Գրադարան
Դաս 137. Եբրայեցիս 7-10


Դաս 137

Եբրայեցիս 7-10

Նախաբան

Պողոսն ուսուցանում էր, որ Հիսուս Քրիստոսը «նոր ուխտի» Միջնորդն է (Եբրայեցիս 8.8): Նա բացատրել է, որ Քրիստոսի զոհաբերությունն ավելի բարձր է մովսիսական զոհաբերություններից, և որ մովսիսական արարողությունների նպատակն էր ժողովրդին ուղղել դեպի Փրկիչն ու Նրա Քավությունը:

Ուսուցման առաջարկներ

Եբրայեցիս 7-8

Պողոսն ուսուցանում էր, որ Հիսուս Քրիստոսը նոր ուխտի Միջնորդն է

Էլեկտրական լապտերի միջոցով գրատախտակի վրա ստեղծեք մի փոքր առարկայի (օրինակ`բանալու կամ մկրատի) ստվեր: Հարցրեք ուսանողներին, թե արդյոք նրանք կարող են, միայն ստվերին նայելով, ճանաչել առարկան: Նշեք, որ հաճախ, ստվերին նայելով, կարողանում ենք հասկանալ, թե ինչ առարկա է:

Նկար
Հիսուսը Գեթսեմանում աղոթելիս

Ցույց տվեք «Հիսուսը Գեթսեմանում աղոթելիս» նկարը (Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 56, տես նաև LDS.org)։ Բացատրեք, որ Հին Կտակարանում հիշատակվում են ծեսեր ու արարողություններ, որոնք հանդիսանում են Փրկիչի ու Նրա Քավության կերպարն ու ստվերը, կամ խորհրդանիշն ու նախանշանը:

  • Որո՞նք են Հին Կտակարանում հիշատակված Հիսուս Քրիստոսի ու Նրա Քավության կերպարների ու ստվերների օրինակները:

Բացատրեք, որ Մովսեսի օրենքի բոլոր կողմերի նպատակն էր ծառայել որպես կերպար կամ ստվեր, որն ուղղում էր Իսրայելի ժողովրդին դեպի Հիսուս Քրիստոսն ու Նրա քավիչ զոհաբերությունը (տես 2 Նեփի 11.4; Հակոբ 4.4–5): Պողոսը բացատրեց, թե ինչպես են օրենքի որոշ մասերն անում սա: Նա ցանկանում էր օգնել հրեա սրբերին, Մովսեսի օրենքին վերադառնալու փոխարեն, հավատարիմ մնալ Հիսուս Քրիստոսին:

Ամփոփեք Եբրայեցիս 7.1-22 հատվածները` բացատրելով, որ Պողոսը վկայակոչում է Հին Կտակարանի մարգարեություն «Մելքիսեդեկի կարգի պես» քահանայի գալու մասին (Սաղմոս 110.4, տես նաև Եբրայեցիս 7.1): Նա ուսուցանում էր, որ այս մարգարեությունն իրականացել է Հիսուս Քրիստոսի միջոցով: Մելքիսեդեկն արդար թագավոր ու քահանայապետ էր, ով առաջնորդում էր Աբրահամին (տես Joseph Smith Translation, Genesis 14:25–40 [in the Bible appendix]; Ալմա 13.14–19; Bible Dictionary, “Melchizedek”): Պողոսն օգտագործեց Մելքիսեդեկին որպես Հիսուս Քրիստոսի կերպար ու ստվեր: Նա ուսուցանեց, որ Հիսուս Քրիստոսն ու Իր քահանայությունն անհրաժեշտ էին, որովհետև Ղևտական Քահանայությունը, Մովսեսի օրենքի հետ միասին, որին այն ծառայում էր, չէր կարողանա կատարելագործել Աստծո զավակներին (տես Եբրայեցիս 7.11): Դուք կարող եք բացատրել, որ Ղևտական Քահանայությունը վերաբերում է Ահարոնյան Քահանայության իշխանությանը, որը կրում էին Ղևիի ցեղի անդամները (տես Bible Dictionary, “Aaronic Priesthood”):

Նկար
Մովսեսը քահանայություն է տալիս Ահարոնին

Ցուցադրեք «Մովսեսը քահանայություն է տալիս Ահարոնին» նկարը (Ավետարանի նկարների գիրք, հմր. 15, տես նաև LDS.org) կողքի նկարը «Հիսուսը Գեթսեմանի այգում աղոթելիս»։ Բացատրեք, որ ինչպես հիշատակված է Եբրայեցիս 7-ում, Պողոսը Ղևտական քահանաներին համեմատում է Հիսուս Քրիստոսի հետ: Կարող եք բացատրել, որ Ղևտական քահանայի դերերից մեկը միջնորդ լինելն էր` անհամաձայնությունները տարրալուծելու համար խորհրդանշական կերպով ժողովրդի ու Աստծո միջև կանգնելը:

Գրատախտակին գրեք Եբրայեցիս 7.23–28: Ուսանողների բաժանեք զույգերի և յուրաքանչյուր զույգի խնդրեք միասին բարձրաձայն կարդալ հետևյալ հատվածները: Հանձնարարեք նրանց նաև կարդալ Ջոզեֆ Սմիթ թարգմանություն, Եբրայեցիս 7.25–26։ Սուրբ գրության այս հատվածը գտնվում է Աստվածաշնչի հավելվածում: Խնդրեք յուրաքանչյուր զույգից մեկ ուսանողի փնտրել Ղևտական քահանաներին նկարագրող արտահայտություններ, իսկ մյուս ուսանողին խնդրեք փնտրել Հիսուս Քրիստոսին նկարագրող արտահայտություններ: Բացատրեք, որ նորանք բառը Եբրայեցիս 7.23-ում վերաբերում է քահանաներին:

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք ուսանողներին, ովքեր քահանաներին նկարագրող արտահայտություններ էին փնտրում, զեկուցել իրենց գտածը: Նրանց պատասխանները գրեք գրատախտակին` Մովսեսի ու Ահարոնի նկարի տակ: (Նրանց պատասխանները կարող են ներառել հետևյալը. Քահանաները պետք է փոխարինվեին այլ քահանաներով իրենց մահից հետո [տես Եբրայեցիս 7.23], նրանք ամեն օր պատարագներ էին մատուցում իրենց անձնական մեղքերի ու ժողովրդի մեղքերի համար [տես Եբրայեցիս 7.27], ու քահանաները տկարություն ունեն [տես Եբրայեցիս 7.28]):

Հրավիրեք ուսանողներին, ովքեր Հիսուս Քրիստոսին նկարագրող արտահայտություններ էին փնտրում, զեկուցել իրենց գտածը: Նրանց պտասխանները գրեք գրատախտակին` Հիսուս Քրիստոսի նկարի տակ: (Նրանց պատասխանները պիտի ներառեն նման հայտարարություններ. Հիսուս Քրիստոսն ու Իր քահանայությունն «անանցանելի» կամ հավերժական են [Եբրայեցիս 7.24], Նա կարող է փրկել նրանց, ովքեր «նորանով մօտենում են Աստուծուն» [Եբրայեցիս 7.25], Նա ապրում է` «որ [մեզ] համար բերեխօսիթիւն անէ» [Եբրայեցիս 7.25], Նա անմեղ էր և հետևաբար «պէտք չէ … Իր մեղքերի համար պատարագներ մատուցանէ» [Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Եբրայեցիս 7.26], Նա միայն մեկ զոհաբերություն պետք է մատուցեր, որը «ժողովրդի մեղքերի համար» էր [Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, 7.26], և Նա «յավիտեան կատարեալ» է [Եբրայեցիս 7.28]):

Բացատրեք, որ «[նա] միշտ կենդանի է որ նրանց համար բարեխոսութիւն անէ» (Եբրայեցիս 7.25) արտահայտությունը նշանակում է, որ Փրկիչի առաքելությունը մեզ համար բարեխոս լինելն է, որպեսզի մեզ օգնի վերադառնալ Աստծո մոտ:

  • Ինչպե՞ս կբացատրեիք Հիսուս Քրիստոսի և Ղևտական քահանաների միջև եղած տարբերությունը:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Եբրայեցիս 8.1–3 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել` ուշադրություն դարձնելով, թե բոլոր քահանայապետերը, ներառյալ Հիսուս Քրիստոսը, ինչ անելու համար էին կարգված կամ կանչված:

  • Քահանայապետերը ի՞նչ էին կարգված անելու:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Եբրայեցիս 8.4 (Եբրայեցիս 8.4-ի ա ծանոթագրությունում): Դասարանին խնդրեք հետևել` ուշադրություն դարձնելով Հիսուս Քրիստոսի մատուցած զոհաբերությանը:

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այս հատվածից այն մասին, թե ինչ է արել Հիսուս Քրիստոսը մեզ համար: (Օգտագործելով իրենց իսկ բառերը` ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսն առաջարկեց Իր սեփական մարմինը մեր մեղքերի համար):

  • Գրատախտակին գրված ո՞ր արտահայտություններն են օգնում մեզ հասկանալ, թե Հիսուս Քրիստոսն ինչո՞ւ կարողացավ առաջարկել Իր սեփական կյանքը` ի զոհաբերություն մեր իսկ մեղքերի:

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչ է իրենց համար նշանակում Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությունը: Խնդրեք նրանց իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում ավարտել հետևյալ արտահայտությունները․

  1. Ես երախտապարտ եմ իմ Փրկիչի համար, որովհետև …

  2. Ես Գիտեմ, իմ Փրկիչն ինձ սիրում է, որովհետև …

  3. Ես օրհնվել եմ Քավության միջոցով, որովհետև …

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողի կիսվել իրենց գրածով, եթե նրանք այն խիստ անձնական չեն համարում:

Ամփոփեք Եբրայեցիս 8.5-13 հատվածները` բացատրելով, որ Իր զոհաբերության պատճառով Հիսուս Քրիստոսը դարձավ «ավելի լավ ուխտի միջնորդ» (6-րդ հատված)` ուխտ, որը եթե մարդիկ ընդունեն, կօգնի նրանց «[ճանաչել] Տիրոջը» (11-րդ հատված) և մաքրվել իրենց մեղքերից:

Եբրայեցիս 9-10

Պողոսը ցույց է տալիս, թե ինչպես են են մովսիսական արարողությունները խորհրդանշում Քավությունը

Նկար
սխեմա, խորան

Նախքան դասը, գրատախտակի վրա գծեք ուղեկցող գծապատկերը:

Բացատրեք, որ ինչպես հիշատակված է Եբրայեցիս 9-10-ում, Պողոսը շարունակում էր համեմատել Ղևտական քահանայապետերին Հիսուս Քրիստոսի հետ` քննարկելով այն պատասխանատվությունները, որ կատարում են քահանաները Քավության օրը: Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ պարբերությունը.

Տարին մեկ անգամ հրեական սուրբ օրը, որը կոչվում է Քավության օր (ինչպես նաև Yom Kippur), քահանայապետին թույլ էր տրվում ներս մտնել խորանի` ավելի ուշ Երուսաղեմի տաճարի Ամենասուրբ վայրը, (որը նաև կոչվում էր Սրբության Սրբոց): Այնտեղ քահանայապետը զոհաբերում էր մեկ զվարակ ու մեկ նոխազ: Նա կենդանիների արյունը շաղ էր տալիս Ամենասուրբ վայրի նախորոշված տեղերում, որպեսզի խորհրդանշեր Քրիստոսի Քավությունը քահանայի մեղքերի ու ժողովրդի մեղքերի համար: Այնուհետև քահանայապետը ժողովրդի մեղքերը խորհրդանշորեն փոխանցում էր մեկ այլ նոխազի վրա (որը կոչվում էր քավության նոխազ), որին այնուհետև բաց էին թողնում անապատում, որը խորհրդանշում էր ժողովրդի մեղքերի հեռացումը: Նա նաև զոհաբերում էր երկու խոյ` որպես այրված ընծա իր և ժողովրդի համար: (Տես Bible Dictionary, “Fasts”; տես նաև Ղևտացոց 16.22):

Դասարանի մի կեսին հանձնարարեք կարդալ Եբրայեցիս 9.11, 12, 24, 28 հատվածները, իսկ մյուս կեսին կարդալ Եբրայեցիս 10.1, 4, 10-12 հատվածները: Խնդրեք ամեն խմբին լուռ կարդալ իրենց հանձնարարված հատվածները` ուշադրություն դարձնելով, թե ինչպես են Քավության օրվա իրադարձությունները հանդիսանում Հիսուս Քրիստոսի կերպարն ու ստվերը: Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք յուրաքանչյուր խմբից մեկական ուսանողի կիսվել իրենց գտածով։ Այնուհետև հարցրեք.

  • Ինչպես Քավության օրը քահանայապետը մտավ խորանի ամենասուրբ վայրը, ի՞նչ «սրբատեղի» (Եբրայեցիս 9.12) կարող էր Փրկիչը մտնել Իր Քավության շնորհիվ: (Երկնային Հոր ներկայության մեջ, կամ սելեստիալ փառքի մեջ):

  • Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը ի՞նչ կարող էր անել, որ «նոխազների և ցուլերի արիւնը» (Եբրայեցիս 10.4) չէր կարող:

  • Այդ դեպքում քահանայապետերն ինչո՞ւ էին անում այս զոհաբերությունները Քավության օրը: (Որպեսզի ցույց տային «գալու բարիքների շուքը» [Եբրայեցիս 10.1] կամ նշեին Փրկիչի Քավությունը):

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Եբրայեցիս 10.17–20 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել՝ ուշադրություն դարձնելով, թե Քավության միջոցով ինչն է հնարավոր դառնում:

  • Ըստ 19-րդ հատվածի` Հիսուսի զոհաբերության շնորհիվ որտե՞ղ կարող ենք մտնել: («Սրբարանը» կամ Աստծո ներկայության մեջ` սելեստիալ արքայությունում):

  • Ըստ 20-րդ հատվածի` ինչպե՞ս ենք մտնում Աստծո ներկայության մեջ:

Բացատրեք, որ «նոր և կենդանի ճանապարհ» արտահայտությունը վերաբերում է Հիսուս Քրիստոսի ավետարանին կամ այն ծրագրին, որի միջոցով կարող ենք ներում գտնել ու սրբագործվել Նրա Քավությամբ ու հետևաբար արժանի դառնալ Աստծո ներկայության մեջ վերադառնալուն:

Գրեք հետևյալ անավարտ միտքը գրատախտակին. Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք կարող ենք մտնել սելեստիալ արքայություն, եթե …

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Եբրայեցիս 10.22-23 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե մենք ինչ պետք է անենք սելեստիալ արքայություն մտնելու համար։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով:

Ավարտեք գրատախտակի վրա գրված արտահայտությունը, որպեսզի այն հնչի հետևյալ կերպ. Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք կարող ենք մտնել սելեստիալ արքայություն, եթե ամուր կառչենք Նրա հանդեպ մեր հավատքից:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «պինդ բռնել» (հատված 23) Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Եբրայեցիս 10.35-38 հատվածները: Դասարանի անդամներին խնդրեք հետևել՝ ուշադրություն դարձնելով Պողոսի տված խորհրդին, որը կարող է օգնել մեզ ամուր կառչել Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքից:

  • Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ամուր կառչենք Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքից:

  • Ի՞նչ է նշանակում «դէն մի գցէք ձեր վստահութիւնը» արտահատությունը։ (հատված 35):

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդի հետևյալ խոսքը, որում նա նկարագրում է, թե ինչ է նշանակում «դէն [չգցենք մեր] վստահութիւնը» արտահատությունը:

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Վերջին Օրերի Սրբերի ելույթներից մեկում ասվում է, որ հիրավի, դժվար է լինում Եկեղեցուն միանալուց առաջ, երբ դու պատրաստվում ես դրան, դժվար է նաև միանալուց հետո: Միշտ էլ այդպես է եղել, ասում է Պողոսը, սակայն հետ մի նահանջեք: Մի մատնվեք խուճապի և մի ընկրկեք: Մի կորցրեք ձեր վստահությունը: Մի մոռացեք, թե մի ժամանակ ինչ զգացումներ եք ունեցել: Ձեր ունեցած փորձառության նկատմամբ անվստահությամբ մի լցվեք: Դա հենց այդ հաստատակամությունն էր, որ փրկեց Մովսեսին ու Ջոզեֆ Սմիթին, երբ հակառակորդն ընդդիմանում էր նրանց դեմ, և դա այն է, ինչը կփրկի ձեզ» ( «Cast Not Away Therefore Your Confidence», Ensign, Mar. 2000, 8):

  • Ո՞ւմ եք ճանաչում, ով Հիսուս Քրիստոսի հանդեպ իր հավատքից ամուր կառչելու լավ օրինակ է հանդիսանում:

Հրավիրեք ուսանողներին խորհել Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքից ամուր կառչելու ուխտի մասին: Խնդրեք նրանց գրի առնել, թե սա անելու համար ինչպես են մեծացնելու իրենց հանձնառությունն ու ունակությունը:

Բացատրական և պատմական տեղեկություն

Երրայեցիս 7․1-2։ Մելքիսեդեկ

«Մելքիսեդեկը «Հին Կտակարանի մեծ քահանայապետ, մարգարե և առաջնորդ էր, ով ապրել է ջրհեղեղից հետո և Աբրահամի ժամանակ: Նրան կոչում էին Սաղեմի (Երուսաղեմի) թագավոր, խաղաղության թագավոր, արդարության թագավոր (որը հենց եբրայերեն Մելքիսեդեկ անվան նշանակությունն է) և բարձրյալ Աստծո քահանա» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Մելքիսեդեկ»; scriptures.lds.org): Սուրբ գրություններն ասում են, որ Մելքիսեդեկը քահանայություն շնորհեց Աբրահամին, Աբրահամից տասանորդ ստացավ, և նրա մեծությունն անգերազանցելի էր (տես ՎևՈւ 84.14; Եբրայեցիս 7.4, Ծննդոց 14.18-20, Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Ծննդոց 14.25-40 [in the Bible appendix], Ալմա 13.19): Եբրայեցիներին ուղղված Թղթում Մելքիսեդեկը ներկայանում է որպես Աստծո Որդու նախատիպը (տես Եբրայեցիս 7.15-16)» (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 480):

Եբրայեցիս 7.3: «Անհայր, անմայր»

«Եբրայեցիս 7.3-ի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը պարզաբանում է, որ դա քահանայությունն էր, որն «անհայր, անմայր» էր. «Քանզի այս Մելքիսեդեկը Աստծո Որդու կարգով կարգվեց որպես քահանա` կարգ, որն անհայր, անմայր էր» (in the Bible appendix): Այս արտահայտությունը ցույց է տալիս, որ ի տարբերություն հին ժամանակների Ղևտական կամ Ահարոնայան կարգի, Մելքիսեդեկյան Քահանայությունը չի շնորհվում կախված տոհմական պատկանելությունից: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկին ավելի ուշ բացատրել է. «Այս ավելի բարձր քահանայությունը ստանալու իրավունքը ժառանգաբար չէր տրվում, ինչպես որ արվում էր Ղևտացիների ու Ահարոնի որդիների դեպքում: Արդարակեցությունը հանդիսանում էր բացարձակ անհրաժեշտություն այս ավելի բարձր քահանայության շնորհման համար» (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 478)” (Նոր Կտակարանի ուսանողի ձեռնարկ [Church Educational System manual, 2014], 480):