Գրադարան
Դաս 111. Ա Կորնթացիս 15.1–29


Դաս 111

Ա Կորնթացիս 15.1–29

Նախաբան

Պողոսը տեղեկացավ, որ Կորնթոսի որոշ անհատներ ուսուցանում էին, թե մահացածների Հարություն գոյություն չունի: Նա վկայեց Կորնթոսի Եկեղեցու անդամներին, որ Հիսուս Քրիստոսը մեռելներից հարություն առավ: Պողոսը այնուհետև մեկնաբանեց Հարության վարդապետությունը և նրա կապը Երկնային Հոր բոլոր զավակների հետ: Պողոսը նշեց, որ մահացածների համար կատարվող մկրտության արարողությունը անիմաստ կլինի առանց Հարության:

Ուսուցման առաջարկներ

Ա Կորնթացիս 15.1–10

Այդ դասին ուսանողներն ուսումնասիրեցին Հովհաննեսի պատմությունը Հիսուս Քրիստոսի Հարության մասին:

Որևէ ուսանողի հրավիրեք կարդալ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

«Եղբայրներ և քույրեր, մենք ծիծաղում, լաց ենք լինում, աշխատում, խաղում, սիրում և ապրում ենք: Այնուհետև մահանում ենք: Մահը մեր համընդհանուր ժառանգությունն է: Բոլորը պետք է անցնեն նրա դարպասներով: Մահը տանում է տարեցներին, հոգնածներին և մաշվածներին: Այն այցելում է երիտասարդներին, ովքեր հույսի ծաղկման շրջանում են և փառք են ակնկալում: Ոչ էլ մանուկներն են մնումում նրա տիրույթից դուրս» («Գիտեմ ապրում է Փրկիչն իմ» Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 24):

Հրավիրեք ուսանողներին վերադառնալ երիտասարդ կնոջը վերաբերող սցենարին, ով ցանկանում էր ստանալ տաճարային երաշխավորագիր: Կարող եք մի քանի ուսանողների խնդրել, որպեսզի նրանք կիսվեն իրենց գրածով, եթե ցանկանում են անել դա։

Խնդրեք ուսանողներին փնտրել մի սկզբունք, երբ ուսումնասիրեն Ա Կորնթացիս 15.1-29-ը, որը կօգնի նրանց, երբ ծանոթներից մեկը կմահանա :

Բացատրեք, որ կորնթացի Սրբերին ուղղված նամակը Պողոսը եզրափակեց՝ խոսքը ուղղելով կեղծ հավատին, որը ուսուցանվել էր Եկեղեցու որոշ անդամների կողմից: Հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Ա Կորնթացիս 5.12-ը բարձրաձայն և խնդրեք դասարանին փնտրել սուտ հավատը, որը ուսուցանվել էր:

  • Ի՞նչ էին ուսուցանում կորնթացի Սրբերից ոմանք: (Չկա մահացածների Հարություն):

Հրավիրեք մի ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 15.3-8-ը բարձրաձայն: Դասարանին հրավիրեք հետևել և փնտրել, թե Պողոս Առաքյալն ինչ գրեց, որպեսզի օգնի Եկեղեցու անդամներին հասկանալ Փրկիչի Հարության իսկությունը :

  • Պողոսն ի՞նչ վկայեց Եկեղեցու անդամներին օգնելու համար, որ հասկանան Փրկիչի առաքելության և Հարության իսկությունը:

  • Առաքյալի դերի մասին ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել այդ հատվածներից: (Չնայած ուսանողները կարող են օգտագործել տարբեր խոսքեր, նրանք պետք է բացահայտեն հետևյալ ճշմարտությունը. Առաքյալները վկայում են, որ Հիսուս Քրիստոսը մահացավ մեր մեղքերի համար և հարություն առավ մեռելներից:

  • Ինչո՞վ կարող են Հիսուս Քրիստոսի Հարության վերաբերյալ Առաքյալների վկայությունները օգնել մարդկանց, ովքեր պայքարում են Հարության գաղափարին հավատալու դեմ:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ ճշմարտության իսկությունն ու կարևորությունը, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնի հետևյալ հայտարարությունը․ (Գուցե կիսվեք Հիսուս Քրիստոսի Քավության վերաբերյալ վկայություններով, որոնք տրվել են ուրիշ Առաքյալների կողմից, վերջին համաժողովի ելույթներում):

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

«Իմ ամբողջ սրտով և հոգուս բուռն ցանկությամբ բարձրացնում եմ ձայնս վկայությամբ, որպես հատուկ վկայություն և հայտարարում, որ Աստված իսկապես կենդանի է: Հիսուսը Նրա Որդին է, Հոր Միածինը մարմնում: Նա մեր Քավիչն է, մեր միջնորդը Հոր մոտ: Նա էր, ով մահացավ խաչի վրա, որ քավի մեր մեղքերը: Նա դարձավ Հարության առաջին պտուղը: Քանի որ Նա մահացավ, բոլորը կրկին կապրեն: Այնպես ցնծում է իմ հոգին՝ «Գիտեմ ապրում է Փրկիչն իմ»: Թող ողջ աշխարհը իմանա այդ մասին և ապրի այդ գիտելիքով («Գիտեմ ապրում է Փրկիչն իմ» 25).

Առաջարկեք ուսանողներին խորհել, թե ինչպես են Առաքյալների վկայությունները Հիսուս Քրիստոսի Հարության մասին օգնել զորացնել նրանց հավատը Հարության վերաբերյալ: Մի քանի ուսանողների կարող եք խնդրել կիսվել իրենց մտքերով:

Ա Կորնթացիս 15.11-29

Պողոսը մեկնաբանում է Հարության վարդապետությունը

Ամփոփեք Ա Կորնթացիս 15.11-15-ը բացատրելով, որ Պողոսը հարցրել էր, թե ինչու կորնթացի Սրբերը սկսել էին կասկածի ենթարկել Հարության իրական լինելը: Նա տրամաբանեց, որ եթե Հիսուս Քրիստոսը մահացածներից հարություն չառներ, ապա նրա Հարության բոլոր վկաները կեղծ կլինեին և ավետարանը քարոզելու որևէ նպատակ չէր լինի:

Հետևյալ անավարտ նախադասությունները գրեք գրատախտակին.

Եթե Հիսուսը հարություն չառներ մեռելներից, ապա … (տես Ա Կորնթացիս 15.16–19):

Քանի որ Հիսուսը հարություն առավ մեռելներից, … (տես Ա Կորնթացիս 15.20–22):

Դասարանի կեսին հրավիրեք մտքում կարդալ Ա Կորնթացիս 15.16–19-ը` փնտրելով, թե ինչ տեղի կունենար, եթե Հիսուսը հարություն չառներ մեռելներից: Մյուս կեսին հրավիրեք կարդալԱ Կորնթացիս 15.20–22-ը մտքում, փնտրելով օրհնությունները, որ մենք ստանում ենք Հիսուս Քրիստոսի Հարության արդյունքում:

Բավարար ժամանակ հատկացնելուց հետո հանձնարարեք ուսանողներին, ովքեր ընթերցում են Ա Կորնթացիս 15.20-22-ը զեկուցել, թե ինչպես էին նրանք լրացնում նախադասությունը գրատախտակին: Հանձնարարեք որևէ ուսանողի նրանց պատասխանները գրել գրատախտակին։

Բացատրեք, որ առաջին պտուղները բառերը հատվածում 20-ում վերաբերում են բերքի առաջին մասնաբաժնին, որը հավաքվել է ագարակատիրոջ կողմից: Ինչպես այդ մրգերն էին առաջինը հավաքված բերքից, այնպես էլ Հիսուս Քրիստոսը առաջինն էր բոլոր մարդ արարածների մեջ, որ հարություն առավ:

  • Համաձայն հատված 22-ի, ի՞նչ տեղի կունենա բոլոր Երկնային Հոր զավակների հետ, քանի որ Հիսուս Քրիստոսը հարություն առավ: (Ուսանողները կարող են տարբեր խոսքերով բացատրել, սակայն նրանք պետք է նշեն հետևյալ վարդապետությունը. Հիսուս Քրիստոսի Հարության շնորհիվ ողջ մարդկությունը հարություն կառնի

Հրավիրել ուսանողներին, ովքեր կարդում են Ա Կորնթացիս 15.16–19-ը, զեկուցել, թե նրանք ինչպես կարող էին ավարտել գրատախտակին գրված մյուս նախադասությունը: Հանձնարարեք որևէ ուսանողի նրանց պատասխանները գրել գրատախտակին։

Բացատրեք, որ հատվածներ 14-19-ում Պողոսը խնդրում է Սրբերին մտածել, թե ինչպիսին կլինեին հետևանքները, «եթե Քրիստոսը հարություն առած չլիներ»: Պողոսը բացատրում է, որ ողջ քարոզչությունը իզուր կլիներ, եթե Հիսուս Քրիստոսը ցույց չտար, որ Ինքը զորություն ունի մահվան վրա և չկարողանար հատուցել մեր մեղքերի համար: Սակայն, քանի որ Հիսուս Քրիստոսը հարություն առավ, մենք գիտենք, որ Նա Աստծո Որդին է և իրապես ունի այդ զորությունը:

Դիմեք Պողոսի հայտարարությանը հատված 19-ում, «Եթե միայն այս կեանքումն ունինք յոյս Քրիստոսի վերայ, ամեն մարդկանցից աւելի ողորմելի ենք»:

  • Մենք ինչո՞ւ կլինեինք ողորմելի, եթե հույս ունենայինք առ Հիսուս Քրիստոս միայն այս կյանքում կամ եթե հույսն անհետանար մեր մահվանից հետո: (Եթե չլիներ մահացածների հարությունը, ապա մեր հույսը առ Հիսուս Քրիստոս կվերաբերվեր միայն այս կյանքին և փրկության ծրագրի նպատակները չէին կարող իրականանալ):

Համաձայն հատվածներ 20-22-ի, Հիսուս Քրիստոսի Հարությունը ի՞նչ մեծ հույս է ներշնչում: (Հույս, որ մենք բոլորս նորից կապրենք մահից հետո: Ուսանողների պատասխաններից հետո գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք կարող ենք հույս ունենալ):

  • Հիսուս Քրիստոսի Քավությունը ինչպե՞ս կարող է հույս տալ մեզ, երբ մեզ ծանոթ մարդը մահանում է կամ մենք երկյուղ ենք զգում, որ ի վերջո կմահանանք:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Հիսուս Քրիստոսի Հարության կարևորությունը, հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն ընթերցել Նախագահ Ջոզեֆ Սմիթի հետևյալ հայտարարությունը․ (Հնարավորության դեպքում, թղթի վրա գրի առնված բաժանեք ուսանողներին):

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Մեր կրոնի հիմնական սկզբունքներն են Առաքյալների և Մարգարեների վկայությունները Հիսուս Քրիստոսի մասին, որ նա մահացավ, թաղվեց, բարձրացավ երրորդ օրը և համբարձվեց երկինք, իսկ բոլոր մյուս բաները, որոնք կապված են մեր կրոնի հետ, միայն դրա հավելումներն են» (Teachings of Presidents of the Church: Ջոզեֆ Սմիթ [2007], 49):

  • Արդյո՞ք այն ինչ Ջոզեֆ Սմիթն ասաց, մեր կրոնի հիմնական սկզբունքներն են:

  • Ելնելով այն բանից, թե ինչ եք սովորել այս դասի ընթացքում, որքանո՞վ է Հիսուս Քրիստոսի Հարությունը սկզբունքային, համեմատած ավետարանի մյուս սկզբունքների հետ:

Վկայեք Հարության իրական լինելու և նրա կարևորության մասին Երկնային Հոր փրկության ծրագրում:

Բացատրեք, որ ինչպես գրի է առնված Ա Կորնթացիս 15.23-24-ում, Պողոսը ուսուցանեց, որ Հարության կարգ կլինի և որ Հիսուս Քրիստոսը «[կհանձնի] արքայությունը» Երկնային Հորը այն բանից հետո, երբ կավարտի երկրային (կամ աշխարհիկ) բոլոր ձևերի «իշխանությունն ու զորությունը»:

Հրավիրեք մի ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 15.25-26-ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել նրան՝ փնտրելով, թե այն ինչ ուսուցանեց Պողոսը, ի վերջո տեղի կունենա Հիսուս Քրիստոսի թշնամիների հետ:

  • Ըստ Պողոսի, ինչ տեղի կունենա Հիսուս Քրիստոսի թշնամիների հետ: (Նրանք կդրվեն «ոտների տակ» [հատված 25], կամ կոչնչացվեն):

  • Ովքե՞ր կամ ինչե՞րը կարող են համարվել Հիսուս Քրիստոսի թշնամիներ: (Օրինակները ներառում են մեղքը, կաշառակերությունը, չարությունը և հակառակությունը):

  • Ի՞նչն է վերջին թշնամին, որ Հիսուս Քրիստոսը կոչնչացնի:

  • Ինչո՞ւ մահը կարող է համարվել Հիսուս Քրիստոսի և Երկնային Հոր ծրագրի թշնամին:

Հիշեցրեք ուսանողներին, որ Կորնթոսի Եկեղեցու որոշ անդամներ հավատում էին, որ մահացածները հարություն չեն առնի, բայց Պողոսը մատնացույց արեց, որ Սրբերը ինչ-որ բան էին անում, որ ցույց էր տալիս նրանց հավատը մահացածների հարության վերաբերյալ:

Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 15․29-ը բարձրաձայն։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով, արարողությանը, որ Կորնթոսի Սրբերը կատարում էին: Հանձնարարեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութով:

  • Դուք ինչպե՞ս կամփոփեիք, թե Պողոսը ինչ հարցրեց Սրբերին մահացածների համար մկրտություններ կատարելու իրենց մասնակցության վերաբերյալ: (Եթե դուք չեք հավատում հարությանը, ապա ինչո՞ւ եք մկրտվում մահացածների համար):

Նշեք, որ մահացածների համար մկրտության արարողությունը հարության մեր հավատի վկան է: Գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը. Նրանք, ովքեր մահացել են առանց մկրտվելու, կարող են ստանալ այդ կենսական կարևորության արարողությունը:

Ցուցադրեք մի տաճարի նկար: Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի հետևյալ հայտարարությունը․

Նկար
Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

«Յուրաքանչյուր տաճար, լինի այն մեծ, թե փոքր, հին թե նոր, Մեր վկայության արտահայտությունն է, որ կյանքը գերեզմանից դուրս, նույնքան իրական և որոշակի է, որքան մահկանացու կյանքը» («This Peaceful House of God,» Ensign, մայիս 1993, 74):

Հրավիրեք ուսանողներին մտածել այնպիսի մի ժամանակի մասին, երբ նրանք մկրտություն կատարեցին մահացածների համար կամ նախապատրաստեցին անուններ տաճար տանելու նպատակով: Մի քանի ուսանողների հանձնարարեք պատասխանել հետևյալ հարցերին․

  • Ի՞նչ էիք դուք զգում, երբ անուններ էիք նախապատրաստում կամ նրանց համար աշխատանք էիք կատարում տաճարում:

  • Ի՞նչ եղանակներով են ձեր ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքի փորձառությունները զորացրել ձեր հավատն առ Հիսուս Քրիստոսի և բոլոր մարդկանց հարությունը:

Խորհեք, վկայելով ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքի կարևորության մասին այն մարդկանց համար, ովքեր մահացել են: Ուսանողներին քաջալերեք ցուցադրել իրենց հավատն առ Հիսուս Քրիստոսի Քավությունն ու բոլոր կենդանի արարածների վերջնական Քավությունը ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքներին իրենց կանոնավոր մասնակցությամբ:

Նկար
Սուրբ գրությունների սերտման պատկերակ
Սերտման սուրբ գրություն`Ա Կորնթացիս 15.20-22

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե Ա Կորնթացիս 15.20-22-ում տրված վարդապետության իմացությունը ինչպես կարող է նախապատրաստել նրանց օգնել ուրիշներին, հրավիրեք խորհել մի ծանոթի մասին, ով կորցրել է իր սիրելիին: Հրավիրեք ուսանողներին կարճ նամակ գրել այդ անձնավորությանը իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում, օգտագործելով այդ հատվածի իրենց ըմբռնումը` ուսուցանելու և սփոփելու այդ անհատին: Հրավիրեք մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել իրենց գրածով:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ա Կորնթացիս 15.20: «Բայց հիմա Քրիստոսը յարութիւն է առել մեռելներից»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանեց, քանի որ Հիսուս Քրիստոսը հարություն է առել, նշանակում է, որ մենք նույնպես կարող ենք հավատ ունենալ, որ հարություն կառնենք:

«Եթե Հիսուսն, իրոք, բառացիորեն հարություն է առել, ապա դրա ակնհայտ հետևությունն այն է, որ Նա աստվածային էակ է: Ոչ մի հասարակ մահկանացու իր մեջ զորություն չունի, որպեսզի մահանալուց հետո կրկին կենդանանա: Քանի որ Նա հարություն էր առել, Հիսուսը չէր կարող միայն հյուսն, ուսուցիչ, ռաբբի կամ մարգարե լինել: Քանի որ Նա հարություն էր առել, Հիսուսը պետք է որ Աստված լիներ, այսինքն` Հոր Միածին Որդին:

Հետևաբար, այն ամենն, ինչ Նա ուսուցանել է, ճշմարիտ է. Աստված չի կարող ստել:

Հետևաբար, Նա երկրի Արարիչն է, ինչպես որ Ինքն է ասել:

Հետևաբար, երկինքն ու դժոխքն իրական են, ինչպես որ Նա ուսուցանել է:

Հետևաբար, գոյություն ունի հոգիների աշխարհ, որտեղ Նա այցելեց Իր մահից հետո:

Հետևաբար, Նա կրկին կգա, ինչպես որ ասել են հրեշտակներն ու «անձամբ կթագավորի երկրի վրա»:

Ուստի բոլորի համար գոյություն ունի հարությունը և դատաստանի օրը» («The Resurrection of Jesus Christ,» Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 113):

Ա Կորնթացիս 15.22: «Քրիստոսով բոլորը պետք է հարություն առնեն»

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը վկայել է, որ բոլոր մարդիկ հարություն կառնեն.

«Ոչ մի անձնավորության համար, ով ապրել և մահացել է այս երկրի վրա, հարությունը չի մերժվի: Բանականությունն է ուսուցանում դա, և այն արդարության պարզ խնդիր է: Միայն Ադամն էր պատասխանատու մահվան համար, և ուստի Տերը չի դնում մեղադրանքը ուրիշ անձնավորության վրա: Արդարությունը պահանջում է, որ ոչ մի անձնավորություն, ով պատասխանատու չի եղել մահվան համար, պատասխանատու չի լինի և ուստի, ինչպես որ Պողոսը հայտարարեց, «ինչպես Ադամով ամենը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով ամենը կենդանանում են» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 2:274):