Գրադարան
Դաս 132․ Բ Տիմոթեոս 3-4


Դաս 132

Բ Տիմոթեոս 3-4

Նախաբան

Պողոսը գրեց Տիմոթեոսին և բացատրեց, որ ուրացությունն ու ամբարշտությունը լայնորեն տարածում կգտնեն իրենց օրերում և վերջին օրերում։ Նա հրահանգեց Տիմոթեոսին հավատարիմ մնալ այն ճշմարտություններին, որոնք նա սովորել էր։ Պողոսն ուսուցանեց սուրբ գրությունների նպատակի մասին։ Պողոսն ավարտեց իր նամակը՝ խրախուսելով Տիմոթեոսին ջանասիրաբար կատարել իր ծառայությունը։

Ուսուցման առաջարկներ

Բ Տիմոթեոս 3

Պողոսը նկարագրում է վերջին օրերի չար ժամանակները

Դասը սկսվելուց առաջ խնդրեք դասարան մտնող առաջին երկու-երեք ուսանողներին գրատախտակին նկարել մի վտանգավոր իրավիճակ։ Դասը սկսվելուց հետո տվեք նրանց հետևյալ հարցը․

  • Ի՞նչ բառերի օգնությամբ կնկարագրեք գրատախտակին նկարված իրավիճակները։

Բացատրեք, որ Տիմոթեոսին ուղղված իր երկրորդ թղթի մեջ Պողոսը մարգարեացել էր իր և մեր օրերի պայմանների մասին։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Բ Տիմոթեոս 3․1 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչպես Պողոսը նկարագրեց մեր այսօրվա ժամանակները։

  • Ինչպե՞ս Պողոսը նկարագրեց այն ժամանակները, որտեղ մենք ապրում ենք։ (Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ չար բառը նշանակում է վտանգով լի։)

  • Որո՞նք են այն բարոյական կամ հոգևոր վտանգները, որոնց դուք ականատես եք եղել մեր օրերում։

Ուսանողներին բաժանեք զույգերի: Յուրաքանչյուր զույգի տրամադրեք հետևյալ աղյուսակի մեկական օրինակ։ Հանձնարարեք յուրաքանչյուր զույգին կարդալ Բ Տիմոթեոս 3․2–7 հատվածները և պատասխանել աղյուսակի հարցերին։ Հրահանգեք նրանց դժվար բառերի դեպքում օգտվել տողատակի ծանոթագրություններից։

Նկար
handout

Բ Տիմոթեոս 3․2–7

Նոր Կտակարանի ձեռնարկ սեմինարիայի ուսուցչի համար-Դաս 132

Որո՞նք են Պողոսի նկարագրած վերջին օրերի պայմանների օրինակները։

Այդ պայմաններից ո՞ր մեկին եք ականատես եղել մեր օրերում։ (Բացահայտեք դրանցից երկուսը կամ երեքը։) Ինչո՞ւ են այդ պայմաններն այդքան վտանգավոր։

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք ուսանողներին դասարանի հետ կիսվել իրենց մտքերով, այդ թվում նրանով, թե ինչու են այդ պայմաններն այդքան վտանգավոր։

Հարցրեք ուսանողներին, թե արդյոք երբևէ մտահոգվել են, որ կարող են ենթարկվել իրենց ուսումնասիրած հատվածներում Պողոսի նշած վտանգների ազդեցությանը։

  • Համաձայն Բ Տիմոթեոս 3․5-ի, Պողոսն ի՞նչ խրախուսեց Տիմոթեոսին անել, որը կօգնի նաև մեզ մեր օրերում։ (Ետ քաշվիր ամբարշտությունից։)

Ամփոփեք Բ Տիմոթեոս 3․8-11 հատվածները և բացատրեք, որ Պողոսն ասաց Տիմոթեոսին, որ ովքեր հակառակվում են ճշմարտությանը, նրանց անմտությունը հայտնի կդարձվի։ Նա նաև գրեց բազմաթիվ վտանգների և հալածանքների մասին, որոնք կրել էր ավետարանով ապրելու պատճառով։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Բ Տիմոթեոս 3․12–13 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ըստ Պողոսի մարգարեության, ինչ կպատահի այն մարդկանց հետ, ովքեր ապրում են ավետարանով։

  • Համաձայն Պողոսի մարգարեության, ի՞նչ կպատահի այն մարդկանց հետ, ովքեր ապրում են ավետարանով։

Բացատրեք, որ չնայած մտահոգիչ պայմանների լրջությանը, մենք կգտնենք օգնություն և պաշտպանություն։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Բ Տիմոթեոս 3․14–15 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ըստ Պողոսի խոսքերի, ինչը կօգնի մեզ հեռումնալ այդ վտանգներից։

  • Պողոսն ի՞նչ ուսուցանեց իր նկարագրած վտանգներին հակառակվելու մասին։

  • Ձեր կարծիքով, 14-րդ հատվածում ի՞նչ է նշանակում այն միտքը, որ «Բայց դու հաստատ կաց նորանցում, որ սովորեցիր եւ հաւատացիր»։

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այս արտահայտության իմաստը, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Elder Jeffrey R. Holland

«Վախի, կասկածի կամ դժբախտության պահերին, պահեք այն հիմքը, որը դուք արդեն նվաճել եք։ … Երբ այդ պահերը գան ու խնդիրներ ջրի երես ելնեն, որոնց լուծումն անմիջապես չի ստացվում, ամուր բռնվեք արդեն ունեցած գիտելիքից և ամուր կանգնեք, մինչև որ լրացուցիչ գիտելիքներ կգան» («Հաւատում եմ, Տէր», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 93-94)։

Մատնանշեք «եւ գիտենալով թէ ումից սովորեցիր» արտահայտությունը հատված 14-ում։ Բացատրեք, որ ճշմարտությունը կարող ենք սովորել և հավաստիացում ստանալ վստահելի աղբյուրներից, ինչպես օրինակ՝ մարգարեներից, ղեկավարներից, ուսուցիչներից, ծնողներից և Սուրբ Հոգուց։

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել 14-15 հատվածներից այն մասին, թե ինչպես կարող ենք հաղթահարել վերջին օրերի հոգևոր վտանգները։ (Ուսանողների պատասխաններից հետո գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Եթե հաստատ մնանք վստահելի աղբյուրներից և սուրբ գրություններից սովորած ճշմարտություններում, մենք կարող ենք հաղթահարել վերջին օրերի հոգևոր վտանգները։)

  • Ինչպե՞ս կարող ենք սուրբ գրությունների և մեր սովորած ճշմարտություններին ապավինելով` հաղթահարել մեր օրերի վտանգները։

  • Ե՞րբ եք ապավինել ձեր սովորած ճշմարտություններին։ Ինչպե՞ս եք օրհնվել այդ գործի արդյունքում: (Կարող եք թողնել, որ առաջին հերթին ուսանողները պատասխանեն այդ հարցերին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում կամ դասարանային տետրերում, իսկ հետո հրավիրել մի քանիսին կիսվելու իրենց մտքերով։)

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Բ Տիմոթեոս 3․16–17 հատվածները, իսկ դասարանի անդամներին խնդրեք գտնել, թե ինչ ուսուցանեց Պողոսը սուրբ գրությունների վերաբերյալ։ Կարող եք առաջարկել ուսանողներին գրքում նշել այն, ինչ գտան:

  • Ի՞նչ սովորեցրեց Պողոսը սուրբ գրություններն ուսումնասիրելու վերաբերյալ, որը կօգնի մեզ մեր օրերում։ (Օգնեք դասարանի անդամներին հասկանալ հետևյալ սկզբունքը. Երբ մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները, մենք սովորում ենք վարդապետությունը և ստանում ուղղում ու հրահանգներ, որոնք օգնում են մեզ աճել դեպի կատարելություն։ Գրեք այս սկզբունքը գրատախտակին:)

Շրջանակի մեջ առեք վարդապետություն, ուղղում, և հրահանգներ բառերը՝ գրատախտակին ձեր գրած նախադասության մեջ։ Խնդրեք ուսանողներին վերհիշել, թե երբ են սուրբ գրություններն օգնել իրենց հետևյալ եղանակներից որևէ մեկով։ (1) հասկանալ ավետարանի վարդապետությունը, (2) նկատողություն կամ ուղղում մտցնելով իրենց մտահոգող հարցի, որոշումների կամ վարքագծի վերաբերյալ, որոնք սխալ էին, կամ (3) պատասխանելով իրենց աղոթքին կամ ցուցում տալով, թե ինչպես կարող են լուծել խնդիրը։ Ժամանակ տրամադրեք ուսանողներին վերհիշել իրենց փորձառությունները, իսկ հետո հրավիրեք մի քանիսին դասարանի հետ կիսվել իրենց մտքերով։ (Հիշեցրեք ուսանողներին չկիսվել անձնական կամ գաղտնի բաներով, այդ թվում՝ անցյալ մեղքերով։)

  • Հաշվի առնելով այն, ինչ սովորեցինք սուրբ գրությունների նշանակության մասին, ձեր կարծիքով, ինչո՞ւ են մեզ խրախուսում ամեն օր ուսումնասիրել դրանք։

Յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Երեց Ռիչարդ Գ․ Սքոթի հետևյալ խոսքերի մեկական օրինակ։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն և դասարանի անդամների ուշադրությունը հրավիրեք սուրբ գրություններն ուսումնասիրելու Երեց Սքոթի ցուցումի ու խոստման վրա։

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Տեղի մի տվեք Սատանայի ստին, որ դուք ժամանակ չունեք ուսումնասիրելու սուրբ գրությունները։ Որոշեք ժամանակ գտնել դրանց ուսումնասիրության համար։ Ամեն օր Աստծո խոսքով սնվելն ավելի կարևոր է, քան քունը, դպրոցը, աշխատանքը, հեռուստատեսային շոուները, տեսախաղերը կամ սոցիալական լրատվությունը։ Դուք պետք է հասկանաք ձեր առաջնահերթությունները՝ ժամանակ գտնելով ուսումնասիրելու Աստծո խոսքը։ Եթե դա այդպես է, ապա արեք այդպես։

… Եթե դուք ամեն օր ժամանակ տրամադրեք` անհատապես և ձեր ընտանիքի հետ Աստծո խոսքի ուսումնասիրությանը, խաղաղություն կտիրի ձեր կյանքում» («Հավատքի գործադրումը դարձրեք ձեր առաջնահերթությունը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, 93)։

Վկայեք այն անվտանգության և խաղաղության մասին, որը ստանում են նրանք, ովքեր հաստատ են մնում սուրբ գրություններում գրված ճշմարտություններում։ Հրավիրեք ուսանողներին կիսվել, թե ինչպես կարող են այդ սկզբունքները կիրառել իրենց կյանքում։ Խրախուսեք ուսանողներին նպատակ դնել՝ ելնելով իրենց ունեցած հուշումներից։

Բ Տիմոթեոս 4

Պողոսը հայտարարում է, որ նա բարի պատերազմ է պատերազմել և հանձնարարում է Տիմոթեոսին շարունակել քարոզել։

Խնդրեք ուսանողներին բարձրացնել ձեռքերը, եթե նրանք երբևէ ցանկացել են հանձնվել դժվարին առաջադրանքը կատարելիս։

  • Ինչպե՞ս եք զգացել, երբ շարունակել ու հասել եք ձերնպատակին, նույնիսկ, երբ ցանկացել եք հանձնվել։

Բացատրեք, որ Բ Տիմոթեոսը ամենայն հավանականությամբ վերջին նամակն է, որը Պողոսը գրել է իր մահից առաջ։ Հանձնարարեք դասարանի կեսին մտքում կարդալ Բ Տիմոթեոս 4․1–5 հատվածները և ուշադրություն դարձնել Տիմոթեոսին տրված Պողոսի խորհրդին։ Հրավիրեք մյուս կեսին կարդալ նույն հատվածները՝ ուշադրություն դարձնելով հնագույն Քրիստոնեական Եկեղեցու ապագայի մասին ասված Պողոսի մարգարեությանը։ Խրախուսեք ուսանողներին օգտվել ծանոթագրություններից, որպեսզի հասկանան իրենց կարդացածը։ Կարդալուց հետո յուրաքանչյուր խմբից մեկական ուսանողի խնդրեք կիսվել իրենց մտքերով։

Բացատրեք, որ 3–4 հատվածներում տրված է Պողոսի նկարագրությունն այն ուրացության վերաբերյալ, որը սկիզբ էր առնում Եկեղեցում։ Պողոսի նկարագրած վարքագիծը հանգեցրեց մեծ ուրացության, որն ավետարանի վերականգնման անհրաժեշտություն առաջացրեց։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ Պողոսը խրախուսեց Տիմոթեոսին շարունակել քարոզել և ծառայել ժողովրդին, չնայած նա գիտեր, որ շատերը ետ կքաշվեն ճշմարտությունից։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Բ Տիմոթեոս 4․6–8 հատվածները, իսկ դասարանի անդամների ուշադրությունը հրավիրեք այն բանին, թե Պողոսն ինչ գրեց ավետարանը քարոզելու իր ջանքերի մասին։

  • Ի՞նչ ասաց Պողոսն իր միսիոներական ջանքերի մասին։ (Նշեք, որ Պողոսը փոխաբերական իմաստով կիրառում է «բարի պատերազմով պատերազմել» և «ընթացքն ավարտել» արտահայտությունները, որպեսզի նկարագրի, թե ինչպիսիհավատարմությամբ ավարտեց իր առաքելություը։)

  • Ըստ 8-րդ հատվածի, ի՞նչ էր սպասվում Պողոսին մահից հետո, որի մասին ինքը գիտեր։

  • Ի՞նչ սկզբունք ենք սովորում այս հատվածներից այն մասին, որ պետք է հավատարիմ մնանք և անենք այն ամենն, ինչ Աստված պահանջում է մեզանից։ (Ուսանողները պետք է հասկանան հետևյալը. Եթե մենք հավատարիմ մնանք այն ամենին, ինչ Աստված պահանջում է մեզանից, մենք կստանանք արդարության պսակը: Գրեք այս սկզբունքը գրատախտակին:)

Բացատրեք, որ «արդարության պսակի» ընդունումը իր մեջ ընդգրկում է նմանվել Երկնային Հորը։ Հրավիրեք ուսանողներին գրատախտակին թվարկել այն պահանջներից մի քանիսը, որոնք Տերը տվել է Եկեղեցու երիտասարդներին, որպեսզի օգնի նրանց նմանվել Երկնային Հորը։

  • Ինչո՞ւ է հնարավոր, որ երիտասարդներն ընտրեն հավատարիմ չլինել այդ պահանջներից մի քանիսի։

  • Ո՞ւմ եք ճանաչում, ով Պողոսի նման, նույնիսկ դժվարին իրավիճակներում, հավատարիմ մնալու լավ օրինակ է ծառայում։ Ի՞նչ են նրանք արել, որն այս սկզբունքի օրինակ է հանդիսանում։

Ամփոփեք Բ Տիմոթեոս 4․9–22 հատվածները և բացատրեք, որ Պողոսն ավարտեց իր նամակը և բացատրեց, որ չնայած իր գործի մեջ երբեմն միայնակ է զգացել, Տերն իր հետ է եղել և զորացրել է իրեն։

Խրախուսեք ուսանողներին հավատարիմ մնալ և անել այն ամենն, ինչ Տերը պահանջում է նրանցից։

Նկար
scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտման հատվածներ՝ Բ Տիմոթեոս 3․15–17

Հանձնարարեք ուսանողներին թուղթը ծալել երեք մասի՝ ստեղծելով երեք սյունակ։ Այնուհետև բացել թուղթը և գրել Վարդապետություն բառն առաջին սյունակի վերևում, Հանդիմանություն և ուղղում՝ երկրորդ սյունակի վերևում, և Հրահանգներ և արդարություն՝ երրորդ սյունակի վերևում։

Հրավիրեք ուսանողներին մեկ շաբաթվա ընթացքում որպես էջանշան օգտագործել այդ թուղթը և ամեն անգամ որևէ հատված կարդալիս գրել համապատասխան բաժնում, թե որ նպատակին է այն վերաբերվում։ Օրինակ, Վարդապետություն վերնագրի տակ ուսանողները կարող են գրել այն հատվածների հղումները և վարդապետությունները կամ սկզբունքները, որոնք նրանք կարդում են։ Հանդիմանություն և ուղղում վերնագրի տակ ուսանողները կարող են գրել հատվածների հղումները և թե ինչպես են դրանք ուղղում իրենց սխալ գաղափարները, ընտրությունները և վարքագիծը։ Իսկ Հրահանգներ և արդարություն վերնագրի տակ ուսանողները կարող են գրել այն հատվածները, որոնք հուշում են, թե ինչ բարի գործեր նրանք կարող են անել։

Խրախուսեք ուսանողներին իրենց թղթերը բերել մեկ շաբաթից, որպեսզի կիսվեն իրենց փորձառություններով։ Կարող եք մի հիշեցում գրել ձեր սուրբ գրություններում կամ ձեռնարկի մեջ, որպեսզի մեկ շաբաթ անց մի կարճ քննարկում ունենաք՝ սուրբ գրությունների սերտման այդ հատվածները վերանայելու համար։

Բացատրական և պատմական տեղեկություն

Բ Տիմոթեոս 3․1–7 «Յետի օրերումը չար ժամանակներ կգան»

Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Ք. Փաքերն ուսուցանել է, որ Բ Տիմոթեոս 3․1–7 հատվածներում մարգարեացած չար ժամանակները այն ներկայիս պայմաններն են, որոնք այսօր առկա են աշխարհում․

«Այս հատվածները ծառայում են որպես նախազգուշացում, ցույց տալով, թե որ օրինակներից խուսափենք: Մենք պետք է միշտ ուշադիր և ջանասեր լինենք։ Մենք կարող ենք վերանայել այս մարգարեություններից յուրաքանչյուրը և ստուգանիշ դնել, որ դրանք առկա են այսօր աշխարհում և անհանգստության պատճառ են.

Չար ժամանակներ՝ առկա է։ Մենք ապրում ենք շատ վտանգավոր ժամանակներում։

Արծաթասեր, ամբարտավան, հպարտ,– բոլորն էլ առկա են և մեր մեջ են։

Հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ,– այս ամենի մասին մենք քաջատեղյակ ենք։

Անհաշտ, բանսարկու և այլն – այս ամեն վտանգներն էլ լայնորեն տարածված են մեր շուրջ բոլորը» («Հոգևոր պաշտպանության բանալին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2013, 26)։

Այդ ելույթի ժամանակ Նախագահ Փաքերը շարունակել է վկայել, որ սուրբ գրություններն այն բանալին է, որը պաշտպանում է մեզ վերջին օրերի չար ժամանակներից։

Բ Տիմոթեոս 3.14 «Բայց դու հաստատ կաց նորանցում, որ սովորեցիր եւ հաւատացիր»

Յոթանասունից Երեց Փոլ Բ․ Փայփերն ասել է․

«Այսօր կռիվը շարունակվում է։ Աշխարհիկ ձայները բարձրանում են ու սաստկանում։ Դրանք ավելի ու ավելի շատ են մղում հավատացյալներին թողնել իրենց համոզմունքները, որոնք աշխարհը համարում է անմիտ ու անխոհեմ։ … ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք խոցելի լինել և ավելի մեծ հոգևոր հավաստիացումների կարիք ունենալ։ Տերն ասաց Օլիվեր Քաուդերիին․

«Եթե դու լրացուցիչ վկայություն ես փափագում, ուղղիր միտքդ դեպի այն գիշերը, երբ դու ինձ էիր կանչում քո սրտում, որպեսզի իմանայիր այս բաների ճշմարտության մասին։

Խաղաղություն չխոսեցի՞ ես քո մտքին այդ հարցի վերաբերյալ։ Ավելի մեծ ի՞նչ վկայություն կարող ես դու ունենալ, քան Աստծուց» (ՎևՈւ 6․22–23

Տերը հիշեցրեց Օլիվերին և մեզ՝ ապավինել արդեն իսկ ստացած անձնական սուրբ վկայություններին, երբ մեր հավատքը փորձվում է։ … Այս աստվածային հանդիպումները ծառայում են որպես հոգևոր խարիսխներ՝ մեզ ապահով պահելու և փորձության պահին ճիշտ ուղու վրա պահելու համար» («Սուրբ պահել», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 110–11)։

Բ Տիմոթեոս 4․7–8։ «Ընթացքը կատարեցի»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը հետևյալ հույսն է տվել բոլոր նրանց, ովքեր սայթաքում են մահկանացու կյանքի այս մրցավազքում․

«Մենք չենք ուղարկվել երկիր միայն մահկանացու կյանքում ծնվելու համար։ Մենք եկել ենք առաքելությամբ և նպատակով, որը մինչև վերջ դիմանալն է։ …

Եթե դուք ձեր երիտասարդ տարիքում սխալ քայլեր եք արել, թույլ մի տվեք հիասթափությունը հաղթի ձեզ։ Տիրոջ դատաստանը հոգևոր միջինը չէ, և ոչ էլ անցյալ մեղքերի ու սխալների միջին վերջնական գնահատականը։ Նա խոստացել է, որ «Ահա, ով որ ապաշխարել է իր մեղքերից, նա ներվում է, և ես Տերս, այլևս չեմ հիշում դրանք» (ՎևՈւ 58․42

Այնպես որ, եթե դուք այնտեղ չեք, որտեղ ցանկանում եք գտնվել, որոշեք այսօր և եղեք այնտեղ։

Մեր կյանքը կգնահատվի նրանով, թե որքան լավ ենք ապրում մեր փրկող արարողությունների ժամանակ կապած ուխտերով, որոնք են՝ մկրտությունը, Սուրբ հոգու ստացումը, լվացումները, օծումները, օժտումները և կնքումները։

Դուք կարող եք վերջնագիծը հատել ուրիշների հետ միասին։

Գնացե՛ք առաջ և ոչ թե ետ: Քաջությո՛ւն, … և առա՛ջ, առաջ դեպի հաղթանակ: (ՎևՈւ 128․22)» (“Ten Axioms to Guide Your Life,” Ensign, Feb. 2007, 29)։