Գրադարան
Դաս 112. Ա Կորնթացիս 15.30-16.24


Դաս 112

Ա Կորնթացիս 15.30-16.24

Նախաբան

Պողոսը շարունակեց Կորնթոսի Սրբերին ուսուցանել Հարության մասին: Նա ուրախացավ մահվան հանդեպ Հիսուս Քրիստոսի տարած հաղթանակի համար: Պողոսը նաև քաջալերեց Կորնթոսի Եկեղեցու անդամներին նվիրատվություններ անել Երուսաղեմի աղքատ Սրբերին:

Ուսուցման առաջարկներ

Ա Կորնթացիս 15.30-52

Պողոսը ուսուցանում է Հարության մասին

Մինչև դասը սկսելը գրեք հետևյալ հարցը գրատախտակին. Մարդիկ ինչպե՞ս կնախընտրեին ապրել, երբ նրանք չէին հավատում, որ կրկին կապրեին մահանալուց հետո:

Դասի սկզբին հրավիրեք ուսանողներին պատասխանել գրատախտակին գրված հարցին:

Ամփոփեք Ա Կորնթացիս 15.30-34-ը բացատրելով, որ Պողոսը խնդրեց կորնթացի Սրբերին (որոնցից ոմանք սխալմամբ հավատումէին, որ Հարություն չի լինի), խորհել, թե ինչու Հիսուս Քրիստոսին հավատացող որևէ մարդ կհանդուրժի հալածանք ու մահվան վտանգին կենթարկվի, եթե չլինի մահացածների հարությունը:

Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 15․32-ը բարձրաձայն։ Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ըստ Պողոսի,որոշ մարդիկ ինչպիսի վերաբերմունք կունենային, եթե չլիներ մահացածների հարությունը:

  • Հատված 32-ում ըստ Պողոսի, որոշ մարդիկ ինչպիսի՞ վերաբերմունք կունենային, եթե չհավատային Հարությանը:

  • Քանի որ Հարությունը իրական է, նման վերաբերմունքի ընտրությունն ինչո՞ւ է ը վտանգավոր :

Խնդրեք ուսանողներին Ա Կորնթացիս 15 գլխի մնացած մասն ուսումնասիրելիս փնտրել այնպիսի ճշմարտություններ, որոնք կօգնեն նրանց հասկանալ, թե Հարության մասին գիտելիքը ինչպես կարող է ազդել մահկանացու կյանքում նրանց կատարած ընտրությունների վրա։ (Նշում. Երբ ճշմարտությունները բացահայտվեն, գրեք դրանք գրատախտակին):

Հրավիրեք մի ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 15.35-ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել՝ փնտրելով այն հարցերը, որ մարդիկ հավանաբար ունեն Հարության վերաբերյալ: Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութով:

Ամփոփեք Ա Կորնթացիս 15.36-38-ը բացատրելով, որ Պողոսն օգնեց պատասխանել այդ հարցերին, օգտագործելով սերմը՝ մահկանացու մարմինը ներկայացնելու նպատակով, որը մահից և հողի մեջ թաղվելուց հետո հարություն կառնի:

Ցուցադրեք (կամ գրատախտակին նկարեք) արեգակի, լուսնի և մի քանի աստղերի նկարներ ։

Նկար
Գծանկար, արեգակ, լուսին, աստղեր
  • Երկրի վրայից դիտելիս, արեգակի լույսը ինչպե՞ս է համեմատվում լուսնի լույսի հետ:

  • Ինչպե՞ս է լուսնի լույսը համեմատվում աստղերի լույսի հետ:

Հրավիրեք մի ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 15.39-42-ը բարձրաձայն: Համոզվեք, որ նա կարդում է նաև ծանոթագրություն ա-ում տեղադրված Ա Կորնթացիս 15.40 -ի Ջոզեֆ Սմիթի թարգմանությունը: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե Պողոսը ինչպես օգտագործեց արեգակի, լուսնի և աստղերի պայծառությունը, որպեսզի բացատրի Հարություն առած մարմինների տարբերությունը: Կարող եք բացատրել, որ այդ ենթատեքստում փառք բառը կարող է վերաբերել լույսին, շքեղությանը կամ փայլին։

  • Պողոսը ինչի՞ հետ համեմատեց արեգակի, լուսնի և աստղերի փառքը: (Հարություն առած մարմինների հետ):

  • Ի՞նչ կարող են լույսի և փառքի այդ տարբերություններն ուսուցանել մեզ հարություն առած մարմիների մասին: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն համոզվեք, որ նրանք բացահայտում են հետևյալ վարդապետությունը: Հարություն առած մարմինների համար կան փառքի տարբեր աստիճաններ):

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի հետևյալ խոսքերը. Դասարանին խնդրեք լսել, թե ինչպես հարություն առած մարմինների տարբեր փառքերը կտարբերվեն իրարից: Նախքան ուսանողի կարդալը, բացատրեք, որ երբ Նախագահ Սմիթը խոսեց «սելեստիալ մարմիններ,»-ի մասին, նա նկատի ուներ նրանց, ովքեր ձեռք են բերում սելեստիալ թագավորության բարձրագույն աստիճանը (տես ՎևՈւ 131.1-4):

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

«Հարության ժամանակ կլինեն տարբեր մարմիններ, նրանք բոլորը նման չեն լինի: Մարմինը, որը մարդը ստանում է սրանից հետո, կորոշի նրա տեղը: Այնտեղ կլինեն սելեստիալ, թերեստրիալ և թելեստիալ մարմիններ: …

«… Ոմանք ձեռք կբերեն սելեստիալ մարմիններ` գովաբանության բոլոր ուժերի և հավերժական բարձրացման հետ միասին: Այդ մարմինները՝ ինչպես մեր Փրկիչինը, կփայլեն արեգակի նման: … Նրանք, ովքեր մտնում են թերեստրիալ արքայություն, կունենան թերեստրիալ մարմիններ և չեն փայլի արևի նման, սակայն կլինեն ավելի չքնաղ, քան այն մարդկանց մարմինները, ովքեր ստանում են թելեստիալ փառք» (Doctrines of Salvation, comp. Բրյուս Ռ. Մակքոնկի, 3 հատ. [1954–56], 2:286, 287):

  • Ինչպե՞ս կտարբերվեն իրարից հարություն առած մարմինների տարբեր փառքերը:

Գրատախտակին փակցրեք արեգակի գծապատկերը Սելեստիալ, բառի հետ, լուսինը` Թերեստրիալ և աստղերը` Թելեստիալ բառերի հետ: Յուրաքանչյուր գծանկարի կամ նկարների տակ գծեք մարմնի մի պարզ պատկեր սելեստիալ մարմնի հետ, որն ունի ավելի մեծ փառք, քան թերեստրիալը, իսկ թերեստրիալը ունի ավելին, քան թելեստիալը:

Նկար
Գծանկար, արեգակ, լուսին, աստղեր, փակցրեք թվերը
  • Համաձայն Նախագահ Սմիթի, ի՞նչ կորոշի մարմինը կամ փառքը, որը անձը կստանա Հարության ժամանակ:

  • Համաձայն Նախագահ Սմիթի, ի՞նչ կստանան սելեստիալ արքայության բարձրագույն աստիճանում սելեստիալ մարմիններ ստացողները՝ որպես իրենց փառքի մի մաս, որը չի ստանա սելեստիալ մարմին չունեցողը: (Գրեք Գովաբանության ուժեր և հավերժական բարձրացում սելեստիալ մարմնի գծապատկերի տակ):

Բացատրեք որ «գովաբանության ուժեր»-ը ներառում են այնպիսի կյանքով ապրելու ունակությունը, որ Աստված է ապրում, իսկ «հավերժական բարձրացում»-ը հավերժություններում միշտ երեխաներ ունենալու ունակությունն է: Այդ օրհնությունները միայն հասանելի են նրանց, ովքեր սելեստիալ արքայության բարձրագույն աստիճանում վեհացած են (տես ՎևՈւ 131.1-4, 132.19-20):

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչ պետք է անենք Հարության ժամանակ սելեստիալ մարմին ստանալու համար, հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.21-22-ը բարձրաձայն: Հանձնարարեք դասարանին հետևել և փնտրել, թե մենք ի՞նչ պետք է անենք, որպեսզի ստանանք սելեստիալ մարմին:

  • Մենք ի՞նչ պիտի անենք, որպեսզի ստանանք սելեստիալ մարմին: (Բացատրեք, որ «մնալ սելեստիալ արքայության [օրենքում]» [հատված 22] նշանակում է` ստանալ բոլոր արարողությունները, կատարել և պահել բոլոր ուխտերը, որոնք անհրաժեշտ են սելեստիալ արքայություն մտնելու համար):

  • Ինչպե՞ս կարող է գիտելիքը փառքի և օրհնությունների մասին, որոնք հասանելի են միայն հարություն առած արարածներին սելեստիալ արքայության բարձրագույն աստիճանում, ազդել մահկանացու կյանքում մարդու ընտրությունների վրա:

Ամփոփեք Ա Կորնթացիս 15.42-52-ը բացատրելով, որ Պողոսը հետագայում պարզաբանեց, թե ինչպիսին կլինի հարություն առած մարմինը: Նա նկատի ուներ մահկանացու մարմինը որպես «բնական» (հատվածներ 44, 46) և նեխման ենթակա, հարություն առած մարմին, որպես «հոգևոր» (հատվածներ 44, 46) և «հավերժական» (հատված 52), որը նշանակում է անմահ կամ մահվան ոչ ենթակա:

Ա Կորնթացիս 15.53-58

Պողոսը ցնծում է մահվան նկատմամբ Հիսուս Քրիստոսի տարած հաղթանակի համար

Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 15․53-ը բարձրաձայն։ Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով Պողոսի ուսուցանած վարդապետությունը մեր մարմինների վիճակի մասին, երբ հարություն ենք առնում:

  • Համաձայն 53-րդ հատվածի, ինչպիսի՞ն կլինի մեր մարմինների վիճակը Հարությունից հետո: (Ուսանողները կբացահայտեն նմանատիպ մի վարդապետություն. Մենք հարություն կառնենք հավերժական և անմահ վիճակում):

  • Ի՞նչ եղանակներով մեր հարություն առած մարմինները կլինեն անմահ: (Նրանք այլևս քայքայման կամ մահվան առարկա չեն լինի):

  • Գիտելիքը, որ մեզանից յուրաքանչյուրը կունենա իր հարություն առած մարմինը և կվայելի հավերժության համապատասխան փառքի աստիճանը, ինչպե՞ս կազդի մահկանացու կյանքում մեր կայացրած որոշումների վրա:

Որպեսզի նախապատրաստեք ուսանողներին ուսումնասիրել կորնթացիներին ուղղված Պողոսի առաջին նամակի շարունակությունը, առաջարկեք բարձրացնել իրենց ձեռքերը, եթե երբևէ նրանց միջատ է խայթել:

  • Ինչպե՞ս կնկարագրեիք խայթված լինելու զգացողությունը:

Հրավիրեք ուսանողներին մտքում ընթերցել Ա Կորնթացիս 15.54–55-ը, փնտրելով, թե ըստ Պողոսի, ինչը այլևս խայթոց չունի:

  • Ըստ Պողոսի ի՞նչը այլևս խայթոց չունի: (Ֆիզիկական մահը:)

  • Ի՞նչ եղանակներով կարող է ֆիզիկական մահը «խայթել» (հատված 55) կամ թվալ, թե հաղթել է մեզ:

  • Ինչպե՞ս ֆիզիկական մահը «ընկղմուեցավ յաղթութեան մէջ» Հիսուս Քրիստոսի միջոցով (հատված 54):

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել Պողոսի ուսմունքներից, թե ինչո՞ւ ֆիզիկական մահը այլևս չունի մշտական խայթոց կամ որևէ հաղթանակ մեզ վրա: (Համոզվեք, որ ուսանողները ներկայացնում են նմանատիպ մի ճշմարտություն. Ֆիզիկական մահը Հիսուս Քրիստոսի Հարության շնորհիվ հաղթանակ չունի մեզ վրա):

Բացատրեք, որ չնայած Հիսուս Քրիստոսի Քավությունը հեռացրել է խայթոցը, որը գալիս է ֆիզիկական մահից, կա մեկ այլ խայթոց մահվան մեջ, որը դեռ կարող է մնալ: Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 15․56-ը բարձրաձայն։ Խնդրել դասարանի անդամներին հետևել, փնտրելով խայթոցը, որը կարող է մեր մահից հետո դեռևս մնալ:

  • Ի՞նչ խայթոց կարող է դեռևս մնալ, երբ մահանանք:

Հրավիրեք մի ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 15.57-58-ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ ուսուցանեց Պողոսը, որը գալիս է մեղքից և կարող է հեռացնել մահվան խայթոցը:

  • Ըստ Պողոսի, ի՞նչը, կարող է հեռացնել մահվան խայթոցը, որը գալիս է մեղքից:

  • Համաձայն հատված 58-ի, Պողոսն ի՞նչ հրավիրեց իր ընթերցողներին անել, շնորհիվ Հիսուս Քրիստոսի` մահվան նկատմամբ տարած հաղթանակի:

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք բացահայտել հատվածներ 56–58-ից այն մասին, թե մենք ի՞նչ պիտի անենք, որպեսզի խուսափենք մահվան խայթից, որը գալիս է մեղքից: (Օգնեք ուսանողներին մի սկզբունք գտնել նման հետևյալին. Եթե մենք անսասան և անխախտ ենք ավետարանով ապրելիս, ապա մահվան խայթը, որը գալիս է մեղքից, հեռացվում է Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով):

  • Ի՞նչ է նշանակում լինել անսասան և անխախտ ավետարանով ապրելիս:

  • Ի՞նչ դեր է խաղում ապաշխարությունը անսասան և անխախտ լինելիս:

Որպեսզի օգնեք ուսանողներին զգալ իրենց սովորած ճշմարտությունների կարևորությունը, անդրադարձեք գրատախտակին գրի առնված ճշմարտություններին և հրավիրեք ուսանողներին պատասխանել դրանց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում. Հարության վերաբերյալ ի՞նչ ճշմարտություններ եք սովորել, որոնք կարող են օգնել ձեզ առաքինի կյանքով ապրել: Մի քանի րոպե անց որոշ ուսանողների խնդրեք դասարանի հետ կիսվել իրենց գրածով։

Հրավիրեք ուսանողներին այսօր նպատակադրված անել մի բան, որ ավելի անսասան և անխախտ լինեն ավետարանով ապրելիս:

Ա Կորնթացիս 16

Պողոսը հանգանակություն է կազմակերպում Երուսաղեմում ապրող աղքատների համար:

Ամփոփեք Ա Կորնթացիս 16.1–24-ը, բացատրելով, որ Պողոսը Կորնթացի Սրբերին հանձնարարեց օգնել խնամել Երուսաղեմի աղքատներին , «հաստատ կացէք հավատքում» (հատված 13), և բոլոր բաները անել «սիրով» (հատված 14):

Բերեք ձեր վկայությունը դասի ընթացքում բացահայտած ճշմարտությունների վերաբերյալ։

Նկար
scripture mastery icon
Սուրբ Գրության Սերտում`Ա Կորնթացիս 15.40-42

Երկու ուսանողների հանձնարարեք կանգնել դասարանի առջև իրենց սուրբ գրություններով։ Հանձնարարեք նրանց ձևացնել, որ դուք լսող եք, իսկ նրանք փրկության ծրագրի մասին ձեզ ուսուցանող միսիոներական ուղեկիցներ: Խնդրեք նրանց բացատրել, թե նրանք ինչ գիտեն մահվան և Հարության մասին, օգտագործելով սուրբ գրության սերտման երկու բաժինները Ա Կորնթացիս 15-ը նաև ուրիշ աղբյուրներ, որոնք կարող են օգտակար լինել: Դասարանին խնդրեք կիսվել որևէ այլ բանով, երբ նրանք կկամենան լսողին բացատրել մահվան և Հարության մասին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ա Կորնթացիս 15.44-46: «Յարութիւն է առնում հոգեւոր մարմին»

Նախագահ Հովարդ Վ. Հանթերն ուսուցանել է հետևյալը հարություն առած մարմինների մասին.

«Մահվան ժամանակ հոգին և մարմինը առանձնանում են: Հարությունը կրկին կմիավորի հոգին մարմնի հետ, իսկ մարմինը դառնում է հոգեղեն մարմին, որն ունի միս և ոսկոր, սակայն կենդանացած հոգով` արյան փոխարեն: Այսպիսով, հարությունից հետո մեր մարմինները, կենդանացած հոգով կդառնան անմահ և երբեք չեն մահանա: Սա է Պողոսի հայտարարությունների իմաստը, որ «կայ շնչաւոր մարմին, կայ եւ հոգեւոր մարմին» և «որ մարմին եւ արիւն չեն կարող Աստուծոյ արքայութիւնը ժառանգել» Բնական մարմինը միս և արյուն է, սակայն կենդանացած հոգով` արյան փոխարեն, այն կարող է և կմտնի արքայություն:

Ա Կորնթացիս 15․45, 49-53: «Առաջին մարդ Ադամը» և «վերջին Ադամը»

«Առաջին մարդ Ադամը» (Ա Կորնթացիս 15.45, ՎևՈւ 84.16), առաջինն էր, ով ֆիզիկական մարմին ստացավ: Հիսուս Քրիստոսը, «վերջին Ադամը» կամ «երկրորդ մարդը» (Ա Կորնթացիս 15.45, 47), առաջինն էր կենդանացած (հարություն առած) և փառավորված մարմին ստացած (տես Հովհաննես 5.21, ՎևՈւ 88.17): Ադամի գործողությունները (Անկումով հանդերձ), և Հիսուս Քրիստոսը (Քավությամբ և Հարությամբ), բոլորն էլ անհրաժեշտ էին մեր փրկության համար (տես մեկնաբանությունը Հռովմայեցիս 5.12–21)» (Նոր Կտակարանի ուսանողական ձեռնարկ [Եկեղեցու կրթական համակարգի ձեռնարկ, 2014], 388):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է հետևյալը.

«Ադամին, Եվային և նրանց բոլոր ժառանգներին փրկագնելու համար պահանջվում էր անսահման հատուցում։ Որ քավությունը հնարավորություն պետք է տա մեր ֆիզիկական մարմիններին հարություն առնել ու փոխվել [տես Ա Կորնթացիս 15.51–53, 3 Նեփի 28:8] դեպի անարյուն ձևը, որը այլևս ենթակա չէ հիվանդության, վատթարացման կամ մահվան» («Constancy amid Change,» Ensign, Nov. 1993, 34):

Ա Կորնթացիս 15.51-52: «Մի ակնթարթում»

Ա Կորնթացիս 15.51-ում ընթերցում ենք, որ Պողոսը ասաց, թե ինքը ցույց կտա կորնթացի Սրբերին Հարության վերաբերյալ մի հրաշք: Տարիներ առաջ, Թեսաղոնիկեցի Սրբերին գրելիս, Պողոսը ուսուցանել էր, որ երբ մահացածները Հարություն առնեն Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին, ապա այդ ժամանակ երկրի վրա ապրող բոլոր հավատարիմները «կյափչտակուին Տիրոջը դիմաւորելու օդի մեջ» (Ա Թեսաղոնիկեցիս 4.17): Պողոսը ավելացրեց մեկ ուրիշ մանրամասն Երկրորդ Գալուստի դեպքերի իր նկարագրին, որը գրի է առնված Ա Կորնթացիս 15.52-ում: Պողոսը ուսուցանեց, որ երբ Հիսուս Քրիստոսը վերադառնա, կենդանի մնացածները կշարունակեն իրենց մահկանացու կյանքը, սակայն չեն «ննջի» (Ա Կորնթացիս 15.51) գերեզմանում, երբ մահանան Հազարամյակի ընթացքում: Դրա փոխարեն, նրանք արագ հարություն կառնեն, «մի ակնթարթում» (Ա Կորնթացիս 15.52): (Տես նաև ՎևՈւ 63․50-51):

ԱԿորնթացիս 15.55: «Ով մահ, ո՞ւր է քո խայթոցը»:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելն ուսուցանել է, որ Հիսուս Քրիստոսի Հարությունը կարող է օգնել հեռացնել ֆիզիկական մահվան խայթոցն ու տառապանքը.

«Անմահության պարգևը ողջ մարդկությանը Հարության իրական լինելու միջոցով այնքան զորեղ խոստում է, որ մեր ցնծությունը այդ մեծ և առատաձեռն պարգևների համար դուրս կմղի ցանկացած վիշտ, կամոքի որևէ թախիծ, կհաղթահարի ցանկացած տրամադրություն, կլուծարի ցանկացած հուսահատություն և կսանձահարի որևէ ողբերգություն» («All Hell Is Moved» [Brigham Young University devotional, Nov. 8, 1977], 7, speeches.byu.edu):

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնը վկայել է Հարության իրական լինելու մասին և դրան նախապատրաստվելու մեր անհրաժեշտությունը.

Բառացիորեն յուրաքանչյուր հոգու համար, ով ապրել և մահացել է երկրի վրա, հարությունը անտարակուսելի փաստ է, և անշուշտ մարդ պետք է ավելի խնամքով պատրաստություն տեսնի այդ իրադարձության համար։ Յուրաքանչյուր տղամարդու և կնոջ նպատակը պետք է լինի փառավոր հարությունը, քանի որ հարությունը կլինի իրականություն» (“The Meaning of Easter,” Ensign, Apr. 1992, 2):