Գրադարան
Դաս 27․ Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս, Մատթեոս 24


Դաս 27

Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս, Մատթեոս 24

Նախաբան

Հիսուս Քրիստոսը մարգարեացավ Երուսաղեմի և տաճարի կործանման մասին Նա հայտնեց Երկրորդ Գալուստի նշանները և հրահանգեց հավատարիմներին, որ հետևեն և պատրաստվեն այդ օրվան։

Ուսուցման առաջարկներ

Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1․1–20

Հիսուսը մարգարեանում է Երուսաղեմի և տաճարի կործանման մասին։

Նկար
Երկրորդ Գալուստը

Ցուցադրեք Երկրորդ Գալուստը նկարը (Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 66, տես նաև LDS.org)։ Հրավիրեք ուսանողներին մտածել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին վերաբերող հարցերի շուրջ և գրի առնել այդ հարցերն իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում։ Մի ձգտեք այժմ պատասխանել այդ հարցերին։ Հրավիրեք ուսանողներին փնտրել պատասխանները, երբ ուսումնասիրեն Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս։

Նշեք, որ Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս հատվածները Մատթեոս 23․39 և Մատթեոս 24 գլուխների Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունն է։ Ամփոփեք Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1․1–3 հատվածները և բացատրեք, որ երբ Հիսուս Քրիստոսն ուսուցանեց Երուսաղեմի տաճարում, Նրա աշակերտները հասկացան, որ Նա կվերադառնա երկիր։ Ապա Հիսուսը հեռացավ տաճարից և Նրա աշակերտները եկան Նրա մոտ, որպեսզի իմանան ավելին այն մասին, թե երբ է տաճարը կործանվելու։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1․4 հատվածը: Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և փնտրել այն երկու հարցը, որոնք աշակերտները Ձիթենյաց սարի վրա տվեցին Հիսուսին։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով և հետևյալ հարցերը գրեք գրատախտակին․

  1. Ե՞րբ կկործանվեն Երուսաղեմը և տաճարը։

  2. Ո՞րն է Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստյան և ամբարիշտների կործանման նշանը։

Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսը պատասխանեց առաջին հարցին 5–21 հատվածներում, իսկ երկրորդ հարցի պատասխանը տվեց 21–55 հատվածներում։ Ուսանողներին բաժանեք զույգերի։ Հանձնարարեք նրանց իրենց զուգընկերների հետ բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1․5–12 հատվածները և փնտրել այն նշանները, որոնք առնչվում են Երուսաղեմի և տաճարի կործանմանը։ Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։

  • Չնայած նրան, որ Հիսուսի խոսքերի համաձայն Նրա աշակերտներն այդ ժամանակ կտառապեն, ի՞նչ ասաց Նա այն մարդկանց մասին, ովքեր «կմնան հաստատուն և [չեն] հաղթվի»։ (հատված 11):

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել հատված 11-ից: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը․ Եթե մենք մնանք հաստատուն և չհաղթվենք, ապա մենք կփրկվենք: Օգտագործելով ուսանողների բառերը, հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին։)

  • Ի՞նչ է նշանակում մնալ հաստատուն և չհաղթվել։ (Հաստատուն նշանակում է լինել անշարժ, պինդ, անսասան և անպարտելի։)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ փրկվել բառի իմաստը 11-րդ հատվածում, բացատրեք, որ հաստատուն մնալու դեպքում, հնարավոր է չփրկվենք զրկանքներից, սակայն մենք, ի վերջո, կփրկվենք Աստծո արքայությունում։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ պարբերությունը։ Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչպես այն մարդիկ, ովքեր մնացին հաստատուն և հնազանդվեցին Փրկչի ցուցումներին փրկվեցին կործանումից․

Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1․13–18 հատվածներից մենք իմանում ենք, որ Հիսուսը նախազգուշացրեց Իր աշակերտներին փախչել դեպի սարերը և չվերադառնալ իրենց տները, որովհետև Երուսաղեմը հարձակման կենթարկվի ու կկործանվի։ Նա մարգարեացավ, որ այդ օրերի նեղությունը կլինի ամենավատը, որին երբևէ Իսրայելն ականատես է եղել։ Ք.ծ.հ 70-րդ տարում, մոտավորապես 40 տարի անց այն բանից հետո, երբ Հիսուսն ասաց այդ խոսքերը, հռոմեացիները պաշարեցին Երուսաղեմը և սպանեցին ավելի քան մեկ միլիոն հրեաների։ Տաճարը կործանվեց և ոչ մի քար-քարի վրա չթողեցին, ինչպես որ մարգարեացել էր Փրկիչը (տես Մատթեոս 24․2)։ Բայց այն մարդիկ, ովքեր ականջ դրեցին Հիսուսի նախազգուշացմանը, ապահովությամբ փախան Պելլա՝ Երուսաղեմից 50 մղոն դեպի հյուսիս-արևելք գտնվող մի քաղաք (տես՝ Bible Dictionary, «Pella»

  • Ինչպե՞ս է հրեաների օրինակը ցույց տալիս Փրկչի խոսքերին հնազանդվելու և հաստատուն մնալու կարևորությունը։

  • Ե՞րբ եք դուք օրհնվել՝ մնալով հաստատուն և հնազանդ պատվիրաններին։

Ամփոփեք Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1․19–20 հատվածները և բացատրեք, որ Հիսուսը մարգարեացավ, որ չնայած հրեաները մեծ փորձություններ կտանեն, նրանք կպահպանվեն՝ իրենց հետ կապած Աստծո ուխտի շնորհիվ։

Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1․21–37

Հիսուսը մարգարեանում է Իր Երկրորդ Գալստյան նշանների մասին։

Բացատրեք, որ Երուսաղեմի կործանման մասին նախազգուշացնող նշանները բացատրելուց հետո, Հիսուսը պատասխանեց Իր աշակերտների երկրորդ հարցին՝ մարգարեանալով Իր Երկրորդ Գալուստին վերաբերող նշանների մասին։

Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1․21–23 հատվածները։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան՝ փնտրելով այն պատճառը, թե ինչու Տերը հայտնեց Իր Երկրորդ Գալուստի նշանները։

  • Ինչո՞ւ է կարևոր, որ Հիսուսը Քրիստոսի աշակերտներն իմանան այն նշանները, որոնք ազդանշան են տալիս Երկրորդ Գալուստի մասին։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1.24-26 հատվածները։ Խնդրեք դասարանի անդամներին ուշադրություն դարձնել, թե ինչպես Փրկիչը կհայտնվի Իր Երկրորդ Գալուստի ժամանակ։

  • Ինչպե՞ս Փրկիչը կհայտնվի Իր Երկրորդ Գալուստի ժամանակ։

  • Դա իմանալով, ինչպե՞ս կարող են ընտրյալները խուսափել խաբվելուց։

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1․27-31 հատվածները և փնտրել այն նշանները, որոնք կնախորդեն Երկրորդ Գալուստին։

  • Ի՞նչ դժվարությունների մարդիկ կհանդիպեն նախքան Երկրորդ Գալուստը։

  • Ելնելով 27-րդ և 31-րդ հատվածներից, ի՞նչ խոստումնալից նշաններ կնախորդեն Երկրորդ Գալուստին։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Նախքան Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը Տիրոջ ընտրյալները կհավաքվեն և ավետարանը կքարոզվի ողջ աշխարհում։)

  • Ինչպե՞ս ենք մենք ականատես լինում այդ մարգարեության կատարմանը։

Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1․32–36 հատվածները նկարագրում են Երկրորդ Գալուստին վերաբերող լրացուցիչ նշանները։

Հիշեցրեք ուսանողներին Փրկչի այն նախազգուշացումը, որ վերջին օրերում կեղծ Քրիստոսներն ու կեղծ մարգարեները «կմոլորեցնեն նույնիսկ ընտրվածներին» (22-րդ հատված)։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1․37 հատվածը։ Դասարանին խնդրեք հետևել նրան՝ փնտրելով, թե ինչպես կարող են ընտրյալները խուսափել մոլորեցվելուց։

  • Ինչպե՞ս կարող են ընտրյալները խուսափել մոլորեցվելուց։

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այդ հատվածից։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը․ Եթե մենք գանձենք Տիրոջ խոսքը, ապա մենք չեն կարող մոլորեցվել։ Այս սկզբունքը գրեք գրատախտակին):

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ սկզբունքը, հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ․ Ռասսել Բալլարդի հետևյալ պատմությունը․

Նկար
Երեց Մ. Ռասսել Բալլարդ

«Իմ ամենալավ միսիոներներից մեկը, ով ծառայել էր ինձ հետ Տորոնտոյում [Կանադա], երբ ես այնտեղ միսիայի նախագահ էի, մի քանի տարի անց եկավ ինձ տեսակցության։ Ես հարցրեցի նրան․ «Երե՛ց, ինչպե՞ս կարող եմ օգնել քեզ»։

Նա ասաց․ «Նախագահ, կարծում եմ, ես կորցնում եմ իմ վկայությունը»։

Ես չէի կարողանում հավատալ դրան: Ես հարցրեցի, թե ինչպե՞ս էր դա հնարավոր։

Նա պատասխանեց․ «Դա սկսվեց, երբ կարդացի հակամորմոնական գրականություն»։ «Ես հարցեր ունեի, իսկ ոչ-ոք չկարողացավ պատասխանել դրանց։ Ես շփոթված եմ և կարծում եմ, որ կորցնում եմ իմ վկայությունը»» (“When Shall These Things Be?” Ensign, Dec. 1996, 60):

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե արդյոք նրանք կամ իրենց ճանաչած անհատներից որևէ մեկն ունեցել է նմանատիպ փորձառություն, ինչն ունեցավ այս նախկին միսիոները։

  • Ի՞նչ խորհուրդ կտայիք նմանատիպ իրավիճակում հայտնված մարդուն։ Ինչո՞ւ:

Հանձնարարեք այդ ուսանողին շարունակել բարձրաձայն կարդալ Երեց Բալլարդի պատմությունը․

«Ես հարցրեցի, թե որոնք էին նրա հարցերը և նա պատասխանեց։ Դրանք ստանդարտ հակաեկեղեցական խնդիրներ էին, բայց ես մի քիչ ժամանակ խնդրեցի նյութեր հավաքելու համար, որպեսզի կարողանայի իմաստալից պատասխաններ տալ։ Այսպիսով, 10 օր անց մենք հանդիպելու պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որի ժամանակ ես ասացի նրան, որ կպատասխանեմ նրա յուրաքանչյուր հարցին։ Երբ նա պատրաստվեց հեռանալ, ես կանգնեցրի նրան։

«Երեց, դու այսօր ինձ մի քանի հարցեր տվեցիր»,- ասացի ես։ «Այժմ ես մի հարց ունեմ ձեզ»։

«Խնդրեմ նախագահ»։

«Որքա՞ն ժամանակ առաջ ես կարդացել Մորմոնի Գրքից», - հարցրեցի ես:

Նա կախեց աչքերը։ Նա մի որոշ ժամանակ նայում էր հատակին։ Ապա նայեց ինձ։ Նա խոստովանեց․ «Արդեն երկար ժամանակ է, նախագահ»։

Ես ասացի․ «Դե լավ։ Դու ինձ հանձնարարություն ես տվել։ Եվ արդար կլինի, որ ես նույնպես հանձնարարություն տամ։ Ես ուզում եմ, որ մինչև մեր հաջորդ հանդիպումը դու խոստանաս, որ ամեն օր մեկ ժամ դու կկարդաս Մորմոնի Գրքից»։ Նա համաձայնվեց։

Տաս օր անց նա եկավ իմ գրասենյակ և ես պատրաստ էի։ Ես առաջ քաշեցի իմ թղթերը, որպեսզի սկսեի պատասխանել նրա հարցերին, բայց նա կանգնեցրեց ինձ։

Նա ասաց․ «Նախագահ, դրա անհրաժեշտությունը չկա»։ Ապա նա բացատրեց։ «Ես գիտեմ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է։ Ես գիտեմ, որ Ջոզեֆ Սմիթն Աստծո մարգարեն է»։

Ես ասացի․ «Դա հիանալի է։ Բայց, ամեն դեպքում, դու կստանաս քո հարցերի պատասխանները։ Ես երկար ժամանակ եմ աշխատել սրա վրա, այնպես որ նստիր այդտեղ և լսիր»։

Եվ այսպիսով, ես պատասխանեցի նրա բոլոր հարցերին, որից հետո հարցրեցի․ «Երեց, ինչ սովորեցիր սրանից»։

Եվ նա ասաց․ «Տիրոջը հավասար ժամանակ հատկացրեք»» (“When Shall These Things Be?” 60)։

  • Ինչպե՞ս է այս պատմությունը լուսաբանում 37-րդ հատվածի սկզբունքը։

  • Ինչպե՞ս եք օրհնվել, երբ գանձել եք Տիրոջ խոսքը։

Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1․38–55

Հիսուսը հրահանգում է Իր աշակերտներին պատրաստ լինել Իր Երկրորդ Գալուստին։

Բացատրեք, որ առակների միջոցով Հիսուսը հրահանգեց Իր աշակերտներին, թե ինչպես գանձել Իր խոսքը և պատրաստ լինել Իր Երկրորդ Գալուստին։

Ուսանողներին բաժանեք զույգերի։ Յուրաքանչյուր զույգից մեկական ուսանողի հանձնարարեք կարդալ Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1․38-46 հատվածները, իսկ մյուս զուգընկերը թող կարդա Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1․47-54 հատվածները: Հրավիրեք ուսանողներին իրենց հանձնարարված հատվածներում փնտրել վարդապետություններն ու սկզբունքները և գրի առնել դրանք։

Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, խնդրեք ուսանողներին համառոտ կերպով պատմել առակներն իրենց զուգընկերներին և քննարկել հետևյալ հարցերը․

  • Ի՞նչ ճշմարտություններ բացահայտեցիք։

  • Ինչպե՞ս է Փրկիչը լուսաբանեց այդ ճշմարտությունները ձեր կարդացած հատվածներում։

Մի քանի ուսանողների խնդրեք կիսվել իրենց բացահայտած ճշմարտություններով, որոնք կարող են ընդգրկել հետևյալը․ Միայն Երկնային Հայրը գիտի, թե երբ կլինի Փրկչի Երկրորդ Գալուստը։ Եթե մենք հետևենք նշաններին և հնազանդվենք Տիրոջ պատվիրաններին, ապա մենք պատրաստ կլինենք Փրկչի Երկրորդ Գալուստին։

Կրկնեք Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս գլխի ճշմարտությունները և խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչպես են այդ ճշմարտություններն օգնում պատասխանել դասի սկզբում գրած հարցերին։ Հրավիրեք նրանց իրենց վկայությունը բերել սովորած ճշմարտությունների վերաբերյալ։

Խնդրեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքերը (հնարավորության դեպքում մեկական օրինակ տրամադրեք ուսանողներին)․

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Ի՞նչ կլիներ, եթե Նրա գալու օրը վաղը լիներ: Եթե իմանայինք, որ վաղը հանդիպելու ենք Տիրոջը, վաղաժամ մահվան կամ Նրա անսպասելի գալսուտի արդյունքում, ի՞նչ կանեինք այսօր: Ինչպիսի՞ խոստովանություններ կանեինք: Ի՞նչ սովորություններ կդադարեցնեինք: Ի՞նչ անհամաձայնություններ կլուծեինք: Ինչպիսի՞ ներում կպարգևեինք: Ի՞նչ վկայություններ կբերեինք:

Եթե այս բաները կանեինք այդ դեպքում, ինչո՞ւ չանենք հիմա» («Երկրորդ Գալստյան նախապատրաստությունը» Ensign կամ Լիահոնա, մայիս 2004, 9)։

Հրավիրեք ուսանողներին գրել հետևյալ հարցի պատասխանը. Եթե ես իմանայի, որ վաղը կհանդիպեմ Փրկչին, ի՞նչը ես կփոխեի այսօր։ Խրախուսեք նրանց կիրառել իրենց գրածը։

Բացատրական և պատմական տեղեկություն

Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1․11 «Բայց ով որ կմնա հաստատուն և չի հաղթվի, նա կփրկվի»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է, թե ինչ է նշանակում լինել հաստատուն․

««Հաստատուն» բառն օգտագործվում է ենթադրելով ամուր դիրք, դիմացկունություն և կայունություն, անփոփոխ և վճռական (Oxford English Dictionary Online, 2nd ed. [1989], “Steadfast”)։ … Մարդը, ով հաստատուն և անխախտ է, դիմացկուն, կայուն, վճռական, ամուր և անընդունակ է շեղվելու հիմնական նպատակից կամ առաքելությունից» (“Steadfast and Immovable: Always Abounding in Good Works,” New Era, Jan. 2008, 2)։

Փրկիչն ուսուցանել է. «Նա ով անսասան է մնում և չի հաղթվում, նա կփրկվի» (Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.11): Փրկվել՝ չի նշանակում ազատվել բոլոր զրկանքներից։ Մարգարե Ջոզեֆ Սմիթը բացատրել է.

«Դա սխալ գաղափար է, որ սրբերը կխուսափեն բոլոր դատաստաններից, մինչդեռ ամբարիշտները կտառապեն, քանի որ ամեն մարմին ենթակա է տառապելու, և արդարները «դժվարությամբ խույս կտան», … սակայն արդարներից շատերը մարմնի թուլության պատճառով պիտի զոհ գնան հիվանդությանը, ժանտախտին, և այլն, բայց դեռևս կփրկվեն Աստծո արքայության մեջ» (in History of the Church, 4:11; տես նաև Journals, Volume 1: 1832–1839, vol. 1 of the Journals series of The Joseph Smith Papers, ed. Dean C. Jessee, Ronald K. Esplin, and Richard Lyman Bushman [2008], 352–53)։

Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1․22 «Կեղծ քրիստոսներ և նաև կեղծ մարգարեներ կբարձրանան»

«Կեղծ քրիստոսներ» և «կեղծ մարգարեներ» եզրույթները վերաբերում են եկեղեցու ներսում և դրանից դուրս գտնվող ցանկացած մարդու, ով առանց իշխանության պնդում է, որ խոսում է Տիրոջ անունից կամ նրան, ով աջակցում է այնպիսի ուսմունքներ, որոնք հակասում են ապրող մարգարեների խոսքերին։ Երկրպագության կեղծ համակարգերը նույնպես կարող են լինել կեղծ Քրիստոսներ (see Bruce R. McConkie, The Millennial Messiah [1982], 48)։ «Ընտրվածներին, որոնք ընտրված են՝ ուխտի համաձայն» արտահայտությունը՝ 22-րդ հատվածում վերաբերում է Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամներին։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ․ Ռասսել Բալլարդը բացատրել է «կեղծ քրիստոսներ» և «կեղծ մարգարեներ» եզրույթները․

«Երբ մտածում ենք կեղծ մարգարեների և կեղծ ուսուցիչների մասին, մենք հակված ենք մտածելու նրանց մասին, ովքեր ակնհայտորեն հարում են կեղծ վարդապետության կամ ենթադրում են, որ իշխանություն ունեն ուսուցանելու Քրիստոսի ճշմարիտ վարդապետությունը՝ համաձայն իրենց մեկնաբանության։ Հաճախ ենթադրում ենք, որ նման անհատները կապ ունեն սոցիալական որոշ խավերի փոքր արմատական խմբերի հետ։ Սակայն, ես կրկնում եմ, որ կան կեղծ մարգարեներ և կեղծ ուսուցիչներ, ովքեր ունեն անդամագրություն եկեղեցում կամ, համենայն դեպս, պնդում են, որ ունեն։ Դրանք այն մարդիկ են, ովքեր առանց իշխանության պահանջում են Եկեղեցու հովանավորությունն իրենց արգասիքի կամ գործելակերպի մեջ։ Զգուշացեք այդպիսիներից» (“Beware of False Prophets and False Teachers,” Ensign, Nov. 1999, 62)։

Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1․22 «Եթե հնարավոր լինի, նրանք կմոլորեցնեն նույնիսկ ընտրվածներին»

Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթը զգուշացրել է Եկեղեցու անդամներին․

«Մենք կարող ենք որպես հեղինակավոր բան ընդունել միայն այն, ինչն ուղղակիորեն գալիս է նշանակված ճանապարհով, քահանայության հաստատված կազմակերպությունների միջոցով, որը և Աստծո կողմից նշանակված ճանապարհն է, որով հայտնի է դառնում նրա միտքն ու կամքն այս աշխարհի վերաբերյալ։

… Եվ այն պահին, երբ մարդիկ հույսը դնեն մեկ այլ աղբյուրի վրա, նրանք անպաշտպան կդառնան Սատանայի գայթակղիչ ազդեցության առաջ և իրենց կդնեն մի վիճակի մեջ, երբ դևի ծառաները լինելու հավանականությունը կմեծանա․ նրանք տեսադաշտից կկորցնեն ճշմարիտ կարգը, որի միջոցով Քահանայության օրհնությունները ստացվում են, նրանք դուրս կգան Աստծո արքայության սահմանից և ոտք կդնեն վտանգներով լի հողի վրա։ Այն պահին, երբ անհատը բարձրանում է՝ պնդելով, որ անմիջական հայտնություն է ստացել Տիրոջից ողջ Եկեղեցու համար, անկախ քահանայության կարգից ու ծագումից, դուք կարող եք ինքնակոչ համարել նրան» (Gospel Doctrine, 5th ed. [1939], 42)։