Գրադարան
Դաս 123. Եփեսացիս 5-6


Դաս 123

Եփեսացիս 5-6

Նախաբան

Պողոսն ուսուցանեց Սրբերին, թե ինչպես դիմակայել չարին։ Նա նաև ուսուցանեց նրանց, թե ինչպես ամրացնել ընտանեկան հարաբերությունները։ Պողոսն ավարտեց իր նամակը, հորդորելով Աստծո հետևորդներին. «Աստծո սպառազինությունը հագեք» (Եփեսացիս 6․11), որպեսզի դիմակայեք սատանայի խորամանկությանը։

Ուսուցման առաջարկներ

Եփեսացիս 5․1-20

Պողոսն ուսուցանում է Սրբերին, թե ինչպես դիմակայել չարին

Հնարավորության դեպքում ցուցադրեք մի իր, որը նոր է պատրաստվել կամ գնվել, իսկ հետո հարցրեք․

  • Սովորաբար, ինչպե՞ս ենք վերաբերվում այն իրերին, որոնք նոր են։

Հիշեցրեք ուսանողներին, որ Եփեսացիս 4-րդ գլխում Պողոսը խորհուրդ է տալիս Եկեղեցու նոր անդամներին «հանել» իրենց «հին[,] … ապականված» մարդուն (հատված 22) և «հագնել նոր մարդուն» (հատված 24), կամ որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ, սկսել նոր կյանք։

  • Ինչպե՞ս կարող ենք նոր համարել որևէ մեկի կյանքը, ով որոշել է հետևել Հիսուս Քրիստոսին։

Հանձնարարեք ուսանողներին Եփեսացիս 5–6 գլուխներն ուսումնասիրելիս փնտրել այն սկզբունքը, որը կօգնի նրանց «հագնել նոր մարդուն»՝ որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Եփեսացիս 5․1–7 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե Պողոսն ինչ խորհուրդ տվեց Սրբերին՝ որպես Հիսուս Քրիստոսի հետևորդների, որ անեն կամ չանեն։

  • Պողոսն ի՞նչ խորհուրդ տվեց Հիսուս Քրիստոսի հետևորդներին, որ նրանք անեն։ Ի՞նչ խորհուրդ տվեց նրանց չանել։

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այս հատվածներից Հիսուս Քրիստոսի հետևորդների մասին։ (Ուսանողները կարող են բազմաթիվ ճշմարտություններ նշել, սակայն կարևոր է նշել, որ Հիսուս Քրիստոսի հետևորդները մասնակից չեն դառնում աշխարհի չարիքներին։

  • Համաձայն հատված 5-ի, ի՞նչ գին են վճարում նրանք, ովքեր մասնակից են դառնում աշխարհի չարիքներին։

  • Մասնակից լինելով աշխարհի չարիքներին, ինչպե՞ս է մարդու նոր կյանքը Քրիստոսում փոխվում։ Ինչպե՞ս է այդ անձնավորության օրինակն ազդում ուրիշների վրա:

Ամփոփեք Եփեսացիս 5․8–20 հատվածները և բացատրեք, որ Պողոսը հորդորեց Սրբերին «գնալ լույսի որդիների պես» (հատված 8), լինել իմաստուն և ձգտել իմանալ Տիրոջ կամքը՝ «լցվելով Հոգով» (հատված 18

Եփեսացիս 5․21–6․9

Պողոսը եփեսացիներին խորհուրդներ է տալիս իրենց ընտանեկան հարաբերությունների վերաբերյալ

Հարցրեք ուսանողներին վերջին 24 ժամերի ընթացքում իրենց ընտանիքների հետ ունեցած հարաբերությունների մասին և թող հիշեն` արդյոք այդ հարաբերությունները դրական են եղել, թե բացասական։ (Օրինակ, այդ հարաբերությունները եղել են սիրալի՞ր, թե վիճելի,բարի՞, թե վիրավորական,վեհացնո՞ղ, թենվաստացնող։)

  • Ինչու՞ է երբեմն դժվար ընտանիքում դրական հարաբերություններ ունենալ։

Հանձնարարեք ուսանողներին Եփեսացիս 5․21–6․9 հատվածներն ուսումնասիրելիս փնտրել մի սկզբունք, որը կօգնի նրանց ամրացնել իրենց ընտանեկան հարաբերությունները։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Եփեսացիս 5․21 հատվածը: Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե Պողոսն ինչ խրախուսեց Սրբերին անել։

  • Պողոսն ի՞նչ խրախուսեց Սրբերին անել։ (Բացատրեք, որ «իրար հնազանդ եղեք» արտահայտությունը նշանակում է, որ մենք պետք է ուրիշներին մեզանից առաջ դասենք, իսկ «Աստուծոյ վախովը» վերաբերում է Աստծո հանդեպ մեր սիրուն և հարգանքին։)

  • Ինչպե՞ս է Հիսուսը Քրիստոսը հնազանդվելու օրինակ հանդիսանում։

  • Ուրիշներին մեզանից առաջ դասելով, ինչպե՞ս կարող ենք ամրացնել մեր ընտանեկան հարաբերությունները:

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Եփեսացիս 5․22-29 հատվածները: Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե Պողոսն ինչ պատվիրեց անել ամուսիններին ու կանանց՝ իրար հետ ունեցած իրենց հարաբերություններում։

  • Պողոսն ի՞նչ խորհուրդ տվեց ընդօրինակել կանանց՝ ամուսինների հետ ունեցած իրենց հարաբերություններում։ (Բացատրեք, որ Պողոսն ուսուցանեց, որ կինը պետք է «հնազանդվի» իր ամուսնուն [հատված 22]։ Դա կարող է մեկնաբանվել այսպես՝ հաստատել, աջակցել և հարգել իր ամուսնուն, ինչպես Տիրոջը։ Ամուսինների աստվածայնորեն նշանակված դերն է` հոգ տանել ընտանիքների մասին կամ նրանց վրա նախագահել, ճիշտ` ինչպես Փրկիչն է հոգ տանում ու առաջնորդում Իր Եկեղեցին։)

  • Պողոսն ի՞նչ խորհուրդ տվեց անել ամուսիններին ՝ կանանց հետ ունեցած իրենց հարաբերություններում։

  • Ինչպե՞ս կվարվի ամուսինը կնոջ հետ, եթե սիրի նրան, ինչպես Փրկիչն է սիրում Իր Եկեղեցին։ (Նա «իր անձը կմատնի» կնոջ համար [հատված 25], կամ կդասի նրան իրենից առաջ և «կպահպանի» նրան [հատված 29]։)

  • Ի՞նչ ճշմարտություն ենք սովորում Պողոսի ուսմունքներից այն մասին, թե ինչ կպատահի մեր ընտանիքների հետ, եթե Եկեղեցու հանդեպ Փրկիչի ունեցած հարաբերություններն ընդունենք որպես օրինակ մեզ համար։ (Իրենց իսկ բառերով ուսանողները պետք է բացահայտեն նմանատիպ մի սկզբունք․ Եթե Եկեղեցու հանդեպ Փրկիչի ունեցած հարաբերություններն ընդունենք որպես օրինակ մեզ համար, մենք կամրապնդենք մեր ընտանեկան հարաբերությունները։)

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Եփեսացիս 5․30-33 հատվածները: Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչ են դառնում ամուսիններն ու կանայք, երբ նրանք ամուսնանում են։

  • Ըստ 31-րդ հատվածի, ի՞նչ են դառնում ամուսիններն ու կանայք, երբ ամուսնանում են։ (Նրանք դառնում են «մեկ մարմին» կամ միավորվում են՝ ֆիզիկապես, զգացմունքայնորեն և հոգեպես։)

  • Իրար հետ ունեցած փոխհարաբերություններում ինչպե՞ս կարող է Փրկիչի օրինակն օգնել ամուսնացած զույգերին (և ընտանիքին) սեր և միասնություն զարգացնել իրենց հարաբերություններում։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Եփեսացիս 6․1–4 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի օրինակը կիրառելի իր ծնողների հետ ունեցած երեխայի հարաբերություններում։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով:

  • Հնազանդվելով իր ծնողներին, ինչպե՞ս է երեխան հետևում Հիսուս Քրիստոսի օրինակին։

  • Պողոսն ի՞նչ պատվիրեց անել հայրերին ՝ իրենց երեխաներին մեծացնելիս։

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե իրենց ընտանեկան հարաբերություններն ինչպես կարող են ամրապնդվել, եթե Փրկիչի հետ ունեցած իրենց հարաբերություններն որպես օրինակ ծառայեցնեն իրենց։ Հրավիրեք նրանց ընտրել մի փոխհարաբերություն, որը նրանք կցանկանային բարելավել և գրի առնել այն եղանակները, որոնց միջոցով նրանք կարող են բարելավել այդ փոխհարաբերությունը՝ հետևելով Փրկիչի օրինակին։ Խրախուսեք նրանց գործել ըստ իրենց գրածների:

Ամփոփեք Եփեսացիս 6․5–9 հատվածները և բացատրեք, որ Պողոսն ուսուցանեց ծառայի և տիրոջ միջև տիրող հարաբերությունների մասին։ Նոր Կտակարանի ժամանակներում ստրկությունը տարածված էր Հռոմեական կայսրությունում, նույնիսկ Եկեղեցու որոշ անդամների մեջ։ Պողոսի պատասխանը չի ենթադրում, որ նա հավանություն է տալիս ստրկությանը ։

Եփեսացիս 6․10–24

Պողոսը պատվիրում է Սրբերին «հագնել Աստծո ողջ սպառազինությունը»

Գրեք գրատախտակին Նախագահ Էզրա Թավտ Բենսոնի հետևյալ խոսքերը։ (Այդ հայտարարությունը կարելի է գտնել՝ “The Power of the Word,” Ensign, May 1986, 79։) Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այդ հայտարարությունը:

«Սատանան պատերազմ է մղում Եկեղեցու այն անդամների հետ, ովքեր ունեն վկայություններ և ձգտում են պահել պատվիրանները» (Նախագահ Էզրա Թավտ Բենսոն)։

  • Ինչպե՞ս է սատանան պատերազմ մղում Եկեղեցու երիտասարդների դեմ։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Եփեսացիս 6․10-13 հատվածները: Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե համաձայն Պողոսի խոսքերի, ինչի դեմ էին Սրբերը պատերազմ մղում իր օրոք։ Բացատրեք, որ հնարքներ բառը վերաբերում է այն խորամանկություններին ու ճարպկություններին, որոնք կիրառվում էին խաբելու կամ ծուղակը գցելու համար։

  • Համաձայն Պողոսի խոսքերի, ինչի՞ դեմ էին սրբերը պատերազմ մղում իր օրոք։

  • 12-րդ հատվածում Պողոսի թվարկվածներն ինչպես են նման այն ամենին, ինչի դեմ մենք կռվում ենք մեր օրերում։

  • Ըստ Պաղոսի, Սրբերն ի՞նչ պիտի հագնեին իր օրոք, , որպեսզի դիմակայեին այդ չարիքներին։ (Ուսանողների պատասխաններից հետո գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Եթե մենք հագնենք Աստծո ողջ սպառազինությունը, մենք կկարողանանք դիմակայել չարին։)

Նկար
handout, armor of God

Հագեք Աստծո ողջ սպառազինությանը

Նոր Կտակարանի ձեռնարկ սեմինարիայի ուսուցչի համար-Դաս 123

Նկար
diagram, armor of God

Ուսանողներին բաժանեք հետևյալ ուղեկցող թերթիկը։ Դասարանը բաժանեք հինգ խմբի և յուրաքանչյուր խմբին տվեք Եփեսացիս 6․14–17 հատվածներում նշված սպառազինություններից մեկը։ (Մի հանձնարարեք «մէջքերը ճշմարտութեամբ գօտեւորուած» [հատված 14]։ Եթե ձեր դասարանի անդամները քիչ են, կարող եք մի քանի խմբերի մեկից ավելի սպառազինություն նշանակել։

Հետևյալ հարցերը գրեք գրատախտակին.

  1. Ի՞նչ նպատակով է սպառազինության այդ տեսակն օգտագործվում։

  2. Ինչպե՞ս անվանեց Պողոսն այդ սպառազինությունը։

  3. Հոգևոր առումով, ի՞նչ են խորհրդանշում սպառազինությամբ պաշտպանված մարմնի մասերը։

  4. Հագնելով այդ հոգևոր սպառազինությունը, ինչպե՞ս կարող եք դիմակայել չարին։

Որպեսզի ցույց տաք ուսանողներին, թե ինչպես լրացնել թերթիկը, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Եփեսացիս 6․14 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և փնտրել գրատախտակին գրված հարցերի պատասխանները՝ «մէջքերը ճշմարտութեամբ գօտեւորուած» տարբերակի համար և պատասխանները գրել իրենց թերթիկներում։

Բացատրեք, որ «գոտին» կապվում է մարմնի միջին հատվածում։ Ուսանողները կարող են նմանատիպ պատասխաններ առաջարկել․ (1) Այն ծածկում է գոտկատեղը (վերարտադրության համար պատասխանատու կենսական օրգանները)։ (2) Ճշմարտություն (3) Այն խորհրդանշում է մեր մաքրաբարոյությունը կամ բարոյական մաքրությունը։ (4) Փրկության ծրագրի ճշմարտացիության իմացությունը կարող է շարժառիթ հանդիսանալ մեզ բարոյապես մաքուր պահելու համար։

Հրավիրեք ուսանողներին Եփեսացիս 6․14–18 հատվածներն իրենց խմբերով կարդալուց հետո նման ձևով լրացնել թերթիկի այն հատվածը, որը համապատասխանում է իրենց նշանակված սպառազինության տեսակներին։ (Բացատրեք, որ «ձեր ոտները կոշիկ հագած» [հատված 15] արտահայտությունը նշանակում է հագնել կոշիկներ կամ ոտքի այլ պաշտպանիչ միջոցներ։)

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո յուրաքանչյուր խմբից մեկական ներկայացուցչի հանձնարարեք դասարանի հետ կիսվել իրենց մտքերով։ Բոլոր խմբերի զեկույցներից հետո հանձնարարեք ուսանողներին խմբերի պատասխանները գրի առնել իրենց թերթիկներում։

  • Ինչո՞ւ է կարևոր, որ մենք պաշտպանվենք Աստծո ողջ սպառազինությամբ։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդի հետևյալ խոսքերը և խնդրեք ուսանողներին լսել, թե ինչպես ենք հագնում և ամրացնում Աստծո սպառազինությունը.

Նկար
Երեց Մ. Ռասսել Բալլարդ

«Ես ուզում եմ մտածել այս հոգևոր սպառազինության մասին ոչ թե որպես մետաղի ամուր կտորների, որոնք ձուլվել են մարմնին համապատասխան, այլ ավելի շուտ որպես մետաղյա օղակներից գործված հագուստի մասին: Այն բաղկացած է տասնյակ պողպատե փոքր կտորներից, որոնք ամրացված են իրար, թույլ տալով լինել ավելի ճկուն՝ առանց կորցնելու պաշտպանությունը: Ես դա ասում եմ այն պատճառով, որ չկա միայն մեկ և մեծ բան, որը մենք կարող ենք անել, որպեսզի պաշտպանված լինենք հոգևոր առումով: Ճշմարիտ հոգևոր զորությունը կախված է բազմաթիվ փոքր գործերից, որոնք գործված են միմյանց հետ հոգևոր ամուր գործվածքով, որը պաշտպանում է չարից» (“Be Strong in the Lord,” Ensign, July 2004, 8):

  • Ի՞նչ եք անում, որպեսզի հագնեք և ամրապնդեք Աստծո սպառազինությունը յուրաքանչյուր օր։ Ինչպե՞ս է դա օգնել ձեզ դիմակայելու չարիքին, գայթակղությանը կամ խաբեությանը։

Հետևյալ հարցերը գրեք գրատախտակին և ուսանողներին հրավիրեք գրել դրանց պատասխանները․

Ձեր հոգևոր սպառազինությունից ո՞ր մեկն եք համարում ուժեղ։

Ո՞րն է ձեր ամենաթույլ սպառազինությունը։

Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ուժեղացնեք սպառազինության այդ տեսակները ձեր կյանքում։

Ամփոփեք Եփեսացիս 6․19–24 հատվածները և բացատրեք, որ Պողոսն ավարտեց իր նամակը՝ խնդրելով Սրբերին աղոթել իր համար, որպեսզի «խոսք տրվի իրեն» (հատված 19) և կարողանա ավետարանը համարձակությամբ քարոզել բանտում գտնվելիս։

Կիսվեք ձեր վկայությամբ այն ճշմարտությունների մասին, որոնք ուսանողները բացահայտեցին Եփեսացիս 5–6 գլուխներում։ Խրախուսեք նրանց գործել ըստ այն հուշումների, որոնք հնարավոր է, նրանք ստացան այսօրվա դասի ընթացքում։

Բացատրական և պատմական տեղեկություն

Եփեսացիս 5․25–28, 6․4։ «Ինչպես Քրիստոսն էլ սիրեց Եկեղեցուն»

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնը մատնացույց է արել Փրկիչի օրինակը, երբ նա ամուսիններին խորհուրդ է տվել, թե ինչպես առաջնորդել իրենց ընտանիքները։

«Մենք չենք տեսնում Փրկիչին կոպիտ կամ դաժան ձեռքով Եկեղեցին առաջնորդելիս։ Մենք չենք տեսնում, որ Փրկիչը Իր Եկեղեցուն անհարգալից կամ անփութորեն վերաբերվի: Մենք չենք տեսնում Փրկիչին ուժ կամ հարկադրանք գործադրելիս՝ Իր նպատակներն իրականացնելու համար: Ոչ մի տեղ մենք չենք տեսնում Փրկիչին այլ բան անելուց, բացի դաստիարակելուց, բարձրացնելուց, մխիթարելուց և Եկեղեցին վեհացնելուց» (“To the Fathers in Israel,” Ensign, Nov. 1987, 50)։

Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալն ուսուցանել է այն ներգործության մասին, որ ամուսինը կարող է ունենաել, երբ նա սիրում է իր ընտանիքն այնպես, ինչպես Փրկիչն է սիրում Իր Եկեղեցին։

«Քրիստոսն այնպես սիրեց եկեղեցին և նրա ժողովրդին, որ իր հոժար կամքով տարավ հալածանքներ նրանց համար, ենթարկվեց սարսափելի անարգանքի, անտրտունջ տարավ ցավ և ֆիզիկական բռնություն և, ի վերջո, տվեց իր թանկագին կյանքը նրանց համար։

Երբ ամուսինը պատրաստ է այդպիսի վերաբերմունք ցուցաբերել իր ընտանիքի հանդեպ, ոչ միայն կինը, այլև ողջ ընտանիքը կարձագանքի նրա ղեկավարությանը» (“Home: The Place to Save Society,” Ensign, Jan. 1975, 5)։

Եփեսացիս 6․1 «Հնազանդ եղեք ձեր ծնողներին Տերով»

«Պողոսն ասաց․ «Որդիք, հնազանդ եղեք ձեր ծնողներին Տերով․ Որ այն է արժանը» (Եփեսացիս 6․1, շեշտադրումն ավելացված է), իսկ հետո անմիջապես ավելացնում է «Պատվիր քո հորը և մորը» (հատ․ 2)։ Սակայն այդ ժամանակ նա ոչ մի գնահատական չտվեց՝ նկարագրելով այն միայն որպես «առաջին պատուիրանքը խոստմունքով» (Եփեսացիս 6․2)։ Հնազանդվել ծնողներին Տերով նշանակում է հնազանդվել նրանց արդարակեցությամբ (see McConkie, Doctrinal New Testament Commentary, 2:521)։ Ամեն անգամ, երբ զավակն արդար է ապրում, նա պատիվ է բերում իր ծնողներին՝ անկախ նրանից այդ ծնողներն արդար են, թե ամբարիշտ։ Հակառակը նույնպես ճշմարիտ է։ Ամեն անգամ, երբ զավակն ապրում է բարոյազուրկ կյանքով, նա ամոթով է թողնում իր ծնողներին՝ անկախ նրանից, այդ ծնողներն արդար են, թե ոչ։ Այսպիսով, ծնողներին պատվելը միշտ չէ, որ նշանակում է հնազանդվել նրանց։ Այն համեմատաբար քիչ դեպքերում, երբ հնարավոր է ծնողները պաշտպանեն կամ խրախուսեն իրենց զավակների պահվածքը, ապա այդ երեխան անպատվություն է բերում իր ծնողների վրա, եթե նա հնազանդվի նրանց» (Old Testament Student Manual: Genesis–2 Samuel [Church Educational System manual, 2003], 131

Եփեսացիս 6.11 «Աստծո [ողջ] սպառազինությունը հագեք»

Նախագահ Հարոլդ Բ. Լին բացատրել է Աստծո ողջ սպառազինությունը հագնելու կարևորությունը․

«Մենք ունենք մարմնի չորս մասեր, որոնք, ինչպես ասել է Պողոս Առաքյալը, առավել խոցելի են խավարի ուժերի կողմից: Մեջքը մարմնավորում է առաքինությունը, մաքրաբարոյությունը: Սիրտը մարմնավորում է մեր պահվածքը: «Մեր ոտքերը՝ մեր կյանքի նպատակները և ի վերջո մեր գլուխը՝ մեր մտքերը» (Feet Shod with the Preparation of the Gospel of Peace, Brigham Young University Speeches of the Year [Nov. 9, 1954], 2)։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա․ Մաքսվելը ուսուցանել է, թե ինչ պետք է անենք Աստծո սպառազինությունը հագնելուց առաջ։

«Բնական մարդուն հանելով հնարավորություն ենք տալիս հագնելու Աստծո ողջ սպառազինությունը, որը նախկինում լիովին չէր համապատասխանի։ (see Eph. 6:11, 13)» (“Plow in Hope,” Ensign, May 2001, 60)։

Առաջին Նախագահությունից Նախագահ Ն․ Էլդոն Թանները ուսուցանել է, թե ինչ կարող ենք անել, որպեսզի հագնենք Աստծո ողջ սպառազինությունը․

«Ստուգեք ձեր սպառազինությունը։ Կա արդյո՞ք անպաշտպան տեղ։ Որոշեք հիմա և ավելացրեք բացակայող մասերը։ …

Ապաշխարության մեծագույն սկզբունքի շնորհիվ կարող եք փոխել ձեր կյանքը և սկսեք զինել ձեզ Աստծո սպառազինությամբ՝ ուսումնասիրության, աղոթքի, Աստծուն ծառայելու որոշման և Նրա պատվիրանները պահելու միջոցով» (“Put on the Whole Armor of God,” Ensign, May 1979, 46)։