Գրադարան
Դաս 70. Հովհաննես 10


Դաս 70

Հովհաննես 10

Նախաբան

Հիսուսն ուսուցանեց, որ Նա է Բարի Հովիվը, և որ Նա վար կդնի Իր կյանքը Իր ոչխարների համար: Նա նաև վկայեց, որ Երկնային Հայրը Նրան իշխանություն էր տվել մահվան վրա: Որոշ մարդիկ մեղադրեցին Հիսուսին աստվածանարգության մեջ, երբ Նա հայտարարեց, որ Աստծո Որդին է:

Ուսուցման առաջարկներ

Հովհաննես 10․1-24

Հիսուսն ուսուցանեց, որ Ինքն է Բարի Հովիվը, և որ Նա վար կդնի Իր կյանքը Իր ոչխարների համար:

Մի ուսանողի խնդրեք կանգնել դասարանի առջև: Կապեք ուսանողի աչքերը, իսկ հետո հավաքեք սուրբ գրությունների մի քանի հավաքածուներ, ներառյալ աչքերը կապած ուսանողի հավաքածուն: Խնդրեք աչքերը կապած ուսանողին շոշափել սուրբ գրությունների յուրաքանչյուր հավաքածուն և փորձել որոշել, թե որն է պատկանում իրեն: Ուսանողի փորձելուց հետո հարցրեք.

  • Ինչո՞ւ կարողացաք կամ (չկարողացաք) որոշել, որն է ձեր սուրբ գրությունների հավաքածուն:

  • Եթե ես խնդրեի ձեզ շոշափել ձեր դասընկերներից յուրաքանչյուրի դեմքը, ձեզանից քանի՞սը, ձեր կարծիքով, կկարողանային ճշտորեն որոշել: (Մի խնդրեք ուսանողին իրականում դա անել:)

Հանձնարարեք ուսանողին հանել աչքերի կապը և վերադառնալ իր տեղը: Բացատրեք, որ մի անգամ Միջին Արևելքում մի հովվի հարցրեցին, թե որքան լավ գիտեր նա իր ոչխարներին: Նա պատասխանեց.«Եթե դուք կապեք իմ աչքերը և բերեք որևէ ոչխար և միայն թույլ տաք դնել ձեռքերս նրա երեսին, ես կարող եմ ասել մի րոպեում` դա իմն է, թե ոչ» (G. M. Mackie, Bible Manners and Customs [n.d.], 35):

  • Եթե դուք հովիվ լինեիք, ինչ եք կարծում, ի՞նչ կպահանջվեր հոտի միջից ոչխարին այնպես լավ ճանաչելու համար, ինչպես այդ հովիվն արեց:

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Հովհաննես 10.14 հատվածը, ուշադրություն դարձնելով, թե Հիսուսն ինչպես անվանեց Ինքն Իրեն: Խնդրեք նրանց հաղորդել իրենց գտածի մասին: Գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունը. Հիսուս Քրիստոսը Բարի Հովիվն է:

  • Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է «բարի հովիվը» պատշաճ տիտղոս Փրկիչի համար:

Քաջալերեք ուսանողներին որոնել ճշմարտությունները, երբ նրանք ուսումնասիրեն Հովհաննես 10-րդ գլուխը, որն ուսուցանում է մեզ, թե ինչպես է Փրկիչը մեր Բարի Հովիվը:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ մշակութային միջավայրը Հովհաննես 10.1–5-ում, բացատրեք, որ Փրկիչի օրերում հովիվներն օրվա ընթացքում տանում էին իրենց հոտերը արածեցնելու, ջրելու և ապաստանավայր : Գիշերը մի քանի հովիվներ հավաքում էին իրենց անձնական հոտերը մի ընդհանուր փարախում: Փարախը մի քարայր է կամ ցանկապատված տեղ, որը շրջապատված է քարե պատերով, որոնք սուր փշեր ունեն` դրված դրանց գագաթներին՝ խոչընդոտելու վայրի կենդանիներին մտնել այնտեղ:

Ուսանողներին բաժանեք զույգերի: Հանձնարարեք յուրաքանչյուր զույգին միասին բարձրաձայն կարդալ Հովհաննես 10.1-5 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ է անում բարի հովիվը: Բավարար ժամանակից հետո հրավիրեք մի քանի ուսանողի կիսվել իրենց գտածով: Գրեք նրանց պատասխանները գրատախատակին Հիսուս Քրիստոսը Բարի Հովիվ է վերնագրի ներքո: (Պատասխանները կարող են ընդգրկել հետևյալը. Նա մտնում է դռնով, Նա կանչում է Իր ոչխարներին անունով, Նա գնում է իր ոչխարների առջևից:)

  • Ըստ 3-րդ հատվածի, ինչպե՞ս է հովիվը փարախից դուրս առաջնորդում իր ոչխարներին:

  • Համաձայն հատվածներ 4-5-ի, ինչո՞ւ են ոչխարները հետևում միայն իրենց հովվին:

  • Ինչպե՞ս կոչեց Փրկիչը նրանց, ովքեր փորձում էին մտնել փարախը ոչ թե դռնով, այլ ուրիշ ուղիներով:

Բացատրեք, որ փարիսեցիները այն խմբի մարդկանց մեջ էին, որոնց մասին խոսում էր Հիսուսը (տես Հովհաննես 9.41):

  • Ինչո՞վ էին փարիսեցիները նման փարախի գողերին, ավազակներին և օտարականներին:

Ուսանողներին խնդրեք մտքում կարդալ Հովհաննես 10.6-ը`գտնելով փարիսեցիների պատասխանը Փրկիչի ուսմունքներին: Խնդրեք նրանց հաղորդել իրենց գտածի մասին:

Բացատրեք, որ ինչպես արձանագրված է Հովհաննես 10.7–16-ում, Փրկիչը շարունակեց ուսուցանել Իր և փարիսեցիների միջև տարբերությունների մասին: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հատվածներ 7-10-ը` ներառյալ Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն հատված 8, ծանոթություն ա-ն: Խնդրեք ուսանողներինհետևել`այդ հատվածներում փնտրելով Հիսուսի ուսմունքները:

  • Ի՞նչ լրացուցիչ գաղափարներ է տալիս գողերի մասին հատված 8-ի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ նկատի ուներ Փրկիչը, երբ ասաց. «Ես եմ դուռը» (հատվածներ 79):

Բացատրեք, որ «հովիվները» Իսրայելում կանգնում էին փարախի մուտքի մոտ և զննում էին յուրաքանչյուր ոչխարին, երբ այն մտնում էր` կարիքի դեպքում բժշկելով վնասվածքները: Երբ ոչխարները գիշերը հավաքվում էին փարախում, հովիվը պառկում էր քնելու մուտքի մոտ, փակելով ճանապարհը, որպեսզի գիշատիչները կամ գողերը չկարողանային վնասել ոչխարներին» (Նոր Կտակարանի ուսանողի ձեռնարկ [Եկեղեցու կրթական համակարգի ձեռնարկ, 2014], 231–32):

  • Ինչո՞վ է այս հովիվների գործողությունները նման նրան, ինչ Փրկիչն է անում մեզ համար:

  • Ի՞նչ եք կարծում, ինչպես է Փրկիչը, «էլ ավելի» կյանք տալիս (Հովհաննես10.10) նրանց, ովքեր հետևում են Իրեն:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 10.11–15 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել` ընթացքում, փնտրելով, թե Փրկիչն ուրիշ ի՞նչ էր ասում, որ բարի հովիվներն անեն: Նշեք, որ վարձկանը մի մարդ է, որի աշխատելու հիմնական պատճառը պարզապես վարձատրվելն է:

Հրավիրեք մի քանի ուսանողների մոտենալ գրատախտակին և Հիսուս Քրիստոսը բարի հովիվն է վերնագրի տակ գրել որևէ այլ բան, որ նրանք գտել են բարի հովվի վերաբերյալ: (Պատասխանները կարող են ընդգրկել հետևյալը. Նա տալիս է Իր կյանքը Իր ոչխարների համար, Նա գիտի Իր ոչխարներին և Նա ճանաչվում է Իր ոչխարների կողմից:)

  • Ի՞նչ է հովիվը պատրաստ անել, որը վարձկանը չի անում:

  • Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել այս հատվածներից Փրկիչի մասին: (Ուսանողները կարող են տարբեր խոսքերով բացատրել, սակայն հավաստիացեք, որ նրանք ճանաչեն հետևյալ ճշմարտությունը. Որպես Բարի Հովիվ Հիսուս Քրիստոսը գիտի մեզանից յուրաքանչյուրին և Նա վար դրեց Իր կյանքը մեզ համար: Գրեք այս ճշմարտությունը գրատախտակին Հիսուս Քրիստոսը բարի հովիվն է:)

Հիշեցրեք ուսանողներին Միջին Արևելքի հովվի մասին, ով այնքան լավ գիտեր իր ոչխարներին:

  • Ձեր կարծիքով, որքա՞ն լավ գիտի Փրկիչը ձեզ:

  • Ինչպե՞ս կարող է ձեր յուրաքանչյուր օրվա ապրելակերպը ազդեցություն կրել այն հասկացողությունից, որ Փրկիչը գիտի ձեզ և հոժարակամ էր վար դնել Իր կյանքը ձեզ համար:

Բացատրեք, որ հետո, երբ Նա ուսուցանեց, որ կկամենար վար դնել Իր կյանքը մեզ համար, Փրկիչն արտահայտեց մեկ ուրիշ բան , որ Ինքը կկամենար անել: Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 10.16 հատվածը: Խնդրեք դասարանին փնտրել, թե Փրկիչն էլ ինչ ասաց, որ Նա անելու էր Իր ոչխարների (նշանակում է Իր ժողովրդի) համար:

  • Ի՞նչ ասաց Փրկիչը, որ Նա կանի Իր ոչխարների համար:

  • Ի՞նչ է արտահայտում այս հատվածը Նրա ոչխարների տեղակայման մասին:

Բացատրեք, որ Փրկիչը Երուսաղեմում ուսուցանում էր հրեաներին , որ Նա այցելելու էր Աստծո զավակներին ուրիշ երկրներում, ուսուցանելու նրանց Իր ավետարանը և բերելու նրանց Իր հոտը (Իր Եկեղեցին): Բացատրեք, որ Մորմոնի Գիրքը լույս է սփռում այս հատվածի վրա:

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 3 Նեփի 15.15–17, 21, 16.1–3 հատվածները: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները գրեն այս հղումը իրենց սուրբ գրությունների լուսանցքում Հովհաննես 10.16-ի կողքին կամ որ նրանք նշեն հատված 16-ը, ծանոթություն ա-ն:

  • Այս պատասխանն ինչպե՞ս է օգնում մեզ ավելի լավ հասկանալ Հովհաննես 10.16 հատվածը: («Մյուս ոչխարները» վերաբերում է Նեփիացիներին և կորած ցեղերին, ոչ թե հեթանոսներին:)

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Հովհաննես 10.17–18-ը` փնտրելով որևէ վարդապետություն Փրկիչի մասին: Խնդրեք նրանց ասել, թե ինչ գտան: (Ուսանողները կարող են տարբեր խոսքերով բացատրել, սակայն նրանք պետք է նշեն հետևյալ վարդապետությունը. Որպես Աստծո բառացի Որդի, Հիսուս Քրիստոսն ուներ զորություն վար դնելու Իր կյանքը և կրկին այն վերցնելու: Քաջալերեք ուսանողներին նշել այն բառերը, որոնք ուսուցանում են այս վարդապետությունը այս հատվածներում։)

  • Ինչո՞ւ Փրկիչն ուներ ինչպես մահանալու, այնպես էլ մահանալուց հետո կրկին բարձրանալու կարողությունը: Իր մորից՝ Մարիամից, մահկանացու մի կնոջից, Քրիստոսը ժառանգել էր մահկանացու էություն կամ մահանալու կարողություն: Էլոհիմից՝ Իր Հորից, Նա ժառանգել էր անմահություն՝ հավերժ ապրելու զորությունը: Այսպիսով Նա ժառանգել էր մահանալու և կրկին բարձրանալու կարողությունը, որոնք անհրաժեշտ էին Հիսուսի համար, որ կարողանար կատարել Քավությունը: [Տես դասը Մատթեոս 1-2-ի վերաբերյալ։])

Ամփոփեք Հովհաննես 10.19–24-ը` բացատրելով, որ երբ Փրկիչը այս բաները բացատրեց, մարդիկ բաժանվեցին իրենց կարծիքներով այն բանի վերաբերյալ, թե ով էր Հիսուսը: Նրանք մոտեցան Հիսուսին տաճարում և ճնշում գործադրեցին Նրա վրա, որ հայտարարի Իր իսկական ինքնությունը որպես Քրիստոս:

Հովհաննես 10.25-42

Հիսուսը հայտարարում է, որ Ինքն Աստծո Որդին է

Մի ուսանողի խնդրեք կանգնել դասարանի առջև: Այդ ուսանողի աչքերը կապեք, իսկ հետո հրահանգեք մի քանի այլ ուսանողների հերթով ասել մի որոշակի բառ (օրինակ՝ «հովիվ»): Խնդրեք աչքերը կապած ուսանողին լսել յուրաքանչյուր անձնավորության, որ կասի այդ բառը և որոշել, թե արդյոք կարող է ճանաչել, թե ով է խոսում այդ անձնավորության ձայնով:

  • Ինչո՞ւ է որոշ ձայներ ավելի հեշտ տարբերել, քան մյուսները:

Հանձնարարեք ուսանողին հանել աչքերի կապը և վերադառնալ իր տեղը: Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հովհաննես 10.25–30-ը: Դասարանին հանձնարարեք ընթացքում հետևել, փնտրելով մարդկանց կողմից ուղղված հարցին Փրկիչի պատասխանը. արդյոք Նա Քրիստոսն էր։

  • Ինչպե՞ս Փրկիչը նկարագրեց Իր ոչխարներին: (Փրկիչի ոչխարները լսում են Նրա ձայնը, և հետևում են Նրան:)

  • Համաձայն 28-րդ հատվածի, ի՞նչ կստանան նրանք, ովքեր լսում են Փրկիչի ձայնը և հետևում Նրան:

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այս հատվածներից: (Ուսանողները կարող են առաջարկել տարբեր սկզբունքներ, սակայն շեշտեք հետևյալը. Եթե մենք սկսենք ճանաչել Բարի Հովիվի ձայնը և հետևենք Նրան, Նա կառաջնորդի մեզ դեպի հավերժական կյանք: Հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին Հիսուս Քրիստոսը Բարի Հովիվն է վերնագրի ներքո: Կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն այս սկզբունքը իրենց սուրբ գրությունների լուսանցքում Հովհաննես 10.27-28 հատվածի կողքին:)

Հիշեցրեք դասարանին աչքերը կապած երկրորդ ուսանողի մասին և դասընկերների ձայները ճանաչելու նրա ունակության մասին:

  • Ի՞նչ կարող ենք անել, որ սկսենք ճանաչել Փրկիչի ձայնը: [Sես նաև ՎևՈւ 18.34–36:)

  • Ի՞նչ եք արել դուք ավելի լավ ծանոթանալու Փրկիչի ձայնին:

  • Մենք ի՞նչ կերպ կարող ենք ցույց տալ, որ հետևում ենք Փրկիչին:

Ժամանակ տվեք ուսանողներին խորհելու, թե նրանք ինչպես կարող են ավելի լավ լսել Փրկիչի ձայնը և հետևել Նրան: Սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց օրագրերում հրավիրեք նրանց գրել կամ (1) նպատակ՝ ավելի ուշադիր լսելու Փրկիչի ձայնին և որոշակի ուղիներ այդ անելու համար, կամ (2) նպատակ՝ ավելի լավ հետևելու Նրա ձայնին և ինչպես են նրանք ծրագրում այդ անել:

Ամփոփեք Հովհաննես 10.31-42-ը` բացատրելով, որ հետո, երբ Փրկիչը վկայեց, որ Նա և Նրա Հայրը մեկ են, հրեա առաջնորդները փորձում էին քարկոծել Նրան աստվածանարգության համար: Սակայն Նա պատասխանեց նրանց մեղադրանքին` մեջբերելով Սաղմոս 82.6-ը, որն ասում է, «Ես ասեցի. Դուք աստուածներ էք եւ ամենքդ Բարձրելոյ որդիք»: Այնուհետև Փրկիչը հարցրեց հրեաներին, թե ինչու են նրանք մեղադրում Իրեն աստվածանարգության մեջ, երբ Նա ասաց, որ Ինքը Աստծո Որդին է, ինչպես սուրբ գրքերում է ասվում` մենք Աստծո որդիներն ենք, և կարող ենք ինքներս աստվածներ լինել:

Եզրափակեք՝ վկայելով Հովհաննես 10-ում ուսուցանված ճշմարտությունների և սկզբունքների մասին և խրախուսեք ուսանողներին կիրառել դրանք։

Բացատրական և պատմական տեղեկություն

Հովհաննես 10.30: «Ես եւ Հայրը մի ենք»:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը պարզաբանել է Փրկիչի հայտարարության իմաստը, որ Փրկիչը մեկ է Իր Հոր հետ.

«Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում մեր առաջին և ամենակարևոր հավատքի հանգանակն է․ «Մենք հավատում ենք Աստծուն` Հավիտենական Հորը, Նրա Որդուն` Հիսուս Քրիստոսին և Սուրբ Հոգուն» [Հավատո Հանգանակ 1.1]։ Մենք հավատում ենք այս երեք աստվածային անձնավորություններին, որոնք կազմում են մեկ Աստվածություն` միասնական են նպատակով, գործելակերպով, վկայությամբ, առաքելությամբ։ Մենք հավատում ենք, որ Նրանք լցված են ողորմության և սիրո, արդարության և շնորհի, համբերության, ներողամտության և փրկագնման նույն աստվածային զգացումով։ Կարծում եմ, ճիշտ կլինի ասել` մենք հավատում ենք, որ նրանք մեկ են` ամեն մի էական և հավերժական հատկանիշով, բացի հավատալուց, որ Նրանք երեք անձնավորություն են` միավորված մեկ էության մեջ, Երրորդության մի հասկացություն, որը երբեք չի ուսուցանվել սուրբ գրքերում, որովհետև այն ճիշտ չէ» («Միակ ճշմարիտ Աստված և Հիսուս Քրիստոս, ում Նա ուղարկեց», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2007, 40):

Յոթանասունի Նախագահությունից Երեց Բ. Հ. Ռոբերտսը օգնել է մեզ հասկանալ Փրկիչի տրամաբանությունը փարիսեցիներին հերքելիս, ովքեր մեղադրում էին Նրան աստվածանարգության մեջ:

«Թող նկատի առնվի, որ վերոհիշյալ զրույցի ընթացքում, երբ Հիսուսը մեղադրվեց Իրեն Աստված դարձնելու մեջ, նա չհերքեց մեղադրանքը, այլ ընդհակառակը, նրանց ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Աստված Իսրայելին տված օրենքում ասել էր նրանցից մի քանիսին. «դուք Աստվածներ եք»: Իսկ հետագայում Հիսուսը պնդեց, եթե նրանց, ում Աստծո խոսքը տրվեց, կոչվեցին Աստվածներ հրեական օրենքում, և սուրբ գրությունը, որտեղ այդ փաստը հռչակվեց, չէր կարող խախտվել, այսինքն` ճշմարտությունը մերժվել կամ հերքվել [հռչակվել ոչ ճիշտ կամ անվավեր].ինչո՞ւ պիտի հրեաները բողոքեին, երբ նա` այսինքն Քրիստոսը ևս, ով հատկապես սրբագործվեց Հայր Աստծո կողմից, իրեն կոչեց Աստծո Որդի»: (New Witnesses for God, 3 vols. [1909–11], 1:465–66):

Հովհաննես 10.27: «Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են … և իմ ետեւից գալիս են»:

Նախագահ Հարոլդ Բ. Լին ուսուցանել է տարբեր ուղիների մասին, որոնցով մենք կարող ենք լսել Փրկիչի ձայնը.

«Եթե մենք արժանի ապրենք, ապա Տերը կառաջնորդի մեզ, անձնապես հայտնվելով, կամ Իր փաստացի ձայնով, կամ Իր ձայնը բերելով մեր միտք, կամ տպավորություններով ազդելով մեր սրտի կամ մեր հոգու վրա: Եվ օ, մենք որքան երախտապարտ պիտի լինենք, եթե Տերը մեզ ուղարկում է երազ, որում բացահայտվում են մեզ համար հավերժության գեղեցկությունները կամ մի նախազգուշացում և ուղղորդում` մեր հատուկ սփոփանքի համար: Այո, եթե մենք այդպես ապրենք, Տերը կառաջնորդի մեզ՝ մեր փրկության համար և մեր օգուտի համար» (Teachings of Presidents of the Church: Harold B. Lee [2000], 51

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը ուսուցանել է այն մասին, թե մենք ինչպես կարող ենք հետևել Փրկիչին:

«Մենք ինչպե՞ս ենք հետևում Փրկիչին: Գործադրելով հավատք: Հավատալով Նրան։ Հավատալով մեր Երկնային Հորը: Հավատալով, որ Աստված այսօր մարդու հետ խոսում է երկրի վրա:

Մենք հետևում ենք Փրկիչին` ապաշխարելով մեր մեղքերից, զգալով վիշտ դրանց համար և թողնելով դրանք:

Մենք հետևում ենք Փրկիչին՝ մտնելով մկրտության ջրերը և ստանալով թողություն մեր մեղքերին, ստանալով Սուրբ Հոգու պարգևը և թույլ տալով, որ այդ ազդեցությունը ոգեշնչի, հրահանգի, ուղեկցի և սփոփի մեզ:

Ինչպե՞ս ենք մենք հետևում Փրկիչին: Նրան հնազանդվելով: Նա և մեր Երկնային Հայրը տվել են մեզ պատվիրաններ ոչ թե պատժելու և մեզ տանջելու համար, այլ օգնելու մեզ` գալ դեպի ուրախության լրիվություն, ինչպես այս կյանքում, այնպես էլ գալիք հավերժություններում, անվերջ աշխարհներում» (“Follow Me,” Ensign, May 2002, 16–17):