Գրադարան
Տնային ուսումնասիրության դաս. Ա Կորնթացիս 15-Բ Կորնթացիս 7 (Մաս 23)


Տնային ուսումնասիրության դաս

Ա Կորնթացիս 15Բ Կորնթացիս 7 (Մաս 23)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Տնային ուսումնասիրության ամենօրյա դասերի ամփոփում

Հետևյալ ամփոփումը Ա Կորնթացիս 15-Բ Կորնթացիս 7 (Մաս 23)-ից ուսանողների սովորած իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների վերաբերյալ, չի նախատեսված ուսուցանել որպես ձեր դասի մի մաս: Դասը, որը դուք սովորեցնում եք, կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, մինչ խորհում եք ձեր ուսանողների կարիքների շուրջ:

Օր 1 (Ա Կորնթացիս 15․1-29)

Երբ ուսանողներն ուսումնասիրեցին Ա Կորնթացիս 15-ի առաջին կեսը, նրանք տեղեկացան, որ Առաքյալները վկայում են, թե Հիսուս Քրիստոսը մահացավ մեր մեղքերի համար և հարություն առավ: Ուսանողները նաև տեղեկացան, որ նրանք, ովքեր մահացել են առանց մկրտվելու, կարող են կատարել այդ հիմնական արարողությունը:

Օր 2 (Ա Կորնթացիս 15.30–16.24)

Այդ դասում ուսանողները շարունակեցին Տիրոջ ուսմունքների ուսումնասիրությունը Հարության վերաբերյալ: Նրանք տեղեկացան, որ հարություն առած մարմինների համար կան փառքի տարբեր աստիճաններ։ Ի հավելումն այդ ամենի, նրանք տեղեկացան, որ եթե մենք անսասան և կայուն ենք ավետարանով ապրելիս, ապա մահվան խայթը՝ որը գալիս է մեղքից, Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով հեռացվում է:

Օր 3 (Բ Կորնթացիս 1–3)

Կորնթացիներին ուղղված Պողոսի երկրորդ նամակից ուսանողները տեղեկացան, որ երբ Երկնային Հայրը սփոփում է մեզ մեր դժբախտություններում, մենք էլ կարող ենք օգնել ուրիշներին ստանալ Նրա սփոփանքը: Նրանք նաև տեղեկացան, որ եթե մենք չներենք ուրիշներին, սատանան մեր նկատմամբ առավելություն կունենա, իսկ եթե շրջենք մեր սրտերը դեպի Տերը, կունենանք Հոգին, որը աստիճանաբար կօգնի մեզ ավելի նմանվել Աստծուն:

Օր 4 (Բ Կորնթացիս 4–7)

Երբ ուսանողները այդ դասի ժամանակ ուսումնասիրեցին Պողոսի ծառայության նկարագրությունը, նրանք հայտնաբերեցին հետևյալ ճշմարտությունները․ Այս կյանքում իմ ունեցած դժբախտություններն ու փորձությունները հավերժական օրհնությունների ու զարգացման հետ համեմատ փոքր են, որոնք գալիս են, երբ ես հավատարմորեն հանդուրժում եմ դրանց։ Քանի որ մահկանացու կյանքում մենք հեռու ենք Աստծո ներկայությունից, պետք է քայլենք հավատով, այլ ոչ տեսողությամբ: Մեզանից յուրաքանչյուրը կդատվի Հիսուս Քրիստոսի կողմից, ելնելով այն բանից, թե ինչ ենք արել մեր մահկանացու կյանքում: Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք կարող ենք դառնալ նոր մարդիկ և հաշտվել Աստծո հետ: Եթե մենք հեռու մնանք կեղծ սովորություններից և անմաքուր բաներից, Տերը կընդունի մեզ:

Ներածություն

Կորնթացի Սրբերին ուղղված իր երկրորդ նամակում, Պողոս Առաքյալը հաստատեց իր նվիրվածությունը նրանց և ասաց, որ նա ուրախացավ, իմանալով, որ իրենք ընդունել են նրա ավելի վաղ տված խորհուրդը: Նա ուսուցանեց, որ մեղքի աստվածային տրտմությունը առաջնորդում է դեպի զղջում:

Ուսուցման առաջարկներ

Բ Կորնթացիս 7․8–11

Պողոսը ուրախանում է Սրբերի ճշմարիտ զղջմամբ

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ սցենարը.

Ամուսնական տաճարային երաշխավորագիր ստանալու համար հարցազրույցի ժամանակ մի երիտասարդ կին իր եպիսկոպոսին խոստովանում է անցյալի որոշ մեղքեր: Հետագա քննարկումից հետո եպիսկոպոսը հասկանում է, որ երիտասարդ կինը իրականում չի ապաշխարել իր գործած մեղքերի համար, և որ նրա մեղքերը բավականաչափ լուրջ են, որպեսզի նա անարժան համարվի տաճարային երաշխավորագիր ստանալու համար: Եպիսկոպոսը բացատրում է, որ երիտասարդ կինը ստիպված կլինի սպասել երաշխավորագիր ստանալու համար, մինչև ամբողջությամբ ապաշխարի: Նա վրդովված է, հայտարարելով, որ ապաշխարել է, քանի որ երկար ժամանակ չի կրկնել այդ մեղքերից ոչ մեկը: Եպիսկոպոսը բացատրում է, որ մեղսավոր վարքագիծի ուղղակի դադարեցումը լիարժեք ապաշխարություն չէ և հրավիրում նրան անկեղծորեն սկսել ճշմարիտ ապաշխարության գործընթացը:

  • Ձեր կարծիքով, հարցազրույցի ժամանակ ի՞նչ պիտի զգար երիտասարդ կինը:

Հանձնարարեք ուսանողին շարունակել բարձրաձայն կարդալ սցենարը.

Երիտասարդ կինը բացատրում է իր եպիսկոպոսին, որ ինքը շատ վշտացած է, քանի որ ամուսնական արարողության և ընդունելության հրավերներն արդեն ուղարկված են: Նա ասում է, որ չի կարող դեմ առ դեմ կանգնել իր ամուսնական ծրագրերի հետաձգման շփոթությանն ու բոլոր հարցերին: Նա հարցնում է, թե արդյոք կա որևէ եղանակ տաճարում իր ամուսնությունը հաստատելու համար, ինչպես ծրագրված էր, այնուհետև կաշխատեին ապաշխարության գործընթացի վրա:

  • Հիմնվելով եպիսկոպոսին տված երիտասարդ կնոջ պատասխանի վրա , նա ինչո՞վ էր ամենից շատ անհանգստացած:

Հրավիրեք ուսանողներին Բ Կորնթացիս 7.8-11 հատվածներն ուսումնասիրելիս փնտրել մի ճշմարտություն, որ սցենարի երիտասարդ կինը կարիք ուներ հասկանալու, նախքան ճշմարտապես կապաշխարեր իր մեղքերը:

Հրավիրեք մի ուսանողի կարդալ Բ Կորնթացիս 7.8-9 -ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե ինչպես էր Պողոսի վաղ շրջանի նամակներից մեկը ազդել կորնթացի Սրբերի վրա:

  • Ինչպե՞ս էր նամակը ազդել Սրբերի վրա:

  • Ինչո՞ւ էր Պողոսը ուրախացել իրենց տրտմության մեջ:

Հրավիրեք ուսանողներին կարդալ Բ Կորնթացիս 7.10-11-ը մտքում: Կարող եք առաջարկել, որ նրանք նշեն Պողոսի հիշատակած երկու տեսակի տրտմությունները, ապա նշեն, թե դրանցից յուրաքանչյուրն ինչի է հանգեցնում:

  • Որո՞նք են Պողոսի նշած երկու տեսակի տրտմությունները:

Գրատախտակին գրեք հետևյալ վերնագրերը` Աստծո ուզած կերպով տրտմություն և Աշխարհիկ տրտմություն : Մի ուսանողի հրավիրեք բարձրաձայն կարդալ Նախագահ Էզրա Թավտ Բենսոնի հետևյալ խոսքերը. Դասարանին խնդրեք լսել նրա աշխարհիկ տրտմության նկարագիրը:

Նկար
Նախագահ Էզրա Թավտ Բենսոն

Արտասովոր ոչինչ չկա այն բանում, որ աշխարհում տղամարդիկ ու կանայք խղճի խայթ են զգում իրենց գործած սխալների համար: Երբեմն այն պատճառով, որ իրենց գործողությունները իրենց կամ սիրելիներին պատճառում են մեծ վիշտ ու տառապանք: Երբեմն նրանց վիշտ է պատճառում իրենց գործողությունների պատճառով բռնվելն ու պատժվելը: Նման աշխարհիկ զգացմունքները չեն առաջացնում «աստծո ուզած կերպով տրտմություն» (Եկեղեցու նախագահների ուսմունքներ. Էզրա Թաֆտ Բենսոն [2014], 82):

  • Դուք ինչպե՞ս կամփոփեք, թե ի՞նչ է աշխարհիկ տրտմությունը։

  • Համաձայն Բ Կորնթացիս 7.10-ի, դեպի ո՞ւր կարող է առաջնորդել աշխարհիկ տրտմությունը: (Բացատրեք, որ մահ բառը հատված 10-ում վերաբերում է հոգևոր մահին, որը նշանակում է Աստծուց հեռանալ: «Աշխարհիկ Տրտմություն» վերնագրի տակ գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը․ Աշխարհիկ տրտմությունը կարող է հանգեցնել մեր հոգևոր մահվան կամ Աստծուց հեռանալուն):

  • Աշխարհիկ տրտմությունն ինչպե՞ս կարող է հանգեցնել որևէ մարդու հոգևոր մահվան: (Այն կարող է խանգարել մարդուն ճշմարիտ ապաշխարել և ստանալ Երկնային Հոր ներումը):

  • Ելնելով 10-րդ հատվածից, դեպի ո՞ւր է առաջնորդում Աստծո տրտմությունը: («Աստծո ուզած կերպով տրտմություն» վերնագրի տակ գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը․ Աստծո տրտմությունը տանում է մեզ դեպի մեղքերի ապաշխարություն և շնորհում է փրկություն):

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ սկզբունքը, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Էզրա Թավտ Բենսոնի հետևյալ միտքը․

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Աստծո ուզած կերպով տրտմությունը Հոգու պարգև է: Դա խորը գիտակցում է, որ մեր արարքներով վիրավորել ենք մեր Հորը և մեր Աստծուն։ Դա խիստ և սուր իրազեկությունն է, որ մեր վարքագիծը պատճառել է Փրկիչին, Նրան, ով չգիտեր մեղքը, նույնիսկ ամեն ինչի մեծը, որպեսզի հոգեվարք ու տառապանք հանդուրժեր: Մեր մեղքերի պատճառով Նա արյունահոսեց յուրաքանչյուր ծակոտիից: Այդ շատ իրական մտավոր և հոգևոր տառապանքն այն է, ինչը սուրբ գրություններում մեկնաբանվում է որպես` «կոտրված սիրտ ու փշրված հոգի» ունենալ: … Այդպիսի հոգին բացարձակ նախապայման է ճշմարիտ ապաշխարության համար» (Ուսմունքներ. Էզրա Թավտ Բենսոն, 83):

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Աստծո ուզած կերպով տրտմությունը առաջնորդում մեզ ճշմարտապես ապաշխարել մեր մեղքերը:

Հրավիրեք ուսանողներին անդրադառնալ սցենարին, որտեղ երիտասարդ կինը ցանկանում է ստանալ տաճարի երաշխավորագիր։

  • Երիտասարդ կնոջ` եպիսկոպոսի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ արդյո՞ք հայտնի դարձավ, որ նա Աստծո ուզած կերպով տրտմություն է ապրել իր մեղքի համար: Ինչո՞ւ ոչ: Նա ավելի շատ անհանգստացած էր իր ամուսնական ծրագրերի և ուրիշ մարդկանց` իր մասին ունեցած կարծիքների, քան ճշմարտապես ապաշխարելու և Երկնային Հոր ներումը ստանալու մասին:

  • Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի փոխարինենք աշխարհիկ տրտմությունը Աստծո ուզած կերպով տրտմությունով։ (Կարող ենք ծոմ պահել և աղոթել, խնդրելով Երկնային հորը օրհնել մեզ Աստծո ուզած կերպով տրտմության պարգևով: Մենք կարող ենք նաև ուսումնասիրել Հիսուս Քրիստոսի Քավությունը և ձգտել ավելի խորը հասկանալ, թե մեր մեղքերն ինչպես նպաստեցին Նրա տառապանքներին):

Վկայեք, որ եթե մենք Աստծո ուզած կերպով տրտմություն ենք զգում ավելի շատ, քան աշխարհիկ տրտմություն մեր մեղքերի համար, ապա ի վիճակի կլինենք ճշմարտապես ապաշխարել, մաքրվել մեր մեղքերից և վերջին հաշվով ստանալ փրկություն: Հրավիրեք ուսանողներին փնտրել Աստծո ուզած կերպով տրտմությունը՝ ապաշխարելու ջանքեր գործադրելիս:

Եթե ժամանակ կա, կարճ ամփոփեք ճշմարտությունները, որ ուսանողները բացահայտեցին մաս 23-ում դասը սովորելիս, և քաջալերեք նրանց հետևել հուշումներին, որ նրանք զգացել են, որպեսզի կիրառեն այդ ճշմարտությունները: Ցանկության դեպքում ամփոփեք սուրբ գրության սերտման հատվածները ԱԿորնթացիս 15.20–22 և Ա Կորնթացիս 15.40–42-ում: Հրավիրեք ուսանողներին բացատրել այդ հատվածների վարդապետությունները, և թե ինչպես նրանք կօգտագործեն այդ հատվածները` ուսուցանելու փրկության ծրագիրը մեկ ուրիշին:

Հաջորդ մաս (Բ Կորնթացիս 8Եփեսացիս 1)

Խնդրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցերի շուրջ. Ինչպե՞ս եք հասկանում, որ Հոգին զգում եք: Որո՞նք են Հոգու պտուղները կամ զգացողությունները: Ի՞նչ է կանխատեսված, որ Սրբերը ստանան: Ի՞նչ պատասխանատվություն ունենք մենք նրանց նկատմամբ, ովքեր չունեն աշխարհիկ կյանքի անցողիկ կարիքներ, ինչպես օրինակ` սնունդ, հագուստ և ապաստան: Ի՞նչ կլինի, եթե մենք ինքներս ունենանք այդ կարիքներից մի քանիսը : Տեղեկացրեք ուսանողներին, որ հաջորդ շաբաթ նրանք կուսումնասիրեն, թե ինչպես Պողոսը ուղղեց այդ և ուրիշ հարցերը: