Գրադարան
Դաս 155․ Հայտնություն 6–11, Մաս 2


Դաս 155▐

Հայտնություն 6–11, Մաս 2

Նախաբան

Հովհաննեսը տեսավ յոթերորդ կնիքի բացումը և տեղեկացավ այս վերջին օրերում Իսրայելի հավաքմանը մասնակցելու իր առաքելության մասին։

Ուսուցման առաջարկներ

Հայտնություն 8–9

Հովհաննեսը տեսնում է յոթերորդ կնիքի բացումը

Ուսանողներին բաժանեք զույգերի և հանձնարարեք նրանց իրենց զուգընկերներին բացատրել, թե ինչ են սովորել Հայտնություն 6–7 գլուխների ուսումնասիրությունից, որի շնորհիվ կարող են ուրախ ու դրական լինել անորոշության և խառնաշփոթի մեջ։

Գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը, որը բացահայտեցիք նախորդ դասի ժամանակ․ Եթե մենք նեղություններին հավատարմորեն դիմանանք և մաքրվենք Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով, մենք Աստծո հետ կվայելենք սելեստիալ փառքը։ Խրախուսեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե ինչպես է այդ սկզբունքն առնչվում այս դասի ժամանակ քննարկվող իրադարձություններին։

Հետևյալ աղյուսակը բաժանեք թերթիկների տեսքով, կամ գծեք այն գրատախտակին․

Նկար
Յոթ կնիքների մասին Հովհաննեսի տեսիլքը
  • Համաձայն այդ աղյուսակի, Հայտնության գրքի քանի՞ հատվածներ են առնչվում առաջին վեց կնիքների իրադարձություններին։ (25)

  • Քանի՞ հատվածներ են առնչվում յոթերորդ կնիքի իրադարձություններին։ (211 + 15 = 226)

Նշեք, որ Հովհաննեսը յոթերորդ հազարամյակի ժամանակաշրջանի իրադարձությունների մասին ավելի շատ գրեց, քան մյուս ժամանակաշրջաններին վերաբերող իրադարձությունների մասին։ Հատկապես նա գրեց այն իրադարձությունների մասին, որոնք տեղի կունենան յոթերորդ կնիքը բացելուց մինչև Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստյան ժամանակահատվածը։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր Հովհաննեսը կենտրոնացել յոթերորդ կնիքի իրադարձությունների վրա։

Ամփոփեք Հայտնություն 8․1–6 հատվածները և բացատրեք, որ այդ հատվածները նկարագրում են, թե ինչպես է Փրկիչը բացում յոթերորդ կնիքը։ Հովհաննեսը տեսավ յոթ հրեշտակների, որոնց տվեցին յոթ փողեր։ Հնում, փողերի օգնությամբ «պատերազմի ահազանգ ու ազդանշան էին տալիս կամ հայտարարում թագավորների ժամանումը» (Ջերալդ Ն․ Լանդ, “Seeing the Book of Revelation as a Book of Revelation,” Ensign, Dec. 1987, 50)։ Այս դեպքում, փչելով փողերը ազդարարում էր տարբեր պատուհասների և ավերածությունների սկիզբը, որը նախապատրաստում էր Հիսուս Քրիստոսի հազարամյա իշխանությանը։

Հանձնարարեք ուսանողներին թղթի վերևում կամ իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային տետրերում գրել «Յոթերորդ կնիքը», և նույն էջի ներքևում, իրար տակ, նկարել յոթ փողեր։

Հետևյալ հատվածների հղումները գրեք գրատախտակին, սակայն բաց թողեք հղումներին առնչվող հարցերը։ Հանձնարարեք ուսանողներին այդ հղումները գրել իրենց տետրերում նկարած փողերի կողքին․

Առաջինը․Հայտնություն 8․7 Ի՞նչ պատահեց այն ամենի արդյունքում, երբ «կարկուտ ու անձրև» տեղաց երկրի վրա այն բանից հետո, երբ առաջին հրեշտակը հնչեցրեց փողը։

Երկրորդը․Հայտնություն 8․8–9 Ի՞նչ երեք բաներ հաջորդեցին, երբ երկրորդ փողը հնչեց։

Երրորդը․Հայտնություն 8․10–11 Ի՞նչ էր ընկնող աստղի անունը։ (Բացատրեք, որ օշինդրը դառը խոտաբույս է, որի միջոցով արտահայտում են «դառը աղետը կամ վիշտը» [Bible Dictionary, “Wormwood”]։) Ի՞նչ պատահեց, երբ այն ընկավ։

Չորրորդը․Հայտնություն 8․12 Չորրորդ փողը փչելուց հետո, ի՞նչ երեք բան կիսով չափ խամրեցին։

Հինգերորդը․Հայտնություն 9․1–3 Ի՞նչ դուրս եկավ անդունդի գուբից, երբ հինգերորդ հրեշտակը բացեց այն։

Վեցերորդը․Հայտնություն 9․13–16, 18 Որքա՞ն զինվոր էր մասնակցում այն մեծ պատերազմին, որը Հովհաննեսը տեսավ վեցերորդ փողը փչելուց հետո։ Մարդկության ո՞ր մասը սպանվեց այդ պատերազմի ժամանակ։

Յոթերորդ․Հայտնություն 11․15

Դասարանը բաժանեք վեց խմբերի և յուրաքանչյուր խմբին հանձնարարեք գրատախտակին գրված առաջին վեց հատվածների հղումները (եթե ձեր դասարանը փոքր է, կարող եք որոշ խմբերի հանձնարարել մեկից ավելի հատվածներ)։ Հանձնարարեք խմբերին իրենց նշանակված հատվածները խմբերով բարձրաձայն կարդալ և ուշադրություն դարձնել, թե ինչ պատահեց փողերը հնչելուց հետո։ Հանձնարարեք նրանց, որպեսզի իրենց պատասխանները գրեն իրենց տետրերի համապատասխան փողի կողքին։

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո յուրաքանչյուր խմբից մեկական ուսանողի հրավիրեք կիսվել իրենց մտքերով։ Հանձնարարեք ուսանողներին իրենց խմբերի պատասխանները գրել իրենց տետրերի համապատասխան փողերի կողքին։ Ուսանողների պատասխաններից հետո անհրաժեշտության դեպքում տվեք այն հարց(եր)ը, որոնք համապատասխանում են իրենց խմբերին նշանակված հատվածներին։

  • Նախորդ դասի ընթացքում սովորած սկզբունքն ինչպե՞ս կարող է օգնել այն մարդկանց, ովքեր ապրում են յոթերորդ կնիքի իրադարձությունների ժամանակ։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 9.20-21 հատվածները: Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչպես կվարվեն այդ պատուհասների ժամանակ կենդանի մնացած ամբարիշտները։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութով:

  • Ի՞նչ է դա մեզ սովորեցնում այս ժողովրդի ամբարշտության մասին։

Հայտնություն 10

Հրեշտակը հրահանգում է Հովհաննեսին այս վերջին օրերում նրա առաքելության մասին

Բացատրեք, որ Հայտնություն 10 գլուխը դադար է հանդիսանում յոթերորդ փողը հնչելու և նրա հետ առնչվող պատուհասների պատմության միջև։ Այս բաժնում մենք կարդում ենք, որ Հովհաննեսին հրահանգեց մեկ այլ հրեշտակ։

Գրատախտակին գրեք Քաղցր և Դառը բառերը։

  • Կյանքում ո՞ր փորձառություններն են համարվում քաղցր և դառը։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 10․1–3 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչ ուներ հրեշտակն իր ձեռքին։

  • Ի՞նչ ուներ հրեշտակն իր ձեռքին։

Հրավիրեք երկու ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հայտնություն 10.8-11 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե Հովհաննեսին ինչ հաձնարարվեց անել գրքի հետ։

  • Հովհաննեսին ի՞նչ հաձնարարվեց անել գրքի հետ։ Ի՞նչ համ ուներ այն։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 77.14 հատվածը: Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրանց և ուշադրություն դարձնել, թե ինչ էր խորհրդանշում այն, որ Հովհաննեսն ուտում էր գիրքը։

  • Համաձայն այս հատվածի, ի՞նչ էր խորհրդանշում այն, որ Հովհաննեսն ուտում էր գիրքը։ Հովհաննեսի կողմից իր առաքելության ընդունումը, որպեսզի օգնի «հավաքել Իսրայելի ցեղերը» և «վերականգնելու ամեն բան» վերջին օրերում։)

Նշեք, որ Հովհաննեսին օրհնություն տրվեց, որ նա չի մահանա, որպեսզի մարդկանց բերի դեպի Փրկիչը (տես ՎևՈւ 7․1–4

  • Իր առաքելությունը կատարելիս, ի՞նչ փորձառություն քաղցր կլինի Հովհաննեսի համար։ Ի՞նչը կարող է դառը լինել:

Հայտնություն 11

Հովհաննեսը տեսնում է Երուսաղեմում սպանված երկու մարգարեներին և յոթերորդ փողի հնչեցումը։

Բացատրեք, որ Հայտնություն 11 գլուխը սկսվում է այն իրադարձությունների նկարագրությամբ, որոնք կնախորդեն յոթերորդ փողի հնչելուն և Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին։ Այդ ժամանակ ամբարիշտներն ավելի մեծ զորություն և վերահսկողություն կունենան երկրի վրա, և մի բանակ կփորձի նվաճել Երուսաղեմը։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 11.3-6 հատվածները: Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել , թե այդ ժամանակ Երուսաղեմում ինչ են անելու երկու վկաները։

  • Ի՞նչ են անելու երկու վկաները։

  • Ի՞նչ կնշանակի, որ «կրակ [դուրս կգա] նրանց բերանից»։ (հատված 5): (Դա կարող է խորհրդանշել նրանց վկայությունների զորությունը [տես Երեմիա 5․14, 20․9]։)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 77.15 հատվածը: Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ովքեր կարող են լինել այդ երկու վկաները։ Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 11․7–12 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչ կպատահի այդ երկու մարգարեների հետ, երբ նրանք ավարտեն իրենց ծառայությունը հրեաների մեջ։

  • Ինչպե՞ս ամբարիշտները կարձագանքեն, երբ այդ երկու վկաները սպանվեն։

  • Մահից երեք և կես օր հետո ի՞նչ կպատահի այդ երկու վկաների հետ։

  • Ինչպե՞ս կարձագանքեն մարդիկ, երբ այդ երկու վկաները հարություն առնեն մահացածներից և համբարձվեն երկինք։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 11.13-15 հատվածները: Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչ կպատահի յոթերորդ փողը հնչելուց առաջ և հնչելու ժամանակ։ Հանձնարարեք ուսանողներին իրենց տետրերում գրել յոթերորդ փողի կողքին գրել իրենց մտքերը։

  • Յոթերորդ փողը հնչելուց հետո, ո՞վ կթագավորի «աշխարհի թագավորությունները» (հատված 15):

Ամփոփեք Հայտնություն 11․16–19 հատվածները և բացատրեք, որ 24 երեցները գոհություն և գովք են հայտնում Աստծուն արդարներին պարգևատրելու և ամբարիշտներին պատժելու համար։ Հովհաննեսը տեսիլքում տեսավ նաև Աստծո երկնային տաճարը և ուխտի տապանակը, որը խորհրդանշում էր Աստծո ներկայությունը։

Ավարտեք այսօրվա դասը և ձեր խոսքերով գոհություն և գովք հայտնեք Աստծուն Իր բարության և արդարության համար։

Բացատրական և պատմական տեղեկություն

Հայտնություն 8–11 Լրացուցիչ մեկնաբանություններ

Հայտնություն 8–11 գլուխների մեկնաբանության լրացուցիչ տեղեկության համար տես Նոր Կտակարանի ուսանողի ձեռնարկի մեջ այս գլուխների մեկնաբանությունները(Church Educational System manual, 2014) 545–49 էջերում։

Հայտնություն 10․1–3, 8–11 Այն փոքր գիրքը, որը տրվեց Հովհաննեսին ուտելու համար

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին ուսուցանել է․

«Աստծո խոսքը պարունակող գիրքն ուտելու Հովհաննեսի արարքը համահունչ էր հնագույն Իսրայելի սովորույթներին ու ավանդույթներին։ Այդ արարքը խորհրդանշում էր, որ նա ուտում է կյանքի հացը, որ նա ճաշակում է Աստծո բարի խոսքը, որ նա սնվում է Քրիստոսի խոսքերով, որն իր «բերանում մեղրի պես քաղցր էր»։ Բայց այն իր «փորում դառն էր», որն այն դատաստաններն ու պատուհասներն էին, որոնք խոստացված են այն մարդկանց, ովքեր ստանում են Տիրոջ խոսքերը և դրանց պատճառով ընկնում հոգու հուսահատության և վշտի մեջ» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 3:507)։

«Այն, որ այդ գիրքը «մեղրի պես քաղցր էր» Հովհաննեսի բերանում և «դառը»` նրա փորում (Հայտնություն10․10), նշանակում է, որ նրա առաքելությունը լի էր բազմաթիվ քաղցր և ուրախալի փորձառություններով, ինչպես նաև մերժողական և տանջալից փորձառություններով (տես նաև Սաղմոս 119․103)» (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 548