Գրադարան
Դաս 113. Բ Կորնթացիս 1-3


Դաս 113

Բ Կորնթացիս 1-3

Նախաբան

Պողոսը գրեց Կորնթոսի Սրբերին և բացատրեց, թե նրանք ինչպես կարող են սփոփել մյուսներին: Նա հորդորեց նրանց նաև ներել մեղավորին, ով եղել է իրենց կրոնական եղբայրությունում: Պողոսը ուսուցանեց Սրբերին, որ եթե նրանք դառնան դեպի Տերը, ավելի կնմանվեն Աստծուն:

Ուսուցման առաջարկներ

Բ Կորնթացիս 1

Պողոսը ուսուցանում է կորնթացի Սրբերին, ինչպես սփոփել մյուսներին:

Հրավիրեք ուսանողներին մտածել մի ժամանակի մասին, երբ նրանց ծանոթներից մեկը դժվար փորձություն կամ տրտմություն է ապրել:

  • Ի՞նչ էիք դուք արել, որ օգնեք նրան։

  • Դուք երբևէ ցանկացե՞լ եք սփոփել մեկին փորձության ժամանակ, սակայն չեք իմացել` ինչպես:

Հրավիրեք ուսանողներին Բ Կորնթացիս 1-ը ուսումնասիրելիս առանձնացնել ճշմարտություններ, որոնք կօգնեն նրանց սովորել, թե ինչպես սփոփել մյուսներին իրենց փորձությունների և տրտմությունների մեջ:

Բացատրեք, որ երբ Պողոսը գրեց Ա Կորնթացիս, Եփեսոսում խռովություն բարձրացավ՝ ի պատասխան նրա ուսմունքների: (Տես Գործք 19.23–41: Ուշադրություն. Ասիան Հռոմեական գավառ էր ժամանակակից Թուրքիայում): Պողոսը հեռացավ Եփեսոսից և գնաց Մակեդոնիա, որտեղ Տիտոսը նրան լուր բերեց, որ Պողոսի գրած նամակը Կորնթոսի Սրբերի կողմից լավ է ընդունվել: Պողոսը նաև տեղեկացավ, որ Սրբերը դժվարություններ էին կրում, և որոշ կեղծ ուսուցիչներ Կորնթոսում Քրիստոսի ճշմարիտ ուսմունքը այլասերում էին: Պողոսը գրեց Բ Կորնթացիս թուղթը Սրբերին հանդարտեցնելու և լուծում տալու այն խնդիրներին, որ այդ անկոչ ուսուցիչներն առաջացրել էին:

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Բ Կորնթացիս 1.1-5-ը: Դասարանին հրավիրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Պողոսն ինչ ասաց Սրբերին նրանց ձախորդությունների մասին։

  • Պողոսը ի՞նչ էր ասել Սրբերին Աստծո մասին հատված 3-ում որը, հնարավոր է, սփոփել էր նրանց իրենց դժբախտությունների մեջ:

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել հատված 4-ից այն մասին, թե մենք ինչ կարող ենք անել, երբ ստանում ենք Երկնային Հոր սփոփանքը: (Ուսանողները պետք է ներկայացնեն նմանատիպ մի ճշմարտություն. Երբ Երկնային Հայրը սփոփում է մեզ մեր դժբախտության պահին, մենք նույնպես կարող ենք օգնել ուրիշներին` ստանալու Նրա սփոփանքը):

  • Որքանո՞վ է փորձությունների ժամանակ Աստծո սփոփանքը ստանալը օգնել ձեզ որևէ մեկին սփոփել: (Կիսվեք ձեր փորձառություններով, մինչ ուսանողները կմտածեն իրենց սեփականի մասին):

Ամփոփեք Բ Կորնթացիս 1.6-8-ը, բացատրելով, որ Պողոսը պատմեց Կորնթացի Սրբերին դաժան ու կյանքին սպառնացող դժբախտությունների մասին, որ նա և իր ուղեկիցները կրել էին Եփեսոսում ավետարանը քարոզելիս:

Հրավիրեք մի ուսանողի կարդալ Բ Կորնթացիս 1.9-11-ը բարձրաձայն: Խնդրեք դասարանի անդամներին հետևել` փնտրելով, թե ի՞նչը օգնեց Պողոսին և նրա ուղեկիցներին իրենց փորձությունների ժամանակ:

  • Ի՞նչը օգնեց Պողոսին և նրա ուղեկիցներին իրենց փորձությունների ժամանակ:

  • Ի՞նչ ճշմարտություն կարող եք սովորել հատված 11-ից այն մասին, թե մենք ինչպես կարող ենք օգնել մարդկանց, ովքեր փորձություններ են ունենում: (Ուսանողները կարող են տարբեր խոսքերով բացատրել, սակայն հավաստիացեք, որ նրանք ճանաչեն հետևյալ ճշմարտությունը. Մեր աղոթքները կարող են օգնել նրանց, ովքեր փորձությունների մեջ են):

  • Ինչո՞վ կարող են մեր աղոթքները օգնել մեկին, ով փորձությունների մեջ է:

  • Ինչպե՞ս են ուրիշների աղոթքները օգնել ձեզ փորձության պահին:

Ամփոփեք Բ Կորնթացիս 1.12-24-ը, բացատրելով, որ Պողոսը ուրախացավ նրանցով, ովքեր ընդունել էին խորհուրդը, որ նա տվել էր իր առաջին նամակում: Հատված 15-20-ում Պողոսը պատասխանեց նրանց, ովքեր նրան սխալ էին համարել, երբ փոխել էր նրանց այցելելու իր ծրագրերը: Պողոսի որոշ քննադատներ , ասում էին, քանի որ Պողոսը փոխել էր իր ճամփորդական ծրագրերը, նրանք այլևս չէին կարող նրան կամ նրա ուսմունքներին վստահել: Պողոսը հայտարարեց, որ ավետարանի ուղերձը ճշմարիտ էր, անկախ իր ծրագրերի փոփոխությունից:

Բ Կորնթացիս 2

Պողոսը հորդորեց Կորնթոսի Սրբերին ներել մեղավորին

Հրավիրեք ուսանողներին մտածել մի այնպիսի ժամանակի մասին, երբ մի անձնավորություն վնասել կամ վիրավորել էր նրանց կամ մեկին, ում սիրում են:

  • Ինչո՞ւ է դժվար ներել այդ անձնավորությանը:

Հրավիրեք ուսանողներին Բ Կորնթացիս 2 գլուխն ուսումնասիրելիս առանձնացնել ճշմարտություններ, որոնք կօգնեն նրանց հասկանալ, թե ինչու է կարևոր ներել բոլոր մարդկանց:

Հիշեցրեք ուսանողներին, որ Պողոսը կորնթացիներին ուղղված առաջին նամակում հանդիմանել էր նրանց անհնազանդության և հավատի պակասի համար: Հրավիրեք մի ուսանողի կարդալ Բ Կորնթացիս 2.1-4-ը բարձրաձայն: Դասարանին հանձնարարեք հետևել, փնտրելով, թե ըստ Պողոսի Կորնթոսի Սրբերը ինչ կիմանային իր հանդիմանության մասին:

  • Համաձայն հատված 4-ի, Պողոսն ի՞նչ էր ցանկանում, որ Սրբերն իմանային նրանց հանդիմանելու շարժառիթի մասին:

  • Ինչպե՞ս կարող է հանդիմանությունը կամ ուղղումը վկայություն լինել որևէ մեկի` մեր նկատմամբ տածած սիրո մասին:

Ամփոփել Բ Կորնթացիս 2.5-6-ը բացատրելով, որ Պողոսը գրել է Եկեղեցու անդամի մասին, ով մեղք է գործել ուրիշ Եկեղեցու անդամների նկատմամբ և նրանց տրտմեցրել: Արդյունքում Եկեղեցին նրան կարգի էր հրավիրել:

Հրավիրեք մի ուսանողի կարդալ Բ Կորնթացիս 2.7-8-ը բարձրաձայն: Դասարանին հանձնարարեք հետևել և ուշադրություն դարձնել, ըստ Պողոսի, Սրբերը ինչպես պետք է վերաբերվեն այդ մարդուն։

  • Սրբերը ինչպե՞ս պետք է վերաբերվեին այդ մարդուն, ով այդքան տրտմություն էր պատճառել նրանց:

Բացատրեք, որ նույնիսկ եթե այդ մարդը մեղք էր գործել, նրա հոգու արժեքը մեծ է Աստծո աչքում» (ՎևՈւ 18.10): Պողոսը հորդորել էր Սրբերին ներել, սփոփել ու սիրել այդ մարդուն, օգնել նրան ապաշխարել:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Բ Կորնթացիս 2.9–11 հատվածները, ուշադրություն դարձնելով մեկ այլ պատճառի վրա, թե ինչու Պողոսը ասաց, որ Սրբերը պետք է ներեն ուրիշներին:

  • Համաձայն ինչի՞ Պողոսը ուսուցանեց Սրբերին հատված 11-ում, թե որն է մեկ այլ պատճառը, որ մենք պետք է ներենք ուրիշներին: (Իրենց խոսքերով պատմելով ուսանողները պետք է հասկանան հետևյալ ճշմարտությունը. (Եթե մենք չներենք ուրիշներին, սատանան առավելություն կունենա մեր նկատմամբ։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ ճշմարտությունը հատված 11-ում

Նշեք, որ ուրիշներին ներել, չի նշանակում, որ մեղավորը չպիտի հաշվետու լինի իր գործողությունների համար: Ոչ էլ նշանակում է, որ մենք պետք է դնենք մեզ այնպիսի իրավիճակներում, որ մարդիկ կարողանան մեզ վատ վերաբերվել: Ընդհակառակը, ներել նշանակում է սեր ցուցաբերել նրանց հանդեպ, ովքեր վիրավորել են մեզ և զայրույթ ու բարկություն չտածել նրանց հանդեպ: Մեզանից պահանջվում է ներել բոլոր մարդկանց: (Տես Սուրբ Գրությունների ուղեցույց, «Ներիր,» scriptures.lds.org; ՎևՈւ 64.9–11):

  • Ըստ ձեզ, սատանան ի՞նչ առավելություն ունի մեր նկատմամբ, երբ մենք ուրիշներին չենք ներում:

Վկայեք ուրիշներին ներելու կարևորությունը: Հրավիրեք ուսանողներին մտածել, թե կան արդյոք մարդիկ, ում իրենք պետք է ներեն: Խրախուսեք նրանց նպատակ դնել՝ ներել այդ անձնավորությանը, որ սատանան առավելություն չունենա նրանց նկատմամբ:

Բացատրեք, որ Բ Կորնթացիս 2.14-ում Պողոսը գրեց, որ շնորհակալ է Աստծուն, որ ամեն ժամանակ «[մեզ] յաղթող է անում Քրիստոսումը», նույնիսկ դժվար ժամանակներում:

Բ Կորնթացիս 3

Պողոսը ուսուցանում է Կորնթոսի Սրբերին, որ երբ նրանք շրջվեն դեպի Տերը, ապա ավելի կնմանվեն Աստծուն

Բացատրեք, որ երբ Պողոսը բացակայում էր Կորնթոսից, որոշ կեղծ ուսուցիչներ սկսեցին հակադրվել Պողոսի ուսմունքներին և փորձեցին վարկաբեկել Պողոսին` ասելով նորադարձներին, որ նրանք դեռևս պետք է հետևեն Մովսեսի օրենքին: Ամփոփեք Բ Կորնթացիս 3.1-ը բացատրելով, որ ի պատասխան նրանց, ովքեր փորձում էին վարկաբեկել իրեն, Պողոսը Կորնթոսի անդամներին հռետորական հարց տվեց, թե արդյոք ինքը կարիք ուներ տալ նրանց «բնութագրող [նամակ]», որը կվկայեր իր բնավորության ու օրինավորության մասին՝ որպես Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Առաքյալի: (Բացատրեք, որ Պողոսի ժամանակ համայնքի նորեկները պետք է ունենային բնութագրող նամակներ իրենց հետ: Այդ նամակները ներկայացնում էին նորեկներին և վկայում նրանց լավ բնավորության մասին:

Հրավիրեք մի ուսանողի կարդալ Բ Կորնթացիս 3.2-3-ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել նրան, և գտնել, թե ըստ Պողոսի ինչն էր ծառայում որպես իր գովեստի նամակ:

  • Ի՞նչն էր ծառայում որպես իր գովեստի նամակ: (Սրբերի փոխված կյանքերը նամակի էին նման հենց Իրենից՝ Քրիստոսից):

  • Ի՞նչ է նշանակում «ամեն մարդկանցից իմացուած եւ կարդացուած» արտահայտությունը հատված 2-ում: (Շատ մարդիկ առաջին հերթին կծանոթանան Եկեղեցուն և կդատեն նրա ճշմարտացի լինելու մասին՝ Եկեղեցու անդամների վարքից և օրինակներից ելնելով):

Մատնանշեք «ոչ թե քարի տախտակների վրայ, այլ սրտի մարմնեղէն տախտակների վերայ» արտահայտությունը հատված 3-ում և բացատրեք, որ Մովսեսի ժամանակ պատվիրանները գրվել էին քարի տախտակների վրա: Պողոսը ուսուցանեց կորնթացի Սրբերին, որ Սուրբ Հոգու զորության միջոցով պատվիրանները գրվել էին իրենց սրտերում:

Ամփոփեք Բ Կորնթացիս 3.5-13-ը, բացատրելով, որ Պողոսը պատճառաբանեց, որ եթե Մովսեսի հին օրենքը, որը պետք է փոխվեր, ինքնին հրաշալի էր, ապա ավետարանի հավերժական ուխտի փառքը նույնիսկ ավելի մեծ է: Պողոսը հիշեցրեց Կորնթոսի Սրբերին, որ Մովսեսը քող էր կրում իր երեսի վրա Տիրոջ հետ խոսելուց հետո, երբ ցած իջավ Սինայ Սարի վրայից, քանի որ Իսրայելի զավակները վախեցել էին փառքից, որը ճառագում էր նրա դեմքից:

Հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Բ Կորնթացիս 3.14-15-ը բարձրաձայն և խնդրեք ուսանողներին հետևել`ուշադրություն դարձնելով, թե ըստ Պողոսի, իր ժամանակի հրեաներն ինչո՞վ էին նման իսրայելացիներին, ովքեր վախենում էին փառքից, որ ճառագում էր Մովսեսի դեմքից:

  • Ըստ Պողոսի, իր ժամանակի հրեաներն ինչո՞վ էին նման իսրայելացիներին, ովքեր պահանջեցին, որ Մովսեսը քող կրի:

  • Ի՞նչ կարող են հետևյալ արտահայտությունները` «նորանց միտքը կուրացաւ» հատված 14 և «[մի քօղ ընկած է] նորանց սրտերի վերայ» հատված 15 նշանակել:

Հրավիրեք մի ուսանողի կարդալ Բ Կորնթացիս 3.16-18-ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե ըստ Պողոսի խոստման, ինչը կհեռացնի թյուրիմացության քողը մարդկանց սրտերից ու մտքերից: Նշեք, որ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը փոխում է «երբ որ դեպի Տերը կդառնան» արտահայտությունը հատված 16-ում «երբ սիրտը կդառնա դեպի Տերը» արտահայտությամբ (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Բ Կորնթացիս 3.16):

  • Համաձայն Ջոզեֆ Սմիթի Թարգմանության՝ Բ Կորնթացիս 3.16-ի, մարդիկ ի՞նչ էին հարկադրված անել, որ թյուրիմացության քողը հեռացնեն:

Գրեք գրատախտակին. Երբ մենք դարձնում ենք մեր սրտերը դեպի Տերը…

  • Համաձայն հատված 18-ի, ի՞նչ է պատահում նրանց, ովքեր դառնում են դեպի Տերը և թյուրիմացության քողը հեռացնում: (Բացատրեք, որ «նույն պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դեպի փառք» արտահայտությունը վերաբերում է աստիճանական փոփոխությանը, որ մենք ստանում ենք Հոգու միջոցով, որը օգնում է մեզ ավելի նմանվել Աստծուն):

Ավարտեք գրատախտակի հայտարարությունը այնպես, որ այնտեղ գրված լինի. «Երբ մենք դարձնենք մեր սրտերը դեպի Տերը, ապա կունենանք Հոգին, որը աստիճանաբար կօգնի մեզ ավելի նմանվել Աստծուն»:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում մեր սրտերը դարձնել դեպի Հիսուս Քրիստոսը։

Հանձնարարեք ուսանողներին մեկ րոպե հատկացնել իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում գրի առնելու այն եղանակները, որոնցով մարդիկ կարող են դարձնել իրենց սրտերը դեպի Հիսուս Քրիստոսը: Հրավիրեք մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել իրենց ցուցակներով:

Հանձնարարեք ուսանողներին խորհել, թե Հոգին ինչպես է փոխել նրանց կամ մեկին, ում նրանք ճանաչում են: Հրավիրեք մի քանի ուսանողների իրենց փորձառություններով կիսվել դասարանի հետ:

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչ կարող էին նրանք անել, որ ավելի լիարժեք դառնային դեպի Տերը: Հրավիրեք նրանց նպատակ դնել դառնալ դեպի Տերը, որ ստանան Հոգին և ավելի նմանվեն Աստծուն:

Բացատրական և պատմական տեղեկություն

Բ Կորնթացիս 2.1–4: Եկեղեցու առաջնորդները սիրով պատժում են Եկեղեցու անդամներին

Նախագահ Բրիգամ Յանգը բացատրեց իր` Եկեղեցու անդամներին պատժելու պատճառը.

«Ժամանակ առ ժամանակ շատ եղբայրների համար ամենայն հավանականությամբ դաժան էի թվում: Ես երբեմն պատժում եմ նրանց, սակայն այն պատճառով, որ ցանկանում եմ նրանք ապրեն այնպես, որ Աստծո զորությունը կրակի բոցի նման բնակվի նրանց մեջ և լինի նրանց շուրջը» (Discourses of Brigham Young, sel. John A. Widtsoe [1954], 115):

Բ Կորնթացիս 2.5–11: Ուրիշներին ներելու կարևորությունը

Մենք պատկերացում ենք կազմում Պողոսի սիրո ու կարեկցանքի մասին Բ Կորնթացիս 2.5-11-ում: Մենք չգիտենք, արդյոք օրինազանց Պողոսը վերաբերում է Ա Կորնթացիս 5.1-ում նշվածին, թե մեկ այլ օրինազանցի, թերևս Կորնթոսի կեղծ ուսուցիչներից մեկին, ով հակադրվել է Պողոսին և նրա ուսմունքներին: Պողոսը քաջալերեց Եկեղեցու անդամներին ներել մարդուն և սփոփել նրան, որ նա «շատ սաստիկ տրտմութիւնից այնպիսին խեղդուի» (Բ Կորնթացիս 2.7):

Բ Կորնթացիս 3.1–2: Ոմանք դատում են Եկեղեցու մասին նրա անդամների օրինակներից

Շատ մարդիկ ողջ աշխարհում բարի զգացմունքներ ունեն Եկեղեցու նկատմամբ այն բարի գործերի և ծառայության համար, որոնց դրսևորումը նրանք տեսնում են Եկեղեցու անդամների կյանքում (տես Բ Կորնթացիս 3.2):

«Պողոսի հայտարարությունը, որ Եկեղեցու անդամները նամակների են նման, «կարդա բոլոր մարդկանց մասին», առաջարկում է, որ Եկեղեցու անդամների անձնական վարքը այնպիսին է, որ շատերը առաջին հերթին ճանաչում են Եկեղեցին և դատում նրա ճշմարտացիության մասին: Ինչպես խանութի վաճառողը իր վաճառած ապրանքներով է դատվում, այնպես էլ Եկեղեցին, իսկ երբեմն նույնիսկ Հիսուս Քրիստոսը, դատվում են մեր ապրած կյանքով: Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին ուսուցանել է «Վերջնական իմաստով, ավետարանը չի գրվել քարի կտորների վրա կամ սուրբ գրություններում, այլ հավատարիմ և հնազանդ մարդկանց մարմիններում. Սրբերը ճշմարտության կենդանի նամակներն են, որոնց կյանքի գրքի ընթերցումը բաց է բոլորի համար» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 2:414)» (Նոր Կտակարանի ուսանողական ձեռնարկ [Եկեղեցու կրթական համակարգի ձեռնարկ, 2014], 395):