Գրադարան
Դաս 55. Ղուկաս 17


Դաս 55

Ղուկաս 17

Նախաբան

Հիսուսն Իր աշակերտներին ուսուցանեց ուրիշներին ներելու անհրաժեշտության մասին: Այնուհետև Առաքյալները խնդրեցին Հիսուսին ավելացնել իրենց հավատքը: Ի պատասխան` Փրկիչը նրանց ուսուցանեց անպիտան ծառայի առակը: Ավելի ուշ Հիսուսը բուժեց տասը բորոտների, բայց միայն մեկը վերադարձավ նրան շնորհակալություն հայտնելու: Փրկիչը դեմ առ դեմ դուրս եկավ Փարիսեցիների հետ, և Նա ուսուցանեց նրանց, թե երբ է գալու Աստծո արքայությունը:

Ուսուցման առաջարկներ

Ղուկաս 17.1-10

Առաքյալները խնդրում են Հիսուսին ավելացնել իրենց հավատքը

Հրավիրեք ուսանողներին մտածել մի հատուկ իրավիճակի մասին, որը նրանցից կարող է պահանջել հավատքի գործադրում (ինչպես օրինակ փնտրել քահանայական օրհնություն, տասանորդի վճարում կամ եկեղեցու դասի ժամանակ ելույթ ունենալ): Խնդրեք ուսանողներին ներկայացնել իրենց խոհերը և գրատախտակին թվարկեք նրանց պատասխանները:

Խնդրեք ուսանողներին լուռ խորհել հետևյալ հարցերի շուրջ.

  • Երբևէ ցանկացե՞լ եք ավելի մեծ հավատք ունենալ: Եթե այո, ի՞նչ փորձառություններ են ստիպել ձեզ այդպես զգալ:

Հրավիրեք ուսանողներին Ղուկասի 17 գլուխն ուսումնասիրելիս առանձնացնել սկզբունքներ, որոնք կարող են օգնել նրանց մեծացնել իրենց հավատքը:

Ամփոփեք Ղուկասի 17․1-2 հատվածները` բացատրելով, որ Տերը զգուշացրեց, որ նրանք, ովքեր ուրիշներին տանում են մոլորության կամ համոզում են մեղք գործել, պատասխան կտան:

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Ղուկասի 17․3-4 հատվածները` առանձնացնելով Իր աշակերտներին տված Փրկիչի մի պատվիրան, որը կարող էր հավատք պահանջել:

  • Համաձայն հատված 3-ի, Հիսուսն ի՞նչ էր պատվիրում անել Իր աշակերտներին, եթե ինչ-որ մեկը մեղանչի նրանց դեմ:

  • Համաձայն 4-րդ հատվածի, որքա՞ն հաճախ պիտի աշակերտները ներեին: (Բացատրեք, որ Փրկիչի պատասխանը ցույց է տալիս այն ուղին, որով մենք պիտի ներենք` անկախ այն բանից, թե քանի անգամ է մեր դեմ մեղանչում մեկը, ով ապաշխարել է:)

  • Ինչո՞ւ է դժվար ներել մեկին, ով բազմիցս մեղանչել է ձեր դեմ:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկասի 17.5 հատվածը։ Դասարանին հանձնարարեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Առաքյալներն ի՞նչ էին խնդրում Տիրոջից, երբ Նա աշակերտներին հորդորեց ներել նրանց, ովքեր վիրավորում են իրենց։

  • Առաքյալներն ի՞նչ էին խնդրում Փրկիչից: (Կարող եք առաջարկել, որ ուսանողներն իրենց սուրբ գրություններում նշեն «մեր հավատքն ավելացրու» արտահայտությունը։)

  • Ինչպե՞ս կարող էր Տիրոջ նկատմամբ ավելի մեծ հավատքն օգնել Առաքյալներին` հնազանդվել ուրիշներին ներելու պատվիրանին:

Ամփոփեք Ղուկասի 12․6 հատվածը` բացատրելով, որ հետո Տերն ուսուցանեց Իր Առաքյալներին, որ մանանեխի հատիկի չափ հավատքը կարող է հրաշքներ գործել։ Որպեսզի օգներ Առաքյալներին իմանալ, թե ինչպես մեծացնել հավատքը, Հիսուսը հետո պատմեց մի առակ, որում նկարագրվում է տիրոջ ու ծառայի միջև հարաբերությունները:

Գրատախտակին գրեք հետևյալ անավարտ նախադասությունը. Մեր հավատքը կմեծանա, եթե մենք …

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ղուկասի 17․7-10 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան` ուշադրություն դարձնելով, թե տերն ի՞նչ էր ակնկալում իր ծառաներից։

  • Տերն ի՞նչ էր ակնկալում իր ծառաներից։:

Բացատրեք, որ բիբլիական ժամանակներում տերն ապահովում էր իր ծառաների կյանքն անհրաժեշտ միջոցներով, եթե ծառաները հավատարմորեն կատարում էին տիրոջ ակնկալած պարտականությունները: Այս պատճառով կարիք չկար, որ տերը հատուկ շնորհակալություն հայտներ իր ծառաներին կամ պարտավորված զգար նրա հանդեպ` նրա պարտականությունների կատարման համար:

  • Ինչո՞վ է մեր Երկնային Հայրը նման առակի տիրոջը: Ի՞նչ է Տերն ակնկալում մեզանից: (Որ մենք կատարենք «բոլոր բաները, որոնք պատվիրված են» մեզ [հատված 10]:)

Գրատախտակին ավելացրեք այս հայտարարությունը. Մեր հավատքը կմեծանա, եթե մենք ձգտենք անել բոլոր բաները, որոնք Երկնային Հայրն է պատվիրում։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ուրիշ էլ ինչը կարող է մեծացնել նրանց հավատքը, հարցրեք.

  • Ըստ 10-րդ հատվածի, ծառաներն ի՞նչ պիտի ասեն իրենց տիրոջ պատվիրանները պահելուց հետո։

  • Ի՞նչ է նշանակում «անպիտան ծառաներ լինել»: (Նշանակում է, որ անկախ այն բանից, թե մարդիկ ինչպես են պահում պատվիրանները, նրանք միշտ պարտական են Աստծուն:)

  • Մենք ինչո՞ւ ենք միշտ պարտական Երկնային Հորը, նույնիսկ երբ հնազանդ ենք ու ապրում ենք արդար կյանքով: (Քանի որ Երկնային Հայրը միշտ օրհնում է մեզ, մենք երբեք չենք կարող վարձահատույց լինել Նրան [տես Մոսիա 2.20–26]:)

Ավարտեք գրատախտակին գրված նախադասությունը, որպեսզի այն հաղորդի հետևյալ սկզբունքը. Մեր հավատքը կմեծանա, երբ մենք ձգտենք անել այն ամենն, ինչ Երկնային Հայրն է պատվիրում, և երբ մենք հիշենք, որ միշտ պարտական ենք Նրան: Կարող եք խրախուսել ուսանողներին գրել այս սկզբունքներն իրենց սուրբ գրություններում:

  • Մեր հավատքն ինչպե՞ս է մեծանում, երբ մենք ձգտում ենք անել այն ամենը, ինչ Երկնային Հայրն է պատվիրում:

Խնդրեք ուսանողներին մտածել մի ժամանակի մասին, երբ նրանք պահում էին պատվիրանները կամ հնազանդորեն կատարում էին իրենց պարտականությունները և արդյունքում զգում էին, որ իրենց հավատքն աճել է։ Հրավիրեք նրանց գրի առնել իրենց մտքերն իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում։

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք ուսանողներին մեկ այլ ուսանողի հետ կիսվել իրենց գրածով։ Հրավիրեք մի քանի ուսանողների` դասարանի հետ կիսվել իրենց խոհերով:

Ղուկաս 17.11–19

Հիսուսը բուժում է տասը բորոտներին

Գրատախտակին գրեք հետևյալ անավարտ նախադասությունը. Բիբլիական ժամանակներում բորոտները մեծ դժվարությունների առջև էին կանգնած այդ հիվանդության պատճառով, որովհետև

Օգնեք ուսանողներին վերհիշել այն, ինչ գիտեն բորոտության մասին` խնդրելով նրանց` դասարանին պատմել, թե ինչպես կավարտեին նախադասությունը: Օրինակ` ուսանողները կարող են նշել, որ բորոտությունը կարող է հանգեցնել մարմնի դեֆորմացիայի և մահվան, որ բորոտները մեկուսացված էին հասարակությունից` պահպանելով ուրիշների առողջությունը, և որ նրանցից պահանջվում էր կանչել «Անմաքուր»` որպես նախազգուշացում նրանց, ովքեր կմոտենային իրենց (տես Աստվածաշնչի բառարանը, «Բորոտություն»):

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկասի 17․11-12 հատվածը։ Դասարանին հանձնարարեք հետևել՝ փնտրելով, թե Հիսուսը ում հանդիպեց, երբ Նա կանգ առավ մի գյուղում, երբ ճամփորդում էր դեպի Երուսաղեմ։ Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութով:

  • Եթե դուք լինեիք այդ բորոտներից մեկը, ինչ զգացումներ կարող էիք ունենալ, երբ տեսնեիք Հիսուսին։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկասի 17․13-14 հատվածները։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել` ուշադրություն դարձնելով, թե բորոտներն ի՞նչ ասացին Փրկիչին և ո՞րն էր Նրա պատասխանը նրանց:

  • Բորոտներն ի՞նչ հարցրին Հիսուսին:

  • Հիսուսն ի՞նչ պատվիրեց նրանց անել։

Բացատրեք, որ Մովսեսի օրենքով նախատեսված էր, որ բուժվելուց հետո բորոտները պիտի իրենց ցույց տային քահանաներին, որպեսզի հետ ընդունվեին հասարակության մեջ (տես Ղևտացոց 14):

  • Ի՞նչ տեղի ունեցավ երբ բորոտները հեռացան:

  • Ի՞նչ կարող ենք մենք սովորել հատված 14-ից այն բանի վերաբերյալ, թե մենք ի՞նչ պիտի անենք, որպեսզի ստանաք Տիրոջ օրհնությունները։ (Ուսանողները պիտի հիշատակեն նմանատիպ մի ճշմարտություն. Մենք ստանում ենք Տիրոջ օրհնությունները, եթե կատարում ենք այն, ինչ Նա է մեզ հրահանգել կատարել:)

Խնդրեք ուսանողներին խորհել, թե ինչ կզգայինք մենք, եթե լինեինք այն բորոտներից մեկը, ով արդեն բժշկվել էր։

  • Ձեր կարծիքով ի՞նչ կզգայիք դուք, եթե գիտակցեիք, որ բուժվել եք բորոտությունից։

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ղուկասի 17.15-19 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե ինչպես բորոտներից մեկը այլ կերպ արձագանքեց, քան մյուսները:

  • Սամարացի բորոտն ինչպե՞ս արտահայտեց իր երախտագիտությունը Փրկիչի հանդեպ:

  • Ինչո՞ւ էր Ղուկասը նշել, որ երախտապարտ բորոտը սամարացի էր, ում հրեաների մեծ մասը վերևից էր նայում: Այդ մանրամասնությունն ի՞նչ է ավելացնում այս պատմության վերաբերյալ մեր հասկացողությանը:

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այն բորոտից, ով վերադարձավ շնորհակալություն հայտնելու Տիրոջը։ (Ուսանողները պիտի հիշատակեն նմանատիպ մի ճշմարտություն. Կարևոր է երախտագիտություն արտահայտել այն օրհնությունների համար, որոնք մենք ստանում ենք:)

  • Ինչո՞ւ է կարևոր մեր երախտագիտությունն արտահայտել Աստծուն` մեր ստացած օրհնությունների համար:

  • Ինչպե՞ս կարող ենք երբեմն նմանվել այն ինը բորոտներին:

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

«Իմ եղբայրներ և քույրեր, արդյո՞ք մենք հիշում ենք շնորհակալություն հայտնել այն օրհնությունների համար, որոնք ստանում ենք: Անկեղծորեն շնորհակալություն հայտնելն օգնում է մեզ ոչ միայն գնահատել մեր օրհնությունները, այլ նաև բացում է երկնքի դռները և օգնում մեզ զգալ Աստծո սերը» («Երախտագիտության աստվածային պարգևը» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2010, 87):

  • Համաձայն հատված 19-ի, ըստ Փրկիչի ի՞նչ էր պատահել այս բորոտին նրա գործողությունների շնորհիվ: (Նրա հավատքն ապրեցրեց նրան:)

  • Մեր օրհնությունների համար Տիրոջը շնորհակալություն հայտնելն ինչպե՞ս կարող է ապրեցնել մեզ:

Հրավիրեք ուսանողներին իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել Երկնային Հորից ստացած այն հատուկ օրհնությունների մասին, որոնց համար նրանք շնորհակալ են: Հրավիրեք նրանց գրել, թե ինչպես կարող են ապրել` ի երախտագիտություն այս օրհնությունների։

Ղուկաս 17.20-37

Հիսուսն ուսուցանում է Աստծո արքայության գալու վերաբերյալ։

Ամփոփեք Ղուկասի 17․20-37 հատվածները` բացատրելով, որ Տերն ուսուցանեց Իր Երկրորդ Գալուստի վերաբերյալ։ (Նշում. Նմանատիպ ուսմունքներ քննարկվեցին Մատթեոսի 24 գլխին և Ջոզեֆ Սմիթ.Մատթեոսին վերաբերող դասի ընթացքում:)

Եզրափակեք դասը, բերելով ձեր վկայությունը այս դասի ժամանակ սովորած ճշմարտությունների մասին: Խրախուսեք ուսանողներին` կիրառել այս ճշմարտություններն իրենց կյանքում:

Նկար
scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտման հատվածների վերանայում

Այս վարժությունը կարող է օգնել ուսանողներին մտապահել սուրբ գրությունների սերտման հատվածները:

Ուսանողներին բաժանեք չորս կամ հինգ հոգանոց խմբերի։ Յուրաքանչյուր խմբի տվեք վեցանիստ մի զառ ու մի մատիտ: (Եթե զառեր չկան, հարմարեցրեք վարժությունը` 1-6 թվերը համարակալած վեց փոքր թղթի կտորները դնելով ծրարի կամ այլ տարայի մեջ։) Յուրաքանչյուր ուսանող պիտի ունենա նաև մի դատարկ թուղթ: Խնդրեք ուսանողների յուրաքանչյուր խմբին մոտ նստել սեղանին ու շրջան կազմել: Հրավիրեք նրանց բացել իրենց սուրբ գրությունների սերտման այն հատվածները, որոնք դուք կուզենայիք, որ նրանք մտապահեին: Բացատրեք, որ վարժության նպատակն է խմբում լինել առաջինը, ով ամբողջությամբ կգրի հատվածը իր թղթի վրա։ Սակայն ուսանողները պիտի օգտագործեն այն միակ մատիտը, որը տրվել է իրենց: Մատիտից կարող է օգտվել այն անձը, ով զառը գցելիս հավաքում է 1 թիվը (կամ ընտրում է 1 թվով թուղթը)։ Հրավիրեք յուրաքանչյուր խմբի անդամներին հերթով նետել զառը (կամ տարայից քաշել թուղթը և ապա վերադարձնել այն)։ Երբ խմբում մի ուսանող հավաքում է 1, ապա վերցնում է մատիտը և սկսում է գրել հատվածը իր թղթի վրա` ասելով բառերը գրելու ընթացքում։ Խմբի մնացած անդամները շարունակում են հերթով զառ գցել։ Երբ խմբում մեկ այլ ուսանող է հավաքում 1, ապա այդ անձը վերցնում է մատիտը նախորդ գրողի ձեռքից և սկսում է գրել հատվածը` ասելով բառերը գրելու ընթացքում։ Նախորդ գրողը նույնպես միանում է զառը նետողների խմբին: Երբ մատիտի հերթը կրկին հասնում է այն ուսանողին, ով հատվածի մի մասը գրել է, ապա նա պետք է բարձրաձայն կարդա արդեն գրված մասը` նախքան կշարունակի գրելը։ (Սա կրկնության հնարավորություն է տալիս, որը կօգնի ուսանողներին մտապահել հատվածը:) Բավարար ժամանակ տրամադրելուց հետո, յուրաքանչյուր խմբից մեկական ուսանողի հանձնարարեք դասարանի համար կարդալ իրենց հանձնարարված սուրբ գրության հատվածը։

Վարժությունն ավարտելուց հետո դասարանին հանձնարարեք միասին արտասանել հատվածը։

Բացատրական և պատմական տեղեկություն

Ղուկաս 17.15-16 «Եվ իր երեսի վերայ ընկավ ոտների առաջին, և գոհանում էր նորանից: …

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին նշել է.

«Շնորհակալություն ասելու սովորությունը ցույց է տալիս, որ տղամարդը կամ կինը կրթված անձնավորություն է: …

… Թող գոհաբանության ոգին ուղեցույց լինի և օրհնի ձեզ օր ու գիշեր: Աշխատեք դրա վրա: Դուք կտեսնեք, որ այն կհանգեցնի հրաշալի արդյունքների» («Մարգարեի խորհուրդն ու աղոթքը երիտասարդներին», Ensign, հունվար 2001, 4, կամ Լիահոնա, ապրիլ 2001, 32):

Նախագահ Դեյվիդ Օ. ՄակՔեյն ուսուցանել է, թե մենք ինչպես պիտի արտահայտենք մեր երախտագիտությունը.

«Երախտագիտությունն ավելի խորը զգացմունք է, քան շնորհակալությունը: Շնորհակալությունը երախտագիտության սկիզբն է: Երախտագիտությունը շնորհակալության ավարտն է: Շնորհակալությունը կարող է պարզապես կազմված լինել բառերից: Երախտագիտությունն արտահայտվում է գործերով» (“The Meaning of Thanksgiving,” Improvement Era, Nov. 1964, 914):

Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ղուկաս 17.21: «Աստծո արքայությունն արդեն եկել է ձեզ մոտ»

Մարգարե Ջոզեֆ Սմիթը հետևյալն է ուսուցանել «Աստծո արքայության» վերաբերյալ.

«Ոմանք ասում են, որ Աստծո արքայությունը չէր կարգվել երկրի վրա մինչև Պենտեկոստեի օրը, իսկ Հովհաննես Մկրտիչը չի քարոզել ապաշխարության մկրտությունը մեղքերի թողության համար, բայց ես ասում եմ Տիրոջ անունով, որ Աստծո արքայությունը կարգվել է երկրի վրա Ադամի օրերից մինչև ներկա ժամանակներս: Երբ էլ որ երկրի վրա եղել է մի արդար մարդ, ում Աստված հայտնել է Իր խոսքը և իշխանություն ու զորություն տվել` կառավարելու Իր անունով, … այնտեղ է Աստծո թագավորությունը» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 82):