Գրադարան
Տնային ուսումնասիրության դաս. Ա Կորնթացիս 7–14 (Մաս 22)


Տնային ուսումնասիրության դաս

Ա Կորնթացիս 7-14 (Մաս22 )

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Տնային ուսումնասիրության ամենօրյա դասերի ամփոփում

Ա Կորնթացիս 7-14 (մաս 22)-ի ուսումնասիրության ժամանակ ուսանողների սովորած վարդապետությունների, սկզբունքների և իրադարձությունների հետևյալ ամփոփումը նախատեսված չէ ուսուցանել որպես ձեր դասի մի մաս: Դասը, որը դուք սովորեցնում եք, կենտրոնանում է այդ վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, մինչ խորհում եք ձեր ուսանողների կարիքների շուրջ:

Օր 1 (Ա Կորնթացիս 7-8)

Կորնթոսի Եկեղեցու ամուսնացած ու միայնակ անդամներին ուղղված Պողոսի հրահանգներից ուսանողները սովորեցին, որ ամուսնու և կնոջ միջև ֆիզիկական մտերմությունը կարգվել է Աստծո կողմից և Հիսուս Քրիստոսի հավատարիմ հետնորդները իրենց ընտանիքների վրա սրբագործող ազդեցություն ունեն: Ուսանողները նաև սովորեցին, որ մենք գթություն կարող ենք ցուցաբերել ուրիշների նկատմամբ, խուսափելով այնպիսի գործողություններից, որոնք կհանգեցնեն այն բանին, որ ուրիշները կսայթաքեն հոգևոր առումով ։

Օր 2 (Ա Կորնթացիս 9–10)

Կորնթացի Սրբերին ուղղված Պողոսի խորհրդի իրենց ուսումնասիրությունից նրանք սովորեցին, որ հավերժական կյանք ձեռք բերելու համար, մենք պետք է ամեն ինչում սովորենք ինքնատիրապետում ձեռք բերել: Նրանք նաև հայտնաբերեցին, որ Աստված մեզ համար գայթակղությունից խուսափելու ճանապարհ կապահովի, սակայն մենք ինքներս էլ հեռու պիտի մնանք գայթակղությունից:

Օր 3 (Ա Կորնթացիս 11)

Ուսանողները սովորեցին, որ Տիրոջ ծրագրում տղամարդիկ և կանայք միմյանցից զատ չեն կարող հավերժական կյանք ունենալ։ Նրանք նաև սովորեցին, որ ովքեր հաղորդություն են ճաշակում՝ լինելով անարժան, դատապարտություն և անեծք են բերում իրենց վրա: Հետևաբար հաղորդություն ընդունելիս մենք պետք է քննության ներկայացնենք մեր կյանքը:

Օր 4 (Ա Կորնթացիս 12-14)

Հոգու պարգևների վերաբերյալ Պողոսի ուսմունքներից, ուսանողները սովորեցին հետևյալ ճշմարտությունները․ Միայն Սուրբ Հոգու միջոցով կարող ենք անձնական վկայություն ձեռք բերել, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է: Ձգտելով գթության հոգևոր պարգև ձեռք բերել, մենք ավելի ենք նմանվում մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին: Գթությունը Հոգու ամենամեծ պարգևն է։ Ոգեշնչումով ուսուցանելիս և վկայելիս, կարող ենք օգնել մյուսներին հարմարավետ և հանգիստ զգալ:

Ներածություն

Պողոսը գրեց Հոգու բազմաթիվ պարգևների մասին: Նա Եկեղեցին համեմատեց ֆիզիկական մարմնի հետ և բացատրեց, որ ինչպես մարմնի բոլոր մասերը պիտի աշխատեն ինչպես հարկն է, այնպես էլ Եկեղեցու յուրաքանչյուր անդամ պետք է կարողանա օգտագործել Հոգու պարգևները, որպեսզի աջակցի և զորացնի Եկեղեցին:

Ուսուցման առաջարկներ

Ա Կորնթացիս 12․1-11

Պողոսը ուսուցանում է հոգևոր պարգևների մասին

Ցուցադրեք հետևյալ քարի մի նկար .

Նկար
Քար, ինչ հմտություն էլ ունենաս, քո գործը լավ կատարիր

Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ քարին գրված մակագրությունը: Բացատրեք, որ մինչ Դեյվիդ Օ. Մակքեյը Շոտլանդիայում միսիոներական ծառայության մեջ էր,տեսավ այդ քարը Սթըրլինգ Ամրոցի մոտ մի շենքի դռան վերևի մասում և ոգեշնչվեց քարին գրված ուղերձով (տես Ֆրանցիս Մ. Գիբբոնս, Դեյվիդ Օ. Մակքեյ. Աշխարհի Առաքյալ, Աստծո Մարգարե [1986], 45):

Բացատրեք, որ քարի ինը քառակուսիների մեջ յուրաքանչյուր խորհրդանիշը թվային արժեք է ներկայացնում: Խնդրեք ուսանողներին գտնել յուրաքանչյուր ուրվագծի թվային արժեքը: (Ձախից աջ, խորհրդանիշերը ներկայացնում են 5,10, և 3 վերևի շարքում, 4, 6, և 8 կենտրոնական շարքում, և 9, 2, և 7 ներքևի շարքում):

  • Ինչքա՞ն է կազմում վերևի, կենտրոնական ու ներքևի շարքերում ներկայացրած երեք թվերի գումարը:

Բացատրեք, որ այդ քարի վրա որևէ շարքի, սյունակի կամ շեղակի գծի ներկայացրած երեք թվերի գումարը կազմում է 18: Պատճառներից մեկը, որ այդ ուրվագծերը հավանաբար ներառում են «Ինչ հմտություն էլ ունենաս, քո գործը լավ կատարիր» արտահայտությունը, այն է, որ եթե այդ ուրվագծերից ցանկացածը վերադասավորվեն կամ եթե նրանց արժեքները փոխվեն, քարի վրա շարքերի ու սյունակների գումարը այլևս չի ունենա նույն արժեքը բոլոր ուղղություններով:

Հրավիրեք ուսանողներին Ա Կորնթացիս 12-ը ուսումնասիրելիս խորհել, թե որպես Եկեղեցու անդամներ, մենք ինչով ենք նման քարի ուրվագծերին:

Հրավիրեք մի ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 12.7-ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե ինչու են Հոգու պարգևները մեզ տրվել: (Եթե անհրաժեշտ է, բացատրեք, որ «ի օգուտ» նշանակում է ի բարօրություն բոլոր Սրբերի):

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել Պողոս Առաքյալից այն մասին, թե ինչո՞ւ են Հոգու պարգևները տրվել Երկնային Հոր զավակներին: (Չնայած ուսանողները կարող են օգտագործել տարբեր խոսքեր, նրանք պետք է բացահայտեն հետևյալ ճշմարտությունը. Հոգու պարգևները տրվել են ի շահ Երկնային Հոր բոլոր զավակների: Այդ ճշմարտությունը գրեք գրատախտակին):

Հրավիրեք մի ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 12.8-11-ը բարձրաձայն: Հանձնարարեք դասարանին հետևել նրան և ուշադրություն դարձնել հոգևոր պարգևներին, որ Պողոսը նշեց:

Հրավիրեք ուսանողներին զեկուցել նրանց հայտնաբերած հոգևոր պարգևների և յուրաքանչյուր պարգևի իմաստի մասին: Եթե անհրաժեշտ է, բացատրեք, որ «իմաստության խոսքը» (հատված 8-ում) վերաբերում է լավ դատողությանը և գիտելիքի համապատասխան կիրառությանը, «գիտութեան խոսքը» (հատված 8-ում) վերաբերում է Աստծո գիտելիքին ու Նրա օրենքներին, «ուրիշին հոգիների ընտրությունը» (հատված10-ում) վերաբերում է ճշմարտության ու ստի գիտակցմանը և ուրիշների մեջ բարու և չարի ընկալմանը, իսկ «այլ և այլ լեզուները» (հատված 10-ում) վերաբերում է օտար և անծանոթ լեզուներով խոսելու ունակությանը:

  • Այս հոգևոր պարգևներն ինչպե՞ս կարող են օգուտ բերել Աստծո զավակներին :

Նշեք, որ հոգևոր պարգևները,մասնավորապես սուրբ գրություններում նշվածները, բազմաթիվ պարգևներից միայն մի քանիսն են, որ մենք կարող ենք ստանալ Հոգու միջոցով:

  • Ուրիշ ի՞նչ պարգևներ կարող ենք մենք ստանալ Սուրբ Հոգու միջոցով:

  • Ի՞նչ հոգևոր պարգևներ եք դուք նկատել ձեր ընտանիքի անդամների, ընկերների և դասընկերների մեջ:

  • Ի՞նչ կարող ենք անել մեր հոգևոր պարգևները հայտնաբերելու համար։ (Խնդրեք Երկնային Հորը դրանց համար ձեր աղոթքներում և ստացեք ու ուսումնասիրեք մեր նահապետական օրհնությունները):

Հրավիրեք ուսանողներին խորհել իրենց տրված հոգևոր պարգևների մասին, և թե ինչպես նրանք կարող են օգտվել դրանցից ու օգտագործել դրանք ուրիշների օգտին:

Ա Կորնթացիս 12.12-31

Հոգու պարգևները տրվել են` օրհնելու Եկեղեցու բոլոր անդամներին:

Խնդրեք չորս ուսանողների մոտենալ գրատախտակին: Թույլ չտալով դասարանի մյուս մասին լսել, այդ ուսանողներից յուրաքանչյուրին փոխանցեք հետևյալ բառերից մեկը. ոտք, ձեռք, ականջ, և աչք: Ցուցումներ տվեք յուրաքանչյուր ուսանողի, մի նկար նկարել գրատախտակին իրեն տրված բառից ելնելով, և խնդրեք դասարանին կռահել, թե ինչ է նկարում յուրաքանչյուր ուսանողը: Երբ դասարանը ճշգրտորեն կբացահայտի յուրաքանչյուր նկարը, հրավիրեք ուսանողներին վերադառնալ իրենց տեղերը: Խնդրեք դասարանին խորհել, թե ինչպես են ոտքերը, ձեռքերը, ականջները և աչքերը աջակցում այն աշխատանքին, որը կատարում է մարմինը:

  • Դուք երբևէ վնասե՞լ եք մարմնի մի փոքր մաս, օրինակ մի մատ, ատամ կամ ոտնամատ: Ինչպե՞ս է այդ փոքր վնասվածքը ազդել նույնիսկ պարզ, ամենօրյա հանձնարարությունների վրա:

Հրավիրեք մի ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 12.12-14-ը բարձրաձայն: Դասարանին հանձնարարեք հետևել` փնտրելով, թե Պողոսը ինչի հետ է համեմատել մարմինը և նրա մասերը։

  • Պողոսը ինչի՞ հետ է համեմատել մարմինն ու նրա մասերը: (Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու)

Գրեք հետևյալ սուրբ գրության հղումներն ու հարցը գրատախտակին:

Ա Կորնթացիս 12․15-22, 25-30

Ինչպե՞ս է Պողոսը համեմատել մարմինը Եկեղեցու հետ:

Ուսանողներին երկու-երեք հոգանոց խմբերի բաժանեք: Յուրաքանչյուր խմբին հանձնարարեք ընթերցել Ա Կորնթացիս 12.15-22, 25-31-ը միասին, փնտրելով եղանակներ, որոնցով Պողոսը համեմատեց Եկեղեցու անդամներին մարմնի մասերի հետ: Գուցե առաջարկեք այդ ուսանողներին փնտրել, թե ինչ է ուսուցանել Պողոսը մարմնի և նրա մասերի վերաբերյալ նախքան բացահայտելը, թե նա ինչպես է համեմատել մարմնի մասերը Եկեղեցու անդամների հետ: Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութերով։

  • Ըստ ձեզ, Պողոսը ինչո՞ւ քննարկեց Եկեղեցու անհատ անդամների դերը անմիջապես այն բանից հետո, երբ գրեց հոգևոր պարգևների մասին:

  • Ի՞նչ մտահոգություններ կարող են ունենալ Եկեղեցու անդամներն այսօր, որոնք կարող են լուծվել Պողոսի ուսմունքներով այն մասին, որ Եկեղեցու անդամները նման են մարմնի անդամներին:

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Եկեղեցու անդամներին մարմնի մասերի հետ Պողոսի համեմատությունից: (Ուսանողները կարող են զանազան սկզբունքներ նշել, սակայն համոզվեք, որ նրանք ընդունել են հետևյալ սկզբունքը. Մեր եզակի հոգևոր պարգևներն օգտագործելով ուրիշներին ծառայելու նպատակով, կարող ենք զորացնել Եկեղեցին: Գրեք այդ սկզբունքը գրատախտակին):

Քննարկեք քարի նկարը, որով կիսվել ենք դասի սկզբում:

  • Որպես Եկեղեցու անդամներ, ինչո՞վ ենք մենք նման այդ քարի տարբեր ուրվագծերին: (Մենք բոլորս եզակի ենք և կարևոր դեր ենք խաղում, ուր էլ որ Տերը մեզ կանչի ծառայության: Երբ մենք միացնում ենք մեր պարգևներն ու ունակությունները Տիրոջը ծառայելու նպատակով, ողջ Եկեղեցին օրհնվում է: Այն, ինչ մենք անում ենք, նշանակություն ունի և կարող է օգնել իրականացնել Եկեղեցու աշխատանքը):

  • Ինչպե՞ս եք դուք, ձեր ընտանիքը, սեմինարիան, Կիրակնօրյա դպրոցը, Երիտասարդ կանանց կամ քահանայության դասընթացները, ծուխը կամ ճյուղը զորացել անդամների հոգևոր պարգևներով:

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչպես կարող են օգտագործել իրենց հոգևոր պարգևները` զորացնելու Եկեղեցին ու օրհնելու ուրիշների կյանքերը: Նշեք Պողոսի խորհուրդը գրի առնված Ա Կորնթացիս 12.31-ում «Բայց դուք նախանձաւոր եղէք լաւագույն պարգեւներին»: (Բացատրեք, որ տենչալ բառը այս հատվածում նշանակում է «հետամուտ լինել» [Ա Կորնթացիս 12:31, ծանոթագրություն ա]:)

  • Մենք ի՞նչ կարող ենք անել, որ լրջորեն ձգտենք Հոգու «լավագույն պարգևներին» (տես նաև ՎևՈւ 46.8-9):

Արտահայտեք ձեր երախտագիտությունն ու վկայությունը հոգևոր պարգևների մասին և քաջալերեք ուսանողներին լրջորեն ձգտել ու օգտագործել իրենց հոգևոր պարգևներն ուրիշներին ծառայելու և Եկեղեցին զորացնելու նպատակով:

Հաջորդ Մաս (Ա Կորնթացիս 15Բ Կորնթացիս 7)

Հրավիրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցերի շուրջ հաջորդ մասն ուսումնասիրելիս. Ինչո՞ւ Պողոս Առաքյալը նշեց մահացածների համար մկրտությունը: Ո՞վ հարություն կառնի: Ի՞նչ փառք է սպասվում հարություն առած էակին: Արդյո՞ք բոլոր հարություն առածները միևնույն փառքը կունենան: Հրավիրեք ուսանողներին մտածել այն բանի մասին, թե ի՞նչն է նրանց հույս տալիս, հատկապես երբ նրանք վիշտ, անհաջողություններ կամ ողբերգություններ են ապրում: Բացատրեք, որ հաջորդ մասում նրանք կսովորեն կորնթացի Սրբերին Պողոսի ուսուցանած վարդապետությունները և սկզբունքները , որը նրանց կարող է բերել խաղաղություն և հույս: