Գրադարան
Տնային ուսումնասիրության դաս. Հայտնություն 12-22 (Մաս 32)


Տնային ուսումնասիրության դաս

Հայտնություն 12-22 (Մաս 32)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի ամփոփում

Հայտնություն 12–22 (մաս 32)-ում ուսանողների ուսումնասիրած իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը չի նախատեսվում ուսուցանել որպես ձեր դասի մի մաս: Ձեր ուսուցանած դասը կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ խորհեք ձեր ուսանողների կարիքների շուրջ:

Օր 1 (Հայտնություն 12-13)

Երբ ուսանողներն ուսումնասիրեցին Հովհաննեսի տեսիլքը՝ վիշապի, կնոջ և երեխայի մասին, նրանք սովորեցին, որ վիշապը խորհրդանշող սատանան փորձում է կործանել Եկեղեցին, Երկնային Հոր թագավորությունը և Հիսուս Քրիստոսին։ Այդ պատերազմը սկսվեց նախաերկրային կյանքում։ Ուսանողները սովորեցին, որ մենք կարող ենք հաղթահարել սատանայի ազդեցությունը՝ Փրկիչի քավության շնորհիվ և հավատարիմ մնալով ավետարանի վերաբերյալ մեր վկայություններին։

Օր 2 (Հայտնություն 14-16)

Վերջին օրերում երկիր վերադարձող հրեշտակի մասին տեսած Հովհաննեսի տեսիլքից ուսանողները սովորեցին, որ պատճառներից մեկը, որ Աստված վերականգնել է Հիսուս Քրիստոսի ավետարանն այն է, որ նախապատրաստի երկրի բնակիչներին Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին։ Նրանք նաև սովորեցին հետևյալը․ Եթե մենք ապրենք արդար կյանքով, ապա կօրհնվենք մեր գործերի համար և կհանգստանանք մեր աշխատանքից, երբ մեռնենք։ Եթե մենք լինենք զգոն և հոգևոր առումով պատրաստ, ապա պատրաստ կլինենք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին։

Օր 3 (Հայտնություն 17-19)

Ուսանողները սովորեցին, որ վերջին օրերին Հիսուս Քրիստոսը կհաղթի աշխարհի ամբարշտությանը։ Նրանք նաև սովորեցին, որ աշխարհի ամբարշտությունից մեզ առանձնացնելով կարող ենք խուսափել մեղքից և դատաստաններից, որոնք վերջին օրերում կգան ամբարիշտների վրա։ Երբ ուսանողները համեմատեցին ամուսնությունը Երկրորդ Գալուստի հետ, նրանք սովորեցին, որ եթե մենք մաքուր ու արդար ենք, ապա մենք պատրաստ կլինենք Հիսուս Քրիստոսի Երկրորդ գալուստին։

Օր 4 (Հայտնություն 20-22)

Հովհաննեսի տեսիլքի մասին պատմող վերջին գլուխներից ուսանողները սովորեցին հետևյալ ճշմարտությունները․ Աստված մեզ կդատի այն գրքերի համաձայն, որոնք գրվել են մեր գործերին համապատասխան։ Աստված կապրի Իր ժողովրդի հետ և կսփոփի նրանց, և նրանք այլևս չեն զգա մահ, վիշտ կամ ցավ։ Եթե մենք պահենք Տիրոջ պատվիրանները, ապա կարող ենք ստանալ Հիսուս Քրիստոսի Քավության օրհնությունները և մուտք գործել սելեստիալ արքայություն։

Նախաբան

Հովհաննես Առաքյալը տեսիլքում տեսավ այն իրադարձությունները, որոնք կպատահեին Հիսուս Քրիստոսի հազարամյա թագավորությունիցանմիջապես առաջ և ընթացքում։ Նա նաև ականատեսն եղավ Սատանայի և Աստծո ուժերի միջև տեղի ունեցող վերջնական պատերազմին Հազարամյակի վերջում և տեսավ վերջին դատաստանը, որի ժամանակ Աստված կդատի բոլորին՝ համաձայն գրված գրքերի։

Ուսուցման առաջարկներ

Հայտնություն 20․1-6

Հովհաննեսը տեսիլքում տեսնում է, թե ինչ կպատահի Հիսուս Քրիստոսի հազարամյա թագավորությունից անմիջապես առաջ և ընթացքում։

Հորդորեք ուսանողներին մտածել որևէ մրցույթի կամ մրցախաղի մասին (գեղարվեստական կամ մարմնամարզական բնույթի), որոնց ժամանակ նրանք իրենց մասնակցությունն են ունեցել, նույնիսկ հասկանալով, որ կպարտվեն։ Ապա հորդորեք նրանց մտածել այն մասին, երբ նրանք իրենց մասնակցությունն են ունեցել մի մրցույթի կամ մրցախաղի՝ հասկանալով, որ կհաղթեն։

  • Մրցույթի կամ մրցախաղի վերաբերյալ ձեր սպասումներն ինչպես կարող են ազդել այն բանի վրա, թե ինչպես եք ձեր մասնակցությունն ունենում այդ միջոցառմանը։

  • Ինչո՞ւ են մարդիկ հանձնվում, երբ նրանք կարծում են, որ կպարտվեն։ Եղե՞լ է արդյոք մի ժամանակ, երբ մտածել եք, որ կպարտվեք, սակայն իրականում դուք հաղթել եք։

Բացատրեք ուսանողներին, որ Հայտնություն 20 գլուխն ուսումնասիրելիս նրանք ավելին կիմանան բարի ու չարի միջև տեղի ունեցող պատերազմի և դրա հետևանքի մասին։ Հրավիրեք նրանց Հայտնություն 20 գլուխն ուսումնասիրելիս առանձնացնել ճշմարտությունները, որոնք կօգնեն նրանց հավատարիմ մնալ Փրկիչին այդ պատերազմի ժամանակ։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 20․1–3 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչ կպատահի սատանայի հետ հազարամյակի ժամանակ։

  • Ի՞նչ տեղի կունենա Հազարամյակի ժամանակ:

  • Համաձայն 3-րդ հատվածի, ի՞նչ չի կարողանա անել սատանան՝ շղթայված լինելու պատճառով։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 20․4–6 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե Հովհաննեսն ում տեսավ դատվելիս։

  • Համաձայն 4-րդ հատվածի, ու՞մ տեսավ Հովհաննեսը դատվելիս։

  • Այդ մարդիկ ի՞նչ պարգևատրում ստացան իրենց հավատարմության շնորհիվ։

  • Ի՞նչ մասնակցություն նրանք ունեցան հազարամյակի ընթացքում։ (Առաջին Հարություն։)

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Հայտնություն 20․4–6 հատվածներից այն օրհնությունների մասին, որոնք մենք կարող ենք ստանալ, եթե հավատարիմ մնանք Հիսուս Քրիստոսին։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն պետք է բացահայտեն մի սկզբունք, որը համանման է հետևյալին․ Եթե մենք հավատարիմ ենք Հիսուս Քրիստոսին, մենք կմասնակցենք Առաջին Հարությանը և կթագավորենք Քրիստոսի հետ հազարամյակի ժամանակ։)

Բացատրեք, որ Առաջին Հարությունը սկսվել է Հիսուս Քրիստոսի հարությունից և ընդգրկում է այն արդարներին, ովքեր մահացել են նախքան Հիսուս Քրիստոսի հարությունը (տես Մոսիա 15․21–25, Ալմա 40․16–20)։ Արդարների մեծ մասը, ովքեր մահացել են Քրիստոսի հարությունից հետո, հարություն կառնեն Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի ժամանակ (տես Բրյուս Ռ․ Մակքոնկի, Mormon Doctrine, 2-րդ հրատ․ [1966], 639, Ջեյմս Ի․ Թալմիջ, The Articles of Faith, 12-րդ հրատ․ [1924], 385)։ Նրանք, ովքեր առաջ կգան Առաջին Հարության ժամանակ՝ կլինեն «բոլոր մարգարեները և բոլոր նրանք, ովքեր հավատացել են նրանց խոսքերին» (Մոսիա 15․22), այն մարդիկ, ովքեր մահացել են անգիտության մեջ՝ «փրկությունը հայտարարված չլինելով իրենց» (Մոսիա 15․24, տես նաև ՎևՈւ 45․54), և փոքր երեխաները, ովքեր մահացել են մինչև հաշվետու լինելու տարիքը (տես Մոսիա 15․25, Մորոնի 8․4–24)։ Ամբարիշտներն ու չապաշխարած մարդիկ հարություն չեն առնի մինչև Երկրորդ Հարությունը, որը տեղի կունենա հազարամյակի վերջին (տես ՎևՈւ 76․85

  • Առաջին Հարությանը մասնակցելու և հազարամյակի ընթացքում Հիսուս Քրիստոսի հետ թագավորելու իմացությունն ինչպե՞ս կօգնի ձեզ այժմ մնալ հավատարիմ չարի դեմ պայքարում։

Վկայեք, որ նրանք, ովքեր կմնան հավատարիմ, կմասնակցեն Առաջին Հարությանը և կթագավորեն Փրկիչի հետ հազարամյակի ժամանակ։

Հարություն 20․7–11

Հովհաննեսը տեսնում է Հազարամյակի վերջում սատանայի և Աստծո ուժերի միջև տեղի ունեցող վերջին պատերազմը։

Հետևյալ անավարտ նախադասությունը գրեք գրատախտակին. Հազարամյակի վերջում …

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 20․7–10 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել այն իրադարձություններին, որոնք Հովհաննեսը նկարագրել էր, որ տեղի կունենան հազարամյակի վերջում։

Հրավիրեք մի քանի ուսանողների մոտենալ գրատախտակին և գրել իրենց սովորածը։ Ապա տվեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ իրադարձություններ էր Հովհաննեսը նկարագրել։ (Բացատրեք, որ Գոգ և Մագոգ անունները 8-րդ հատվածում վերաբերում են այն ուժերին, որոնց օգնությամբ սատանան հազարամյակի վերջում վերջին անգամ կպայքարի Տիրոջ ժողովրդի դեմ [տես ՎևՈւ 88․110-114]։)

  • Այդ պատերազմից հետո ի՞նչ կպատահի դևի և նրա հետևորդների հետ։ (Երբ ուսանողները պատասխանեն, ավարտեք գրատախտակին գրված նախադասությունն այնպես, որ կարդացվի՝ Հազարամյակի վերջում Աստծո ուժերը կհաղթեն սատանային և նրան հետևորդներին։)

  • Ինչո՞ւ է կարևոր, որ մենք հասկանանք Աստծո և սատանայի միջև ձգվող պատերազմի վերջը։

Հայտնություն 20․12–15

Հովհաննեսը տեսնում է Վերջին դատաստանը

Բացատրեք, որ Երկնային Հոր փրկության ծրագրի մասն է, որ այս երկրի վրա ապրած ցանկացած մարդ կանգնի Աստծո առաջ և դատվի։ Հորդորեք ուսանողներին մտածել, թե Վերջին դատաստանն ինչպիսին կլինի։

  • Աստծո առաջ կանգնելու և դատվելու ժամանակ ի՞նչ մտքեր ու զգացումներ կցանկանայիք ունենալ։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 20․12–13 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե մենք ինչպես կդատվենք Աստծո կողմից։

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել 12-րդ հատվածից այն մասին, թե ինչպես կդատվենք։ (Ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, բայց նրանք պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը. Աստված մեզ կդատի այն գրքերի համաձայն, որոնք գրվել են մեր գործերին համապատասխան։)

  • Ի՞նչ գրքեր տեսավ Հովհաննեսը ։ (Սուրբ գրությունները, Եկեղեցու այն գրառումները, որոնց մեջ գրանցված են փրկող արարողությունները և միգուցե այլ արարողություններ, և կյանքի գիրքը [տես 2 Նեփի 29․10–11, ՎևՈւ 128․6–7, Bible Dictionary, «Book of life»]։)

  • Ուրիշ ի՞նչ սովորեցիք վերջին Դատաստանի օրվա վերաբերյալ: (Նշում․ Մաս 32․ Օր 4, հանձնարարություն 3-ում ուսանողները բացահայտեցին լրացուցիչ հատվածներ, որոնք ուսուցանում են Վերջին Դատաստանի օրվա մասին։)

Նշեք, որ Տերը մարգարե Ջոզեֆ Սմիթին հայտնել է, որ բացի մեր գործերից, մենք կդատվենք համաձայն մեր սրտերի ցանկությունների (տես ՎևՈւ 137․9, տես նաև Ալմա 41․3–5

  • Իմացությունը, որ մենք կդատվենք մեր սրտի ցանկությունների համաձայն, ինչպե՞ս կարող է ազդել ձեր որոշումների վրա։

Վկայեք այդ վարդապետության և այն մասին, թե ինչպես է այն ազդում ձեր որոշումների վրա։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 22․14 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և հիշել այն սկզբունքը, որը նրանք սովորեցին այս հատվածից իրենց տնային ուսումնասիրության ժամանակ։

  • Ի՞նչ սկզբունք դուք սովորեցիք այս հատվածից: (Եթե մենք պահենք Տիրոջ պատվիրանները, ապա կարող ենք ստանալ Հիսուս Քրիստոսի Քավության օրհնությունները և մուտք գործել սելեստիալ արքայություն։ Գրեք այս սկզբունքը գրատախտակին):

  • Ինչո՞ւ է այս ճշմարտությունը տեղին Նոր Կտակարանի մեր ուսումնասիրության վերջում։

Կարող եք հրավիրել ուսանողներին կիսվել որոշ ճշմարտություններով, որոնք այս տարվա Նոր Կտակարանի ուսումնասիրության ժամանակ ներգործել են նրանց վրա։ Հրավիրեք ցանկացած ուսանողի, ով կցանակա կիսվել այդ ճշմարտությունների և Տեր Հիսուս Քրիստոսի աստվածայնության մասին իրենց վկայություններով։

Խրախուսեք ուսանողներին շարունակել և ամեն օր ուսումնասիրել սուրբ գրությունները։ Եթե հաջորդ տարի նրանք պատրաստվում են մասնակցել սեմինարիային կամ պատրաստվում են միսիայի, հրավիրեք նրանց այսօրվանից սկսել Մորմոնի Գրքի ընթերցանությունը։