Գրադարան
Դաս 107. Ա Կորնթացիս 9-10


Դաս 107

Ա Կորնթացիս 9-10

Նախաբան

Պողոսը գրել է Կորնթացի Սրբերի մտահոգությունների վերաբերյալ՝ իր աշխարհիկ կարիքների նպատակով Եկեղեցու նյութական աղբյուրների օգտագործման մասին: Նա բացատրել է, որ իր քարոզելու նպատակն է եղել Աստծո զավակներին փրկություն բերելը: Նա համոզել է նրանց խուսափել մեղք գործելուց, ինչպես նաև իրենց կրոնական համոզմունքների պատճառով մյուսներին վիրավորելուց:

Ուսուցման առաջարկներ

Ա Կորնթացիս 9

Պողոսը ավետարանն է քարոզում, որպեսզի նա և նրան լսողները կարողանան փրկվել:

Զարթուցիչ բերեք լսարան և թաքցրեք այն ուսանողներից: Լարեք այն այնպես, որպեսզի ահազանգը հնչի ձեր ուսուցումը սկսելուց կարճ ժամանակ անց:

Դասի սկզբում առաջարկեք ուսանողներին պատկերացնել, թե ինչպիսին կլինի հավերժական կյանքը: Հանձնարարեք նրանց իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում գրել, թե ինչու են հավերժական կյանք ցանկանում։ Կարող եք խնդրել մի քանի ուսանողի դասարանի հետ կիսվել իրենց գրածով:

Այս միջոցառման ավարտին զարթուցիչը պետք է զնգա: Երբ դա տեղի կունենա, խնդրեք մի ուսանողի գտնել այն և անջատել:

  • Ի՞նչ զգացիք, երբ լսեցիք զանգը:

Խնդրեք ուսանողներին մտածել, թե արդյոք իրենք երբևէ ձգտել են արթնանալ զարթուցիչի օգնությամբ և արդյունքում որևէ կարևոր բան բաց թողել: Մի քանի ուսանողների հրավիրեք կիսվել իրենց փորձառություններով:

Բացատրեք, որ ձգտելով արթնանալ զարթուցիչի օգնությամբ, արդյունքում մեր մեջ կարող ենք կորցնել ինչ-որ բան կամ էլ թերանալ հասնել կարևոր բաների, թերանալ «արթնանալ» կյանքում և փոխել որոշակի վարքագիծ, որի հետևանքով չենք կարողանա հասնել կյանքում ամենակարևոր բանին՝ հավերժական կյանքին:

Խնդրեք ուսանողներին փնտրել մի ճշմարտություն, երբ ուսումնասիրեն Ա Կորնթացիս 9-ը որը կօգնի նրանց հասկանալ, թե ինչպես հավաստիանան , որ իրենք նվաճել են հավերժական կյանքը:

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն ընթերցել հետևյալ ամփոփումը Ա Կորնթացիս 9.1–21-ում:

Պողոսը պատասխանեց կորնթացի Սրբերի զանազան հարցերին: Նա գրեց, որ չնայած ինքը լիովին կարդարացվի այն բանի համար, որ Եկեղեցու անդամները սատարում են իրեն իր աշխարհիկ կարիքները հոգալու համար, իր ապրուստի խնդիրը նրանցից երբեք կախված չի եղել: Պողոսը բացատրեց, որ հարմարվելով տարբեր հանգամանքներին, առանց ավետարանի չափանիշները վարկաբեկելու, նա կարողացել էր օգնել հրեաներին, հեթանոսներին և այլոց, ովքեր թույլ էին ավետարանում, որ ընդունեին ավետարանը:

Խնդրեք որևէ ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 9.17-ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել և գտնել, թե Պողոսը ինչպես քարոզեց ավետարանը: Դուք կարող եք բացատրել, որ «ավետարանի տնտեսութիւնը յանձնուած է ինձ» արտահայտությունը վերաբերվում է Պողոսի` իր հանձնարարությունը կամ պարտականությունը կատարելուն՝ ավետարանը քարոզելուն:

  • Ինչպե՞ս էր Պողոսը քարոզում ավետարանը:

Հրավիրեք մի ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 9.22-23-ը բարձրաձայն: Խնդրեք դասարանի անդամներին հետևել` փնտրելով, թե ինչու էր Պողոսը պատրաստակամ քարոզում ավետարանը:

  • Ինչո՞ւ էր Պողոսը պատրաստակամորեն քարոզում ավետարանը:

Հրավիրեք մի ուսանողի, ով հաճախակի ընդգրկվում է ծավալուն վերապատրաստման ծրագրում (թերևս մի մարզիկի կամ երաժիշտի) կանգնել դասարանի առաջ։ Ուսանողներին ուղղեք հետևյալ հարցերը.

  • Ինչպիսի՞ն է ձեր վերապատրաստման ծրագիրը:

  • Երբևէ պատահե՞լ է, երբ դուք մարզվել կամ վերապատրաստվել եք որոշակի իրադարձության կամ նպատակի համար: Ինչպե՞ս է ոգևորել ձեզ որոշակի նպատակի վրա աշխատելը:

Շնորհակալություն հայտնեք ուսանողին և խնդրեք նրան նստել:

Խնդրեք մի ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 9.24-25-ը բարձրաձայն: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով մարմնամարզական մրցույթին, որը սովորաբար Պողոսը ուսուցանում էր կորնթացի Սրբերին:

  • Ի՞նչ մարմնամարզական մրցույթ էր Պողոսը քննարկել:

  • Ըստ Պողոսի, ի՞նչ որակավորում կամ հատկանիշ պիտի ունենային վազորդները, որպեսզի հաջողակ լինեին: (Բացատրեք, որ «եղիր ջանասեր և ժուժկալ բոլոր բաներում» արտահայտությունը նշանակում է զարգացնել ինքնատիրապետում):

  • Ո՞րն է անապականելի պսակը, որը քննարկում է Պողոսը, ասելով, որ այն հավերժ կշարունակվի: (Հավերժական կյանքը։)

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել հատված 25-ից այն մասին, թե ի՞նչ պետք է անենք, որպեսզի հավերժական կյանք ձեռք բերենք: (Ուսանողները կարող են տարբեր բառեր գործածել, սակայն համոզված եղեք, որ նրանք համամիտ են հետևյալ սկզբունքին. Հավերժական կյանք ձեռք բերելու համար մենք պիտի սովորենք ամեն ինչում ինքնատիրապետում ձեռք բերել: Գրեք այդ սկզբունքը գրատախտակին: Համոզված եղեք, ուսանողները նույնպես հասկանում են հետևյալը, չնայած ինքնատիրապետումը անհրաժեշտ է, հավերժական կյանքը ի վերջո գալիս է միայն Հիսուս Քրիստոսի «շնորհների, ներման և գրավչության միջոցով» [2 Նեփի 2.8] քան՝ միայն մեր ինքնատիրապետման):

  • Ինչո՞ւ եք կարծում, որ հավերժական կյանք ձեռք բերելու համար անհրաժեշտ է ինքնատիրապետումը զարգացնել:

Խնդրեք մի ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 9.26-27-ը բարձրաձայն: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով, թե Պողոսը ինչպես նկարագրեց իր սեփական ջանքերը ինքնատիրապետում զարգացնելու նպատակով:

  • Համաձայն հատված 26-ի, ինչպե՞ս է Պողոսը նկարագրել հավերժական կյանք ձեռք բերելու իր ջանքերը: (Վստահ և առանց վատնված ջանքի):

  • Համաձայն հատված 27-ի, ձեր կարծիքով ի՞նչ նկատի ուներ Պողոսը, երբ գրեց. «Իմ մարմինը ճնշում եմ եւ նուաճում»:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչ նկատի ուներ Պողոսը, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Բրիգամ Յանգի հետևյալ խոսքերը․

Նկար
Նախագահ Բրիգամ Յանգ

«Դուք չեք կարող ժառանգել հավերժական կյանք, մինչև ձեր ախորժակները չհնազանդվեն այն ոգուն, որը ապրում է ձեր մեջ՝ այն ոգին, որը ձեզ տվել է Երկնային Հայրը: Ես նկատի ունեմ ձեր հոգիները, այն հոգիները, որոնց Նա դրել է այս աղոթարաններում: Աղոթարանները պետք է կատարելապես հնազանդեցվեն հոգիներին, այլապես ձեր մարմինները չեն կարող այնքան բարձրացվել, որ ժառանգեն հավերժական կյանքը: … Ջանասիրաբար փնտրեք, մինչև ամեն ինչ հնազանդեցնեք Քրիստոսի օրենքին: …

«… Եթե հոգին զիջում է մարմնին, [հոգին] դառնում է աղավաղված, բայց երբ մարմինն է զիջում հոգուն, [մարմինը] դառնում է անապական և սուրբ» (Եկեղեցու նախագահների ուսմունքները. Բրիգամ Յանգ [1997], 204–5):

  • Մենք ի՞նչ կարող ենք անել, որ մեր մարմինները զիջեն հոգիներին։

Ա Կորնթացիս 10

Պողոսը զգուշացնում է կորնթացի Սրբերին խուսափել մեղքից և ուրիշներին վիրավորելուց

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստի հետևյալ արտահայտությունը.

Նկար
Նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստ

«Կյանքի մեծագույն մտացածին բաներից մեկն այն է, երբ [անհատները] մտածում են, որ նրանք անհաղթ են: Շատերն են մտածում, որ իրենք [պատրաստված են] պողպատից և բավականին ուժեղ են` ընդդիմանալու որևէ գայթակղության: Նրանք իրենց մոլորության մեջ են գցում, մտածելով, «Դա ինձ հետ չի կարող պատահել» (“It Can’t Happen to Me,” Ensign, May 2002, 46):

  • Ինչպիսի՞ իրավիճակներում է հնարավոր , որ մարդիկ թույլ տան իրենց ենթարկվել գայթակղության՝ մտածելով, որ իրենք բավականաչափ ուժեղ են ընդդիմանալու դրան: (Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին):

Բացատրեք, որ Պողոսը Իսրայելի պատմությունից օրինակներ է բերել, որպեսզի զգուշացնի կորնթացի Սրբերին գայթակղության և մեղքի մասին: Խնդրեք մի ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 10.1-5-ը բարձրաձայն: Խնդրեք դասարանին հետևել` փնտրելով որոշ բաներ, որ Մովսեսի ժամանակ հրեա երեխաների հետ է պատահել, և որը նրանց հոգևոր ուժ է տվել։

  • Որոնք էին այդ որոշ բաները, որոնք տեղի ունեցան հրեա երեխաների հետ և նրանց հոգևոր առումով ուժեղ դարձրին: ( Մատնանշեք, որ Պողոսը հաստատեց «ապառաժ ժայռը,» կամ Եհովային, որպես Քրիստոս [տես նաև Օրինաց 32.3-4-ը] ):

  • Համաձայն հատված 5-ի, ինչպե՞ս է Աստված վերաբերվում այդ հին հրեաներից շատերի վարքագծին։

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ա Կորնթացիս 10.6-11-ը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե ինչ էր ցանկանում Պողոսը, որ կորնթացի Սրբերը սովորեին հին հրեաների օրինակից:

  • Ի՞նչն էր Պողոսի նպատակը հին հրեաների օրինակով կիսվելիս: ( Պողոսը ցանկանում էր զգուշացնել կորնթացի Սրբերին, որ նրանք խուսափեն կրկնել հին .+հրեաների մեղքերը):

Հրավիրեք դասարանին կանգնել և կարդալ Ա Կորնթացիս 10.12-ը միասին և բարձրաձայն:

  • Ձեր բառերով ինչպե՞ս կամփոփեիք Պողոսի ուղերձը հատված 12-ում:

Ուսանողներին խնդրեք նստել: Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 10․13-ը բարձրաձայն։ Դասարանին խնդրեք հետևել՝ փնտրելով, թե Պողոսը ինչ ուսուցանեց գայթակղության մասին:

  • Ի՞նչ ուսուցանեց Պողոսը գայթակղության մասին:

  • Եթե Աստված մեզ չի թույլատրի գայթակղվել ավելի շատ, քան մեր դիմադրելու ունակությունն է, ապա ինչո՞ւ հին հրեաները տեղի տվեցին գայթակղությանը:

Գրատախտակի վրա գրեք հետևյալ անավարտ նախադասությունը. Աստված մեզ ճանապարհ կապահովի, որ խուսափենք գայթակղությունից, սակայն մենք պետք է …

Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 10․14-ը բարձրաձայն։ Դասարանին հրավիրեք հետևել և փնտրել, թե Պողոսը ինչ ուսուցանեց անել կորնթացի Սրբերին:

  • Պողոսը ի՞նչ ուսուցանեց անել որնթացի Սրբերին:

  • Ի՞նչ է 14-րդ հատվածն ուսուցանում մեզ գայթակղությունից խուսափելու մեր դերի մասին։ (Ուսանողների պատասխաններից հետո ավարտեք գրատախտակին գրված ճշմարտությունն այնպես, որ ընթերցվի հետևյալ կերպ. Աստված մեզ համար ճանապարհ կապահովի, որ խուսափենք գայթակղությունից, սակայն մենք ինքներս էլ պետք է հեռու պահենք մեզ գայթակղությունից):

Կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն Ալմա 13.28-ը իրենց սուրբ գրություններում Ա Կորնթացիս 10.13–14-ի կողքին: Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Ալմա 13.28-ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել` պարզելով, թե մենք ինչ պիտի անենք, որպեսզի կարողանանք հեռու մնալ գայթակղությունից։

  • Համաձայն Ալմա 13.28-ի, մենք ի՞նչ կարող ենք անել, որը կօգնի մեզ հեռու մնալ գայթակղությունից:

  • Ինչպե՞ս կարող է հնազանդվելը, աչալուրջ լինելը և շարունակաբար աղոթելը օգնել հեռու մնալ գայթակղությունից:

Բարձր պահեք «Երիտասարդներին զորացնելու համար» գրքույկի մի օրինակ և խնդրեք ուսանողներին բացատրել, թե ինչպես ապրելով գրքույկում թվարկված չափանիշներին համապատասխան, կօգնենք մեզ հեռու մնալ գայթակղություններից:

Բացատրեք, որ ուսանողները ոչ միշտ են ի վիճակի խուսափել գայթակղությունից: Այդ իսկ պատճառով մենք պետք է այժմ որոշենք, թե ինչպես գործենք, երբ դեմ առ դեմ բախվում ենք գայթակղությանը: Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի հետևյալ միտքը.

Նկար
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

«Ճիշտ որոշումները հեշտ են ընդունվում, երբ դրանք կայացնում ենք նախօրոք, մտքում ունենալով վերջնական նպատակներ, որը փրկում է մեծ տառապանքից [որոշում կայացնելու պահերին], երբ մենք հոգնած ենք ու չափազանց գայթակղված: …

Սեփական վարքի վերահսկողություն զարգացրեք այնպես, որ ստիպված չլինեք որոշել, որից հետո կրկին որոշում կայացնել, թե ինչ եք անելու, եթե նորից ժամանակ առ ժամանակ դեմ առ դեմ կանգնեք միևնույն գայթակղությանը: Կան բաներ, որ պետք է որոշեք միայն մեկ անգամ: …

Չար ուղիներից ազատվելու ժամանակը նախքան այն սկսելն է: Լավ կյանքի գաղտնիքը պաշտպանության և կանխելու մեջ է: Նրանք, ովքեր զիջում են չարին, սովորաբար մարդիկ են, ովքեր իրենց դրել են խոցելի վիճակում» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Սպենսեր Վ. Քիմբալ [2006], 108–9):

Կիսվեք ձեր վկայությամբ այն ճշմարտությունների մասին, որոնց հետ ուսանողները այսօր համամիտ են։ Խնդրեք ուսանողներին մտածել, թե ամենից շատ որ գայթակղությունների դեմ են պայքարել: Հրավիրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցի շուրջ.

  • Ինչպիսի՞ փոփոխություններ կարող եք կատարել, որպեսզի խուսափեք գայթակղությունից՝ նախքան դրա հետ բախվելը:

  • Դուք պատրա՞ստ եք կատարել այդ փոփոխությունները :

Հրավիրեք ուսանողներին ծրագիր կազմել, որին իրենք կհետևեն, որպեսզի խուսափեն գայթակղությունից: Քաջալերեք նրանց աղոթքի միջոցով Տիրոջից օգնություն հայցել, երբ նրանք ջանում են իրագործել իրենց ծրագիրը:

Ամփոփեք Ա Կորնթացիս 10.15-33-ը բացատրելով, որ Պողոսը խորհուրդ տվեց կորնթացի Սրբերին հարգել մյուսների կրոնական գործունեությունը ՝ առանց իրենցը վարկաբեկելու և նորից կրկնեց, որ նա քարոզում էր, որպեսզի շատերին օգներ փրկվել:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ա Կորնթացիս 9.20-23-ը: «Իմ անձը ամենքին ծառայ արի»

Պողոսը ի՞նչ նկատի ուներ, երբ ասաց, «Հրէայի պէս եղայ» որ «Հրէաներին շահեմ» (Ա Կորնթացիս 9.20-ում), օրենք չունեցողների պես եղա, կամ Հեթանոսի՝որ Հեթանոսներին շահեմ, տկարի պես եղայ, որ «տկարներին շահեմ»: Ա Կորնթացիս 9.22): Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին տվեց այս օգտակար բացատրությունը.

«Պողոսը այստեղ ասում է, որ Նա ամեն ինչ փորձեց բոլոր մարդկանց համար, որ նրանք ստանան ավետարանի ուղերձը, այսինքն, նա իրեն հարմարեցրեց բոլոր դասերի մարդկանց պայմաններին ու հանգամանքներին, որպես միջոց, որպեսզի նրանք ուշադրություն դարձնեն իր ուսմունքներին և վկայությանը: Այնուհետև, որպեսզի բացառվի կեղծ վարդապետությունների կամ փորձառությունների ընդունումը կամ էլ այն որևէ ձևով փոխզիջում ներառի ավետարանի և պաշտամունքի կեղծ համակարգի միջև, շտապելով ավելացնել, որ ինքը և բոլոր մարդիկ պետք է ընդունեն ավետարանի օրենքը, որպեսզի փրկվեն» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965-73], 2.353):

Ա Կորնթացիս 9.25: «Ժուժկալ բոլոր բաներում»

Երբեմն դժվար է հասկանալ, թե ինչու է Տերը պատվիրում մեզ ինքնատիրապետում ձեռք բերել: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթն առաջարկել է հետևյալ օգտակար բացատրությունը.

«Արդար կյանքը պահանջում է կարգապահություն: Սեփական վարքի վերահսկողությունը այն առանձնահատկությունն է, որը ձեզ ուժ կտա չհանձնվել անել այն, ինչը կյանքում ամենաշատն եք ցանկանում, այն ամենի համար, ինչը այդ պահին եք ցանկանում» («The Power of Righteousness,»Ensign, Nov. 1998, 69):

Ա Կորնթացիս 9.27: «Իմ մարմինը ճնշում եմ եւ նուաճում»

Մեր մարմինները հոգու վերահսկողությամբ շարունակաբար հնազանդեցնելը բարոյական կյանքի ամենամեծ փորձարկումներից մեկն է: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդն ուսուցանել է.

«Նախաերկրային աշխարհում՝ նախքան կհեռանայինք Երկնային Հոր ներկայությունից, նա մեզ տեղեկացրեց և նախազգուշացրեց երկրային կյանքի նոր փորձությունների մասին: Մենք գիտեինք, որ կունենայինք մսից և ոսկորից կազմված ֆիզիկական մարմին: Քանի որ նախկինում երբևէ մահկանացու կյանքի փորձ չունեինք, մահկանացու կյանքի գայթակղություններին առնչվելու փորձ չունեինք: Սակայն Երկնային Հայրը գիտեր և հասկանում էր: Նա պահանջեց մեզանից կառավարել մեր մահկանացու մարմինները և դարձնել ենթակա մեր հոգիներին: Մեր հոգիները պետք է տիրապետեն այն մարմնական գայթակություններին, որոնց մարմինները կհանդիպեն ժամանակավոր աշխարհում: Հոգևոր ուժը, որը հակառակ է սատանայի ազդեցությանը , մենք ստանում ենք մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի պատվիրանները պահելու շնորհիվ» («Keeping Covenants,»Ensign, May 1993, 6):

Ա Կորնթացիս 10.13: Խույս տվեք գայթակղությունից

Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստն ուսուցանել է, որ բոլորը պետք է ունենան գայթակղությունից խուսափելու անհրաժեշտություն.

«Շատերն են մտածում, որ իրենք … բավականին ուժեղ են դիմակայելու ցանկացած գայթակղության: Նրանք իրենց մոլորության մեջ են գցում, մտածելով. «Դա ինձ հետ չի կարող պատահել»: … Դա կարող է պատահել մեզ հետ ամեն վարկյան: …

«Մի անգամ լսեցի, թե ինչպես մի մարդ ասաց իր որդուն. «Ես կարող եմ վարել եզրին ավելի մոտ, քան դու, քանի որ ես ավելի մեծ փորձ ունեմ»: Նա մտածեց, որ վերահսկում էր իրավիճակը, բայց իրականում տհաճ իրականությունը չէր ընդունում: Փորձը որպես ուղեցույց օգտագործելու խնդիրն այն է, որ հաճախ վերջնական քննությունը սկզբից է լինում՝ այնուհետև ուսուցումը» [Անհայտ հեղինակ, մեջբերված 1,911 Best Things Anybody Ever Said, comp. Robert Byrne (1988), 386]: Որոշ մարդիկ մտածում են, որ տարիքը և փորձը դարձնում են իրենց գայթակղություններին ավելի լավ դիմակայող: Սա սխալ է:

« Հիշում եմ Նախագահ Ջ. Ռուբեն Քլարքի պատմությունն այն մասին, որ մի անգամ իր երեխաներից մեկը գնում էր սիրային ժամադրության: Նախագահը նրանց խնդրել էր տուն վերադառնալ որոշակի ժամի: Զայրանալով այդ հաստատուն, հրատապ հիշեցումից [դեռահասը] հարցրել էր «Հայրիկ, ինչո՞ւմն է խնդիրը, դու ինձ չե՞ս վստահում»:

«Հոր պատասխանը ցնցեց աղջկան, քանի որ նա պատասխանեց. «Ոչ, [զավակս], չեմ վստահում: Ես նույնիսկ ինձ չեմ վստահում» [մեջբերված է Հարոլդ Բ. Լիիի կողմից, The Teachings of Harold B. Lee, ed. Clyde J. Williams (1996), 629]” (“It Can’t Happen to Me,” Ensign, May 2002, 46–47).