Գրադարան
Տնային ուսումնասիրության դաս Ղուկաս 10.38–17.37 (Մաս 11)


Տնային ուսումնասիրության դաս

Ղուկաս 10.38–17.37 (Մաս 11)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Տնային ուսումնասիրության ամենօրյա դասերի ամփոփում

Իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը, որն ուսանողները սովորեցին, երբ ուսումնասիրում էին Ղուկաս 10.38–17.37-ը (մաս 11) չի նախատեսված ուսուցանել որպես ձեր դասի մաս: Դասը, որը դուք ուսուցանում եք, կենտրոնանում է այս վարդապետություններից ու սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, մինչ խորհում եք ձեր ուսանողների կարիքների շուրջ:

Օր 1 (Ղուկաս 10.38–12.59)

Մարթային ուղղված Տիրոջ խոսքերից ուսանողները սովորեցին, որ եթե մենք մեր ընտրությամբ նվիրվում ենք հոգևոր գործերին` գերադասելով դրանք աշխարհիկ մտահոգություններից, ապա կստանանք տևական օրհնություններ: Հիսուսը նաև ուսուցանեց, որ եթե մենք համառորեն աղոթենք և փնտրենք Երկնային Հոր օրհնությունները կարիքի մեջ, ապա Նա կպատասխանի մեր աղոթքներին Իր իսկ ժամանակին, Իր իսկ ճանապարհով: Մյուս ճշմարտությունները, որոնք ուսանողները սովորեցին, հետևյալն են. Տերը պատվիրում է մեզ չտենչալ աշխարհիկ ունեցվածքը: Եթե մենք ձգտենք փնտրել Աստծո արքայությունն ու Նրա արդարությունը, Նա կօգնի մեզ հոգալ մեր կարիքները և մեզ համար տեղ կպատրաստի Իր արքայությունում:

Օր 2 (Ղուկասի 13–15)

Այս գլուխներից ուսանողները սովորեցին հետևյալը սկզբունքները. Եթե մենք փորձենք օգնել մարդկանց, ովքեր կարիքավոր են, քան մենք, Տերը կհատուցի մեզ Հարության ժամանակ: Եթե մենք այլ առաջնահերթությունները բարձր դասենք Տիրոջից ու Նրա ավետարանից, կկորցնենք ավետարանի օրհնությունները, որոնք կարող էինք ստանալ: Հիսուս Քրիստոսի աշակերտները պիտի պատրաստ լինեն զոհաբերել ամեն բան Նրան հետևելու համար։ Երբ օգնում ենք ուրիշներին զգալ ապաշխարելու ցանկությունը, մենք զգում ենք ուրախություն, իսկ երկինքները հրճվում են:

Օր 3 (Ղուկասի 15)

Անիրավ տնտեսի առակից, ինչպես նաև հարուստ մարդու և Ղազարոսի առակից ուսանողները սովորեցին, որ եթե մենք իմաստությամբ պատրաստվենք մեր հավերժական ապագային և արդարությամբ օգտագործենք երկրային հարստությունները, մենք կարող ենք օրհնվել հավերժական հարստություններով: Նրանք նաև սովորեցին հետևյալը սկզբունքը. Եթե մենք ագահ ենք ու արդարությամբ չենք օգտագործում մեր երկրային հարստությունները, մենք, ի վերջո, կտառապենք ու կզղջանք: Դարձը սկսվում է մարգարեների խոսքերին հավատալու և դրանց ականջ դնելու միջոցով, այլ ոչ թե հրաշքներին ականատես լինելով կամ հրեշտակներ տեսնելով:

Օր 4 (Ղուկասի 17)

Ղուկասի 17-րդ գլխում Առաքյալները խնդրեցին Հիսուսին ավելացնել իրենց հավատը: Ուսանողները սովորեցին, որ մեր հավատը կմեծանա, երբ մենք ձգտենք անել այն ամենն, ինչ Երկնային Հայրն է պատվիրում և երբ մենք հիշում ենք, որ միշտ պարտական ենք Նրան: Ուսանողները սովորեցին նաև, որ մենք կստանանք Տիրոջ օրհնությունները, եթե կատարենք այն, ինչ Նա է մեզ հրահանգել կատարել և կարևոր է արտահայտել մեր երախտագիտությունը ստացած օրհնությունների համար:

Նախաբան

Պատմելով մոլորված ոչխարի, կորած դրամի և անառակ որդու առակները, Տերը պատասխանեց փարիսեցիների դժգոհություններին այն մասին, որ Նա շփվում էր մաքսավորների ու մեղավորների հետ:

Ուսուցման առաջարկներ

Ղուկասի 15-րդ գլուխ

Հիսուսն ուսուցանում է կորած ոչխարի, կորած դրամի և անառակ որդու առակները

Դասը սկսեք ուսանողներին հարցնելով, թե արդյո՞ք նրանք երբևէ կորցրել են որևէ իր, որն արժեքավոր է եղել իրենց համար:

  • Դուք ի՞նչ էիք պատրաստ անել, որպեսզի գտնեիք այն: Ինչո՞ւ:

  • Ձեր կարծիքով մարդու համար ի՞նչ է նշանակում «հոգևոր առումով» մոլորված լինել: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ սա կարող է վերաբերել նրանց, ովքեր դեռ չեն ընդունել Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը կամ ներկայումս չեն ապրում ավետարանական ուսմունքներով:)

Հրավիրեք ուսանողներին մտածել իրենց որևէ ծանոթի մասին, ով հավանաբար հոգևոր առումով մոլորված է: Հրավիրեք ուսանողներին խորհել, թե նրանք ինչպես են վերաբերվում այդ մարդուն:

Բացատրեք, որ Ղուկասի 15 գլուխն ընդգրկում է Փրկիչի ուսմունքները նրանց մասին, ովքեր հոգևոր առումով մոլորված են: Հրավիրեք ուսանողներին ուշադրություն դարձնել ճշմարտություններին Ղուկասի 15 գլխում այն բանի վերաբերյալ, թե ինչպիսի՞ն է Երկնային Հոր վերաբերմունքը նրանց նկատմամբ, ովքեր հոգևոր առումով մոլորված են և պարտականությունները, որոնք մենք ունենք նրանց նկատմամբ:

Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկասի 15․1-2 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել` փնտրելով, թե փարիսեցիներն ու դպիրները ինչից էին դժգոհում:

  • Ինչո՞ւ էին դժգոհում փարիսեցիներն ու դպիրները:

  • Այս դժգոհությունն ի ՞նչ է բացահայտում Փարիսեցիների ու դպիրների մասին:

Բացատրեք, որ Փրկիչը պատասխանեց` պատմելով երեք առակներ. մոլորված ոչխարի, կորած դրամի և անառակ որդու առակները: Խրախուսեք ուսանողներին ուշադրություն դարձնել այն բանի վրա, թե ինչո՞ւ է յուրաքանչյուր առակի առարկան կորել և ինչպես է այն գտնվել:

Բացատրեք, որ կորած ոչխարի և կորած դրամի առակներում Տերը նկարագրում էր, թե ինչպես հովիվը և կինը, ով կորցրել էր դրամը, փնտրում էին մեծ ջանասիրությամբ, մինչև նրանք գտան այն, ինչ կորած էր:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Ղուկասի 15.4–6, 8–9 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել` փնտրելով, թե ինչ զգացին հովիվն ու կինը, երբ նրանք գտան ոչխարն ու դրամը:

  • Ո՞րն է տարբերությունը այն եղանակների միջև, որոնցով կորան ոչխարն ու դրամը: (Ոչխարը կորավ` հետևելով իր կյանքի բնական ընթացքին և ոչ իր մեղքով, մինչ դրամը կորավ իր տիրոջ անփութության կամ անուշադրության հետևանքով [see David O. McKay, in Conference Report, Apr. 1945, 120, 121–22]:)

  • Ի՞նչ բառ օգտագործվեց` նկարագրելու, թե ինչպես էին զգում հովիվն ու կինը:

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Ղուկասի 15․7,10 հատվածները` փնտրելով, թե Տերն ինչին նմանեցրեց այն ուրախությունը, որ զգացին հովիվն ու կինը: (Ուրախությունը երկնքում մեկ մեղավորի համար, ով ապաշխարում է:)

Բացատրեք, որ երրորդ առակը Ղուկասի 15 գլխում, պատմում է անառակ (որը նշանակում է վատնող և անխոհեմորեն շռայլ) որդու, նրա ավագ եղբոր և նրանց հոր մասին:

Ուսանողներին բաժանեք երեք խմբի: Յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք հետևյալ թերթիկի մեկական օրինակ։ Հանձնարարեք նրանց բարձրաձայն կարդալ Ղուկասի 15․11-32 հատվածներն իրենց խմբի համար։ Հանձնարարեք մի ուսանողի քննարկել առակը անառակ որդու տեսանկյունից, երկրորդ ուսանողին` քննարկել այն հոր տեսանկյունից, իսկ երրորդ ուսանողին` ավագ եղբոր տեսանկյունից:

Երբ ուսանողներն ավարտեն ընթերցումը, խնդրեք նրանց իրենց խմբերում քննարկել թերթիկում տրված հարցը:

Ընթերցանության և առակը քննարկելու փոխարեն կարող եք ցուցադրել տեսանյութը «Անառակ որդին» (5:35) «Հիսուս Քրիստոսի կյանքը» Աստվածաշնչյան տեսաֆիլմեր շարքից: Յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք հետևյալ թերթիկի մեկական օրինակ և խնդրեք ուսանողներին պատասխաններ փնտրել հարցերին, երբ նրանք դիտեն տեսաֆիլմը։ Այս տեսանյութը առկա է mormonchannel.org կայքում:

Նկար
թերթիկ, Անառակ որդու առակը

Անառակ որդու առակը

Նոր Կտակարանի ուսուցչի ձեռնարկ. Տնային ուսումնասիրության դաս (Դաս 11)

Անառակ որդին

  • Ի՞նչն օգնեց ձեզ սթափվել կամ հասկանալ, թե ի՞նչ ահավոր իրավիճակում էիք:

  • Ըստ ձեզ, ձեր հայրն ինչպե՞ս կարձագանքեր ձեր տունդարձին:

  • Ինչի՞ մասին էիք դուք մտածում և ի՞նչ էիք զգում, երբ ձեր հայրը այդպես վերաբերվեց ձեզ:

Հայրը

  • Ինչի՞ մասին էիք մտածում և ի՞նչ էիք զգում, երբ ձեր կրտսեր որդին հեռացել էր:

  • Դուք ինչո՞ւ տուն ընդունեցիք ձեր անառակ որդուն այդ ձևով:

  • Երբ ձեր ավագ որդին զայրացավ այն բանի վրա, թե դուք ինչպես ընդունեցիք իր կրտսեր եղբորը, դուք ինչպե՞ս օգնեցիք նրան հասկանալ ձեր գործողությունները:

Ավագ եղբայրը

  • Ինչի՞ մասին էիք դուք մտածում և ի՞նչ էիք զգում, երբ ձեր եղբայրը հեռացել էր:

  • Ձեզ համար ինչո՞ւ էր դժվար ուրախանալ ձեր եղբոր վերադարձի համար:

  • Ի՞նչ օրհնություններ եք դուք ստացել, քանի որ հավատարիմ եք եղել ձեր հորը:

  • Ինչո՞ւ էր մոլորվել անառակ որդին: (Ի տարբերություն ոչխարի ու դրամի, անառակ որդին մոլորվել էր իր սեփական ըմբոստության պատճառով:)

  • Հասկանալով, որ հայրն այս առակում ներկայացնում է Երկնային Հորը, մենք ի՞նչ կարող ենք սովորել Երկնային Հոր տված պատասխանից նրանց մասին, ովքեր ապաշխարելով վերադառնում են դեպի Նա: (Ուսանողները պիտի առանձնացնեն նմանատիպ մի սկզբունք. Եթե մենք վերադառնանք դեպի Երկնային Հայրը` ապաշխարելով և Նրա ներումը փնտրելով, Նա կուրախանա և ետ կընդունի մեզ լայն բացված բազուկներով: Գրեք այս սկզբունքը գրատախտակին):

  • Այս սկզբունքն ինչպե՞ս կարող է օգնել նրանց, ովքեր հոգեպես մոլորված են։

Հիշեցրեք ուսանողներին առակի ավագ եղբոր մասին:

  • Ձեր կարծիքով, ավագ եղբայրն ինչո՞ւ էր բարկացել:

Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը և հանձնարարեք դասարանին լսել`ավելի լավ ըմբռնելու համար, թե եղբայրն ինչու էր զայրացած:

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Չգնահատված լինելու զգացումով և, հավանաբար, մի փոքր էլ ինքնախղճահարությամբ, այս խոնարհ որդին, իսկ նա զարմանալիորեն խոնարհ էր, մի պահ մոռանում է, որ ինքը երբեք ստիպված չի եղել ճանաչել գարշանքը կամ հուսահատությունը, վախը կամ ինքնատելությունը: Նա մի պահ մոռանում է, որ ագարակում յուրաքանչյուր եզ արդեն իրենն է և պահարանի բոլոր պատմուճանները և գզրոցի բոլոր մատանիները նույնպես: Մի պահ նա մոռանում է, որ իր հավատարմությունը միշտ էլ գնահատվել է ու կգնահատվի: …

…Նա, ով փաստորեն ունի ամեն ինչ, և ով իր հրաշալի աշխատասիրությամբ վաստակել է այն, կարիք ունի այն մի բանի, որը նրան կարող է դարձնել Աստծո կատարյալ մարդը, որին շատ մոտ է նա: Նա դեռ պիտի ձեռք բերի կարեկցանքն ու ողորմածությունը, գթասիրտ խորաթափանցությունը, որպեսզի տեսնի, որ վերադարձողը թշնամի չէ: Դա նրա եղբայրն է։ …

«Անշուշտ կրտսեր որդին բանտարկյալ էր եղել` մեղքի, հիմարության և խոզաբնի բանտարկյալ: Բայց ավագ որդին նույնպես ապրում է որոշակի սահմանափակումներով: Նա դեռևս չի կարողացել ինքնուրույն դուրս գալ բանտից: Նրան կախարդել է կասկածամտության նախանձոտ հրեշը: Նա համարում է, որ հայրն իրեն չի գնահատում, իսկ եղբայրն իրեն զրկել է իրավունքներից, բայց երկու դեպքում էլ այդպես չէ» (“The Other Prodigal,” Ensign, May 2002, 63):

  • Ըստ Երեց Հոլլանդի, ավագ եղբայրն ինչո՞ւ էր զայրացած։ Ի՞նչ կերպ էր մոլորված ավագ եղբայրը:

  • Մենք ի՞նչ պիտի հիշենք, երբ տեսնում ենք, որ Աստված ողորմածություն է ցուցաբերում և օրհնում է նրանց, ովքեր ապաշխարել են ու վերադարձել Իր մոտ:

  • Ի՞նչ սկզբունքներ կարող ենք սովորել այս առակից Երկնային Հորը ավելի շատ նմանվելու մասին։ (Ուսանողները պիտի առանձնացնեն նմանատիպ մի սկզբունք. Մենք կարող ենք ավելի շատ նմանվել Երկնային Հորը` արձագանքելով կարեկցանքով և ուրախությամբ, երբ ուրիշներն ապաշխարում են:)

Հիշեցրեք ուսանողներին հոգեպես մոլորված այն մարդու մասին, ում վերաբերյալ խոսվեց դասի սկզբում: Խրախուսեք նրանց աղոթքով մտորել, թե նրանք ինչպե՞ս կկարողանային օգնել այդ մարդուն` ապաշխարելու և ավելի շատ մոտենալու Երկնային Հորը: Հրավիրեք նրանց նույնպես խորհել, թե իրենք ինչպես կարող են մոլորվել և կարիք ունենալ ապաշխարության և Փրկիչի մոտ վերադարձի:

Հաջորդ Մասը (Ղուկասի 18Հովհաննեսի 1)

Հրավիրեք ուսանողներին մտածել մի ժամանակի մասին, երբ ինչ-որ մեկը անարդար է վերաբերվել իրենց և ինչպես են իրենք զգացել: Բացատրեք, որ երբ նրանք ուսումնասիրեն հաջորդ մասը, կսովորեն, թե Փրկիչն ինչպես նախընտրեց պատասխանել նրանց, ովքեր անարդար վերաբերմունք էին դրսևորել իր հանդեպ: Խնդրեք նրանց նշել լրացուցիչ մանրամասներ Ղուկասի պատմության մեջ, որը վերաբերում է Հիսուս Քրիստոսի տառապանքներին Գեթսեմանում, և Փրկիչն ինչ կերավ Իր Հարությունից հետո: