեղինակն իսկապես Հիսուս եղբայր Հուդան է, հավանաբար այն գրվել է ք․ծ․հ. 40-80 թվականների միջև։

Ո՞ւմ համար էր գրվել այն և ինչո՞ւ։

Հուդայի թուղթը գրվել է հավատարիմ քրիստոնյաներին՝ «Աստուած Հօրից սրբուած, եւ Յիսուս Քրիստոսումն պահուած կանչուածներիդ» (Հուդա 1․1)։ Հուդայի հայտարարած նպատակն էր խրախուսել իր ընթերցողներին՝ «ջանասիրաբար մրցել հավատքի համար» անբարյացակամ ուսուցիչների դեմ, ովքեր միացել էին Եկեղեցուն և խրախուսում էինանբարո վարքագիծ և կեղծ ուսմունքներ, որոնք մերժում էին Տեր Հիսուս Քրիստոսին (Հուդա 1․3

Որո՞նք են այս գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:

Չնայած նրան, որ դա Նոր Կտակարանի ամենակարճ գրքերից է, Հուդայի թղթում կա որոշակի տեղեկություն, որը չի կարելի գտնել որևէ այլ տեղ Աստվածաշնչում։ Հուդան գրեց «այն հրեշտակներին, որոնք իրենց իշխանությունը չպահեցին» (6-րդ հատված, տես նաև Աբրահամ 3․26), Մովսեսի մարմնի միջով Միքայելի և Լյուցիֆերի միջև առճակատման մասին (9-րդ հատված), Փրկիչի Երկրորդ Գալուստի վերաբերյալ Ենովքի մարգարեության մասին (14–15 հատվածներ, տես նաև Մովսես 7․65–66

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին նշել է Հուդայի թղթի մի քանի եզակի առանձնահատկությունների մասին։

«Աստվածաշնչի մեջ միայն Հուդան էր, ով մեզ է հասցրել այն հասկացողությունը, որ նախաերկրային կյանքը եղել է մեր առաջին վիճակը, և որ որոշ հրեշտակներ չեն կարողացել անցնել դրա փորձությունները։

Նրա միջոցով է, որ մենք փոքր ինչ հասկանում ենք Մովսեսի մարմնի համար Միքայելի ու Լյուցիֆերի միջև տեղի ունեցած վեճը։

Միայն նա է գրանցել Ենովքի փառահեղ մարգարեությունը Մարդու Որդու Երկրորդ Գալուստի մասին» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 3:415)։

Հուդան կտրուկ է խոսում նրանց դեմ, ովքեր դեմ են Աստծուն և Նրա ծառաներին և նրանց դեմ, ովքեր կիրառում էին անբարո հեթանոսական պաշտամունքներ և պնդում էին, որ ազատված էին Աստծո պատվիրանները, այդ թվում՝ մաքրաբարոյության օրենքը պահելու անհրաժեշտությունից։ Հուդան նկարագրեց այդ կեղծ մարդկանց հատկանիշներից մի քանիսը։

Համառոտ շարադրանք

Հուդա 1 Հուդան հորդորում է Եկեղեցու անդամներին «ջանասիրաբար մրցել իրենց հավատքում» (Հուդա 1․3)։ Նա բացատրում է, որ մարդիկ գաղտագողի մտել են Սրբերի մեջ և կեղծ ուսմունքներ են տարածում ու չար գործեր են անում։ Հուդան նախազգուշացնում է այն դատաստանների մասին, որոնք գալիս են նրանց վրա, ովքեր երես են թեքում Աստծուց։ Հուդան խորհուրդ է տալիս Եկեղեցու անդամներին ամրապնդել իրենց հավատը և «[իրենց] պահեն Աստծո սերի մեջ» (Հուդա 1․21