Գրադարան
Դաս 66. Հովհաննես 7


Դաս 66

Հովհաննես 7

Նախաբան

Հիսուսը գնաց Երուսաղեմ` տաղավարահարաց տոնին: Նա գնաց տաճար և ուսուցանեց այնտեղի ժողովրդին, թե նրանք ինչպես կարող էին վկայություն ստանալ այն մասին, որ Նրա ուսումունքները Հայր Աստծուց էին: Քանի որ ժողովուրդը վիճում էր Հիսուսի ով լինելու մասին, Նա օգտագործեց ջրի և լույսի պատկերները` վկայելու Իր աստվածայնության մասին: Նա նաև ուսուցանեց նրանց Սուրբ Հոգու մասին:

Ուսուցման առաջարկներ

Հովհաննես 7․1-13

Հիսուսը գնում է Երուսաղեմ` տաղավարահարաց տոնին:

Գրատախտակին գրեք հետևյալ հարցերը. Հիսուսն ունե՞ր եղբայրներ և քույրեր:

Հրավիրեք ուսանողներին պատասխանել հարցին: Եթե անհրաժեշտ է` օգնեք ուսանողներին հասկանալ, որ Հովսեփը և Մարիամը ունեցան երեխաներ, ովքեր ծնվեցին Հիսուսից հետո, և ովքեր մեծացան նույն տանը Նրա հետ: Այնուամենայնիվ, քանի որ Հիսուս Քրիստոսը բառացիորեն Մարիամի և Հայր Աստծո որդին էր, ոչ թե Հովսեփի, այս մարդիկ կիսով չափ Հիսուսի եղբայրներն ու քույրերն էին (տես Մատթեոս 13.55–56):

  • Ի՞նչ եք կարծում, ի՞նչ էր նշանակում Հիսուսի հետ նույն տանը մեծանալը:

  • Ձեր կարծիքով, ավելի հե՞շտ կլիներ հավատալ Նրան, եթե դուք մեծանայիք Նրա հետ: Ինչո՞ւ կամ ինչո՞ւ ոչ:

Նշեք, որ Հովհաննես 7-ից մենք իմանում ենք, թե ինչպես էին Հիսուսի «եղբայրներից» մի քանիսը (Հովհաննես 7.3, 5) Նրան վերաբերվում: Եղբայրներ տերմինը վերաբերում է Հիսուսի կիսով չափ եղբայրներին, չնայած այն կարող է նաև ընդգրկել ուրիշ մոտիկ հարազատների:

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հովհաննես 7․1-5 հատվածները։

  • Ի՞նչ ենք մենք սովորում հատված 5-ից Հիսուսի եղբայրների մասին։

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկիի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկի

«Քրիստոսի աստվածայնության մասին վկայությունը և Նրա ավետարանի փրկարար զորությունը ինքնաբերաբար չի շնորհվում` ընտանեկան կապի շնորհիվ:

… Չնայած նրանք մեծացել էին նույն տանը և եղել էին Հովսեփի և Մարիամի բարենպաստ ազդեցության ներքո, չնայած նրանք տեղյակ էին ուսմունքներին, ծառայությանը և Հիսուսի անձնական հրաշքներին, այնուամենայնիվ, նրա այդ մոտիկ հարազատները դեռևս չէին ընդունել Նրան որպես Մեսիա: Սակայն նրանք բոլորը, ըստ երևույթին, հետագայում դարձի եկան (Գործք 1.14) (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:437):

  • Հիսուսի սեփական ընտանիքի անդամները ինչպե՞ս կարող էին դեռևս չհավատալ Նրան, չնայած տեղյակ էին Նրա ուսմունքներին և հրաշքներին:

Նշեք, որ Հովհաննես 7-ը հիշատակում է իրադարձություններ, որոնք տեղի ունեցան, երբ տաղավարահարաց տոնն էր կատարվում Երուսաղեմում (տես Հովհաննես 7.2): Այս ութօրյա տոնի ընթացքում, որը համարվում է «մեծագույնը և բոլորից ամենաուրախալին» (Bible Dictionary, “Feasts”), շատ հրեաներ ճանապարհորդում են Երուսաղեմ` ի հիշատակ Իսրայելի զավակների վրա Աստծո օրհնությունների, երբ նրանք բնակվում էին անապատում, ապրելով ինքնաշեն տաղավարներում կամ վրաններում՝ Եգիպտոսի գերությունից իրենց ազատումից հետո (տես Ղևտացոց 23.39–43): Հրեաները նաև տոնում էին և շնորհակալություն հայտնում ամենամյա մրգերի և հատիկների բերքահավաքի համար (տես Ելից 23.16):

  • Համաձայն 3-4 հատվածների, ի՞նչ էին կամենում Հիսուսի եղբայրները , որ Նա աներ:

Ամփոփեք Հովհաննես 7.6–10-ը բացատրելով, որ Հիսուսը որոշեց հետաձգել գնալ տոնակատարությանը , բայց խրախուսեց Իր եղբայրներին գնալ: Տոնակատարության սկսվելուց հետո, Հիսուսը գաղտնի գնաց՝ իմանալով, որ Երուսաղեմում որոշ հրեա առաջնորդներ կամենում էին սպանել Իրեն, բայց որ Իր մահանալու ժամանակը դեռ չէր եկել:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 7.11-13-ը:

  • Ի՞նչ էին Երուսաղեմում տարբեր մարդիկ խոսում Հիսուսի մասին:

Նշեք, որ ինչպես Հիսուսի օրերում, այնպես էլ մեր օրերում Հիսուս Քրիստոսի մասին կան զանազան կարծիքներ: Որոշ մարդիկ գիտեն և վկայում են, որ Նա Աստծո Որդին է և ողջ մարդկության Փրկիչը: Մյուսները հավատում են Նրան և հույս ունեն, որ Նրա ավետարանը ճշմարիտ է: Այնուամենայնիվ, կան մարդիկ, ովքեր կասկածում են Հիսուս Քրիստոսի աստվածայնությանը և Նրա ուսմունքների ճշմարտացիությանը: Հրավիրեք ուսանողներին, մինչ նրանք կշարունակեն ուսումնասիրել Հովհաննես 7-ը փնտրել, թե ինչպես մենք կարող ենք իմանալ, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է, և որ Նրա ուսմունքները ճշմարիտ են:

Հովհաննես 7.14–36

Հիսուսն ուսուցանում է հրեաներին տաճարում

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 7.14-15: Հանձնարարեք ուսանողներին հետևել, փնտրելով, թե Հիսուսն ինչ արեց տաճարում: Օգտակար կլինի բացատրել, որ տաճարը տոնակատարությունների կիզակետն էր, որը տեղի էր ունենում տաղավարահարաց տոնի ընթացքում:

  • Ի՞նչ արեց Հիսուսը:

  • Ինչո՞ւ էին հրեաները զարմանում:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 7.16-18 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե, ըստ Հիսուսի, մարդիկ ինչ կարող են անել, որպեսզի իմանան, թե արդյոք Իր վարդապետությունը կամ ուսմունքները ճշմարիտ են:

  • Համաձայն հատված 16-ի, Հիսուսը ումի՞ց ստացավ Իր ուսուցանած վարդապետությունը:

  • Ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկն իմանալ, որ Հիսուսի ուսուցանած վարդապետությունն իսկապես Աստծուց է:

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այն մասին, թե ինչպես մենք կարող ենք վկայություն ստանալ Երկնային Հոր ուսմունքների մասին: (Օգտագործելով իրենց սեփական բառերը, ուսանողները պետք է գտնեն մի սկզբունք, ինչպիսին է հետևյալը. Եթե մենք կատարենք Երկնային Հոր կամքը, ապա մենք կստանանք վկայություն Նրա վարդապետության վերաբերյալ: Կարող եք առաջարկել ուսանողներին նշել 17 հատվածի այն խոսքերը, որոնք ուսուցանում են այս սկզբունքը:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես այս սկզբունքը կարելի է կիրառել մեր կյանքում, հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստ

«Դուք ունե՞ք վկայություն այս՝ վերջին օրերում ավետարանի Վերականգնման մասին: … Աղոթքի արդյունավետության մասին վկայություն գալիս է խոնարհ և անկեղծ աղոթքի միջոցով: Տասանորդի վերաբերյալ վկայություն գալիս է տասանորդ վճարելիս» («Տէր, հավատում եմ, օգնիր իմ անհավատությանը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2003, 22):

Չնայած նրա սեփական եղբայրները սկզբում չէին հավատում Նրան, նրանք հետագայում ձեռք բերեցին վկայություն և դարձի եկան (տես Գործք 1.14):

  • Ինչպե՞ս Հովհաննես 7.17-ում գտնվող սկզբունքը կօգներ Հիսուսի եղբայրներին ձեռք բերել վկայություն Հիսուս Քրիստոսի և Նրա ուսմունքների մասին:

Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ ունեն մի ընկեր , ով մաքառումների մեջ է ավետարանի իր վկայության համար:

  • Ինչպե՞ս կարող եք օգտագործել սկզբունքը, որը մենք նշեցինք Հովհաննես 7.17-ում, այդ ընկերոջն օգնելու համար:

Որպեսզի օգնեք ուսանողներին վկայել այդ սկզբունքի մասին, որը նրանք նշեցին վերևում և զգան դրա ճշմարտությունն ու կարևորությունը, ցուցադրեք հետևյալ հայտարարությունը.

Ես գիտեմ ճշմարիտ է, որովհետև երբ ես ապրեցի դրանով, ես .

Խրախուսեք ուսանողներին լրացնել հայտարարությունը իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում՝ գրելով ավետարանի որևէ պատվիրան կամ սկզբունք, որը նրանք սկսել են ճանաչել, որ ճշմարիտ է՝ դրանով ապրելու իրենց ջանքերի միջոցով:

Հրավիրեք մի քանի ուսանողների իրենց գրածով կիսվել դասարանի հետ:

Հրավիրեք ուսանողներին գրել ավետարանի մի ճշմարտություն, պատվիրան կամ ուսմունք, որի վերաբերյալ նրանք կցանկանային ստանալ ավելի ուժեղ վկայություն: Հրավիրեք նրանց նաև գրել, թե նրանք ինչ կանեն` ստանալու ավելի մեծ վկայություն այս ճշմարտության, պատվիրանի կամ ուսմունքի մասին, կիրառելով սկզբունքը, որը նրանք սովորեցին Հովհաննես 7.17-ում:

Ամփոփեք Հովհաննես 7.19-36-ը բացատրելով, որ Հիսուսը նախատեց հրեա առաջնորդներին՝ Իր ուսմունքներն ու հրաշքները մերժելու համար և այն բանի համար, որ ձգտում էին Իրեն սպանել: Շատ մարդիկ զարմանում էին, թե արդյոք Նա՞ էր Մեսիան, և քահանայապետերն ու փարիսեցիները պաշտոնյաներ ուղարկեցին՝ Նրան վերցնելու համար:

Հովհաննես 7.37-53

Հիսուս Քրիստոսն ուսուցանում է Սուրբ Հոգու պարգևի մասին

Մի կամավորի, ով ծարավ է, խնդրեք առաջ գալ դասարանի առջև: Ուսանողին տվեք մի դատարկ բաժակ և հարցրեք.

  • Սա կհագեցնի՞ ձեր ծարավը:

  • Էլ ինչի՞ կարիք ունեք դուք:

Ցուցադրեք ջրի աղբյուր, ինչպես օրինակ` ջրի շիշ կամ ջրով լի կուժ: Բաժակը լցրեք ջրով և հրավիրեք ուսանողին խմել: Այնուհետև խնդրեք ուսանողին վերադառնալ իր տեղը:

Բարձր բռնեք կուժը կամ ջրի շիշը, որը դուք օգտագործեցիք ուսանողի բաժակը լցնելու համար: Բացատրեք, որ տաղավարահարաց տոնի ութ օրերի ընթացքում մի նշանակված քահանա ջուր էր քաշում Սիլովամի ավազանից ոսկյա կուժով և լցնում ջուրը արծաթյա ավազանի մեջ, որը գտնվում էր տաճարի զոհասեղանի ներքնահարկում: Տաղավարահարաց տոնի վերջին օրը, երբ քահանան այդ արել էր, Հիսուսը կանգնեց և մի հրավեր հղեց ժողովրդին: (See Bruce R. McConkie, Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:446):

Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Հովհաննես 7.37 հատվածը: Հանձնարարեք ուսանողներին ընթացքում հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչ էր Տերը ժողովրդին հրավիրում անել, երբ Նա հայտնվեց տաճարում տոնակատարության ութերորդ և վերջին օրը:

  • Փրկիչն ի՞նչ հրավիրեց անել ժողովրդին:

  • Մտածելով քահանայի կողմից ջուրը քաշելու և լցնելու մասին տոնակատարության այդ վերջին օրը, ձեր կարծիքով, ինչո՞ւ Հիսուսը հղեց այդ հրավերը ճիշտ հենց այդ պահին:

Գրատախտակի վրա գրեք հետևյալ անավարտ նախադասությունը. Եթե մենք գանք դեպի Հիսուս Քրիստոս և հավատանք Նրան …

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 7.38–39` ներառյալ Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն Հովհաննես 7.39-ը, որը գտնվում է հատված 39, ծանոթություն բ-ում: Հրավիրեք ուսանողներին փնտրել խոստումը, որ Հիսուսը տվեց նրանց, ովքեր գալիս են Նրա մոտ և հավատում Նրան:

Բացատրեք, որ «նորա փորիցը» արտահայտությունը հուշում է, որ կենդանի ջուրը կլինի ներսում և կբխի ավելի շուտ հավատացյալի ներսից, քան կգա դրսի աղբյուրից:

  • Համաձայն 39 հատվածի, ի՞նչ էր ներկայացնում Փրկիչի ասած կենդանի ջուրը :

Բացատրեք, որ «ինչ-որ պատճառով, որը ոչ լիովին է բացատրված սուրբ գրություններում, Սուրբ Հոգին լիարժեք չէր գործում հրեաների մեջ Հիսուսի մահկանացու կյանքի տարիների ընթացքում» (Հովհաննես 7.39, 16.7)» (Bible Dictionary, “Holy Ghost”) : Չնայած Սուրբ Հոգու պարգևը չտրվեց այդ ժամանակաշրջանում, մինչև Փրկիչը փառավորվեց՝ ավարտելով Իր մահկանացու առաքելությունը, Սուրբ Հոգու զորությունը մատչելի էր՝ օգնելով մարդկանց վկայություն ստանալ այն ճշմարտությունների մասին, որոնք Փրկիչը և Նրա աշակերտներն ուսուցանում էին:

  • Հիմնվելով Հովհաննես 7.37–39-ում գտնվող նյութի վրա, ինչպե՞ս կավարտեիք գրատախտակին գրված միտքը: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանք պետք է հայտնաբերեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք գանք դեպի Հիսուս Քրիստոս և հավատանք Նրան, այդ ժամանակ մենք կլցվենք Սուրբ Հոգով:)

Բացատրեք, որ նրանք, ովքեր լցված են Սուրբ Հոգով, կարող են բարի ազդեցություն ունենալ ուրիշների վրա: Խնդրեք ուսանողներին մտածել այն ժամանակների մասին, երբ նրանք լցված են եղել Սուրբ Հոգով և դրա արդյունքում կարողացել են բարի ազդեցություն ունենալ ինչ-որ մեկի վրա : Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց փորձառություններով:

Ամփոփեք Հովհաննես 7.40–53 հատվածները՝ բացատրելով, որ քահանայապետերն ու փարիսեցիները կրկին կամենում էին ձերբակալել տալ Հիսուսին: Նիկոդեմոս Փարիսեցին, ով գիշերով եկավ Փրկիչի մոտ (տես Հովհաննես 3.1–2), Փրկիչին պաշտպանության եկավ և հիշեցրեց իր ընկեր փարիսեցիներին և քահանայապետերին, որ իրենց իսկ օրենքը թույլ չի տա, որ որևէ մեկը դատապարտվի, մինչև նրան հնարավորություն տրվի լսվելու:

Ավարտեք՝ վկայելով այն ճշմարտությունների մասին, որոնք ուսանողները հայտնաբերեցին Հովհաննես 7-ի իրենց ուսումնասիրության ընթացքում:

Բացատրական և պատմական տեղեկություն

Հովհաննես 7.3։ Ովքեր են «Հիսուս Քրիստոսի եղբայրները»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին առաջարկել է հետևյալ բացատրությունը Հիսուս Քրիստոսի եղբայրների մասին.

«Հաճախակի հատուկ հղումներ է կատարվել Հովսեփի ու Մարիամի որդիների վերաբերյալ, որպես Հիսուսի «եղբայրներ», չնայած նրանք փաստորեն կիսով չափ եղբայրներ էին: (Մատթ. 12.46, 13.55, John 2.12, Գործք 1.14, 1 Կորնթ. 9.5:) Չնայած նրանք մեծացել էին նույն տանը և գտնվել էին Հովսեփի և Մարիամի բարենպաստ ազդեցության ներքո, չնայած նրանք տեղյակ էին ուսմունքներին, ծառայությանը և Հիսուսի անձնական հրաշքներին, այնուամենայնիվ, նրա այդ մոտիկ հարազատները դեռևս չէին ընդունել Նրան որպես Մեսիա: Սակայն, նրանք բոլորը, ըստ երևույթին, հետագայում դարձի եկան (Գործք 1.14), նրանցից մեկը, Պողոսի կողմից նշվել է որպես «Տիրոջ եղբայր Յակոբոս» (Գաղ. 1.19), պետք է ծառայեր սուրբ առաքյալության մեջ, իսկ մյուսը` Յուդան, ով իրեն կոչում է «Յուդա, … Յակոբոսի եղբայր» (Յուդա 1), գրել է Յուդայի թուղթը» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:437):

Հովհաննես 7.17: «Եթե որևէ մարդ անի Նրա կամքը»

Երիտասարդ Կանանց գերագույն նախագահությունից Քույր Բոննի Լ. Օսկարսոնն ուսուցանել է.

«Երբեմն մենք փորձում ենք անել այդ հակառակ ուղղությամբ: Օրինակ մենք կարող ենք ընտրել այս մոտեցումը: Ես երջանիկ կլինեի ապրել տասանորդի օրենքով, բայց նախ ես պետք է իմանամ, որ այն ճշմարիտ է: Միգուցե մենք նույնիսկ աղոթում ենք վկայություն ձեռք բերելու համար տասանորդի օրենքի վերաբերյալ և հույս ունենք, որ Տերը կօրհնի մեզ այդ վկայությամբ, նախքան մեր տասանորդի բլանկը երբևէ լրացնելը: Դա ուղղակի այդ ձևով չի գործում: Տերն ակնկալում է, որ մենք հավատք գործադրենք: Մենք պետք է հետևողականորեն լրիվ և ազնիվ տասանորդ վճարենք, որպեսզի ձեռք բերենք վկայություն տասանորդի վերաբերյալ: Այս նույն ձևաչափը վերաբերում է ավետարանի բոլոր սկզբունքներին, լինի դա մաքրաբարոյության օրենքը, համեստության սկզբունքը, Իմաստության Խոսքը, թե ծոմի օրենքը» («Եղեք դարձի եկած», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2013, 77):

Հովհաննես 7.38-39։ «Կենդանի ջուր»

« Հովհաննես 7.39-ում, մենք կարդում ենք մի փակագծերով մեկնաբանություն Հովհաննեսից, բացատրելով, որ «կենդանի ջուրը», որը Փրկիչը նշել է Հովհաննես 7.38-ում վերաբերում է Սուրբ Հոգուն, որի հիմնական առաքելությունն է վկայել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին: Փրկիչի «կենդանի ջրի» պատկերումը երևան է բերում մի երկարատև իսրայելական ավանդույթ, որ ջուրը ներկայացնում է կարևոր հոգևոր ճշմարտություններ: Ի վերջո հնադարյան Մերձակա Արևելքի կլիմայում ջրի մատչելիությունը էական էր գոյատևման համար, իսկ ջրի սակավությունը դարձնում էր այն արժեքավոր ռեսուրս և հզոր խորհրդանիշ: Տերը փրկեց Իսրայելը, երբ Մովսեսը հրաշքով ջուր հանեց ժայռից (տես Ելից 17, Թվոց 20): Հին Կտակարանի մարգարեներ Եսայիան, Երեմիան և Եզեկիէլը օգտագործել են ջուրը որպես Տիրոջ Հոգու, հեռատես խնամքի և բժշկող զորության խորհրդանիշ (տես Եսայիա 41.17–18, 58.11, Երեմիա 2.13, Եզեկիէլ 47.1–12):

«Փրկիչի խոստումը, որ նրանք, ովքեր հավատում են Իրեն, ինչ որ ժամանակ ապագայում կունենան «կենդանի ջուր» իրենց ներսում, արտացոլում է այն փաստը, որ «Սուրբ Հոգին դեռ տրված չէր» (Հովհաննես 7.39): «Ինչ-որ պատճառով, որը ոչ լիովին է բացատրված սուրբ գրություններում, Սուրբ Հոգին լիարժեք չէր գործում հրեաների մեջ՝ Հիսուսի մահկանացու կյանքի տարիների ընթացքում» (Հովհաննես 7.39, 16.7): Հայտարարություններն այն մասին, որ Սուրբ Հոգին չեկավ, մինչև Հիսուսը հարություն չառավ, պետք է որ առանձնապես վերաբերի միայն այդ ժամանակաշրջանին, քանի որ բացարձակապես ակնհայտ է, որ Սուրբ Հոգին գործում էր ավելի վաղ տնտեսություններում: Բացի այդ, դա վերաբերում է միայն Սուրբ Հոգու պարգևին, որը ներկա չէր, քանի որ Սուրբ Հոգու զորությունը գործում էր Հովհաննես Մկրտիչի և Հիսուսի ծառայության ընթացքում, այլապես ոչ ոք վկայություն չէր ստանա այն ճշմարտությունների մասին, որոնք այդ մարդիկ ուսուցանեցին (Մատթ. 16.16–17, տես նաև 1 Կոր. 12.3)» (Bible Dictionary, ‘Holy Ghost’)” (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 224):.