Գրադարան
Տնային ուսումնասիրության դաս. Մատթեոս 26.31–Մարկոս 3.35 (Մաս 7)


Տնային ուսումնասիրության դաս

Մատթեոս 26.31Մարկոս 3.35 (Մաս 7)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Տնային ուսումնասիրության ամենօրյա դասերի ամփոփում

Մատթեոսի 26.31Մարկոսի 3.35 հատվածներից (մաս 7) ուսանողների սովորած իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը չի նախատեսվում ուսուցանել որպես ձեր դասի մաս: Դասը, որը դուք ուսուցանում եք, կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, մինչ խորհում եք ձեր ուսանողների կարիքների շուրջ:

Օր 1 (Մատթեոս 26.31-75)

Երբ ուսանողներն ուսումնասիրեցին Հիսուսի տառապանքները Գեթսեմանի պարտեզում, Նրանք սովորեցին, որ Հիսուս Քրիստոսը իր կամքը հնազանդեցրեց Հոր կամքին, որպեսզի իրականացնի Քավությունը, և որ մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսի օրինակին, երբ ընտրում ենք հնազանդեցնել մեր կամքը Մեր Երկնային Հոր կամքին: Գեթսեմանում Իր Առաքյալներին տված Տիրոջ հրահանգներից ուսանողներն իմացան, որ եթե մենք մշտապես հետևենք ու աղոթենք, ուժ կունենանք դիմակայել գայթակղությանը:

Օր 2 (Մատթեոսի 27-28)

Փրկիչի Խաչելության պատմությունից ուսանողները սովորեցին, որ որպես Քավության մաս Հիսուս Քրիստոսը հեռացած էր զգում Երկնային Հոր Հոգուց: Նրանք նաև սովորեցին, որ Հիսուս Քրիստոսը տառապեց, որպեսզի իրականացնի Երկնային Հոր կամքը, ինչպես Նա խոստացել էր Մատթեոսի 26 գլխում: Իսկ երբ ուսանողներն ուսումնասիրեցին պատմությունը, թե ինչպես Փրկիչի մահվան ժամանակ տաճարի վարագույրը պատռվեց երկու մասի, նրանք իմացան, որ դա խորհրդանշում է այն ճշմարտությունը, որ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք բոլորս կարող ենք մտնել Աստծո ներկայության մեջ, եթե ապաշխարենք և պահենք մեր ուխտերը:

Օր 3 (Մարկոս 1)

Հիսուսի կողմից չար ոգուն դուրս քշելու պատմությունից ուսանողները սովորեցին, որ Փրկիչը իշխանություն ունի սատանայի ու նրա հետևորդների վրա: Ուսանողները նաև սովորեցին, որ ինչպես Հիսուսը կարեկցանք ցուցաբերեց բորոտի հանդեպ և մաքրեց նրան, այնպես էլ Նա կարեկցանք կցուցաբերի մեր հանդեպ և կմաքրի մեզ մեղքից, երբ մենք հավատ գործադրենք և գանք դեպի Փրկիչը:

Օր 4 (Մարկոսի 2-3)

Երբ ուսանողներն ուսումնասիրեցին անդամալույծ մարդու ներումն ու բուժումը, նրանք սովորեցին, որ Հիսուս Քրիստոսը զորություն ունի բժշկելու մեզ հոգեպես և ֆիզիկապես: Երբ նրանք ուսումնասիրեցին, թե Հիսուսն ինչպես ճաշեց մաքսավորների ու մեղավորների հետ, նրանք իմացան, որ Փրկիչը ցանկանում է օգնել մեզ ապաշխարել մեր մեղքերը և բժշկվել: Երբ նրանք կարդացին այն մասին, թե փարիսեցիներն ինչպես դատապարտեցին Հիսուսին և Նրա աշակերտներին Հանգստության օրվա օրենքը խախտելու համար, ուսանողները սովորեցին, որ մենք կարող ենք Հանգստության օրը սուրբ պահել` փառաբանելով Աստծուն և բարի գործեր կատարելով:

Նախաբան

Հիսուս Քրիստոսը հարություն առավ և հայտնվեց շատերին` ներառյալ Իր Առաքյալներին: Նա պատվիրեց Իր Առաքյալներին ավետարանը տանել բոլոր ազգերին:

Ուսուցման առաջարկներ

Մատթեոսի 28

Հիսուս Քրիստոսը հարություն է առնում և հայտնվում շատերին

Հրավիրեք ուսանողներին մտածել այն մասին, թե արդյոք իրենք կամ իրենց ծանոթներից մեկը կորցրել է իր հարազատին: Ապա հարցրեք դասարանին.

  • Սիրելիի մահը ինչո՞ւ կարող է ծանր լինել:

Հրավիրեք ուսանողներին Մատթեոսի 28-րդ գլուխն ուսումնասիրելիս առանձնացնել ճշմարտություններ, որոնք կօգնեն նրանց սփոփանք գտնել, երբ սիրելիներից մեկը մահանում է:

Բացատրեք, որ շաբաթվա առաջին օրվա` կիրակի առավոտյան Մարիամ Մագդաղենացին և մեկ այլ կին` Մարիամ անունով, գնացին գերեզմանի մոտ, որտեղ դրված էր Հիսուսի մարմինը:

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մատթեոսի 28․1-6: Խնդրեք դասարանի անդամներին հետևել` գտնելով, թե ինչ պարզեցին կանայք, երբ մոտեցան:

  • Կանայք ի՞նչ պարզեցին, երբ մոտեցան գերեզմանին: (Բացատրեք, որ այս հատվածների վերաբերյալ Ջոզեֆ Սմիթ Թարգմանությունը հստակեցնում է, որ կանայք տեսան երկու հրեշտակների, ոչ թե մեկ [տես Մատթեոսի 28.2, ծանոթագրություն ա տես նաև Հովհաննեսի 20.12]:)

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարձագանքեիք, եթե տեսնեիք երկու հրեշտակների։

  • Համաձայն 4-րդ հատվածի, ինչպե՞ս արձագանքեցին պահապան զինվորները:

  • Համաձայն 5-6 հատվածների, հրեշտակներն ի՞նչ ասացին կանանց:

  • Ի՞նչ ճշմարտություն ենք սովորում այս բառերից: Ուսանողների պատասխաններից հետո գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսը հարություն առավ մեռելներից:)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Հարության վարդապետությունը, նրանց բաժանեք երկու կամ երեք հոգանոց զույգերի և հրավիրեք նրանց խմբում ավարտել ուղեկցող թերթիկը:

Նկար
թերթիկ, Նա հարություն առավ

«Նա հարություն առավ» (Մատթեոսի 28.6)

Նոր Կտակարանի սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ. Տնային ուսումնասիրության դաս (Մաս 7)

Աստվածաշնչի Բառարանում ուսումնասիրեք «Հարություն» վերնագրով գրառումը: Ապա քննարկեք ստորև բերված հարցերը և բաց թողնված տեղերում գրեք ձեր պատասխանները.

Ո՞րն է տարբերությունը վերակենդանացվելու և հարություն առնելու միջև:

Ի՞նչ կպատահի ողջ մարդկությանը Հիսուս Քրիստոսի Հարության արդյունքում։

Հարության վարդապետության ըմբռնումն ինչպե՞ս կմխիթարի նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրելի մարդկանց:

Խնդրեք մի քանի ուսանողների դասարանին հաղորդել, թե իրենք ինչ սովորեցին լրացնելով թերթիկը։

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի հետևյալ հայտարարությունը․

Նկար
Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

«Հարության այդ առավոտի, այդ առաջին Զատիկի կիրակի օրվա հրաշքը հրաշք էր ողջ մարդկության համար: Դա Աստծո զորության հրաշքն էր, ում սիրելի որդին Իր կյանքը տվեց բոլոր մեղքերի քավության համար. սիրո մի զոհաբերություն Աստծո բոլոր որդիների ու դուստրերի համար: Այդպես վարվելով նա կոտրեց մահվան կնիքները: …

Եվ հենց այն ժամանակ, երբ Նա վերցրեց Նրա մարմինը և դուրս եկավ գերեզմանից, նույնիսկ այս դեպքում մենք բոլորս պիտի օգտվենք մարմնի ու հոգու միավորումից, որպեսզի մեր հարության օրը դառնանք ապրող հոգիներ:

Հետևաբար ինչպես շատերը, ինչպես ողջ մարդկությունը, մենք ևս պիտի ուրախանանք, երբ հիշենք մարդկության պատմության բոլոր իրադարձություններից ամենափառահեղը, ամենամխիթարիչն ու ամենահուսադրողը` հաղթանակը մահվան հանդեպ» (“The Victory over Death,” Ensign, April 1997, 4).

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 28․7-10 հատվածները։ Դասարանին հանձնարարեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Հիսուսի գերեզմանի մոտ կանգնած կանանց ի՞նչ հանձնարարվեց անել։

  • Համաձայն հատված 7-ի, հրեշտակները կանանց ի՞նչ պատվիրեցին անել:

  • Ձեր կարծիքով, կանայք ինչո՞ւ հեռացան «վախով և մեծ ուրախութիւնով»: (Մատթեոսի 28.8):

  • Ի՞նչ պատահեց կանանց հետ, երբ նրանք գնացին պատմելու աշակերտներին իրենց փորձառության մասին:

Ամփոփեք Մատթեոսի 28.11-15 հատվածները, բացատրելով, որ մինչ կանայք շտապում էին աշակերտներին տանել Հիսուսի Հարության նորությունը, գերեզմանը պահպանող զինվորներից քահանայապետերն իմացան, թե ինչ էր տեղի ունեցել: Հրեական ղեկավարները վախեցան, որ մարդիկ կիմանան ճշմարտությունը, ուստի վճարեցին պահակախմբին, որպեսզի վերջիններս սուտ լուրեր տարածեին, թե Փրկիչի աշակերտները վերցրել էին Նրա մարմինը գերեզմանից, մինչ իրենք քնած էին:

Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոսի 28․16-18 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` առանձացնելով այն օրհնությունները, որոնք ստացան Տասնմեկ Առաքյալները, քանի որ հնազանդվեցին այն հանձնարարությանը, որը կանայք տվեցին նրանց և գնացին Գալիլեա։

  • Ի՞նչ օրհնություն ստացան Տասնմեկ Առաքյալները, քանի որ հնազանդվեցին Գալիլեա գնալու հանձնարարությանը: (Նրանք տեսան Հարություն առած Տիրոջը:)

Այնուհետև հանձնարարեք ուսանողներին ոտքի կանգնել և միասին բարձրաձայն կարդալ Մատթեոս 28․19-20 հատվածները։ Հիշեցրեք նրանց, որ սրանք սուրբ գրությունների սերտման հատվածներ են։

Դասարանին խնդրեք վերընթերցել հատվածներ 19–20` փնտրելով, Փրկիչն ինչ հանձնարարեց Իր Առաքյալներին անել, երբ նրանք տեսան Նրան:

  • Առաքյալներին ի՞նչ հանձնարարվեց անել, երբ նրանք տեսան Փրկիչին:

  • Ի՞նչ կարող ենք սովորել նրանց փորձառությունից այն պարտականությունների մասին, որ մենք ունենք, երբ ձեռք ենք բերում Հիսուս Քրիստոսի վկայությունը: (Ուսանողների պատասխաններից հետո, գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունը. Երբ մենք վկայություն ենք ձեռք բերում Հիսուս Քրիստոսի մասին, մենք պատասխանատվություն ենք կրում Նրա մասին վկայելու ուրիշներին:)

Հիշեցրեք ուսանողներին, որ որպես իրենց տնային ուսումնասիրության դասի մաս Մատթեոսի 27-28 գլուխներից, նրանք թվարկել են եղանակներ, որոնցով կարող են ուրիշներին վկայել Հիսուս Քրիստոսի մասին (հանձնարարություն 3 Մաս 7-ում. Օր 2-ի դաս): Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գրած նյութով և բացատրել ու բերել իրենց գաղափարների օրինակներ: Կարող եք նրանց գաղափարներից մի քանիսը թվարկել գրատախտակին։

  • Համաձայն Մատթեոսի 28.20 հատվածի, Փրկիչն ի՞նչ խոստում տվեց Իր աշակերտներին:

  • Ինչպե՞ս է Տերը եղել «ձեզ հետ» կամ օգնել ձեզ` ավետարանը կիսելու ձեր ջանքերում։

Հրավիրեք ուսանողներին դասարանի հետ կիսվել Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայությամբ փոքր խմբերով կամ զույգերով։ Դասարանի հետ նաև կարող եք կիսվել ձեր անձնական փորձառությամբ։ Հիշեցրեք ուսանողներին, որ նրանք նույնպես գրեն մի նպատակ իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում այն բանի վերաբերյալ, թե իրենք ինչպես կվկայեն ուրիշներին Հիսուս Քրիստոսի մասին: Հրավիրեք մի քանի ուսանողների իրենց նպատակներով կիսվել դասարանի հետ:

Հաջորդ Մասը (Մարկոսի 4-9)

Բացատրեք ուսանողներին, որ հաջորդ մասում նրանք ավելի շատ բան կսովորեն Հիսուս Քրիստոսի գործած հրաշքների մասին, ինչպես օրինակ` քայլել ջրի վրայով, դևերին դուրս քշել մարդու միջից և վերակենդանացնել երիտասարդ աղջկան: Հարցրեք ուսանողներին, արդյո՞ք նրանք երբևէ ընկել են ուժեղ փոթորիկի մեջ և ինչպես են զգացել այդ ընթացքում: Հրավիրեք նրանց խորհել, թե նրանք իրենց կյանքում երբևէ ունեցել են ուժեղ փոթորիկներ կամ դժվարություններ: Երբ ուսանողները հաջորդ շաբաթ ուսումնասիրեն Մարկոսի 4-9 գլուխները, հրավիրեք նրանց գտնել ուղիներ, որոնց միջոցով խաղաղություն կգտնեն դժվարին ժամանակներում: