Գրադարան
Դաս 152․ Հայտնություն 2-3


Դաս 152

Հայտնություն 2-3

Նախաբան

Հովհաննեսը գրեց Փոքր Ասիայի Եկեղեցիների յոթ հրեշտակներին կամ ծառաներին և Սրբերին փոխանցեց Տիրոջ` գովեստի, ուղղվելու և նախազգուշացման խոսքերը։ Հովհաննեսը նաև վեհացում խոստացավ նրանց, ովքեր կհաղթահարեին։

Ուսուցման առաջարկներ

Հայտնություն 2-3

Հովհաննեսը Հիսուս Քրիստոսի խոսքերն է գրում յոթ եկեղեցիների ղեկավարներին

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Երեխաների Միության գերագույն նախագահության նախկին անդամ քույր Սիդնի Ս. Ռեյնոլդսի հետևյալ պատմությունը։ Ուսանողներին խնդրեք ուշադրություն դարձնել, թե այս պատմությունից ինչ կարող են սովորել Տիրոջ մասին։

Նկար
Սիդնի Ս. Ռեյնոլդս

«Երեխաների Միության գերագույն նախագահությունից Քույր Գեյլ Կլեգը երկար տարիներ ամուսնու հետ ապրել է Բրազիլիայում։ Վերջերս Երեխաների Միության գործերով ժամանեց Ճապոնիա։ Կիրակի օրը աղոթատուն մտնելով, նա ճապոնացի սրբերի մեջ անմիջապես նկատեց Բրազիլիայից մի ընտանիքի։ … Նա միայն մեկ րոպե ուներ նրանց ողջունելու համար, բայց հասցրեց նկատել, որ թեև մայրն ու երեխաները ուրախ էին, սակայն հայրը բավականին զուսպ էր։ «Ես դեռ ժողովից հետո ժամանակ կունենամ զրուցելու նրանց հետ»,- մտածեց նա և արագ բարձրացավ բեմ ։ Նրա ելույթն անգլերեն լեզվով էր, որը թարգմանվեց ճապոներեն, որից հետո նա զգաց, որ պետք է վկայություն բերի պորտուգալերենով։ Նա տատանվում էր, քանի որ պորտուգալերենի թարգմանիչներ չկային և մարդկանց 98 տոկոսը չէր հասկանա իր խոսքերը։

Ժողովից հետո այդ ընտանիքի հայրը մոտեցավ նրան ու ասաց․ «Գիտեք քույր, այստեղ սովորույթներն այնքան տարբեր են, և ես միայնակ եմ զգում։ Դժվար է Եկեղեցի հաճախել և ոչինչ չհասկանալ։ Երբեմն, մտածում եմ, որ լավ կլիներ մնայի տանը և սուրբ գրություններ կարդայի։ Ես ասացի կնոջս․ «Մեկ անգամ ևս կփորձեմ»,- և եկա ասյօր՝ մտածելով, որ սա իմ վերջին անգամը կլինի։ Երբ դուք ձեր վկայությունը բերեցիք պորտուգալերենով, Հոգին դիպչեց սրտիս և զգացի, որ իրոք պատկանում եմ այս եկեղեցուն։ Աստված գիտի, որ այստեղ եմ և Նա կօգնի ինձ» («Նա ճանաչում և սիրում է մեզ», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2003, 76)։

  • Այս փորձառությունից ի՞նչ ենք սովորում Տիրոջ մասին։

Հետևյալ անավարտ արտահայտությունը գրեք գրատախտակին․ Քանի որ Տերը ճանաչում է բոլորիս … Հրավիրեք ուսանողներին Հայտնություն 2–3 գլուխներն ուսումնասիրելիս փնտրել այն ճշմարտությունները, որոնց օգնությամբ նրանք կհասկանան, թե ինչ կարող է Տերն անել նրանց համար, քանի որ Նա ճանաչում է նրանց։

Բացատրեք, որ Հայտնություն 2–3 գլուխներում Հովհաննես Առաքյալը գրել է Հիսուս Քրիստոսի խոսքերը՝ ուղված Փոքր Ասիայի (այսօրվա Թուրքիայի) յոթ եկեղեցիներին։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 2․1–3, 6 հատվածները։ Դասարանին հանձնարարեք հետևել և ուշադրություն դարձնել, թե Տերն ինչ գիտեր Եփեսոսի Սրբերի մասին։

  • Տերն ի՞նչ գիտեր Եփեսոսի Սրբերի մասին։ (Բացատրեք, որ Նիկողայոսյաններ [հատված 6] եզրույթը վերաբերում է մի խումբ մարդկանց, ովքեր պնդում էին, որ կարող են սեռական բնույթի մեղքեր գործել և չպատժվել, քանի որ Աստծո շնորհը կօգնի նրանց [տես Սուրբ Գրքերի Ուղեցույց (Bible Dictionary), «Նիկողայոսականներ»]։)

Նշեք, որ այս հատվածներում Տերը գովում կամ փառաբանում է Սրբերի բարի գործերը։ Գրատախտակին գրված նախադասությունն ավարտեք այնպես, որ կարդացվի․ Քանի որ Տերը ճանաչում է բոլորիս, Նա կարող է մեզ անհատապես գովել …

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 2․4–5 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ուրիշ ինչ գիտեր Տերը Եփեսոսի Սրբերի մասին։

  • Ուրիշ ի՞նչ գիտեր Տերը Եփեսոսի Սրբերի մասին։

Նշեք, որ Տերը ուղղում էր Սրբերի կատարած մեղքերը։ Գրատախտակին գրված նախադասությունն ավարտեք այնպես, որ կարդացվի․ Քանի որ Տերը ճանաչում է բոլորիս, Նա կարող է մեզ անհատապես գովել և ուղղում անել։

  • Մենք ինչպե՞ս կարող ենք անհատական գովասանք և ուղղում ստանալ Տիրոջից։

  • Իմանալով, որ Տերն անհատապես կարող է գովել ու ուղղել մեզ, ինչպե՞ս կարող ենք բարելավել սուրբ գրությունների անհատական ուսումնասիրությունն ու աղոթքը։ Ինչպե՞ս կարող է դա ազդել այն ձևի վրա, թե ինչպես ենք մենք վերաբերվում մեր Եկեղեցու ղեկավարների և ծնողների խորհրդին։

  • Մենք ինչո՞ւ պետք է անհատական գովասանք և ուղղում փնտրենք Տիրոջից։

  • Ե՞րբ եք զգացել, որ Տերն անհատական գովասանք և ուղղում է տալիս ձեզ։ Այդ փորձառության ժամանակ, ինչպե՞ս համոզվեցիք, որ Տերն անձնապես ճանաչում է ձեզ։ (Հիշեցրեք ուսանողներին, որ չկիսվեն սուրբ կամ խիստ անձնական փորձառություններով։)

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե իրենց կարծիքով, Տերն ինչ արարքների համար կարող է նրանց գովել և ինչ մտքերի ու վարքագծի համար կարող է նրանց ուղղել։ Խրախուսեք նրանց նպատակ դնել՝ ապաշխարելու, երբ Տերն ուղղում է նրանց։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 2․7 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ է Տերը խոստացել նրանց, ովքեր կհաղթեն կամ հավատարմորեն կդիմանան մինչև վերջ։

  • Ի՞նչ է Տերը խոստացել նրանց, ովքեր կհաղթեն կամ հավատարմորեն կդիմանան մինչև վերջ։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «ուտել կյանքի ծառից» (հատված 7):

  • Եփեսոսի սրբերի համար ինչո՞վ օգտակար եղավ այդ խոստացված օրհնությունն անհատական ուղղումից հետո։

Հիշեցրեք ուսանողներին, որ բացի Եփեսոսի եկեղեցու անդամներին անդրադառնալուց, Տերը անդրադարձավ նաև Փոքր Ասիայի այլ Եկեղեցիներին։

Դասարանը բաժանեք հինգ խմբի և յուրաքանչյուր խմբին հանձնարարեք հետևյալ հղումները․

  1. Հայտնություն 2․8–11

  2. Հայտնություն 2․12–17

  3. Հայտնություն 2․18–29, Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հայտնություն 2․26–27 (Աստվածաշնչի հավելվածում)

  4. Հայտնություն 3․1–6, Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հայտնություն 3․1 (Հայտնություն 3․1, տողատակի գրառում ա), Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հայտնություն 3․2 (Հայտնություն 3․2, տողատակի գրառում ա)

  5. Հայտնություն 3․7–13

Հանձնարարեք ուսանողներին խմբերով կարդալ իրենց հանձնարարված հատվածները և փնտրել այն խորհուրդը, որը Տերը տվեց Սրբերին և այն օրհնությունները, որոնք նրանք կստանան, եթե անեն դա։

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո յուրաքանչյուր խմբից մեկական ուսանող կարող է կիսվել իրենց խմբերի մտքերով։ Հանձնարարեք որևէ ուսանողի գրատախտակին գրել (Հայտնություն 2․7 հատվածի խոստացված օրհնության տակ) յուրաքանչյուր խմբի բացահայտած խոստացված օրհնությունը (տես Հայտնություն 2․11, 17, 26, 3․5, 12)։ Բոլոր օրհնությունները նշելուց հետո ընդգծեք, որ այդ խոստումներից յուրաքանչյուրը վերաբերում է վեհացման օրհնությունները ստանալուն, որը տեղի կունենա, եթե մենք հավատարմորեն համբերենք մինչև վերջ։

  • Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածից այն մասին, թե ինչ պետք է անենք վեհացման օրհնությունները ստանալու համար։ (Օգնեք ուսանողներին բացահայտել նմանատիպ մի սկզբունք․ Եթե մենք հաղթենք, ապա մենք կստանանք վեհացման օրհնությունները։)

  • Ձեր կարծիքով, մենք ի՞նչը պետք է հաղթենք վեհացման օրհնությունները ստանալու համար:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 3․14–17 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ պետք է հաղթահարեին Լավոդիկիեի Եկեղեցու անդամները, որպեսզի ստանային վեհացում։

  • Ի՞նչ պայմաններ պետք է Լավոդիկիեի Եկեղեցու անդամները հաղթահարեին, որպեսզի ստանային վեհացում։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ Եկեղեցու այդ անդամները Հիսուս Քրիստոսի գաղջ աշակերտներ էին։ (հատված 15): (Հնարավոր է, տաք բառն օգտագործվել է ավետարանին ամբողջովին նվիրված մեկին նկարագրելու համար, իսկ սառը բառն օգտագործվել է նկարագրելու այն մարդուն, ով ամբողջովին անտեսում է ավետարանի ուսմունքներն ու ուխտերը։ Գաղջ աշակերտը կարող է լինել այն մարդը, ով հավատում է, որ ավետարանը ճշմարիտ է, սակայն ամբողջովին նվիրված չէ դրան։)

  • Ձեր կարծիքով, որո՞նք են այն մի քանի բաները, որոնք կարող են անել կամ չանել Հիսուս Քրիստոսի գաղջ աշակերտները։

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչ են իրենք արել վերջին մի քանի օրերում Հիսուս Քրիստոսին հետևելու համար և արդյո՞ք նրանք Հիսուս Քրիստոսի տաք, սառը թե գաղջ աշակերտներ են։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 3.19 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե Տիրոջ խոսքերով ինչո՞ւ էր նա ուղղում Լավոդիկիեի Սրբերին։

  • Հիմնվելով այն բանի վրա, ինչ Տերն ասաց Լավոդիկիեի Սրբերին, ինչո՞ւ է Նա ուղղում մեզ։ (Օգնեք ուսանողներին բացահայտել նմանատիպ մի ճշմարտություն․ Քանի որ Տերը սիրում է մեզ, Նա ուղղում է մեզ, որպեսզի մենք ապաշխարենք։)

Նկար
Հիսուսը դռան մոտ

Ցուցադրեք «Հիսուսը դռան մոտ» նկարը (Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 65, տես նաև LDS.org

  • Ի՞նչ է Փրկիչն անում այս նկարում:

Բարձրաձայն կարդացեք հետևյալ հարցերը և հրավիրեք ուսանողներին լուռ խորհել դրանց պատասխանների շուրջ․

  • Ի՞նչ զգացումներ կունենայիք, եթե լսեիք տան դռան թակոց և իմանայիք, որ Փրկիչն է։

  • Արդյո՞ք կբացեիք դուռը։

Նշեք, որ այս նկարը ցույց է տալիս Լավոդիկիեի Եկեղեցուն հասցեագրված Տիրոջ խոսքերը։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 3․20 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել այն օրհնության վրա, որը Տերն առաջարկեց Լավոդիկիեի Սրբերին, և նրանք ինչ պետք է անեին, որպեսզի ստանային այն։

  • Տերն ի՞նչ օրհնություն առաջարկեց Լավոդիկիեի Սրբերին։

  • Նրանք ի՞նչ պետք է անեին, որպեսզի ստանային այդ օրհնությունը։

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել հատված 20-ից։ Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն հետևեք, որ նրանք հասկանան հետևյալ սկզբունքը. Եթե մենք բացենք դուռը Փրկիչի առաջ, Նա ներս կմտնի և կընթրի մեզ հետ։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչ է նշանակում ընթրել Փրկիչի հետ, բացատրեք, որ ըստ Մերձավոր Արևելքի մշակույթի, ինչ-որ մեկի հետ ճաշելը հաղորդության նշան էր։ Դա նշանակում էր, որ մասնակիցների միջև խաղաղ և ընկերական կապ գոյություն ուներ կամ գոնե առաջարկվում էր։

Բացատրեք, որ այն մարդիկ, ովքեր դռները կբացեն Փրկիչի առաջ և կընթրեն Նրա հետ, նրանք են, ովքեր ապաշխարում են իրենց մեղքերից և հաղորդություն են ունենում Նրա և մեր Երկնային Հոր հետ։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչ կարող է նշանակել դռան բացումը, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալի հետևյալ պատմությունը․

Նկար
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

«Մի օր [Հոլման Հանթ անունով մի նկարիչ] իր ընկերոջն էր ցուցադրում «Քրիստոսը թակում է դուռը» իր նկարը, երբ հանկարծ ընկերը բացականչեց․ «Քո նկարի մեջ մի սխալ բան կա»։

«Ի՞նչն է դա»,- հարցրեց նկարիչը։

«Այն դուռը, որը Քրիստոսը թակում է, բռնակ չունի»,- պատասխանեց ընկերը։

«Ա՜յ թե ինչ»,-պատասխանեց պարոն Հանթը,-«դա սխալմունք չէ»։ Հասկանո՞ւմ ես, դա մարդու սիրտը տանող դուռ է։ Այն միայն կարող է ներսից բացվել»։

Եվ դա այդպես է: Հիսուսը կարող է կանգնել և թակել, սակայն մենք ենք որոշում բացել, թե՞ ոչ» (The Miracle of Forgiveness [1969],212)։

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող ենք մեր սրտերը բացել Փրկիչի առաջ։

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Հայտնություն 3.21-22 հատվածները` փնտրելով Լավոդիկիեի Սրբերին տված Տիրոջ խորհուրդը:

Հանձնարարեք ուսանողներին «լսել այն, ինչ Հոգին ասում է» (հատված 22) և վերհիշել այսօրվա իրենց սովորածը։ Խրախուսեք նրանց գործել ըստ իրենց ստացած տպավորությունների։

Բացատրական և պատմական տեղեկություն

Հայտնություն 2․1–3․22 Տիրոջ ցուցումները յոթ եկեղեցիներին

Յոթ Եկեղեցիներին տված Տիրոջ ցուցումների մասին ավելին իմանալու համար, տես New Testament Student Manual (Church Educational System manual, 2014), 531–32։

Հայտնություն 2․11 «Երկրորդ մահը»

«Հայտնություն 2․11 հատվածում ասվում է, որ հավատարիմները «երկրորդ մահից չեն վնասվի»։ Սակայն ամբարիշտների «բաժինը այս լճումը կ’լինի որ կրակով եւ ծծմբով վառուած է։ Սա է երկրորդ մահը» (Հայտնություն 21․8)։ Յոթանասունի Նախագահությունում ծառայելիս Երեց Ըրլ Ս․ Թինգին բացատրեց, որ «երկրորդ մահը հոգևոր է։ Այն Աստծո ներկայությունից կտրվելն է» (‘The Great Plan of Happiness,’ Ensign or Liahona, May 2006, 73)։

Մի իմաստով, մենք բոլորս էլ ունեցել ենք հոգևոր մահ, երբ հեռացել ենք Աստծո ներկայությունից և եկել երկիր։ Սակայն այդ սկզբնական բաժանումը Հայտնություն 2․11 հատվածում նշված «երկրորդ մահը» չէ։ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով Աստծո բոլոր զավակները կհաղթահարեն այդ սկզբնական հոգևոր մահը և ետ կբերվեն Աստծո ներկայություն, որպեսզի դատվեն (տես Հելաման 14․16–17), որից հետո մարդկանց մեծ մասը կժառանգի փառքի արքայությունը։ Երկրորդ հոգևոր մահը կհայտարարվի Դատաստանի օրը նրանց վրա, ովքեր չեն ապաշխարի իրենց մեղքերից և ովքեր ինքնակամ կապստամբեն ավետարանի լույսի և ճշմարտության դեմ, ինչպես սատանան արեց [տես ՎևՈւ 29․44–45, Սուրբ գրքերի ուղեցույց, «Հոգևոր մահ», scriptures.lds.org]։ Նրանք հավերժ կբաժանվեն Աստծուց և կդառնան կորստի որդիները (տես ՎևՈւ 76․30–37, 44)» (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 534

Հայտնություն 2․14 «Բաղաամի վարդապետությունը»

«Բաղաամը Հին Կտակարանի մարգարե էր, ում գործերը գրված են Թվոց 22–24 գլուխներում, 31․16 հատվածում։ Սկզբում նա, կարծես, հավատարիմ էր Տիրոջը և Նրա ժողովրդին և անընդհատ մերժում էր Իսրայելն անիծելու Բաղակի խնդրանքը։ Սակայն, ի վերջո Բաղաամը տեղի տվեց Բաղակի բազմաթիվ խնդրանքներին և ուսուցանեց Բաղակին, թե ինչպես Իսրայելի բանակը թուլացնել սեռական մեղքի և կռապաշտության միջոցով (տես Թվոց 25․1–5, 31․13–16)։ Ծրագիրն այն էր, որ մովաբացի կանայք պետք է գայթակղեին իսրայելացի տղամարդկանց և համոզեին նրանց զոհ մատուցել հեթանոս աստվածներին, այդպիսով ունենալով հոգևոր կործանում» (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 534

Հայտնություն 2/17 «Թաքցրած մանանա» և «սպիտակ խիճ»

Անապատում իրենց դեգերումների ժամանակ Տերն Իսրայելի որդիներին կենսատու մանանա տվեց (տես Ելից 16․15, 35)։ Ինչպես մանանան էր ապահովում ֆիզիկական կյանքը, այնպես էլ Հիսուսն էր «կյանքի հացը», ով ապահովում է հոգևոր կյանքը (Հովհաննես 6․35, 48Հայտնություն 2․17 հատվածում նշված «Թաքցրած մանանա» արտահայտությունը վերաբերում է Հիսուս Քրիստոսին։ Հիսուսը «թաքցրած» է ամբարիշտներից։ Բայց, ինչպես Նա ուսուցանեց Հովհաննես 6-ում, այն մարդիկ, ովքեր խորհրդանշական ձևով ճաշակում են Նրա մարմինը, կստանան հավիտենական կյանք (տես Հովհաննես 6․47–58)։ …

… Սպիտակ խճի վերաբերյալ ստացված մտքերի համար, տես Վարդապետություն և Ուխտեր 130․8–11» (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 535

Հայտնություն 2․28 «Ես կտամ նրան առավոտյան աստղը»

«Առավոտյան աստղը» Հիսուս Քրիստոսի խորհրդանիշն է (Հայտնություն 2․28, 22․16)։ «Առավոտյան աստղ» խոստումը տրված է նրան, «ով հաղթում է և գործերը պահում մինչև վերջ» (Հայտնություն 2․26)» (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 535

Հայտնություն 3․14 «Ամենը»

«Ամեն» բառը եբրայերենից և հունարենից թարգմանած նշանակում է իսկապես, ստույգ, հավատարմորեն։ Հայտնություն 3․14-ում Քրիստոսի հավատարմությունն ու ճշմարտացիությունը որպես մեծ «Ամեն» ներկայացված է ի հակադրումն Լավոդիկիացիների գաղջ վերաբերմունքի (տես նաև Հայտնություն 3․15–16)։ Երբ արտասանվում է աղոթքի կամ զրույցի վերջը, «ամեն» բառը հանդիսավոր կերպով հաստատում կամ համաձայնության է գալիս ասվածի հետ։ Երեց Բրյուս Ռ Մակքոնկին ուսուցանել է, որ Փրկիչի «Ամեն» տիտղոսը նաև ցույց է տալիս, որ «նրանում և նրանով է աստվածային հաստատման կնիքը դրվում Հոր բոլոր խոստումների վրա»(Mormon Doctrine, 2nd ed. [1966], 32)” (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 536