Գրադարան
Հովհաննեսի երկրորդ թղթի նախաբանը


Հովհաննեսի երկրորդ թղթի նախաբանը

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Իր երկրորդ թղթում Հովհաննեսը մտահոգություն է հայտնում Եկեղեցում ուրացության ազդեցության վերաբերյալ։ Միևնույն ժամանակ նա ուրախանում է Եկեղեցու այն անդամներով, ովքեր ամուր ու հավատարիմ են մնացել ավետարանին (տես Բ Հովհաննես 1․4)։ Եկեղեցու ղեկավարների համար այդ բառերն արտահայտում են ուրախություն և երախտագիտություն այն մարդկանց համար, ովքեր հավատարիմ են մնում Տիրոջը։ Երբ ուսանողներն ուսումնասիրեն Բ Հովհաննեսի թուղթը, նրանք կամրապնդվեն Հովհաննեսի հիշեցումներով՝ սիրել իրար, հնազանդվել Աստծո պատվիրաններին և մնալ հավատարիմ Քրիստոսի վարդապետության մեջ։

Ո՞վ է գրել այս գիրքը:

Հեղինակն իրեն անվանել է «երեցը» (Բ Հովհաննես 1․1) և պատմությունն ասում է, որ Տասներկու Առաքյալներից մեկն է գրել այդ թուղթը (տես՝ Bible Dictionary, «John, Epistles of»

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Բ Հովհաննեսի գրելու վայրը և տարեթիվն անհայտ են։

Եթե Հովհաննեսն իրոք երկար է ապրել Եփեսոսում, հնարավոր է, նա այդ թուղթը գրել է ք․ծ․հ 70-100 թվականների միջև։

Ո՞ւմ համար էր գրվել այն և ինչո՞ւ։

Հովհաննեսի երկրորդ թուղթն ուղղված է «ընտրյալ տիկինին և նրա որդիներին» (Բ Հովհաննես 1․1)։ Տեղեկություններ չկան, թե արդյոք Հովհաննեսը գրում էր իր ընտանիքին, թե մարդկանց մեկ այլ խմբի կամ փոխաբերական իմաստով հավաքական կերպով դիմում էր Եկեղեցուն։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկին գրել է, որ միգուցե Բ և Գ Հովհաննեսի թղթերը նամակներ են` գրված իր անմիջական ընտանիքին (տես Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 3:409–10, 412–14)։

Մեկ այլ տարբերակն այն է, որ «ընտրյալ տիկինն» իրականում վերաբերում է քրիստոնյա համայնքին (տես Բ Հովհաննես 1․13)։ Հունարեն եկեղեցի բառը իգական է և տարածված է եղել անձնավորել Եկեղեցին որպես կին (տես Եփեսացիս 5․25–27, 32, Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հայտնություն 12․1–3, 7 [Աստվածաշնչի հավելված], Հայտնություն 19․7–8

Ինչպես Ա Հովհաննեսի դեպքում, ըստ երևույթին, Հովհաննեսը գրեց այս թուղթն ի պատասխան այն կեղծ ուսմունքների, որ Հիսուս Քրիստոսը բառացիորեն երկիր չի եկել մարմնով։ Նա բացատրեց, որ այն անդամներին, ովքեր ուսուցանում էին, որ Քրիստոսը չունի ֆիզիկական մարմին, չպետք է տուն կամ համայնք ընդունեին (տես Բ Հովհաննես 1․7–10

Որո՞նք են այս գրքին բնորոշ մի քանի առանձնահատկությունները:

Այս թղթում Հովհաննեսը նախազգուշացրեց կեղծ ուսուցիչների մասին, ովքեր մուտք էին գործել Եկեղեցի։ Նա խորհուրդ տվեց Եկեղեցու անդամներին չլսել և ընկերություն չանել այդ մարդկանց հետ։

Համառոտ շարադրանք

Բ Հովհաննես 1 Հովհաննեսը հիշեցնում է Եկեղեցուն միմյանց սիրելու պատվիրանի մասին։ Նա նախազգուշացնում է Եկեղեցում գոյություն ունեցող կեղծ ուսուցիչների և խաբեբաների մասին և խորհուրդ է տալիս, որ Եկեղեցու անդամները թույլ չտան նրանց մնալ իրենց համայնքներում։