Գրադարան
Ուսուցանել ավետարանները համամասնորեն


Ուսուցանել ավետարանները համամասնորեն

Մենք խորհուրդ ենք տալիս, որ դուք օգտագործեք այս ձեռնարկը, ինչպես որ այն գրված է և ուսուցանեք չորս Ավետարանները հերթականությամբ: Սակայն, դուք կարող եք ուսուցանել Նոր Կտակարանի Ավետարանները համամասնորեն, ինչը նշանակում է ուսուցանել Փրկչի կյանքի իրադարձությունները ըստ ժամանակագրության, համախմբելով բոլոր Ավետարանների նույն ժամանակի նյութերը: Ավետարանները համամասնորեն ուսուցանելու վերաբերյալ տեղեկատվության և ռեսուրսների համար նայեք LDS.org-ում այս ձեռնարկի թվային տարբերակների հավելվածը և Ավետարանի գրադարանը շարժական սարքերի համար:

Մենք խորհուրդ ենք տալիս, որ դուք օգտագործեք այս ձեռնարկը, ինչպես որ այն գրված է և ուսուցանեք չորս Ավետարանները հերթականությամբ: Սակայն, դուք կարող եք ուսուցանել Նոր Կտակարանի Ավետարանները համամասնորեն, ինչը նշանակում է ուսուցանել Փրկչի կյանքի իրադարձությունները ըստ ժամանակագրության, համախմբելով բոլոր Ավետարանների նույն ժամանակի նյութերը: Սա կարելի է անել մի քանի եղանակով: Օրինակ, դուք կարող եք հիմնականում ուսուցանել Ավետարանները հերթականությամբ, սակայն որոշ մասեր, ինչպես օրինակ, Փրկչի ծննդի կամ Քավության իրադարձությունները, ուսուցանել համամասնորեն: Կամ կարող եք Ավետարանների ամբողջ համատեքստը ուսուցանել համամասնորեն:

Եթե դուք երբևէ ուսուցանել եք Ավետարանները հերթականությամբ, ապա հնարավոր է երկմտեք փորձել այդ մոտեցումը: Այս ձեռնարկը նախատեսված է օգնել ձեզ արդյունավետ ուսուցանել յուրաքանչյուր Ավետարանը: Եթե ցանկանաք ուսուցանել Ավետարանները համամասնական մոտեցումով, դուք պետք է այս որոշումը կայացնեք` խորհրդակցելով ձեր համակարգողի կամ սեմինարիայի տնօրենի հետ, հաշվի առնելով ուսանողների կարիքները և Հոգու առաջնորդությունը:

Ավետարանների համամասնորեն ուսուցանումը թույլ կտա ձեզ ավելի մանրակրկիտ ծանոթանալ Փրկչի կյանքի ուսմունքներին և իրադարձություններին, նվազագույնի հասցնելով ավելորդ տեղեկությունը, որը երբեմն զգացվում է, երբ Ավետարանները հերթականությամբ են ուսուցանվում: Սակայն կարևոր է նկատել, որ այս ձեռնարկի դասերը նախատեսված են նվազեցնելու ավելորդ տեղեկությունը հաջորդական ուսուցման մեթոդի դեպքում, կենտրոնանալով յուրաքանչյուր Ավետարանի տարբերակիչ բովանդակության վրա և ամփոփելով նախկինում ուսուցանված բովանդակությունը:

Համամասնական մոտեցումով այս դասընթացն ուսուցանելուց առաջ կարևոր է հաշվի առնել հետևյալը.

  • Ավետարանները համամասնական ձևով ուսուցանելը կարող է դժվարացնել սուրբ գրությունների հատվածների հաջորդականությունը և համատեքստը հասկանալը, ինչպես որ դրանք արձանագրվել են չորս Ավետարաններում: Դուք պետք է օգնեք ուսանողներին հասկանալ յուրաքանչյուր հատվածի տեքստային և պատմական համատեքստը, երբ նրանք մի պատմությունից անցնում են մյուսին:

  • Ավետարանները համամասնորեն ուսուցանելը հակված է քողարկելու հստակ մտադրությունները, թեմաները և կենտրոնանում է անհատապես յուրաքանչյուր ավետարանիչի վրա: Դուք պետք է հատուկ ուշադրություն դարձնեք այդ թեմաներին, այնպես որ օգնեք ձեր ուսանողներին բացահայտել և գնահատել դրանք: Այս ձեռնարկում զետեղված Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի գրքերի ներածությունները կօգնեն ձեզ ծանոթանալ այդ թեմաներին:

  • Ինչպես ասվեց, այս ձեռնարկի ուսուցման գաղափարները նրա համար են, որ սահուն կերպով անցնեն դասի մի մասից մյուսը և անցումային հայտարարություններ կան՝ հեշտացնելու համար անցումը ուսուցման մի գաղափարից դեպի հաջորդը: Երբ այդ ուսուցման գաղափարները կիրառվում են համամասնական մոտեցման դեպքում, օգտագործելով զուգընթաց աղյուսակը, դուք պետք է ներառեք ձեր սեփական անցումային դրույթները՝ առաջարկված գաղափարների միջև:

Եթե օգտագործում եք համամասնական մոտեցումը, կարող եք արժեքավոր օգնություն գտնել “Harmony of the Gospels” աղյուսակներում՝ LDS.org-ի Աստվածաշնչի հավելվածում: Բացի այդ, զուգընթաց աղյուսակը առաջարկում է այս ձեռնարկում պարունակվող գաղափարների դասավորված կարգ, որն աջակցում է համամասնական մոտեցմանը: Բացառությամբ մի քանի փոքր ճշգրտումների, որոնք հեշտացնում են ուսուցանումը, այս աղյուսակը համընկնում է ՎՕՍ սուրբ գրությունների 2013թ. հրատարակության “Harmony of the Gospels” աղյուսակների հետ: Աղյուսակի ձախ սյունակը պարունակում է քայլ առ քայլ ուղեցույց, որը բաժանում է կիսամյակը 16 շաբաթների: Յուրաքանչյուր շաբաթ (բացառությամբ 1 շաբաթի) պարունակում է Փրկչի կյանքի և առաքելության իրադարձություններն ու ուսմունքները ժամանակագրական հատվածների տեսքով, որը կարող է ուսուցանվել հնգօրյա դասընթացի ընթացքում: Այս քայլ առ քայլ ուղեցույցն ընդգրկում է չորս Ավետարանների 80 դասեր, որոնք այնքան են, որքան այս ձեռնարկի հաջորդական ուսուցման մեթոդն է առաջարկում:

Անկախ նրանից՝ դուք Ավետարաններն ուսուցանում եք հերթականությամբ, թե համամասնական ձևով, մենք խորհուրդ ենք տալիս, որ դասընթացը սկսեք առաջին հինգ ներածական դասերից, որոնք գտնվում են այս ձեռնարկի 1-ին շաբաթվա ծրագրում. «Նոր Կտակարանի ներածություն», «Փրկության ծրագիր», «Ուսանողի դերը», «Ուսումնասիրել սուրբ գրությունները» և «Նոր Կտակարանի համատեքստը և համառոտ ակնարկը»:

Քայլ առ քայլ ուղեցույց

Իրադարձություններն ու ուսմունքները

Ուսուցչի ռեսուրսներ

1 շաբաթ

Օրեր 1-5

Դասեր 1-5

2 շաբաթ

Օր 1

Հիսուս Քրիստոսի նախաերկրային կյանքը

Դաս 60․ Հովհաննես 1․1-18

Հիսուս Քրիստոսի մահկանացու ազգաբանությունը

Դաս 6. Մատթեոս 1.1–17

Օր 2

Գաբրիել հրեշտակի ավետումը Զաքարիային, ավետումը Մարիամին, Մարիամի այցը Եղիսաբեթին, Հովհաննես Մկրտիչի ծնունդը

Դաս 43. Ղուկաս 1

Օր 3

Ավետում Հովսեփին

Դաս 6. Մատթեոս 1.18–25

Հիսուս Քրիստոսի ծնունդը, ավետում հովիվներին, Հիսուսին բերում են տաճար

Դաս 44. Ղուկաս 2.1–39

Մոգերի այցը, փախուստ Եգիպտոս

Դաս 6. Մատթեոս 2

Տաճարի այցը (12 տարեկանում)

Դաս 44. Ղուկաս 2.40–52

Օր 4

Հովհաննես Մկրտչի ծառայությունը և վկայությունը

Դաս 7. Մատթեոս 3.1–12, Դաս 45. Ղուկաս 3.1–22, Դաս 60. Հովհաննես 1.1–18

Օր 5

Հիսուսի մկրտությունը

Դաս 7. Մատթեոս 3.13–17, Դաս 60. Հովհաննես 1.19–34

3 շաբաթ

Օր 1

Հիսուսի փորձությունը

Դաս 8. Մատթեոս 4.1–11

Օր 2

Հովհաննես Մկրտչի աշակերտները հետևում են Հիսուսին

Դաս 60․ Հովհաննես 1.35–51

Հարսանիքը Կանայում, տաճարի առաջին մաքրագործումը

Դաս 61․ Հովհաննես 2

Օր 3

Նիկոդեմոսի այցը, Հովհաննես Մկրտչի վկայությունը

Դաս 62․ Հովհաննես 3

Օր 4

Կինը ջրհորի մոտ

Դաս 63․ Հովհաննես 4․1-42

Օր 5

Հիսուսը վերադառնում է Գալիլեա

Դաս 8. Մատթեոս 4.12–17

Հիսուսը բժշկում է ազնվականի որդուն

Դաս 63․ Հովհաննես 4.43–54

Փրկիչին մերժում են Նազարեթում

Դաս 45. Ղուկաս 4.14–30

4 շաբաթ

Օր 1

Կանչված ձկնորսները

Դաս 46. Ղուկաս 5.1–11, Դաս 8. Մատթեոս 4.18–22

Օր 2

Հիսուսն ուսուցանում է Կափառնայումում և դուրս է քշում անմաքուր հոգին

Դաս 34. Մարկոս 1.21–39

Հիսուսը քարոզում է ավետարանը Գալիլեայում

Դաս 8. Մատթեոս 4.23-25

Հիսուսը բուժում է մի բորոտի և մի անդամալույծ մարդու

Դաս 34. Մարկոս 1.40–45, Դաս 35. Մարկոս 2.1–12, Դաս 46. Ղուկաս 5.12–26

Օր 3

Ճաշկերույթ մաքսավորների և մեղավորների հետ

Դաս 35. Մարկոս 2.13–22

Հովհաննեսի աշակերտները հարցնում են ծոմի մասին. հինը և նորը

Դաս 46. Ղուկաս 5.27–39

Օր 4

Հիսուսը մասնակցում է տոնին, բժշկում է Շաբաթ օրը, քարոզ. Հոր Վկան

Դաս 64․ Հովհաննես 5

Օր 5

Տարաձայնություններ Հանգստության օրվա հետ կապված

Դաս 35. Մարկոս 2.23–3.6

Կանչվում և կարգվում են տասներկուսը

Դաս 13. Մատթեոս 9.35–10.8

5-րդ շաբաթ

Օր 1

Լեռան Քարոզը

Դաս 9. Մատթեոս 5.1–16

Օր 2

Լեռան Քարոզը

Դաս 10. Մատթեոս 5.17–48, Դաս 47. Ղուկաս 6

Օր 3

Լեռան Քարոզը

Դաս 11. Մատթեոս 6, Դաս 51. Ղուկաս 12

Օր 4

Լեռան Քարոզը

Դաս 12. Մատթեոս 7

Օր 5

Հիսուսը բժշկում է հարյուրապետի ծառային, կենդանացնում է այրի կնոջ որդուն Նայինում

Դաս 47. Ղուկաս 7.1–18

Հովհաննես Մկրտիչը աշակերտներին ուղարկում է Հիսուսի մոտ

Դաս 14. Մատթեոս 11, Դաս 48. Ղուկաս 7.18–35

6-րդ շաբաթ

Օր 1

Կինը օծում է Հիսուսին

Դաս 48. Ղուկաս 7.36–50

Բէեղզեբուղ, հայհոյանք, քարոզ նշանների մասին, առակ. դատարկ տունը, Հիսուսի մայրն ու եղբայրները

Դաս 14. Մատթեոս 12.1-50

Օր 2

Սերմնացանի առակը

Դաս 15. Մատթեոս 13.1-23

Օր 3

Լրացուցիչ առակներ թագավորության ապագայի մասին

Դաս 16. Մատթեոս 13.24–58

Օր 4

Հիսուսը հանդարտեցնում է փոթորիկը, դուրս է քշում չար ոգիների մի բանակ, բժշկում է արյունահոսություն ունեցող կնոջը, մեռելներից կենդանացնում է Հայրոսի դստերը

Դաս 36. Մարկոս 4–5

Օր 5

Ավելի շատ աշխատողների կարիքը, տասներկուսի հանձնարարությունը

Դաս 13. Մատթեոս 9.35–10.42

Հովհաննես Մկրտչի մահը

Դաս 37. Մարկոս 6.1–29

7-րդ շաբաթ

Օր 1

Հիսուսը կերակրեց հինգ հազար մարդու

Դաս 37. Մարկոս 6.30-44, Դաս 17. Մատթեոս 14.1–21

Օր 2

Հիսուսը քայլում է ջրի վրայով

Դաս 17. Մատթեոս 14.22-36

Բժշկումներ

Դաս 37. Մարկոս 6.45–56

Օր 3

Քարոզ. Կյանքի հացը

Դաս 65․ Հովհաննես 6.22–59

Օր 4

Քարոզ մաքրության վերաբերյալ, Հիսուսը բժշկում է քանանացու դստերը և մյուսներին

Դաս 18. Մատթեոս 15

Օր 5

Հիսուսը բժշկում է խուլ մարդուն Դեկապոլիսում, կերակրում է չորս հազարին, կույր մարդու աստիճանական բժշկումը

Դաս 38. Մարկոս 7.1–8.26

8 շաբաթ

Օր 1

Փարիսեցիներն ու սադուկեցիները նշան են խնդրում, Պետրոսի վկայությունը, խոստացվել են թագավորության կնքող բանալիները, խաչի վերցնելը

Դաս 19. Մատթեոս 16.1-28

Օր 2

Կերպարանափոխություն. կնքող բանալիները տրված են, երկդրամեանը ձկան միջից

Դաս 20. Մատթեոս 17

Օր 3

Հիսուսը բժշկում է տղային, որի մեջ անմաքուր ոգի կար

Դաս 39. Մարկոս 9.14-29

Օր 4

Ո՞վ է մեծ արքայության մեջ, գայթակղություններ

Դաս 40. Մարկոս 9.30-50

Օր 5

Ներում, առակ. անողորմ ծառան

Դաս 21. Մատթեոս 18.1-35

9-րդ շաբաթ

Օր 1

Հիսուսին հետևելը զոհաբերություն է պահանջում, Հիսուսն ուղարկվել է փրկելու, ոչ թե կործանելու

Դաս 49. Ղուկաս 8-9

Օր 2

Յոթանասունը նշանակվել և ուղարկվել են, Հիսուսը ներկա է տաղավարահարաց տոնին:

Դաս 50. Ղուկաս 10.1–24, Դաս 66. Հովհաննես 7

Օր 3

Շնության մեջ բռնված կինը, Աշխարհի Լույսը

Դաս 67․ Հովհաննես 8․1-30

Օր 4

Հիսուսն ուսուցանում է մեղքից ազատ լինելու մասին և վկայում է Իր աստվածայնության մասին:

Դաս 68․ Հովհաննես 8.31–59

Օր 5

Հիսուսը բժշկում է կույր մարդուն Հանգստության օրը

Դաս 69․ Հովհաննես 9

10-րդ շաբաթ

Օր 1

Առակ. Բարի Հովիվը, Հիսուսը հանգիստ է խոստանում

Դաս 70. Հովհաննես 10, Դաս 14. Մատթեոս 11

Օր 2

Առակ. Բարի Սամարացին

Դաս 50. Ղուկաս 10.25–37

Օր 3

Մարիամը և Մարթան, աղոթք, զգուշացում փարիսեցիներից, առակ. հարուստ անխելքը

Դաս 51. Ղուկաս 10.38–12.59

Օր 4

Բժշկումներ հանգստության օրը, առակ. վերջին ընթրիքը

Դաս 52. Ղուկաս 13-14

Օր 5

Առակներ. Կորած ոչխարը, կորած մետաղադրամը, անառակ որդին

Դաս 53. Ղուկաս 15

11-րդ շաբաթ

Օր 1

Առակներ. անիրավ տնտեսը, հարուստը և աղքատ Ղազարոսը

Դաս 54. Ղուկաս 16

Օր 2

Քարոզ գայթակղությունների և հավատի մասին, Հիսուսը բժշկում է տասը բորոտներին

Դաս 55. Ղուկաս 17

Օր 3

Հիսուսը կենդանացնում է մահացած Ղազարոսին

Դաս 71․ Հովհաննես 11․1-46

Օր 4

Փարիսեցիները հարցնում են ապահարզանի մասին

Դաս 22. Մատթեոս 19.1-12

Օր 5

Թույլ տվեք երեխաներին, հարուստ երիտասարդ իշխանը

Դաս 41. Մարկոս 10.1-34

12-րդ շաբաթ

Օր 1

Ամեն ինչից հրաժարվելու պարգևը, առակ. այգու մշակները

Դաս 22. Մատթեոս 19.13–30; 20.1–16

Ամենամեծը պիտի ծառայի

Դաս 41. Մարկոս 10.35-52

Օր 2

Առակներ. Անիրավ դատավորը, փարիսեցին և մաքսավորը, Հիսուսը բժշկում է Բարտիմէոսին, այցելում է Զաքէոսին

Դաս 56. Ղուկաս 18-21

Օր 3

Մարիամն օծում է Հիսուսին

Դաս 42. Մարկոս 14.1-9, Դաս 72. Հովհաննես 12.1–19

Հաղթական մուտքը, տաճարի երկրորդ մաքրագործումը

Դաս 23. Մատթեոս 21.1–16

Օր 4

Թզենին անիծվեց, առակներ. երկու որդիները, չար մշակները, թագավորի որդու հարսանիքը

Դաս 24. Մատթեոս 21.17-22.14

Օր 5

Հարց տուրքի մասին, ամուսնությունը և հարությունը, մեծ պատվիրանը

Դաս 25. Մատթեոս 22.15-40

13-րդ շաբաթ

Օր 1

Կեղծավորության դատապարտումը

Դաս 26. Մատթեոս 23.1-36

Այրի կնոջ երկու լուման

Դաս 42. Մարկոս 11-13

Հիսուսը սաստիկ վշտացած է Երուսաղեմի համար

Դաս 26. Մատթեոս 23.37-39

Օր 2

Դավադրություն Ղազարոսի դեմ, ճառ. Հիսուսն ուղարկվել է Հոր կողմից, մի լույս նրանց համար, ովքեր հավատում են

Դաս 72․ Հովհաննես 12

Օր 3

Երուսաղեմի ոչնչացումը, Երկրորդ Գալուստի նշանները

Դաս 27. Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս, Մատթեոս 24

Օր 4

Առակ. տասը կույսերը

Դաս 28. Մատթեոս 25.1-13

Օր 5

Առակներ. Տաղանդները, ոչխարը և այծերը

Դաս 29. Մատթեոս 25.14-46

14-րդ շաբաթ

Օր 1

Հիսուսին մատնելու Հուդայի դավադրությունը, Վերջին Ընթրիքը սկսվում է

Դաս 30. Մատթեոս 26.1–16

Հիսուսը լվանում է աշակերտների ոտքերը

Դաս 73․ Հովհաննես 13․1-17

«Միթէ ե՞ս եմ, Տէր»

Դաս 30. Մատթեոս 26.17–25

Օր 2

Նոր պատվիրան

Դաս 73․ Հովհաննես 13.31-38

Սահմանվում է Հաղորդությունը

Դաս 30. Մատթեոս 26.26-30

Օր 3

Քարոզ Մխիթարիչի մասին

Դաս 74․ Հովհաննես 14

Օր 4

Պետրոսի ուրացումը կանխատեսվում է

Դաս 57. Ղուկաս 22.1-38

Ճշմարիտ Որթը, սիրեք իրար, ճշմարտության Հոգին վկայում է

Դաս 75․ Հովհաննես 15

Օր 5

Զգուշացում Առաքյալներին, Մխիթարիչը, հակադրություն. ուրախություն և վիշտ

Դաս 76․ Հովհաննես 16

15 շաբաթ

Օր 1

Հիսուսի բարեխոսական աղոթքը

Դաս 77․ Հովհաննես 17

Օր 2

Հիսուսի տառապանքը և աղոթքները Գեթսեմանիում

Դաս 31. Մատթեոս 26.31–46, Դաս 42. Մարկոս 14.10–16.20, Դաս 57. Ղուկաս 22.39–53

Օր 3

Հիսուսը ձերբակալվել է, Պետրոսի ուրացումը, Հիսուսը կանգնել է Կայիափայի առաջ

Դաս 31. Մատթեոս 26.47–75, Դաս 57. Ղուկաս 22.39–71

Օր 4

Հիսուսը Պիղատոսի և Հերովդեսի առաջ, Բարաբբան ազատ է արձակվում

Դաս 58. Ղուկաս 23.1–25, Դաս 78. Հովհաննես 18.1–19.16

Պիղատոսի երկրորդ դատը

Դաս 78. Հովհաննես 18.33-19.16

Հիսուսը խարազանվեց և ծաղրվեց

Դաս 32. Մատթեոս 27.1-50

Օր 5

Խաչելությունը

Դաս 32. Մատթեոս 27.26–50, Դաս 58. Ղուկաս 23.26–56, Դաս 78. Հովհաննես 19.17–42

16-րդ շաբաթ

Օր 1

Հիսուս Քրիստոսի մահը, Հիսուսի թաղումը, քահանայապետերը և փարիսեցիները կնքում են գերեզմանը

Դաս 33. Մատթեոս 27.51-66

Օր 2

Հարությունը

Դաս 33. Մատթեոս 28.1-20, Դաս 79. Հովհաննես 20

Օր 3

Էմմաուսի ճանապարհին Հիսուսը հայտնվում է երկու աշակերտներին

Դաս 59. Ղուկաս 24.13-32

Օր 4

Երեկո. Հիսուսը հայտնվում է աշակերտներին, Թովմաս

Դաս 79․ Հովհաննես 20.11-31

Օր 5

Պետրոս. «Ես գնում եմ ձուկ բռնելու», Հիսուս. «Արածեցրու իմ ոչխարները»

Դաս 80. Հովհաննես 21, Դաս 33. Մատթեոս 28.1–20

Տասներկուսի մեծ լիազորությունը, Համբարձում

Դաս 59. Ղուկաս 24