Գրադարան
Դաս 158․ Հայտնություն 17-19


Դաս 158

Հայտնություն 17–19

Նախաբան

Հովհաննեսը տեսավ, որ հոգևոր Բաբելոնը կամ ամբարիշտ աշխարհը կկռվի Աստծո Գառի դեմ և Գառը հաղթանակ կտանի չարի դեմ։ Սրբերին կոչ է արվում դուրս գալ հոգևոր Բաբելոնից և մաքուրներն ու արդարները կանչվում են Գառի հարսանիքի ընթրիքին։ Հովհաննեսը տեսավ Հիսուս Քրիստոսին, ով գալիս էր մեծ ուժով, որպեսզի կործանի բոլոր նրանց, ովքեր կռվում են Նրա դեմ։

Ուսուցման առաջարկներ

Հայտնություն 17–18

Հովհաննեսը տեսնում է հոգևոր Բաբելոնի կործանումը

Գրատախտակին գրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Լին Գ․ Ռոբինսի հետևյալ հայտարարությունը և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն։ (Այս նախադասությունը գտնվում է «Խուսափեք դրանից» [Brigham Young University devotional, Sept. 17, 2013], 1, speeches.byu.edu։)

«Ավելի հեշտ է խուսափել գայթակղությունից, քան դիմակայել գայթակղությանը» (Երեց Լին Գ Ռոբբինս)։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է հեշտ խուսափել գայթակղությունից, քան դիմակայել դրան։

  • Ի՞նչ կպատահի, եթե մենք հայտնվենք այնպիսի իրավիճակներում, երբ պետք է անընդհատ դիմակայենք գայթակղությանը։

Հրավիրեք ուսանողներին Հայտնություն 17-18 գլուխներն ուսումնասիրելիս փնտրել մի այնպիսի ճշմարտություն, որի օգնությամբ նրանք կարող են իմանալ, թե ինչպես դիմակայել աշխարհի գայթակղություններին և մեղքերին։

Հիշեցրեք ուսանողներին, որ Հովհաննեսը տեսիլքում տեսավ յոթ հրեշտակների, ովքեր վերջին օրերում պատուհասներ կբերեն ամբարիշտների վրա (տես Հայտնություն 16)։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 17․1 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ըստ հրեշտակի խոսքերի, նա ինչ ցույց կտա Հովհաննեսին։

  • Ըստ հրեշտակի խոսքերի, նա ի՞նչ ցույց կտա Հովհաննեսին։

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Հայտնություն 17․15 հատվածները և ուշադրություն դարձնել, թե ինչ են խորհրդանշում շատ ջրերը։

  • Ըստ 15-րդ հատվածի, ի՞նչ էին խորհրդանշում շատ ջրերը, որի վրա նստած էր այդ կինը։ (Այն մարդիկ և ազգերը, որոնց վրա նա իշխանություն ունի [տես նաև 1 Նեփի 14․11]։)

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հայտնություն 17․2–6 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել այն բառերին և արտահայտություններին, որոնք նկարագրում են այդ կնոջը և աշխարհի վրա ունեցած նրա ազդեցությունը։

  • Ո՞ր բառերն ու արտահայտություններն են նկարագրում այդ կնոջը։

  • Ըստ 2-րդ հատվածի, ինչպե՞ս է նկարագրված երկրի ղեկավարների և մարդկանց վրա ունեցած նրա ազդեցությունը։

  • Ձեր կարծիքով ի՞նչ է ներկայացված 6-րդ հատվածում, երբ կինն արբած է Սրբերի և նահատակների արյունով։ (Դարեր շարունակ արդարակյաց մարդկանցից շատերը սպանվել են ամբարիշտների կողմից և սուրբ գրքերում մեկնաբանվում է, որ արդարներին սպանելը արբեցնող ազդեցություն է ունեցել սպանողի վրա։)

Բացատրեք, որ 3-րդ հատվածում նկարագրված գազանը կարող է ներկայացնել Հռոմը Հովհաննեսի օրոք, ինչպես նաև վերջին օրերում աղավաղված թագավորությունները և ազգերը (տես Հայտնություն 17․8–13

Հանձնարարեք ուսանողներին գուշակել, թե ով կամ ինչ է խորհրդանշում 1–6 հատվածներում նկարագրված կինը։ Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Հայտնություն 17․18 հատվածները և ուշադրություն դարձնել, թե ում է խորհրդանշում այդ կինը։

Բացատրեք, որ «մեծ քաղաքը» (18-րդ հատված) վերաբերում է հոգևոր Բաբելոնին (տես ՎևՈւ 133․14)։ Հին Բաբելոնի աշխարհիկ, անբարոյական և Իսրայելի զավակների գերության վայրը լինելու պատճառով սուրբ գրություններում Բաբելոնը փոխաբերական իմաստով օգտագործվում է մեղքը, աշխարհիկ լինելը, երկրի վրա դևի ազդեցությունը և հոգևոր գերությունը ներկայացնելու համար (տես նաև 1 Նեփի 13․1–9, 14․9–10

Գրատախտակին գրեք․ Կինը = Բաբելոն կամ աշխարհի ամբարշտությունը

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Հայտնություն 17․14 հատվածները և ուշադրություն դարձնել, թե ում հետ կպայքարի Բաբելոնը։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։

  • Ինչպիսի՞ն կլինի այդ պատերազմի հետևանքը։ (Ուսանողների պատասխանից հետո հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին․ Վերջին օրերին Հիսուս Քրիստոսը կհաղթի աշխարհի ամբարշտությունը։)

  • Որպես Հիսուս Քրիստոսի հետևորդ, ինչպե՞ս կարող է այս ճշմարտության մասին գիտելիքն օգնել ձեզ։

Ամփոփեք Հայտնություն 18․1–3 հատվածները և բացատրեք, որ մեկ ուրիշ հրեշտակ հայտարարեց ամբարիշտ Բաբելոնի անկումը։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 18․4 հատվածը: Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե Տերը ինչ հրահանգեց Իր ժողովրդին անել։

  • Տերը ի՞նչ հրահանգեց Իր ժողովրդին անել։

  • Բաբելոնից դուրս գալու ի՞նչ պատճառներ նշեց Տերն Իր ժողովրդին։ (Խուսափել աշխարհի մեղքերից և պատուհասներից կամ դատաստաններից, որոնք կգան ամբարիշտների վրա։)

  • Աշխարհի ամբարշտությունից իրենց առանձնացնելու Տիրոջ ցուցումից ի՞նչ ճշմարտություն կարող ենք բացահայտել։ (Չնայած ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, համոզվեք, որ նրանք բացահայտեն նմանատիպ մի սկզբունք․ Աշխարհի ամբարշտությունից մեզ առանձնացնելով կարող ենք խուսափել մեղքից և դատաստաններից, որոնք վերջին օրերում կգան ամբարիշտների վրա։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն 4-րդ հատվածի այն բառերը, որոնք ուսուցանում են այս ճշմարտությունը:)

Ուսանողներին բաժանեք երկուս-չորս հոգանոց խմբերի։ Հետևյալ հարցերը թերթիկների տեսքով տվեք խմբերին և հրահանգեք ուսանողներին քննարկել այդ հարցերն իրենց խմբերում։

Նկար
handout, Separating Ourselves from Spiritual Babylon

Առանձնացնել մեզ հոգևոր Բաբելոնից

Նոր Կտակարանի ուսուցման ձեռնարկ սեմինարիայի ուսուցչի համար—Դաս 158

  • Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանն օգնում մեզ առանձնանալ աշխարհի ամբարշտությունից։

  • Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ինքներս մեզ առանձնացնենք աշխարհի ամբարշտությունից, մինչ ապրում, սիրում և շփվում ենք նրանց հետ, ովքեր չեն կիսում մեր չափանիշները։

  • Առանձնացնելով ձեզ անարդար ազդեցություններից և սովորույթներից, դուք կամ ուրիշներն ինչպե՞ս են կարողացել խուսափել աշխարհի որոշ գայթակղություններից և մեղքերից։

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել իրենց խմբերում քննարկած մտքերով։ Հանձնարարեք ուսանողներին թերթիկների վրա գրել (1) այն անարդար ազդեցություններն ու սովորույթները, որոնցից նրանք պետք է առանձնանան և (2) թե ինչպես նրանք կանեն դա։ Հորդորեք նրանց այդ թերթիկները պահել շուտ հասանելի տեղում և խրախուսեք նրանց գործել ըստ իրենց գրածի։

Ամփոփեք Հայտնություն 18․5-24 հատվածները և բացատրեք, որ Հովհաննեսը տեսավ ամբարիշտ Բաբելոնի անկումը և նրան աջակցողների վիշտը։

Հայտնություն 19

Հովհաննեսը տեսնում է Հիսուս Քրիստոսին, ով գալիս էր զորությամբ, որպեսզի կործանի բոլոր նրանց, ովքեր կռվում են Նրա դեմ

Ուսանողներին ցույց տվեք հարսնացուի և փեսացուի մի նկար։ Հարցրեք ուսանողներին, թե նրանց կարծիքով, ի՞նչ լավագույն նվեր նրանք կարող են մատուցել իրենց կողակցին իրենց ամուսնության օրը։ Ուսանողների պատասխաններից հետո կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդի հետևյալ հայտարարությունը․

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Ձեր հարսանիքի օրը լավագույն նվերը, որը դուք կարող եք տալ ձեր հավերժական կողակցին, ձեր լավագույն մասն է՝ մաքուր, անարատ և արժանի ստանալու նման մաքրություն ի պատասխան» (“Personal Purity,” Ensign, Nov. 1998, 77)։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է մաքրությունն ու անարատ լինելը լավագույն նվերը հանդիսանում ձեր կողակցին՝ ձեր ամուսնության օրը։

Բացատրեք, որ Հայտնություն 19 գլխում արձանագրված է ամուսնության մի համանմանություն, որը պատկերում է Փրկիչի Երկրորդ Գալուստը։ Ամփոփեք Հայտնություն 19․1-6 հատվածները և բացատրեք, որ Հովհաննեսը տեսավ, որ արդարները կփառաբանեն Աստծուն` ամբարիշտների դեմ Նրա դատաստանների համար։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 19․7 հատվածը: Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ում ամուսնության մասին հրեշտակն ավետեց Հովհաննեսին։

  • Ո՞ւմ ամուսնության մասին հրեշտակն ավետեց Հովհաննեսին։

  • Հովհաննեսն ի՞նչ իմացավ Գառի կնոջ մասին։

Բացատրեք, որ «Գառի հարսանիքը» (Հայտնություն 19․7) վերաբերում է Փրկիչի Երկրորդ Գալուստին։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկիի հետևյալ խոսքերը․ Դասարանի ուշադրությունը հրավիրեք, թե ով է Գառի հարսնացուն։

Նկար
Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

«Այս տնտեսությունում փեսան, ով Աստծո Գառն է, պիտի գա և պահանջի իր հարսնացուին, ով հավատարիմ սրբերից կազմված Եկեղեցին է, ովքեր սպասել են Իր վերադարձին» (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 469)։

  • Ինչպե՞ս է ամուսնական հարաբերությունը լավագույն խորհրդանիշ հանդիսանում Հիսուս Քրիստոսի հետ կապած մեր ուխտի հարաբերության համար։ (Կարող եք բացատրել, որ ամուսնությունը մի հարաբերություն է, որը պահանջում է հավատարմություն, զոհաբերություն, սեր, նվիրվածություն և վստահություն։)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 19․8–9 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևելև ուշադրություն դարձնել, թե ինչ կարող են անել Սրբերը, որպեսզի պատրաստվեն Փրկիչի Երկրորդ Գալուստին։ Կարող եք բացատրել, որ սպիտակ բեհեզը խորհրդանշում է սրբություն, մաքրություն և արդարակեցություն։

  • Ինչպես Գառի կնոջ հագուստներն են խորհրդանշում, մենք ի՞նչ պիտի անենք, որպեսզի պատրաստվենք Տեր Հիսուս Քրիստոսի գալուստին։ (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին․ Եթե մենք մաքուր ու արդար ենք, ապա պատրաստ կլինենք Հիսուս Քրիստոսի գալուստին։)

Բացատրեք, որ տրվեցավ բառը 8-րդ հատվածում նշանակում է պարգևված կամ շնորհված։ Մեղքից մաքրվելը և արդար դառնալը նվեր է Աստծո կողմից։

  • Ի՞նչ է Աստված արել, որ ուղի պատրաստի մեզ համար, որպեսզի մաքրվենք մեղքից և դառնանք արդար։

  • Ձեր կարծիքով, մեր մաքուր ու անարատ վիճակն ինչո՞ւ է լավագույն նվերը հանդիսանում Փրկիչի համար, որը մենք կարող ենք տալ Նրան, երբ Նա կրկին գա։

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Հայտնություն 19․10 հատվածը և ուշադրություն դարձնել, թե ինչպես Հովհաննեսն արձագանքեց, երբ լսեց հրեշտակի ավետիսը։ Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով:

  • Ի՞նչ հայտարարեց հրեշտակը Հովհաննեսին, որ նա (հրեշտակը) և Աստծո մյուս ծառաներն ունեին։ (Հիսուսի մասին վկայությունը, որը մարգարեության հոգին է։)

Բացատրեք, որ «մարգարեության հոգին» (10) վերաբերում է Աստծուց եկող հայտնության և ոգեշնչման պարգևին, որը թույլ է տալիս մարդուն ստանալ և խոսել Նրա խոսքը (տես սուրբ Գրքերի Ուղեցույց, «Մարգարեություն, Մարգարեանալ», scriptures.lds.org

  • Ինչպե՞ս կարող է Հիսուսի մասին վկայություն ունեցող մարդը պատրաստվել Երկրորդ Գալուստին։

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հայտնություն 19․11–16 հատվածները, այդ թվում Ջոզեֆ Սմիթի Թարգմանության Հայտնություն 19․15 (Հայտնություն 19․15, տողատակի գրառում ա)։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել այն բառերին և արտահայտություններին, որոնք նկարագրում են Փրկիչին՝ Իր Երկրորդ Գալուստի ժամանակ։ Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով:

Բացատրեք, որ 11-րդ հատվածում նշված սպիտակ ձին խորհրդանշում է նվաճում և հաղթանակ։ Փրկիչը կգա, որպեսզի հաղթի մեղքը և ամբարշտությունը։

  • Ըստ 13-րդ հատվածի, ինչպե՞ս է նկարագրված Փրկիչի հանդերձը։ (Բացատրեք, որ «արյունով ներկված» նշանակում է, որ Նրա հանդերձը կլինի արյան գույնի։ Այդ գույնը խորհրդանշում է ամբարիշտների կործանումը Նրա գալուստի ժամանակ [տես ՎևՈւ 133․46–51] և նաև մեզ կարող է հիշեցնել այն տառապանքները, որոնք նա կրեց Իր Քավության ժամանակ։)

Նշեք, որ Հայտնություն 19․15 հատվածի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը պարզաբանում է, որ Հովհաննեսը տեսավ, որ երբ Փրկիչը գա որպես Թագավորների Թագավոր և Տերերի Տեր, Նա կղեկավարի ազգերին Աստծո խոսքով։ Ամփոփեք Հայտնություն 19․17–21 հատվածները և բացատրեք, որ Հովհաննեսը տեսավ այն մարդկանց կործանումը, ովքեր կռվում էին Աստծո Գառի հետ (տես Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հայտնություն 19․18 [Հայտնություն 19․18, տողատակի գրառում ա])։

Ավարտեք՝ խնդրելով ուսանողներին խորհել այն մասին, թե ինչ կարող են անել, որպեսզի պատրաստվեն Հիսուս Քրիստոսի գալուստին։ Խրախուսեք նրանց գործել ըստ իրենց ստացած ցանկացած հուշման:

Բացատրական և պատմական տեղեկություն

Հայտնություն 17․5 «Մեծ Բաբելոն»

Բաբելոնի մասին Հովհաննեսի տեսիլքը շատ է համընկնում մեծ ու պիղծ եկեղեցու կամ դևի եկեղեցու մասին Նեփիի տեսիլքին (տես 1 Նեփի 13–14)։ Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին Տասներկու Առաքյալների Քվորումից ուսուցանել է.

«Մեծ Բաբելոնը դևի եկեղեցին է, դա աշխարհն է իր ողջ չարիքով ու ցանկասիրությամբ, դա բոլոր տեսակի, բնույթի ու կարգի կազմակերպություններն են՝ լինեն դրանք կրոնական, քաղաքական, եղբայրական կամ այլ տեսակի, որոնք ընդունում կամ պատճառ են հանդիսանում այնպիսի փիլիսոփայությունների, որոնք մարդկանց հեռացնում են փրկությունից և տանում են հավերժական աշխարհի պակաս փառք ունեցող թագավորությունները» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1966–73], 3:558)։

Հայտնություն 18․4 «Դուրս եկեք [Բաբելոնից], … որ մասնակից չլինեք դրա մեղքերին»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ․ Սքոթն ուսուցանել է, թե ինչ կարող են անել Եկեղեցու անդամները, որպեսզի ապրեն աշխարհում` առանց աղտոտվելու դրա չարիքից։

«Աշխարհով մեկ լցվել է այլասերված կեղտաջրերը՝ առաքինության, արդարակեցության, անձնական ազնվության, ավանդական ամուսնության և ընտանեկան կյանքի պակասով։ …

… Չնայած չարը շատ է տարածված, ընդհանուր առմամբ այս աշխարհը վսեմ ու գեղեցիկ է, քանի որ այն լի է բարի և անկեղծ մարդկանցով։ Աստված ուղի է նախապատրաստել այս աշխարհում ապրելու և բարոյալքող ճնշումներից չապականվելու համար, որոնք չարի գործակալները սփռում են աշխարհով մեկ: Դուք կարող եք ապրել առաքինի, արդյունավետ, արդար կյանքով, հետևելով մեր Երկնային Հոր ստեղծած պաշտպանության ծրագրին` Նրա երջանկության ծրագրին» (“How to Live Well amid Increasing Evil,” Ensign կամ Liahona, մայիս 2004, 100)։

Հայտնություն 18․4 «Որ դրա պատուհասիցը չընդունեք»

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ արդարները չեն խուսափի այն փորձություններից և տառապանքներից, որոնք առնչվում են այն դատաստաններին, որոնք կգան ամբարիշտների վրա․

«Կեղծ է այն գաղափարը, որ Սրբերը կխուսափեն բոլոր դատաստաններից, մինչդեռ ամբարիշտները կտառապեն, քանզի բոլորը մարմնի մեջ ենթակա են տառապանքի, և արդարները, դժվար թե, խուսափեն, … շատ արդարներ զոհ կդառնան ժանտախտի և այլ հիվանդությունների, մարմնի թուլության հետևանքով, սակայն նրանք կփրկվեն Աստծո թագավորությունում» (History of the Church, 4:11)։

Հայտնություն 19․9 «Գառի հարսանիքի ընթրիքը»

«Գառի հարսանիքի ընթրիքը» (Հայտնություն 19․9) խորհրդանշում է Հիսուսը Քրիստոսի Երկրորդ Գալուստը: Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է.

«Տիրոջ պատվիրանները պահողները և նրա կանոններով մինչև վերջ քայլողները միակ անձինք են, որոնց թույլ կտրվի նստել նրա փառահեղ խնջույքին։ …

«Մտածեք մի պահ եղբայրներ [և քույրեր], և քննեք, թե դուք ձեզ արժանավո՞ր եք համարում աթոռ ունենալ հարսանեկան խնջույքին՝ Պողոսի և նրա նման ուրիշների կողքին, եթե դուք հավատարիմ չեք եղել» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 176–77

Հայտնություն 19․13 «Հանդերձ էր հագած արյունով ներկած»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա․ Մաքսվելն ուսուցանել է հետևյալը Փրկիչի Երկրորդ Գալուստի ժամանակ Նրա կարմիր հանդերձների մասին։

«Յուրաքանչյուր ծակոտիից արյունահոսելով, որքա՜ն կարմիր պետք է լինեին նրա հանդերձները Գեթսեմանիում, որքա՜ն բոսորագույն` այդ թիկնոցը։

Զարմանալի չէ, որ երբ Քրիստոսը գա զորությամբ և փառքով, որպես հիշեցում Նա կգա կարմիր հանդերձներով (տես ՎևՈւ 133․48), կարևորելով ոչ միայն գինու հնձանը, այլ նաև հիշեցնելով մեզ, թե ինչպես Նա տառապեց մեզանից յուրաքանչյուրի համար՝ Գեթսեմանիում և Գողգոթայում։ (“Overcome … Even As I Also Overcame,” Ensign, մայիս 1987, 72)։