Գրադարան
Դաս 115. Բ Կորնթացիս 6-7


Դաս 115

Բ Կորնթացիս 6-7

Նախաբան

Պողոսը շարունակեց պաշտպանել կորնթացի Սրբերին, նմանեցնելով իր վարքը Աստծո ծառայի վարքագծին: Նա հորդորեց Սրբերին հեռու մնալ բոլոր անարդարություններից: Նա հաստատեց իր նվիրվածությունը Սրբերին և ուրախացավ, որ իրենք Աստծո ուզած կերպով տրտմություն են զգացել և ապաշխարել իրենց մեղքերից:

Ուսուցման առաջարկներ

Բ Կորնթացիս 6.1-13

Պողսը նկարագրում է Աստծո ծառաների առանձնահատկությունը:

Հանձնարարեք ուսանողներին խորհել հետևյալ սցենարի շուրջ.

  • Մինչ դուք և ձեր ծխից կամ ճյուղից ոմանք ծառայության ծրագիր են կատարում, որոշ մարդիկ կողքով են անցնում և Եկեղեցու վերաբերյալ կոպիտ դիտողություններ անում: Ի՞նչ կպատահի, եթե դուք կամ մյուսները ձեր խմբում պատասխանեն կոպտությամբ։

Խնդրեք ուսանողներին հիշել այն ժամանակները, երբ նրանք դիմադրության կամ ծաղրի են հանդիպել` մինչ Տիրոջն էին ծառայում։ Հորդորեք ուսանողներին Բ Կորնթացիս 6․1-13 հատվածներն ուսումնասիրելիս փնտրել ճշմարտություններ, որոնք կառաջնորդեն նրանց այդպիսի ժամանակներում։

Ամփոփեք Բ Կորնթացիս 6.1–2-ը բացատրելով, որ Պողոսը նկատի ուներ իրեն և իր ընկեր աշխատակիցներին «գործակից լինելով Քրիստոսի հետ» հատվածում (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Բ Կորնթացիս 6.1 [ Բ Կորնթացիս 6.1, ծանոթագրություն բ]): Պողոսը մեջբերել էրԵսայիա մարգարեի բառերը` (տես Եսայիա 49.8) շեշտելու, որ Սրբերի համար եկել է ժամանակը մտածել իրենց փրկության մասին:

Հրավիրեք ուսանողներին կարդալ Բ Կորնթացիս 6.3-7-ը բարձրաձայն: Դասարանի կեսին հանձնարարեք ուշադրություն դարձնել այն բառերին կամ արտահայտություններին, որոնք նկարագրում են ընդդիմությունը, որ Պողոսը և նրա ընկերակից սպասավորները ունեցել են։ Խնդրեք մյուս կեսին փնտրել բառեր կամ արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե ինչպես Պողոսը և նրա ընկերակից սպասավորները արձագանքեցին հակասությանը:

  • Ի՞նչ ընդդիմություն զգացին Պողոսը և նրա ընկերակից սպասավորները:

  • Ո՞ր բառերը կամ արտահայտություններն են նկարագրում, թե նրանք ինչպես արձագանքեցին ընդդիմությանը:

Ամփոփեք հատված 3-ը, և բացատրեք, որ սպասավորություն բառը վերաբերում է Եկեղեցու աշխատանքին:

  • Ինչպե՞ս կարող են Եկեղեցու անդամների գործողությունները այսօր ազդել Եկեղեցու վերաբերյալ ուրիշների ունեցած կարծիքների վրա:

  • Որպես սկզբունք՝ ինչպե՞ս կամփոփեիք հատված 3-7-ում տրված Պողոսի ուսմունքները: (Ուսանողները պետք է ներկայացնեն նմանատիպ մի սկզբունք. Երբ մենք ընդդիմությանը պատասխանում ենք սիրով, բարությամբ և արդարությամբ, կարող ենք օգնել մյուսներին դրական վերաբերմունք ունենալ Եկեղեցու նկատմամբ):

Հիշեցրեք ուսանողներին դասի սկզբում ներկայացրած սցենարի մասին։ Հրավիրեք նրանց բացատրել, թե այդ իրավիճակում մարդը ինչպես կարող էր արդար պատասխանել և այդպես վարվելիս ինչպիսի արդյունքներ կարող էին լինել:

Բ Կորնթացիս 6.14-18

Պողոսը խորհուրդ է տալիս Սրբերին հեռու մնալ չարակամներից

Ուսանողներին բաժանեք զույգերի, և յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք հետևյալ հայտարարության մեկական օրինակ:

Նկար
թերթիկ

Բ Կորնթացիս 6.14-18

Սեմինարիայի ուսուցչի Նոր Կտակարանի ձեռնարկ. Դաս 115

Խորհուրդ Սրբերին

Խոստումներ Տիրոջից

Հրավիրեք ուսանողներին կարդալ Բ Կորնթացիս 6.14-18-ը զույգերով: Խնդրեք յուրաքանչյուր զույգի մի ուսանողի փնտրել Սրբերին ուղղված Տիրոջ խորհուրդը: Դասարանին խնդրեք փնտրել Տիրոջ կողմից տրվող խոստումները, որոնք կիրականանան, եթե Սրբերը ուշադիր հետևեն Պողոսի խորհրդին: Հորդորեք նրանց օգտագործել ինչ կգտնեն, որ լրացնեն աղյուսակը միասին: Հարկավոր է բացատրել, որ համախոհություն բառը նշանակում է ներդաշնակություն, չար ոգին վերաբերում է չարությանը (տես Աստվածաշնչի Բառարան, «Belial»), իսկ հեթանոս բառը վերաբերում է անհավատին, կամ մեկին, ով հավատում է Երկնային Հորից տարբեր աստվածների: Պողոսը նաև նախօրոք համեմատել էր կորնթացի Սրբերին Աստծո տաճարի հետ, հետևաբար տաճար բառը վերաբերում է մարդկանց:

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո խնդրեք զույգերին իրենց գտածը հաղորդել դասարանին և լրացնել աղյուսակը:

Բացատրեք, որ Պողոսը հատկապես զգուշացնում էր Սրբերին հեռու մնալ «անմաքուր բաների[ց]» (հատված17),ներառյալ կռապաշտությունը և կռապաշտները,որ պաշտպանեն իրենց մեղքից: Կռապաշտություն նշանակում է ավելի շատ սիրել կամ պաշտել մարդու ձեռքով պատրաստած որևէ ստեղծագործություն ավելի, քան Աստծուն:

Ուսանողներին հանձնարարեք գրել Եթե «Խորհուրդ Սրբերին» վերնագրի վերևում և ապա` «Խոստումներ Տիրոջից» վերնագրի վերևում իրենց թերթիկների վրա:

  • Ի՞նչ սկզբունքներ կարող ենք սովորել Բ Կորնթացիս 6.14–18-ում: Ուսանողները կարող են առաջարկել տարբեր սկզբունքներ, սակայն անհրաժեշտ է շեշտադրել, որ եթե հեռու մնանք սխալ գործողություններից և անմաքուր բաներից, Տերը կընդունի մեզ):

  • Որո՞նք են սխալ գործողությունների կամ անմաքուր բաների օրինակները մեր օրերում:

  • Մենք ինչպե՞ս կարող ենք հեռու մնալ այդ բաներից և նրանցից, ովքեր աջակցում են դրանց:

Բացատրեք, որ այդ սկզբունքը չի նշանակում, թե տարբեր հավատ ունեցողներին մենք կոպիտ ենք վերաբերվում կամ էլ հրաժարվում հաղորդակցվել նրանց հետ, սակայն մենք հարգալից վերահաստատում ենք մեր համոզմունքները և խուսափում մասնակցել որևէ միջոցառման, որը կառաջնորդի մեզ դեպի մեղքը:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում այն, որ Տերը «կընդունի» մեզ (Բ Կորնթացիս 6.17):

Հրավիրեք ուսանողներին խորհել ժամանակի մասին, երբ նրանք մտածում էին, որ Տերը նրանց հետ էր, քանի որ նրանք հեռու էին մնացել սխալ գործողություններից, որը նրանց Տիրոջից հեռու կտաներ: Մի քանի ուսանողների խնդրեք կիսվել իրենց փորձառություններով։

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե նրանք ինչ պիտի անեն, որպեսզի հեռու մնան սխալ գործողություններից և անմաքուր բաներից, որ կարողանան ստանալ Տիրոջ օրհնությունները:

Բ Կորնթացիս 7

Պողոսը ցնծում է Սրբերի ճշմարիտ ապաշխարանքով

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ սցենարը.

Տաճարային ամուսնական երաշխավորագրի հարցազրույցի ժամանակ մի երիտասարդ կին իր եպիսկոպոսին խոստովանում է անցյալում գործած մեղքերի մասին: Հետագա քննարկման ժամանակ, եպիսկոպոսը սկսեց գիտակցել, որ երիտասարդ կինը իրականում չի ապաշխարում իր մեղքերի համար, և որ նրա մեղքերը բավականաչափ լուրջ են, որպեսզի նրան դարձնեն տաճարի երաշխավորագրին անարժան: Եպիսկոպոսը բացատրում է, որ երիտասարդ կինը պետք է սպասի, որ ստանա երաշխավորագիր այն բանից հետո, երբ նա լիարժեք կապաշխարի: Կինը տագնապի մեջ է, պնդելով որ ապաշխարել է բոլոր այդ մեղքերը, քանի որ չի կրկնել այդ մեղքերից ոչ մեկը երկար ժամանակ: Եպիսկոպոսը բացատրում է, որ մեղքը պարզապես չկրկնելը լիարժեք ապաշխարություն չէ և հրավիրում նրան անկեղծորեն սկսել ճշմարիտ ապաշխարության գործընթացը:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ կզգար երիտասարդ կինը այդ իրավիճակում հարցազրույցի ժամանակ:

Խնդրեք ուսանողին շարունակել սցենարի ընթերցանությունը բարձրաձայն:

Երիտասարդ կինը բացատրում է իր եպիսկոպոսին, որ ինքը շատ վշտացած է, որովհետև ամուսնության և հանդիսության հրավերները արդեն ուղարկված են: Նա ասում է, որ չի կարող բախվելիր ամուսնական ծրագրերի հետաձգման հետ կապված բոլոր հարցերին ու դիմանալ խայտառակությանը: Նա հարցնում է, արդյոք կա ճանապարհ իր համար ինչպես որ ծրագրավորված է՝ ամուսնությունը հաստատել տաճարում, իսկ այնուհետև աշխատել ապաշխարության գործընթացի վրա:

  • Հիմնվելով եպիսկոպոսին տված երիտասարդ կնոջ պատասխանի վրա, նա ավելի շատ ինչո՞վ էր անհանգստացած:

Հրավիրեք ուսանողներին, ուսումնասիրելիս փնտրել ճշմարտություններ 2 Կորնթացիս 7-ում որ այդ սցենարում երիտասարդ կինը սկզբում կարիք ունի դրանք հասկանալ, նախքան իրապես մեղքերից կապաշխարի:

Ամփոփեք Բ Կորնթացիս 7.1-7-ը, բացատրելով, որ Պողոսը շարունակեց պաշտպանվել նրանցից, ովքեր ցանկանում էին վարկաբեկել իրեն և վստահեցրեց կորնթացի Սրբերին, որ ինքը չի խաբել որևէ մեկին:

Հրավիրեք մի ուսանողի կարդալ Բ Կորնթացիս 7.8-9-ը բարձրաձայն: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչպես է Պողոսի վաղ շրջանի նամակներից մեկը ազդել կորնթացի Սրբերի վրա:

  • Ինչպե՞ս էր նամակը ազդել Սրբերի վրա։

  • Ինչո՞ւ էր Պողոսը ուրախանում իրենց տրտմության մեջ:

Հրավիրեք ուսանողներին կարդալ Բ Կորնթացիս 7.10-11-ը մտքում: Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն Պողոսի հիշատակած երկու տիպի տրտմությունները, և նրանցից յուրաքանչյուրը դեպի ուր է առաջնորդում:

  • Որո՞նք են երկու տիպի տրտմությունները, որոնց մասին նշեց Պողոսը։

Գրեք վերնագրերը Աստծու ուզած կերպով տրտմություն և Աշխարհքի տրտմություն գրատախտակին։ Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ բարձրաձայն Էզրա Թաֆթ Բենսոնի հետևյալ խոսքերը, ով բացատրում է «աշխարհքի տրտմություն» տերմինի իմաստը.

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Աշխարհում կան շատ տղամարդիկ և կանայք, ովքեր խղճի խայթ են զգում իրենց կատարած սխալի համար: Երբեմն դա այն պատճառով է, որ նրանց գործողությունները իրենց կամ մոտ մարդկանց պատճառում են խորը տրտմություն ու թշվառություն: Երբեմն նրանց վիշտն այն պատճառով է, որ նրանք բռնվում ու պատժվում են իրենց գործողությունների համար: Այդպիսի աշխարհիկ զգացմունքները իրենցից չեն ներկայացնում «Աստծոյ ուզած կերպով տրտմություն» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Էզրա Թաֆտ Բենսոն (2014), 82):

  • Ինչպե՞ս դուք կամփոփեք, թե ի՞նչ է աշխարհիկ տրտմությունը։

  • Ըստ 10-րդ հատվածի, աշխարհքի տրտմությունը ի՞նչ է գործում։ (Բացատրեք, որ մահ բառը 10-րդ հատվածում վերաբերում է հոգևոր մահվան, որը նշանակում է Աստծուց առանձնանալ։ Գրատախտակի վրա «Աշխարհքի Տրտմություն» վերնագրի տակ գրեք հետևյալ ճշմարտությունը․ Աշխարհքի տրտմությունը կարող է առաջնորդել մեզ դեպի հոգևոր մահ կամ Աստծուց առանձնացում):

  • Ի՞նչ ուղիներով կարող է աշխարհիկ տրտմությունը ուղղորդել մարդուն դեպի հոգևոր մահ: (Այն կարող է ետ պահել մարդուն ճշմարիտ ապաշխարությունից և Երկնային Հոր ներումը ստանալուց):

  • Ելնելով 10-րդ հատվածից, ի՞նչ է գործում Աստծո ուզած կերպով տրտմությունը: (Գրատախտակի վրա «Աստուծոյ ուզած կերպեվ տրտմել» վերնագրի տակ գրեք հետևյալ ճշմարտությունը. Աստծո ուզած կերպով տրտմությունը տանում է մեզ դեպի մեղքերի ապաշխարություն և շնորհում փրկություն

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչու է Աստծո տրտմությունը ապաշխարության տանում, հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Էզրա Թաֆտ Բենսոնի հետևյալ խոսքերը:

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Աստծո տրտմությունը Հոգու պարգևն է: Դա մի խորը գիտակցում է, որ մեր արարքներով վիրավորել ենք մեր հորը և Աստծուն։ Դա սուր և խիստ գիտակցումն է , որը մեր վարքագիծը պատճառել է Փրկիչին, Նրան, ով մեղքը չգիտեր, բոլորից մեծագույնին, ով տառապանք ու հոգեվարք է հանդուրժել: Մեր մեղքերը պատճառ դարձան, որ Նա արյունահոսի յուրաքանչյուր ծակոտիից: Հենց այդ իրական մտավոր և հոգևոր տառապանքը այն է, որի մասին սուրբ գրություններում գրվում է՝ ունենալով «կոտրված սիրտ ու փշրված հոգի»: … Նման ոգին ճշմարիտ ապաշխարության բացարձակ անհրաժեշտ պայմանն է» (Ուսմունքներ. Էզրա Թաֆտ Բենսոն 83):

  • Ինչո՞ւ եք կարծում, որ աստվածային տրտմությունը առաջնորդում է մեզ լիովին ապաշխարել մեր մեղքերը:

Հրավիրեք ուսանողներին վերադառնալ երիտասարդ կնոջը վերաբերող սցենարին, ով ցանկանում էր ստանալ տաճարային երաշխավորագիր:

  • Եպիսկոպոսի հետ երիտասարդ կնոջ ունեցած հարցազրույցի ժամանակ ի՞նչն է ցույց տվելվել, որ նա չի զգացել աստվածային տրտմություն:

  • Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի փոխարինենք աշխարհիկ տրտմությունը Աստծո ուզած կերպով տրտմությունով։

Եթե անհրաժեշտ է, օգնեք ուսանողներին հասկանալ, որ Աստծո ուզած կերպով տրտմության զգացմունքները ապաշխարության ընթացքում կարող են տարբերվել՝ կախված մեղքի լրջության աստիճանից:

Վկայեք, որ երբ մենք մեր մեղքերի համար զգում ենք Աստծո ուզած կերպով տրտմություն ավելի, քան աշխարհիկ տրտմություն, ապա կարող ենք ճշմարտապես ապաշխարել, մաքրվել մեր մեղքերից, և ի վերջո ստանալ փրկություն: Հրավիրեք ուսանողներին փնտրել Աստծո տրտմություն իրենց ապաշխարանքի ջանքերում:

Ամփոփեք Բ Կորնթացիս 7.12-16-ը, բացատրելով, որ Պողոսը արտահայտեց իր մտահոգությունը և վստահությունը Սրբերի նկատմամբ:

Կարճ ամփոփեք այն ճշմարտությունը, որ ուսանողները բացահայտեցին Բ Կորնթացիս 6-7-ը ուսումնասիրելիս և քաջալերեք նրանց հետևել որևէ հուշումի, որ նրանք հավանաբար ստացել են, որպեսզի կիրառեն այդ ճշմարտությունները:

Բացատրական և պատմական տեղեկություն

Բ Կորնթացիս 6.17: «Նրանց միջիցը դուրս գնացեք և բաժանուեցեք»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Քվենտին Լ. Քուքը բացատրել է անազնվությունից հեռու մնալու կարիքի և օրհնության մասին, որը գալիս է այդպես վարվելուց:

« Սուրբ բառը հունարենում նշանակում է յուրահատուկ դարձնել, առանձնացնել, [և] սուրբ [Դանիել Հ. Լուդլոու, հրատ., Encyclopedia of Mormonism, 5 հատ. (1992), 3.1249]: Մեր օրերում Սրբեր լինելու համար մենք պիտի հեռու մնանք չար վարքից և քայքայիչ զբաղմունքներից, որոնք գերիշխում են աշխարհում:

«Մենք ռմբակոծվում ենք բռնության և անբարոյականության տեսողական պատկերներով: Անհամապատասխան երաժշտության և պոռնոգրաֆիկ նյութերի հանդեպ աշխարհն ավելի հանդուրժող է դառնում: Թմրադեղերի և ալկոհոլի գործածությունը դառնում է սպառնացող: Ավելի քիչ է արժեվորվում ազնվությունն ու քաջությունը: Պահանջվում են անձնական իրավունքներ, բայց պարտականությունները, պատասխանատվություններն ու պարտավորություններն անտեսվում են: Եղել է հետապնդվող երկխոսություն ու աճող անպաշտպանություն նրանց կողմից, ովքեր դիրք ունեն և գռեհիկ են: Թշնամին անողոք է՝ ջանք գործադրելով քայքայել երջանկության ծրագիրը: Եթե մենք հեռու մնանք այդ աշխարհիկ վարքագծից, ապա կունենանք Հոգուն մեր կյանքում ու կվայելենք Վերջին Օրերի Սրբեր լինելու ուրախությունը» («Are You a Saint?» Ensign կամ Լիահոնա, Նոյ. 2003, 95):

Բ Կորնթացիս 7.8–11: «Բայց աշխարհքի տրտմութիւնը մահ է գործում»

Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆը բացատրել է աշխարհիկ տրտմության և Աստծո ուզած կերպով տրտմության տարբերությունը.

«Բայց կա մի շատ կարևոր տարբերություն ապաշխարության հանգեցնող մեղքի հանդեպ տրտմության և հուսահատության հանգեցնող տրտմության միջև:

«Պողոս Առաքյալը ուսուցանեց, որ «աստծո ուզած կերպով տրտմությունը ապաշխարութիւն է գործում փրկութեան համար … բայց աշխարհքի տրտմությունը մահ է գործում» [Բ Կորնթացիս 7.10, շեշտ է ավելացված]: Աստծո տրտմությունը ոգեշնչում է փոփոխություն և հույս Հիսուս Քրիստոսի քավության միջոցով: Աշխարհքի տրտմությունը մեզ ներքև է քաշում, ոչնչացնում հույսը և հորդորում տեղի տալ հետագա գայթակղություններին:

«Աստծո տրտմությունը հանգեցնում է դարձի [տես Գործք 3.19] և սրտի փոփոխության [տես Եզեկիէլ 36.26, Բ Կորնթացիս 5.17, Մոսիա 3.19]: Մենք այլևս հակված չենք չարիք գործելու, այլ շարունակ գործելու բարիք [տես Մոսիա 5.2]: Այն քաջալերում է մեզ ոտքի կանգնել և քայլել Քրիստոսի սիրո լույսի մեջ: Ճշմարիտ ապաշխարությունը կերպարանափոխության մասին է, այլ ոչ տանջանքի կամ տառապանքի: Այո, անհնազանդության համար սրտանց ափսոսանքը և ճշմարիտ զղջումը հաճախ ցավոտ և շատ կարևոր քայլեր են ապաշխարության սրբազան գործընթացում: Բայց երբ մեղքը հանգեցնում է ինքնանողկանքի կամ կանխում կրկին ոտքի կանգնելը, ապա այն ավելի շատ խոչընդոտող է, քան մեր ապաշխարությունը` խթանող» («You Can Do It Now!» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2013, 56):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելն ուսուցանել է.

«Հպարտությունը գերադասում է ապաշխարություն՝ վճարված մակերեսային տրտմությամբ: Զարմանալի չէ, որ անարժեք ապաշխարություն փնտրողները նաև փնտրում են մակերեսային ներում իրական հաշտեցման փոխարեն: Այսպիսով, իրական ապաշխարությունը շատ ավելի հեռու է գնում, քան պարզապես ասել`«ցավում եմ» («Repentance,»Ensign, նոյ. 1991, 31):